Ֆրանգուլյան — ՎԴ/4532/05/21
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.11.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արնիկ Ֆրանգուլյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Արնիկ Ֆրանգուլյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումը
Ամբողջ Տեքստ
ր.»
Մի Տ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4532/05/21
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/4532/05/21
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Դատավորներ՝ Ս. Հովակիմյան
Կ. Գնորգյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի մարտի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.11.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արնիկ Ֆրանգուլյանի ընդդեմ Կոմիտեի՝ Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Արնիկ Ֆրանգուլյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Մ. Համբարձումյան) (այսուհետ` Դատարան) 09.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.11.2023 թվականի որոշմամբ Արնիկ Ֆրանգուլյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 09.03.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ` Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Արնիկ Ֆրանգուլյանը (ներկայացուցիչ՝ Գայանե Մանուկյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 29-րդ ն 124-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը որնէ կերպ անդրադարձ չի կատարել վարչական մարմնի փաստարկներին ն գործում առկա ապացույցներին՝ մասնավորապես գործում առկա Արնիկ Ֆրանգույանի նկատմամբ կազմված մաքսային կանոնների խախտման 09.02.2021 թվականի արձանագրությանը, հետադարձ ծանուցումներին, Արնիկ :ՏՖրանգուլյանի 19.02.2021 թվականի գրավոր բացատրությանը, այլ ապացույց է դիտարկել վիճարկվող որոշման մեջ որպես վրիպակ տեղ գտած «2020 թվականի հոկտեմբերի 21-ին» արձանագրության կազմման ամսաթիվը: Վերաքննիչ դատարանը «2020 թվականի հոկտեմբերի 21-ի» արձանագրության՝ որպես վարչական վարույթի նյութի բացակայության պայմաններում նշել է, որ այդ փաստը հաստատվում է վիճարկվող որոշմամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կոմիտեի իրավաբանական վարչությունում 09.02.2021 թվականին Արնիկ Ֆրանգուլյանի նկատմամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն ն սկսվել է վարչական վարույթ: Ուստի Կոմիտեի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետների պահպանմամբ:
Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.11.2023 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 09.03.2022 թվականի վճռին:
2.Ն Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Ներկայացված վճռաբեկ բողոքը լիովին անհիմն է ն ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ որնէ դատական սխալ թույլ չի տվել ն ինչպես դատավարական, այնպես էլ նյութական իրավունքի նորմերը կիրառել է ինչպես օրենքի, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումներին ճիշտ համապատասխան:
Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եզրահանգել է, որ վիճարկվող որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի
Յ
3րդ մասի ն 247-րդ հոդվածի խախտմամբ, որպիսի պայմաններում առկա է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված հիմքը Կոմիտեի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումն անվավեր ճանաչելու համար:
Վերոգրյալ հիմնավորումներով Արնիկ Ֆրանգուլյանի ներկայացուցիչը խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
1) Կոմիտեի մաքսային հսկողության վարչության 23.12.2020 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-20-000124 գրանցման համարով որոշման ընդունման հիմնավորման համաձայն՝ Հետբացթողումային հսկողության վարչության թիվ Ն/9-4/202030-2020 գրության համաձայն՝ «Նորգեո» ՍՊԸ-ի կողմից ՀՀ է ներմուծվել «ոչ կոռոզիակայուն այլ լեգիրացված պողպատից տաք գլանման տեխնոլոգիայով պատրաստված ոչ նավթագազային հորատման համար նախատեսված սովորական հորատման խողովակներ» ապրանքատեսակը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ ներմուծված ապրանքը հայտարարագրվել է որպես «մետաղյա պահեստամասեր հորատող մեքենաների համար» Ա դասակարգվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8431 43 000 0 ծածկագրով: Առաջնորդվելով ԱՏԳ ԱԱ մեկնաբանման հիմնական 1-ին ն 6-րդ կանոններով, «Ոչ կոռոզիակայուն այլ լեգիրացված պողպատից տաք գլանման տեխնոլոգիայով պատրաստված ոչ նավթագազային հորատման համա նախատեսված սովորական Օ »հորատման խողովակներ» ապրանքատեսակը դասակարգվում է ԱՏԳ ԱԱ 7304 59 920 9 ծածկագրով (հատոր 2-րդ, գ.թ. 2122).
2) Կոմիտեի մաքսային հսկողության վարչության 24.12.2020 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-20-000125 գրանցման համարով որոշման ընդունման հիմնավորման համաձայն՝ Հետբացթողումային հսկողության վարչության թիվ Ն/9-4/202030-2020 գրության ն ի լրումն՝ թիվ Ն/9-4/207218-2020 գրության համաձայն` «Նորգեո» ՍՊԸ-ի կողմից ՀՀ է ներմուծվել ն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8431 43 000 0 Ա 8430 69 000 8 ծածկագրերով հայտարարագրվել «հորատող մեքենայի մաս հարվածային/հորատող մուրճ» ապրանքատեսակը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ ներմուծված ապրանքն իրենից ներկայացնում է ընկղման օդաճնշային հարվածիչ, որն օդաճնշական հարվածային մեխանիզմ է ն որի աշխատանքային սկզբունքը հիմնված է սեղմված օդի էներգիայի՝ հարվածի էներգիայի փոխակերպման վրա: Ուստի, առաջնորդվելով ԱՏԳ ԱԱ մեկնաբանման հիմնական 1-ին ն 6-րդ կանոններով՝ «Ընկղման օդաճնշային հարվածիչ» ապրանքատեսակը դասակարգվում է ԱՏԳ ԱԱ 8412 31 000 9 ծածկագրով (հատոր 2-րդ, գ.թ. 23-24).
3) Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 14.01.2021 թվականի թիվ 0083-Ա ակտով «Նորգեո» ՍՊԸ-ին առաջարկվել է ճշգրտել նույն ակտում նշված թվով 5 ԱԱՀ-ների համապատասխան ապրանքային դիրքերի ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝
4
վճարելով կատարված ճշգրտումներին համապատասխան օրենսդրությամբ սահմանված մաքսային վճարները ն տույժերը (հատոր 2-րդ, գ.թ. 63-68).
4) Կոմիտեի հետաքննության ն օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժնի ավագ հետաքննիչի 01.02.2021 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշմամբ «Նորգեո» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Դավթյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով (հատոր 2-րդ, գ.թ. 49-54).
5) Կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթների իրականացման բաժնի 09.02.2021 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության համաձայն` ««Նորգեո» ՍՊ ըեկերության անվամբ 16.03.2018թ. թիվ 05100010/160318/՛0011893, 08.06.2019թ. թիվ 05100011/080619/0015842, 31.07.2019թ. թիվ 05100011/310719/0021921, 10.02.2020թ. թիվ 05100010/100220/0006744 ապրանքների հայտարարագրերով ՀՀ ներմուծվել ն ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8431 43 000 00 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը 02, ԱԱՀ-ի դրույքաչափը՝ 044) հայտարարագրվել են «Հորատող մեքենայի մերաղյա պահեստամասեր» նկարագրությամբ ապրանքները, ինչպես եան ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8430 69 000 80 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը 55, ԱԱՀի դրույքաչափը՝' 05) հայտարարագրվել է «ՀՈՐԱՏՄԱՆ ՄՈՒՐՃ' ՀՈՐԱՏՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» եկարագրությամբ ապրանքը:
ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության 23.12.2020թ. «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-20-000124 որոշմամբ հաստատվել է, որ սուն ակտի Լին կետում նշված հայտարարագրերով` 16.03.2018թ. թիվ 05100010/160318/0011893, 10.02.2020թ. թիվ 05100010/100220/0006744 Ա/Հ-ի 4-րդ ապրանքային դիրքում հայտարարագրված ապրանքները ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8431 43 000 00 ծածկագրի (մաքսատուրքի դրույքաչափը' 02, ԱԱՀ-ի դրույքաչափը՝ 045) փոխարեն ենթակա են հայտարարագրման' ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7304 59 920 90 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը' 7,546, ԱԱՀ-ի դրույքաչափը' 207):
Իսկ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8430 69 000 80 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը 576, ԱԱՀ-ի դրույքաչափը՝ 04) հայտարարագրված «ՀՈՐԱՏՄԱՆ ՄՈՒՐՃ ՀՈՐԱՏՈՂ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ» նկարագրությամբ ապրանքը ենթակա է
համապատասխանաբար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8412 31 000 90 ծածկագրով (մաքսատուրքի դրույքաչափը՝ 1045, ԱԱՀ-ի դրույքաչափը' 044) հայտարարագրման:
Այսիեքե'՝ Արնիկ Վարդգեսի Ֆրանգուլյանի արարքում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ: (...)» (հատոր 2-րդ, գ.թ. 82-84).
6) Կոմիտեի իրավաբանական վարչության պետի կողմից 25.02.2021 թվականին կայացվել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումը, որում, ի թիվս այլնի, նշվել է, որ «2020 թվականի հոկտեմբերի 2-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում Արնիկ Վարդգեսի Ֆրանգուլյանի նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի Էին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, որի մեկ օրինակն ուղարկվել է երան»: Նույն որոշմամբ Արնիկ Վարդգեսի Ֆրանգուլյանը ճանաչվել է զանցառու ՀՀ
5
մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ ն տուգանվել է պակաս հաշվարկված մաքսային վճարների հիսուն տոկոսի չափով՝ 6.456.525 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 127-132):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ Ա 27-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ինչը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բազմակողմանի, լրիվ ն օբյեկրիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու ն դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջի պահպանման հարցին' վերահաստատելով եան եախկիեում արտահայտած իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների Ա ազատությունների արդյուսավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:
6
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, ն որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները ն այլ իրավական ակտերը, ինչպես նան այն իրավական ակտերը, որոնք պետք է կիրառվեին տվյալ գործով, սակայն օրենքին հակասելու պատճառով կիրառման ենթակա չեն, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: (...) Ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական ն իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր,։ տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիութան ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե՛ս, Ջաջուռի գյուղապետարանն ըեդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ն մյուսնեի թիվ ՎԴ»/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է նան, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը դատարանը պարզում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների, այդ թվում՝ գրավոր ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով, Ա անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները դատարանը որոշում է փաստի հաստատված լինելու հարցը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ (տե՛ս, Խաչատուր Լազյանը ն Արթուր Լազյանն ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/3786/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2025 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը պարզելու համար դատարանը պետք է գրավոր ապացույցների հետազոտումն ու գնահատումն իրականացնի ոչ միայն առանձին-առանձին՝ դրանցից յուրաքանչյուրը դիտարկելով իբրն ինքնուրոյն ապացուց, այն այդ ապացույցներից յուրաքանչյուրի հետազոտման ու գնահատման արդյունքում ձնավորված
7
ներքին համոզմունքն ամբողջացնի գործում եղած բոլոր ապացույցների հետ համադրված վերլուծություն կատարելու ն գնահատելու միջոցով:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է Արնիկ Ֆրանգուլյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշումը:
Դատարանը 09.03.2022 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(-) վեիի առարկա իրավախախտման դեպքը հայտնաբերվել է, երբ Պեւտական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության կողմից կայացվել են 23.12.2020 թվականի «Ապրանքի ոչ ճիշր դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-20-000124 ն 24.12.2020 թվականի թիվ ԱԴՈ-20-000125 որոշումները, 14.01.2021 թվականի «Կամերալ մաքսային ստուգման» թիվ 0083-Ա ակտը, որով առաջարկվել է կատարել ներմուծված ապրանքների հայտարարագրի ճշգրտում' վճարելով պակաս գանձված մաքսային վճարները ն տույժերը, այնուհեպտն, Պետական եկամուտների կոմիտեի հեւտաքենության ն օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժնի ավագ հետաքննիչի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» 01.02.2021 թվականի որոշմամբ «Նորգեո» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Դավթյանի նկատմամբ քրեական գործ հարուցելը մերժվել է: Իսկ վիճարկվող որոշումը կայացվել է 25.02.2021 թվականին, այսինքե' Վարչական իրավախախտումեերի վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37րդ հոդվածով սահմանված ժամկետում, այն է' իրավախախտումը հայտնաբերվելու օրվանից երկու ամսվա ընթացքում: (...)»:
Վերաքննիչ դատարանը 02.11.2023 թվականի որոշմամբ Արնիկ Ֆրանգուլյանի վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Դատարանի 09.03.2022 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(..) տվյալ դեպքում հայցվորի նկատմամբ տուգանքը նշանակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37րդ հոդվածի 3րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, քանի որ, ըստ վիճարկվող որոշման, ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում Արնիկ Վարդգեսի Ֆրանգուլյանի եկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի Էին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով մաքսային կանոնների խախպման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է 2020 թվականի հոկտեմբերի 2Էին /ընդ որում եշված արձանագրությունը սույն գործում որպես վարչական վարույթի եյութ, առկա չէ: ՆԱյսինքե' վիճարկվող որոշմամբ հաստատվում է, որ վեճի առարկա իրավախախտումը վարչական մարմնի կողմից հայտնաբերվել է դեռնս 21.10.2020 թվականին, երբ ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում Արնիկ ՝Վարդգեսի Ֆրանգուլյանի եկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի Լին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է արձանագրություն, որի մեկ օրինակն ուղարկվել է Արնիկ Վարդգեսի Ֆրանգուլյանին, վերջիես էլ իր հերթին բացատրություն է տվել այն մասիե, որ իրականացրել է «Նորգեո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ ներմուծված հորատման մուրճերի մաքսային հայտարարագրման
8
գործըեթացը, որի արդյունքում 10.02.2020 թվականի թիվ 05100010/100220/0006744 Ա/Հ-ով ձնակերպել է որպես հորատման մուրճեր' հորատող մեքենաների համար ն 31.07.2019 թվականի թիվ 05100011/310719/002192. 10.02.2020 թվականի թիվ 05100010/100220/0006744, 16.03.2008 ց թվականի թիվ . 05100010/160318/0011893 Ա/Հ-ներով որպես հորատող մեքենայի մերաղյա պահեստամասեր:
(-.) Արնիկ Վարդգեսի Ֆրանգուլյանը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի Լին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով կարող էր տուգանվել 21.10.2020 թվականից հետո երկամսյա ժամկետում, միեչդեռ վիճարկվող որոշումը կայացվել է 25.02.2021 թվականիե, այսինքե' Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ»:
Վճռաբեկ դատարանը, վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի հետնությունների հիմնավորվածությանը, արձանագրում է հետնյալը.
Սույն գործով ներկայացված վարչական վարույթի նյութերում առկա է Կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթների իրականացման բաժնի 09.02.2021 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրությունը, որով արձանագրվել է Արնիկ Ֆրանգուլյանի արարքում ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշների առկայության փաստը:
Վերաքննիչ դատարանն իր 02.11.2023 թվականի որոշման՝ «Գործով պարզված ն վերաքենիչ բողոքի քենության համար էական եշանակություն ունեցող փաստերը, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները» վերտառությամբ 4-րդ բաժնում արձանագրել է հետնյալը. «Սույն գործի փաստերի համաձայե' 09.02.2021 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրությամբ արձանագրվել է հեպտնյալը. (..) Արնիկ Վարդգեսի Ֆրաեգուլյանի արարքում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված մաքսային կանոնների խախտման հատկանիշներ: (...)»:
Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը նախ փաստել է «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրությունը 09.02.2021 թվականին կազմված լինելը, այնուհետն որոշման նույն մասում նշել է, որ «ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում Արնիկ Վարդգեսի Ֆրանգուլյանի նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի 1Էին մասի 2-րդ պարբերության հատկանիշներով մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին»: Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը սույն գործով վիճարկվող վարչական տույժ նշանակելու ժամկետի հաշվարկման համար հիմք է ընդունել Կոմիտեի իրավաբանական վարչության պետի 25.02.2021 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 43 որոշման մեջ արձանագրվածն առ այն, որ «2020 թվականի հոկրեմբեի 2-ին ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում Արնիկ Վարդգեսի Ֆրանգուլյանի նկատմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի Լին մասի 2րդ պարբերության հատկանիշներով կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, որի մեկ օրինակն ուղարկվել է նրան»' միաժամանակ
9
արձանագրելով, որ սույն գործում այդ արձանագրությունը՝ որպես վարչական վարույթի նյութ, առկա չէ:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր իրականացնել գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտություն` անմիջականորեն հետազոտելով ն գնահատելով ոչ միայն վիճարկվող որոշումը, այլ` նան այդ որոշման գնահատման արդյունքում ձնավորված ներքին համոզմունքն ամբողջացնել գործում եղած բոլոր ապացույցների հետ համադրված վերլուծություն կատարելու ն գնահատելու միջոցով:
Մասնավորապես Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող որոշումը Կոմիտեի մաքսային հսկողության վարչության 23.12.2020 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյալ» թիվ ԱԴՈ-20-000124 գրանցման համարով որոշման, Կոմիտեի մաքսային հսկողության վարչության 24.12.2020 թվականի «Ապրանքի ոչ ճիշտ դասակարգում հայտնաբերելու դեպքում ապրանքի դասակարգման վերաբերյա» թիվ ԱԴՈ-20-000125 գրանցման համարով որոշման, Կոմիտեի հետբացթողումային հսկողության վարչության 14.01.2021 թվականի թիվ 0083-Ա ակտի, Կոմիտեի հետաքննության ն օպերատիվ հետախուզության վարչության թիվ 22 բաժնի ավագ հետաքննիչի 01.02.2021 թվականի «Քրեական գործ հարուցելը մերժելու մասին» որոշման Ա Կոմիտեի իրավաբանական վարչության մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ վարույթների իրականացման բաժնի 09.02.2021 թվականի «Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ» արձանագրության հետ համադրված վերլուծության ն գնահատման պարագայում պարզ է դառնում, որ վերոգրյալ գրավոր ատպացուցնեի վրա որպես դրանք կազմելու ամսաթվեր նշված ժամանակագրական տվյալները բացառում են հայցվորին վերագրվող խախտման վերաբերյալ արձանագրությունը 21.10.2020 թվականին կազմված լինելը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա բոլոր գրավոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտում ն գնահատում, չի պարզել իրավախախտումը հայտնաբերելու օրը, ըստ այդմ նան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3րդ մասով նախատեսված վարչական տույժ նշանակելու ժամկետների պահպանված լինելու հարցը, այսինքն՝ չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների պահանջների կատարումը, ինչի հետնանքով եկել է սխալ եզրահանգման:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ու հիմնավորումները՝ հստակ գնահատական տալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված բոլոր հարցադրումներին՝ ապահովելու համար, ի թիվս այլնի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշման պատճառաբանվածության պահանջը: Մինչդեռ, սուն դեպքում Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի պահանջները, ըստ էության չանդրադառնալով վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին, սահմանափակվել է միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ
10
մասով նախատեսված վարչական տույժ նշանակելու ժամկետների պահպանման հարցի վերաբերյալ դիրքորոշման ամրագրմամբ ն վերաքննիչ բողոքի մյուս հիմքերին չի անդրադարձել, ուստի սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալու նպատակով անհրաժեշտություն է առաջանում Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ն գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան նոր քննության ուղարկելու համար: Միննույն ժամանակ գործի նոր քննության ընթացքում անհրաժեշտ է անդրադառնալ նան իրավախախտումը հայտնաբերելու օրը պարզված լինելու ն ըստ այդմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական տույժ նշանակելու ժամկետների պահպանված լինելու հարցերին:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է բավարար հիմք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ն գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Ա գործն ուղարկվում է նոր քննության, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վճռաբեկ դատարանը
11
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.11.2023 թվականի որոշումը ն գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան՝ նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
ԶՈ Ո Ք ՄԿՈՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/4532/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
