ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հուլիսի 3 - ին «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «բ4» կետով. «բ4) ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման յուրաքանչյուր պետական մարմնի՝ տվյալ տարում մեկ անձից գնման ձևով իրականացվելիք գնումների առավելագույն ծավալի թիրախային ցուցանիշը՝ պետական մարմնին բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման գնումների հոդվածներով հատկացվող միջոցների հանրագումարի նկատմամբ.»: Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ6» կետով. «դ6) հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի միջոցների հաշվին մեկ անձից գնման ձևով իրականացված գնումների մասին տեղեկատվություն: Ընդ որում, եթե հաշվետու տարվա ընթացքում մեկ անձից կատարված գնումների ծավալը գերազանցում է պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված առավելագույն թիրախային ցուցանիշը, ապա նաև դրա մանրամասն հիմնավորումը.»: Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 16 Երևան ՀՕ-329-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-329-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2027-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 17.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2027 Հիմնական ակտ 03.07.2026, ՀՕ-329-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 24.06.1997, ՀՕ-137 --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-329-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
