Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-51-Ն27 ապրիլի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-107 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «գույքահարկի և հողի հարկի» բառերը փոխարինել «տեղական հարկերի» բառերով: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը «իրականացնում է հարկային տեսչությունը» բառերից հետո լրացնել «, իսկ օրենքով սահմանված դեպքերում` տեղական ինքնակառավարման մարմինը» բառերով: Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 12. Հայաստանի Հանրապետությունում հարկատեսակներն են` ա) պետական հարկերը` - շահութահարկ, - եկամտահարկ, - ակցիզային հարկ, - ավելացված արժեքի հարկ: Օրենքով կարող են սահմանվել վերոհիշյալ հարկատեսակներին փոխարինող հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ. բ) տեղական հարկերը, - գույքահարկ, - հողի հարկ, - հյուրանոցային հարկ, - տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկ: Այլ օրենքներով կարող են սահմանվել այլ տեղական հարկատեսակներ: Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունն իրականացվում է համապատասխանաբար հարկային օրենսդրության կատարման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական լիազորված մարմնի և համայնքի հարկային ստորաբաժանումների կողմից: Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարությունը սահմանվում է սույն օրենքով: Պետական և տեղական հարկերի հարկային վարչարարության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան հարկերի մասին օրենքներով:»: Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլխով` « Գ լ ու խ II.

1. ՏԵՂԱԿԱՆ ՀԱՐԿԵՐ Հոդված 13.1. Տեղական հարկերի առանձնահատկությունները սահմանվում են յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով: Տեղական հարկերը, որպես եկամուտ, ամբողջությամբ ամրագրվում են այն համայնքի բյուջե, որի վարչական տարածքում դրանք ձևավորվում են: Հոդված 13.2. Տեղական հարկերից հողի հարկի և գույքահարկի կիրառումը յուրաքանչյուր համայնքում պարտադիր է: Յուրաքանչյուր համայնքում մյուս տեղական հարկերի կիրառումը և դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին: Հոդված 13.3. Տեղական հարկատեսակների մասին (բացառությամբ հողի հարկի և գույքահարկի) օրենքներով սահմանվում են տեղական հարկերի դրույքաչափերի նվազագույն և առավելագույն սահմանները: Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ, օրենքով սահմանված կարգով, հաստատում է տեղական հարկերի դրույքաչափերը: Հոդված 13.4. Տեղական հարկատեսակների և դրույքաչափերի սահմանումը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) և վճարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև հարկային վարչարարությունը տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորություններն են: Հոդված 13.5. Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են օրենքով սահմանված կարգով գնահատել և վերագնահատել անշարժ գույք հանդիսացող հարկվող օբյեկտի հարկման ենթակա բազան, իսկ անհամապատասխանության դեպքում արդյունքները ներկայացնել գնահատում և վերագնահատում իրականացնող լիազոր մարմին կամ վիճարկել դատական կարգով: Հոդված 13.6. Տեղական հարկեր վճարողների իրավունքները, պարտավորություններն ու պատասխանատվությունը սահմանվում են սույն օրենքով, իսկ դրանց առանձնահատկությունները` յուրաքանչյուր հարկատեսակի մասին օրենքով: Հարկային օրենսդրության խախտումներից բխող վեճերը լուծվում են դատական կարգով:»: Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով. «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող եկամուտներ են համարվում տեղական հարկերի, դրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հաշվարկվող տույժերի և տուգանքների ամբողջությունը, որոնց հաշվառումը, վճարումների ընդունումը (այդ թվում` ժամկետանց պարտավորությունների հավաքագրումը) և վճարման նկատմամբ հսկողությունն օրենքով վերապահված է տեղական ինքնակառավարման մարմնին:»: Հոդված 6. Օրենքի 24-րդ հոդվածը «հարկային տեսչություն» բառից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման մարմին» բառերով: Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը «հարկային տեսչությունն» բառից հետո, իսկ 2-րդ մասի և առաջին և երկրորդ նախադասությունները «հարկային մարմինը» բառերից հետո լրացնել «կամ տեղական ինքնակառավարման մարմինը» բառերով: Հոդված 8. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 46-րդ հոդվածով` « Հոդված 46. Տեղական ինքնակառավարման մարմինները կարող են կիրարկել տեղական հարկի յուրաքանչյուր տեսակ այդ հարկի մասին օրենքի ընդունումից հետո` հաջորդ տարվա սկզբից:»: Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2010 թ. մայիսի 18 Երևան ՀՕ-51-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-51-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (05.06.2010-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2010.05.26/22(756) Հոդ.548 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 27.04.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.05.2010 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 05.06.2010 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 27.04.2010, ՀՕ-51-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.04.1997, ՀՕ-107 14.04.1997, ՀՕ-107 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 ապրիլի, 2010 թ.
Գործի #:
ՀՕ-51-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել