Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մարության — ԵԴ/26070/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Մարության — ԵԴ/26070/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/26070/02/1910 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Սոնա Աղեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հայկ Մարությանի ընդդեմ Սոնա Աղեկյանի՝ պատվին ն արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման ն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1..Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Հայկ Մարությանը պահանջել է ։պարտավորեցնել պատասխանողին հրավիրել մամուլի ասուլիս ն հրապարակայնորեն հերքել 2 զրպարտչական արտահայտությունները, պարտավորեցնել պատասխանողին որպես զրպարտության արդյունքում պատվին Ա արժանապատվությանը պատճառված ոչ

Ամբողջ Տեքստ

ԱԱԾ» (ՏԱ)

ՆՈՂՑՔ Ը-

Արոր)

ՀԱՅՈՑ ԻԸ7՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26070/02/19 դատարանի որոշում 2023թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/26070/02/19

Նախագահող դատավոր` Ա Կուրեխյան

Դատավորներ՝ Ս. Գրիգորյան

Գ. (Թորոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

2023 թվականի մարտի 10-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սոնա Աղեկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հայկ Մարությանի ընդդեմ Սոնա Աղեկյանի՝ պատվին ն արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման ն հերքման պարտավորեցնելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1..Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Հայկ Մարությանը պահանջել է ։պարտավորեցնել պատասխանողին հրավիրել մամուլի ասուլիս ն հրապարակայնորեն հերքել

2

զրպարտչական արտահայտությունները, պարտավորեցնել պատասխանողին որպես զրպարտության արդյունքում պատվին Ա արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում հայցվորին վճարել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Երնան քաղաքի ընդհանուր իրավասության 60դատարանի (դատավոր՝ Տ. Ստեփանյան) (այսուհետ Դատարան) 04.10.2021 թվականի վճռով Հայկ Մարությանի հայցը բավարարվել է մասնակի` Սոնա Աղեկյանին պարտավորեցվել է դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում ԽԷՆՊ/Տ.ռո էլեկտրոնային լրատվական կայքում հրապարակայնորեն հերքել 09.08.2019 թվականին հրապարակված մամուլի ասուլիսում զրպարտություն համարվող ն հայցվորին վերաբերող հետնյալ փաստացի տվյալները՝ «...քաղաքային իշխանության անգործության, հանցավոր անգործության մասին..., հանցավոր

պայմանավորվածության ն կոռուպցիայի նշանների, այսինքն՝ կոռուպցիայի հոտ գալու..., Երնանի քաղաքապետարանում կոռուպցիան աննախադեպ մակարդակի հասնելու ն հենց պարոն քաղաքապետի՝ այսօրվա գործող, կոռուպցիոն գործարքների մեջ լինելու ...»» վերաբերյալ, այնպես, որ հերքման տեսանյութը հաղորդման ժամի ն տեղակայման առումով չզիջի 09.08.2019թվականին մամուլի ասուլիսի ընթացքում հրապարակված մամուլի ասուլիսի տեսանյութին: Հայցը մնացած մասով մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.02.2022 թվականի որոշմամբ Սոնա Աղեկյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 04.10.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սոնա Աղեկյանը (ներկայացուցիչ Վլադիմիր Գաբրիելյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հայկ Մարությանը (ներկայացուցիչ Տաճատ Ոսկանյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ Կոնվենցիա) 1-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 9-րդ, 13-րդ, 57-րդ, 62-րդ, 66-րդ հոդվածները, 177րդ հոդվածի 3րդ մասը, 19-րդ, 192-րդ հոդվածները, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087. 1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետնյալ

փաստարկներով.

Դատարանն անհասկանալի հիմնավորումներով գտել է, իսկ «Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ պատասխանողի կողմից արված

Յ

արտահայտություններում նկարագրված գործողություններ, պարունակում են հանցակազմ: Նախ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքում առկա այն առանցքային հիմքին Ա հիմնավորմանը, որ Դատարանը պատշաճ չի գնահատել ու չի վերլուծել պատասխանողի կողմից արված արտահայտությունները, չի լսել նրա բացատրությունները, որոնք կատարվել են նույն ասուլիսի ժամանակ: Պատշաճ գնահատման դեպքում Դատարանը չէր կարող անտեսել այն արտահայտությունը, որ Պատասխանողը կատարել է ասուլիսի `ժամանակ՝ մանրամասնելով, թե ինչ նկատի ունի «կոռուպցիա», այն է՝ քաղաքը աղբի մեջ կորած է, իսկ իրենք պարգնավճար են բաժանում, բա կոռուպցիա չէ, ի՞նչ է:

Այս բացատրությունների գնահատման դեպքում, նախ հայցվորը, ապա նան Դատարանը պետք է ցույց տային, թե ՀՀ քրեական օրենսգրքի այդ ո՞ր հոդվածով նախատեսված հանցակազմի առկայության մասին է պնդել պատասխանողը:

Այսինքն, թե՛ Դատարանի, թե «Վերաքննիչ դատարանի դատական ակտերը հիմնավորված չեն, քանի որ դրանցում արտացոլված չեն այն կայացնելու համար անհրաժեշտ ն բավարար փաստական ն իրավական հիմքերը:

Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ դատարանը կոպիտ կերպով խախտելով ապացույցների հետազոտման օրենսդրական պահանջը, չի հետազոտել ն իր դատական ակտում չի անդրադարձել պատասխանողի կողմից «Հայցադիմումի պատասխան» գրավոր փաստաթղթում ներկայացված մի շարք հրապարակումների, որոնցում պատասխանող հրապարակային կերպով անդրադարձել է խնդրին ն դիմել է քաղաքային իշխանություններին, մասնավորապես՝ հենց հայցվորին, խնդիրը պարզաբանելու պահանջով: Դատարանը՝ նշված էական խախտումը թույլ չտալու ն ներկայացված ապացույցները պատշաճ հետազոտելու պարագայում պետք է անդրադառնար դրանց իր դատական ակտում ն գնահատեր ն միգուցե գար այլ եզրահանգման, ինչը կազդեր գործի ելքի վրա: Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել այն հանգամանքը, որ մի շարք հրապարակումները ներկայացված են եղել փաստաթղթային կրիչի՝ «Հայցադիմումի պատասխան» գրավոր փաստաթղթում: Ինչպես նան հաշվի չի առնվել սուն գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այն, որ սույն գործերով ներկայացված փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկատվություն (ապացույց) են հանդիսանում կողմերի ներկայացրած դիրքորոշումները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, չի անդրադարձել բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարանն իր դատողությունը սկսում է «Վերոգրյալից ելնելով» տերմինով, սակայն մինչ այդ արտահայտված դիրքորոշումներից չի բխում «Վերոգրյալից ելնելով» տերմինին հաջորդող եզրահանգումը: Անհասկանալի է, թե ինչից ելնելով է Դատարանը հանգել այդ եզրահանգմանը, եթե պատասխանողն իր ելույթի քննարկվող մասը սկսելը նշում է, որ «Ես այստեղ նույնիսկ արդեն միտում եմ

4

տեսնում, միգուցե հանցավոր պայմանավորվածություն Ա կոռուպցիայի նշաններ, այսինքն կոռուպցիոն հոտ է գալիս»: Դատարանն իր դատական ակտում այս տեքստը որակել է որպես փաստացի տվյալների վերաբերյալ պնդում: Չի անդրադարձել «միգուցե» բառին, որը ապացուցում է, որ պատասխանողն ընդամենը կասկած է հայտնում: Դատարանը չի անդրադարձել նան «հոտ է գալիս» դարձվածքին, որի վերաբերյալ պատասխանողը ներկայացրել է տերմինի բացատրությունն ըստ Պետրոս Բեդիրյանի հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարանի «մի բանի հոտ գալ» նշանակում է նշաններ նկատվել, կանխազգացվել:

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Վերաքննիչ բողոքում առկա այն հիմքին, որ Դատարանն ընդհանրապես չի նշել, թե ինչ ապացույցների հիման վրա է եկել վերոնշյալ դատողություններին: Բացի այդ, Դատարանը չի անդրադարձել մեկ այլ կարնոր չափանիշի՝ զրպարտելու նպատակին, ինչպիսի պայմաններում Դատարանը չէր կարող գործը լուծել կիրառելի իրավանորմի շրջանակներում:

Վերաքննիչ դատարանը Ա դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1- րդ հոդվածի հիմքով հաստատել են, որ պատասխանողի կողմից հնչեցված արտահայությունները պարունակում են զրպարտություն առանց ապացուցման պարտականությունը իրավաչափորեն բաշխելու առանց պատասխանողի վրա պարտականություն դնելու այն հարցի առնչությամբ, որ :պլյատասխանողը ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ պարզելու իր խոսքի ճշմարտությունը Ա հիմնավորվածությունը, եզրահանգել է, որ պատասխանողը չի ապացուցել այն հանգամանքը, որ ողջամտության սահմաններում ձեռնարկել է միջոցներ՝ պարզելու իր խոսքի ճշմարտությունը ն հիմնավորվածությունը:

Այսպես, պատասխանողը մինչե ասուլիսի օրն իր գնահատողական

դատողությունները ներկայացնելը բազմիցս հանդես է եկել հրապարակային ելույթներով Ա հրապարակումներով, որոնց ժամանակ ուղղակի հարցադրումներ է արել Երնանի քաղաքապետին՝ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ ն չի ստացել որնէ պատասխան:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ բավարարել Սոնա Աղեկյանի վերաքննիչ բողոքը:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

Բողոքաբերը ժխտում է այն փաստը, որ օգտագործելով կոռուպցիա եզրույթը, ի նկատի է ունեցել հանցակազմ պարունակող արարք: Բողոքաբերը իր բողոքում պնդում է, որ Դատարանը կոպիտ կերպով խախտել է ապացույցների հետազոտման օրենսդրական պահանջը, չի հետազոտել Ա իր դատական ակտում չի անդրադարձել պատասխանողի կողմից «Հայցադիմումի պատասխան» գրավոր փաստաթղթում ներկայացված մի շարք հրապարակումների, որոնցում սպրատասխանողը

5

հրապարակային կերպով անդրադարձել է խնդրին ն դիմել է քաղաքային իշխանություններին, մասնավորապես` հենց Հայցվորին, խնդիրը պարզաբանելու պահանջով, իսկ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այս հանգամանքը:

Բողոքաբերը պնդում է, որ անհասկանալի է, թե Դատարանն ինչու է գտել, որ իր կողմից արված հայտարարությունները փաստական տվյալներ են, այլ ոչ թե գնհատողական դատողություններ: Այս պնդումը Բողոքաբերը հիմնավորում է այն փաստով, որ Պատասխանողն օգտագործել է «հոտ է գալիս» դարձվածքը ն բացատրելով դարձվածքի նշանակությունը' գտնում է, որ իր ողջ ելույթը կառուցել է հենց նույն տրամաբանությամբ' հնչեցնելով միայն գնահատողական դատողություններ: Այս պնդումը կատարյալ անհիմն է: Բողոքաբերը միայն անդրադարձ է կատարում «հոտ է գալիս» դարձվածքի կիրառմանը ն չի նշում, որ իր այդ արտահայտությունն օգտագործելուց հետո ինքը նշում է հետնյալը' «Այստեղից ոչ թե կոռուպցիայի հոտ է գալիս, այլ կոռուպցիան լցվել լէ Երնանի քաղաքապետարան, այն հասել է աննախադեպ մակարդակի: Եվ գործող քաղաքապետը կոռուպցիոն գործարքների մեջ է»:

Բողոքաբերի պնդումներն անհիմն են, քանի որ թե' Հայցվորը հայցադիմումի մեջ ն թե Դատարանը վճռի մեջ հստակ կերպով նշել են, թե ինչ կերպով են Պատասխանողի կողմից ներկայացված կեղծ տվյալները արատավորել հայցվորի պատիվը, արժանապատվությունը ն գործարար համբավը" մատնանշելով նան այն փաստը, որ Հայցվորը հանդիսանում է հանրային մեծ ճանաչում ունեցող անձնավորություն Ա զբաղեցնում է Երեանի քաղաքապետի պաշտոնը: Բացի այդ, բողոքաբերն ըստ էության սխալ է տարանջատել քննադատություն ն զրպարտություն երնույթները, ինչի արդյունքում գտել է, որ իր կողմից հնչեցված հայտարարությունները հանդիսանում են ոչ թե զրպարտություն, այլ քննադատություն: Նման դիրքորոշումը ամբոջությամբ անհիմն է, ինչը հիմնավորվել է թե' հայցադիմումում ն սույն պատասխանում ն թե' Դատարանի վճռում:

Վերաքննիչ դատարանի կողմից կայացվել է ամբողջությամբ հիմնավոր, պատճառաբանված ն օրինական որոշում մերժելով բողոքաբերի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ն Դատարանի կողմից կայացված վճիռը թողնելով անփոփոխ:

Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

0908.2019 թվականին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Երնանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի կողմից կատարվել են հետնյալ արտահայտությունները.

6

«Մենք ամեն օր էլ տեսնում ենք, որ աղբը մեր քաղաքում արդեն անասելի, աննախադեպ ն անթույլատրելիի չափերը անցել է: Իհարկե սա խոսում է քաղաքային իշխանության անգործության, հանցավոր անգործության մասին: Ես այստեղ նույնիսկ արդեն միտում եմ տեսնում, միգուցե հանցավոր ապայմանավորվածություն ն կոռուպցիայի նշաններ, այսինքն կոռուպցիոն հոտ է գալիս: Ամբողջ Երնանը գարշահոտութան մե. է, սակայն քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում" ամուր մտել են սեղանի րակ պատասխանատու այրերը' ն' քաղաքապետը, ն' կոմունալի վարչության պետը, ն բոլոր պաշտոնական այրերը, ովքեր պատասխանատու են Երնան քաղաքում մաքրության, աղբահանության ն սանմաքրման համար, երանք մտել են իրենց գրասեղանների տակ ն ասում են' տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, դուրս չեմ գալու սեղանի տակից:

Դրա համար մենք որոշեցինք, ճիշտ է մենք վաղուց զգուշացնում էինք, նախազգուշացնում էինք միշտ բարձրաձայնում էինք, որ աղբը, առավել նս ամռան ամիսներին անեախադեպ է լինելու եթե այս տեմպերով աշխատի Երնանի քաղաքապետարանը: Բայց քանի որ մարդիկ չէին լսում, ականջալուր չէին լսում, չէին լինում, խորհուրդներ չէին ընդունում, երանք, այո, այսօր եկան ու հասցրեցին մեզ, մեր քաղաքացիներին այն իրավիճակին, որ քայլում ենք աղբը փաթաթվում է ուրքերին, որ քայլում ես ու անընդհատ փսխելու զգացողություն ունես: Մարդիկ Երբեմն չեն դիմանում ու հենց փսխում են փողոցներում: Մինչդեռ էս պարագայում մենք անձամբ կոմունալի վարչության պետին, ով ձախողել է ն դիտավորյալ Երնանը դարձրել է կեղտաշաղախ, աղբակեղտոտ, էլ չգիտես, գարշահոտությամբ լեցուն, մենք նրան պարգնավճար ենք տալիս կիսամյակը մեկ: Դուք հասկանու՛մ եք ինչի մասին է խոսքը: Այսինքն մենք իրեն ութը հարյուր քառասուն հազար դրամ լրացուցիչ տալիս ենք բացի իր աշխատավարձը, բացի իր վրա ծախսած մեր համայնքային բյուջեից այն գումարները, որ մենք երան տրամադրել ենք ծառայողական մեքենա, վարորդ, գործավար, առաջին ն առաջատար կարգի մասնագետեեր, էլի գործավարներ ն այլ բաժնի պետեր նան, մենք այսքան գումար ենք ծախսում որպեսզի այդ մարդը, այդ չինովնիկը կարողանա ապահովել մեր աղբահանությունը, միեչդեռ նա հանցավոր աեգործություն է ցուցաբերում" չի մաքրում Երնանը աղբից ն դեռ պարգնավճարներ ենք տալիս: Այստեղ կոռուպցիայի հոր է գալիս, ոչ թե հոր է գալիս, արդեն կոռուպցիան լցվել է հենց Երնանի քաղաքապետարան: Որնէ մեկը ինձ չի կարող ապացուցել, որ Երեանի քաղաքապետարանում կոռուպցիա չկա: Կոռուպցիան Երնանի քաղաքապետարանում անեախադեպ մակարդակի է հասել ն հենց պարոն քաղաքապետը այսօրվա գործող, ինքը կոռուպցիոն գործարքների մեջ է: Եթե նա պաշտոնապես տալիս է պարգնավճարներ մարդկանց, ովքեր ձախողել են ն իրենց գործունեութամբ չեն կարողացել արդարացնեել իրենն վրա դրված

7

պարպտականությունները, սա նշանակում է, որ երանց մենք կոռուպցիա ենք տալիս, գումարներ ենք տալիս» (հատոր 1-ին, գ.թ. 43-71):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394- րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի այնպիսի խախտում, որով խաթարվել է արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ զրպարտության հետնանքով անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավի պատճառված վեասի հատուցման գործերով «գնահատողական դատողություն» եզրույթի իրավական բովանդակությունը՝ կարծիքի արտահայտման ազատության լույսի ներքո՝ վերահաստատելով եախկինում հայտնած իրավական դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների Ա ազատությունների անքակտելի հիմքն է:

ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ մարդու

արժանապատվությունն անխախտելի է:

ՀՀ. Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր ն ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մասնավոր ն ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով' պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջութան ն բարոյականութան կամ այոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:

ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նան առանց պետական ն տեղական ինքնակառավարման մարմինների միջամտութան նե անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որնէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու ն տարածելու ազատությունը:

Կոնվենցիայի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի ն նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք:

8

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ ն, գաղափարներ ստանալու ն տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության ն անկախ սահմաններից (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է ապարտավորություններիի Ա պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձնականություններով, պայմաններով,

սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով Ա անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականութան կամ հասարակության անվտանգության, անկարգություններ կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես նան այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են

պաշտպանության այ անձի կողմից հրապարակայնորեն Օ։»-արտահայտված վիրավորանքից ն զրպարտությունից՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան՝ վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքի իմաստով՝ զրպարտությունն անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ (Տէճէտոոծոէ օք քոօէ) հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը ն արատավորում են նրա ՛պլատիվը, արժանապատվություն՝ կամ գործարար համբավը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման

պարտականությունը կրում է պատասխանողը: Այն փոխանցվում է հայցվորին, եթե ապացուցման պարտականությունը պատասխանողից պահանջում է ոչ ողջամիտ գործողություններ կամ ջանքեր, մինչդեռ հայցվորը տիրապետում է անհրաժեշտ ապացույցներին: Նուն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ անձն ազատվում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները լրատվական

գործակալութան տարածած տեղեկատվության, ինչպես նան այ անձի

9

հրապարակային ելույթի, պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որնէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն են, ն դա տարածելիս հղում է կատարվել տեղեկատվության աղբյուրին (հեղինակին):

Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանը մանրամասն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի, բովանդակային առումով վերջինիս փոխկապված ՆԱ պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հետ կապված հարաբերությունները կանոնակարգող իրավական դրույթների մեկնաբանմանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի Ա դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.

1. խոսքի ազատության իրավունքի 6սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,

2. դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,

3. դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,

4. կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին:

Մեկնաբանելով «Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում ն համաչափ է հետապնդվող իրավաչափ նպատակներին» պայմանները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 10- րդ հոդվածի մեկնաբանմանը, բազմիցս նշել է, որ իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը որոշելու հարցում մասնակից պետություններն օժտված են հայեցողության որոշակի սահմանով, որը, սակայն, ուղեկցվում է եվրոպական կառույցների վերահսկողությամբ, իսկ վերջինիս սահմանները կախված են գործի բնույթից: Բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է միջամտություն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով երաշխավորված ազատություններին ն իրավունքներին, եվրոպական կառույցները պետք է խիստ վերահսկողություն սահմանեն, ինչը պայմանավորված է այդ իրավունքների կարնորությամբ (տե'ս, «Աուտրոնիկ» բաժնետիրական ընկերություն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 22.05.1990 թվականի վճիռը, կետ 61, «Գրոպպերա ռադիո» բաժնետիրական ընկերություը ն մյուսներն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 28.03.1990 թվականի վճիռը, կետ 61):

10

Նույն որոշմամբ անդրադառնալով կոնկրետ արտահայտության՝

զրպարտություն գնահատելու չափանիշներին ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ՝

1. անձի վերաբերյալ պետք է ներկայացված լինեն փաստացի տվյալներ, այսինքն՝ ներկայացվածն իր մեջ պետք է պարունակի կոնկրետ, հստակ տեղեկություններ որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ, այն չպետք է լինի վերացական,

2. անձի վերաբերյալ փաստացի տվյալներ պետք է ներկայացված լինեն հրապարակային,

3Յ. ներկայացված փաստացի տվյալները պետք է չհամապատասխանեն իրականությանը, այսինքն՝ պետք է լինեն սուտ, անհիմն, ոջ հավաստի,

4. ներկայացված փաստացի տվյալներն իրականում պետք է արատավորեն անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Որպեսզի միջամտությունը խոսքի ն կարծիքի ազատ արտահայտման իրավունքին լինի համաչափ օրինական նպատակներին՝ այլ մարդկանց հեղինակության պաշտպանությանը, անհրաժեշտ է օբյեկտիվ կապի առկայություն գնահատող դատողությունների ն այն անձի միջն, ով դիմել է դատարան: Հրապարակումների զրպարտչական բնույթի մասին միայն ենթադրելը Աե կասկածելը բավարար չէ հաստատելու այն հանգամանքը, որ որնիցե կոնկրետ անձի հասցվել է վնաս: Գործի փաստական հանգամանքներում պետք է լինի այնպիսի հանգամանք, որ սովորական ընթերցողն էլ զգա, որ տվյալ հայտարարությունն իրականում հասցեագրված է անմիջականորեն դիմումատուին, կամ էլ որ հենց ինքն է հանդիսացել քննադատության թիրախ (տե՛ս, Դյուլդին ն Կիսլովը ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 31.10.2007 թվականի վճիռը, կետ 44):

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը զրպարտության դեպքում հավասարապես կիրառելի է համարել վիրավորանքի դեպքում «հրապարակային ներկայացնել», «փաստեր» ե «գնահատողական դատողություններ» եզրույթներին տրված մեկնաբանությունները:

Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով պաշտպանվում է բացասական կարծիքի կամ գնահատող դատողության արտահայտումն այնքանով, որքանով այն հիմնված է հաստատված կամ ընդունված փաստերի վրա: Ի տարբերություն փաստերի, որոնք կարող են ներկայացվել ն հիմնավորվել, գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել: Գնահատող դատողության ապացուցման պարտականությունն անհնար է իրականացնել ն ինքնին խախտում է կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածում ամրագրված իրավունքի հիմնարար մասն է կազմում: Այնուամենայնիվ, երբ հայտարարությունը որակվում է որպես գնահատող

11

դատողություն, անհրաժեշտ է, որ վերջինս հիմնվի բավարար փաստական կազմի վրա (տե՛ս, Պեդերսեե ն Բաադսգաարդն ըեդդեմ Դանիայի գործով Եվրոպական դատարանի 17.12.2004 թվականի վճիռը, կետ 76): Գնահատողական դատողությունը կարող է անընդունելի համարվել, քանի որ այն առանց փաստական հիմքի կարող է չափազանցված համարվել (տե՛ս, Ռիզոսը ն Դասկասե ըեդդեմ Հունաստանի գործով Եվրոպական դատարանի 27.05.2004 թվականի վճիռը, կետ 45):

Անդրադառնալով «Ստույգ փաստեր» եզրույթին ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այդպիսիք հանդիսանում են այն փաստերը, որոնք հիմնավորվում են ապացույցներով տեղեկատվության հրապարակման հետ միաժամանակ կամ հանդիսանում են հանրահայտ փաստեր (ապացուցման անհրաժեշտություն չունեցող): Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել փաստերի ն գնահատող դատողությունների տարբերակման խնդրին, քանի որ դրանք մեծ կարնորություն են ներկայացնում գործի քննության համար ն մեծապես կարող են ազդել գործի ելքի վրա: Եվրոպական դատարանը, Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համատեքստում անդրադառնալով նշված խնդրին, հստակ ստարանջատում է կատարում փաստերի ն գնահատող դատողությունների միջն, որի վերաբերյալ ձնավորել է հետնյալ ընդհանուր սկզբունքը. «Եթե փաստերի առկայությունը կարելի է ապացուցել, ապա գնահատող դատողությունները չեն կարող ապացուցվել. գնահատող դատողությունների ապացուցումն անհնարին խնդիր է, ե նման պահանջը խախտում է կարծիքի արտահայտման ազատությունը, որը Կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է:» (տե՛ս, Լինգենսե ըեդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 08.07.1986 թվականի վճիռը, կետ 46):

Վերոգրյալից զատ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անհրաժեշտ է նան հաշվի առնել, որ գնահատող դատողությունը, դիտարկելով որպես կարծիքի ազատ արտահայտման, այլ ոչ թե տեղեկություններ տարածելու իրավունքի դրսնորում, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է գնահատման առարկա դարձնել այն, թե արդյոք տվյալ դատողությունը հիմնված է որոշակի փաստերի վրա: Փաստական հիմքից զուրկ գնահատող դատողություն, պաշտպանված չէ պետական միջամտությունից: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը պայմանավորված է նան նրանով, որ անդրադառնալով նշված հարցին՝ Եվրոպական դատարանը նշել է, որ անձնական կարծիքը կարող է չափազանցված համարվել հատկապես փաստացի հիմքի բացակայության պայմաններում (տես, Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 01.07.1997 թվականի վճիռը, կետ 33):

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քննարկման առարկա հարցի վերաբերյալ դատական գործեր քննելիս դատարանները մեծ ուշադրություն պետք է դարձնեն հրապարակայնորեն փաստացի տվյալներ

12

ներկայացրած անձի բացատրություններին, մոտեցումներին, իր կողմից ներկայացված փաստացի տվյալների նկատմամբ վերաբերմունքին՝ պարզելու նպատակով՝ արդյո՞ք անձը ներկայացված փաստերով դիտավորություն ունեցել է արատավորելու որնէ մեկին, թե՞ օբյեկտիվորեն արտահայտել է իր գնահատող դատողությունները՝ միաժամանակ դրսնորելով բարեխիղճ մոտեցում (տես, թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն անդրադարնալով գնահատողական

դատողության եզրույթին, նշել է, որ կոնկրետ արտահայտության՝ զրպարտություն գնահատելու չափանիշների առկայությունը որոշելիս պետք է գնահատել դրանց առկայությունը հենց արտահայտության հրապարակման ժամանակ: Այլ կերպ ասած՝ պետք է պարզել, թե արդյոք արտահայտություն անելու ժամանակ այդ արտահայտությունը պարունակել է անձի որոշակի գործողության կամ անգործության վերաբերյալ կոնկրետ, հստակ տեղեկություններ, արդյոք այդ փաստացի տվյալները ներկայացվել են հրապարակային, արդյոք դրանք համապատասխանել են իրականությանը ն արդյոք դրանք իրականում արատավորել են անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը: Բացի այդ, անհրաժեշտ է հստակ տարանջատել փաստական հիմք ունեցող գնահատողական դատողությունները զրպարտող բնույթի փաստական տվյալներից՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ հայտնած իրավական դիրքորոշումները (տե՛ս, թիվ ԵԴ/7480/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2020 թվականի որոշումը):

Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «գնահատողական դատողություն» եզրույթի իրավական բովանդակությանը՝ կարծիքի արտահայտման ազատության լուսի ներքո՝ այդ թվում ներկայացնելով այդ կապակցությամբ Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները:

Այսպես, Եվրոպական դատարանի գնահատմամբ կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարական հասարակության ամենակարնոր հիմնասյուներից է, ժողովրդավարության զարգացման ն յուրաքանչյուր անձի ինքնադրսնորման հիմնական պայմաններից մեկը: Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի հաշվառմամբ՝ այն կիրառվում է ոչ միայն այն տեղեկությունների ն գաղափարների վրա, որոնք կարող են ընկալվել դրական կամ դիտարկվել որպես անվնաս կամ անտարբեր, այլ նան այնպիսի տեղեկությունների ն գաղափարների վրա, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստացնում: Այսպիսին են բազմակարծության, հանդուրժողականության ն տեսակետների բազմազանության պահանջները, առանց որոնց՝ «ժողովրդավարական հասարակությունը» չի կարող գոյություն ունենալ: Ինչպես սահմանված է 10-րդ հոդվածում, այդ ազատությունից կարող են լինել բացառություններ, որոնք, սակայն, պետք է խստորեն մեկնաբանվեն, ն որնէ

13

սահմանափակման անհրաժեշտությունը պետք է համոզիչ կերպով ապացուցվի (ե'ս, 86ծժճէ մ. ՏոԱՀ6րԼոմ (լՇՇ| (գանգատ թիվ 56925/08) գործով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը, կետ 48):

Եվրոպական դատարանը նան կարնորել է, որ պետք է հստակ տարանջատում մտցվի քննադատության ն վիրավորանքի միջն, ն վերջինը, որպես կանոն, կարող է հանգեցնել պատասխանատվության կիրառման (տե՛ս, Քռլքոօ Տճոշհօշ զոժ Օիծոջ Մ. Տքճյո |ՇՇ| (գանգատներ թիվ 28955/06, 28957/06, 28959/06 ն 28964/06) գործով Եվրոպական դատարանի 12.09.2011 թվականի վճիռը, կետ 67): Իրավախախտում թույլ տալը կարող է դուրս գալ կարծիքի արտահայտման ազատության պաշտպանության սահմաններից, եթե այն հավասարազոր է անհիմն զրպարտությանը, օրինակ, այն ժամանակ, երբ արատավորող տեղեկության միակ նպատակը անձին վիրավորելն է: Այդուհանդերձ, ոչ կոռեկտ արտահայտությունների օգտագործումն ինքնին որոշիչ չէ արատավորող տեղեկությունների գնահատման համար, քանի որ այն կարող է պարզապես ծառայել ոճային նպատակներով: Եվրոպական դատարանի համար ոճը հաղորդակցման մաս է՝ որպես արտահայտման ձն ն որպես այդպիսին պաշտպանվում է արտահայտության բովանդակության հետ միասին (տե՛ս, Ս/ մ. հնոջօոյ/ (գանգատ թիվ 23954/10) գործով Եվրոպական դատարանի 19.07.2011 թվականի վճիռը, կետ 20):

Բացի այդ, Եվրոպական դատարանը, անդրադառնալով Կոնվենցիայի 8-րդ ն 10- րդ հոդվածների հարաբերակցությանը, արձանագրել է, որ անձի համբավի պաշտպանության իրավունքը Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունք է՝ որպես անձնական կյանքի հարգման տարր (տե'ս, Զծո/507 . Սեոցյոօ |ՇՇ|, (գանգատ թիվ 76639/11) գործով Եվրոպական դատարանի 25.09.2018 թվականի վճիռը, կետ 97): «Անձնական կյանք» արտահայտությունը լայն հասկացություն է, որը հնարավոր չէ սպառիչ բնութագրել, այն ներառում է նան մարդու հոգեբանական բարեկեցությունը Ա արժանապատվությունը: Այդուհանդերձ, որպեսզի 8-րդ հոդվածը գործի, անձի համբավի վրա ոտնձգությունը պետք է հասած լինի լրջության որոշակի աստիճանի, ընդ որում այնպիսի եղանակով, որպեսզի այն վնաս հասցնի անձի անձնական կյանքի հարգման իրավունքի իրականացմանը (տե'ս, 7,6 Տքոոջօ 46 մ. Շօոտօոյ |6Շլ (գանգատ թիվ 39954/08) գործով Եվրոպական դատարանի 07.02.2015 թվականի վճիռը, կետ 83, ԽԹժ2նՏ |5ՏԼռոջեօ 2ճյօժուօօ 8-ծրօ զոժ Օէհ6ոջ մ. 8օտուռ զոժ Է/ԹՒ26907/ոճ Լ6Շ) (գանգատ թիվ 17224/11) գործով Եվրոպական դատարանի 27.07.2017 թվականի վճիռը, կետ 75, 85120ՒռՏ զոժ Լօտ.րոջ մ. Լ/հսզուռ (գանգատ թիվ 41288/15) գործով Եվրոպական դատարանի 14.01.2020 թվականի վճիռը, կետ 117): Մյուս կողմից, Կոնվենցիայի 8-րդ հոդվածի վրա չի կարելի հենվել՝ բարձրացնելով համբավի կորստի հարց, որը սեփական գործողությունների կանխատեսելի հետնանքն է (ինչպես, օրինակ, քրեական օրենսդրությամբ սահմանված հանցագործության կատարումը) (տե'ս, /56| Տքո/ոց6ր 40 մ. Շօոտզոյ/ |ՇՇ| (գանգատ թիվ 39954/08) գործով Եվրոպական

14

դատարանի 07.02.2015 թվականի վճիռը, կետ 83, Զօուտօմ մ. Սե՛ճյոօ |ՇՇ|), (գանգատ թիվ 76639/11) գործով Եվրոպական դատարանի 25.09.2018 թվականի վճիռը, կետ 98):

Եվրոպական դատարանը փաստել է, որ պետությունը Կոնվենցիայի 8-րդ հոդվածի հիմքով մի անձի իրավունքը պաշտպանելու իր 0պոզիտիվ պարտականությունն իրականացնելու համար ստիպված է ինչոր աստիճանով սահմանափակել այլ անձի իրավունքները, որոնք երաշխավորված են Կոնվենցիայի 10- րդ հոդվածով: Ժողովրդավարական հասարակությունում նման սահմանափակումների անհրաժեշտությունը «այլ անձանց համբավը կամ իրավունքները պաշտպանելու» շահերից ելնելով գնահատելիս՝ Եվրոպական դատարանը ստուգում է, թե արդյոք ազգային իշխանություններն արդարացի հավասարակշռություն ապահովել են Կոնվենցիայով երաշխավորված երկու արժեքների միջն, որոնք կարող են հակասության մեջ լինել որոշ դեպքերում, մասնավորապես, մի կողմից՝ 10-րդ հոդվածով պաշտպանվող կարծիքի արտահայտման ազատությունը, ն մյուս կողմից՝ 8- րդ հոդվածով ամրագրված անձնական կյանքի հարգման իրավունքը (տե՛ս, 8ծժօ 7. ՏՈԵ6ՈՇոժ (լՇՇ| (գանգար թիվ 56925/08) գործով Եվրոպական դատարանի 29.03.2016 թվականի վճիռը կետր 74): Ընդ որում, անդրադառնալով «գնահատողական դատողությունների» ն «փաստերի» արտահայտման տարբերակման կարնորությանը՝ Եվրոպական դատարանը նան ընդգծել է, որ տարանջատման ընթացքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել գործի փաստական հանգամանքներին ն արված դիտողությունների ընդհանուր տոնին՝ նկատի ունենալով, որ հանրային նշանակություն ունեցող գործերով դիտողությունները կարող են իրականում լինել գնահատողական դատողություններ, ոչ թե ներկայացված փաստեր (ե'ս, Խ/0Ո/Շ6 մ. ԷՒռոօօ |ՇՇ|, (գանգատ թիվ 29369/10) գործով Եվրոպական դատարանի 23.04.2015 թվականի վճիռը, կետ 126):

Միաժամանակ Եվրոպական դատարանը սահմանել է մի շարք չափանիշներ, որոնց համապատասխան կարծիքի արտահայտման ազատությունը

հավասարակշովում է մասնավոր կյանքի հարգման իրավունքի հետ, այդ թվում՝

1) վիճարկվող արտահայտությունը նպաստե՞լ է արդյոք ընդհանուր շահի քննարկմանը,

2) որքանո՞վ է հայտնի շահագրգիռ անձը ն ո՞րն է հրապարակման առարկան,

3) շահագրգիռ անձի նախորդ վարքագիծը,

4) տեղեկատվության ստացման միջոցը Ա դրա արժանահավատությունը,

5) հրապարակման բովանդակությունը, ձնը ն հետնանքները,

6) կիրառված պատասխանատվության խստությունը (ւրե'ս, ԷԶ/ԼՕՋ/4Լ 80480 ՕԲ ՇՋ//ԱՃ ԻԷՈՏՔ4ՔԷԹ ւ. ՍԽՋ4/ՈԱԷ (գանգաետներ թիվ 41214/08 ն 49440/08) գործով Եվրոպական դատարանի 16.04.2019 թվականի վճիռը, կետ 97):

15

Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարան` հարկ է համարում անդրադառնալ՝ գնահատող

դատողություններին այն դեպքում, երբ դրանք առերնութ պարունակում են զրպարտությանը բնորոշ տարրեր:

Վճռաբեկ դատարանը կարնորում է, որ վիրավորանքի ն զրպարտության հետնանքով անձի պատվին, արժանապատվության ն գործարար համբավին պատճառված վնասի հատուցման գործերով Կոնվենցիայի 8-րդ ն 10-րդ հոդվածների միջե արդարացի հավասարակջշռություն ապահովելու նպատակով կարնոր է պարզել կարծիք արտահայտած անձի իրական մտադրությունը, այսինքն՝ արդյո՞ք այն ուղղված է եղել անձի պատիվը, արժանապատվություը կամ գործարար համբավն արատավորելուն, թե՞ որոշակի հարցի վերաբերյալ իր տեսակետն արտահայտելուն (թեկուզն դրա արդյունքում որոշակի ոտնձգություն է տեղի ունեցել այլ անձի պատվին, արժանապատվության, կամ գործարար համբավին): Իրական մտադրությունը բացահայտելու համար էական նշանակություն կարող են ունենալ կարծիքի արտահայտմանը նախորդած վարքագիծը, այն միջավայրը, որտեղ արտահայտվել է տեսակետը, այն հանգամանքը, թե իր կարծիքն արտահայտող անձն ինչ տեղեկատվության հիման վրա է արտահայտել իր կարծիքը ն այլն:

Հետնաբար որնէ արտահայտության կամ բառի վիրավորական կամ զրպարտող իմաստ ունենալը, ոչ կոռեկտ լինելն ինքնաբերաբար չի կարող հանգեցնել պատասխանատվության, եթե պահպանված են կարծիքի արտահայտման ազատության սահմանները, ն կարծիքի արտահայտման նպատակը հասցեատիրոջը վիրավորելը կամ զրպարտելը չէ: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կարնոր է նան կարծիք արտահայտողի նպատակի օբյեկտիվ ընկալումը՝ մասնավորապես այն հանգամանքը, թե հասարակության միջին վիճակագրական անդամը կընկալի արդյոք այդ կարծիքը որպես այլ անձի պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի արատավորման ուղղակի նպատակ ունեցող, թե որպես փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություն, սեփական կարծիք՝ որոշակի դեպքերի, իրադարձությունների կամ անձանց վարքագծի վերաբերյալ (այլ կերպ ասած՝ քննադատություն): Ընդ որում, նմանատիպ գործերով էական նշանակություն ունի հենց զրպարտչական բնույթի փաստական տվյալների տարբերակումը փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններից:

Այսպիսով, նան հիմք ընդունելով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կարնորում է, որ որնէ արտահայտություն որպես զրպարտություն դիտարկելիս անհրաժեշտ է նան պարզել արատավորող տվյալներ հրապարակող անձի իրական մտադրությունը, տվյալներ հրապարակելուն նախորդած հանգամանքները, տվյալներ հրապարակած ն տուժող անձանց

16

վարքագիծը մինչն արտահայտություն հրապարակելը, տվյալների բովանդակությունը ն մասնավորապես հանրության համար դրանց հետաքրքրություն ունենալը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 09.08.2019 թվականին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Երնանի ավագանու նախկին անդամ Սոնա Սուրենի Աղեկյանի կողմից կատարվել են հետնյալ արտահայտությունները.

«Մենք ամեն օր էլ տեսնում ենք, որ աղբը մեր քաղաքում արդեն անասելի, աննախադեպ ն անթույլատրելիի չափերը անցել է: Իհարկե սա խոսում է քաղաքային իշխանության անգործության, հանցավոր անգործության մասին: Ես այստեղ եույնիսկ արդեն միտում եմ տեսնում, միգուցե հանցավոր ապայմանավորվածություն ն կոռուպցիայի նշաններ, այսինքն կոռուպցիոն հոտ է գալիս: Ամբողջ Երնանը գարշահոտության մե ։" է, սակայն քաղաքային իշխանությունը ջայլամի քաղաքականություն է վարում" ամուր մտել են սեղանի րակ պատասխանատու այրերը' ն' քաղաքապետը, ն' կոմունալի վարչության պետը, ն բոլոր պաշտոնական այրերը, ովքեր պատասխանատու են Երնան քաղաքում մաքրության, աղբահանության ն սանմաքրման համար, երանք մտել են իրենց գրասեղանների տակ ն ասում են' տղամարդ եմ, խոսքիս տերն եմ, դուրս չեմ գալու սեղանի փակից:

Դրա համար մենք որոշեցինք, ճիշտ է մենք վաղուց զգուշացնում էինք, նախազգուշացնում էինք միշտ բարձրաձայնում էի

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 մարտի, 2023 թ.
Գործի #:
ԵԴ/26070/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել