ՎԴ/9898/05/19
Ամփոփում
քննելով «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.04.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ՀՀ առողջապահության նախարարի 21.10.2019 թվականի թիվ 3041-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 21.10.2019 թվականի թիվ 3041-Ա հրամանը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Գ. Առաքելյան) (ա
Ամբողջ Տեքստ
Աա Ան,
ք ՀՅԵլ:
(ՈՀ Ն
ՊԱՊՆ ՅՈԹ ՀՈՎ
ՀՀՏ«Յլա ՏՅ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9898/05/19
դատարանի որոշում 2024թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/9898/05/19
Նախագահող դատավոր՝ Կ. Ավետիսյան
Դատավորներ՝ Հ. Այվազյան
Ռ. Մախմուդյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2024 թվականի դեկտեմբերի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԱՌԳՈ ՖԱՐՄ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.04.2023 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ՀՀ առողջապահության նախարարի 21.10.2019 թվականի թիվ 3041-Ա հրամանն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 21.10.2019 թվականի թիվ 3041-Ա հրամանը: ՀՀ վարչական դատարանի (դատավոր Գ. Առաքելյան) (այսուհետ՝ Դատարան) 14.02.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.04.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 14.02.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
2
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ` Հայկ Սահակյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի Լին մասի 5-րդ կետը, 16-րդ հոդվածի 5-րդ մասը, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասինե» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1Էին մասը, 8-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի Էին մասի 1-ին կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի ին մասը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների Էին մասերը ն 114-րդ հոդվածի 5-րդ մասը, ՀՀ կառավարության 28.02.2019 թվականի թիվ 162-Ն որոշման թիվ 4 հավելվածի 2-րդ մասի Լին կետը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նան ՀՀ կառավարության 28.02.2019 թվականի թիվ 162-Ն որոշման թիվ 4 հավելվածի 2-րդ մասի 1-ին կետը, քանի որ գտել է, որ գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանման ն (կամ) հասցեի փոփոխության (եթե իրավաբանական անձը մնացել է անփոփոխ) դեպքում թեն չի իրականացվում նոր գրանցում, բայց դրա փոխարեն սահմանված է հավաստագրի վերաձնակերպում, հետնաբար եթե պետք է կատարվի նոր գրանցում չպահանջող որնէ փոփոխություն, ապա դա կարող է տեղի ունենալ միայն նշված գործընթացից հետո, որի չիրականացմամբ փոփոխությունը՝ հավաստագրի վերաձնակերպումը, չի կարող իրականացվել, ուստի փոփոխության չենթարկված դեղը չի կարող դիտվել ՀՀ-ում գրանցված:
Տվյալ դեպքում ակնհայտ է, որ ն՛ ներմուծվող դեղի, ն՛ այդ պահին ՀՀ-ում գրանցված՝ «Ռինոստոպ ցողաշիթ քթի 1մգ/մլ։ 15մլ պլաստիկե սրվակ» ն «Ռինոստոպ ցողաշիթ քթի 0,5մգ/մլ. 15մլ պլաստիկե սրվակ» առնտրային անվանումներով դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերն է «Օտիսիֆարմ» ՀԲԸ-ն, այսինքն՝ դրանք նույնանում են:
Սույն դեպքում հերքվում է նան հասցեների անհամապատասխանության փաստը, քանի որ երկու դեպքում էլ խոսքը միննույն ընկերության՝ «Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, Տեստովսկայա փողոց 10» հասցեի մասին է: Ավելին` Ընկերության կողմից ներմուծվող դեղերի փաստաթղթերում հասցեն առավել որոշակիացված է, քանի որ մատնանշված են նան գրանցման հավաստագրի իրավատիրոջ գտնվելու վայրի կոնկրետ շինությունը, հարկը ն սենյակը. «ձՕ Օո/շտճքո», Քօօօտտ, Է. Բ/0ՇԵՑ8, ո. Լ66Ո086եճ8, ո. 10,
31. 12, ՈՕԽ. ||, ԿօԽ. 29»:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոքաբերը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.04.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ բեկանել ն գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:
3
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
Դ Ընկերության կողմից 20.09.2019 թվականի թիվ 62-3Շ200004265 հաշիվ- ապրանքագրով Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ տարածք են ներմուծվել «Արբիդրոլ դեղապատիճներ 100մգ: (10/140/) բլիստերում», «Էուֆիլին դեղահատար 150մգ: (30/2»45) բլիստերում», «Ռինոստոպ ցողաշիթ քթի 0,5մգ/մլ: 15մլ պլաստիկե սրվակ», ն Ռինոստոպ ցողաշիթ քթի 1մգ/մլ: 15մլ պլաստիկե սրվակ» դեղերը (հատոր 1-ին, գ.թ. 82-83 ):
2) Ընկերությունը 04.10.2019 թվականին թիվ 18872119 հայտ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարին՝ հայցելով ներմուծման հավաստագիր (հատոր 1-ին, գ.թ. 52):
3 Ըստ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 15.10.2019 թվականի թիվ 18872-19 փորձագիտական եզրակացության՝ Նախարարության 04.10.2019 թվականի թիվ 18872-19 հայտի համաձայն «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի ն բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն իրականացրել է Ընկերության կողմից ՌԴ-ից ըստ թիվ 62-3Շ200004272 առ 23.09.2019 թվականի, թիվ 62-3Շ200004266 առ 20.09.2019 թվականի, թիվ 62-3Շ200004265 առ 20.09.2019 թվականի հաշիվ- ապրանքագրերի Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող դեղերի (ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝ 3004) նմուշառում, նմուշների նույնականացում, փիհաստաթղթերի ուսումնասիրություն: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ.
1 Ներմուծվող դեղերը գրանցված են Հայաստանի Հանարապետությունում, բացառությամբ ներքոհիշյալ դեղերի.
«Արբիդոլ դեղապատիճներ 100 մգ (10/540) բլիստերոմ» (..):
«Էուֆիլին դեղահատեր 150 մգ (30/2:15) բլիստերոմ» դեղի գրանցումն ավարտվել է 30.09.2019 թվականին:
«Ռինոստոպ ցողաշիթ քթի 0.5մգ/մլ, 15մլ պլաստիկե սրվակ» առկա է գրանցման հավաստագրի իրավատիրոջ (անվան, հասցեի ` անհամապատասխանություն, մասնավորապես, ՀՀ-ում գրանցված վերոնշյալ դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է «ՕԼՇՔիճոռտ ՔյՏՇ, 123317, Խ/0Տօօտ, ԼՇՏԷԿՏԵՑԱՅ Տե՛., 10, ստա», մինչդեռ ներմուծվող դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է «ձՕ "ՕոոճտՓճքո", ՔՕՇա/տ, 123112, -. Մ/06ԵՑ8, ո. 1661086ե88, ո. 10, 51. 12, ոօե. ||, սօԽ. 29»:
«Ռինոստոպ ցողաշիթ քթի 1մգ/մլ, 15մլ պլաստիկե սրվակ»՝ առկա է գրանցման հավաստագրի իրավատիրոջ (անվան, հասցեի) իր) 9անհամապատասխանություն, մասնավորապես, ՀՀ-ում գրանցված վերոնշյալ դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է «ՕԼՇՔիճոո ՔյՏԸ, 123317, խ/օՏօօտ, ԼՇՏԵՕԿՏեՅյՅ Տե-., 10, Խստաճ», մինչդեռ ներմուծվող դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է «ձՕ "ՕոօոՓճքա", ՔՕՇօոճ, 123112, -. Մ/0ՇԵՑ8, ո. 1661086ե28, ո. 10, 51. 12, ոօա. ||, սօԽ. 29» (հատոր 1-ին, գ.թ. 55-56):
4) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 21.10.2019 թվականի թիվ 3041-Ա հրամանով՝ հիմք ընդունելով «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ ն 7-րդ կետերը, որոշվել է, ի թիվս այլնի' Ընկերության կողմից ՌԴ-ից թիվ 62-3Շ200004265 առ 20.09.2019 թվականի հաշիվ-ապրանքագրով ներմուծվող՝
4
«Արբիդոլ դեղապատիճներ 100մգ. (10/1540/) բլիստերում», «Էուֆիլին դեղահատեր 150մգ, (30/2215/) բլիստերում», «Ռինոստոպ ցողաշիթ քթի 0.5 մգ/մլ: 15 մլ պլաստիկե սրվակ» ն «Ռինոստոպ ցողաշիթ քթի 1մգ/մլ: 15մլ պլաստիկե սրվակ» դեղերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն մերժել (հատոր 1-ին, գ.թ. 59-61):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ ն 27-րդ հոդվածների խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշր է համարում անդրադառնալ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմեված ներքին համոզմամբ ապացույցները գնահատելու ն դրա արդյունքում հիմնավորված ու պատճառաբանված դատական ակտ կայացնելու օրենսդրական պահանջի պահպանման հարցիե' վերահաստատելով նան նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Մինեույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նոր գրանցում չպահանջող փոփոխությունների առկայության հիմքով դեղերի ներմուծումը մերժելու իրավաչափության գեահատման առանձնեահատկություններին:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ նե օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:
Օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:
Օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ
5
կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ։ատպլացույցցններիի գնահատումը ենթադրում է , ապացույցների տրամաբանական նե իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատութան ն բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:
Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար Ա դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝
1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,
2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:
Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող ն այլ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:
Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (ւրե՛ս, Միսակ Այանյաեն ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի
6
որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միննույն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը: Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն` ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից: Միննուն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նան գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված Ա հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված ն հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջն եղած հակասությունները ն արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում՝ կապված ձեռք բերված ն հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով (տե՛ս, Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երնան համայեքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում իրականացվող քաղաքականության բաղկացուցիչ մաս է կազմում դեղային քաղաքականությունը, որի նպատակը բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով, ինչպես նան դրանց ռացիոնալ կիրառումն ապահովելն է («Դեղերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նան՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետ): Առողջապահության բնագավառում դեղային քաղաքականության մշակումն ու իրականացումը դեղերի շրջանառության պետական կարգավորման ուղղություններից մեկն է (Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում անվտանգ, արդյունավետ ն որակյալ դեղերի մատչելիության ապահովման կարնորությունը Աե առանձնահատուկ դերը բնակչության համար՝ օրենսդիրը կարգավորել է Հայաստանի Հանրապետությունում դեղերի շրջանառությունը, որն ընդգրկում է դրանց արտադրությունը, պատրաստումը, կշռաչափումը, փաթեթավորումը, գրանցումը, որակի հսկողությունը ն այլ գործողություններ՝ դեղերի ստացման կամ ոչնչացման նպատակով, դեղերի ձեռքբերումը, պահպանումը, պահեստավորումը, բաշխումը, բացթողնումը, վաճառքը, արտահանումը, ներմուծումը, դրանց մասին տեղեկատվությունը, գովազդը:
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել նե կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում. նույն Օրենքով կարող են սահմանվել բացառություններ:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում դեղերը գրանցվում են ընդհանուր ընթացակարգով Ա պարզեցված ընթացակարգերով: (...):
7
Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Գրանցման ենթակա են դեղերի յուրաքանչյուր անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձն, թողարկման ձն, նոր ցուցում, արտադրող (ներառյա՝ յուրաքանչյուր արտադրական գործընթացն իրականացնող), գրանցման հավաստագրի իրավատեր»:
Նույն հոդվածի 9-րդ մասը սահմանում է. «Գրանցման նպատակով հայտատու կարող է հանդես գալ արտադրողը կամ արտադրանքի համար պատասխանատու այլ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ, որը դեղի գրանցումից հետո համարվում է գրանցման հավաստագրի իրավատերը»:
Նույն հոդվածի 18-րդ մասի համաձայն՝ դեղի գրանցման ժամկետը 5 տարի է, որը հաշվարկվում է դեղի գրանցման վերաբերյալ Լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից: Գրանցման արդյունքում տրվում է գրանցման հավաստագիր, ն գրանցված դեղն ընդգրկվում է գրանցամատյանում: (...):
Նույն հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ ՀՀ կառավարությունը սահմանում է գրանցված դեղերին վերաբերող այն փոփոխությունների ցանկը, որի դեպքում չի պահանջվում նոր գրանցում ն կատարվում է դեղի գրանցման հավաստագրի վերաձնակերպում:
Օրենքի 16-րդ հոդվածի 22-րդ մասը սահմանում է. «Դեղի գրանցման հավաստագրի իրավատերը օրենքով նախատեսված պատասխանատվություն է կրում գրանցված արտադրանքի անվտանգության, արդյունավետության, որակի համար ն պարտավոր է Լիազոր մարմնին անհապաղ գրավոր հայտնել դրանց վերաբերյալ յուրաքանչյուր նոր տվյալ ն (կամ) փոփոխություն, որոնք հայտնաբերվել ն (կամ) կատարվել են հետգրանցումային շրջանում, ներառյալ` արտադրանքի կիրառման արգելքի կամ սահմանափակման մասին որնէ երկրի իրավասու մարմնի տվյալները: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այդ փոփոխությունների ն տվյալների փորձաքենության ու ներկայացման կարգը ն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Պարզեցված ընթացակարգով գրանցված դեղի փոփոխությունները պետք է հաստատված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված միջազգային մասնագիտական կազմակերպության անդամ երկրի իրավասու մարմնի կողմից»:
ՀՀ կառավարության 28.02.2019 թվականի թիվ 162-Ն որոշման (այսուհետ՝ Թիվ 162-Ն որոշում) 1-ին կետով, ի թիվս այլնի, հաստատվել են՝ Հայաստանի Հանրապետությունում դեղի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման, ինչպես նան գրանցումը, վերագրանցումը, հավաստագրի ժամկետի երկարաձգումը մերժելու, գրանցումը կասեցնելու ն ուժը կորցրած ճանաչելու կարգը, դեղի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նան հետգրանցումային փոփոխությունների ներկայացման ն փորձաքննության կարգը, դեղի պետական գրանցման, վերագրանցման, հավաստագրի ժամկետի երկարաձգման նպատակով իրականացվող փորձաքննության, ինչպես նան հետգրանցումային փոփոխությունների ներկայացման ն փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, գրանցված դեղի նոր գրանցում չպահանջող փոփոխությունների ցանկը:
ՀՀ կառավարության Թիվ 162-Ն որոշման թիվ 2 հավելվածի 52-րդ կետի համաձայն՝ գրանցումից հետո կատարվող բոլոր փոփոխությունները ենթարկվում են փորձաքննության:
8
Նույն հավելվածի 58-րդ կետի համաձայն լիազոր մարմնի կողմից դեղի հետգրանցումային փոփոխություններն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հրամանն ընդունվում է փորձագիտական եզրակացությունը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Նույն հավելվածի 60-րդ կետի համաձայն՝ փոփոխություններն ընդունվելու դեպքում գրանցամատյանում կատարվում է լրամշակում՝ նշելով փոփոխության տիպը ն ընդունման ամսաթվերը:
Ըստ հավելվածի 61-րդ կետի՝ կազմակերպությունը փորձաքննության ավարտին հաջորդող աշխատանքային օրը հայտատուին գրավոր ծանուցում է փորձաքննության արդյունքների մասին՝ տեղեկացնելով այն փոփոխությունների մասին, որոնք պահանջում են նոր գրանցում (առկայության դեպքում):
Ըստ ՀՀ կառավարության Թիվ 162-Ն որոշմամբ հաստատված «Գրանցված դեղի նոր գրանցում չպահանջող փոփոխությունների ցանկ»-ի (Հավելված թիվ 4) 2-րդ կետի՝ գրանցված դեղի նոր գրանցում չպահանջվող փոփոխություններն են՝
9 գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանման ն կամ գտնվելու վայրի փոփոխություն, եթե իրավաբանական անձը մնացել է անփոփոխ.
2) դեղի միայն անվանման փոփոխություն՝ առանց որնէ այլ փոփոխության.
3) համընդհանուր անվանման փոփոխություն՝ առանց դեղանյութի փոփոխության.
4) արտադրողի անվանման փոփոխություն՝ առանց արտադրողի ն նրա գտնվելու վայրի փոփոխության.
5) թողարկման ձնի փոփոխություն, որը կապված է փաթեթում ընդգրկված միավորների քանակային փոփոխությունների հետ:
Վերը նշված փոփոխությունները ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն կցվում են գրանցման փաստաթղթերի փաթեթին՝ կատարելով հավաստագրի վերաձնակերպում՝ լիազոր մարմնի հաստատած կարգով (թիվ 2 հավելվածի 62-րդ կետ): Վերաձնակերպված հավաստագիրը հայտատուին տրվում է փոփոխություններն ընդունելու մասին լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում (թիվ 2 հավելվածի 63-րդ կետ):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրանցված դեղի «անձնագիրը» գրանցման հավաստագիրն է. գրանցման փաստն ամրագրվում է նան գրանցամատյանում տվյալ դեղի ընդգրկմամբ: Օրենսդիրը սահմանել է դեղերի՝ գրանցման ենթակա տվյալները, այն է՝ դեղի անվանում, բաղադրակազմ, դեղաչափ, դեղաձն, թողարկման ձն, նոր ցուցում ն արտադրող: Գրանցված դեղի անվտանգության, արդյունավետության, որակի համար պատասխանատվություն կրում է դեղի գրանցման հավաստագրի իրավատերը, որպիսի պատասխանատվության շրջանակներում վերջինս պարտավոր է ներկայացնել գրանցված դեղի վերաբերյալ յուրաքանչյուր նոր տվյալ ն (կամ) փոփոխություն, որոնք հայտնաբերվել Ա (կամ) կատարվել են հետգրանցումային շրջանում: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը սահմանում է գրանցված դեղերին վերաբերող այն փոփոխությունների ցանկը, որի դեպքում չի պահանջվում նոր գրանցում ն կատարվում է դեղի գրանցման հավաստագրի վերաձնակերպում: Այդ ցանկում չներառված փոփոխությունների դեպքում պահանջվում է դեղի նոր գրանցում:
9
Անդրադառնալով դեղերի շրջանառության առանցքային տարրերին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության շահերը պահանջում են հավաստիանալ դեղերի արդյունավետության, անվտանգության Ա որակի մեջ, որը հնարավոր է միայն դեղերի գրանցման դեպքում: Այս համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է արտադրել, ներմուծել, պահպանել, բաշխել, իրացնել ն կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում: Դեղերի պետական գրանցումը մի քանի փուլերից բաղկացած վարչական գործընթաց է, որը հնարավորություն է տալիս խուսափելու ն բնակչությանը զերծ պահելու անորակ, անարդյունավետ կամ քիչ արդյունավետ, վտանգավոր ն կեղծ դեղերի կիրառումից: Այլ կերպ ասած՝ դեղերի գրանցումն արտադրանքի արդյունավետության, անվտանգության Ա որակի ապահովման համակարգի հիմքն է:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դեղի պետական գրանցման ն գրանցման հավաստագրի իրավատիրոջ հետ մշտական կապի պայմաններում ստեղծվում է տվյալների համակարգ, որն օգտագործվում է դեղերի մասին օբյեկտիվ ու հավաստի պաշտոնական տեղեկատվության, ներկրման ու գովազդի հսկողության, շրջանառվող դեղերի տեսչական հսկողության ապահովման, ինչպես նան դեղի անվտանգության մշտադիտարկման համար:
Գրանցման ընդունված փասատթղթերը ն նմուշը հիմք են հանրապետությունում դեղերի շրջանառության բոլոր փուլերում դեղերի նույնականացման, որակի հսկողության ն (կամ) տեղեկատվության համար: Ըստ այդմ՝ ներկրվող դեղերի նմուշները համեմատվում են ն ստուգվում են պետական գրանցում ստացած նմուշների հետ, որը հնարավորություն է տալիս երկրի շուկան զերծ պահելու չգրանցված, անորակ ն կեղծված դեղերի ներթափանցումից ն շրջանառությունից (տե՛ս, Եվգենիյա Սարգսյանն ընդդեմ ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմեի (իրավանախորդ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմին) թիվ ՎԴ/1329/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը):
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը սահմանում է դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ն դեղաբուսական հումքի ներմուծման Ա արտահանման կարգը: Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածք դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը ն հետազոտվող դեղագործական արտադրանքը ներմուծվում (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի ն հետազոտվող դեղագործական արտադրանքի ներս բերում (այսուհետ` ներմուծում)) Ա Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու միջոցով դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումքի ն հետազոտվող դեղագործական արտադրանքի դուրս բերում (այսուհետ՝ արտահանում)) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք, հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծել թույլատրվում է ներմուծման
10
հավաստագրի հիման վրա, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի: (...): Ներմուծման կամ արտահանման հավաստագրերը տրվում են համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է դեղերի, դեղանյութեր, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծման կամ արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգը ն անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Հայաստանի Հանրապետության տարածք կարող են Ններմուծվել|իէ Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի (...)»:
Նույն հոդվածի 6-րդ ն 7-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են այն դեպքերը, երբ ներմուծման հավաստագրի տրամադրման համար դեղի գրանցված լինելը պարտադիր չէ ն ներմուծման կամ արտահանման հավաստագիր չի պահանջվում:
Նույն հոդվածի 8-րդ մասն սպառիչ կերպով սահմանում է ներմուծումը մերժելու հիմքերը: Ըստ նուն մասի 2-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի, հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծումն ու արտահանումը մերժվում են, եթե ներմուծվող դեղերը Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում չունեն, բացառությամբ նույն օրենքով սահմանված դեպքերի:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքը՝ որպես ընդհանուր կանոն, սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածք միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի ներմուծման իրավական հնարավորությունը. բացառությունները սահմանվում են օրենքով: Այս ընդհանուր կանոնի խախտման իրավական հետնանքը տվյալ դեղի ներմուծումը մերժելն է: Ընդհանուր կանոնի համաձայն Ններմուծել թույլատրվում է համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա տրված ներմուծման հավաստագրի հիման վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ներմուծվող դեղերի Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինելու փաստը կարող է հաստատվել միայն ներմուծվող դեղերի ն Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) 3պետական գրանցում ունեցող դեղերի ներառյալ վերջինիս բոլոր վավերապայմանների համապատասխանության պայմաններում: Հետնաբար՝ ներմուծվող դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցում ունենալու փաստը պարզելու համար անհրաժեշտ է համեմատել ներմուծվող դեղի Աե Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի՝ գրանցամատյանում նշված տեղեկությունները: Այլ կերպ ասած, եթե ներմուծվող դեղի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի վերաբերյալ տեղեկություններին, ապա կարելի է փաստել, որ ներմուծվող դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցում չունի, իսկ եթե ներմուծվող դեղի վերաբերյալ տեղեկությունները համապատասխանում են դեղերի պետական գրանցամատյանում (ռեգիստրում) գրանցված դեղի վերաբերյալ տեղեկություններին, ապա կարելի է փաստել, որ ներմուծվող դեղը գրանցված է
11
Հայաստանի Հանրապետությունում (տես, Եվգենիա Սարգսյանն ընդդեմ ՀՀ առողջապահական ն աշխատանքի տեսչական մարմեի (իրավանախորդ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական փտեսչական մարմին) թիվ ՎԴ/1329/05//7 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2022 թվականի որոշումը):
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի նոր գրանցում չպահանջող փոփոխությունների առկայության դեպքում հայտատուն կրում է գրանցված արտադրանքի նոր փոփոխության գրանցման ընթացակարգը պահպանելու պարտականություն՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված արտադրանքի ցանկացած նոր փոփոխության մասին հայտատուն Ջ պարտավոր է տեղեկացնել փորձագիտական կենտրոնին՝ սահմանած կարգով ներկայացնելով փոփոխության նպատակը ն պատճառը հիմնավորող, ինչպես նան պետական տուրքի ու փորձաքննության վարձի վճարումները հաստատող փաստաթղթեր, որից հետո ներկայացված փաստաթղթերը ն նյութերը ենթարկվում են փորձաքննության: Հատկանշական է այն հանգամանքը, որ հստակ նախատեսված են նոր գրանցում չպահանջող փոփոխությունների փորձաքննության հետնանքները, մասնավորապես՝ փորձաքննության դրական արդյունքի դեպքում դրանք ընդունվում են ի գիտություն ն կցվում գրանցման փաստաթղթերի փաթեթին՝ եռօրյա ժամկետում գրավոր ծանուցելով հայտատուին, իսկ գրանցման հավաստագրի տվյալների փոփոխությունների դեպքում կատարվում է նան Հայաստանի Հանրապետությունում գրանցված արտադրանքի հավաստագրի վերաձնակերպում՝ գրանցման հավաստագրի համարը թողնելով նույնը ն կոտորակի նշանով ավելացնելով փոփոխության հերթական համարը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեն դեղի որոշ փոփոխություններ չեն պահանջում դեղի նոր գրանցում, այդուհանդերձ դրանք ենթադրում են նոր գրանցում չպահանջող փոփոխությունների կատարման ընթացակարգի պահպանում, որի արդյունքում էլ դրանք ընդունվում են ի գիտություն Ա կցվում գրանցման փաստաթղթերի փաթեթին, իսկ գրանցման հավաստագրի տվյալների փոփոխությունների դեպքում կատարվում է նան Հայաստանի 0Հանրապետությունում գրանցված արտադրանքի հավաստագրի վերաձնակերպում: Այսպիսով, եթե պետք է կատարվի դեղի նոր գրանցում չպահանջող փոփոխություն, ապա դա կարող է տեղի ունենալ միայն վերոնշյալ գործընթացից հետո, որը չիրականացնելու արդյունքում փոփոխությունը չի կարող կատարվել, ինչից էլ հետնում է, որ փոփոխության չենթարկված դեղը չի կարող դիտվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղ՝ հանգեցնելով դրա ներմուծման մերժմանը, քանի որ նշված դեղը բնութագրող ցուցանիշները չեն կարող համապատասխանել գրանցամատյանում գրանցված ցուցանիշներին (տե'ս, «Առգո Ֆարմ» ՍՊԸ-ե ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության թիվ 4899/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ներմուծումը մերժելու հիմք է նան դեղի գրանցումից հետո տեղի ունեցած նոր գրանցում չպահանջող փոփոխությունների առկայությունը, եթե այդ փոփոխությունների արդյունքում սահմանված
12
ընթացակարգին համապատասխան հավաստագրի վերաձնակերպում տեղի չի ունեցել: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե դեղի ներմուծումը մերժվել է այն հիմքով, որ դեղի գրանցումից հետո կատարվել են նոր գրանցում չպահանջող փոփոխություններ, ապա մերժման իրավաչափությունը գնահատելիս դատարանը, ի թիվս այլնի, պետք է թույլատրելի Ա վերաբերելի ապացույցների հետազոտման ու գնահատման արդյունքում պարզի նման փոփոխությունների առկայության (բացակայության) փաստը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 21.10.2019 թվականի թիվ 3041-Ա հրամանը:
Դատարանը 14.02.2022 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(-) գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանման ն (կամ) գտեվելու վայրի փոփոխությունը (եթե իրավաբանական անձը մնացել է անփոփոխ) հանդիսանում է դեղի նոր գրանցում չպահանջող փոփոխություն նախատեսող իրավակարգավորումը ենթադրում է միայն եոր գրանցման պահանջի բացակայությունը, մինչդեռ դեղի գրանցումից հետո կատարվող բոլոր փոփոխությունները իրականացվում են իրավասու մարմինների կողմից սահմանված համապատասխան ըեթացակարգերով: Մասնավորապես, դեղի գրանցումից հետո կատարվող բոլոր փոփոխությունները ենթարկվում են փորձաքննության, որի արդյունքում ստացված եզրակացության հաշվառմամբ իրավասու մարմեի կողմից ընդունվում է դեղի հետգրանցումային փոփոխություններն ընդունվելու կամ մերժվելու վերաբերյալ համապատասխան հրամանը, որից հետո այե ուղարկվում է եշված դեղի հայտատուին, ապա փոփոխություններն ընդունվելու դեպքում գրանցամատյանում կատարվում է լրամշակում եշելով փոփոխության տիպը ն ընդունման ամսաթվերը, որպիսի փոփոխությունները կցվում են գրանցման փաստաթղթերի փաթեթին՝ կատարելով հավաստագրի վերաձնակերպում, որն էլ տրվում է հայտատուին:
Այսինքե, գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանման ն (կամ) գտեվելու վայրի փոփոխության (եթե իրավաբանական անձը մնացել է անփոփոխ) դեպքում նոր գրանցում չիրականացնելու դրույթը չի ենթադրում, որ դեղը բնութագրող ցուցանիշների փոփոխության դեպքում համապատասխան հավաստագիրը չպետք է վերաձնակերպվի, քանզի նշված գործառույթը նախատեսում է, ըստ էության, փոփոխված հավաստագրի տրամադրում, որպիսի փոփոխությունները տեղ են գտնում գրանցապատփյանում, ուսրի եթե տեղի են ունեցել դեղը բնութագրող ցուցանիշների փոփոխություններ, որոնք սահմանած ընթացակարգով չեն գրանցվել (հավաստագրի վերաձնակերպում չի իրականացվել), ապա նշված դեղը Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղ համարվել չի կարող, քաեզի դրա բեութագրող ցուցանիշները չեն կարող ամբողջությամբ համապատասխանել գրանցամատյանում գրանցված ցուցանիշներին:
(.-.) տվյալ դեպքում առկա են եղել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված' դեղի ներմուծումը Հայաստանի Հանրապություն մերժելու համապատասխան հիմքերը, մասեավորապես քենարկվող դեղերը՝` չեն համապատասխանել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի պետական գրանցամատյանում (ռեեստրում)
13
արտացոլված ցուցանիշներին, այսինքն այդ դեղերը համարվում են Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, հետնաբար, առկա են եղել դրանք Հայաստանի Հանրապետություն ներմուծելը մերժելու հիմքերը, որպիսի պայմաններում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 2110.2019թ. տրվել է թիվ 3041-Ա իրավաչափ հրամանե' այս մասով»:
Վերաքննիչ դատարանը, 06.04.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է, Ա Դատարանի 14.02.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ հետնյալ պատճառաբանությամբ. «/(...) գրանցման հավտագրի իրավատիրոջ անվանման ն (կամ) գտեվելու վայրի փոփոխության (եթե իրավաբանական անձը մեացել է անփոփոխ), ինչպես նան արտադրողի անվանման փոփոխության (առանց արտադրողի ն նրա գփտեվելու վայրի փոփոխության) դեպքերում թեն չի իրականացվում նոր գրանցում, բայց դրա փոխարեն սահմանված է հավաստագրի վերաձնակերպման ընթացակարգ, որի իրականացմամբ է միայն կատարվում եման փոփոխությունը' հավաստագրի վերաձնակերպումը: Հետնաբար, եթե պետք է կատարվի եոր գրաեցում չպահանջող որնէ փոփոխություն, ապա դա կարող է տեղի ունենալ միայն եշված գործընթացից հետո, որի չիրականացմամբ փոփոխությունը' հավաստագրի վերաձնակերպումը, չի կարող կատարվել ինչից հետնում է, որ փոփոխության չենթարկված (հավաստագիրը չվերաձնակերպված) դեղը չի կարող դիտվել ՀՀ-ում գրանցված դեղ՝ հանգեցնելով դրա ներմուծման մերժմանը, քանի որ դեղերը բնութագրող ցուցանիշները չեն կարող ամբողջությամբ համապատասխանել գրանցամատյանում գրանցված ցուցանիշներին: Ըեդ որում, եշված իրավակարգավորումնեերից հետնում է, որ գրանցում չպահանջող փոփոխությունները' արտադրողի անվանման փոփոխության մասով, վերաբերում են այն դեպքերին, երբ չի փոփոխվել արտադրողի գտեվելու վայրը:
Վկայակոչված հետնությունեերի հաշվառմամբ գնահատելով Ընկերության կողմից հատկորոշված' սույն դատական ակտում նախորդիվ մատնանշված, դեղերին վերաբերող փաստական հանգամանքները' Վերաքննիչ դատարանը գտեում է, որ Վարչական դատարանն իրավացիորեն եկել է այն եզրակացության, որ Ընկերության կողմից ներմուծվող դեղերը «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ուժով չեն հանդիսանում ՀՀ-ում գրանցված դեղեր»:
Վիճարկվող վարչական ակտի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ ակտով մերժվել է թվով 4 դեղի ներմուծում՝ տարբեր իրավական ն փաստական հիմքերով: Դրանցից թվով երկուսի, այն է՝ «Ռինոստոպ ցողաշիթ քթի 0.5մգ/մլ, 15մլ պլաստիկե սրվակ» ն «Ռինոստոպ ցողաշիթ քթի 1մգ/մլ, 15մլ պլաստիկե սրվակ» ներմուծումը մերժվել է հետնյալ պատճառաբանությամբ. «դեղերը գրանցված չեն ՀՀ-ում գրանցման իրավատիրոջ (անվան, հասցեի) անհամապատասխանության հիմքով, մասնավորապես` ՀՀ-ում գրանցված վերոնշյալ դեղերի գրանցման հավաստագրի իրավատերն է «ՕԼՇՔհռոռ ԲյՏՇ, 123317, Խ/0Տօօտ, ԼՇՏԷԾԿՏԵՅԱՃ Տե՛., 10, Քսջտճ», մինչդեռ ներմուծվող դեղի գրանցման հավաստագրի իրավատերն է «ձՕ "Օտոճտճքո", ՔՕՇՇ/տ, 123112, -. Մ/06ԵՑ8, յո. 1661086ե88, ո. 10, 5`. 12, ոօո. 1, սօԽ. 29»:
Գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ.
14
-ՀՀ-ում գրանցված «Ռինոստոպ ցողաշիթ քթի 0.5մգ/մլ, 15մլ պլաստիկե սրվակ»-ի գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանումն է՝ «Օ՛ՇՔիռոող» ՔյՏԸ, հասցեն՝ «123317, ի/0ՏՇՕՄ, Լ6ՏԷՕԿՏԵՅ:Յ ՏեՐ., 10, Քստտ8»,
- ՀՀ-ում գրանցված «Ռինոստոպ ցողաշիթ քթի 1մգ/մլ, 15մլ պլաստիկե սրվակ»-ի գրանցման հավաստագրի իրավատիրոջ անվանումն է՝ «Օ՛1ՇՔիռոող» ՔյՏԸ, հասցեն՝ «123317, ի/0ՏՇՕՄ, Լ6ՏԷՕԿՏԱՅ:Յ Տե՞., 10, Բստտճ»:
«Ռինոստոպ ցողաշիթ քթի 0.5մգ/մլ, 15մլ պլաստիկե սրվակ» ն «Ռինոստոպ ցողաշիթ քթի 1մգ/մլ, 15մլ պլաստիկե սրվակ» դեղերի գրանցման հավաստագրի իրավատիրոջ նշված անվանումները համեմատելով ներմուծվող դեղերի գրանցման հավաստագրի իրավատիրոջ ՃՕ «ՕպոռատՓճքո» անվանման հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ անվանումները նույնանում են. «ՕԼՇՔիհռոո» անվանումը «Օպոօտֆճքո» ռուսալեզու անվանման կրճատ լատինատառ տար
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 դեկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՎԴ/9898/05/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
