Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Հարությունյան — ՎԴ/4910/05/22
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Հարությունյան — ՎԴ/4910/05/22

Վճռաբեկ դատարանՎԴ/4910/05/2230 օգոստոսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Գեղամ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.04.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Գեղամ «Հարությունյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ .Ծառայություն)՝ 13.07.2022 թվականի թիվ 2214840113 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Գեղամ Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 13.07.2022 թվականի թիվ 2214840113 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Խանդանյան) (այսուհետ՝ Դատա

Ամբողջ Տեքստ

Հոն 142--

(Բ տեր

ՆԱԹԱՆ

ՏՐՎ Տ

Ս)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/4910/05/22

դատարանի որոշում 2024թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/4910/05/22

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

Դատավորներ՝ Ա. Պողոսյան

Կ. Գնորգյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2024 թվականի օգոստոսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գեղամ Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.04.2023 թվականի որոշման դեմ վարչական գործով ըստ հայցի Գեղամ «Հարությունյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ .Ծառայություն)՝ 13.07.2022 թվականի թիվ 2214840113 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գեղամ Հարությունյանը պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 13.07.2022 թվականի թիվ 2214840113 որոշումը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ռ. Խանդանյան) (այսուհետ՝ Դատարան) 28.10.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:

2

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.04.2023 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28.10.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սուն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գեղամ Հարությունյանը (ներկայացուցիչ Արման Ստեփանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124րդ հոդվածի 28-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի Լին մասը, 27-րդ հոդվածի Էին մասը, «Տեսանկարահանող ե լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթնեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի Լ2-րդ մասերը, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված 1-ի 57-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վիճարկվող թիվ 2214840113 որոշմամբ՝ որպես հաստատված հանգամանք, նշված

է. «ուղնորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցը ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք Ա ավելի երթնեկելի գոտիների առկայության դեպքում երթնեկել է ձախ եզրային գոտիով»:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 28-րդ մասով նախատեսված արարքի համար վարչական պատասխանատվության ենթարկելիս առաջին հերթին անհրաժեշտ է պարզել արդյոք տվյալ փողոցն ունի միննույն ուղղությամբ երեք ն ավելի երթնեկելի գոտի:

Գործում առկա տեսանյութի ն լուսանկարների համաձայն՝ հայցվորի տրանսպորտային միջոցն ընթանում է երեք գոտի ունեցող փողոցի ձախ եզրային գոտիով, սակայն տվյալ փողոցի աջ եզրային գոտին նախատեսված է դեպի աջ երթնեկության համար, իսկ մյուս երկու գոտիները միայն ուղիղ երթնեկելու համար: Հատկանշական է, որ փողոցն ունի երեք համընթաց ուղղության երթնեկելի գոտի, սակայն այդ երեք գոտիները միննույն ուղղությամբ երթնեկության համար չեն նախատեսված, այլ դրանց ուղղությունը տարբեր է: Հետնապես գործում առկա փաստական հանգամանքները համադրելի չեն կիրառված իրավանորմերի հետ, իսկ իբրն ապացույց ներկայացված տեսանյութի ու լուսանկարների ուսումնասիրությունից անհնար է միանշանակ ասել, որ փողոցում առկա է միննույն ուղղությամբ երթնեկության երեք ն ավելի գոտի, հետնաբար նան ապացույցների ուսումնասիրությունը ողջամտորեն կասկած է հարուցում իրավախախտման հատկանիշների ն գործում առկա փաստական հանգամանքների համապատասխանության վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը չի բխում գործի փաստերից ն կիրառման ենթակա նյութական իրավանորմերից, քանի որ մի կողմից ՀՀ

Յ

Կառավարության 955-Ն որոշման հավելված 1-ի 57-րդ կետում կիրառվում է «միննույն ուղղությամբ» եզրույթը, ինչը նշանակում է, որ երթնեկության գոտիները բոլորը պետք է նախատեսված լինեն նույն ուղղությամբ երթնեկությունը շարունակելու համար, իսկ մյուս կողմից՝ իրավախախտման համար հիմք հանդիսացած ապացույց համարվող տեսանյութում ն լուսանկարում ակնհայտորեն տեսանելի է, որ խնդրո առարկա երեք երթնեկելի գոտիների ուղղությունները տարբեր են:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.04.2023 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Վարչական դատարանի 28.10.2022 թվականի վճռին:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քենության համար էական նշանակություն ունի հետնյալ փաստերը.

3) Ծառայության 13.07.2022 թվականի թիվ 2214840113 որոշմամբ Գեղամ Հարությունյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 28-րդ մասով ենթարկվել է վարչական տույժի՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ «ՒՍՇԷՔ» մակնիշի 45695 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 27.06.2022 թվականիե՝ ժամը 10:01-ին, Երնան քաղաքի Գ. Նժդեհ / Մայիսի 9 խաչմերուկի հատվածում, խախտելով ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված թիվ 1ի 57րդ կետը, ուղնորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցը ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք ն ավելի երթնեկելի գոտիների առկայության դեպքում երթնեկել է ձախ եզրային գոտիով (գ. թ. 27-29):

2) Գեղամ Հարությունյանը վերադասության կարգով բողոքարկել է 13.07.2022 թվականի թիվ 2214840113 որոշումը, սակայն, Ծառայության պետի 26.07.2022 թվականի թիվ 7-13-7894 որոշմամբ բողոքը թողնվել է առանց բավարարման, իսկ որոշումը՝ անփոփոխ (գ. թ. 10-11):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 28-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի ն 27-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը, սակայն, հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված' Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 28-րդ մասով սահմանված զանցակազմի բովանդակությանը:

4

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Ճանապարհային

երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետով իրեն վերապահված լիազորության շրջանակներում 28.06.2007 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթնեկության կանոնները ն տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների Ա պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշմամբ (այսուհետ` (Թիվ 955-Ն որոշում) հաստատել է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթնեկության կանոնները:

Որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթնեկության կանոնների (այսուհետ` Կանոններ) 57-րդ կետը սահմանում է հատուկ կանոն միննույն ուղղությամբ երթնեկության երեք ն ավելի գոտիներ ունեցող ճանապարհով երթնեկության համար: Այդ կանոնի համաձայն՝ բոլոր ճանապարհներին, միննույն ուղղությամբ երթնեկության երեք Ա ավելի գոտիների առկայության դեպքում, ձախ եզրայինը թույլատրվում է զբաղեցնել միայն ինտենսիվ երթնեկության ժամանակ, երբ զբաղված են մյուս գոտիները, ինչպես նան վազանց, ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելիս, իսկ 3,5 տ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլներին ն ուղնորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներին՝ միայն ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար: Միակողմ երթնեկությամբ ճանապարհներին կանգառի կամ կայանման նպատակով ձախ եզրային գոտի դուրս գալն իրականացվում է կանոնների 79-րդ կետի պահանջներին համապատասխան:

«Երթնեկության գոտի» հասկացության բովանդակությունը բացահայտված է «Ճանապարհային երթնեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով: Ըստ այդ հոդվածի՝ երթնեկության գոտին երթնեկելի մասի գծանշված կամ չգծանշված երկայնական գոտին է, որի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթնեկության համար: Նույն հոդվածի համաձայն` կանգառի կետեր (կանգառներ) ունեցող երթուղիներով շարժվող ուղնորներ ն (կամ) ուղեբեռներ տեղափոխող տրանսպորտային միջոց՝ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոց է, ի թիվս այլնի, ավտոբուսը:

Կանոնների 51-րդ կետի համաձայն՝ ոչ ռելսագնաց տրանսպորտային միջոցների համար երթնեկության գոտիների քանակը որոշվում է գծանշմամբ ն (կամ) 5.15.1՝ «Երթնեկության ուղղությունները գոտիներով», 5.15.2՝ «Երթնեկության ուղղությունները գոտիով», 5.15.7 «Երթնեկության ուղղությունը գոտիներով» ն 5.15.8 «Գոտիների քանակը» նշաններով, իսկ եթե դրանք բացակայում են, ապա վարորդների կողմից՝ հաշվի առնելով երթնեկելի մասի լայնությունը տրանսպորտային միջոցների եզրաչափերը ն դրանց միջն անհրաժեշտ միջկողային տարածությունը:

Կանոնների «Ճանապարհային նշաններ» վերտառությամբ բաժնի «Հատուկ թելադրանքի նշաններ (նկար 6)» վերտառությամբ 5-րդ գլխի համաձայն՝ 5.15.1. «Երթնեկության ուղղությունները գոտիներով» ճանապարհային նշանը ցույց է տալիս

5

գոտիների թիվը ն երթնեկության թույլատրելի ուղղությունները` դրանցից յուրաքանչյուրով, 5.15.2. «Երթնեկության ուղղությունները գոտիով» ճանապարհային նշանը՝ երթնեկության թույլատրելի ուղղությունները գոտիով: Ձախ եզրային գոտուց ձախ շրջադարձ թույլատրող 5.15.1 ն 5.15.2 նշանները թույլատրում են նան հետադարձն այդ գոտուց: 5.15.1 ն 5.15.2 նշանների գործողությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա:

Կանոնների 57-րդ կետով սահմանված հատուկ կանոնի խախտման համար վարչական պատասխանատվություն է սահմանված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 28-րդ մասով, որի համաձայն՝ ուղնորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատար ավտոմոբիլների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք ն ավելի երթնեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթնեկելը, բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Օրենսգրքի 124-րդ հոդվածի 28-րդ մասում նշված օրենսդրությամբ սահմանված դեպքերը ներառում են ձախ շրջադարձ ն հետադարձ կատարելու դեպքերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված զանցակազմն ունի հատուկ սուբյեկտ, այն է ուղնորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների կամ բեռնատար ավտոմոբիլների վարորդները: Զանցակազմի օբյեկտիվ կողմը դրսնորվում է ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք ն ավելի երթնեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթնեկելու ձնով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գոտիով երթնեկելն անհրաժեշտ է ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար:

Վերոնշյալ՝։ իրավանորմերի համակարգային մեկնաբանությամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ուղնորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցի 0`վարորդի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 28-րդ մասի դիսպոզիցիայում նկարագրված ոչ իրավաչափ վարքագիծը կարող է դրսնորվել հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝

-ճանապարհի տվյալ ուղղությամբ առկա են երեք ն ավելի երթնեկելի գոտիներ, այսինքն՝ ճանապարհի երթնեկելի մասի համընթաց (աջակողմյան) ուղղությամբ առկա են գծանշված կամ չգծանշված երկայնական երեք կամ ավել գոտիներ, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը բավարար է տրանսպորտային միջոցների մեկ շարքով երթնեկության համար, իսկ բոլորի լայնությունը միասին բավարար է տրանսպորտային միջոցների առնվազն երեք շարքով երթնեկության համար,

- ընդհանուր օգտագործման փրանսպորտային միջոցը երթնեկել է ձախ եզրային գուրիով, այսինքն՝ վարորդը տրանսպորտային միջոցը դուրս է բերել ճանապարհի երթնեկելի մասի հանդիպակաց ուղղությամբ ընթացող գոտուն ամենամոտ երթնեկության գոտի,

6

- առկա չեն օրենսդրությամբ նախատեսված բացառությունները, այսինքն՝ ձախ եզրային գոտիով երթնեկելն անհրաժեշտ չէ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ 5.15.1՝ «Երթնեկության ուղղությունները գոտիներով» ն 5.15.2' «Երթնեկության ուղղությունները գոտիով» նշաններով կահավորված խաչմերուկներում, անկախ այդ նշանների վրա պատկերված երթնեկության ուղղությունը ցույց տվող սլաքների կոնֆիգուրացիաներից, ուղնորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող (ընդհանուր օգտագործման) տրանսպորտային միջոցների համար երթնեկության բոլոր գոտիների ուղղությունները պետք է դիտարկվեն՝ որպես միննույն (երթուղուն համապատասխանող) ուղղությամբ, քանի որ այդ տրանսպորտային միջոցների վրա 5.151 Ա 5.15. նշանների գործողությունը չի տարածվում:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթնեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթնեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:

Օրենքի 3-րդ հոդվածի 1ին մասի համաձայն վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցը իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը, որը պարունակում է նան տեխնիկական միջոցով արձանագրված տվյալները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որպես իրավախախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում կարող են օգտագործվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված ապացույցները:

Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման ն վարչական ակտի ընդունման փուլերից:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների նե իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, իսկ կասկածի դեպքում մեկնաբանվում է հօգուտ անձի:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավանորմերի վերլուծությանը, նշել է, որ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով

7

հայտնաբերված ճանապարհային երթնեկութան կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի

առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, այսինքն` առկա է իրավախախտման փաստը, եթե տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի ն իրավախախտման հատկանիշների միջն առկա է ակնհայտ համընկնում, որը որնէ կասկած չի հարուցում: Այլ կերպ ասած՝ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթնեկության կանոնների խախտումների համար անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայման է տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի ն իրավախախտման հատկանիշների համապատասխանության կասկած չհարուցելը (տես, Աիդա Նազարյանն ըեդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 28-րդ մասի հիմքով կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել, եթե իրավախախտումն ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը թույլ են տալիս հաստատված համարել, որ.

- անձը վարում է ուղնորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոց կամ բեռնատար ավտոմոբիլ,

- ճանապարհի տվյալ ուղղությամբ առկա են երեք ն ավելի երթնեկելի գոտիներ,

- ուղնորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցը կամ բեռնատար ավտոմոբիլը երթնեկում է ձախ եզրային գոտիով,

- ձախ եզրային գոտիով երթնեկելը պայմանավորված չէ ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու անհրաժեշտությամբ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի եկատմամբ.

Սույն գործը հարուցվել է Գեղամ Հարությունյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 13.07.2022 թվականի թիվ 2214840113 որոշումը:

Դատարանը բավարարել է Գեղամ Հարությունյանի հայցը՝ պատճառաբանելով, որ. «(....Պատասխանողի կողմից ներկայացված ենթադրյալ իրավախախտման փաստն արձանագրած տեսանյութերի ն լուսանկարի հետազոտման արդյունքում Դատարանն արձանագրում է, որ տվյալ ճանապարհահատվածը բաժանված է երեք երթնեկելի գոտիների, որոնցից երկուսով համապատասխան ճանապարհային նշանով թույլատրվում է երթնեկել ուղիղ, իսկ երրորդով' աջ: Ըստ այդմ' Դատարանն արձանագրում է, որ տեսանյութերով նե լուսանկարով չի հաստատվում տվյալ ճանապարհահատվածում մինեույն ուղղությամբ երեք ն ավելի երթնեկելի գոտիների

8

առկայության փաստը, որպիսի պայմաններում Դատարանը եզրահանգում է, որ տեսանյութում ամրագրված արարքի հատկանիշերի ն իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած է հարուցում: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ ապացուցված չէ հայցվորի կողմից ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման հավելված 1-ի 57-րդ կետով սահմաեված արգելքը խախտելու, հեւրնաբար նան՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 28-րդ մասով նախատեսված զանցանք կատարելու փաստըԼ...)»:

Վերաքենիչ դատարանի 21042023 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի՝ 28.10.2022 թվականի վճիռը բեկանվել է Ա փոփոխվել` Գեղամ Հարությունյանի հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ. «(..) տեսանյութերով հաստատվում է տվյալ ճանապարհահատվածում մինեույն ուղղությամբ երեք ն ավելի երթնեկելի գոտիների առկայության փաստը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ րեսանյութերում ամրագրված արարքի հատկանիշների ե իրավախախտման հատկանիշների համապատասխանություեը որնէ կասկած չի հարուցում:

Հետնաբար,։ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտեաբերված ճանապարհային երթնեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2րդ մասին համապատասխան, Վերաքենիչ դատարանը գտնում է, որ ապացուցված է հայցվորի կողմից ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման Հավելված Լի 57-րդ կերով սահմանված արգելքը խախպելու, հետնաբար նան' Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 28-րդ մասով նախատեսված զանցանք կատարելու փաստըԼ...)»:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ծառայության կողմից 13.07.2022 թվականին կայացվել է «Վարչական տույժ նշանակելու մասին» թիվ 22148401133 որոշումը, որի համաձայն՝ Գեղամ Հարությունյանը Օրենսգրքի 124-րդ հոդվածի 28-րդ մասով ենթարկվել է վարչական տույժի՝ 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ ուղնորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող «Ւ/ԼՇԷՔ» մակնիշի 45695 համարանիշի տրանսպորտային միջոցով 27.06.2022 թվականին ժամը 10:01-ին, Երնան քաղաքի Գ. Նժդեհ/Մայիսի 9 խաչմերուկի հատվածում, ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք ն ավելի երթնեկելի գոտիների առկայության դեպքում երթնեկել է ձախ եզրային գոտիով:

Գործում առկա է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված երկու տեսանյութ Դրանցով նախնառաջ հաստատվում է, որ խնդրո առարկա տրանսպորտային միջոցը կանոնավոր ուղնորափոխադրումներ իրականացնող ավտոմոբիլ է, ն վերջինս երթնեկում է ձախ եզրային գոտիով:

Տեսանյութերից մեկն արձանագրել է տվյալ տրանսպորտային միջոցի ընթացքը մինչե խաչմերուկ հասնելը: Մինչ, խաչմերուկ հասնելը ճանապարհն ունի երեք

9

երթնեկելի գոտի, որոնցից երկուսն ունեն միննույն ուղղությունը` «ուղիղ», իսկ մեկը կահավորված է 5.15.1 ճանապարհային նշանով, Ա այդ գոտուց թույլատրվում է միայն աջ: Հիմք ընդունելով Կանոններով սահմանված այն կանոնը, որ 5.15.1 ն 5.15.2 նշանների գործողությունը չի տարածվում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «ԷԼՇԷԹ» մակնիշի 45695 համարանիշի տրանսպորտային միջոցի համար երեք գոտիների ուղղություններն էլ դիտարկվում են որպես միննույն՝ «ուղիղ», ուղղություն, քանի որ Գեղամ Հարությունյանի վարած տրասպորտային միջոցը հանդիսանում է ուղնորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող (ընդհանուր օգտագործման) տրանսպորտային միջոց:

Մյուս տեսանյութն արձանագրել է խնդրո առարկա տրանսպորտային միջոցի ընթացքը խաշմերուկն անցնելուց հետո. տեսանյութով հաստատվում է, որ խաչմերուկն անցնելուց հետո տվյալ տրանսպորտային միջոցը երթնեկում է ձախ եզրային գոտիով, ն տվյալ ճանապարհն ունի միննույն ուղղությամբ երեք երթնեկելի գոտի:

Այսպիսով, երկու տեսնայութերի հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում, որ հայցվորի տրանսպորտային միջոցը ձախ եզրային գոտիով երթնեկել է միննույն ուղղությամբ երեք երթնեկելի գոտի ունեցող ճանապարհով: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գոտիով երթնեկությունը պայմանավորված չի եղել ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու անհրաժեշտությամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլատրելի ապացույցներով/' երկու տեսանյութով, հաստատվում է հայցվորի կողմից Օրենսգրքի 124-րդ հոդվածի 28-րդ մասով սահմանված վարչական իրավախախտումը կատարելու փաստը, որպիսի պայմաններում վերջինս իրավաչափորեն է ենթարկվել վարչական

պատասխանատվության:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, բավարարելով Գեղամ Հարությունյանի հայցը, եկել է սույն գործի լուծման վերաբերյալ սխալ եզրահանգման, իսկ Վերաքննիչ դատարանը, բեկանելով ն փոփոխելով Դատարանի կողմից կայացված վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետնաբար Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տալու մասին վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար: Նշվածը բավարար հիմք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

10

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին ն փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բողոք բերող անձ Գեղամ Հարությունյանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված՝ նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-71-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1ին մասով «Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 21.04.2023 թվականի որոշումը թողնել անփոփոխ:

2. Վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն բողոքարկման ենթակա չէ:

Նախագաողղ "Ո՞Ր :2Ա ՛ԹՈՎՄԱՅԱՆ

Զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ը Ք ՄԿՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 օգոստոսի, 2024 թ.
Գործի #:
ՎԴ/4910/05/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել