Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարգսյան — ԵԴ/37531/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ԵԴ/37531/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/37531/02/1928 փետրվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Սաթենիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2022 թվականի որոշման դեմ ըստ Սաթենիկ Սարգսյանի հայցի ընդդեմ «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` կարգապահական տույժ կիրառելու մասին հրամաններն անվավեր ճանաձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Սաթենիկ Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության տնօրեն Նունե Ավետիսյանի իրեն խիստ նկատողություն հայտարարելու մասին 20.06.2019 թվականի թիվ 30-Ա ն 04.10.2019 թվականի թիվ 54-Ա հրամանները

Ամբողջ Տեքստ

ՀՆՔ ՀԱ».

ԱՏԵՆ

ԳԱՈՑՔ

)/ տ 2.2)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/37531/02/19 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/37531/02/19

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

Դատավորներ՝ Տ. Նազարյան

Ա. Պետրոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի փետրվարի 28-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սաթենիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2022 թվականի որոշման դեմ ըստ Սաթենիկ Սարգսյանի հայցի ընդդեմ «Ժամանակակից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` կարգապահական տույժ կիրառելու մասին հրամաններն անվավեր ճանաձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սաթենիկ Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության տնօրեն Նունե Ավետիսյանի իրեն խիստ նկատողություն հայտարարելու մասին 20.06.2019 թվականի թիվ 30-Ա ն 04.10.2019 թվականի թիվ 54-Ա հրամանները:

2

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 18.10.2021 թվականի վճռով հայցը մերժվել է, դատական ծախսերի հարցը համարվել է լուծված:

Դատարանի 28.11.2021 թվականի լրացուցիչ վճռով վճռվել է Սաթենիկ Սարգսյանից բռնագանձել 180.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանական ծառայությունների դիմաց խելամիտ վարձատրության գումար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.03.2022 թվականի որոշմամբ Սաթենիկ Սարգսյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 18.10.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ. դատական ծախսերի հարցը համարվել է լուծված:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սաթենիկ Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ, 214-րդ, 216-րդ, 218-րդ, 220-224-րդ ն 226-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-59-րդ, 62-րդ, 66-րդ, 67-րդ, 84-րդ, 85-րդ, 213-րդ ու 214-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կազմակերպության տնօրեն Նունե Ավետիսյանի կողմից չի պահպանվել կարգապահական տույժի կիրառման կարգը, ինքը տեղյակ չի եղել, չի ծանոթացել վիճարկվող հրամաններին, խախտվել են գործավարության տարրական կանոնները: (Թիվ 30-Ա հրամանն արձակելիս Կազմակերպության տնօրեն Նունե Ավետիսյանը չի պահանջել գրավոր բացատրություն՝ խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ինքը, դիմելով Դատարան, պահանջել է անհատական իրավական ակտերը ճանաչել անվավեր, քանի որ դրանցում նշված չեն աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական ն իրավական հիմքը: Ավելին՝ Կազմակերպության կողմից խախտվել է իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ Կազմակերպության տնօրեն Նունե Ավետիսյանը չի ներկայացրել իրենից բացատրություն պահանջելու փաստը հաստատող ապացույց՝ փոխարենը, հետագայում կեղծ ապացույցներ ստեղծելով, կազմել է հետին ամսաթվով ակտ այն մասին, որ իբրն թե ինքը հրաժարվել է ստանալ ակտը: Այդ

3

հանգամանքը հիմնավորվում է թիվ 26422001 փորձագիտական եզրակացությամբ, որի համաձայն՝ 13.06.2019 թվականին թվագրված ակտում առկա ստորագրություններն ունեն մինչն մեկ տարվա կատարման վաղեմություն՝ հաշված փորձաքննության կատարման օրվանից, այսինքն, դրանք չեն կատարվել ակտում նշված ամսաթվին՝ 13.06.2019 թվականին, այլ կատարվել են 05.11.2019 թվականից հետո: Ուստի, թիվ 26422001 փորձագիտական եզրակացությունն ստորադաս դատարանների կողմից պատշաճ չի գնահատվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ իր նկատմամբ կարգապահական տույժերը կիրառելիս Կազմակերպության տնօրեն Նունե Ավետիսյանի կողմից չի ընտրվել համապատասխան կարգապահական տույժի տեսակը ն կարգապահական տույժ կիրառելու հրամանում հաշվի չեն առնվել ինչպես խախտման ծանրությունը, բնույթն ու հետնանքները, այնպես էլ իր մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները ն իր՝ նախկինում կատարած աշխատանքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.03.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Սույն գործով հիմնավորվել է, որ 20.06.2019 թվականի թիվ 30-Ա ն 04.10.2019 թվականի թիվ 54-Ա հրամանների հիմքում դրված փաստական հիմքը՝ աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունների պարբերաբար ոչ պատշաճ կատարելը, առկա է: Հիմնավոր է նան այն տույժի տեսակը, որը կիրառվել է Սաթենիկ Սարգսյանի նկատմամբ:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) 30.08.2006 թվականին Կազմակերպության ն Սաթենիկ Սարգսյանի միջն կնքված աշխատանքային պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Սաթենիկ Սարգսյանը նշանակվել է Կազմակերպության էքսկուրսավարի պաշտոնում (հատոր 1-ին, գ.թ. 32, 33).

2) Կազմակերպության տնօրեն Ն. Ավետիսյանը 20.06.2019 թվականին ընդունել է «Էքսկուրսավար Սաթենի Սարգսյանի կողմից աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով կարգապահական տույժ կիրառելու մասին» հետնյալ բովանդակությամբ թիվ 30-Ա հրամանը.

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրեեսգրքի 223-րդ հոդվածի պահանջներով'

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

Լ Սաթենիկ Սարգսյանի կողմից աշխատանքային պարտականությունեերը (վարել էքսկուրսիաներ թանգարանի այցելուների համար հիմեական ցուցասրահում ն

4

ժամանակավոր ցուցահանդեսների սրահում) պարբերաբար ոչ պատշաճ կատարելու պատճառով 2019 թվականի հունիսի 20-ին կիրառել խիստ նկատողություն կարգապահական տույժը:

2 Սույն հրամաեը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից» (հատոր 1-ին, գ.թ. 82).

3) Կազմակերպության տնօրեն Ն. Ավետիսյանը 04.10.2019 թվականին ընդունել է «Էքսկուրսավար Սաթենի Սարգսյանի կողմից աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով կարգապահական տույժ կիրառելու մասին» հետնյալ բովանդակությամբ թիվ 54-Ա հրամանը.

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի պահանջներով'

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

Լ Սաթենիկ Սարգսյանի կողմից աշխատանքային պարտականությունները (վարել էքսկուրսիաներ թանգարանի այցելուների համար ինչպես հիմեական ցուցասրահում, այեպես էլ ժամանակավոր ցուցահանդեսների սրահում ցուցահանդեսի առկայության դեպքում) պարբերաբար ոչ պատշաճ կատարելու պատճառով 2019 թվականի հոկտեմբերի 4-ին կիրառել խիստ նկատողություն կարգապահական տույժը:

2 Սույն հրամաեը ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից» (հատոր 1-ին, գ.թ. 85).

4) 04.11.2019 թվականին Սաթենիկ Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կազմակերպության 04.10.2019 թվականի թիվ 54-Ա հրամանը (հատոր 1-ին, գ.թ. 3-7): 05.12.2019 թվականին Սաթենիկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ հայցի առարկան լրացնելու մասին` միջնորդելով անվավեր ճանաչել նան Կազմակերպության տնօրեն Նունե Ավետիսյանի՝ իրեն խիստ նկատողություն հայտարարելու մասին 20.06.2019 թվականի թիվ 30-Ա: Դատարանի 09.12.2019 «Հայցային պահանջը լրացնելը թույլատրելու մասին» որոշմամբ միջնորդությունը բավարարվել է՝ Սաթենիկ Սարգսյանին թույլ է տրվել լրացնել պահանջը (հատոր 1-ին, գ.թ. 109-112).

5) Սաթենիկ Սարգսյանը հայցի հիմքում, ի թիվս այլնի, դրել է այն, որ վիճարկվող հրամանները չեն պարունակում իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը (հատոր 1-ին, գ.թ. 3-7, 109-112):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է

5

համարում անդրադառնալ աշխատողին կարգապահական պատասխանատմվության ենթարկելու մասին անհատական իրավական ակտում աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փասրական ն իրավական հիմքը նշելու անհրաժեշտության հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը՝ նույն օրենսգրքի ն այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական ն հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների ն ազատությունների, պատվի ն բարի համբավի պաշտպանության համար:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, նույն օրենսգրքով, օրենքներով, այլ իրավական ակտերով, աշխատանքային ն կոլեկտիվ պայմանագրերով: (...)

Վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության Ա աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթներըր՝ ենթակա են պարտադիր կատարման բոլոր գործատուների (քաղաքացիներ կամ կազմակերպություններ) համար` անկախ նրանց կազմակերպական-իրավական ն սեփականության ձնից:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով նույն օրենսգրքի պահանջները:

Հայաստանի 0Հանրապետութան աշխատանքային օրենսդրության նորմի մեկնաբանումը չպետք է փոփոխի դրա իմաստը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուները, աշխատողները ն նրանց ներկայացուցիչներն իրենց իրավունքներն իրականացնելիս ն պարտականությունները կատարելիս պարտավոր են պահպանել օրենքը, գործել բարեխիղճ ն ողջամիտ: Աշխատանքային իրավունքների չարաշահումն արգելվում է:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 38-րդ հոդվածի 1ժին մասի -համաձայն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

Նույն հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացվում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ գործատուի իրավական ակտն անվավեր ճանաչելով:

6

Վիճելի իրավահարաբերությաան նկատմամբ կիրառելի խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն` կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողը:

Վիճելի իրավահարաբերությաան նկատմամբ կիրառելի խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետնյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) նույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 224-րդ հոդվածի համաձայն` կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը ն դրա հետնանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները ն աշխատողի՝ նախկինում կատարած աշխատանքը:

Վիճելի իրավահարաբերությաան նկատմամբ կիրառելի խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-Նին մասի համաձայն՝ մինչն կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն կարգապահական տույժը կարող է բողոքարկվել դատական կարգով՝ տվյալ կարգապահական տույժը կիրառելու մասին իրավական ակտն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն գլխով |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Գլուխ 24. Առանձին աշխատանքային վեճերով վարույթը) սահմանված կարգով քննում ն լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման ն աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ՝ աշխատանքային վեճ):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկվող անհատական իրավական ակտում օրենքով սահմանված՝

7

անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների խախտումն ինքնին հիմք չէ այդ ակտն անվավեր ճանաձելու համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե՝

1) դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը.

2) պատասխանողի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով գործատուի անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու հիմքերին, իրավական դիրքորոշում է հայտնել, որ աշխատանքից ազատելու հրամանի բովանդակությունից պետք է աշխատողի համար հասկանալի լինի, թե ինչ հիմքով է նա ենթարկվում կարգապահական պատասխանատվության, կոնկրետ իր կողմից կատարված որ արարքի համար է գործատուն իր նկատմամբ կիրառում կարգապահական պատասխանատվության միջոցներ, այսինքն հրամանը պետք է պարունակի փաստական հիմքի մասին որնէ նշում: Մասնավորապես հրամանում պետք է նշվի, թե ինչ արարք է կատարել աշխատողը կամ հղում կատարվի որնէ փաստաթղթի, որի ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի արձանագրել աշխատողի կողմից թույլ տրված խախտումը, որը հանգեցրել է կարգապահական տույժի: Փաստական ն իրավական հիմքերից թեկուզն մեկի բացակայությունն անվերապահորեն հանգեցնում է վիճարկվող անհատական իրավական ակտի անվավեր ճանաչման անկախ աշխատողին աշխատանքից ազատելու հիմքերի առկայությունից (տես Արմինե Դավթյանն ըեդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ն սպորտի նախարարության թիվ ԵԴ/35653/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.04.2023 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործող օրենսդրությունը գործատուի կողմից աշխատողի վերաբերյալ ընդունված անհատական իրավական ակտն անվավեր ճանաչելու անվերապահ Ա ինքնուրույն հիմքեր է դիտարկում բոլոր այն դեպքերը, երբ գործով հաստատվում է, որ՝

1)աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են առանց օրինական հիմքի, այլ կերպ ասած` անհատական իրավական ակտի հիմքում դրված է օրենքով չնախատեսված կամ տվյալ իրավահարաբերության նկատմամբ ոչ կիրառելի հիմք (փաստական հանգամանք) կամ թեն աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են օրենքով նախատեսված հիմքով, սակայն վերջինիս առկայությունը հերքվել է կամ մնացել է վիճելի (չի ապացուցվել),

2) անհատական իրավական ակտը չի պարունակում աշխատանքային

8

պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը, այլ կերպ ասած՝ չի պարունակում հղում աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը սահմանող իրավական նորմին կամ տեղեկատվություն այն փաստերի մասին, որոնց առկայության պարագայում անհատական իրավական ակտում վկայակոչված նորմը, ըստ գործատուի, նրան իրավունք է վերապահում փոփոխելու կամ լուծելու աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ նրան ենթարկելու կարգապահական պատասխանատվության,

3) գործատուի կողմից խախտվել է աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը (տես Հայկ Ադամյանն ընդդեմ «Սիսկո Ինտերնեթուռրքիեգ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/49421/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.05.2024 թվականի որոշումը):

Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել, որ աշխատանքային պայմանագիրը փոփոխելիս, լուծելիս կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս գործատուի կողմից ընդունվող անհատական իրավական ակտի ձնակերպումը չի կարող կրել կամայական բնույթ, այլ այն պետք է բավարարի «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին: Մասնավորապես՝ դրանում, ի թիվս այլի, պետք է ճշգրտորեն նշվեն այն օրենսդրական հիմքերը՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համապատասխան հոդվածը, մասը, կետը ն ենթակետը, եթե հոդվածն ունի նման կառուցվածք, որտեղ ամրագրված են տվյալ փաստակազմը սահմանող ու աշխատանքային պայմանագրի լուծում նախատեսող իրավանորմկեր)ը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ, չնայած վերը նշված օրենսդրական պահանջն ունի իմպերատիվ բնութ, այդուհանդերձ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իրավակարգավորման ուժով վիճարկվող անհատական իրավական ակտում Օրենքով սահմանված` անհատական իրավական ակտերին վերաբերող պահանջների՝ գործատուի կողմից թույլ տրված ձնական բնույթի խախտումները չեն կարող հիմք հանդիսանալ այդ ակտն անվավեր ճանաչելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ աշխատողի նկատմամբ ընդունված ն դատական կարգով վիճարկվող անհատական իրավական ակտը դատարանի կողմից ենթակա է անվավեր ճանաչման անկախ աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրինական հիմքի առկայությունից ոչ թե դրանում Օրենքով սահմանված ցանկացած պահանջի խախտում թույլ տրված լինելու, այլ բացառապես այն դեպքերում, երբ անհատական իրավական ակտում իսպառ բացակայում է գործատուի կողմից

9

աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը: Այլ կերպ ասած՝ եթե անհատական իրավական ակտը պարունակում է հղում այն իրավական նորմին, որը, ըստ գործատուի, նրան իրավունք է վերապահում փոփոխելու կամ լուծելու աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ նրան ենթարկելու կարգապահական պատասխանատվության, իսկ անհատական ակտի հիմքում գործատուի կողմից դրված ն դրանում նշված փաստական հանգամանքները վկայակոչված իրավական նորմերի հետ համակցության մեջ թույլ են տալիս ճշգրտորեն որոշել անհատական իրավական ակտն ընդունելիս գործատուի կողմից կիրառված իրավական նորմլ(եր)ը, վիճարկվող անհատական ակտը չի կարող անվավեր ճանաչվել բացառապես այն հիմքով, որ դրանում չեն պահպանվել Օրենքով անհատական իրավական ակտերին ներկայացվող ձնական պահանջները:

Վերոշադարդրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործատուի կողմից ընդունված անհատական իրավական ակտին վերաբերող` օրենքով սահմանված` օրենսդրական տեխնիկայի, իրավական ակտի կառուցվածքի կամ նմանատիպ այլ պահանջների խախտումը դատարանի կողմից պետք է որակվի որպես ձնական ն չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման համար, հաշվի առնելով նան տվյալ անհատական իրավական ակտի համար հիմք հանդիսացած ն դրանում նշված փաստական հանգամանքները, առավել նս, երբ աշխատանքային վեճերով վարույթներում դատարանի հիմնական նպատակն ու առաքելությունն աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրինական հիմքի առկայությունն ստուգելն է (տես Կարո Միքայելյանն ընդդեմ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/30480/02/19 քաղաքացիական գործով 04.11.2024 թվակաին որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, արձանագրում է, որ գործող օրենսդրությունն 6աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին անհատական իրավական ակտում դրա փաստական կամ իրավական հիմքերը նշված չլինելու փաստը դիտարկում է որպես համապատասխան անհատական իրավական ակտն անվավեր ճանաձելու անվերապահ ն ինքնուրույն հիմք: Այլ կերպ ասած, աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին անհատական իրավական ակտը դատարանները պետք է ճանաչեն անվավեր բոլոր այն դեպքերում, երբ գործով հաստատվում է, որ այն չի պարունակում որնէ հղում աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք սահմանող իրավական նորմին (լիազորող նորմին) կամ տեղեկատվություն այն փաստերի մասին, որոնց առկայության պարագայում,

10

ըստ գործատուի, անհատական իրավական ակտում վկայակոչված լիազորող նորմը նրան իրավունք է վերապահել աշխատողին ենթարկելու կարգապահական

պատասխանատվության:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումն ունի իմպերատիվ բնույթ, քանի որ դատարանին չի վերապահում հայեցողական վարքագիծ դրսնորելու հնարավորություն՝ կախված գործի հանգամանքներից ն վիճելի աշխատանքային իրավահարաբերության առանձնահատկություններից, ինչպես նան աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական ու իրավական հիմքերի առկայությունից: Այն բոլոր դեպքերում, երբ գործատուի կողմից վերը շարադրված իրավաընկալմամբ չեն պահպանվել անհատական իրավական ակտում

համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը նշելու պահանջը կամ աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտով սահմանված կարգը, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, աշխատողի խախտված իրավունքները ենթակա են վերականգնման:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Սաթենիկ Սարգսյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Կազմակերպության՝ պահանջելով անվավեր ճանաչել Կազմակերպության տնօրեն Նունե Ավետիսյանի՝ իրեն խիստ նկատողություն հայտարարելու մասին 20.06.2019 թվականի թիվ 30-Ա ն 04.10.2019 թվականի թիվ 54-Ա հրամանները հայցի հիմքում դնելով նան այն, որ վիճարկվող հրամանները չեն պարունակում իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը:

Կազմակերպության ն Սաթենիկ Սարգսյանի միջն 30.08.2006 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ Սաթենիկ Սարգսյանը նշանակվել է Կազմակերպության էքսկուրսավարի պաշտոնում:

20.06.2019 թվականին Կազմակերպության տնօրեն Ն. Ավետիսյանն ընդունել է «Էքսկուրսավար Սաթենի Սարգսյանի կողմից աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով կարգապահական տույժ կիրառելու մասին» հետնյալ բովանդակությամբ թիվ 30-Ա հրամանը.

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի պահանջներով'

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

Լ Սաթենիկ Սարգսյանի կողմից աշխատանքային պարտականությունները (վարել էքսկուրսիաներ թանգարանի այցելուների համար հիմեական ցուցասրահում ն

11

ժամանակավոր ցուցահանդեսների սրահում) պարբերաբար ոչ պատշաճ կատարելու պատճառով 2019 թվականի հունիսի 20-ին կիրառել խիստ նկատողություն կարգապահական տույժը (..)»:

04.10.2019 թվականին Կազմակերպության տնօրեն Ն. Ավետիսյանը ընդունել է «Էքսկուրսավար Սաթենի Սարգսյանի կողմից աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով կարգապահական տույժ կիրառելու մասին» հետնյալ բովանդակությամբ թիվ 54-Ա հրամանը.

«Ղեկավարվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի պահանջներով'

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

Լ Սաթենիկ Սարգսյանի կողմից աշխատանքային պարտականություննեերը (վարել էքսկուրսիաներ թանգարանի այցելուների համար ինչպես հիմեական ցուցասրահում, այեպես էլ ժամանակավոր ցուցահանդեսների սրահում" ցուցահանդեսի առկայության դեպքում) պարբերաբար ոչ պատշաճ կատարելու պատճառով 2019 թվականի հոկտեմբերի 4-ին կիրառել խիստ նկատողություն կարգապահական տույժը (..)»:

Դատարանը 18.10.2021 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(...) ընացակարգային խախտում գործատուի կողմից երկու հրամանների արձակման գործընթացում թույլ չի տրվել»:

Վերաքննիչ դատարանը, 17.03.2022 թվականի որոշմամբ ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի դիրքորոշումը, Սաթենիկ Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(.) վիճարկող անհատական իրավական ակտերը համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին, դրաեց արձակման գործընթացում պահպանվել են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային նորմերը, ինչպես նան առկա է դրանց հիմքում դրված փաստական հիմքը' աշխատակցի կողմից աշխատանքային պարտականությունների պարբերաբար ոչ պատշաճ կատարումը: Վերաքենիչ դատարանը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանի եզրահանգումներն իրավաչափ են, առկա չեն վիճարկվող հրամաններն անվավեր ճանաչելու հիմքեր, վիճարկվող դատական ակտն օրինական է, հիմեավոր ն պատճառաբանված, իսկ բողոքաբերի փաստարկներն ու պատճաբանությունները հիմք չեն դատական ակտի բեկանման համար»:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն քաղաքացիական գործի քննության շրջանակներում ստորադաս դատարանները, անտեսելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումն առ այն, որ դատարանը բոլոր դեպքերում վիճարկվող անհատական ակտը ճանաչում է անվավեր, եթե դրանում նշված չէ համապատասխանաբար աշխատանքային պայմանագիրը փոփոխելու, լուծելու կամ աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքը, վեճի լուծման նպատակով անդրադարձել են այն հարցին, թե արդյոք Կազմակերպության կողմից

12

կարգապահական տույժ կիրառելիս պահպանվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածի պահանջները: Մինչդեռ, հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պետք է առաջին հերթին պարզեին հայցի հիմքն այն մասին, թե արդյո՞ք վիճարկվող հրամաններում աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու փաստական կամ իրավական հիմքն առկա է:

Հաշվի առնելով այն, որ կարգապահական տույժ կիրառելն ուղղակիորեն ազդեցություն է ունենում աշխատողի աշխատանքային իրավունքների ն, պարտականությունների վրա ու անհրաժեշտ է բացառել տնօրեն-աշխատող աստիճանակարգության պատճառով հնարավոր այն իրավիճակը, երբ աշխատողը կամայականորեն կարող է հայտնվել իր համար անբարենպաստ դրության մեջ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ աշխատողի համար լիարժեք պետք է հասկանալի լինի, թե ինչու է իր նկատմամբ կիրառվում կարգապահական տույժ: Այս ամենն ապահովելու համար կարգապահական տույժ կիրառելու հրամանում մանրամասն պետք է նշվի այն արարքը (արարքները), որի համար աշխատողը ենթարկվում է ապատասխանատվության: Հակառակ դեպքում կխախտվեն 0աշխատանքային օրենսդրության մի շարք սկզբունքներ, այդ թվում՝ աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարության, յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովման, աշխատանքային հարաբերությունների կայունության ն այլ սկզբունքները:

Սույն գործով վիճարկվող հրամանների բովանդակության ուսումնասիրությունը թույլ է տալիս արձանագրել, որ դրանցում նշված չէ Սաթենիկ Սարգսյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու փաստական հիմքը՝ այն փաստերի շրջանակը, որոնց առկայության հետ իրավական նորմերը կապում են աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործատուի սուբյեկտիվ իրավունքի ծագումը՝ կոնկրետ իրավիճակում գործատուին թույլ տալով արձանագրել աշխատանքային կարգապահության խախտում ու աշխատողին ենթարկել կարգապահական պատասխանատվության: Փոխարենը վիճարկվող թիվ 30-Ա հրամանում որպես կարգապահական տույժ կիրառելու «պատճա» նշվել է «Սաթենիկ Սարգսյանի կողմից աշխատանքային

պարպտականությունեերը (վարել էքսկուրսիաներ թանգարանի այցելուների համար հիմնական ցուցասրահում ն ժամանակավոր ցուցահանդեսների սրահում) պարբերաբար ոչ պատշաճ կատարելը», իսկ թիվ 54-Ա հրամանում' «Սաթենիկ Սարգսյանի կողմից աշխատանքային պարտականությունները (վարել էքսկուրսիաներ թանգարանի այցելուների համար իեչպես հիմնական ցուցասրահում, այեպես էլ ժամանակավոր ցուցահանդեսների սրահում` ցուցահանդեսի առկայության դեպքում) պարբերաբար ոչ պատշաճ կատարելը» արտահայտությունները, այնինչ նման ձնակերպումների մեջ տեղ գտած՝ «Սաթենիկ Սարգսյանի կողմից աշխատանքային պարտականությունները ... պարբերաբար ոչ պատշաճ կատարելը» արտահայտությունը, ըստ էության, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ

13

հոդվածում սահմանված իրավական նորմի դիսպոզիցիայում օրենսդրի կողմից արժնորված այն «հնարավոր» իրավաբանական փաստի (աշխատողի հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի) նկարագրության վերարտադրությունն է, որը պոզիտիվ իրավունքի տեսանկյունից կարող է գործատուի կողմից որակվել որպես աշխատանքային կարգապահության խախտում, որն էլ, իր հերթին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 222-րդ հոդվածի համաձայն առաջացնում է աշխատողի նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու գործատուի սուբյեկտիվ իրավունքը: Ինչ վերաբերում է «(վարել էքսկուրսիաներ թանգարանի այցելուների համար հիմեական ցուցասրահում ն ժամանակավոր ցուցահանդեսների սրահում)», «(վարել էքսկուրսիաներ թանգարանի այցելուների համար հիմեական ցուցասրահում ն ժամանակավոր ցուցահանդեսների սրահում») արրտահայտություններին, ապա դրանք աշխատողի համապատասխան աշխատանքային պարտականության նկարագրությունն են, որի ենթադրյալ խախտումը գործատուի կողմից դիտարկվել է որպես աշխատանքային կարգապահության խախտում:

Միննույն ժամանակ քննարկվող անհատական ակտերը չեն պարունակում որնէ տեղեկատվություն վիճելի իրավահարաբերության շրջանակներում Սաթենիկ Սարգսյանի կողմից դրսնորած վարքագծի կոնկրետ դրսնորումների (փաստերի) մասին, որոնք գործատուի կողմից գնահատվել են որպես Սաթենիկ Սարգսյանի կողմից իր պարտականության ոչ պատշաճ կատարում, հնարավորություն չեն տալիս բացահայտելու, թե ինչպես, երբ ու ինչպիսի պարբերականությամբ է Սաթենիկ Սարգսյանի կողմից դրսնորվել իր աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարումը, իսկ ապա նան՝ իրականացնելու աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրինական հիմքի առկայության դատական ստուգումը: Նշված ակտերը չեն պարունակում նան հղում որնէ փաստաթղթի (արձանագրություն, բացատրություն ն այլն), որի ուսումնասիրության արդյունքում հնարավոր կլինի արձանագրել աշխատողի կողմից թույլ տրված կոնկրետ խախտումները, որոնք հանգեցրել են կարգապահական տույժի: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող անհատական ակտերը չեն պարունակում Սաթենիկ Սարգսյանին կարգապահական

պատասխանատվության ենթարկելու փաստական հիմքերը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, հետնաբար վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.03.2022 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սուն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ

14

բեկանելու ն փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նան գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը ն նկատի ունենալով այն, որ Սաթենիկ Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վիճարկվող հրամաններում բացակայում է հրամանի փաստական հիմքը, ինչն ինքնին բավարար է վերը նշված հրամաններն անվավեր ճանաչելու համար` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ վճռաբեկ բողոքում նշված նյութական ու դատավարական իրավունքի նորմերի մյուս խախտումներին:

Վերոգրյալ պատճառաբանություններով միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը ն վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետական տուրքի վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու, պետական տուրքը ն դրա դրույքաչափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

15

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դրամական ն ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում ն գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորն օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա պետական տուրքը դատական ակտով բռնագանձվում է պետական տուրքի վճարումից չազատված գործին մասնակցող մյուս անձից՝ բավարարված պահանջների չափին համամասնորեն:

Մինչե 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերի հետ կապված պահանջները ներկայացվում են բացառապես տվյալ գործի շրջանակներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին ն թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան դատարանի ն գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել ր դատական սպաշտպանությաան իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ) կանոններին համապատասխան:

Մինչն 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները՝ աշխատավարձի ն դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման Ա աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նան դատարանի վճիռների ն որոշումների դեմ վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար:

Մինչն 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետնյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով:

1

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
28 փետրվարի, 2025 թ.
Գործի #:
ԵԴ/37531/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել