ՎԴ/2553/05/19
Ամփոփում
քննելով «Դալար Գազ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Ռուբիկ Փանոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.07.2021 թվականի որոշման դեմ ըստ հայցի Ընկերության տնօրեն Ռուբիկ Փանոսյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ Կոմիտեի 04.02.2019 թվականի թիվ 000274 որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1 Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Ռուբիկ Փանոսյանը պահանջել է ամբողջությամբ վերացնել Կոմիտեի 04.02.2019 թվականի թիվ 000274 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր`
Ամբողջ Տեքստ
Հ ԲԱՔ 12)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2553/05/19
դատարանի որոշում 2022թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/2553/05/19
Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան
Դատավորներ՝ Կ. Բաղդասարյան
Ա. Սարգսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
ն վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝ եախագահող ն Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2022 թվականի մայիսի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Դալար Գազ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Ռուբիկ Փանոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 08.07.2021 թվականի որոշման դեմ ըստ հայցի Ընկերության տնօրեն Ռուբիկ Փանոսյանի ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)՝ Կոմիտեի 04.02.2019 թվականի թիվ 000274 որոշումն ամբողջությամբ վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1 Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերության տնօրեն Ռուբիկ Փանոսյանը պահանջել է ամբողջությամբ վերացնել Կոմիտեի 04.02.2019 թվականի թիվ 000274 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ալ. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 24.02.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
2
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.07.2021 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Ռուբիկ Փանոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 24.02.2020 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության տնօրեն Ռուբիկ Փանոսյանը (ներկայացուցիչ՝ Երեմիա Ասատրյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարաեը սխալ է մեկնաբանել ՀՀ հարկային օրենսգրքի 234-րդ հոդվածի Լ ին մասի 7րդ կետը, 337րդ հոդվածի 4րդ մասի 10-րդ կետը, կիրառել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182' հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած աեձը եշված պեդումը պատճառաբանել է հետեյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ չի գնահատել գործի բոլոր հանգամանքները ն գործում առկա ապացույցները, հաշվի չի առել, որ քննիչի որոշումը բողոքարկված լինելու պայմաններում հարկային մարմնի կողմից ՀՀ հարկային օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները առերնույթ խախտված լինելու փաստի առկայությունը «որոշում» է ինքը՝ հարկ վճարողը (դրա պաշտոնատար անձը), այսինքն՝ տվյալ փաստի առկայությունը նիա սուբյեկտիվ ընկալման արդյունքն է, նրա կողմից հարկային մարմնի համապատասխան վարքագծի գնահատման հետնանք, ուստի այդ գնահատմամբ նշված իրավունքի բնույթի ցանկացած այլ մեկնաբանություն գործնականում անհնարին կդարձնի դրա իրացումը՝ վերածելով հռչակագրային կառուցակարգի, ուստի տվյալ պարագայում հայցվորի արարքում բացակայում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182" հոդվածով սահմանված իրավախախտման հատկանիշները կամ առնվազն դրա սուբյեկտիվ կողմը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող իրավական հարցն այն չէ, թե արդյոք հարկային մարմինը կամ հայցվորը իրավասու էր կամ պետք է գնահատեր քրեական գործով կայացված որոշման պատճառաբանվածությունը կամ իրավաչափությունը, թե՝ ոչ: Այստեղ էականն այն է, որ սույն գործի պարագայում վիճարկվել է քննիչի որոշման իրավաջափությունը, ն հայցվորի ընկալմամբ «առկա» չի եղել ստուգում նշանակելու ն իրականացնելու հիմքը՝ այն է՝ քննիչի պատճառաբանված որոշումը:
Բացի այդ, միատեսակ փաստական հանգամանքներ ունեցող թիվ ՎԴ/3200/05/19 վարչական գործով ըստ հայցի «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Մարգարյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 0103.2019 թվականի թիվ 024021-Վ որոշումը վերացնելու պահանջի մասին, որով համալիր հարկային ստուգում նշանակելու մասին քննիչի որոշումը բողոքարկված լինելու հիմքով տնտեսվարող սուբյեկտի տնօրենն արգելել էր հարկային ստուգումը ն ենթարկվել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 01.03.2021 թվականի որոշմամբ, որը մտել է օրինական ուժի մեջ, հանգել է ամբողջովին հակառակ եզրահաեգումների՝ ի տարբերություն սույն գործի: Մասնավորապես, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը արձանագրել է հետնյալը. «օրենսդիրը, նույն հարկ վճարողի մոտ, կախված ռիսկայնության աստիճանից, համալիր հարկային ստուգումների իրականացման հաճախականություն սահմանելով, մի կողմից, ապահովում է օրինականությունը ն հեարավորիես բացառում է կամայականությունը հարկային մարմեի գործելաոճում հարկային հսկողություն իրականացնելիս, իսկ մյուս կողմից, խթանում է թափանցիկ ու կանխատեսելի ձեռնարկատիրական միջավայրի ձնավորումը:
Յ
(..)/Վերաքենիչ դատարանի գեահատմամբ քենիչի (հետաքնեության մարմեի) որոշման պատճառաբանված լինելու հատկանիշի ամրագրումն ինքնանպատակ չէ. եման օրենսդրական ձնակերպումը միտված է կանխելու կամայական վարքագծի դրսնորումը թե՛ քննիչի (հետաքենության մարմեի) ն թե՛ հարկային մարմնի կողմից:
Նշված նորմի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ հարկային մարմեի ղեկավարի կողմից կարող է հարկային ստուգման հանձեարարագիր տրվել ն դրա հիման կարող է համալիր հարկային ստուգում իրականացվել միայն քենիչի (հետաքենության մարմեի) պատճառաբաեված որոշման հիման վրա, ինչը նշանակում է, որ որոշման պատճառաբանված լինելու հանգամանքը յուրաքանչյուր եման դեպքում հարկային մարմեի համար առանձին ու ինքնուրույն գնահատման առարկա է»:
Այսինքն՝ առկա է մի իրավիճակ, երբ միատեսակ փաստական հանգամանքներ ունեցող երկու գործերով Վերաքննիչ դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182: հոդվածի, ՀՀ հարկային օրենսգրքի 34-րդ հոդվածի Էին մասի 7-րդ կետի ն 337-րդ հոդվածի վերաբերյալ տվել է իրար հակասող կամ միմյանցից տարբերվող մեկնաբանություններ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2021 թվականի որոշումը ն այն փոփոխել` հայցը բավարարել կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
ՀՀ. հարկային օրենսգրքի 34-րդ հոդվածի 1ին մասի 7-րդ կետի ուժով հարկ վճարողը ն դրա պաշտոնատար անձը ՀՀ հարկային օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի խախտման շրջանակներում իրավունք են ձեռք բերում արգելելու հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացումը միայն այն դեպքում, երբ նշված նորմի խախտում թույլ է տվել հարկային մարմինը: Այս համատեքստում աներկբա է, որ հարկային մարմինը տեսականորեն կարող է խախտում թույլ տալ միայն իրեն առաջադրված պարտադիր կատարման ենթակա պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման միջոցով:
ՀՀ հարկային օրենսգիքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի շրջանակներում հարկային մարմնին առաջադիված պարտականությունների շրջանակն ընդգրկում է միայն ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի կողմից նուն կետով նախատեսված՝ հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման պատճենը ստուգման հանձնարարագրի հետ միասին հարկ վճարողին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին տրամադրելու պարտականությունը: Ուստի ՀՀ հարկային օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի խախտում կարող է համարվել միայն նշված պարտականության չկատարումը:
Միաժամանակ, որնէ վերաբերելի իրավանորմ հարկային մարմնին քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից իր լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշման պատճառաբանվածությաան գնահատման լիազորությամբ չի օժտում, ինչը նս մեկ անգամ հաստատվում է ՀՀ հարկային օրենսգրքի 36- րդ հոդվածով:
Ինչ վերաբերում է թիվ ՎԴ/3200/05/19 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշմանը, ապա դատավարության կողմի՝ մեկ այլ գործով դատական ակտի մեջբերման պարագայում ՀՀ վարչական դատարանի կողմից այդ փաստարկին անդրադառնալու պարտականություն ծագում է միայն այն պարագայում, երբ կողմը հիմնավորում է քննվող գործի ն մեջբերված գործի փաստական հանգամանքների նույնանման լինելու հանգամանքը, ինչը տվյալ դեպքում հայցվորը չի արել:
4
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Ս Կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Մաշադյանի 21112018 թվականի թիվ 1011747/1 հանձնարարագրի (այսուհետ` Հանձնարարագիր) համաձայն Կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների թիվ 11 բաժնի գլխավոր հարկային տեսուչներ Գագիկ Գնորգյանին, Մարտին Դոխոյանին ն Արամ Նիկոյանին հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել համալիր հարկային վերստուգում: Հանձնարարագրի հրապարակման համար որպես հիմք է նշվել ՀՀ հարկային օրենսգիրքը, ՀՀ հարկային օրենսգրքի 338-րդ հոդվածի 1Էին մասի 7-րդ կետին համապատասխան ՀՀ. հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վ. Մինասյանի 4Ժիվ 58158918 քրեական գործով ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին» 3110.2018 թվականի որոշումը: Հանձնարարագրում 27.112018 թվականին արված գրառման համաձայն՝ Ընկերության տնօրեն Ռուբիկ Փանոսյանը ծանոթացել է Հանձնարարագրին, հրաժարվել է ստորագրել ն ստանալ այն (հատոր 1-ին, գ.թ. 70-71).
2) Ընկերության գործադիր տնօրեն Ռուբիկ Փանոսյանի գրավոր հայտարարության համաձայն՝ տեսուչների կողմից իրեն է ներկայացվել Հանձնարարագիրը, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վ. Մինասյանի «Թիվ 58158918 քրեական գործով ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին» 3110.20188 թվականի որոշումը: Նշվել է նան, որ Հանձնարարագրին ծանոթանալուն զուգահեռ ծանոթացել է քննիչի որոշմանը ն գտել է, որ Ընկերությունը, ինչպես նան հիմնադիրները որնէ առնչություն չունեն քննվող քրեական գործի հետ, ն վերստուգումը իրականացնելու հանգամանքը պատճառաբանված չէ, որը համարվում է օրենքի պահանջ (հատոր 1-ին, գ.թ. 72).
3) Ստուգման Հանձնարարագրում նշված գլխավոր հարկային տեսուչների կողմից 19.12.2018 թվականին կազմվել է հարկային պարտավորությունների հաշվարկումն անհնարին դառնալու վերաբերյալ թիվ 1011747/1արձանագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 68- 69).
4) Կոմիտեի իրավաբանական վարչության վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Բաղդասարյանի կողմից 31012019 թվականին կազմվել է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 274 արձանագրությունը (հատոր Դին, գ.թ. 4142).
5) Կոմիտեի նախագահի տեղակալ Ռ. Բադասյանի 04.02.2019 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 000274 որոշմամբ Ընկերության տնօրեն Ռուբիկ Փանոսյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ' նշանակելով տուգանք 250.000 ՀՀ դրամի չափով՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1827 հոդվածի (հատոր 1-ին, գ.թ. 9-12, 35-38):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի Լին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 1ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182: հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ հետաքննության մարմնի կամ քննիչի որոշման հիման վրա իրականացվող հարկային
5
ստուգումը տնտեսավարող սուբյեկտի (հարկ վճարողի) կողմից արգելելու առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ հետնյալ իրավական հարցադրմանը.
- արդյոք ստուգումներ իրականացեող պետական մարմիեների աշխատանքին խոչընդոտելու իրավախախտումն առկա է այն պայմաններում, երբ տետեսավարող սուբյեկտի ղեկավարեն արգելում է հարկային մարմեի կողմից հարկային հսկողության իրականացումը (հարկային ստուգումը) ստուգման իրականացման համար հիմ. հանդիսացող հետաքննության մարմեի կամ քենիչի որոշումը պատճառաբաեված չլինելու հիմքով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1ին պարբերության համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, քաղաքացիների իրավունքների ն ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 182: հոդվածի համաձայն` իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ ն այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիքի 245-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ ն օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (...):
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունն այն կատարելու մեջ ն գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքի 279-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում (...):
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարութի իրավակարգավորման առանձնահատկություններին, արձանագրել է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում հստակ սահմանել է այդ վարույթի խնդիրները 6Դրանցից են յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ ն օբյեկտիվորեն պարզելը, գործն օրենսդրությանը ճիշտ
6
համապատասխան լուծելը: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն իրականացվում են նան գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման միջոցով, որն իր մեջ ներառում է նան ապացույցների բացահայտումը, հավաքագրումը ն դրանց պատշաճ ձնակերպումը: Այսպիսով, օրենսդիրը միանշանակ պարտավորեցնում է վարչական մարմնին պարզել գործի փաստական հանգամանքները ն բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկել դրանք: Վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով պետք է պարզի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք, ըստ համապատասխան օրենքի, անհրաժեշտ են կոնկրետ վարչական ակտն ընդունելու համար:
Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս համապատասխան վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյո՞ք վարչական իրավախախտումը, ն արդյո՞ք անձը մեղավոր է այն կատարելու մեջ: Նշված հարցերը պարզելու համար վարչական մարմինը (պաշտոնատար անձը) պետք է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործով ձեռք բերված ապացույցները՝ ղեկավարվելով օրենքով (տե՛ս, Սուրեն Սիմոնյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4842/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):
ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ նան՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ հարկ վճարողը (հարկային գործակալը) ե դրա պաշտոնատար անձը պարտավոր է չխոչընդոտել հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց ծառայողական ապարտականություններիի կատարմանը, կատարել նրանց օրինական պահանջները:
Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ հարկ վճարողը (հարկային գործակալը) ն դրա պաշտոնատար անձն իրավունք ունեն` արգելելու հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացումը, հարկային մարմնի պաշտոնատար անձանց չտրամադրելու փաստաթղթեր կամ բացատրություններ, եթե հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք խախտել են Օրենսգրքի 35-րդ հոդվածի Էին մասի Ֆ-րդ ն (կամ) 36-րդ հոդվածի ին մասի 13-րդ կետի դրույթները, ն (կամ) եթե հարկային մարմինը խախտել է Օրենսգրքի 337-339-րդ ն (կամ) 341-րդ հոդվածների դրույթները` այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցելով հարկային մարմնի ղեկավարին:
Օրենսգրքի 335-րդ հոդվածի Էին մասի համաձայն՝ հարկային ստուգումը հարկային մարմնի լիազորություններ շրջանակներում հարկ վճարողների (համալիր հարկային ստուգմամբ ստուգվող ժամանակաշրջաններում կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերում` իրավահաջորդի (իրավահաջորդների) մոտ նան իրավանախորդների մասով), բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հաշվառումից հանված անհատ ձեռնարկատիրոջ մոտ նույն գլխով սահմանված կարգով իրականացվող ընթացակարգ է, որի նպատակն է հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջներին դրանց կատարման
համապատասխանությունը պարզելը, այդ պահանջների խախտումները կանխելն ու խափանելը, դրանց հայտնաբերելը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված դեպքերում ն կարգով հարկային պարտավորությունները ճշգրտելը, այդ թվում` ինքնուրույն հաշվարկելն ու վերահաշվարկելը, հայտնաբերված խախտումների համար պատասխանատվություն կիրառելը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմինն իրավունք ունի իրականացնելու հետնյալ տեսակների հարկային ստուգումները.
7
Ս համալիր հարկային ստուգում` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի, ինչպես նան հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջների կատարման ստուգում.
2) թեմատիկ հարկային ստուգում՝ հարկ վճարողի գործունեությանն առնչվող՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի` նույն հոդվածի 3- րդ մասով սահմանված առանձին պահանջի (պահանջների) կատարման ստուգում:
Օրենսգրքի 337-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ համալիր հարկային ստուգումները նույն հարկ վճարողի մոտ, կախված ռիսկայնության աստիճանից, իրականացվում են հետնյալ հաճախականությամբ.
1) բարձր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հարկային տարվա ընթացքում մեկ անգամ.
2) միջին ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան երեք հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ.
3) ցածր ռիսկայնության դեպքում` ոչ ավելի հաճախ, քան հինգ հաջորդական հարկային տարիների ընթացքում մեկ անգամ:
Նույն հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի Դին մասով սահմանված սահմանափակումները չեն տարածվում համալիր հարկային ստուգումների անցկացման այն դեպքերի վրա, երբ համալիր հարկային ստուգումը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան: Նույն կետում նշված համալիր հարկային ստուգումներն իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի ն ժամանակաշրջանի շրջանակներում: Հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման պատճենը ստուգման հանձնարարագրի հետ միասին տրամադրվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:
Օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝ որպես վերստուգման իրականացման հիմք նախատեսվել է նան Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգում նշանակելը: Այս դեպքում նս վերստուգումներն իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանվածորոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի ն ժամանակաշրջանի շրջանակներում: Հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման պատճենը ստուգման հանձնարարագրի հետ միասին տրամադրվում է հարկ վճարողին կամ նրա պաշտոնատար անձին:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադառնալով ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու իրավախախտման բովանդակությանը, արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182" հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու համար, որը կարող է դրսնորվել հետնյալ արարքներից որնէ մեկի կատարմամբ.
- իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը,
- տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանում իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի մուտք գործելն արգելելը,
- ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ ն այլ տեղեկություններ իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու
8
իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձին չտրամադրելը,
- կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը,
- օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների ընթացքին այլ կերպ խոչընդոտելը:
Փաստորեն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182:հոդվածի դիսպոզիցիայի բովանդակությունից բխում է, որ նշված հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվությունը կարող է վրա հասնել միայն այն դեպքում, երբ անձը, կատարելով վերոգրյալ արարքներից որնէ մեկը, խոչընդոտում է ստուգումներ իրականացնող իրավասու պետական մարմինների աշխատանքին: Հետնաբար յուրաքանչյուր կոնկրետ գործով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքի 182: հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման առկայության փաստը բացահայտելու համար վարչական մարմինը նախնառաջ պետք է պարզի, թե արդյոք տնտեսավարող սուբյեկտի մոտ օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացվել է, թե` ոջ: Այնուհետն համապատասխան վարչական մարմինը պետք է պարզի ստուգում իրականացնող պաշտոնատար անձին խոչընդոտելու փաստի առկայությունը կամ բացակայությունը:
Այսպիսով ՀՀ դվճռաբե` դատարանն արձանագրել է, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182: հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման փաստը կարող է առկա լինել հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
ա) տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հանձնարարագրով իրականացվում է ստուգում,
բ) տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182: հոդվածով նախատեսված եղանակներից որնէ մեկով խոչընդոտում է ստուգում իրականացնող պաշտոնատար անձի աշխատանքին (տե՛ս, Հովհաննես Հովհաննիսյանն ըեդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/5166/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու համար նախ ն առաջ անհրաժեշտ է, որպեսզի ստուգումն իրականացվի օրենքով սահմանված կարգով, ն երկրորդ` տնտեսվարող սուբյեկտի կողմից կատարվեն այդ ստուգման բնականոն ընթացքը խոչընդոտելուն ուղղված գործողություններ: Այսինքն Վճռաբեկ դատարանի գնահատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգմանը խոչընդոտելն է հանգեցնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182. հոդվածի 6 դիսպոզիցիայի բովանդակությանը համապատասխանող վարչական պատասխանատվության:
Ընդ որում, ստուգումը համարվում է օրենքով սահմանված կարգով իրականացվող, եթե այն համապատասխանում է ստուգման հիմքերին, ինչպես նան դրա անցկացման ընթացակարգերին ներկայացվող օրենսդրական պահանջներին:
Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսդրությամբ հարկային ստուգումների իրականացման հաճախականության կարգից նախատեսված է բացառություն՝ ստուգումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված լինելու դեպքերի համար, որպիսի պարագայում ստուգման հիմքը հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշումն է: Նույն հիմքը նախատեսվում է նան օրենքով սահմանված կարգով անցկացվող վերստուգումների համար: Ընդ որում, հետաքննության մարմնի կամ քննիչի որոշման պատճառաբանվածության պահանջ սահմանելու օրենսդրի նպատակն ուղղված է հետաքննության մարմնի կամ քննիչի, ինչպես նան ստուգում իրականացնող
9
մարմնի կողմից կամայական վարքագիծ դրսնորելու ռիսկի նվազեցմանը: Իսկ որոշման պատճառաբանվածության հատկանիշի ամրագրումը պայմանավորված է նան տնտեսվարող սուբյեկտի մոտ ստուգումների անցկացման համար հիմք հանդիսացող հանգամանքների ն ստուգմամբ պարզման ենթակա հարցերի բացահայտմամբ, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված ստուգումը համարվում է ՀՀ հարկային օրենսդրությամբ հարկային ստուգումների իրականացման հաճախականության կարգից բացառություն, նե առանց համապատասխան հիմքերի տնտեսվարող սուբյեկտի մոտ անհարկի ստուգում իրականացնելը կհանգեցնի տնտեսվարող սուբյեկտի իրավունքների անտեղի միջամտության: Ուստի ստուգման համար հիմք հանդիսացող հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը պետք է պարունակի բավարար պատճառաբանություններ ն հիմնավորումներ, որպեսզի տնտեսվարող սուբյեկտի մոտ ձնավորվի այն համոզմունքը, որ իր մոտ ստուգումն իրականացվում է օրենքի հիման վրա ն ստուգմանն ուղղված գործողություններն իրավաչափ են:
Ուստի, վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան նշանակված հարկային ստուգումների հիմքում դրված հետաքննության մարմնի կամ քննիչի որոշման պատճառաբանվածության հատկանիշի ամագրումն ինքնանպատակ չէ, քանի որ այն առանցքային նշանակություն ունի ինչպես դրա հիման վրա անցկացվող ստուգումների (վերստուգումների)՝ ՀՀ. օրենսդությամբ սահմանված կարգին համապատասխան անցկացված լինելու, այնպես էլ դրանց իրավաչափության գնահատման համար: Վերոգրյալով պայմանավորված էլ Օրենսգրքի 34-րդ հոդվածի Էին մասի 7-րդ կետով տնտեսվարող սուբյեկտի համար ամրագրվել է այն իրավունքը, ըստ որի՝ որոշ դեպքերում հարկ վճարողին կամ դրա պաշտոնատար անձին հնարավորություն է ընձեռվում արգելելու հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացումը, ինչպես նան հարկային մարմնի պաշտոնատար անձանց չտրամադրելու փաստաթղթեր կամ բացատիություններ: Հետնաբար այն դեպքում, երբ տնտեսվարող սուբյեկտը, հետաքենության մարմեի կամ քենիչի որոշումն իրեն տրամադրելուց հետո դրա ուսումնասիրության արդյունքում ողջամտորեն եզրահաեգում է, որ այն պատճառաբանված չէ, այսինքե' որոշման մեջ չեն եշվել այն փաստական ն իրավական հիմքերը, որոնցով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել հարկային ստուգում իրականացնել տվյալ տետեսվարող սուբյեկտի մոտ, ապա եման պայմաններում հարկ վճարողի կողմից Օրենսգրքի 34-րդ հոդվածի Լին մասի 7-րդ կետով իրեն վերապահված իրավունքի իրացումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի կարող հանգեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված' ստուգումեեր իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու իրավախախտման արձանագրմանը ն նուն հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը կիրառելի չի կարող լինել: Այլ կերպ ասած, հարկ վճարողին չի կարող իրավախախտում վերագրվել օրենքով, տվյալ դեպքում Օրենսգրքի 34- րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված իր իրավունքն իրացնելու համար:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ,
Սույն գործի փաստերի համաձայն Կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆիկ Մաշադյանի կողմից 21112018 թվականին հրապարակված Հանձնարարագրով հանձնարարվել է Ընկերությունում իրականացնել համալիր հարկային վերստուգում:
Հանձնարարագրի հրապարակման համար որպես հիմք նշվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վ. Մինասյանի «/Ժիվ 58158918 քրեական գործով ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին» 3110.2018 թվականի որոշումը: Հանձնարարագրում
10
27.112048 թվականին արված գրառման համաձայն` Ընկերության տնօրեն Ռուբիկ Փանոսյանը ծանոթացել է Հանձնարարագրին, հրաժարվել է ստորագրել ն ստանալ այն:
Ընկերության տնօրեն Ռուբիկ Փանոսյանի գրավոր հայտարարության համաձայն՝ տեսուչների կողմից իրեն է ներկայացվել Հանձնարարագիրը, որի համար հիմք է հանդիսացել ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վ. Մինասյանի 4ԹԾիվ 58158918 քրեական գործով ստուգում կամ վերստուգում նշանակելու մասին» 3110.2018 թվականի որոշումը: Հանձնարարագրին ծանոթանալուն զուգահեռ ծանոթացել է քննիչի որոշմանը ն գտել է, որ Ընկերությունը, ինչպես նան հիմնադիրները որնէ առնչություն չունեն քննվող քրեական գործի հետ, ն վերստուգումն իրականացնելու հանգամանքը պատճառաբանված չէ, որը համարվում է օրենքի պահանջ:
Ստուգման Հանձնարարագրում նշված գլխավոր հարկային տեսուչների կողմից 19.12.2018 թվականին կազմվել է հարկային պարտավորությունների հաշվարկումն անհնարին դառնալու վերաբերյալ թիվ 1011747/1 արձանագրությունը:
Կոմիտեի նախագահի տեղակալ Ռ. Բադասյանի 04.02.2019 թվականի վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ 000274 որոշմամբ, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածի, Ընկերության տնօրեն Ռուբիկ Փանոսյանի նկատմամբ կիրառվել է վարչական տույժ' նշանակելով տուգանք 250.000 ՀՀ դրամի չափով:
Դիմելով դատարան՝ Ընկերության տնօրեն Ռուբիկ Փանոսյանը պահանջել է վերացնել Կոմիտեի 04.02.2019 թվականի թիվ 000274 որոշումը:
Դատարանը մերժել է Ընկերության տնօրեն Ռուբիկ Փ՛անոսյանի հայցը` հետնյալ պատճառաբանությամբ. «Դատարաեն արձանագրում է, որ ոչ Օրենսգրքի 337-րդ ն 336-րդ հոդվածները, ոչ էլ որնէ այլ եորմ հարկային մարմնի ղեկավարին չի վերապահել քենիչի կողմից կայացված ստուգում կամ վերստուգում նշանակելու որոշման հիմեավորվածությունը կամ պատճառաբանվածության աստիճանը գեահատելու լիազորություն: (...) Հաշվի առնելով տվյալ գործով հաստատված փաստական հանգամանքները դատարանն արձանագրում է, որ հարկային մարմիեն ամբողջությամբ կատարել է օրենքով իրեն վերապահված պարտականություեը' հանձեարարագիրը քեեիչի որոշման պատճենի հետ միասին հայցվորին տրամադրելով: (...) «Դալար Գազ» ՍՊԸ-ի տեօրեն Ռուբիկ Փանոսյանի կողմից հարկային ստուգման հաեձեարարագիրն ստանալուց հրաժարվելը, ինչպես նան ստուգման փաստացի սկսելու մասին եշում կատարելուց հրաժարվելը հանգեցրել է իր լիազորությունների շրջանակում ստուգումեեր իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով կամ հաեձեարարագրով ստուգում իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջների չկատարմաեը, հետնաբար եան' Վարչական իրավախախտումեերի վերաբերյալ ՀՀ օրենսգիրքի 152" հոդվածով նախատեսված իրավախախտման կատարմանը»:
Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ հետնյալ հիմնավորմամբ. «Վերաքենիչ դատարանի համոզմամբ, հարկային մարմինն իրավասու էր ՀՀ հարկային օրենսգրքի 338-րդ հոդվածի մին մասի 7-րդ կետի իմաստով քենիչի որոշման հիման վրա իրականացնել համալիր հարկային վերստուգում: Միեչդեոռ, սույն վարչական գործում առկա' 19.12.2018թ. կազմված հարկային պարտավորությունների հաշվարկումն անհնարին դառնալու վերաբերյալ թիվ 1011747/1 արձանագրությամբ ն այլ ապացույցներով հաստատվում է, որ «Դալար Գազ» ՍՊԸ-ի տեօրեն Ռուբիկ Փանոսյանը չի կատարել հարկային մարմեի տեսուչների օրինական պահանջները' իր վարքագծով խոչընդոտելով վերստուգման բնականոն իրականացմաեը, իեչն իրավաչափորեն հաեգեցրել է վարչական պատասխանատվության առաջացմաենը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182..Լին հոդվածի հիմքով»:
11
Սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Տվյալ դեպքում ն' Դատարանը, ն' Վերաքննիչ դատարանը Օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետը ենթարկել են նեղ մեկնաբանության՝ նշված հոդվածի խախտում սահմանելով միայն հարկային մարմնի կողմից հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը հարկ վճարողին տրամադրելու պարտականության չկատարումը:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 10- րդ կետի նման նեղ մեկնաբանությունը կարող է կամայականությունների տեղիք տալ ն արժեզրկել վերոնշյալ իրավանորմի բովանդակությունը, քանի որ ՀՀ հարկային օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի կիրառման համար էական է ոչ թե այն, թե ով պետք է գնահատի հետաքննության մարմնի կամ քննիչի որոշման պատճառաբանվածությունը, այլ այն, որ տվյալ որոշումն իր էությամբ պետք է լինի պատճառաբանված, այսինքն՝ առնվազն բովանդակի այն փաստական ն իրավական հիմքերի շարադրանքը, որոնք հիմք են հանդիսացել նման որոշման կայացման համար: Հակառակ պարագայում, երբ որոշումը պատճառաբանված չէ, ն հարկ վճարողի մոտ ողջամիտ կասկած է առաջանում դրա պատճառաբանվածության հարցում, վերջինս իրավասու է իրացնելու Օրենսգրքով իրեն վերապահված իրավունքը, այն է՝ արգելել հարկային մարմնի կողմից հարկային հսկողության իրականացումը, ինչպես նան հարկային մարմնի պաշտոնատար անձանց չտրամադրել փաստաթղթե կամ բացատրություններ: Ընդ որում, այդ դեպքում վերջինիս գործողությունները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն կարող հանգեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182: հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության: Ստորադաս դատարանների եզրահանգումների արդյունքում, սակայն, ստացվում է, որ անկախ նրանից, թե հետաքննության մարմնի կամ քննիչի որոշումը պատճառաբանված է, թե՝ ոչ, որնէ կերա առնչվում է հարկ վճարողի հետ, թե՝ ոչ, եթե հարկային մարմինը կատարել է նշված որոշումը հարկ վճարողին տրամադրելու իր պարտականությունը, ապա այդ դեպքում հարկ վճարողի կողմից ստուգմանը խոչընդոտելու գործողություները հանգեցնում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182: հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության, ինչը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավաչափ չէ:
Վերոգրյալ՝։ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ անդրադառնալով թիվ ՎԴ/3200/05/19 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
ՀՀ. Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների Կ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, կամ տարբեր գործերով դատարանների կողմից նորմատիվ իրավական ակտը տարաբնույթ է կիրառվել կամ չի կիրառվել տարաբնույթ իրավաընկալման հետնանքով:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի վկայակոչելու նույնանման փաստերով այլ գործով
12
Հայաստանի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտում առկա օրենքի Ա այ նորմատիվ իրավական ակտի մեկնաբանությունները: Դատարանն անդրադառնում է նման իրավական փաստարկներին:
Տվյալ դեպքում բողոքաբերի կողմից, որպես իրավական փաստարկ, վկայակոչվել է թիվ ՎԴ/3200/05/19 վարչական գործով ըստ հայցի «Արտաշատ Սիթի» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Մարգարյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 01.03.2019 թվականի թիվ 024021-Վ որոշումը վերացնելու պահանջի մասին գործով կայացված դատական ակտում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի արտահայտած այն իրավական դիրքորոշումը, ըստ որի քննիչի (հետաքննության մարմնի) որոշման պատճառաբանված լինելու հատկանիշի ամրագրումն ինքնանպատակ չէ, նման օրենսդրական ձնակերպումը միտված է կանխելու կամայական վարքագծի դրսնորումը թե քննիչի (հետաքննության մարմնի) ն թե՛ հարկային մարմնի կողմից: Հարկային մարմնի ղեկավարի կողմից կարող է հարկային ստուգման հանձնարարագիր տրվել ն դրա հիման կարող է համալիր հարկային ստուգում իրականացվել միայն քննիչի (հետաքննության մարմնի) պատճառաբանված որոշման հիման վրա, ինչը նշանակում է, որ որոշման պատճառաբանված լինելու հանգամանքը յուրաքանչյուր նման դեպքում հարկային մարմնի համար առանձին ու ինքնուրույն գնահատման առարկա է:
Իրացնելով օրենքների ն այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու լիազորությունը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 մայիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՎԴ/2553/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
