ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա Պաշտոնական ինկորպորացիա 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի համաձայն, սույն օրենքն ուժը կորցնում է 01.01.18 թվականին, բացառությամբ օրենքի 10-րդ հոդվածի 1.1-ին մասով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալներին վերաբերող դրույթների, որոնք գործում են հավաստագրի տրամադրման օրվանից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև 8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթների: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ (օրենքը մասնակի ուժը կորցրել է 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն) Հոդված 8.2. Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը 1. Սույն օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով, բայց ոչ ավելի, քան` 1) համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը. 2) համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարները` 1) վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման եռամսյակային, իսկ անհատ ձեռնարկատերերին և նոտարներին` տարեկան պարբերականությամբ. 2) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման, եթե հարկային գործակալը ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը. 3) հարկային գործակալ չունեցող վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը. 4) անհատ ձեռնարկատերերին և նոտարներին ենթակա են վերադարձման, եթե նրանք ամբողջությամբ կատարել են տվյալ հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված` տարեկան եկամուտների մասին (պարզեցված) հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գումարներից վարձու աշխատողներին վերադարձման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հաշվետու տարվա եռամսյակները դիտարկվում են առանձին-առանձին:
4. Սույն հոդվածով սահմանված գումարները վերադարձնելուց հետո համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ճշտված (պարզեցված) հաշվարկով կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման կամ բողոքարկման (գանգատարկման) հանձնաժողովի որոշման հիման վրա վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մասով նախկինում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով հայտարարագրած եկամտային հարկի պարտավորության փոփոխության դեպքում կատարվում է տվյալ ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին), սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող (վերադարձված) գումարի վերահաշվարկ՝ Կառավարության սահմանած կարգով:
5. Սույն հոդվածով նախատեսված` վարձու աշխատողին, անհատ ձեռնարկատիրոջը և նոտարին եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Սույն հոդվածի կիրառության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմնին:
7. Սույն հոդվածով սահմանված կարգավորումները կիրառվում են նաև բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողի հետ 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կնքված և մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը պետական գրանցում ստացած՝ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների նկատմամբ:
8. Բազմաբնակարան բնակելի շենքի կառուցապատողի հետ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի կողմ հանդիսացող ֆիզիկական անձից բնակարան ձեռք բերելու նպատակով ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարները սույն հոդվածով սահմանված կարգով վերադարձման ենթակա չեն: (8.2-րդ հոդվածը լրաց. 19.11.14 ՀՕ-187-Ն, խմբ., լրաց.
17.11.21 ՀՕ-361-Ն ) (8.2-րդ հոդվածով նախատեսված դրույթները շարունակում են գործել 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում ստացված հիպոտեկային վարկերի մասով` համաձայն 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի) ( 17.11.21 ՀՕ-361-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Հոդված 10. Եկամտային հարկի դրույքաչափերը 1.1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի գործողության ժամկետում աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 10 տոկոս դրույքաչափով: (10-րդ հոդվածն ուժը կորցրել է մասնակի` 1-ին մասի 1.1-ին կետը գործում է մինչև 31.12.2024 թ. համաձայն 04.10.16 ՀՕ-165-Ն օրենքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի) Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-246-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.20 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.12.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.12.2010 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2013 Հիմնական ակտ 22.12.2010, ՀՕ-246-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 17.11.2021, ՀՕ-361-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 04.10.2016, ՀՕ-165-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 24.11.2015, ՀՕ-158-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 15.12.2016, ՀՕ-250-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 12.05.2016, ՀՕ-71-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 07.05.2015, ՀՕ-36-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 17.12.2014, ՀՕ-248-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 01.12.2014, ՀՕ-208-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 21.06.2014, ՀՕ-133-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 19.11.2014, ՀՕ-187-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 20.11.2014, ՀՕ-175-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 21.06.2014, ՀՕ-71-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 12.12.2013, ՀՕ-190-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 20.06.2013, ՀՕ-80-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 10.06.2013, ՀՕ-66-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 19.12.2012, ՀՕ-239-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 13.11.2012, ՀՕ-201-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 12.11.2012, ՀՕ-208-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն 19.03.2012, ՀՕ-154-Ն 22.12.2010, ՀՕ-246-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 07.07.1998, ՀՕ-236 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 05.12.2006, ՀՕ-233-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ 27.10.2010, ՀՕ-160-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ 17.12.2014, ՀՕ-245-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 22.12.2010, ՀՕ-209-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ 27.10.1998, ՀՕ-258 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 24.11.2004, ՀՕ-142-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 22.12.2010, ՀՕ-244-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ 14.04.1997, ՀՕ-107 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ 30.09.1997, ՀՕ-155 ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ 22.12.2010, ՀՕ-247-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ 04.10.2016, ՀՕ-165-Ն ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 07.06.2012, N 175-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 02.04.2015, N 184-Ն ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 25.04.2013, N 416-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 16.02.2011, N 113-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ», «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՎԱՐՉԱՊԵՏԻ, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԻՍ ԿԱՄ ԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԶՈՀՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԻՎ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 28.11.2013, N 1314-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՈՐ ԱՇԽԱՏՈՂԻ ՀԱՄԱՐ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏՈՒՄ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼԻՔ՝ ԱՆՁԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ՝ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՈՐՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԸ ԵՎ (ԿԱՄ) ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 25.07.2013, N 1259-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՐԱՎՈՐ ՉՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ (ԱՅՍԻՆՔՆ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՄ ԳՐԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ) ՓԱՍՏՆ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 31.05.2012, N 692-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՆՉԵՎ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 19.02.2015, N 160-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 19.02.2015, N 205-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԻՊՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ՏՈԿՈՍՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓՈՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 01.11.2012, N 27 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 11.01.2013, N 1 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆՈՂ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 25.01.2013, N 2 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՕՐԵՆՔԻ 25-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 692-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 20.02.2013, N 4 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 13.02.2013, N 3 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԳՈՐԾՈՂ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 դեկտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՀՕ-246-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
