Մուսայելյան — ՍԴ1/1661/02/22
Ամփոփում
քննելով ըստ Գարիկ Մուսայելյանի հայցի ընդդեմ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ նան՝ Կազմակերպություն)` որոշումը ն դիպլոմն անվավեր ճանաձելու, որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու ու վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2023 թվականի որոշման դեմ Գարիկ Մուսայելյանի բերած վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Գարիկ Մուսայելյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնա
Ամբողջ Տեքստ
5-7 ԷԱ Ն
(աո Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍԴԼ/1661/02/22 դատարանի որոշում 2026թ.
Քաղաքացիական գործ թիվ ՍԴԼ/1661/02/22
Նախագահող դատավոր'՝ Լ. Հովհաննիսյան
Դատավորներ՝ Ն. Կարապետյան
Ս. Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2026 թվականի ապրիլի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Գարիկ Մուսայելյանի հայցի ընդդեմ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ նան՝ Կազմակերպություն)` որոշումը ն դիպլոմն անվավեր ճանաձելու, որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու ու վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2023 թվականի որոշման դեմ Գարիկ Մուսայելյանի բերած վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Գարիկ Մուսայելյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ որակավորում շնորհելու մասին Կազմակերպության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի 26.05.2012 թվականի որոշումը ն դրա հիման վրա տրված թիվ 148454 դիպլոմը, Կազմակերպությանը պարտավորեցնել իրեն իրավագիտություն մասնագիտության բակալավրի որակավորում շնորհել ու դիպլոմ տալ՝ վերջինիս կազմավորած ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միջոցով կայացնելով համապատասխան որոշում, ինչպես նան հատուցել նշված որոշումը չկայացնելու հետնանքով իրեն 1 ՀՀ դրամի չափով պատճառված ոչ նյութական վնասը:
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 20.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 13.11.2023 թվականի որոշմամբ Դատարանի 20.02.2023 թվականի վճիռը բեկանվել է, ն գործի վարույթը կարճվել է:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարիկ Մուսայելյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 18-րդ ն 182-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կազմակերպություն ստեղծելու օրենքի պահանջը բացակայել է, որպիսի պայմաններում վերջինս օրենքի հիման վրա ստեղծված հանրային իշխանություն կրող մասնավոր մասնակցի կարգավիճակ ունենալ չէր կարող:
Վերաքննիչ դատարանը չէր կարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի հետ չնույնացող քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակ ընտրելու հիմքով համարել, որ գործը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով, իսկ գործի վարույթը՝ կարճման:
3
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.11.2023 թվականի որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոքարկվող դատական ակտում ն վճռաբեկ բողոքում վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած մի շարք որոշումներում կիրառված միննույն նորմի՝ իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ բողոքաբերի եզրահանգումը հիմնավորված չէ, հետնաբար բերված բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394- րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը հիմնավորված չէ:
Բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ն 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետնության հանգելու համար, հետնաբար վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետնյալ փաստը՝
1) Գարիկ Մուսայելյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կազմակերպության՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ որակավորում շնորհելու մասին Կազմակերպության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի 26.05.2012 թվականի որոշումը Աո դրա հիման վրա տրված թիվ 148454 դիպլոմը, Կազմակերպությանը պարտավորեցնել իրեն իրավագիտություն մասնագիտության բակալավրի որակավորում շնորհել ու դիպլոմ տալ՝ վերջինիս կազմավորած ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միջոցով կայացնելով համապատասխան որոշում, ինչպես նան հատուցել նշված որոշումը չկայացնելու հետնանքով իրեն պատճառված 1 ՀՀ դրամ ոչ նյութական վնասը (հատոր 1-ին, գ.թ. 2, 3, 45-48):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 18-րդ ու 182-րդ հոդվածների ն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
4
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկեաբանության ն վարչական դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:
Սահմանադրութան ն Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի իր իրավունքնեի ն ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ո դատական 0պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների 6(խախտումների դեպքում ստանալ արդյոււնավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձը ստանում է վերջինի Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ն (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ն հասցեատեր ն կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը (տե՛ս, ի թիվս այլեի, Կարինե Ջլավյանն ըեդդեմ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05//2 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նան դատավարական նորմերով սահմանված այն դատարանի ն այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանը այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի
5
կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը (տե՛ս, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական ն քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե'ս Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ- 787 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական նորմեի ն իրավական դիրքորոշումների հիման վրա նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարնոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն Օ- իրականացվում է իրավասու դատարանի կողմից տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ Ա հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի ն մյուսների թիվ ԵԿԴ/1274/02//3 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ վեճի ենթակայությունը ն ընդդատությունը ճիշտ որոշելու խնդիրը սերտորեն կապված է Սահմանադրությամբ իր ամրագրումն ստացած օրինականության սկզբունքի հետ, որի համաձայն` պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները ե պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Վեճի ենթակայությունը ն ընդդատությունը սխալ որոշելու պայմաններում արդարադատության իրականացումն անհամատեղելի կլինի օրինականության սկզբունքի կենսագործման հետ, քանի որ կստացվի այնպիսի մի իրավիճակ, երբ դատարանը, որն իրավասու չէ քննելու տվյալ վեճը, կկատարի այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված չէ Սահմանադրությամբ կամ օրենքներով (րես Հասմիկ Խաչատրյանն ընդդեմ .Քենեչական կոմիտեի թիվ ԱՎԴԼՈ25/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.11.2025 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության
6
դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, (...):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նան պատժի կատարման հետ կապված գործերը:
Այսինքն՝ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանելով վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը, ն նուն օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակից բացառելով այն գործերը, որոնք ընդդատյա են այլ դատարանների, հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանությանը ն, վերլուծելով «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, արձանագրել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում՝ վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերություններում (տես Գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին Ա հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել է, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական
7
ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները ն ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որնէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների Ա ազատությունների խախտման փաստը միայն դեռնս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետնանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ հանրային
իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն՝ այդպիսի իրավահարաբերությունները ն դրանց արդյունքները պետք է ունենան հանրային՝ համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր՝ կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության (տե՛ս Արնիկ Արուչյանն ըեդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի ն Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02//1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով նախկին դիրքորոշումները, մեկ այլ որոշմամբ հավելել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու ն դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետնյալ հանգամանքները.
1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,
2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,
3. արդյոք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի՝ սոցիալ- իրավական պրակտիկայում իրացմանը ն առարկայացմանը), թե՝ ոչ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նան այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը՝ հաշվի առնելով նան այն կարնոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական
8
դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նան պատժի կատարման հետ կապված գործերը (ե՛ս Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի ն Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսութան ն հատուկ իրավունքի տեսության համատեքստում:
Ըստ շահերի տեսության` հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշպանվում են առանձին իրավանորմով: Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին: Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին:
Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից ն կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին: Ըստ այս տեսության` այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանությունը կրողների գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության-ենթակայության հարաբերությանը: Եթե մասնակիցների միջն առկա է վերադասության-ենթակայության հարաբերությու, ապա ..իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջն հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ:
Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը: Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից: Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային-իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր- իրավական նորմերը, ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ:
Վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով՝ անհրաժեշտ է անդրադառնալ հետնյալ հարցերին.
- որ նորմերն են լուծում վեճը,
- արդյո՞ք դրանք հանրային-իրավական նորմեր են (ինչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ նորմերը),
- արդյո՞ք իրավահարաբերության մասնակիցների միջն առկա է վերադասության-
9
ենթակայության հարաբերություն:
Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նան, որ հանրային իրավահարաբերություններում որպես հանրային իշխանության կրող կարող են հանդես գալ ոչ միայն պետական ն տեղական ինքնակառավարման մարմինները, այլն պետության կողմից օրենքով պատվիրակված հանրային գործառույթ իրականացնող մասնավոր անձինք (տես Լուսինե Սահակյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Գարիկ Մուսայելյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կազմակերպության՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ որակավորում շնորհելու մասին Կազմակերպության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի 26.05.2012 թվականի որոշումը Աո դրա հիման վրա տրված թիվ 148454 դիպլոմը, Կազմակերպությանը պարտավորեցնել իրեն իրավագիտություն մասնագիտության բակալավրի որակավորում շնորհելու դիպլոմ տալ՝ վերջինիս կազմավորած ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միջոցով կայացնելով համապատասխան որոշում, ինչպես նան հատուցել նշված որոշումը չկայացնելու հետնանքով իրեն պատճառված 1 ՀՀ դրամ ոչ նյութական վնասը:
Դատարանի 20.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանը 13.11.2023 թվականի որոշմամբ Դատարանի 20.02.2023 թվականի վճիռը բեկանել է ն քաղաքացիական գործի վարույթը կարճել է՝ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով այն պատճառաբանությամբ, որ.
-«Դատարանը սխալ եզրահաեգման է եկել վեճի' մասնավոր-պարտավորաիրավական հարաբերություններից բխելու ն պահանջը, բովանդակային առումով, վիճահարույց գործարքի անվավերության պահանջ հանդիսանալու վերաբերյալ, քանի որ կիրառելի նորմատիվ իրավական ակտերի ճիշր ընտրության, մեկնաբանման ն կիրառման արդյունքում կարելի է գալ եզրահանգման, որ կողմերի վեճը բխում է հանրային, այլ ոչ թե մասնավոր իրավահարաբերություններից, ուստի առկա է քաղաքացիական գործի վարույթը կարճելու հիմքը ն կիրառման է ենթակա հենց եշված հետնանքը՝ անկախ հայցային վաղեմության ժամկետի միջնորդության քննության արդյունքներից»,
- «սույն գործով Պատասխանողը հանդիսանում է պետական ոչ առնտրային կազմակերպությու, որը մի կողմից հանդիսանալով բարձրագույն կրթական հաստատություն, օժտված է մի շարք հարաբերություններում ինքնավարությամբ ն քաղաքացիաիրավական հարաբերություններին թույլատրելի ծավալով ազատ
10
կամահայտնությամբ մասնակցելու հեարավորությամբ, իսկ մյուս կողմից' իրականացեում է հանրային եշանակության կարնոր գործառույթներ, այն է' կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում սահմանված ն հրապարակված պետական կրթական չափորոշիչեերին համապատասխան սովորողների կրթության իրականացում ն դրա արդյունքներով շրջանավարտեերի' կրթության մակարդակի ն որակավորման գնահատում ու հաստատությունը ավարտելու ու որակավորումը ստանալու փաստը հավաստող փասպտաթղթի' դիպլոմի տրամադրում»,
- «ամփոփիչ ատեստավորման անցկացման ն շրջանավարտին համապատասխան որակավորում շնորհելու են նրան բարձրագույն կրթության դիպլոմ տալու իրավահարաբերությունեերի շրջանակներում, վերջիես իրականացնում է «Կրթության մասին» ՀՀ օրենքով, «Բարձրագույն ն հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նան եշված իրավակարգավորումների հետ համակարգային առումով փոխկապակցված 31.10.2011 թվականին ընդունված, 29.12.2011 թվականին ուժի մեջ մտած ն 11.12.2017 թվականին ուժը կորցրած ՀՀ կրթության ն գիտության նախարարի թիվ 1197-Ն հրամանով սահմանված' պետության կողմից իրեն պատվիրակված գործառույթները: Այսինքե' եշված գործառույթները իրականացնելիս Պատասխանողը՝ որպես պետական լիցենզավորում ստացած բարձրագույն կրթական հաստատություն, հանդիսանում է պետության կողմից պատվիրակված հանրային իշխանության կրող մասեավոր սուբյեկփ»,
- «ամփոփիչ ատեստավորման անցկացման ն շրջանավարտին համապատասխան որակավորում շնորհելու ն երան բարձրագույն կրթության դիպլոմ տալու կապակցությամբ վկայակոչված իրավակարգավորումները պատկանում են հանրային իրավունքին, քանի որ դրանք 6համապատասխան գործընթացեեի իրականացմամբ մասնագիտական որակավորումը շնորհելու ու այն հավաստող դիպլոմը տրամադրելու իրավունքով լիազորում են բացառապես լիցենզավորված բարձրագույն կրթական հաստատությանը: Կիրառելի նորմատիվ իրավական ակտերն, ըստ էության, իմպերատիվ կերպով սահմանում են այն չափորոշիչները, ընթացակարգերը ն լիազորությունների ծավալները, որոնեց պարտադիր գործադրմամբ բարձրագույն կրթական հաստատությունը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության կրթական չափորոշիչներին համապատասխան մասեագիտական որակավորումների շնորհումը, իսկ բարձրագույն կրթական հաստատությունն իր հերթիե' եշված լիազորությունները իրականացնելիս, հանդես է գալիս որպես շրջանավարտի կրթական մակարդակը ստուգող ն անհրաժեշր փաստակազմի առկայության դեպքում համապատասխան որոշում կայացնելու իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկվ»,
-` «իրավահարաբերության մասնեակիցեեի միջ, առկա է -՛վերադասության- ենթակայության հարաբերություն, քանի որ շրջանավարտը, ամփոփիչ ատեստավորման հետ կապված հարաբերություններում, հանդես է գալիս պետական չափորոշիչների տեսանկյունից «ստուգվողի» դերում ն իրավասու չէ կայացնելու իրեն մասնագիտական որակավորման շնորհման կապակցությամբ որոշումներ, իսկ բարձրագույն կրթական
11
հաստատությունը հանդիսանում է հանրայիե-իշխանական լիազորությամբ օժտված ն վերջնական որոշման կայացման ն դրա հետնանքեերի գործադրման իրավասությամբ «ստուգող», ով ստուգման իրականացման ընթացքում իր հանրային իշխանական լիազորությունների գործադրմամբ միակողմանի հետնանքներ է առաջացնում հասցեատեր հանդիսացող շրջանավարտի համար»,
- «վեճը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը կոչված են սպասարկելու սահմանադրորեն երաշխավորված, ինչպես նան «Կրթության մասին» ՀՀ օրենքով, «Բարձրագույն ն հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով իրենց մասնավոր կարգավորումը ստացած' կրթության իրավունքի ապահովմաեը ն կրթության բնագավառում հանրային շահերը, որոնք հանգում են որակյալ կրթության ն սահմանված պահանջներին համապատասխանող մասնագետների կողմից պետական ճանաչում բովանդակող որակավորման ստացման ապահովմանը, իսկ բարձրագույն ուսումեական հաստատության կողմից նշված գործառույթների իրականացումն իր հերթին' հանդիսանում է հանրային շահի' սոցիալ-իրավական պրակտիկայում իրացում ն առարկայացում»,
- «սույն գործով հիմեական պահանջը (...) ընդդատյա է վարչական դատարանին, ուստի վերջինիս են ընդդատյա մեացյալ' հիմեական պահանջից բխող ածանցյալ պահանջները»,
- «Բացի այդ, (...) Բողոքաբերի ներկայացրած հայցապահանջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական պաշտպանության եղանակներից որնէ մեկի հետ չի նույնանում, հետնաբար ենթակա չէ պաշտպանության քաղաքացիական դատավարության կարգով»,
- «սույն գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, ուսրի այն չի կարող ըստ էության քենվել ու լուծվել, են կիրառման է ենթակա քաղաքացիական գործով վարույթի կարճման իրավական հետնանքը' անկախ քննության ենթակա բողոքի հիմքերից ն հիմեավորումներից»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են ն չէին կարող հիմք հանդիսանալ Դատարանի 20.02.2023 թվականի վճիռը բեկանելու ու գործի վարույթը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով կարճելու համար հետնյալ պատճառաբանությամբ:
Կառավարության 06.10.2005 թվականի ««Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առնտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 2400-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) ստեղծվել է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առնտրային կազմակերպությունը:
Որոշման 3-րդ կետով հաստատվել է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առնտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի (այսուհետ՝ Հավելված):
12
Հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ ԳՊՀ-ն շահութ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առնտրային, կրթական, գիտահետազոտական ն մշակութային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական օրենսգրքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա ն դրանցով նախատեսված կարգով ու սահմանված հիմքերով ձեռք է բերում նե իրականացնում է նույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:
Տվյալ դեպքում Գարիկ Մուսայելյանն իր պահանջը ներկայացրել է Կազմակերպության դեմ, որը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առնտրային, կրթական, գիտահետազոտական ն մշակութային կազմակերպություն է:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավաբանական անձինք, որպես կանոն, պետական իշխանական լիազորություններով օժտված չեն ն չեն իրականացնում գործադիր-կարգադրիչ գործունեություն:
Նկատի ունենալով, որ Կազմակերպություն ստեղծելու օրենքի պահանջ առկա չէ, որպիսի պայմաններում վերջինս պետության կողմից օրենքով պատվիրակված հանրային գործառույթ իրականացնող մասնավոր մասնակցի կարգավիճակ ունենալ չի կարող, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպությունը չի կարող իրականացնել վարչարարություն ն հայցվորի հետ կապված իրավահարաբերություններում չի կարող հանրային շահի իրացման կապակցությամբ իրականացնել օրենքով սահմանված հանրային իշխանական լիազորություններ:
Տվյալ դեպքում Գարիկ Մուսայելյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ոչ թե հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի՝ վարչական մարմնի, այլ՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Ա քաղաքացիական իրավահարաբերության սուբյեկտ հանդիսացող Կազմակերպության դեմ: Ավելին Գարիկ Մուսայելյանի ն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Կազմակերպության միջն ծագած իրավահարաբերությունները կրում են զուտ քաղաքացիաիրավական բնույթ, քանի որ իրավունքի մասին վեճը ծագել է քաղաքացիական իրավունքի սուբյեկտների՝ ֆիզիկական անձ հայցվորի ն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պատասխանողի միջն՝ իրենց »քաղաքացիական իրավունքներն ու պարտականություններն իրացնելու կապակցությամբ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գարիկ Մուսայելյանի հայցադիմումի հիման վրա հարուցված թիվ ՍԴԼ/1661/02/22 գործը ենթակա է ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ «Բողոքաբերի ներկայացրած հայցապահանջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական պաշտպանության եղանակներից որնէ մեկի
13
հետ չի նույնանում, հետնաբար ենթակա չէ պաշտպանության քաղաքացիական դատավարության կարգով», Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1ին կետի :համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (..):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է՝
1) իրավունքը ճանաչելով.
2) մինչն իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.
3)իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող
գործողությունները կանխելով.
4) առոչինչ գործարքի անվավերության հետնանքները կիրառելով.
5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով ն դրա անվավերության հետնանքները կիրառելով.
6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.
7) դատարանի կողմից պետական ն տեղական ինքնակառավարման մարմնի՝ օրենքին հակասող ակտը չկիրառելով.
8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.
9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.
10) վնասներ հատուցելով.
11) տուժանք բռնագանձելով.
12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.
13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ ՀՀ քաղաքացիական
14
օրենսգրքի վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում փաստել է, որ քաղաքացիական օրենսդրության հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների իրավունքների անարգել իրականացման, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների ապահովման նպատակով օրենսդիրը քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ կրող սուբյեկտներին օժտել է իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրենց հայեցողությամբ իրականացնելու իրավազորությամբ: Ընդ որում, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի կարգավորմամբ սահմանելով քաղաքացիական իրավունքնեի պաշտպանութան իրականացման հիմնական եղանակները, որոնց օգնությամբ շահագրգիռ անձը կարող է խափանել, կանխել իր իրավունքի խախտումը, վերակաեգնել (ճանաչել) իր իրավունքները ն (կամ) փոխհատուցում ստանալ իրավունքի խախտմամբ պատճառված վնասների դիմաց, միաժամանակ հնարավորություն է վերապահել անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել նան օրենքով նախատեսված այլ եղանակներով: (...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների թվարկումը նպատակ ունի ոչ թե սպառիչ կերպով ձնակերպել քաղաքացիական իրավունքների պաշտպանության բոլոր եղանակները, այլ դրանցից առավել տարածված եղանակների մատնանշմամբ կողմնորոշել շահագրգիռ անձանց՝ իրենց խախտված իրավունքների դատական պաշտպանության միջոցների ընտրության հարցում: Այլ կերպ ասած՝ անկախ նրանից, թե անձն ինչպես է ձնակերպում իրավունքի պաշտպանության եղանակն իր պահանջում, դատարանը նախ պետք է պարզի ներկայացված նյութաիրավական պահանջի բովանդակային, այլ ոչ թե ձնական համապատասխանությունն օրենքով նախատեսված պաշտպանության եղանակներից որնէ մեկին, որից հետո պարզի ներկայացված պահանջի շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության ն վերականգնման հնարավորությունը: Նշվածն ինքնին բացառում է դատարանի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջի քննության մեխանիկորեն մերժումը՝ այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով կամ այ օրենքով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների մեջ ներառված չլինելու (այդ թվում՝ ներկայացված պահանջն իրավունքի պաշտպանություն եղանակներին համահունչ ձնակերպված չլինելու) հիմքով, քանի դեռ դատարանի կողմից չի պարզվել իրավունքի պաշտպանության նպատակով հարուցված հայցի էությունը ն ներկայացված հայցապահանջների շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության ն վերականգման հնարավորությունը: Շարադրվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ եթե անգամ հայցվորի ձնակերպած պահանջն առերնույթ չի համընկնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ներառված իրավունքի պաշտպանության եղանակներից որնէ մեկին, սակայն բովանդակային առումով համապատասխանում է
15
դրանց, ապա դատարանը չի կարող մերժել իրավունքի պաշտպանությունը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով (տես Անժելա Գնորգյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸի ն «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸի թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջների ու դրանց հիմքերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ներկայացված առաջին՝ իրեն ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ որակավորում շնորհելու մասին Կազմակերպության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի 26.05.2012 թվականի որոշումը Ա դրա հիման վրա տրված թիվ 148454 դիպլոմն անվավեր ճանաչելու պահանջով հայցվոր Գարիկ Մուսայելյանը հետամուտ է եղել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունն անվավեր ճանաչելու հիմքով դադարեցնելուն (ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դրույթների գործողությունը տարածվում է անհատական իրավական ակտերի վրա), որը վերջինս իրականացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ ենթակետին համապատասխան պահանջ ներկայացնելու միջոցով, երկրորդ՝ Կազմակերպությանն իրեն իրավագիտություն մասնագիտության բակալավրի որակավորում շնորհելուն ու դիպլոմ տալուն՝ վերջինիս կազմավորած ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միջոցով համապատասխան որոշում կայացնելով, պարտավորեցնելու պահանջը, անկախ դրա ձնակերպումից, բովանդակային առումով ուղղված է եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին ենթակետով նախատեսված իրավունքը ճանաչելու միջոցով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, իսկ երրորդ՝ նշված որոշումը չկայացնելու հետնանքով իրեն պատճառված 1 ՀՀ դրամ ոչ նյութական վնասը հատուցելու պահանջն ուղղված է եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ ենթակետով նախատեսված վնասներ հատուցելու միջոցով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի վարույթի կարճումը նան այն պատճառաբանությամբ, որ «Բողոքաբերի ներկայացրած հայցապահանջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական պաշտպանության եղանակներից որնէ մեկի հետ չի նույնանում», իրավաչափ համարվել չի կարող, քանի որ, թեն հայցվորի ձաակերպած առաջին ն երկրորդ պահանջներն առերնույթ չեն համընկնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ներառված իրավունքի պաշտպանության եղանակներից որնէ մեկին, սակայն բովանդակային առումով համապատասխանում են դրանց:
16
Նշվածն ինքնին բացառում է դատարանի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջների քննության մեխանիկորեն մերժումը՝ այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական պաշտպանության եղանակներից որնէ մեկի հետ չնույնանալու հիմքով:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված քաղա
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴ1/1661/02/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
