Ավագյան — ԵԿԴ/4647/02/16
Ամփոփում
քննելով Սուրեն Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի (Սուարդիե բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Սուրեն Ավագյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Սուրեն Ավագյանից բռնագանձել 29.000.000 ՀՀ դրամ գումար: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) 06.03.2018 թվականի վճռով հայցը մերժվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Սմբատյան, դատավորներ` Ն. Մարգարյան, Ա. Պետրոսյան) 20.
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4647/02/16
Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան,
Դատավորներ`
Ա. Մխիթարյան
Ն. Կարապետյան
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4647/02/16
2021թ.
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Մ. ԴՐՄԵՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ
2021 թվականի սեպտեմբերի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով Սուրեն Ավագյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2020 թվականի որոշման դեմ` ըստ հայցի (Սուարդիե բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Սուրեն Ավագյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Սուրեն Ավագյանից բռնագանձել 29.000.000 ՀՀ դրամ գումար:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) 06.03.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Ա. Սմբատյան, դատավորներ` Ն. Մարգարյան, Ա. Պետրոսյան) 20.07.2018 թվականի որոշմամբ Ընկերության տնօրենի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.03.2018 թվականի վճիռը բեկանվել է ու գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
2
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.12.2018 թվականի որոշմամբ Սուրեն Ավագյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը մերժվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 12.12.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ Սուրեն Ավագյանից հօգուտ Ընկերության բռնագանձվել է 29.000.000 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար, պարտքի մայր գումարի` 29.000.000 ՀՀ դրամի նկատմամբ 07.09.2016 թվականից սկսած մինչև պարտավորության կատարման օրը հաշվարկվել և Սուրեն Ավագյանից հօգուտ Ընկերության բռնագանձվել է ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսների հաշվարկային դրույքների հաշվեգրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տարեկան տոկոսներ: Հայցը` մնացած մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2020 թվականի որոշմամբ Սուրեն Ավագյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի` Դատարանի 12.12.2019 թվականի վճիռը դատական ծախսերի մասով մասնակիորեն բեկանվել է և փոփոխվել` Ընկերությունից հօգուտ Սուրեն Ավագյանի բռնագանձվել է 30.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Վճիռը՝ մնացած մասերով, թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրեն Ավագյանը (ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ՝ ՎԳասպարյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ, 411-րդ, 877-878-րդ, 880-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 6-9-րդ, 58-62-րդ, 66-րդ, 169-րդ, 379-րդ և 439-րդ հոդվածները։ Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործի քննությունն իրականացվել է 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով։
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել բողոքի բոլոր հիմքերին։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել
Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական
դատավարության օրենսգրքի 6-9-րդ, 58-62-րդ, 66-րդ հոդվածների խախտման
հանգամանքին, իսկ դատական ակտը վերանայել է 17.06.1998 թվականին ընդունված, 01011999 թվականից ուժի մեջ մտած և 09042018 թվականից ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 47-49-րդ և 51-րդ հոդվածների լույսի ներքո՝ թույլ տալով գործի ելքի վրա ազդող դատական սխալ, քանի որ
փաստել
է,
որ
պարտավորության
պատշաճ
կատարման
ապացուցման
պարտականությունն օրենքով սահմանված կարգով դրված է պատասխանող կողմի վրա՝ առանց հաշվի առնելու ոչ միայն այն, որ նման հիմք վերաքննիչ բողոքով ներկայացված չի եղել, այլ նաև այն, որ ապացուցման պարտականության բաշխման վերաբերյալ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրվել են նախկինից տարբերվող կանոններ։
Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել ապացույցները և ոչ վերաբերելի ապացույցով, այն է՝ թիվ 140131010585001 վճարման հանձնարարագրով հաստատված է համարել կողմերի միջև փոխառության իրավահարաբերություններն այն դեպքում, երբ
3
նշված հանձնարարագրով չի հաստատվում հայցվորի՝ փոխատու և պատասխանողի՝ փոխառու լինելու փաստերը։ Թեև պատասխանողն ընդունել է, որ Ընկերության կողմից իրեն 29.000.000 ՀՀ դրամ փոխանցվել է, այնուամենայնիվ, անկախ պատասխանողի կողմից նշված փաստի ընդունման հանգամանքի, հայցվորը պարտավոր էր ապացուցել իր հայցի հիմքում ընկած այն փաստական հանգամանքները, որոնք կարող են ապացուցվել միայն որոշակի ապացույցներով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ տվյալ դեպքում իրավահարաբերության մի կողմում հանդես է գալիս ֆիզիկական անձ, իսկ մյուս կողմում՝ իրավաբանական անձ, որպիսի
պարագայում
չէր
կարող
եզրահանգում
անել
պարտավորական
հարաբերություններն իրավաբանական անձանց միջև առաջացած լինելու մասին։ Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը չէր կարող Ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Հրայր Խաչատուրյանի, որպես վկա, տված ցուցմունքն Ընկերության հանդեպ պատասխանողի ստանձնած 29.000.000 ՀՀ դրամ փոխառության գումարը վերադարձրած լինելու փաստն արձանագրելու համար համարել ոչ բավարար՝ հիմք ընդունելով իրավաբանական
անձանց
միջև
դրամային
հարաբերությունների
իրավական
կարգավորումները։ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել կապված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսների բռնագանձման մասով և, որպես նշված տոկոսների բռնագանձման սկիզբ, հիմնավոր է համարել հայցվորի կողմից վկայակոչված ամսաթիվը, այն է` 07.09.2016 թվականը, մինչդեռ պարտապանը ենթադրյալ ցպահանջ համարվող փոխառությունը կատարելու մասին ծանուցում ստացել է 27.08.2016 թվականին, որպիսի պայմաններում 30-օրյա ժամկետում պահանջը չկատարելու հիմքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները կարող էին հաշվեգրվել միայն 27.09.2016 թվականից սկսված:
Վերաքննիչ դատարանը խախտել է դատական ակտի պատճառաբանվածության և հիմնավորվածության վերաբերյալ օրենսդրական կանոնները և չի հիմնավորել, թե որքանով է ողջամիտ հօգուտ պատասխանողի հայցվորից 30.000 ՀՀ դրամը՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելն այն դեպքում, երբ դատական ակտի պատճառաբանական մասում փաստվել է 50.000 ՀՀ դրամի բռնագանձման մասին: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2020 թվականի որոշումը և հայցը մերժել ամբողջությամբ: 2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Ի հավաստումն փոխառության փոխանցման գործում առկա է անդորրագիր, որի նպատակում նշված է փոխառություն, ինչի վերաբերյալ վերադաս դատարանը հայտնել է դիրքորոշում, որ առկա է փոխառության իրավահարաբերություն, ինչն էլ բողոքաբերի փաստարկը դարձնում է ակնհայտ անհիմն և չհիմնավորված։ Հետևաբար սույն գործով հիմնավոր է դատարանի դիրքորոշումը։
Բողոքաբերի փաստարկն առ այն, որ վկա Հրայր Խաչատուրյանի (վկան նշել է, որ Սուրեն Ավագյանի ընկերն է) ցուցմունքով հիմնավորվում է փոխառության գումարի վերադարձը, անհիմն է, քանի որ վկան հայտնել է, որ որպես հայցվոր ընկերության ներկայացուցիչ ինքը չէր կարող հանդես գալ, լիազորություն չուներ, այնինչ՝ վերջինս հանդես է եկել նաև լիազորագրի հիման վրա և ունեցել է լիազորություն, սակայն չի ստացել։ Բացի այդ, փոխառության ստանալու փաստը չի վիճարկվել պատասխանողի կողմից, իսկ բողոքով այդ փաստը չի ընդունվում, այսինքն՝ նոր փաստ է վկայակոչում դրա անթույլատրելիության պայմաններում։
Տվյալ դեպքում բողոքաբերի փաստարկներն ամբողջությամբ հերքվում են պատասխանում ներկայացված հիմնավորումներով, ուստի դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ դատարանը թույլ չի տվել խախտում և վեճը լուծվել է ճիշտ։
4
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Ընկերության հայաստանյան մասնաճյուղը ստեղծվել է Իտալիայի (Սուարդիե բաժնետիրական միակ կառավարչի 21.03.2013 թվականին կայացրած որոշման և Հայաստանի
Հանրապետության
քաղաքացիական
օրենսգրքի
պահանջներին
համապատասխան: Մասնաճյուղի հիմնադիրն է Իտալիայի (Սուարդիե բաժնետիրական ընկերությունը (հիմք՝ Ընկերության հայաստանյան մասնաճյուղի կանոնադրություն, հատոր 2-րդ, գ.թ. 21-33, 41-52)
2) Ընկերությունը` որպես վճարող, Սուրեն Ավագյանին` որպես ստացող, 31.01.2014 թվականի թիվ 140131010585001 վճարման հանձնարարականով (այսուհետ նաև` Վճարման հանձնարարական) փոխանցել է 29.000.000 ՀՀ դրամ: Փոխանցումը կատարել է (Արդշինբանկե փակ բաժնետիրական ընկերությունում Սուրեն Ավագյանի 2472300370270010 հաշվեհամարին՝ համաձայն (Արդշինբանկե ՓԲԸ կողմից տրված քաղվածքների (այսուհետ նաև` Քաղվածք): Քաղվածքում և Վճարման հանձնարարականում որպես վճարման նպատակ նշվել է (Փոխառությունե (հատոր 1-ին, գ.թ. 10, հատոր 2-րդ, գ.թ. 58-59)
3) Ընկերության կողմից 29.000.000 ՀՀ դրամ գումարը փոխանցվել է Սուրեն Ավագյանին և վերջինս ստացել է այդ գումարը (չվիճարկվող փաստ).
4) Ընկերության կողմից Սուրեն Ավագյանին ուղարկվել է ծանուցում, որով վերջինիս առաջարկվել է տասնօրյա ժամկետում Ընկերությանը վերադարձնել 29.000.000 ՀՀ դրամ գումարը: Նշված ծանուցումը Սուրեն Ավագյանը ստացել է 27.08.2016 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 82-83).
5) Դատարանում որպես վկա հարցաքննված Հրայր Խաչատուրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Սուրեն Ավագյանի հետ ունեն ընկերական հարաբերություններ: Ինքը եղել է Ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը: Իր տնօրեն եղած ժամանակ Սուրեն Ավագյանն Ընկերությունից ստացել է 29.000.000 ՀՀ դրամ, որից 20.000.000 ՀՀ դրամը Սուրեն Ավագյանի որդու միջոցով իր ներկայությամբ տրվել է Ընկերության հիմնադիր Մասսիմո Սուարդիին, իսկ 9.000.000 ՀՀ դրամը պետք է հաշվանցվեր (հատոր 4-րդ, գ.թ. 126, դատական նիստի ձայնագրառման կրիչ):
6) Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 06.03.2018 թվականի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2018 թվականի որոշմամբ բեկանվել է ու գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Դատարանի 07.03.2019 թվականի որոշմամբ սույն գործն ընդունվել է վարույթ և գործի քննությունն իրականացվել է 09042018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 379-րդ և 439-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ և 411-րդ հոդվածների այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ՝
1. Նախկին օրենսգրքի և գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կիրառելիությանը.
5
2. վերաքննության սահմաններին,
3.փոխառության
հարաբերությունների
առանձնահատկություններին՝
վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումը,
4. կատարման հիմքով պարտավորության դադարման փաստն ապացուցելու առանձնահատկություններին՝
վերահաստատելով
նախկինում
արտահայտած
դիրքորոշումը,
5. փոխառության գումարը վերադարձնելու ժամկետն անորոշ լինելու պարագայում՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրման կանոններին:
1. (Նորմատիվ իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգիրքը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին
ատյանի
դատարանում
քննվում
են
Հայաստանի
Հանրապետության
քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով: (Նորմատիվ իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի վկայակոչված իրավադրույթներով ամրագրված են նորմատիվ իրավական ակտերի՝ ժամանակի մեջ գործողության կանոնները: Ըստ այդմ, ընդհանուր կանոնի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա: Այսինքն՝ նորմատիվ իրավական ակտը փաստացի իրավական հետևանքներ է առաջացնում դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած կամ գործող հարաբերությունների համար: Այս ընդհանուր կանոնից կարող է նախատեսվել բացառություն միայն ՀՀ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Օրենսդիրը միաժամանակ սահմանել է, որ ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: Միաժամանակ անհրաժեշտ է փաստել, որ օրենսդիրը նշված ընդհանուր կանոնից թույլատրել է շեղում միայն այն դեպքում, երբ օրենքով կամ ակտն ուժը կորցրած ճանաչելու մասին նորմատիվ իրավական ակտով անմիջականորեն այլ բան է նախատեսվել: Նման
6
պայմաններում ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտը կամ դրա մի մասը կարող է իրավական
ազդեցություն
ունենալ
դրա՝
ուժը
կորցնելուց
հետո
գործող
իրավահարաբերությունների նկատմամբ:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ուժը կորցրած է ճանաչվել 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Միևնույն ժամանակ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ (Անցումային և եզրափակիչ դրույթներե վերտառությամբ 439-րդ հոդվածը նախատեսել է որոշակի իրավակարգավորումներ, որոնք վերաբերում են արդեն իսկ ուժը կորցրած՝ 17.06.1998 թվականին ընդունված և 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերի գործողությանը: Ըստ այդմ, օրենսդիրն անմիջականորեն նախատեսել է միայն երկու դեպք, որպիսի պարագայում կարող են կիրառվել ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը: Մասնավորապես՝ այդ նորմերը կիրառվում են 09.02.2018 թվականին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը քննելիս, ինչպես նաև մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս: Այդ շրջանակներից դուրս 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը չեն կարող կիրառվել, քանի որ ընդհանուր կանոնի համաձայն՝ ուժը կորցրած նորմատիվ ակտի կամ դրա մի մասի դրույթներն իրավական ազդեցություն չեն կարող ունենալ դրա՝ ուժը կորցնելուց հետո ծագած իրավահարաբերությունների նկատմամբ (տեԲս, ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ (Ամիգո Արմենե ՍՊԸ-ի թիվ ՍԴ2/0037/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.02.2019 թվականի որոշումը): Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մինչև 09042018 թվականը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Նախկին օրենսգրքի նորմերը: Միևնույն ժամանակ 09042018 թվականի դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Նախկին օրենսգրքի նորմերով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալից բացի որևէ այլ բացառություն օրենսդիրը չի սահմանել:
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, ():
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին, (): ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով վերը նշված իրավակարգավորումներին համանման իրավակարգավորումներ պարունակող Նախկին օրենսգրքի 219-րդ հոդվածին, արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը պետք է վերանայի վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր
անդրադառնա
վերաքննիչ
բողոքում
նշված
բոլոր
հիմքերին
և
հիմնավորումներին։ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ նշված նորմը ոչ միայն նշանակում է, որ վերաքննիչ դատարանը կաշկանդված է վերաքննիչ բողոքի հիմքերով, այլ նաև նշանակում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերը` իր դիրքորոշումն ու եզրահանգումներն
7
արտահայտելով ներկայացված յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ: Բողոքում բարձրացված հիմքերը պարտադիր քննության առարկա պետք է դառնան վերադաս դատական ատյանում, և դատարանի կայացրած որոշումը պետք է պարունակի այդ հիմքերի վերաբերյալ եզրահանգումներ (տեԲս, Տիգրան Կիրակոսյանն ընդդեմ Վիկտոր Խոլոդնիյի թիվ
ԵԷԴ/0871/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2010 թվականի, Համայակ Ոսկանյանն ընդդեմ Վոլոդյա Հակոբյանի թիվ ԵԷԴ/1643/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի, (Հ.Վ.Մ. Միլի Ֆուդե ՍՊԸ-ն ընդդեմ (Երևան Ջուրե ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0219/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2018 թվականի որոշումները)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, բացի վերոգրյալ իրավակարգավորումներից, նախատեսել է նաև որոշակի բացառություններ վերաքննության սահմաններից: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի կողմից բողոքի բոլոր հիմքերին անդրադառնալը կապված է
բողոքարկման ինստիտուտի հետ, որի
նպատակներից մեկը արդար դատաքնության ապահովումն է, որը կարող է իրականացվել այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանն անդրադառնա վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին՝ դրանով իսկ բացահայտելով ենթադրյալ դատական սխալի առկայությունը կամ բացակայությունը:
3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 878-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառության պայմանագիրը կնքվում է գրավոր: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ի հավաստումն փոխառության պայմանագրի և դրա պայմանների` կարող է ներկայացվել փոխառուի տված ստացականը կամ փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է փոխառության պայմանագրի անվավերության: Նման պայմանագիրն առոչինչ է:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներով անդրադառնալով փոխառության վերաբերյալ կարգավորումների վերլուծությանը, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուին է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառության պայմանագիրը կնքված է համարվում դրանով նախատեսված դրամը կամ այլ գույքը հանձնելու պահից: Օրենսդիրը, փոխառության պայմանագրի համար պարտադիր համարելով գրավոր ձևը, ապացույցների թույլատրելիության շրջանակը սահմանափակել է միայն գրավոր ապացույցներով` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու ցանկացած փաստաթուղթ, որը կհաստատի փոխառության հարաբերությունների առկայությունը: Օրենսդիրը, պարտադիր համարելով փաստաթղթի ներկայացումը, չի սահմանել գրավոր ապացույցների
8
սպառիչ ցանկ` հնարավորություն ընձեռելով ներկայացնելու Նախկին օրենսգրքի 54-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող ցանկացած գրավոր ապացույց, որը կհաստատի փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ փոխառությունն իր բնույթով դրամական շարժի` փոխատուից
փոխառուին
դրամական
միջոցներ
փոխանցելու
վերաբերյալ
իրավահարաբերություն է, որի առկայության փաստը կարող է հիմնավորվել ցանկացած գրավոր ապացույցով:
(տե՛ս, Վահե Սահակյանն ընդդեմ Լեոնիդ Ներսիսյանի թիվ
ԵՔԴ/0916/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի, Հրանտ Ավետիսյանն ընդդեմ (Տրանսունիվերսալե ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/4542/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի, Ժիրայր Հակոբյանն ընդդեմ Ռուզաննա Վարդանյանի թիվ ԵԷԴ/0313/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումները):
Վերը նշված հոդվածների վերլուծության և ՀՀ վճռաբեկ դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխառության պայմանագիրը գրավոր ձևով կնքվող գործարք է, որի ուժով փոխատուն փոխառուի սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել փոխառության գումարը կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք: Փոխառությունն իր բնույթով դրամական շարժի` փոխատուից փոխառուին դրամական միջոցներ փոխանցելու վերաբերյալ իրավահարաբերություն է, որի առկայության փաստը կարող է հիմնավորվել ցանկացած գրավոր ապացույցով: Ընդ որում, փոխառության հարաբերությունների առկայությունը հաստատող թույլատրելի ապացույց է հանդիսանում նաև ցանկացած այն փաստաթուղթը, որում պարունակվող տեղեկությունները վկայում են փոխառության հարաբերությունների գոյության մասին։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը կարգավորում է բազմաթիվ իրավահարաբերություններ, որոնց ընթացքում տեղի են ունենում գույքի, այդ թվում դրամի հանձնումներ կամ փոխանցումներ, ուստի փոխառության իրավահարաբերություն վկայակոչած անձը նախ պետք է ապացուցի, որ.
ա) գույքը (դրամը) հանձնվել է որպես փոխառություն,
բ) փոխառուն պարտավորվել է այն վերադարձնել:
Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը կարող է հաստատված համարել փոխառուի կողմից գումարի վերադարձնելու պարտավորություն ունենալու հանգմանքը նաև այն դեպքում, երբ փոխառուն ընդունել է այդ փաստը:
4. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
9
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտատերը, ընդունելով կատարումը, պարտավոր է պարտապանի պահանջով նրան ստացական տալ` կատարումը լրիվ կամ համապատասխան մասով ստանալու մասին: Եթե պարտապանն ի հավաստումն պարտավորության պարտքային փաստաթուղթ է տվել պարտատիրոջը, ապա պարտատերը, ընդունելով կատարումը, պետք է վերադարձնի այդ փաստաթուղթը, իսկ դրա անհնարինության դեպքում` այդ մասին նշի իր տված ստացականում: Ստացականը կարող է փոխարինվել վերադարձվող պարտքային փաստաթղթի վրա արվող մակագրությամբ: Պարտքային փաստաթուղթը պարտապանի մոտ գտնվելը հավաստում է պարտավորության դադարումը, քանի դեռ այլ բան չի ապացուցվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 2-րդ կետի վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտապանը, որպես պարտավորության կատարման փաստը հաստատող ուղղակի ապացույց, դատարան կարող է ներկայացնել`
- պարտքային փաստաթղթի բնօրինակը կամ
- պարտատիրոջ կողմից տրված ստացականը` կատարումն ընդունելու մասին մակագրությամբ:
Օրենսդիրը, սահմանելով պարտավորության դադարման փաստը հաստատող ուղղակի ապացույցների շրջանակը, միաժամանակ չի բացառել անուղղակի ապացույցներով նման փաստի հաստատման հնարավորությունը: Որոշ դեպքերում պարտատերը, ընդունելով պատշաճ կատարումը, կարող է դրսևորել անբարեխիղճ վարքագիծ` հրաժարվելով վերադարձնել պարտքային փաստաթուղթը կամ այն վերադարձնելու անհնարինության մասին նշում կատարել ստացականում: Վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորության կատարման փաստը միայն ուղղակի ապացույցներով հաստատելու պահանջը նմանատիպ իրավիճակներում պարտապանին կարող է զրկել իր առարկությունները հիմնավորող այլ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից` սահմանափակելով մրցակցության և իրավահավասարության պայմաններում վերջինիս գործի արդար դատաքննության իրավունքը (տես, Ֆերդինանտ Առաքելյանն ընդդեմ Հարություն Պետրոսյանի թիվ
ԵԿԴ/1587/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2012 թվականի, Ղասեմ Աբդոլահ Նեժադի ընդդեմ Աշոտ Հարությունյանի, Գարիկ Խաչատրյանի և Երվանդ Գրիգորյանի թիվ քաղաքացիական գործով ԵԱՔԴ/0704/02/11 թվականի որոշումները)։ Ամփոփելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փոխառության պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում փոխառության գումարը վերադարձվում է փոխատուին հանձնելու կամ փոխատուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը կարող է հաստատվել միայն գրավոր ապացույցով, հետևաբար դրա կատարումը նույնպես պետք է հաստատվի միայն գրավոր ապացույցով, և փոխատուին գումարը վերադարձնելու փաստի վերաբերյալ վեճ առաջանալու պարագայում այդ փաստը չի կարող բացառապես հաստատվել վկաների ցուցմունքներով: Օրենսդիրը, սահմանելով պարտավորության դադարման փաստը հաստատող ուղղակի ապացույցների շրջանակը, միաժամանակ չի բացառել անուղղակի ապացույցներով նման փաստի հաստատման հնարավորությունը: Պարտավորության կատարման փաստը միայն ուղղակի ապացույցներով հաստատելու պահանջը որոշ իրավիճակներում պարտապանին կարող է զրկել իր առարկությունները հիմնավորող այլ ապացույցներ ներկայացնելու
հնարավորությունից`
սահմանափակելով
մրցակցության
և
10
իրավահավասարության
իրավունքը:
պայմաններում
վերջինիս
գործի
արդար
դատաքննության
5. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը: Այն դեպքում, երբ վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ,
փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ: Տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նույն կետով նախատեսված կարգը գործում է, եթե վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Եթե օրենքով կամ պայմանագրով վնասի հատուցման կամ տոկոսի այլ չափ նախատեսված է որոշակի ժամանակահատվածի համար, ապա նույն կետով նախատեսված կարգը չի գործում միայն տվյալ ժամանակահատվածում:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի վերլուծությանը և արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման, եթե առկա է դրամային պարտավորություն, որի կատարումը խախտվել է, կամ այն չի կատարվել: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը դրամական պարտավորությունը խախտելու համար նախատեսված պատասխանատվության ընդհանուր կանոն է: Այսինքն՝ նշված կարգավորումը գործում է դրամական պարտավորությունների խախտման բոլոր այն դեպքերում, երբ այլ կարգավորում նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով (տե՛ս,
Արամ Հայրապետյանն ընդդեմ Նորիկ Գզիրյանի և մյուսների թիվ 3-502/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.09.2008 թվականի, Ռազմիկ Ուզունյանն ընդդեմ (ԳեոՊրոՄայնինգ Գոլդե ՍՊԸ-ի, երրորդ անձ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԵԿԴ/3908/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07042017 թվականի, (Գագարինե սերմնաբուծական
սպառողական
կոոպերատիվն
ընդդեմ
(Նաիրի
Ինշուրանսե
ապահովագրական
սահմանափակ
պատասխանատվությամբ
ընկերության
թիվ
ԵԿԴ/0735/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումները):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փոխառության պայմանագրում կամ փոխառության հարաբերությունների առկայությունը հաստատող ցանկացած ապացույցում փոխառության գումարի վերադարձման ժամկետի վերաբերյալ պայմանի շուրջ կողմերի կամահայտնությունը պետք է լինի հնարավորինս հստակ ձևակերպված, այսինքն՝ լինի որոշակի և չպարունակի անորոշ ձևակերպումներ, որն իր հերթին հնարավորություն կտա հնարավորինս
ճշգրիտ
հաշվարկելու
փոխառուի՝
գումարը
վերադարձնելու
պարտականության կատարման ծագման պահը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից բխում է, որ
11
փոխառության պայմանագրով ինչպես կարող է նախատեսվել ստացված փոխառության գումարը փոխատուին վերադարձնելու ժամկետ, այնպես էլ՝ կարող է վերադարձնելու ժամկետը նախատեսված չլինել:
Ամփոփելով նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ փոխառության պայմանագրում կամ փոխառության հարաբերությունների առկայությունը հաստատող ցանկացած ապացույցում փոխառությամբ վերցված գումարը վերադարձնելու ժամկետի վերաբերյալ պայմանը ձևակերպվել է անորոշ կամ որոշված չէ ընդհանրապես, ապա կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված կանոնակարգումը: Հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվեգրման և բռնագանձման ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված ժամկետը լրանալուց հետո:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն
գործի
փաստերի
համաձայն՝
31.01.2014
թվականի
Վճարման
հանձնարարականով Ընկերությունը Սուրեն Ավագյանին վճարել է 29.000.000 ՀՀ դրամ: Փոխանցումը կատարվել է (Արդշինբանկե փակ բաժնետիրական ընկերությունում Սուրեն Ավագյանի 2472300370270010 հաշվեհամարին։ Վճարման հանձնարարականում, որպես վճարող, նշվել է Ընկերությունը, որպես ստացող՝ Սուրեն Ավագյանը: Վճարման հանձնարարականում և քաղվածքում փոխանցման նպատակը նշվել է (Փոխառությունե։ Ընկերությունը 27.08.2016 թվականին ծանուցում է ուղարկել Սուրեն Ավագյանին, որով խնդրել է տասնօրյա ժամկետում վերադարձնել գումարը: Ընկերությունը 23.11.2016 թվականին հայց է ներկայացրել դատարան և պահանջել է Սուրեն Ավագյանից բռնագանձել փոխառության գումարը:
Դատարանում որպես վկա հարցաքննված Հրայր Խաչատուրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Սուրեն Ավագյանի հետ ունեն ընկերական հարաբերություններ: Ինքը եղել է Ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը: Իր տնօրեն եղած ժամանակ Սուրեն Ավագյանը Ընկերությունից ստացել է 29.000.000 ՀՀ դրամ, որից 20.000.000 ՀՀ դրամը Սուրեն Ավագյանի որդու միջոցով իր ներկայությամբ տրվել է Ընկերության հիմնադիր Մասսիմո Սուարդիին, իսկ 9.000.000 ՀՀ դրամը պետք է հաշվանցվեր:
Պատասխանողի ներկայացուցիչը հայտնել է, որ կողմերի միջև փոխառության պայմանագիր չի եղել, այլ հարաբերություններ են եղել, թեև փոխանցման ժամանակ նշվել է փոխառություն: Պատասխանողի ներկայացուցիչը նշել է, որ 29.000.000 ՀՀ դրամ գումարը Սուրեն Ավագյանը ստացել է, սակայն վերջինս վերադարձրել է Ընկերության տնօրենին առձեռն:
Դատարանը հայցի մասնակիորեն բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Վճարման հանձնարարականով արձանագրված գումարի վճարումը չկատարելով` պատասխանողը թույլ է տվել պարտավորության խախտում, հետևաբար պատասխանող Սուրեն Ավագյանը պարտավոր է վճարել հայցվորին 29.000.000 ՀՀ դրամի չափով պարտքը: Ընկերության կողմից Սուրեն Ավագյանին ուղարկվել է ծանուցում, որով վերջինիս առաջարկվել է տասնօրյա ժամկետում վերադարձնել 29.000.000 ՀՀ դրամ գումարը Ընկերությանը: Նշված ծանուցումը Սուրեն Ավագյանը ստացել է 27.08.2016 թվականին, հետևաբար գումարը պետք է վերադարձվեր 27.08.2016 թվականից մինչև 06.09.2016 թվականն ընկած տասնօրյա ժամկետում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի հիմքն առկա է 07.09.2016 թվականից, մինչդեռ հայցվորը պահանջել է տոկոսները հաշվարկել 01.04.2014 թվականից:
Վերաքննիչ դատարանը Սուրեն Ավագյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքի մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ պատասխանողի կողմից
12
Ընկերությունից 29.000.000 ՀՀ դրամի չափով գումար ստանալու փաստը չի հերքվել, ինչպես նաև այն հանգամանքը, որ 31.01.2014 թվականի թիվ 140131010585001 Վճարման հանձնարարականի համաձայն՝ (Սուարդիե բաժնետիրական ընկերությունը` որպես վճարող, Սուրեն Ավագյանին` որպես ստացող, վճարել է 29.000.000 ՀՀ դրամ, որում որպես վճարման նպատակ, նշվել է (Փոխառությունե, և (Սուարդիե բաժնետիրական ընկերության` (Արդշինբանկե փակ բաժնետիրական ընկերությունում ունեցած հաշվի 08.02.2018 թվականի քաղվածքի համաձայն՝ 31.01.2014 թվականին (Սուարդիե բաժնետիրական ընկերությունը Սուրեն Ավագյանի` (Արդշինբանկե փակ բաժնետիրական ընկերությունում ունեցած 2472300370270010 հաշվեհամարին է փոխանցել 29.000.000 ՀՀ դրամ` որպես փոխառություն: Միևնույն ժամանակ, վկայակոչելով Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետը, 48-րդ հոդվածի 2-րդ կետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, 51-րդ հոդվածը, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պարտավորության պատշաճ կատարման ապացուցման պարտականությունը օրենքով սահմանված կարգով դրված է պատասխանող կողմի վրա: Վկայի ցուցմունքի մասով Վերաքննիչ դատարանն ընդգծել է, որ փոխառության գումարը համարվում է վերադարձված այն փոխատուին հանձնելու կամ նրա բանկային հաշվին փոխանցելու պահին, մինչդեռ տվյալ դեպքում պարտավո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 սեպտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/4647/02/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
