Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Քոչարյան — ԵԴ/25942/02/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Քոչարյան — ԵԴ/25942/02/22

Վճռաբեկ դատարանԵԴ/25942/02/2230 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

Գործի համարը: ԵԴ/25942/02/22 Հայցվոր Անուն: Սեդրակ Ազգանուն: Քոչարյան Պատասխանող Անվանում: Հայաստանի Հանրապետություն՝ ի դեմս Ֆինանսների նախարարության Դատական ակտի ընդունման ամսաթիվը: 30.09.2026 Քաղաքացիական իրավունք: Հայցային վաղեմություն, ժամկետներ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

<w:tab w:val="left" w:pos="0"/><w:tab w:val="left" w:pos="10065"/></w:tabs><w:spacing w:line="276" w:lineRule="auto"/><w:jc w:val="center"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:iCs/><w:spacing w:val="40"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:sz w:val="28"/><w:szCs w:val="28"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Քաղաքացիական գործ թիվ

ԵԴ/25942/02/22

դատարանի որոշում

2025թ.

Քաղաքացիական գործ թիվ

ԵԴ/25942/02/22

Նախագահող դատավոր`

Լ. Գրիգորյան

Մ. Հարթենյան

Ս. Սահակյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող և զեկուցող

<w:tab w:val="left" w:pos="7200"/></w:tabs><w:spacing w:line="276" w:lineRule="auto"/><w:contextualSpacing/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:bCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/></w:rPr><w:t>Ս. ՄԵՂՐՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="7200"/></w:tabs><w:spacing w:line="276" w:lineRule="auto"/><w:contextualSpacing/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/></w:rPr><w:t>Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="7200"/></w:tabs><w:spacing w:line="276" w:lineRule="auto"/><w:contextualSpacing/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/></w:rPr><w:t>Ա. ՄԿՐՏՉՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="7200"/></w:tabs><w:spacing w:line="276" w:lineRule="auto"/><w:contextualSpacing/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/></w:rPr><w:t xml:space="preserve">Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="0"/><w:tab w:val="left" w:pos="1276"/></w:tabs><w:spacing w:line="276" w:lineRule="auto"/><w:ind w:right="55" w:firstLine="567"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:sz w:val="18"/><w:szCs w:val="18"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>2026 թվականի սեպտեմբերի 30-ին <w:tab w:val="left" w:pos="0"/><w:tab w:val="left" w:pos="1276"/></w:tabs><w:spacing w:line="276" w:lineRule="auto"/><w:ind w:right="55" w:firstLine="567"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:eastAsia="SimSun" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:lang w:val="hy-AM" w:eastAsia="zh-CN"/></w:rPr><w:t>գրավոր ընթացակարգով քննելով ըստ Սեդրակ Քոչարյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Ֆինանսների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)` հիմնարար իրավունքի խախտման փաստը հաստատելու և դրա հետևանքով պատճառված վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10․11․2023 թվականի որոշման դեմ Սեդրակ Քոչարյանի բերած վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սեդրակ Քոչարյանը պահանջել է «1․ Հաստատել (ճանաչել), որ

1.1 Հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի գույքի նկատմամբ՝ թիվ 62202608 քրեական գործով 25.10.2018 թվականի որոշմամբ կիրառված կալանքը վերացնելու հարցում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԵԴ/0404/11/19 գործով 21.08.2019 թվականի որոշման պարտադիրությունն անտեսելու (ըստ էության այդ ակտը չկատարելու) արդյունքում թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակներում խախտվել է Հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը, 1.2 Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ներկայացված՝ թիվ 62202608 քրեական գործով 25.10.2018 թվականի որոշմամբ կիրառված կալանքը վերացնելու միջնորդություն(ներ)ը տևական ժամանակ չքննարկվելու արդյունքում խախտվել է հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի (հարցի) քննության իրավունքը, 1.3 Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործին հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մասնակից չդարձնելու, իր կողմից ներկայացված՝ իր գույքի նկատմամբ թիվ 62202608 քրեական գործով 25.10.2018 թվականի որոշմամբ կիրառված կալանքը վերացնելու միջնորդության քննարկման մասով տևական ժամանակ դատարանի հասանելիությունը և մատչելիությունը չապահովվելու, ինչպես նաև այդ միջնորդության փաստացի մերժումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավական մեխանիզմների և կառուցակարգերի բացակայության պայմաններում խախտվել է հայցվորի՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, 1.4 1.1-1.3 կետերում նշված խախտումները հանգեցրել են հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի սեփականության հիմնարար իրավունքի տևական խախտմանը։

2. Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) հօգուտ Հայցվոր՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հաստատված հիմնարար իրավունքի խախտման համար, այսինքն՝ ընդհանուր 8.000.000 (ութ միլիոն ՀՀ դրամ)։

3. Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) հօգուտ Հայցվոր՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի որպես պատճառված նյութական վնասի հատուցում բռնագանձել 3.312.400 (երեք միլիոն երեք հարյուր տասներկու հազար չորս հարյուր) ՀՀ դրամ։ (…):»։ Նախարարությունը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ խնդրելով կիրառել հայցային վաղեմություն: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 17.03.2023 թվականի «Քաղաքացիական գործից պահանջներն առանձին վարույթներում առանձնացնելու մասին» որոշմամբ որոշվել է. «1․ Ըստ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ «Հայցվոր՝ Սսեդրակ Քոչարյանի հիմնական իրավունքների խախտումը հաստատելու և խախտմամբ պատճառված վնասները (նյութական և ոչ նյութական) փոխհատուցելու» պահանջների մասին թիվ ԵԴ/25942/02/22 քաղաքացիական գործից առանձնացնել առանձին վարույթում ըստ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ Հաստատել (ճանաչել), որ Հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի գույքի նկատմամբ՝ թիվ 62202608 քրեական գործով 25.10.2018 թվականի որոշմամբ կիրառված կալանքը վերացնելու հարցում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԵԴ/0404/11/19 գործով 21.08.2019 թվականի որոշման պարտադիրությունն անտեսելու (ըստ էության այդ ակտը չկատարելու) արդյունքում թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակներում խախտվել է հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը, Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ներկայացված թիվ 62202608 քրեական գործով 25.10.2018 թվականի որոշմամբ կիրառված կալանքը վերացնելու միջնորդություն(ներ)ը տևական ժամանակ չքննարկվելու արդյունքում խախտվել է հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի (հարցի) քննության իրավունքը, Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործին հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մասնակից չդարձնելու, իր կողմից ներկայացված՝ իր գույքի նկատմամբ թիվ 62202608 քրեական գործով 25.10.2018 թվականի որոշմամբ կիրառված կալանքը վերացնելու միջնորդության քննարկման մասով տևական ժամանակ դատարանի հասանելիությունը և մատչելիությունը չապահովվելու, ինչպես նաև այդ միջնորդության փաստացի մերժումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավական մեխանիզմների և կառուցակարգերի բացակայության պայմաններում խախտվել է հայցվորի՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) հօգուտ Հայցվոր՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում 2.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հաստատված հիմնարար իրավունքի խախտման համար, այսինքն՝ ընդհանուր 6.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու, Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) հօգուտ Հայցվոր՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի որպես պատճառված նյութական վնասի հատուցում 3.312.400 ՀՀ դրամ բռնագանձելու, ինչպես նաև դատական ծախսը՝ նախապես վճարված 339.372 ՀՀ դրամ պետական տուրքը բռնագանձելու և փաստաբանի ողջամիտ գումարը բռնագանձելու պահանջների մասով և այդ առանձնացված պահանջների մասով քաղաքացիական գործով քննությունը շարունակել՝ նշանակելով նախնական դատական նիստ՝ 2023 թվականի մայիսի 16-ին, ժամը 13։00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում (…)»։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.03.2023 թվականի «Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը քննության առնելու վերաբերյալ» որոշմամբ որոշվել է. «1․ Պատասխանող կողմի միջնորդությունը՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ Հաստատել (ճանաչել), որ Հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի գույքի նկատմամբ՝ թիվ 62202608 քրեական գործով 25.10.2018 թվականի որոշմամբ կիրառված կալանքը վերացնելու հարցում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ թիվ ԵԴ/0404/11/19 գործով 21.08.2019 թվականի որոշման պարտադիրությունն անտեսելու (ըստ էության այդ ակտը չկատարելու) արդյունքում թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակներում խախտվել է հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի արդար դատաքննության իրավունքը, Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով ներկայացված թիվ 62202608 քրեական գործով 25.10.2018 թվականի որոշմամբ կիրառված կալանքը վերացնելու միջնորդություն(ներ)ը տևական ժամանակ չքննարկվելու արդյունքում խախտվել է հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի (հարցի) քննության իրավունքը, Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործին հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին մասնակից չդարձնելու, իր կողմից ներկայացված՝ իր գույքի նկատմամբ թիվ 62202608 քրեական գործով 25.10.2018 թվականի որոշմամբ կիրառված կալանքը վերացնելու միջնորդության քննարկման մասով տևական ժամանակ դատարանի հասանելիությունը և մատչելիությունը չապահովվելու, ինչպես նաև այդ միջնորդության փաստացի մերժումը վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավական մեխանիզմների և կառուցակարգերի բացակայության պայմաններում խախտվել է հայցվորի՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) հօգուտ Հայցվոր՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում 2.000.000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր հաստատված հիմնարար իրավունքի խախտման համար, այսինքն՝ ընդհանուր 6.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու, Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) հօգուտ Հայցվոր՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի որպես պատճառված նյութական վնասի հատուցում 3.312.400 ՀՀ դրամ բռնագանձելու, ինչպես նաև դատական ծախսը՝ նախապես վճարված 339.372 ՀՀ դրամ պետական տուրքը բռնագանձելու և փաստաբանի ողջամիտ գումարը բռնագանձելու պահանջների մասով հայցային վաղեմություն կիրառելու մասին, մերժել և քաղաքացիական գործի քննությունը նշված պահանջների մասով, վերսկսել և նշված պահանջների մասով քաղաքացիական գործով նշանակել նախնական դատական նիստ՝ 2023 թվականի մայիսի 16-ին, ժամը 13:00-ին, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում»: Դատարանը 17.03.2023 թվականին վճռել է․ «1․ Ըստ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ Հաստատել (ճանաչել), որ հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումները հանգեցրել են հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի սեփականության հիմնարար իրավունքի տևական խախտմանը և նշված հաստատված հիմնարար իրավունքի խախտման համար Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) հօգուտ Հայցվոր՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին, մերժել՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով։ (…)»: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10․11․2023 թվականի որոշմամբ Սեդրակ Քոչարյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17․03․2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սեդրակ Քոչարյանը (ներկայացուցիչներ Նարինե Բեգլարյան և Էլլա Մկրտչյան)։ Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ, 337-րդ ու 1087.2-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը։ Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է ներկայացված պահանջի իրական բովանդակությունը (ոչ թե ձևական առումով, այլ բովանդակային գնահատման առարկա դարձնելով հայցի հիմքն ու առարկան), մինչդեռ միայն դրանից հետո էր հնարավոր որոշել, թե որ պահից է հաշվարկման ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված հայցային վաղեմության ժամկետը։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով հայցի հիմքը ոչ թե կալանքի կիրառմամբ իր սեփականության իրավունքը խախտված՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2019 թվականի որոշմամբ դրա կիրառումը ոչ իրավաչափ ճանաչված լինելն է, այլ այդ կալանքի վերացմանն ուղղված գործընթացում իր՝ արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտման հետևանքով այն չվերացվելն է, ինչը հանգեցրել է իր սեփականության իրավունքի տևական խախտման, որպիսի խախտումը հաստատելու պահանջով էլ ինքը դիմել է դատարան։ Վերաքննիչ դատարանը, անտեսելով իր սեփականության իրավունքի տևական խախտման փաստը հաստատելու պահանջ ներկայացված լինելը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ կետի սխալ (խիստ տառացի և կարգավորումների նպատակից չբխող) մեկնաբանման արդյունքում ոչ իրավաչափ հետևության է եկել հայցային վաղեմության ժամկետի սկիզբը 21.08.2019 թվականի որոշման կայացումից հետո հաշվարկման ենթակա լինելու մասին։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ թեև իր սեփականության իրավունքի խախտման փաստն արձանագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0404/11/19 գործով 21.08.2019 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, այնուամենայնիվ քրեական գործի շրջանակներում այդ դատական ակտի պարտադիրությունն անտեսվելու արդյունքում, ըստ էության, տևական ժամանակ անկատար է մնացել հետապնդվող՝ իր իրավունքների խախտումը վերացնելու նպատակը։ Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ իրավունքի տևական խախտումը շարունակվելու դեպքում հայցային վաղեմության ժամկետ հաշվարկման ենթակա չէ, իսկ իրավունքի շարունակական խախտումը դադարելու դեպքում այդ ժամկետը հաշվարկման է ենթակա իրավունքի խախտումը դադարելու պահից, որպիսի պայմաններում սույն դեպքում ևս սեփականության իրավունքի տևական խախտման փաստը հաստատելու պահանջի մասով հայցային վաղեմության հոսքը պետք է սկսվեր այդ խախտման շարունակական իրավիճակի ավարտից հետո, այն է՝ 18.08.2021 թվականից։ Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10․11․2023 թվականի որոշումը և փոփոխել այն՝ «(…) ուղարկելով գործը Դատարանի վճռով մերժված պահանջների մասով նոր քննության»: 2.1 Նախարարության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Սեդրակ Քոչարյանը 21․08․2019 թվականից իմացել է իր սեփականության իրավունքի խախտված լինելու մասին, սակայն իր իրավունքների խախտման փաստը հաստատելու և ոչ նյութական վնասի հատուցում տրամադրելու հայցով դատարան է դիմել 23․05․2022 թվականին։ Նման պայմաններում ստացվում է, որ հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին լրացած է եղել ոչ նյութական վնասի հատուցման պահանջով հայցը դատարան ներկայացնելու համար սահմանված ժամկետը։

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

<w:tab w:val="left" w:pos="9781"/></w:tabs><w:spacing w:line="276" w:lineRule="auto"/><w:ind w:right="55" w:firstLine="567"/><w:jc w:val="both"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:iCs/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչի 25.10.2018 թվականի «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշմամբ թիվ 62202608 քրեական գործով կալանք է դրվել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին փաստացի պատկանող և նրա որդիներ Սեդրակ Քոչարյանի ու Լևոն Քոչարյանի անվամբ գրանցված շարժական ու անշարժ գույքի վրա, ֆինանսական (դրամական) միջոցների վրա (բացառությամբ այն գումարների, որոնք վճարվում են առողջության, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման համար, ալիմենտային պարտավորությունների համար, որպես պետական նպաստ, ծառայողական պարտականությունները կատարելիս ստացած հաշմության (վիրավորվել, կոնտուզիա, վնասվածք) համար այդ անձանց կամ նրանց մահվան դեպքում ընտանիքներին, վնասակար կամ ծայրահեղ դժվարին պայմաններում աշխատող անձանց՝ որպես փոխհատուցում, հաշմանդամներին, տուժողին՝ լրացուցիչ սննդի, առողջարանային բուժման պրոթեզավորման և նրա խնամքի համար, աշխատանքից ազատվելու դեպքում՝ որպես արձակման նպաստ), բաժնետոմսերի, արժեթղթերի ու ակտիվների վրա, ինչպես նաև «Թարգեթ» ՍՊ ընկերության և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վրա՝ Սեդրակ Քոչարյանի կողմից այդ հաշիվներին փոխանցված գումարների չափով: Նշված որոշման դեմ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն (հատոր 1-ին, գ․թ. 45-47).

2) Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի 22.04.2019 թվականի «Բողոքները քննության առնելու մասին» որոշմամբ Սեդրակ Քոչարյանի շարժական, անշարժ գույքերի, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքի մասով բողոքը մերժվել է (հատոր 1-ին, գ․թ. 48-53).

3) վերը նշված որոշումների դեմ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը 30․05․2019 թվականին բողոք է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել է ճանաչել քննիչի և դատախազի որոշումներով իր իրավունքների խախտումը ու որոշում կայացնել իրավունքների խախտումը վերացնելու՝ իր գույքը կալանքից ազատելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (հատոր 1-ին, գ․թ. 56-58).

4) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0404/11/19 քրեական գործով 21.08.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Քոչարյանի 30․05․2019 թվականի բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ արձանագրվել է գույքի վրա կալանք դնելու մասին Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի 25.10.2018 թվականի որոշմամբ և Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի 22.04.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Քոչարյանի իրավունքների խախտումը, իսկ իրավունքների խախտումը վերացնելու՝ վերջինիս գույքը կալանքից ազատելու՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելու մասով բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Նշված որոշմամբ արձանագրվել է, որ «(…) վարույթն իրականացնող մարմինը, չպահպանելով որոշման պատճառաբանված լինելու պահանջը, սահմանափակել է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը: Դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև նրանով, որ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ (…): Բացի այդ՝ սեփականության իրավունքը ենթադրում է ոչ միայն յուրաքանչյուր անձի իրավունքը պահանջելու, որ այլոք չխախտեն իր սեփականության իրավունքը, այլ նաև պետության պարտականությունը՝ սեփականության իրավունքը պաշտպանելու ցանկացած անօրինական ոտնձգությունից (…)» (հատոր 1-ին, գ․թ. 59-68).

5) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 02.09.2019 թվականի որոշմամբ քրեական գործը նշանակվել է դատական քննության, իսկ Սեդրակ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի ու ակտիվների վրա դրված կալանքը պահպանվել է (հատոր 1-ին, գ․թ. 70-74).

6) Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը 06.04.2020 թվականով թվագրված միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել է անհապաղ վերացնել Սեդրակ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի ու ակտիվների վրա դրված կալանքը՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2019 թվականի որոշումը (հատոր 1-ին, գ․թ. 76-79).

7) Սեդրակ Քոչարյանը 02.05.2020 թվականով թվագրված դիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, որով խնդրել է իր 06.04.2020 թվականի միջնորդությունն անհապաղ փոխանցել մեկ այլ դատավորի՝ այն անհապաղ քննելու և որոշում կայացնելու համար (հատոր 1-ին, գ․թ. 81).

8) Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչները 31.07.2020 թվականին միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել են Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի կողմից 06.04.2020 թվականին հարուցված միջնորդությունը քննարկելու համար նշանակել առանձին դատական նիստ, որն առավել դյուրին անցկացնելու համար տուժողները և ամբաստանյալները կարող են չմասնակցել՝ հաշվի առնելով, որ նրանց ներկայությունը պարտադիր չէ, կամ քննարկել առաջիկա ընթացիկ նիստում ու այդ մասին ծանուցել Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչներին (հատոր 1-ին, գ․թ. 83-85).

9) Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը 14.08.2020 թվականով թվագրված վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որով խնդրել է բավարարել վերաքննիչ բողոքը՝ կայացնելով նոր դատական ակտ՝ Սեդրակ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի ու ակտիվների, ինչպես նաև վերջինիս կողմից փոխանցված գումարների չափով «Թարգեթ» ՍՊ ընկերության և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վրա դրված կալանքը վերացնել (հատոր 1-ին, գ․թ. 8690).

10) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 28.08.2020 թվականի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.08.2020 թվականի որոշման դեմ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության (հատոր 1-ին, գ․թ. 91, 92).

11) Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը 18.09.2020 թվականին դիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որում նշվել է, որ 04․08․2020 թվականին տեղի ունեցած դատական նիստում դատարանը Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի ներկայացրած միջնորդության քննությունը կախվածության մեջ է դրել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության հետ և առանց Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչների կարծիքը լսելու հետաձգել է միջնորդության քննարկումը, 15․09․2020 թվականին զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը քննության է առնվել ու լուծվել է, ուստի խնդրել է հնարավորինս սեղմ ժամկետում Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչների մասնակցությամբ քննության առնել 06.04.2020 թվականին Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը (հատոր 1-ին, գ.թ. 95, 96).

12) Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչները 11.02.2021 թվականով թվագրված դիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել են անհապաղ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչների մասնակցությամբ քննության առնել 06.04.2020 թվականին Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը (հատոր 1-ին, գ.թ. 97, 98).

13) Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը 02.04.2021 թվականով թվագրված վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որով խնդրել է բավարարել վերաքննիչ բողոքը՝ կայացնելով նոր դատական ակտ՝ Սեդրակ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի ու ակտիվների, ինչպես նաև Սեդրակ Քոչարյանի կողմից փոխանցված գումարների չափով «Թարգեթ» ՍՊ ընկերության և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վրա դրված կալանքը վերացնել (հատոր 1-ին, գ.թ. 99-102).

14) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 19.04.2021 թվականի որոշմամբ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է վերակազմման (հատոր 1-ին, գ.թ. 103-105).

15) Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը 10.05.2021 թվականով թվագրված վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որով խնդրել է բավարարել վերաքննիչ բողոքը՝ կայացնելով նոր դատական ակտ՝ Սեդրակ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի ու ակտիվների, ինչպես նաև Սեդրակ Քոչարյանի կողմից փոխանցված գումարների չափով «Թարգեթ» ՍՊ ընկերության և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վրա դրված կալանքը վերացնել (հատոր 1-ին, գ.թ. 107-111).

16) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 17.05.2021 թվականի որոշմամբ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության (հատոր 1-ին, գ.թ. 112-115).

17) Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը 28.07.2021 թվականին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որով խնդրել է անհապաղ վերացնել Սեդրակ Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի ու ակտիվների վրա դրված կալանքը՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2019 թվականի որոշումը, ինչպես նաև դատարանի կողմից ընդունված որոշումները՝ միջնորդության լուծումը մյուս միջնորդությունների լուծումով պայմանավորելու և քրեադատավարական նպատակների համար գույքի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ (հատոր 1-ին, գ.թ. 117, 118).

18) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 17.08.2021 թվականին կայացած դատական նիստի արձանագրային որոշման քաղվածքի համաձայն՝ որոշվել է. «վերացնել նախաքննական մարմնի՝ գույքի վրա կալանք դնելու մասին 25.10.2018 թվականի որոշմամբ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների, ինչպես նաև «Թարգեթ» ՍՊ ընկերության և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վրա դրված կալանքը՝ Սեդրակ Քոչարյանի կողմից այդ հաշիվներին փոխանցված գումարների չափով» (հատոր 1-ին, գ.թ. 119).

19) Սեդրակ Քոչարյանը 20․05․2022 թվականին փոստային առաքման եղանակով հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Նախարարության` հիմնական իրավունքների խախտման փաստը հաստատելու և վնասը հատուցելու պահանջների մասին (հատոր 1-ին, գ.թ. 4-120).

20) հայցի փաստական հիմքում Սեդրակ Քոչարյանը, ի թիվս այլնի, դրել է այն փաստական հանգամանքները, որ՝ ինքը շուրջ 3 տարի (կալանքի կիրառման պահից մինչև դրա վերացումն ընկած ժամանակահատվածում) զրկված է եղել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու հնարավորությունից այն պայմաններում, երբ սեփականության իրավունքի այդպիսի սահմանափակումը չի ունեցել որևէ օրինական հիմք, իր սեփականության իրավունքի խախտման տևականությունը պայմանավորված է եղել՝ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակներում թիվ ԵԴ/0404/11/19 գործով օրինական ուժի մեջ մտած 21.08.2019 թվականի որոշման անտեսմամբ կալանքի վերացման հարցում անգործություն դրսևորելով, արդարադատություն չիրականացնելով կամ այլ կերպ արդարադատության իրականացումը մերժելով, իր արդար դատաքննության (դրա շրջանակներում դատական ակտի կատարման ու ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքների) և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների խախտման ու դրա հետևանքով իր սեփականության իրավունքի շարունակական խախտման արդյունքում իրեն հասցվել է ոչ նյութական վնաս, ստիպված է եղել տևական ժամանակ կրել անհանգստություն, տագնապ (162.1-րդ հոդվածի կարգավորումների իմաստով հոգեկան տառապանք)՝ կապված իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավազորություններն իրականացնելու հնարավորությունից զրկված լինելու և չնայած ձեռնարկված միջոցներին՝ իրավունքների արդյունավետ պաշտպանության (դատական պաշտպանության) հնարավոր միջոցներից զրկված լինելու հետ.

21) Նախարարությունը 20.07.2022 թվականին փոստային առաքման եղանակով Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն (հատոր 3րդ, գ.թ. 11-21)։

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։ Վերոգրյալով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցային վաղեմության կիրառման հետ կապված իրավունքի խախտման և դրա մասին իմանալու պահը որոշելու իրավական հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը …: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը նախատեսել է դատական և արտադատական կարգ: Ընդ որում, որպես իրավունքների պաշտպանության հիմնական միջոց, ամրագրվել է դատական պաշտպանությունը: Միաժամանակ, նույն հոդվածը գործերի ենթակայության լուծումը վերապահել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ամրագրել է նաև քաղաքացիական իրավունքների պաշտպանության այն եղանակների ոչ սպառիչ ցանկը, որոնց օգնությամբ հնարավոր է դատական կամ արտադատական պաշտպանության տակ վերցնել խախտված կամ վիճարկվող իրավունքները, ինչպես նաև կանխել վտանգ ստեղծող գործողությունները: Այդուհանդերձ, քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, ապահովելով քաղաքացիական իրավահարաբերություններում սուբյեկտիվ իրավունքների լիարժեք դրսևորումը, կոչված է նաև պահպանել քաղաքացիական շրջանառության բնականոն ընթացքը դրա հնարավոր խաթարումներից: Այդ կապակցությամբ սահմանվել են որոշակի ժամկետներ, որոնց միջակայքում միայն անձը կարող է դիմել դատական պաշտպանության: Այլ կերպ ասած` անձի սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանությունը կարող է իրականացվել օրենսդրի կողմից սահմանված այն ժամկետներում, որոնց ընթացքում միայն հնարավոր կլինի վերականգնել խախտված իրավունքը (տե'ս Կարո Միքայելյանն ընդդեմ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը): Միաժամանակ օրենսդիրը սահմանել է նաև իրավունքի պաշտպանության համար ժամկետներ, որոնց ընթացքում հնարավոր է համարում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ձևով իրականացնել օրենքով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը։ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավունքի պաշտպանության մասին պահանջը դատարանը քննության է ընդունում հայցային վաղեմության ժամկետը լրանալուց անկախ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով: Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմում է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: (…): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները. (…)

4) արդար դատաքննության իրավունքը.

(…)

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են նշված հոդվածին և նույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան: Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես նույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում: Վկայակոչված իրավական նորմերի տառացի և համակարգային մեկնաբանումից հետևում է, որ օրենսդիրը, որպես շահագրգիռ անձի քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակ, սահմանել է օրենքով նախատեսված որոշակի դեպքերում դատական կարգով ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու հնարավորություն: Միաժամանակ օրենսդիրն իմպերատիվ ամրագրել է իրավունքի պաշտպանության նշված եղանակի իրականացման կարգ և ժամկետ: Մասնավորապես՝ հիմնարար իրավունքների խախտման կամ անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, ինչպես նաև այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ արդարացնող հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին քննիչի կամ դատախազի կայացրած՝ չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից՝ մեկ տարվա ընթացքում (տե՛ս Սահմանադրական դատարանի 16.06.2020 թվականի թիվ ՍԴՈ-1545 որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոգրյալ նորմերին, արձանագրել է, որ օրենսդիրը, ամրագրելով հայցային վաղեմության ընդհանուր երեք տարվա ժամկետը, միաժամանակ սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը, այն է` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին (տե՛ս Ռազմիկ Դարբինյանն ընդդեմ Դանիել Ղասաբողլյանի թիվ ԵԷԴ/0723/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի որոշումը)։ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ հայցային վաղեմության ժամկետն այն ժամանակահատվածն է, որն անձին հնարավորություն է տալիս դիմելու դատարան իր իրավունքների պաշտպանության հայցով: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ վիճող կողմը դիմում է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ, դատարանների օրակարգային խնդիրն է դառնում պարզել այն իրական ժամանակահատվածը, երբ հայցվորը հետամուտ է եղել իր իրավունքների դատական կարգով պաշտպանությանը (տե'ս Սերգեյ Սարգսյանն ընդդեմ Արա Սարգսյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0881/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը): Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցային վաղեմության ինստիտուտի առանձին տարրերի` կիրառելի ժամկետի (ընդհանուր, կրճատ կամ երկար), այդ ժամկետի հաշվարկի սկզբի, ընդհատման կամ կասեցման հարցերը որոշ դեպքերում հնարավոր է պարզել միայն վիճելի իրավահարաբերության որոշակիացման արդյունքում, այսինքն` պարզելով վիճելի իրավահարաբերության տեսակը (վարձակալության, հողային, ընտանեկան, աշխատանքային և այլ), մասնակիցների շրջանակը, իրավունքների ու պարտականությունների ծավալը: Այսպիսով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ քանի դեռ դատարանը չի պարզել կիրառելի օրենսդրության հարցը, նյութական իրավունքի նորմերով արժևորվող փաստերի շրջանակը, չի վերլուծել կողմերի փոխհարաբերություններում առկա պայմանագրային դրույթները, չի պարզել սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության ծագման պահը, չի կարող եզրահանգման գալ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահի վերաբերյալ (տե՛ս Էկոնոմիկայի նախարարությունն ընդդեմ «ԳորիսԱպակի» ՍՊԸ-ի թիվ ՍԴ3/0055/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը): Զարգացնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է, որ, ինչպես բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկիզբը կապել է ոչ թե իրավունքի խախտման պահի, այլ այն օրվա հետ, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Օրենսդրի այս կարգավորումը բխում է այն տրամաբանությունից, ըստ որի՝ եթե անձն իր իրավունքի խախտման մասին չիմանա, ապա չի էլ կարող ձեռնամուխ լինել որևէ եղանակով՝ այդ թվում և հայց հարուցելու միջոցով իր խախտված իրավունքի պաշտպանությանը: Ընդ որում, հայցային վաղեմության ժամկետի ընթացքի մեկնարկի երկու նախապայմանների դեպքում էլ օրենսդիրը գործածել է «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունները, որոնց տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձը հավաստի տեղեկություններ է ունենում իր իրավունքի խախտման փաստի մասին: Այսինքն՝ հայցային վաղեմության ժամկետի հոսքն սկսվելու համար անհրաժեշտ նախապայման է այն, որ անձը բավարար հիմքեր ունենա համոզված լինելու, որ իր իրավունքը խախտվել է (տե'ս Իրինա Մանասերյանն ընդդեմ Ռուզաննա Մանուկյանի և Մհեր Արմենակյանի թիվ ԵԱՔԴ/2192/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12․01․2022 թվականի որոշումը): ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբնական պահը որոշելու համար, ի թիվս այլնի, էական նշանակություն ունի նաև սուբյեկտիվ իրավունքի ծագման պահը պարզելը, քանի որ անձն իր ենթադրյալ խախտված իրավունքի պաշտպանության հայցով դատական պաշտպանության կարող է դիմել միայն այն պարագայում, երբ առկա են այնպիսի իրավաբանական փաստեր, որոնց համակցությունը բավարար է համապատասխան սուբյեկտիվ իրավունքն իրացնելու, ինչպես նաև այդ իրավունքից բխող պահանջով դատարան դիմելու համար (տե՛ս «Ինգո-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Վահանյանի թիվ ԱՐԱԴ/0580/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02․07․2021 թվականի որոշումը): Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ» եզրույթներին, իր՝ 28.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1611 որոշմամբ արձանագրել է, որ` «(…) Հայցային վաղեմության ինստիտուտի նպատակների իրացման համար Օրենսգիրքը սահմանել է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձն իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Ակնհայտ է, որ օրենսդրի կողմից նշված հասկացությունների և իրավիճակների տարբերակումն ինքնանպատակ չէ, և այդ հանգամանքն առանցքային նշանակություն ունի վիճարկվող նորմերի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման առումով։ Նման տարբերակումն ուղղված է քաղաքացիական շրջանառության մասնակիցների բարեխիղճ վարքագծի, քաղաքացիական շրջանառության և իրավահարաբերությունների որոշակիության և կայունության, իրավահարաբերության բոլոր սուբյեկտների հիմնարար իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանը։ Բնականաբար, շահագրգիռ անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնում է այն դեպքում, երբ համոզված է իր իրավունքի խախտման հարցում։ Սակայն նշված հանգամանքը չի ենթադրում, որ անձը կարող է իր «անբարեխիղճ» պասիվ վարքագծով նպաստել իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքի բացառմանը կամ ազատված լինել իր իրավունքի ենթադրյալ խախտումների հարցում հաստատապես համոզվելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողությունների կատարման անհրաժեշտությունից։ Հակառակ դեպքում գործ կունենանք քաղաքացիական շրջանառության որոշակիության և կայունության ու վերջինիս մասնակիցների հիմնարար իրավունքների խախտմանն ուղղված՝ իրավունքի չարաշահում հանդիսացող անբարեխիղճ վարքագծի հետ, ինչը որևէ պարագայում չի կարող ընկած լինել հայցային վաղեմության ինստիտուտի և դրա սահմանադրաիրավական բովանդակության հիմքում։ Հենց նշված հանգամանքի բացառմանն ու քննարկված արժեքների պաշտպանությանն է ուղղված քաղաքացիական օրենսդրությամբ ամրագրված այն իրավակարգավորումը, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է ոչ միայն այն օրվանից, երբ անձը հաստատապես իմացել է, այլ նաև այն օրվանից, երբ նա պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։ Այդ առումով ակնհայտ է, որ «իմացել է» և «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» հասկացությունների բովանդակությունները հավասար իմաստային ծանրաբեռնվածություն չունեն: Եթե այդ հասկացությունները մեկնաբանելիս առանցքային դիտարկվի իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը՝ ուշադրությունից դուրս կմնա խախտման մասին հաստատապես իմանալու նպատակով բավարար տեղեկություններ ձեռք բերելու համար ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ կատարելու և «անբարեխիղճ պասիվ վարքագծից» ու իրավունքի չարաշահումից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Մինչդեռ, ինչպես բխում է ներկայացված վերլուծությունից, այդ հանգամանքները բացառիկ կարևորություն ունեն քննարկվող իրավադրույթների՝ Սահմանադրությանը համապատասխան մեկնաբանության և կիրառման առումով։ (...) Վիճարկվող իրավադրույթներում առկա քննարկվող հասկացությունների սահմանադրաիրավական բովանդակությունը ենթադրում է հետևյալը. «իմացել է» ձևակերպումը մատնացույց է անում խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը։ Մինչդեռ, «պետք է իմանար»/«պարտավոր էր իմանալ» ձևակերպումը վերաբերում է այն բոլոր իրավիճակներին, երբ գործի հանգամանքներից չի բխում իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու փաստը, սակայն ենթադրվում է, որ համանման իրավիճակում իրավահարաբերության սուբյեկտը պետք է ձեռնարկեր իր իրավունքի ենթադրյալ խախտման հարցում հաստատապես համոզվելու համար բավարար տեղեկություններ ձեռք բերելուն ուղղված ողջամտորեն ենթադրվող իրավաչափ գործողություններ՝ զերծ մնալով «անբարեխիղճ» պասիվ վարքագծից։ Այլ կերպ, վիճարկվող հոդվածներում կիրառվող՝ «պարտավոր էր իմանալ» կամ «պետք է իմացած լիներ» արտահայտությունները կրում են այն բովանդակային ծանրաբեռնվածությունը, ըստ որի, քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում անձը ողջամիտ ուշադրության դեպքում կիմանար իր իրավունքի ենթադրյալ խախտման մասին»։ ՀՀ վճռաբեկ դատարանի դիտարկմամբ՝ շահագրգիռ անձի կողմից իր իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու համար վերջինս պետք է տիրապետի խախտման վերաբերյալ բավարար տեղեկությունների, իսկ եթե այդ տեղեկությունները բավարար չեն, այսինքն՝ եթե հայցվորը կարող է միայն ենթադրություններ անել իր իրավունքի հնարավոր խախտման մասին, ապա նա չի էլ կարող հստակ պահանջ ներկայացնել իր իրավունքի խախտման վերացման վերաբերյալ: Այսպիսով, օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է հայցվորի կողմից ոչ թե իր իրավունքի խախտման մասին ենթադրելու հնարավորությամբ, այլ այդ խախտման մասին հավաստի կերպով իմանալու կամ իմացած լինելու փաստերով (տե'ս «Ալյանս պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/4524/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2019 թվականի որոշումը)։ Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչի 25.10.2018 թվականի «Գույքի վրա կալանք դնելու մասին» որոշմամբ թիվ 62202608 քրեական գործով կալանք է դրվել մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին փաստացի պատկանող և նրա որդիներ Սեդրակ Քոչարյանի ու Լևոն Քոչարյանի անվամբ գրանցված շարժական և անշարժ գույքի վրա, ֆինանսական (դրամական) միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի ու ակտիվների վրա, ինչպես նաև «Թարգեթ» ՍՊԸ-ի և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վրա՝ Սեդրակ Քոչարյանի կողմից այդ հաշիվներին փոխանցված գումարների չափով: Նշված որոշման դեմ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի 22.04.2019 թվականի «Բողոքները քննության առնելու մասին» որոշմամբ Սեդրակ Քոչարյանի շարժական, անշարժ գույքերի, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների վրա դրված կալանքի մասով բողոքը մերժվել է։ Վերը նշված որոշումների դեմ Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչը 30․05․2019 թվականին բողոք է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով ճանաչել քննիչի և դատախազի որոշումներով իր իրավունքների խախտումը ու որոշում կայացնել իրավունքների խախտումը վերացնելու՝ իր գույքը կալանքից ազատելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։ Թիվ ԵԴ/0404/11/19 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Քոչարյանի 30․05․2019 թվականի բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ արձանագրվել է գույքի վրա կալանք դնելու մասին Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչի 25.10.2018 թվականի որոշմամբ և Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազի 22.04.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Քոչարյանի իրավունքների խախտումը, իսկ իրավունքների խախտումը վերացնելու՝ վերջինիս գույքը կալանքից ազատելու՝ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելու մասով բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Նշված որոշմամբ արձանագրվել է, որ «(…) վարույթն իրականացնող մարմինը, չպահպանելով որոշման պատճառաբանված լինելու պահանջը, սահմանափակել է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը: Դատարանի նման հետևությունը պայմանավորված է նաև նրանով, որ գույքի տիրապետման, տնօրինման և օգտագործման սեփականատիրոջ իրավազորությունները մեծ կարևորության իրավական արժեքներ են, որոնք ունեն սահմանադրական բնույթ: Բացի այդ՝ սեփականության իրավունքը ենթադրում է ոչ միայն յուրաքանչյուր անձի իրավունքը պահանջելու, որ այլոք չխախտեն իր սեփականության իրավունքը, այլ նաև պետության պարտականությունը՝ սեփականության իրավունքը պաշտպանելու ցանկացած անօրինական ոտնձգությունից (…)»։ Թիվ ԵԴ/0404/11/19 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2019 թվականի որոշման կայացումից և խախտման արձանագրումից հետո Սեդրակ Քոչարյանը հետամուտ է եղել (ձեռնարկել է իրենից կախված հնարավոր միջոցներ) իր իրավունքի պաշտպանությանը՝ խախտման վերացմանը, սակայն թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը քննող դատարանը տևական ժամանակ անդրադարձ չի կատարել նշված կալանքը վերացնելու հարցին, ու միայն 17.08.2021 թվականին կայացած դատական նիստում արձանագրային որոշմամբ որոշել է. «վերացնել նախաքննական մարմնի՝ գույքի վրա կալանք դնելու մասին 25.10.2018 թվականի որոշմամբ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի և ակտիվների, ինչպես նաև «Թարգեթ» ՍՊ ընկերության և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության բանկային հաշիվներին առկա գումարների վրա դրված կալանքը՝ Սեդրակ Քոչարյանի կողմից այդ հաշիվներին փոխանցված գումարների չափով» (տե՛ս փաստեր 5-18)։ Սեդրակ Քոչարյանը 20․05․2022 թվականին փոստային առաքման եղանակով հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Նախարարության` հիմնական իրավունքների խախտման փաստը հաստատելու և վնասը հատուցելու պահանջների մասին։ Նախարարությունը 20.07.2022 թվականին փոստային առաքման եղանակով Դատարան է ներկայացրել հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն։ Դատարանն արձանագրելով, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2րդ մասով սահմանված Հայցվորի արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների խախտման մասին Հայցվորին հաստատապես հայտնի է դարձել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Դանիբեկյանի թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 17.08.2021 թվականին կայացված դատական նիստի արձանագրային որոշման կայացման պահին, իսկ սեփականության իրավունքի խախտման մասին հայտնի է դարձել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2019 թվականի թիվ ԵԴ/0404/11/19 որոշումից, որով արձանագրվել է, որ վարույթն իրականացնող մարմինը չպահպանելով որոշման պատճառաբանված լինելու պահանջը՝ սահմանափակել է անձի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը», և պատճառաբանելով, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված Հայցվորի սեփականության իրավունքի խախտման մասին Հայցվորին հայտնի է դարձել 21.08.2019 թվականին, ուստիև օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից՝ Հայցվորը պարտավոր էր հիմնարար՝ սեփականության իրավունքի խախտման հաստատմամբ և դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պաշտպանության համար դատարան դիմել դեռևս 21.08.2019 թվականից, սակայն Հայցվորն իր իրավունքի պաշտպանության համար դատարան է դիմել միայն 23.05.2022 թվականին, այսինքն` բաց է թողել դատարան դիմելու` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված մեկամյա ժամկետը», 17․03․2023 թվականի վճռով վճռել է. «1․ Ըստ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության՝ Հաստատել (ճանաչել), որ հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտումները հանգեցրել են հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի սեփականության հիմնարար իրավունքի տևական խախտմանը և նշված հաստատված հիմնարար իրավունքի խախտման համար Հայաստանի Հանրապետությունից (ի դեմս Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության) հօգուտ Հայցվոր՝ Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի որպես պատճառված ոչ նյութական վնասի հատուցում 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին, մերժել՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով (…)»: Վերաքննիչ դատարանի 10․11․2023 թվականի որոշմամբ Սեդրակ Քոչարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 17․03․2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(…) Հայցվորին իր սեփականության իրավունքի խախտման մասին հայտնի է դարձել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2019 թվականի թիվ ԵԴ/0404/11/19 որոշումից, այսինքն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` Հայցվորի սեփականության իրավունքի խախտման մասին Հայցվորին հայտնի է դարձել դեռևս 21.08.2019 թվականին: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ օրենսդիրը հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու իրավական հետևանքը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված` իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հայցվորը պարտավոր էր իր հիմնարար՝ սեփականության իրավունքի խախտման հաստատմամբ և դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պաշտպանության համար դատարան դիմել դեռևս 21.08.2019 թվականին այդ փաստը դատական ակտով հաստատվելու պահից, սակայն Հայցվորն իր իրավունքի պաշտպանության համար դատարան է դիմել միայն 23.05.2022 թվականին և հետևապես բաց է թողել դատարան դիմելու` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված մեկամյա ժամկետը, իսկ հակառակի վերաբերյալ վերաքննիչ բողոքում ներկայացված պնդումներն անհիմն են և հերքվում են վերոգրյալով (…)»: Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն հետևյալ պատճառաբանությամբ․ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ստորադաս դատարանները սույն գործով չեն արժևորել այն հանգամանքը, որ Սեդրակ Քոչարյանն իր սեփականության հիմնարար իրավունքի խախտման տևական լինելը և դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում պահանջելը պայմանավորել է արդար դատաքննության ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքների խախտման հետևանքով իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավազորություններն ամբողջ ծավալով իրականացնելու հնարավորությունից զրկված լինելով (տե՛ս փաստ 20)։ Ավելին՝ ստորադաս դատարանները, անտեսելով այն հանգամանքը, որ Սեդրակ Քոչարյանը ներկայացրել է ոչ թե Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2019 թվականի թիվ ԵԴ/0404/11/19 որոշմամբ կալանքի կիրառումը ոչ իրավաչափ ճանաչված լինելու արդյունքում իր սեփականության իրավունքի խախտված լինելու, այլ այդ կալանքի վերացմանն ուղղված գործընթացում իր՝ արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտման հետևանքով այն չվերացվելու արդյունքում իր սեփականության հիմնարար իրավունքի տևական խախտման փաստը հաստատելու ու դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը հատուցելու մասին պահանջներ, հայցային վաղեմության ժամկետը հաշվարկել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.08.2019 թվականի թիվ ԵԴ/0404/11/19 որոշումից՝ արձանագրելով, որ Սեդրակ Քոչարյանին իր սեփականության իրավունքի խախտման մասին հայտնի է դարձել դեռևս 21.08.2019 թվականից, մինչդեռ հայցադիմումը Դատարան է ներկայացվել միայն 23.05.2022 թվականին և հետևապես բաց է թողել դատարան դիմելու` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված մեկամյա ժամկետը։ Սույն գործով ներկայացված պահանջի և դրա հիմքում դրված փաստական հանգամանքների հաշվառմամբ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով դատական քննության ենթակա պահանջի նկատմամբ որպես հայցային վաղեմության ժամկետի սկիզբ որևէ պարագայում չէր կարող համարվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/0404/11/19 գործով 21.08.2019 թվականին կայացված որոշումը՝ նկատի ունենալով, որ սույն գործով ներկայացված սեփականության հիմնարար իրավունքի տևական խախտման փաստը հաստատելու ու դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը հատուցելու պահանջների մասին հայցադիմումի իրավական հիմքի հիմնավորվածությունը կախվածության մեջ է գտնվում արդար դատաքննության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումները հաստատելուց, որպիսի հարցը պարզելու դեպքում միայն հնարավոր կլինի եզրահանգում կատարել դրա հետևանքով Սեդրակ Քոչարյանի սեփականության հիմնարար իրավունքի խախտման տևական լինելու ու դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի վերաբերյալ։ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Սեդրակ Քոչարյանի սեփականության հիմնարար իրավունքի խախտման տևական լինելը և (կամ) չլինելը կարող է հաստատվել կամ հերքվել իր արդար դատաքննության ու իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների խախտումների հաստատման հարցը քննարկելու դեպքում: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Դատարանը սխալ է որոշել սեփականության հիմնարար իրավունքի խախտման տևական լինելու մասին Սեդրակ Քոչարյանի իմանալու կամ ողջամտորեն ենթադրելու հնարավորություն ձեռք բերելու պահը՝ որպես հետևանք ներկայացված պահանջի և դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը հատուցելու մասին պահանջի նկատմամբ կիրառելով հայցային վաղեմություն, իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին ոչ իրավաչափորեն հաստատել է Դատարանի դիրքորոշումը՝ թույլ տալով նյութական իրավունքի նորմի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը հանգեցրել է գործի սխալ լուծման ու դատական պաշտպանության դիմած անձի արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության սահմանադրական իրավունքների խախտման, ինչը հանգեցրել է արդարադատության բուն էության խաթարման։ Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 10.11.2023 թվականի որոշումը բեկանելու համար։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը Դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` որպես գործի նոր քննության ծավալ սահմանելով նաև հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունն ու դրա դեմ բերված առարկությունները քննարկելը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, իսկ հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելու դեպքում՝ գործի այլ փաստերի հաստատմանն ու գնահատմանն անդրադառնալը: Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան: Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.11.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: <w:tab w:val="left" w:pos="6946"/><w:tab w:val="left" w:pos="7088"/></w:tabs><w:spacing w:line="276" w:lineRule="auto"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:b/><w:i/><w:u w:val="single"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:i/><w:color w:val="000000"/><w:spacing w:val="40"/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t xml:space="preserve"> Նախագահող և զեկուցող <w:tab w:val="left" w:pos="6946"/><w:tab w:val="left" w:pos="7088"/></w:tabs><w:spacing w:line="276" w:lineRule="auto"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Ս. ՄԵՂՐՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="6946"/><w:tab w:val="left" w:pos="7088"/></w:tabs><w:spacing w:before="480" w:line="276" w:lineRule="auto"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Ն․ ՀՈՎՍԵՓՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="6946"/><w:tab w:val="left" w:pos="7088"/></w:tabs><w:spacing w:before="480" w:line="276" w:lineRule="auto"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat" w:cs="Sylfaen"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Ա. ՄԿՐՏՉՅԱՆ <w:tab w:val="left" w:pos="6946"/><w:tab w:val="left" w:pos="7088"/></w:tabs><w:spacing w:before="480" w:line="276" w:lineRule="auto"/><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr></w:pPr><w:r w:rsidRPr="00B3030A"><w:rPr><w:rFonts w:ascii="GHEA Grapalat" w:hAnsi="GHEA Grapalat"/><w:b/><w:i/><w:lang w:val="hy-AM"/></w:rPr><w:t>Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/25942/02/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել