Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-113-Ն12 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի մայիսի 12-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթ չնախաձեռնելու, քրեական վարույթը կարճելու կամ արդարացման դատավճռի դեպքում, բայց երբ խախտողի գործողություններում առկա են վարչական իրավախախտման հատկանիշներ, վարչական տույժը կարող է նշանակվել քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կամ քրեական վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ գրավոր տեղեկացումը կամ օրինական ուժի մեջ մտած արդարացման դատավճիռը գործի քննության համար լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում, սակայն ոչ ուշ, քան քրեական հետապնդում չհարուցելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, քրեական վարույթը կարճելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշումը կամ արդարացման դատավճիռն ուժի մեջ մտնելուց կամ քրեական վարույթ չնախաձեռնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:»: Հոդված 2. Օրենսգրքի 123.1-ին հոդվածում՝ 1) 1-ին մասի «տեղադրելը» բառը փոխարինել «տեղադրված վիճակում վարելը» բառերով.

2) 2-րդ մասի՝ ա. «տեղադրելը» բառը փոխարինել «տեղադրված վիճակում վարելը կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը» բառերով, բ. «չունեցող» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերով: Հոդված 3. Օրենսգրքի 123.5-րդ հոդվածում՝ 1) 4-րդ մասի «կեղծված կամ փոխարինված» բառերը փոխարինել «փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցի» բառերով, իսկ նույն մասը «չունեցող» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերով.

2) 11-րդ մասը «այն» բառից հետո լրացնել «հաշվառման» բառով.

3) 12-րդ մասը «միջոցի», «եթե», «սակայն» և «զույգ» բառերից հետո լրացնել «հաշվառման» բառով.

4) 13-րդ մասը «առանց», «այդ» և «զույգ» բառերից հետո լրացնել «հաշվառման» բառով.

5) 13.1-ին մասը «եթե» բառից հետո լրացնել «հաշվառման» բառով.

6) 17-րդ մասը «ժամկետով» բառից հետո լրացնել «, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի նկատմամբ՝ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ մասը «չունեցող» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 124.4-րդ հոդվածի 5-րդ մասը «չունեցող» բառից հետո լրացնել «կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված» բառերով: Հոդված 6. Օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-5-րդ մասերը «չափով» բառից հետո լրացնել «, տուգանային միավորի կիրառում՝ 1 միավոր» բառերով: Հոդված 7. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 3-րդ մասը «փաստաթղթերի» բառից հետո լրացնել «կամ վարորդական վկայականում նշված փաստաթղթերի կամ պարագաների» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 129.3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Տուգանային միավորի ձևով վարչական տույժ նախատեսող` ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) խախտումներ պարբերաբար կատարելը, այսինքն` տուգանային միավորի ձևով վարչական տույժ նախատեսող հոդվածներով նախատեսված արարք կատարելը, եթե այդ իրավախախտման համար նախատեսված տուգանային միավորի և տվյալ տարում վարորդի նկատմամբ կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 13 կամ ավելի միավոր` առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցում` վեց ամիս ժամկետով:»: Հոդված 9. Օրենսգրքի 132-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «տեխնիկական անսարքություններ» բառերը փոխարինել «տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններ կամ պայմաններ» բառերով.

2) 2-րդ մասի «կեղծված կամ փոխարինված» բառերը փոխարինել «փոխարինված կամ այլ տրանսպորտային միջոցի» բառերով: Հոդված 10. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասի «համաձայնեցման» բառից հետո «՝» կետադրական նշանը հանել և լրացնել «կամ թույլտվության կամ համաձայնեցման պահանջների խախտմամբ» բառերով: Հոդված 11. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում` 1) «(բացառությամբ 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերը փոխարինել «(բացառությամբ 123.4-րդ հոդվածի 1-ին մասի՝ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու դեպքի, ինչպես նաև 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերով.

2) «160-րդ» բառը փոխարինել «160-րդ (բացառությամբ 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերով.

3) «169.23-րդ,» բառերը հանել: Հոդված 12. Օրենսգրքի 224.3-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 123.4-րդ հոդվածի 1-ին մասով (միայն 123.4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու իրավախախտումների մասով), 160-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 169.23-րդ, 193.1-ին և 193.2-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված 123.4-րդ հոդվածի 1-ին մասով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական գործունեության բնագավառի լիազոր ստորաբաժանման տարածքային բաժինների, իսկ 160-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ մասերով, 169.23-րդ, 193.1-ին և 193.2-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության թույլտվության և լիցենզավորման գործունեության բնագավառի լիազոր ստորաբաժանման քաղաքացիական ծառայողները:»: Հոդված 13. Օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, 169.16-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ մասերով» բառերը: Հոդված 14. Օրենսգրքի 255-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով. «Եթե սույն օրենսգրքի 124․6-րդ և 126-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումներն ի հայտ են գալիս փորձաքննության արդյունքում, ապա վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելիս վարչական իրավախախտում կատարած անձի ներկայությունը պարտադիր չէ: Այդ դեպքում արձանագրությունն ստորագրում է միայն այն կազմող անձը և արձանագրության պատճենը, ինչպես նաև սույն օրենսգրքի 267-րդ հոդվածով նախատեսված՝ վարչական իրավախախտում կատարած անձի իրավունքների ու պարտականությունների մասին ծանուցումը գործի քննության ժամանակի և տեղի մասին ծանուցման հետ ուղարկում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձին:»: Հոդված 15.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: 2․ Սույն օրենքի 11-13-րդ հոդվածների գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. մայիսի 30 Երևան ՀՕ-113-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-113-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (02.07.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 02.06.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.05.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.05.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 02.07.2025 Հիմնական ակտ 12.05.2025, ՀՕ-113-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-113-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել