Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ոսկանյան — ՎԴ6/0306/05/23
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Ոսկանյան — ՎԴ6/0306/05/23

Վճռաբեկ դատարանՎԴ6/0306/05/239 ապրիլի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Արտակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտակ Ոսկանյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «ԽԱՏՏՃՎ Տ8ԼՍԷՑ/ԲԾ ՏՄՔՒՒ/ 2.0» մակնիշի 36ԶԽ288 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ 28.11.2022 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետնանքների վերացման ածանցյալ պահանջներ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն Էլմիրա (Թադնոսի

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ6/0306/05/23

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴՏ/0306/05/23

Նախագահող դատավոր՝ Ռ. Մախմուդյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի ապրիլի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 30.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտակ Ոսկանյանի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «ԽԱՏՏՃՎ Տ8ԼՍԷՑ/ԲԾ ՏՄՔՒՒ/ 2.0» մակնիշի 36ԶԽ288 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ 28.11.2022 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետնանքների վերացման ածանցյալ պահանջներ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն Էլմիրա (Թադնոսի Մանուկյանի միջն 02.12.2022 թվականին կնքված հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրականացված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը, Էլմիրա (Թադնոսի Մանուկյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական 01424990479, տրված՝ 12-12.2022 թվականին), Էլմիրա (Թադնոսի Մանուկյանի ն Կարեն Սամվելի (Թնոսյանի միջն 12.12.2022 թվականին կնքված «Տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը», ինչպես նան Կարեն Սամվելի (Թնոսյանի անվամբ իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաձելու պահանջների մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Արտակ Ոսկանյանը պահանջել է անվավեր ճանաչել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «ԽԱՏՏՃԱ 8ԼՍԷՑ|ԹԾ Տ/ԼՔՒՒ/ 2.0» մակնիշի 360Խ288 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ 28.11.2022 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդը, որպես հետնանքների վերացման ածանցյալ ։պահանջներ՝ անվավեր ճանաչել|է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն Էլմիրա /(Թադնոսի Մանուկյանի միջն 02.12.2022 թվականին կնքված հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրականացված տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը, Էլմիրա (Թադնոսի Մանուկյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը (վկայական Խ0124990479, տրված՝ 12.12.2022 թվականին), Էլմիրա (Թադնոսի Մանուկյանի Ա Կարեն Սամվելի Թնոսյանի միջն 12.12.2022 թվականին կնքված «Տրանսպորտային միջոցի առուվաճառքի պայմանագիրը», ինչպես նան Կարեն Սամվելի /(Թնոսյանի անվամբ իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ հայցվորը ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը վերակաեգնելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Մուրադյան) (այսուհետ` Դատարան) 01.08.2023 թվականի որոշմամբ Արտակ Ոսկանյանի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ն հայցադիմումի ընդունումը մերժվել են:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.10.2023 թվականի որոշմամբ Արտակ Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 01.08.2023 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու ն հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Ոսկանյանը (ներկայացուցիչ՝ Ալեքսանդր Ծատինյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սուն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը սխալ է մեկեաբանել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, չի կիրառել նույն օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Լին մասը, 63րդ հոդվածի Լին մասը, «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6րդ հոդվածի Լին կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ հոդվածները, 72-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Յ

Դատարանը, ինչպես նան Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չեն արժանացրել այն հանգամանքը, որ այն պարագայում, երբ հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքներն ամփոփող արձանագրությունը դիտարկվում է որպես վարչական ակտ, ապա իրավաչափորեն պետք է ենթադրել, որ տվյալ ակտի նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված գրավոր վարչական ակտին վերաբերող բոլոր կանոնները: Հակառակ պարագայում ստացվում է, որ մի դեպքում դատարանը կիրառում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի դրույթները, իսկ մեկ այլ դեպքում՝ ոչ:

Արտակ Ոսկանյանը 28.11.2022 թվականին կազմված արձանագրության մասին տեղեկացել է միայն 20.03.2023 թվականին:

Աճուրդն ամփոփող արձանագրության մեջ վիճարկելու համար բողոքարկման ժամկետ նշված չլինելու հիմքով, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ. օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով՝ Արտակ Ոսկանյանը, որպես վարույթի շահագրգիռ անձ, օրենքով սահմանված կարգով ն ժամկետներում 14.06.2023 թվականին ներկայացրել է վարչական բողոք՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «ԽԱՏՏՃճԱ 8ԼՍԷՑԹՔ ՏՈՔՒՒ 2.0» մակնիշի 36ԶԽ288 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ 28.11.2022 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով:

Դատարանը, ինչպես նան Վերաքննիչ դատարանը սույն գործի նկատմամբ կիրառելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/10875/05/8 վարչական գործով արտահայտած դիրքորոշումը, գնահատման չեն արժանացրել հայցվորի կողմից վկայակոչված այն էական փաստը, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշմամբ հստակեցված չէ, թե հարկադիր էլեկտրոնային աճուրդն ամփոփող արձանագրությամբ արդյո՞ք սահմանված է եղել դրա բողոքարկման ժամկետը, թե ոչ: Հետնաբար, սուն գործի նկատմամբ վերոնշյալ հանգամանքով պայմանավորված Վերաքննիչ դատարանն իրավասու չէր կիրառել ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշման մեջ արտահայտված դիրքորոշումները:

Բողոքարկվող դատական ակտի ն ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշման մեջ արտահայտված դիրքորոշումների համեմատական ուսումնասիրությունից հետնում է, որ բողոքարկվող դատական ակտի վերլուծություններն անհաղթահարելի հակասության մեջ են մտնում ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/10875/05/8 վարչական գործով 07.10.2022 թվականի որոշման մեջ կատարված վերլուծությունների հետ, այնքանով որքանով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նշյալ որոշումը վերաբերել է այն դեպքին, երբ աճուրդն ամփոփող արձանագրությունը միանգամից բողոքարկվել է դատական կարգով, սակայն չի վերաբերել այն դեպքին, երբ նշված արձանագրությունը բողոքարկվել է նախ վարչական կարգով, ապա նոր միայն դատական կարգով:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.10.2023 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:

4

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքները վարչական կարգով վերադասությամբ բողոքարկելու իրավական հնարավորությանը ն դրանով պայմանավորված վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետի հաշվարկման առանձնահատկությաեը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու ինստիտուտին մասնավորապես արձանագրելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու, դատական պաշտպանություն հայցելու համար համապատասխան ժամկետների սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել իրավական որոշակիությունն ու անվտանգությունը: Մյուս կողմից, օրենսդիրը, այս նպատակի իրացման հետ հավասարակշոելով դատական :պաշտպանութան իրավունքի իրացման շահը, հնարավորություն է տվել շահագրգիռ անձանց բաց թողնված ժամկետը հարգելի համարելու ինստիտուտի կիրառման միջոցով ապահովել դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքի իրացումը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը նախատեսում է բաց թողնված դատավարական ժամկետները, այդ թվում՝ դատարան հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետները վերականգնելու հնարավորություն այն դեպքում, երբ ժամկետը բաց է թողնված հարգելի պատճառով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մաս) (րես, Հակոբ Հակոբյանն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, Արթուր Սարգսյանի, Միթրա Էէմամվիրդի Ղաֆֆարի Շահրիվարդիի' թիվ ՎԴ/0360/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.03.2023 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուստմենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ն եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների Ա հետապնդվող նպատակների միջն

5

համաչափության առումով (տե՛ս, 4տիյոջմռոօ ւ. Լիջ Սողօմ հեոջմօտ, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարնոր նպատակներ, մասնավորապես իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ ն ոչ ամբողջական՝ բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (ե'ս, Տխեելոցջջ զոժ Օէհօոտջ մ. հօ Սուօժ էոոջմօտ գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51, 55):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, Ա դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե'ս, Զատոս Շիօօրջիծ մ. Թօոտռուց գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, նե որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրելու օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին՝ համապատասխան հայցի առկայություն, երկրորդ՝ հայցի ներկայացում վարչական դատարան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ ՀՀ վարչական դատարանն իրավասու չէ գործադրելու օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները (տես, Քնարիկ Սարգսյանն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/2242/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.09.2015 թվականի որոշումը):

6

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջի առարկայական ընդդատության հարցին, արձանագրել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջի հիմքում ընկած վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը: Գործով քննության ենթակա հիմնական պահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունն ուղղված է հանրային շահի՝ դատական ակտի կատարման ապահովմանը (տե՛ս, Դեզդեմոնա, Էդիկ, Գոհար, Ստեփան, Նունե, Հմայակ ն Ալիսա Մանուկյանները, Անահիտ Հարությունյանն ըեդդեմ ՀՀ արդարադատության եախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԿԴՅ/0174/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նան աճուրդ նշանակելու մասին որոշումն անվավեր ճանաչելու իրավական հետնանքներին, արձանագրել է, որ աճուրդն ինքնին պայմանագիր կնքելուն ուղղված գործողությունների համալիր է, որը եզրափակվում է աճուրդի արդյունքների մասին արձանագրության ստորագրմամբ, որպիսի պահից աճուրդը հաղթող մասնակցին, այսինքն` արձանագրությունը ստորագրողին, անցնում է լոտի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր կնքելու իրավունքը:

Վերոգրյալից բխում է, որ արձանագրություն ստորագրելու գործողությամբ ավարտվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, որպես վարչական մարմնի, հանրային իշխանական լիազորությունների իրականացումը, ինչի արդյունքում աճուրդը հաղթած մասնակցի մոտ ծագում է լոտի վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր կնքելու իրավունք: Փաստացի՝ արձանագրությունը ստորագրելու իրողությամբ աճուրդն ավարտվում է՝ դադարեցնելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հանրային իշխանական լիազորությունների իրականացումը նս: Արդյունքում Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն աճուրդը հաղթած մասնակցի միջե ծագում են մասնավոր՝ 0քաղաքացիաիրավական, իրավահարաբերություններ (տես, Սուսաննա Համբարձումյանն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումե ապահովող ծառայության թիվ ՎԴ/9457/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները ն ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղված է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն

7

է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը Օ։»-վիճարկվղ վարչական ակտն է: Վերջինն `վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե'ս, Սամվել Մելքումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել: արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե՝ ոչ (ե՛ս, Վարուժան Ավետիքյաեն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու մասին պահանջը չի կարող հանդիսանալ վիճարկման հայցի առարկա, քանի որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն օժտված չէ վարչական ակտին բնորոշ հատկանիշներով ն իր բնույթով այն որոշակի հաջորդական գործողություններից բաղկացած գործընթաց է:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում դատավարական նորմերի անալոգիայի կիրառման արգելքի բացակայությունը, ինչպս նան արդյոււսվետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովումը՝ գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջի հիման վրա հարուցված գործի քննության նկատմամբ առավել համահունչ է վիճարկման հայցի իրավակարգավորումների կիրառումը, քանի որ այս դեպքում գործ ունենք համասեռ հարաբերությունների հետ: Մասնավորապես՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջն իր բնույթով նե դատական պաշտպանություն հայցող անձի հետապնդած նպատակով առավելապես նման է վիճարկման հայցի առարկային ն բովանդակությանը, քանի որ երկու դեպքում էլ առաջնային իրավական հետնանքն անվավերությունն է: Հաշվի առնելով այն, որ ներկա իրավակարգավորումներով հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջն ուղղակիորեն չի համապատասխանում վարչական դատավարությունում առկա հայցատեսակներին, ինչը չի համապատասխանում արդարադատության արդյունավետության, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նան դատարանի մատչելիության իրավունքի սահմանադրական ն միջազգային իրավական չափանիշներին, այդ թվում նան՝ հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի վարչադատավարական կարգով քննութան ն լուծման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներին, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առավել համահունչ Ա հավասարակշռված դատական պաշտպանության կառուցակարգը վիճարկման հայցի կանոնների կիրառումն է հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ:

Ամփոփելով վերոգրյալը ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայիս իրավակարգավորումների պայմաններում իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջով

8

վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառվեն վիճարկման հայցի կանոնները՝ ապահովելով դատական պաշտպանության իրավունքի ն դրա իրացման համար անհրաժեշտ դատավարական ընթացակարգերի կիրառման արդյունավետությունը (տես, Շուշանիկ Վարդանյանը, (Թորոս Վարդանյանը ն Արարար Խառատյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

Վկայակոչված իրավական դիրքորոշումներից հետնում է, որ թեն հարկադիր էլեկտրոնային աճուրդը հաջորդական գործողություններից բաղկացած գործընթաց է ն իրավական համակարգում չի համարվում վարչական ակտ, սակայն հաշվի առնելով դրա՝ հանրային իրավունքի բնագավառում իրականացվելու հանգամանքը, այն վիճարկելու հայցապահանջը ենթակա է քննության ՀՀ վարչական դատավարության կարգով: Ընդ որում՝ նշված պահանջներով դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման միջոցը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցի ներկայացումն է, համապատասխանաբար՝ նման պահանջի նկատմամբ վիճարկման հայցին վերաբերող կանոնների կիրառմամբ:

Վճռաբեկ դատարանը, սակայն, անհրաժեշտ է համարում նշել, որ նշված իրավակարգավորումները նման հայցապահանջների նկատմամբ կիրառելի են այնքանով, որքանով դրանք հնարավոր է կիրառել անհատական իրավական ակտի նկատմամբ: Այլ կերպ ասած՝ վարչական ակտին առնչվող նյութաիրավական նորմերը, այդ թվում՝ վարչական ակտի վարչական կարգով բողոքարկման վերաբերյալ իրավակարգավորումները, չեն կարող կիրառվել վարչական ակտ չհանդիսացող անհատական ակտի նկատմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, նուն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելուց հետո:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում: Դատավարական ժամկետների ավարտից հետո

9

ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Վկայակոչված իրավակարգավորումներից հետնում է, որ վիճարկման հայցով ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու հնարավորությունն օրենսդիրը սահմանափակել է վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից սկսված երկամսյա ժամանակահատվածով, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա տվյալ ժամանակահատվածի ելակետը դիտարկվում է բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու կամ բողոքի քննության համար սահմանված ժամկետն ավարտվելու պահը:

Վճռաբեկ դատարան, հարկ է համարում արձանագրել, որ նշված

իրավակարգավորումն ուղղված է վարչական ակտի դատական կարգով վիճարկման ժամկետների սահմանմանը, այսինքն` այն դեպքում, երբ վիճարկման հայցի օբյեկտը վարչական ակտն է:

Վճռաբեկ դատարանը նան արձանագրում է, որ վարչական դատարանին վերապահված է վիճարկման հայցի քննության երկու եղանակ,

1) այն դեպքում, երբ վիճարկման հայցի օբյեկտը վարչական ակտ է, ն

2)այն դեպքում, երբ վիճարկման հայցի օբյեկտը վարչական ակտ չէ, սակայն ներկայացված պահանջի նկատմամբ կիրառվում են վիճարկման հայցին վերաբերող կանոնները:

Եթե առաջին դեպքում վիճարկման հայցի նկատմամբ կիրառվում են ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ դատարանին վերապահված բոլոր իրավազորությունները ն դատարանին վերապահված է վիճարկման հայցի քննության արդյունքում կիրառելու օրենսդրությամբ նախատեսված ամբողջ գործիքակազմը, ապա երկրորդ դեպքում առկա են որոշակի առանձնահատկություններ, որոնք, մասնավորապես, դրսնորվում են նրանում, որ դատարանը թեն կիրառում է վիճարկման հայցին վերաբերող կանոնները, սակայն դրանց կիրառումը սահմանափակ է՝ պայմանավորված վեճի առարկայի, այն է՝ հայցի նյութական օբյեկտի առանձնահատկությամբ: Իսկ այդպիսի առանձնահատկությունը դրսնորվում է նրանում, որ հայցի նյութական օբյեկտը վարչական ակտ չէ: Ուստի նման պայմաններում վիճարկման հայցին վերաբերող կանոնները կիրառելիս դատարանը պետք է հաշվի առնի կոնկրետ նորմերի կիրառելիության հնարավորությունը, թե արդյոք վիճարկման հայցի կանոնները կարող են կիրառվել այն դեպքում, երբ վիճարկվում է վարչական ակտ չհանդիսացող անհատական ակտ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի՝ որպես վեճի առարկայի, նյութական օբյեկտը վարչական ակտ չէ, ուստի Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ այն կանոնները, որոնք բացառապես կապված են վարչական ակտին վերաբերող իրավակարգավորումների հետ, անալոգիայի կարգով կիրառվել չեն կարող:

Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի նկատմամբ վիճարկման հայցի կանոնների

10

կիրառման պայմաններում հայց ներկայացնելու ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին, ընդգծելով այն հանգամանքը, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքը նախատեսում է հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու իրավական հնարավորություն ն այդ պահանջի նկատմամբ առավել նպատակահարմար դատական պաշտպանության կառուցակարգը վիճարկման հայցի կանոնների կիրառումն է, արձանագրել է, որ սույն դեպքում նշված պահանջով հայցադիմումը ներկայացնելու համար գործում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետը:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի ներկայացման պայմաններում վիճարկման հայց ներկայացնելու ժամկետի հաշվարկման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրենից ներկայացնում է մեկը մյուսի հետ փոխկապակցված, որոշակի հաջորդականություն պահանջող գործողությունների համակցություն, որի ավարտի կապակցությամբ օրենսդրի կողմից չի նախատեսվել իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն ամփոփող վարչական ակտի կայացում: Նման պայմաններում հաշվի առնելով, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդը եզրափակվում է միայն արդյունքներն ամփոփող փաստաթղթի՝ արձանագրության կազմմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի շրջանակներում ներկայացվելու դեպքում, երկամսյա ժամկետը հոսում է արձանագրության կազմման պահից: Այդուհանդերձ ՀՀ վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ վարչական մարմինն օրենքով նախատեսված կարգով չի կրում աճուրդն ավարտվելու վերաբերյալ ապլաարտապանին իրազեկելու պարտականություն, գտել է, որ սուն դեպքում արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հայցվոր կողմի իրազեկվելու հանգամանքը կարող է ելակետային նշանակություն ունենալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի բաց թողումը հարգելի համարելու հարցի քննարկման համար:

Այսպես. հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջը արձանագրության կազմման պահից սկսած երկամսյա ժամկետում ներկայացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատավարական ժամկետում ներկայացված, ուստի այդ պարագայում դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է:

Մինչդեռ, եթե հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջը դատարան է ներկայացվում արձանագրության կազմման պահից սկսած երկամսյա ժամկետը լրանալուց հետո, ապա այդ դեպքում հայցվորը պետք է ներկայացնի դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: Ընդ որում, եթե միջնորդության հիմքում հայցվորը դնում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին իր իրազեկված լինելու կոնկրետ օրվա մասին փաստարկ՝ այդ փաստարկը հիմնավորող թույլատրելի ապացույցով հանդերձ, ն դատարանը պարզում է, որ հայցադիմումը դատարան է ներկայացվել այդ օրվանից հաշվված երկամսյա ժամկետում, ապա բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը պետք է վերականգնվի իրավունքի ուժով (ժ: յսղօ՝ ամպահովելով ՀՀ

11

Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացումը (տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, (Թորոս Վարդանյանը ն Արարատ Խառատյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/8 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքները վարչական կարգով վերադասությամբ բողոքարկելու իրավական հնարավորությանը ն դրանով պայմանավորված աճուրդն անվավեր ճանաձելու պահանջ ներկայացնելու դատավարական ժամկետների առանձնահատկություններին:

Այսպես, «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական բողոքը կարող է բերվել՝

ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում.

բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում.

դ) գրավոր վարչական ակտում դրա բողոքարկման ժամկետը նշված չլինելու դեպքում՝ վարչական ակտի ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է աճուրդի արդյունքների մասին արձանագրության բովանդակությունը, որում նշվում են՝

1) աճուրդի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը ն ժամանակը.

2) լոտի անվանումը, լոտի վերաբերյալ իրավունքներն ու պարտականությունները ն այլ սահմանափակումներ, ինչպես նան լոտի վիճակը (արտադրության տարին, ֆիզիկական մաշվածության աստիճանը ն այլն).

3) լոտի մեկնարկային գինը.

4) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը) ն բնակության (գտնվելու) վայրը.

5) հաղթող ճանաչված մասնակցի անունը (անվանումը) ն բնակության (գտնվելու) վայրը.

6) լոտի գնման գինը:

Վկայակոչված նորմից հետնում է, որ օրենսդրի կողմից սահմանվել է աճուրդի արդյունքների մասին արձանագրության մեջ նշվող տվյալների սպառիչ ցանկ, որում չի ներառվում աճուրդի արդյունքները բողոքարկելու ժամկետների վերաբերյալ նշումը: Հետնաբար, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի կարող կատարել այնպիսի գործողություն, որի համար լիազորված չէ օրենքով:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով:

Այսինքն, օրենսդիրը բացառել է աճուրդը վարչական կարգով անվավեր ճանաձելու իրավական հնարավորությունը, ինչը նշանակում է, որ նախքան դատարան հայց

12

ներկայացնելը հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքները «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված ժամկետում վարչական կարգով բողոքարկելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ աճուրդը դատական կարգով անվավեր ճանաչելու հայց հարուցելու դատավարական ժամկետը հաշվարկելու համար:

Վերահաստատելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից իր նախկին որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի հաշվարկման ելակետը համարվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքներն ամփոփող արձանագրության կազմման պահը, իսկ մնացյալ. այդ թվում աճուրդի արդյունքները վարչական կարգով վերադասությամբ բողոքարկելու հանգամանքը կարող է հիմք հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված երկամսյա ժամկետի բաց թողումը հարգելի համարելու հարցի քննարկման համար:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի իրավակարգավորմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված իրավանորմի բովանդակությունից հետնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել՝ այդ հիմքերի ողջամիտ ն բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի՝ օբյեկտիվ ն սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը՝ տարերային աղետները, ինչպես նան արտակարգ իրավիճակը ն նմանատիպ այլ՝ անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված ն գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ՝ երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատն հիվանդության պատճառով: Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատական պրոցեսին մասնակցելու պահանջը ն այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու ն այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով նշված ժամկետը չի բավականացրել համապատասխան դատավարական գործողությունները կատարելու համար» (տե'ս, Հրաչյա Գրիգորյանն ընեդդեմ Ռուբեն, Բաբկեն, Աշոր Հովհաննիսյանների, Երնանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական

13

կոմիտեի թիվ ՎԴ/1963/05//4 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոեն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցնե դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու ն այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու ն այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տես, Երնանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցվորի կողմից դատարան դիմելու համար ձեռնարկված միջոցները պետք է անհրաժեշտ լինեն դատարան հայց ներկայացնելու համար. այլ կերպ՝ եթե հայցվորը ձեռնարկել է այնպիսի միջոցներ, որոնք չձեռնարկելու պայմաններում նս կարող էր իրացնել դատարան դիմելու իր իրավունքը, ապա այդ միջոցները չեն կարող համարվել անհրաժեշտ, հետնաբար նան՝ գնահատվել որպես դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ: Ըստ այդմ` վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ կարող են համարվել այն միջոցները, որոնք չձեռնարկելը խոչընդոտ է հանդիսանում ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու համար: Ուստի, եթե հայցվորը որպես դատարան դիմելու համար սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառ վկայակոչում է իր կողմից ձեռնարկված այս կամ այն միջոցը, ապա պետք է հիմնավորի նան, որ առանց այդ միջոցը ձեռնարկելու հնարավոր չէր իրացնել ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու իրավունքը: Համապատասխանաբար, ՀՀ վարչական դատարանը կարող է հայցվորի կողմից վկայակոչված պատճառը հարգելի համարել, եթե հավաստիանում է, որ առանց տվյալ միջոցը ձեռնարկելու հայցվորի համար անհնարին էր դառնում ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացումը (տե՛ս, ըստ հայցի Արմինե Պետրոսյանի ն Սամվել Մուսիեյանի ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ' Մելանիա Հակոբյան թիվ ՎԴ/5428/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.012024 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջով հայց ներկայացնելու երկամսյա ժամկետի հաշվարկման ելակետը Օ:համարվի հարկադիր էլեկտրոնային աճուրդի արդյունքներն ամփոփող արձանագրության կազմման պահը, իսկ այն դեպքում, երբ շահագրգիռ անձի կողմից հարկադիր էլեկտրոնային աճուրդը բողոքարկվել է վարչական կարգով, որի արդյունքում բաց է թողնվել դատարան հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը, ապա դա կարող է հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետի միջնորդությունը քննարկման առարկա դարձնելու համար:

14

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Արտակ Ոսկանյանը 18.07.2023 թվականին փոստային առաքման եղանակով հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից «ԽԱՏՏՃԱՎ 8ԼՍԷՑՔԶ ՏՄՀՔՒՒՈ 2.0» մակնիշի 36ԶԽ288 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վերաբերյալ 28.11.2022 թվականին իրականացված հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու, որպես հետնանքների վերացում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն Էլմիրա /(Թադնոսի Մանո

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 ապրիլի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ6/0306/05/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել