Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մելիքյան — ԵԴ/0610/06/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Մելիքյան — ԵԴ/0610/06/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0610/06/2011 սեպտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1 2020 թվականի հունվարի 29-ին ՀՇ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՇ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 10156720 քրեական գործը ն նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀՇ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին: 2. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 11-ի որոշմամբ Սամվել Դալիկի Մելիքյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀՇ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0610/06/20

ԲԺԻ. ՅԻ

«ՀԱԽ 2225.

ի, արխի Վ

ՍԵ

լ (2 ԵՆ Ա

Խա)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0610/06/20

Նախագահող դատավոր՝ Ա.Բեկթաշյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ նան Վճռաբեկ դատարան) նախագահությամբ՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2020 թվականի սեպտեմբերի 1-ին ք.Երնանում

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 10-ի որոշման դեմ մեղադրյալ Սամվել Դալիկի Մելիքյանի պաշտպան Ա.Թամրազյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1 2020 թվականի հունվարի 29-ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 10156720 քրեական գործը ն նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

2. Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի հունիսի 11-ի որոշմամբ Սամվել Դալիկի Մելիքյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

3. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2020 թվականի հունիսի 14-ի որոշմամբ մեղադրյալ Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժվել է:

4. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Երնան քաղաքի Աջափնյակ ն Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Մ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2020 թվականի հուլիսի 10-ի որոշմամբ բողոքը բավարարել է, բեկանել Առաջին ատյանի դատարանի 2020 թվականի հունիսի 14-ի որոշումը ն Ս.Մելիքյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ 2 (երկու) ամիս ժամկետով:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել մեղադրյալ Ս.Մելիքյանի պաշտպան Ա.Թամրազյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2020 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

3

Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Սամվել Մելիքյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1Լին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա հանդիսանալով «ՄՄ- Շինարարներ» բաց բաժնետիրական ընկերության տնօրենը, 2011 թվականին Երնան քաղաքի Փուչիկի 6/1 հասցնում ակսել է բազմաբնակարան շենքի «Ա» ն «Բ» համալիրների կառուցումը: Կառուցվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր 250-270 քմ. մակերեսով եվրոպատուհանները փաեղադրելու հարցում պայմանավորվածություն է ձեռք րերել «Եվրոգրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Աշոտ Արամայիսի Վարդանյանի հեվ, որի արդյունքում: ընկերության աշխատակիցների կողմից կատարվել է ընդհանուր 25.000 ԱՄՆ դոլար արժողությամբ պատուհանների փեղադրումը, սսւկայն չկարողանալով կանխիկ վճարել մատուցված ծառայությունների դիմաց 2016 թվականի ապրիլ ամսից շինարարական աշխատանքները դադարեցնելուց հետո, չունենալով կայուն եկամուտի աղբյուր ն գիտակցելով իր կողմից նշված շենքի շինարարությունն ավարվին հասցնելու անհնարինությունը, Էդուարդ Հակոբի Հովնաննիսյանի հետ խմիի կազմում Աշոտ Արամայիսի Վարդանյանի առանձնապես խոշոր չափերի գումարը խարդախությամբ հափշտակելու ն վաճառքի ենթակա բնակարանը Էդուարդ Հովհաննիսյանի անվամբ ձնակերպելու դիտավորությամը Աշոտ Արամայիսի Վարդանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել հավելյալ 20.000 ԱՄՆ դոլար վճարի դիմաց Ֆուչիկի 6/1 հասցեում կիսակառույց «Ա» մասնաշենքում տրամադրել 4րդ հարկում գտնվող 95 քմ մակերեսով, 21687.300 ՀՀ դրամին համարժնք 45.000 ԱՄՆ դոլար արժողությամի թիվ 20-րդ բնակարանը: Պայմանավորվածության համաձայն 2016 թվականի ապրիլի 5-ին «ՄԱ-Շինարարներ» բաց բաժնետիրական ընկերությունը, ի դեմս տնօրեն Սամվել Մելիքյանի ն Աշոտ Վարդանյանի կին Նունե Արմենակի Աբրահամյանի միջն կնքել է առուվաճառքի նախնական պայմանագիր, որից անմիջապես հետո կիսակառուց մասնաշենքի Թատռաջին հարկում գտնվող գրասենյակում Աշուր Աբրահամյանից առձեռն ստացել է 9.638.800 ՀՀ դրամի համարժեք 20.000 ԱՄՆ դոլարը` պարվաւվորվելով մինչն նույն թվականի մայիսի 3Յէր փրամադրել բնակարանի սեփականության իրավունքի վկայականը: Դրանից հերո շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը 2016 թականի ապրիլ ամսից մինչն 2018 թվականի մայիս ամիսն ընկած ժամանակահավտվեւծում տարբեր պատճառարաւնություններով ձգձգելով

4

սեփականության խրավունքի վկայականի փրամադրումի, բնակարանի ներքին հարդարման աշխավաւնքները կավարելու պատրվակով Աշոտ Վարդանյանից պահանջել է ն մաս-մաս ատացել է ես 12.000 ԱՄՆ դոլար գումար: Այնուհերե, բազմաբնակարուն շենքի «Ա» ն «Բ» համալիրները «Արցախբանկ» ՓԲԸ-ից «Արծաթ» ՓԲԸ-ին փոխանցվելուց հետո, իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Էդուարդ Հակոբի Հովհաննիսյանի միջոցով վերջինիս կողմից անձամբ բնակարանի սեփականաշնորհմամը զբաղվելու պատրվեւկով Աշով. Վարդանյանից վերցրել են Նունե Արրահամյանի հետ կնքած առուվաճառքի նախնական պայմանագրի ընօրինակը՝ վերջիններիս զրկելով բնակարանը ձեռք բերելու հնարավորությունից, որը շուկայականից անհամեմատ էժան գնով 4.:443.41000 ՀՀ դրամով «Արծաթ» ՓԲԸ-ի միջոցով 2019 թվականի հոկտեմբերի 9-ին գնվել է Էդուարդ Հովհաննիսյանի կողմից, ինչի արդյունքում Աշոտ Վարդանյանին ն Նունե Արրահամյանին պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս (..-)»:

7. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(-) (Գնահատելով Սամվել Դալիկի Մելիքյանին ՀՀ քրեական օրենսգիքի 178-րդ հոդվածի 3րդ մասի Լին կերով առաջադրված մեղադրանքի րովանդակությունը, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությամը որպես հիմնավոր կասկած հիմնավորող ապացույցները, դրանք համադրելով պաշտպանական կողմի ներկայացված փատրաթղթերի ն դիրքորոշումների հեմ, Դատարանն արձանագրում է, որ քրեսւկան գործի քննության սույն փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված են Դատարանին ներկայացված նյութերն իրենց ամբողջության մեջ բավարար չեն արձանագրելու, ոլ, առկա է ՀՀ քրեական օրենսգիքի 178-րդ հոդվածի 3րդ մասի Լին կերով հանրորեն վտանգավոր արարք կավաւրելու համար հիմնավոր կասկածը:

Միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերն առերնույթ փապրում են Սամվել Դալինն Մելիքյանն ն Աշռտ Արամայիսի «Վարդանյանի միջն քաղաքացիաիրավական հարաբերություներիի առկայության մասնավորապես առուվաճառքի նախնական պայմանագրով սահմանված -պարտավորությունների 1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 115-116:

5

չկատարման, պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ն չվճարման մասին, որոնցով պայմեւնավորված կողմերի միջն առաջացել է վեճ:

Դատարանն արձանագրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից, որպես հիմնավոր կասկածը հիմնավորող փաարեր նշվել են «Նունե Արբահամյանի, Աշոտ Վարդանյանի, մի շարք վկաների, Էդուարդ Հովհաննիսյանի ցուցմունքներով առերես հարցաքննեությունների արձանագրություններով, 05.04.2016թ-ին Նունե Աբրահամյանի ն Սամվել Մելիքյանի միջն կնքված բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրով, ինչպես նան ՍՄելիքյանի ն Ա'Վարդանյանի կողմից գրված այն ստացականով, որ Ս Մելիքյանին տալիս է 45.000 դոլար 97 քառակուսի մետր մակերեսով բնակարանի համար, որ մինչն մայիսի 3Լր պետք է պատրաար լինի վկայականները», որոնցում առկա տեղեկատվության վերլուծության արդյունքում Դատարանը կրկին, քրեական գործի քննության սույն փուլում, վարույթն իրականացնող մարմնի կողմից մրամադրած նյութերի, առաջադրված մեղադրանքի բովանդակության պայմաններում, չի կարող ողջամիտ ենթադրություն անել Սամվել Դալիկնի Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3րդ մասի Լին կետով հիմնավոր կասկածի առկայության մեւսին:

Դատարանն արձանագրում է, որ այն որոշմամբ վերը շարադրված իրավական դիրքորոշումները, վերլուծություններն ու դավտղություններն իրենց համակցություն մեջ արդեն իսկ ամբողջությամի ներառում են դրանց վերաբերյալ Դատարանի մոտեցումներն ու բարձրացված հարցերի պատասխաններն, ուարի կալանավորման միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերին լրացուցիչ առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է:

Այսպիսով, հանգելով հենության, որ Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը ենթակա է մերժման հիմնավոր կասկածի բացակայության հիմքով Դատարանը չի անդրադառնում կալանավորման հիմքերին (...)»-:

8. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է. «(.) Քննարկելով հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության Տես նյութեր, հատոր Լին, թերթեր 155-156:

6

ժամանակ բավարար փվյալներ ունեցել է մեղադրյալ Սամվել Մելիքյանի կողմից ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հեզության գալու համար: Նման եզրահանգման գալու համար հիմք են հանդիսանում: մասնավորապեո տուժող Աշոտ Վարդանյանի, վկաներ Հայկազ Գրիգորյանի, Արշակ Սիմիկյանի ցուցմունքներում, Աշոտ Վարդանյանի նե Սամվել Մելիքյանի, Նունե Աբրահամյանի ն Սամվել Մելիքյանի, Հայկազ Գրիգորյանի ն Սամվել Մելիքյանի առերես հարցաքննությունների արձանագրություններում, Նունեն Արրահամյանի ն Սամվել Մելիքյանի միջն 2016 թվականի ապրիլի 5-ին կնքված բնակարանի առուվաճառքի նախնական պայմանագրում առկա փաստական տվյալներով ն Սամվել Մելիքյանի ու Աշոտ Վարդանյանի կողմից գրված արացականով համաձայն որի՝ Աշոտ Վարդանյանը Սամվել Մելիքյանին վւվել է 45000 դոլար գումար 97քմ մակերեսով բնակարանի համար, որի սեվաւկանության վկայականը պետք է պատրասվ լինի մինչն մայիսի 3Լր: (...)

Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ նախաքննության մարմնի կողմից Առաջին ատյանի դատարան են ներկայացվել օրինականության փեսանկյունից առերնույթ կասկած չհարուցող բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս հիմնավորված ողջամիտ ենթադրություն անելու առ այն, որ դեպքը, որի ենթադրյալ կատարումի վերագրվում է մեղադրյալ Սամվել Մելիքյանին՝ իրական է: Նույն փաստական փվյալները նաւն հիմք են տալիս հիմնավորված ողջամիտ ենթադրություն անելու առ այն, որ Սամվել Մելիքյանին վերագրվող դեպքն առերնույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 178րդ հոդվածի 3րդ մասի Լին կերով նախատեսված հանցագործության հավկանիշներ նե, որ Սամվել Մելիքյանն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը:

(--)

Վերը նշվածի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում վերաքննիչ բողոքի այն փաստարկի վերարերյալ, որ գործում առկա փաստական տվյալներով հիմնավորվում է մեղադրյալի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը:

Վերոգրյալի հիման վրա` Վերաքննիչ դափարանը հանգում է այն հենության, որ Սամվել Մելիքյանի կողմից հանցանք կատարված լինելու հիմնավոր կասկածի բացակայության հարցում Առաջին ատյանի դատարանի հեզնությունը հիմնավորված չէ:

7

(:-..)

Անդրադառնալով Սամվել Մելիքյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված հիմքերին՝ Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով, որ մեղադրյալ Սամվել Մելիքյանին վերագրվում է ՀՀ քրեական օրենսգիրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի Լին կետով նախատեսված արարք, որը հանդիսանում է սեփականությաւն դեմ: ուղղված ծանր հանցագործություն, որի համար նախատեսվում է պատիժ միայն ազատազրկամ ձնով՝ չորսից ութ փարի ժամկետով` գույքի բոնագրավմամի կամ առանց դրա, գալիս է այն եզրահանգման, որ մեղադրյալ Սամվել Մելիքյանը, մնալով ազապության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից ն խոչընդուրն մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, ինչպես նան գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու եղանակով: (...)»՝:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Վճոաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ. դատարանը թուլ է տվել դատավարական իրավունքի խախտում, որն իր բնույթով էական է ն ազդել է գործի ելքի վրա:

Բողոք բերած անձի պնդմամբ, Վերաքննիչ դատարանը սխալ է գնահատել գործի նյութերը, որի արդյունքում եկել է սխալ եզրահանգման առ այն, որ Ս.Մելիքյանն առնչվում է իրեն մեղսագրված արարքին: Ս.Մելիքյանին մեղսագրված արարքում նկարագրված փաստերն ակնհայտորեն չեն համապատասխանում արարքին տրված քրեաիրավական որակմանը, այլ կերպ՝ մեղսագրված արարքի նկարագրությունը հստակ վկայում է, որ նրան քրեորեն պատժելի արարք չի մեղսագրվել. Ս.Մելիքյանի ն Ա.Վարդանյանի միջն առկա է քաղաքացիական վեճ:

Միննույն ժամանակ, բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության ն հիմնավորվածության ստուգման արդյունքում արձանագրելով կալանավորման հիմքերի առկայություն ն Տես նյութեր, հատոր 1-ին, թերթեր 39-40:

8

Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումն ընտրելով որպես խափանման միջոց, յուրացրել է Առաջին ատյանի դատարանի լիազորությունները խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածը, չի գործել «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով՝ որպես օրենքի հիման վրա ստեղծված դատարան ն դուրս է եկել իր լիազորությունների սահմաններից:

10. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 2020 թվականի հուլիսի 10-ի որոշումը ն ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2020 թվականի հունիսի 14-ի որոշմանը, կամ մասնակի բեկանել Վերաքննիչ դատարանի վերը նշված որոշումը, գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան՝ կալանավորման հիմքերի մասով նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար են Սամվել Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1Լին կետով հիմնավոր կասկածը հաստատված համարելու համար:

12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատությաւն իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զիկվել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով

(.-.)

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երը աոկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երը դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուարը կանխելու նպավաւկով.

(:-.)»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «մ. Յուրաքանչյուր ոք ունի ազավաւթյան են անձնական անձեռնմվխելիության իրավունք: Ու ոքի չի կարելի

9

ազատությունից զրկել այլ կերպ, քան հետնյալ դեպքերում ն օրենքով սահմանված կարգով.

(.-.)

գ) անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երը դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրաւ փախուստը կանխելու համար. (...)»:

12.1. Կալանավորման պայմաններից մեկի՝ «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» առնչութամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում ձնավորել է, ի թիվս այլնի, հետնյալ դիրքորոշումները՝

- հանցանք կատարած լինելու կասկածի՝ ողջամտորեն հիմնավորված լինելու պահանջը կամայական ձերբակալման ն կալանավորման դեմ երաշխիքի կարնոր մասն է կազմում",

- «հիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որոնք հնարավորություն կտան անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը: Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ՝ քրեական գործի քննության փուլում»,

- կպլանք հիմնավորվածութան կարնոր տարրեից են կասկածի

արժանահավատությունն ու բարեխղճությունը: Միննույն ժամանակ, Եվրոպական 4 Տե՛ս Օսչոտին) ». Թաջվո զործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2004 թվականի մայիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 70276/01, կետ 53:

5 Տես 1: Բ Օշռոռո) զործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1997 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 144/1996/765/962, կետ 57:

«Տե՛ս նտո) ». Ղիօ Սուօմ 1Գոջճօու գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 1994 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 61:

10

դատարանը փաստել է, որ միայն բարեխղճության վրա հիմնված կասկածը չի կարող բավարար համարվել՛:

12.2. Հիմք ընդունելով նան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձնավորած վերոգրյալ առանձին դատողությունները՝ Վճռաբեկ դատարանը «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» կապակցությամբ Վահրամ Գնորգյանի գործով փաստել է. «(...) Կալանավորման պայմանների թվում հավուկ կարնորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը (...):

(չ- (Յուրաքանչյուր դեպքում հանցանք կատարած լինելու կասկածը) պետք է լինի ողջամիտ:

(:-.) ԱՀյանցագործություն կավւարած լինելու հիմնավոր կասկած» ձնակերպումը չի ենթադրում, ոլ մեղադրյալի մեղավորությունը, հատրատված համարելու համար անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է: (...) |նյասպկածը հիմնավոր կհամարվի նան ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հատրատող որոշակի տեղեկությունների ու փատրերի առկայության դեպքում, ընդ որում անհրաժեշտ է ունենալ նան բավարար հիմքեր` եզրակացնելու, որ դեպքը, իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձր կասկածվում է: Այլ կերպ կասկածը կարող է համարվել հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի նեկատմամի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնող պաշվտնատար անձի քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի կատարած գործողությունների (անգործությաւն) վերաբերյալ կներկայացնի տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն Օ իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նան կհիմնավորեն, որ դեպքը, որի կատարման մեջ անձր կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին:

(-) Ի ՎԱարայթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող վերոնշյալ տեղեկությունները, փաստերը կամ ապացույցները պերք է հետազոտվեն մրցակցային 7 Տե'ս Օստոտին) ս. Թստջո գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2004 թվականի մայիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 70276/01, կետ 53:

1

դատավարության կանոնների պահպանմամբ, խեչ, ենթադրում է, որ այդ տեղեկություններին, տվյալներին կամ ապացույցներին պերք է ծանոթանա նան պաշտպանության կողմը:

(:-.) (Այապիսով,) Վճռաբեկ դատարանն արձանագիում է, որ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձր հանցանք է կավաւլրել, ինչպես նան առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ: Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փասվաւկան տվյալների վրա, որոնք պետք է պափշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում: Դազմարանի հեվնությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պերք է լինեն հիմնավորված ն պատճառարանված»ձ

Զարգացնելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը Հարություն Խաչատրյանի գործով որոշման շրջանակներում ձնավորել է հետնյալ իրավական դիրքորոշումը. «/...) (Հիմնավոր կասկածը պետք է ապահովվի անձի ազավաութան ն անձեռնեմխելիության իրավունքի հիմնավորված ն օրինաչափ սահմանավեաւկումը, իսկ դատական վերահասկողությունը լինի երաշխիք այդ իրավունքի անհիմն սահմանամվակումները կանխելու համար:

Այսինքնե՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դապտաւլրանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությաւնը, քանի որ մինչդատական վարույթի նեկատմամի դատական վերահսկողություն, ՋՕի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազովտելու ն դրանց քրեաիրավական գնահատաեւկան վալու կամ տրված գնահատականը սվմտեգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպավաւկ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն րատ էության քննելու ն լուծելու ընթացքում, այսինքն` հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: Եթե մինչդատական վարույթի նկատմամը դատական վերահակողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին ն որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական " Տես Վահրամ Գնորգյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի փետրվարի 24ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշումը, կետեր 19-23:

12

դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների փարանջատման ակզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի: ալ կերպ՝ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դավարանը չպեվթք է այնպիսի հարցեր քննարկի ն դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատակաւն քննության առարկան:

(.-.)

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարունը, ելնելով մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանությունն, ապահովելու պարվպաւվորությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապված հարցեր: Առաջին՝ առկա" են արդյոք կասկածը հիմնավորող տեղեկություններ, փաարեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն անձի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, երկրորդ դեպքը, որի կատարման մեջ անձր կասկածվում է, առերնույթ համընկնում է քրեական օրենսգրքով սահմանված որեէ հանցակազմի հատկանիշներին»չ

Վերահաստատելով ն զարգացնելով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Իդգար Եղիազարյանի գործով արձանագրել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատվի անձի ազատության իրավունքի սահմանափակման աներկբա անհրաժեշտությունը՝ ավելի բարձր նշանակության բարիքի, այն է՝ հանրային շահի պաշտպանության տեսանկյունից՝ ապահովելով հանրային ն մասնավոր շահերի ողջամիտ հավասարակշռությունը, անձի ազատության սահմանափակման հիմնավորվածությունը: Մինչդատական վարույթում կալանք որպես խափանման միջոց կիրառելու համար հիմնավոր կասկածի առկայությունն Օ ունի հիմնարար նշանակություն, Օ քանզի դրա բացակայության պայմաններում անձի ազատության ցանկացած սահմանափակում կհամարվի ի սկզբանե ապօրինի: Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ իրավասու մարմինը պետք է ներկայացնի փաստեր կամ տեղեկություններ, որոնք կհամոզեն դատարանին, որ անձը հիմնավոր կերպով է կասկածվում (մեղադրվում) ենթադրյալ հանցագործության կատարման մեջ: ՛ Տես Հարությու. Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴԶ/0009/06/11 որոշումը, կետեր 13 ն 15։

13

Այսինքն` քրեական հետապնդման մարմիններր պետք է ներկայացնեն կասկածը հիմնավորող որոշակի փաստական հանգամանքներ, իսկ դրա վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն պատճառաբանված ն, միննույն ժամանակ, չպետք է պարունակեն իրավական գնահատականներ անձի մեղավորության կամ անմեղության հարցի առնչությամբ»:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը, ի թիվս այլնի, ընդգծել է հետնյալ հանգամանքները՝

- հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է,

- հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն Օ-կատարված արարքին անձի առնչությունը ն դեպքի, իրադարձության համընկնումն այն հանցանքին, որի առերնութ կատարման մեջ անձը կասկածվում (մեղադրվում) է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն հիմնավորված ն պատճառաբանված,

- մինչդատական վարութի Օ։:նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջն դրված խնդիրների շրջանակից", ուստին հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայություն, կամ բացակայությունը: Միննուն ժամանակ, դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնել կալանավորումը 2» Տես Էդգար Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 22ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 14։

ճ Տե՛ս, ոսխետ ոսում տ, Ներսես Միսակյանվ գործով Վճռաբեկ դատարանի՝ 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴԼ/0003/11/08 որոշումը:

14

որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին` այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերնույթ առկայությունը ն դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերնույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում՝ ապացույցների՝ գործն ըստ էության քննելու ն լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի ն խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ` արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվելշ, կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ ն այլն):

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝

- Նախաքննության մարմնի կողմից Սամվել Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով",

- Առաջին ատյան՝ Օ։`դատարանը քննարկելով Ս.Մելիքանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ նշել է, որ քրեական գործի քննության սույն փուլում վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված ն դատարանին ներկայացված նյութերն իրենց ամբողջության մեջ բավարար չեն արձանագրելու, որ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով հանրորեն վտանգավոր արարք կատարելու հիմնավոր կասկածը: Առաջին ատյանի դատարանը գտել է, որ միջնորդութանը կից ներկայացված. փաստաթղթերն առերնութ փաստում են Ս.Մելիքյանի ն Ա.Վարդանյանի միջն քաղաքացիաիրավական հարաբերությունների առկայության՝ մասնավորապես առուվաճառքի նախնական պայմանագրով սահմանված 2 Այդ առումով մանրամասն տե՛ս, օրինակ, /Խաչատրյանը ն այլք ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, զանզատ թիվ 23978/06:

5 Տես Էդգար Եղիազարյանի զործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշումը, կետ 15:

«Տես սույն որոշման 6-րդ կետը:

15

պարտավորությունների չկատարման, պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ն չվճարման մասին, որոնցով պայմանավորված կողմերի միջն առաջացել է վեճ: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ որպես հիմնավոր կասկածը հիմնավորող նյութերում առկա տեղեկատվության վերլուծության արդյունքում, առաջադրված մեղադրանքի բովանդակության պայմաններում, չի կարող ողջամիտ ենթադրություն անել Ս.Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հիմնավոր կասկածի առկայության մասին: Նման պայմաններում, Առաջին ատյանի դատարանը մերժել է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, ն չի անդրադարձել կալանավորման հիմքերին»,

- Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ դատախազի վերաքննիչ բողոքը, թվարկել է նախաքննության մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված որոշ նյութերի ցանկը ն եկել է այն եզրահանգման, որ Առաջին ատյանի դատարան են ներկայացվել օրինականության տեսանկյունից առերնույթ կասկած չհարուցող բավարար փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս հիմնավորված ողջամիտ ենթադրություն անել առ այն, որ դեպքը, որի ենթադրյալ կատարումը վերագրվում է մեղադրյալ Ս.Մելիքյանին` իրական է: Նույն փաստական տվյալները հիմք են տալիս նան հիմնավորված ողջամիտ ենթադրություն անելու առ այն, որ Ս.Մելիքյանին վերագրվող դեպքն առերնույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 178րդ հոդվածի 3»րդ մասի Լին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներ ն, որ Ս.Մելիքյանն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը: Արդյունքում, Վերաքննի։ դատարանն իր համաձայնությունն է արտահայտել վերաքննիչ բողոքի այն փաստարկին, որ գործում առկա փաստական տվյալներով հիմնավորվում է մեղադրյալի կողմից հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածը: Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանն անդրադարձել է Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերին ն եկել այն եզրահանգման, որ մնալով ազատության մեջ, նա կարող է 5 Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

16

թաքնվել վարույթն իրականացնող մարմնից ն խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, ինչպես նան գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու եղանակով":

14. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-132-րդ կետերում մեջբերված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտով Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելիս ն Ս.Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս պատշաճ չի պատճառաբանել իր եզրահանգումը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, թվարկելով նախաքննության մարմնի կողմից միջնորդությանը կից ներկայացված որոշ նյութերի ցանկը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ է ունեցել մեղադրյալ Ս.Մելիքյանի կողմից ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետնության գալու համար: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելիս էական նշանակություն ունի ոչ միայն փաստական տվյալների քանակական, այլ նան որակական կազմը: Այս առումով, ոչ քննիչն իր միջնորդության մեջ, ոչ վերաքննիչ բողոք ներկայացրած դատախազն իր բողոքումճ ն ո՛չ էլ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում՞ չեն հիմնավորել, թե բովանդակային առումով փաստական տվյալներում պարունակվող կոնկրետ ո՛ր հանգամանքների ն դրանց ինչպիսի՞ համադրության ու վերլուծության վրա հիմնվելով են հաստատված համարել Ս.Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի Լի կետով նախատեսված հանցագործության կատարման հիմնավոր կասկածը:

Նման պայմաններում, քննարկման առարկա դարձնելով Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը ն 6 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

7 Տես նյութեր, հատոր 1-ին, թերթեր 3-83:

Ց Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 1-12:

5 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:

17

արձանագրելով, որ մի կողմից` քննիչի միջնորդությունը, մյուս կողմից` Վերաքննիչ դատարանի դատական ակտը չեն պարունակում պատշաճ հիմնավորումներ ն պատճառաբանություններ Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ՝ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատելու համար, Վճռաբեկ դատարանն ընդունելի է համարում Առաջին ատյանի դատարանի պնդումն այն մասին, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրած նյութերի, առաջադրված մեղադրանքի բովանդակության պայմաններում, հնարավոր չէ ողջամիտ ենթադրություն անել Ս.Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3- րդ մասի 1-ին կետով հիմնավոր կասկածի առկայության մասին: Այլ կերպ, Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է արտահայտում Առաջին ատյանի դատարանի այն եզրահանգմանը, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք բերված ն ներկայացված նյութերը բավարար չեն արձանագրելու, որ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1ին կետով հանրորեն վտանգավոր արարք կատարելու հիմնավոր կասկածը:

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն այն մասին, որ ներկայացված նյութերը բավարար են Ս.Մելիքյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հիմնավոր կասկածը հաստատված համարելու համար, հիմնավոր չէ:

15. Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ Վերաքննիչ դատարանը, սահմանափակված լինելով Առաջին ատյանի դատարանում քննարկված հարցերի շրջանակով, դատական ակտի վերանայման ընթացքում, իր վերստուգիչ լիազորություններնն իրականացնելիս, անդրադարձել է ստորադաս դատարանում քննարկման առարկա չդարձված հանգամանքներին: Մասնավորապես՝ այն դեպքում, երբ Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ անդրադարձ չէր կատարել կալանավորման հիմքերին, Վերաքննիչ դատարանը դատական ակտի օրինականության ն հիմնավորվածության ստուգման շրջանակներում քննության առարկա է դարձրել կալանավորման հիմքերն ու Ս.Մելիքանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելով՝ փաստացի հանդես եկել որպես առաջին ատյանի դատարան,

18

այդ կերպ խախտելով դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման ն օրինականության սկզբունքները»շ:

Նման պայմաններում, խախտվել են նան մեղադրյալի՝ դատարանի մատչելիության ն դատական Օ ։6պաշտպանության իրավունքներ արդյունավետ իրականացման երաշխիքները կալանավորման հիմքեր՝ առկայութան մասով դատարանի դիրքորոշումների օրինականությունը Վերաքննիչ դատարանում դատական ստուգման ենթարկելու առումով:

16. Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1Լրդ, 358-րդ, 386-րդ հոդվածների խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 10-ի որոշումը բեկանելու համար: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Ս.Մելիքյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելիս, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետնաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 14-ի որոշմանը՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետութան դատական օրենսգիրք» Հայաստանի 0ՀՇանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով ն Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361-րդ, 403-406-րդ, 415.Լրդ, 418.Լրդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

» Տես Վճռաբեկ դատարանի՝ Արման Կարախանյանի գործով 2009 թվականի հունիսի 29ի թիվ ԵՔՐԴ/0569/01/08 որոշումը, կետ 17, Գոռ Դուրյանի գործով 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշումը, կետ 19, Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը, կետ

19

ՈՐՈՇԵՑ

1 Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Սամվել թԴալիկի Մելիքյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2020 թվականի հուլիսի 10-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 14-ի որոշմանը՝ հիմք ընդունելով

Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն

ենթակա չէ բողոքարկման:

՞Նախագահող՝ Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատավորներ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

ՀՕՏՏՕՏՕՕՕ Ս. ՕՇԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 սեպտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ԵԴ/0610/06/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել