Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սեդրակյան — ԼԴ/1409/02/09
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սեդրակյան — ԼԴ/1409/02/09

Վճռաբեկ դատարանԼԴ/1409/02/0919 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Արթուր Սեդրակյանի բերած բողոքը քաղաքացիական գործով ըստ Արթուր Սեդրակյանի հայցի ընդդեմ Լոռու մարզի Գուգարքի ավագանու (ներկայումս Վանաձոր համայնքի ավագանի), Գուգարքի գյուղապետի (ներկայումս՝ Վանաձոր համայնքի ղեկավար), երրորդ անձ Լոռու մարզպետարանի ու Յուրիկ Ենգոյանի՝ վնասը հատուցելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Արթուր Սեդրակյանը պահանջել է

Ամբողջ Տեքստ

ՀԱՆ /275

ՀԱՏ եվ: 1

///ՓՋ ԻՆԻ, ն

(ԹԵ

2

Ա 4 9

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1409/02/09 քաղաքացիական ն վարչական 2024թ.

պալատի որոշում

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2024 թվականի հուլիսի 19-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու վերաբերյալ Արթուր Սեդրակյանի բերած բողոքը քաղաքացիական գործով ըստ Արթուր Սեդրակյանի հայցի ընդդեմ Լոռու մարզի Գուգարքի ավագանու (ներկայումս Վանաձոր համայնքի ավագանի), Գուգարքի գյուղապետի (ներկայումս՝ Վանաձոր համայնքի ղեկավար), երրորդ անձ Լոռու մարզպետարանի ու Յուրիկ Ենգոյանի՝ վնասը հատուցելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Արթուր Սեդրակյանը պահանջել է Գուգարքի ավագանուն ն Գուգարքի գյուղապետին պարտավորեցնել բնեղենով հատուցել իր գույքին պատճառված վնասը, այն է՝ իրեն սեփականության իրավունքով Գուգարք գյուղում հատկացնել երկու սենյականոց բնակարան:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 16.03.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.05.2012 թվականի որոշմամբ Արթուր Սեդրակյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.07.2012 թվականի որոշմամբ Արթուր Սեդրակյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

2

Սույն գործով նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Արթուր Սեդրակյանը (ներկայացուցիչ Արտակ Ոսկանյան):

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Սեդրակյանն ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 5337/13) 26.09.2023 թվականին կայացրած վճիռը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Ա վարչական պալատի 04.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու հիմք է, քանի որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է արձանագրել՝ այն պատճառաբանությամբ, որ Վերաքննիչ դատարանն իր վրա անհամաչափ պարտականություն է դրել՝ զրկելով իրեն իր գործի էության վերաբերյալ քննություն ստանալու հնարավորությունից դրանով իսկ խախտելով դատարանի մատչելիության իր իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Ա վարչական պալատի 04.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, «բեկանել» Վերաքննիչ դատարանի 07.05.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումն ու գործն ուղարկել նոր քննության:

3. Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Վերաքննիչ դատարանը 07.05.2012 թվականի որոշմամբ Դատարանի 16.03.2012 թվականի վճռի դեմ Արթուր Սեդրակյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով՝ բողոք բերած անձի կողմից նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը պահպանված չլինելու հետնյալ պատճառաբանությամբ՝ «(...) բողոքաբերը վիճարկում է դատական ակտը, որը կրում է գույքային բնույթ, այսինքն՝ նրա կողմից ենթակա է վճարման գույքի շուկայական արժեքի (գույքի շուկայական արժեքի չափը հիմնավորվում է իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան տեղեկանքով կամ եզրակացությամբ, որը պետք է ներկայացվի վերաքննիչ բողոքին կից) 3 7-ը՝ նվազեցնելով արդեն իսկ վճարված 10.000 ՀՀ դրամը: Բողոքաբերն իրավունք ունի նան սահմանված կարգով ներկայացնել պետական տուրքի վճարման արտոնությունների կիրառման միջնորդություն՝ համապատասխան միջնորդության բավարարման համար անհրաժեշտ հիմնավորումների ու ապացույցների, այդ թվում նան գույքի շուկայական արժեքի վերաբերյալ

3

տեղեկանքի կամ եզրակացության առկայությամբ» (հիմք՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգ).

2) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.07.2012 թվականի որոշմամբ Արթուր Սեդրակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքում չի հիմնավորվել դատական սխալի՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտման կամ սխալ կիրառման առկայությունը (գ.թ. 9-11).

3) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) «Սեդրակյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 5337/3 գանգատով 26.09.2023 թվականի վճռով արձանագրել է «Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է՝ մասնավորապես նշելով հետնյալը.

- «20. (...) սույն գործի հանգամանքներում կասկածելի է, որ դիմումատուն կարող էր բավարարել Վերաքենիչ դատարանի կողմից իր մասով սահմանված պահանջները: Մասնավորապես Վերաքենիչ դատարանը անորոշ կերպով անդրադարձել է «գույքի շուկայական արժեքին», որը, ավելին, պետք է սահմանվեր իրավասու մարմեի կողմից տրված տեղեկանքով կամ եզրակացությամբ, ն դիմումատուին երկշաբաթյա ժամկետ է տվել պահանջը կատարելու համար (...): Այնուամենայնիվ, դիմումատուի հին բնակարանը վաղուց քանդվել էր, ն նույնիսկ դատական փորձագետները չէին կարողացել որոշել նրա շենքի արժեքը քրեական վարույթի ընթացքում (...): Ավելին, դիմումատուն չէր փետրել մեկ այլ հատուկ երկու սենյականոց բնակարան, որը հնարավոր կլիներ գնահատել: (...) Առավել կարնոր է, որ Կառավարությունը չի բացատրել, թե ինչպես դիմումատուն պետք է իրականացներ եման գնահատում երկշաբաթյա ժամկետում, որպեսզի կարողանար որոշել ն վճարել վճարման ենթակա պետական տուրքի գումարը ն կրկին եերկայացնել վերաքենիչ բողոքը: (...)»:

-«2Լ Ինչ վերաբերում է պետական տուրքի մասով արտոնությունեերին, ապա (..) առաջարկելով որ դիմումատուն ներկայացնի ց պետական տուրքի վճարման արտոնությունների կիրառման միջնորդություն դրա «բավարարման համար անհրաժեշտ ապացույցների հետ միասին», Վերաքենիչ դատարանը կարծես թե մատեանշում է ոչ թե, ինչպես պեդում էր Կառավարությունը, լքջօ յսՒօ |օրենքով| կիրառելի" պետական տուրքից ազատումը, այլ պետական տուրքից պայմանական ազատումը' հաշվի առնելով անձի ֆինանսական վիճակը: Այս առումով Դատարանը հաշվի է առնում դիմումատուի այն փաստարկը, որ նա չէր կարող պահանջել հետաձգել կամ ազատել պետական տուրքի վճարումից' ելեելով իր ֆինանսական վիճակից, քանի որ նախ, նա չէր կարող հիմնավորել իր անապահովությունը հաշվի առնելով իր ենթադրյալ բավարար եկամուտները, ն ամեն դեպքում եա չէր կարող նման պահանջ ներկայացնել, եթե չգիտեր վճարման ենթակա պետական տուրքի գումարի իրական չափը ն հեւրնաբար այն վճարելու իր կարողությունը»:

- «23. Հաշվի առնելով վերոգրյալը Դատարանը եզրակացնում է, որ սույն գործի հանգամանքներում դիմումատուի' Վերաքննիչ դատարանի մատչելիության սահմանափակումն անհամաչափ էր ն խաթարում էր դատարանի մատչելիության երա իրավունքի բուն էությունը»:

- «30. Դատարանը եշում է, որ սույն գործում արդարացի փոխհատուցման շեորհումը կարող է հիմեված լինել միայն այն փաստի վրա, որ դիմումատուն չի օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին կետի երաշխիքներից: Այե վերահաստատում է, որ 6-րդ հոդվածի Լին

4

կերի խախտման համար հատուցման առավել 95եպատակահարմար ձնը կլինի երաշխավորելը, որ դիմումատուն, որքան հնարավոր է, լինի այն իրավիճակում, որում եա կհայտեվեր, եթե այս դրույթը չանտեսվեր (տես վերնում հիշատակված Պետկո Պետկովի գործը, Տ 42): Դատարանը գտնում է, որ այս սկզբունքը կիրառելի է նան սույն գործում: Հետնաբար այն համարում է, որ փոխհատուցման առավել նպատակահարմար ձնը կլինի վարութի վերաբացումը' Կոնվենցիայի 6րդ հոդվածի Լիե կերի պահանջին համապատասխան, եթե դիմումատուն նման պահանջ ներկայացեի (վերնում հիշատակված' Պայքար ն հաղթանակ ՍՊԸ, 88 57-58): Միննույն ժամանակ ն հաշվի առնելով գործի հատուկ հանգամանքեերը' այն դիմումատուին շնորհում է 7 500 եվրո ոչ եյութական վեասի դիմաց' գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ»:

Եվրոպական դատարանը վճռել է նան, որ «պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի 7.500 եվրո (յոթ հազար հինգ հարյուր եվրո) ոչ նյութական վնասի դիմաց՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով' վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով, (...)» (ներկայացվել է բողոքին կից):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ն նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է' առերնույթ առկա է մարդու իրավունքների ու ազատությունների հիմնարար խախտում՝ պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի ն վերաքննիչ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նան Վճռաբեկ դատարանի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին ն վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ ն Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն նոր երնան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք (...):

Վերոշարադրյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր երնան եկած կամ նոր հանգամանքով կարող է վերանայվել նան վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումը, որը գործին մասնակցող անձանց բողոքի հիման վրա վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով

5

նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջն ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը` կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կողմից 26.04.2002 թվականին վավերացված միջազգային պայմանագրի՝ Կոնվենցիայի հիման վրա գործող միջազգային դատարան, որը քննում է ինչպես անհատներից ստացված գանգատները, այնպես էլ միջպետական գանգատները, որոնք մեկ Կոնվենցիայի Մասնակից պետությունները ներկայացնում են միմյանց դեմ:

Գանգատի քննության արդյունքում Եվրոպական դատարանը կայացնում է վճիռ կամ որոշում, որը կարող է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով դիտարկվել որպես նոր հանգամանք Ա դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ՝ պայմանով, որ.

- դրանով հիմնավորվել է անձի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ

- անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն:

Նուն հոդվածի իմաստով նոր հանգամանք, հետնաբար՝ դատական ակտի վերանայման հիմք են նան Եվրոպական դատարանի հաստատած հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը ն Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը:

Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են նույն Կոնվենցիայի 1-ին բաժնում:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք: (...):

Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական ՛պլարտավորությունների բնութին ն բովանդակությանն ու արձանագրել է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը նախնառաջ բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին

6

բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն `ատպահովելու Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածով հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով (տե՛ս Ռեհան (Թովմասյանը ն Հայկ Հարությունյանն ընդդեմ «Կանազ» ԲԲԸ-ի լուծարային հանձնաժողովի թիվ 07-3080 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.03.2017 թվականի որոշումը):

Եվրոպական դատարանի Մեծ պալատը վերահաստատել է իր նախադեպային պրակտիկան այն մասին, որ Եվրոպական դատարանի վճիռները, ըստ էության, կրում են հռչակագրային բնույթ, ե ըստ էության, հիմնականում շահագրգիռ պետությունն է ընտրում այն միջոցառումները, որոնք Նախարարների կոմիտեի հսկողությամբ պետք է օգտագործվեն իր ներպետական իրավական համակարգում՝ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունը կատարելու համար: Այնուամենայնիվ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր պարտավորությունները կատարելու համար պատասխանող պետության կողմից պահանջվող հատուկ միջոցառումները, եթե այդպիսիք կան, պետք է կախված լինեն առանձին գործի հատուկ հանգամանքներից ն որոշվեն այդ գործով Եվրոպական դատարանի վճռի լույսի ներքո՝ հաշվի առնելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը: Եթե խախտման բնույթը թույլ է տալիս օտեքսեօ ո ԼՈւօցոսո-ը, ապա դա պետք է կատարի պատասխանող պետությունը (տես Օշո չ. 7սու6յ թիվ 46221/99 գանգատով Եվրոպական դատարանի Մեծ Պալատի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210, ՏՇօշշօ-| զոժ Շուռ մ. հզլ/ |ՇՇ| թիվ 39221/98 ն 41963/98 գանգատներով Եվրոպական դատարանի Մեծ Պալափի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249, 8-սոճո6ՏՇս Մ. Թօտճուճ (լսՏէ ՏճետէճՇէօո) |ՇԸ| թիվ 28342/95 գանգատով Եվրոպական դատարանի Մեծ Պալատի 23.01.2001 թվականի վճիռը, կետ 20):

Թե, Եվրոպական դատարանը կարող է որոշակի իրավիճակներում նշել պատասխանող պետության կողմից ձեռնարկվելիք պաշտպանության կոնկրետ կամ այլ միջոցառումը, այնուամենայնիվ, Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Նախարարների կոմիտեն է գնահատում այդ միջոցառումների իրականացումը (տե՛ս քջոո6շ մ. Օ)քոսչ (466.) թիվ 30873/96 գանգատով Եվրոպական դատարանի 18.09.2012 թվականի վճիռը, կետ 49):

Եվրոպական դատարանը նշել է, որ վճիռը, որով արձանագրվում է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն վճարել այն գումարները, որոնք վճռվել է տրամադրել որպես արդարացի փոխհատուցում, եթե այդպիսիք առկա են, այլե Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել, թե ինչպիսի ընդհանուր ն (կամ), եթե կիրառելի են, անհատական միջոցառումներ պետք է ընդունվեն ներպետական իրավական համակարգում՝ արձանագրված խախտմանը վերջ դնելուն դրա հետնանքները վերացնելուն ուղղված հնարավոր այնպիսի փոխհատուցում տրամադրելու համար, որը հնարավորինս կվերականգնի այն իրավիճակը, որն առկա էր մինչն խախտումը (տես Սկոցարին ն Գյունտան ընդդեմ Իտալիայի (ՄՊ) թիվ 39221/98 ն 41963/98 գանգատներով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249, Իլաշկուն ն մյուսներն ընդդեմ Մոլդովայի

7

ն Ռուսաստանի (ՄՊ) թիվ 48787/99 գանգատով Եվրոպական դատարանի 08.07.2004 թվականի վճիռը, կետ 487, Լունգոչին ընդդեմ Ռումինիայի թիվ 62710/00 գանգատով Եվրոպական դատարանի 26.012006 թվականի վճիռը, կետ 55) Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտման դեպքերում դիմումատուն պետք է հնարավորինս հայտնվի այնպիսի իրավիճակում, որում նա կգտնվեր, եթե այդ հոդվածի պահանջներն անտեսված չլինեին (ՐՏՏէնեօ ո ոէթցոստ) (տես Սեյդովիչն ըեդդեմ Իտալիայի թիվ 56581/00 գանգատով Եվրոպական դատարանի Մեծ պալատի 01.03.2006 թվականի վճիռը, կետ 127):

Եվրոպական դատարանը «Պայքար ն հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով 20.12.2007 թվականի վճռով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության՝ այդ պահին գործած օրենսգիրքը թույլ է տալիս ներպետական վարույթի վերաբացումը, եթե Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում: Եվրոպական դատարանը գտել է, որ փոխհատուցման պատշաճ եղանակն այն դեպքերում, երբ արձանագրվել է, որ դիմումատուն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ զրկված է եղել դատարանի մատչելիության իրավունքից, որպես կանոն, հանդիսանում է վարույթի պատշաճ վերաբացումը ն արդար դատաքենության բոլոր պահանջների պահպանմամբ գործի վերաքննության անցկացումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով նույնպես նախատեսված է Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի խախտում արձանագրող վճռի կամ որոշման հիման վրա գործի վարույթը վերաբացելու հնարավորություն, որպիսի լիազորության կիրառման կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, պարզելով նույն օրենսգրքի 418-րդ հոդվածով կամ 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին Ա 3-6-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությունը, բեկանում է վերանայվող դատական ակտը ն ուղարկում համապատասխան դատարան՝ նոր քննության, եթե չկա այն փոփոխելու հնարավորություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում կարող է չբեկանել վերանայվող դատական ակտը, միայն եթե հիմնավորում է, որ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն դատարանը, բեկանելով վերանայվող դատական ակտը, փոփոխում է այն, եթե գործով հաստատված փաստերը հնարավորություն են տալիս առանց գործի նոր քննության կայացնելու նոր դատական ակտ:

Շարադրված նորմերի բովանդակությունից բխում է, որ գործող կարգավորումների շրջանակներում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքի առկայության դեպքում թույլատրվում է բեկանել վերանայվող դատական ակտն այն բացառիկ պայմանով, եթե հիմնավորվում է, որ այդ նորմով նախատեսված հանգամանքներն ըստ էության ազդել են գործի ելքի վրա:

Վերոգրյալից հետնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքի առկայության դեպքում վերանայվող դատական ակտը բեկանելու լիազորությունը կիրառելիս դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է հիմնավորի, որ Եվրոպական դատարանի վճռով կամ որոշմամբ արձանագրված կոնվենցիոն իրավունքի խախտումն ըստ էության ազդել է գործի ելքի վրա, Ա գործի վերաբացումը օտջեխեօ ո ութցոսո-՛ն ապահովելու լավագույն անհատական միջոցառումն է:

8

Վճռաբեկ դատարանը միաժամանակ հարկ է համարում նշել, որ դատական վարույթը վերաբացելու հարցը քննարկելիս պետք է հիմք ընդունվի նան Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված վճիռների հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» թիվ Ք(2000)2՝ անդամ պետություններին ուղղված հանձնարարականը (այսուհետ՝ Հանձնարարական):

Նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանի վճիռների կատարումը վերահսկող Նախարարների կոմիտեի պրակտիկան ցույց է տալիս, որ բացառիկ հանգամանքներում գործի վերաքննումը կամ վարույթի վերաբացումն ամենաարդյունավետն է, եթե ոչ միակը, ՐՏՏէՒսԵօ Լո Լուտջոսո-ի հասնելու համար՝ Նախարարների կոմիտեն Հանձնարարականի 1-ին կետով կոչ է անում Պայմանավորվող կողմերին երաշխավորել, որ ազգային մակարդակում առկա են համարժեք հնարավորություններ, որքան հնարավոր է ապահովելու ոօտեխեօ ո /ուծցոսո-ը, իսկ 2-րդ կետով խրախուսում է Պայմանավորվող կողմերին ուսումնասիրել իրենց ազգային-իրավական համակարգերը՝ համոզվելու համար, որ առկա են գործը վերաքննելու համարժեք հնարավորություններ, ներառյալ՝ վարույթը վերաբացելու համար, այն դեպքերում, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ՝

«» տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետնանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի փոխհատուցում տրամադրելով ն չեն կարող շտկվել, բացառությամբ գործը վերաքննելու կամ վերաբացելու միջոցով, ն

«Ո» Եվրոպական դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ՝

- վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային կամ

-` հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Նախարարների կոմիտեն Հանձնարարականով բացահայտել է այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում գործի վերաքննումը կամ վարույթի վերաբացումը՝ առավելապես քրեական իրավունքի ոլորտում ոօտենօ )ո /ուօցոսո-ի հասնելու եթե ոչ միակ, ապա ամենաարդյունավետ անհատական միջոցառումն է, քանի որ, միայն արդարացի փոխհատուցում տրամադրելով, համարժեքորեն չեն շտկվում Եվրոպական դատարանի արձանագրած խախտման հետնանքները, ու մինչն խախտումը եղած դրությունը հնարավորինս վերականգնելու համար անհրաժետ է նան դատական վարույթի վերաբացում: Նախարարների կոմիտեի գնահատմամբ Հանձնարարականի «» ն «» ենթակետերում նշված հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ Կոնվենցիայի 46-րդ հոդվածի հիման վրա Եվրոպական դատարանի վճիռներն արդյունավետորեն կատարելու ն դիմումատուի համար մինչե խախտումը եղած վիճակը վերականգնելու նպատակով օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բեկանելու անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության 65 յսժ/Շճէռ կարնորագույն սկզբունքի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը 07.05.2012 թվականի որոշմամբ Դատարանի 16.03.2012 թվականի վճռի դեմ Արթուր Սեդրակյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձրել է ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով՝ բողոք բերած անձի կողմից նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը պահպանված չլինելու

9

հետնյալ պատճառաբանությամբ՝ «(...) բողոքաբերը վիճարկում է դատական ակտը, որը կրում է գույքային բեույթ, այսինքե' երա կողմից ենթակա է վճարման գույքի շուկայական արժեքի (գույքի շուկայական արժեքի չափը հիմեավորվում է իրավասու մարմեի կողմից տրված համապատասխան տեղեկանքով կամ եզրակացությամբ, որը պետք է ներկայացվի վերաքենիչ բողոքին կից) 3 4-ը՝ եվազեցեելով արդեն իսկ վճարված 10.000 ՀՀ դրամը: Բողոքաբերն իրավունք ունի նան սահմանված կարգով ներկայացնել պետական տուրքի վճարման արտոնությունների կիրառման միջեորդություե' համապատասխան միջեորդության բավարարման համար անհրաժեշտ հիմնավորումների ու ապացույցների, այդ թվում նան գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկանքի կամ եզրակացության առկայությամբ»:

Նշված որոշման դեմ Արթուր Սեդրակյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.07.2012 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքում չի հիմնավորվել դատական սխալի՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտման կամ սխալ կիրառման առկայությունը:

«Սեդրակյանն ընդդեմ Հայաստանի» գործով 26.09.2023 թվականի վճռում փաստելով, որ «սույն գործի հանգամանքներում դիմումատուի' Վերաքենիչ դատարանի մատչելիության սահմանափակումն անհամաչափ էր ն խաթարում էր դատարանի մատչելիության երա իրավունքի բուն էությունը»' Եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է արձանագրել:

Եվրոպական դատարանը, մասնավորապես, նշել է, որ «Վերաքննիչ դատարանը անորոշ կերպով անդրադարձել է «գույքի շուկայական արժեքին», որը, ավելին, պետք է սահմանվեր իրավասու մարմեի կողմից տրված տեղեկանքով կամ եզրակացությամբ, ն դիմումատուին երկշաբաթյա ժամկետ է տվել պահանջը կատարելու համար», մինչդեռ «դիմումատուի հին բնակարանը վաղուց քանդվել էր, ն նույնիսկ դատական փորձագետները չեին կարողացել որոշել երա շենքի արժեքը քրեական վարույթի ընթացքում», իսկ «դիմումատուն չէր փեփրել մեկ այլ հատուկ երկու սենյականոց բնակարան, որը հեարավոր կլիներ գնահատել», ն «Կառավարությունը չի բացատրել, թե ինչպես դիմումատուն պետք է իրականացներ եման գեահատում երկշաբաթյա ժամկետում, որպեսզի կարողանար որոշել ն վճարել վճարման ենթակա պետական տուրքի գումարը ն կրկին ներկայացնել վերաքենիչ բողոքը»:

Պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու հարցի կապակցությամբ Եվրոպական դատարանը հիմք է ընդունել «դիմումատուի այն փաստարկը, որ նա չէր կարող պահանջել հետաձգել կամ ազատել պետական տուրքի վճարումից' ելեելով իր ֆինանսական վիճակից, քանի որ նախ, նա չէր կարող հիմնավորել իր անապահովությունը' հաշվի առնելով իր ենթադրյալ բավարար եկամուտները, ն ամեն դեպքում նա չէր կարող եման պահանջ ներկայացնել, եթե չգիտեր վճարման ենթակա պետական տուրքի գումարի իրական չափը ն հետնաբար այն վճարելու իր կարողությունը»:

Արդյունքում Եվրոպական դատարանը վճռել է դիմումատուին շնորհել արդարացի փոխհատուցում՝ 7.500 եվրոյի չափով (գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ)` ոչ նյութական վնասի դիմաց՝ պատճառաբանելով, որ դրա շնորհումը «կարող է հիմեված լինել միայն այն փաստի վրա, որ դիմումատուն չի օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի Լին կետի երաշխիքներից», իսկ դիմումատուի համար օջեխեօ տո ութցոսո-ն ապահովելու տեսանկյունից հատուցման նպատակահարմար ձն համարել է «վարույթի վերաբացումը' Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կերի պահանջին համապատասխան, եթե դիմումատուն

10

նման պահանջ ներկայացնի»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում արձանագրող՝ Եվրոպական դատարանի «Սեդրակյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 5337/13 գանգատով 26.09.2023 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախ նշել, որ միայն 7.500 եվրոյի չափով (գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ) արդարացի փոխհատուցում տրամադրելով համարժեքորեն չեն շտկվում Եվրոպական դատարանի արձանագրած՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտմամբ առաջացած հետնանքները, ն սույն գործի վերաբացումն Արթուր Սեդրակյանի համար 6տէնեօ Սո Լուօցոսո-ն ապահովելու լավագույն միջոցառումն է, քանի որ արդար դատաքննության բոլոր պահանջների ,պահպանմամբ գործի վերաքննություն անցկացնելու դեպքում միայն վերջինս հնարավորինս կհայտնվի այնպիսի իրավիճակում, որում նա կգտնվեր, եթե Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջն անտեսված չլիներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հանգամանքն ըստ էության ազդել է սույն գործի ելքի վրա, քանի որ Արթուր Սեդրակյանը զրկվել է վերադաս ատյանում իր գործի քննություն ստանալու հնարավորությունից, ինչի հետնանքով խախտվել է դատարանի մատչելիության նրա իրավունքը, ուստի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական նե վարչական պալատի 04.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման, իսկ գործի վարույթը՝ վերաբացման:

Միաժամանակ նան հիմք ընդունելով սույն գործով նոր հանգամանք հանդիսացող՝ Եվրոպական դատարանի «Սեդրակյանն ընդդեմ Հայաստանի» գործով 26.09.2023 թվականի վճռում նշված պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանց հիման վրա վերացման է ենթակա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

Վերոշարադրյալ պատճառաբանություններով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է բավարարել նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Արթուր Սեդրակյանի բողոքը, վերացնել Վերաքննիչ դատարանի 07.05.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, ն վերաքննիչ բողոքի ընդունելիութան հարցը լուծելու նպատակով գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ նոր քննության:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ, 419-րդ ու 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել: Նոր հանգամանքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 04.07.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

1

2. Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

Յ. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող - Ը 6Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ԼԴ/1409/02/09
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել