ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ ՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասում «քաղաքացիների» բառը փոխարինել «մարդու» բառով: Հ ՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով. «Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մշակում է Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգն օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով: Հ ՈԴՎԱԾ 3. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «գ) մշակում և կառավարություն է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը:»: Հ ՈԴՎԱԾ 4 . Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հ ՈԴՎԱԾ 36. Խ ՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ Խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեության (այդ թվում` ծրագրային և ֆինանսական) մասին հաղորդում: Հաղորդումն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Խորհրդի նախագահը: Հաղորդումն Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն: Խորհուրդը հաղորդումը հրապարակում է մամուլում:»: Հ ՈԴՎԱԾ 5. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հ ՈԴՎԱԾ 40. Ա ԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ Ազգային հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում: Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում:»: Հ ՈԴՎԱԾ 6. Օրենքի 42-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ազգային հանձնաժողովը մշակում է Ազգային հանձնաժողովի կանոնակարգը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային հանձնաժողովի կանոնակարգը օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Ազգային հանձնաժողովի կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:»: Հ ՈԴՎԱԾ 7. Օրենքի 59-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության և Ազգային հանձնաժողովի կանոնակարգերը և դրանց վերաբերյալ իր եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողով:»: Հ ՈԴՎԱԾ 8 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան Երևան 8 հոկտեմբերի 2001 թ. ՀՕ-223 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-223 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.10.2001-07.08.2020) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2001.10.18/32(164) Հոդ.756 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.09.2001 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.10.2001 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.10.2001 Ուժը կորցրել է 07.08.2020 Հիմնական ակտ 11.09.2001, ՀՕ-223 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.10.2000, ՀՕ-97 09.10.2000, ՀՕ-97 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 սեպտեմբերի, 2001 թ.
- Գործի #:
- ՀՕ-223
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
