Առուստամյան — ԼԴ/0004/12/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 13-ի դատավճռով Վանիկ Արարատի Առուստամյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, ն դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու պահից: ՀՇ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ պաշտպան
Ամբողջ Տեքստ
նջ ի ԼԴ/0004/12/22
/7Ն ՀՅ Տ
ԹՎ ՀՈՑ
ՆՈՆ ՈԱ» «ԶԱՏ Մ.
ւ / ՋԵՐ ՉԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Լոռու մարզի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության դատարան,
նախագահող դատավոր Մ.Հարությունյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ա.Վարդանյան
22 փետրվարի 2024 թվական ք.Երնան
ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով դատապարտյալ Վանիկ Արարատի Առուստամյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 13-ի դատավճռով Վանիկ Արարատի Առուստամյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նան ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, ն դատապարտվել ազատազրկման՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս 15 (տասնհինգ) օր ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է փաստացի արգելանքի վերցնելու պահից:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարվել է, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունվարի 13-ի դատավճիռը` պատժի մասով բեկանվել ն փոփոխվել է. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ Վանիկ Առուստամյանը դատապարտվել է ազատազրկման՝ 3 (երեք) տարի ժամկետով:
11. ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր»
քրեակատարողական հիմնարկի պետի՝ 2022 թվականի մարտի Լի որոշմամբ դատապարտյալ Վ.Առուստամյանի նկատմամբ ազատազրկման ձնով նշանակված պատիժը «Էրեբունի-Երնանի հիմնադրման 2800-ամյակի ն Հայաստանի առաջին հանրապետության անկախության հոչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի Լի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 8-րդ մասի հիման վրա 9 (ինը) ամիս ժամկետով կրճատվել է ու վերջինիս թողնվել է կրելու ազատազրկում՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:
2 Քրեակատարողական ն պրոբացիայի պետական ծառայությունների զեկույցների հաշվառմամբ, ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը 2022 թվականի նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել դատապարտյալ Վ.Առուստամյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին, ն նոյեմբերի
Յ
15-ին միջնորդագրով ներկայացրել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 2Լի որոշմամբ դատապարտյալ Վ.Առուստամյանն պատժից: պայմանական վաղաժամկետ ազատելը մերժվել է:
3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2023 թվականի հունվարի 3Լի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 2Լի որոշումը բեկանել ն փոփոխել է: Դատապարտյալ Վ.Առուստամյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է ազատազրկման ձնով պատժի չկրած մասը՝ 1 (մեկ) տարի 1 (մեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով ազատազրկումը կրելուց՝ պատժի չկրած մասի ժամանակահատվածով սահմանված փորձաշրջանի ընթացքում առանց վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու ու բնակության վայրը փոխելու դեպքում հիշյալ մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելու պարտականություններ դնելով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի մարտի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է վարույթի ելքի վրա:
Այսպես, բողոքաբերը նշել է, որ Վ.Առուստամյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը պետք է որոշվեր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ
4
հոդվածի իրավակարգավորումներով: Այդ հետնությունը բողոքի հեղինակը պայմանավորել է նրանով, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 85-րդ հոդվածով նախատեսված՝ պատժի պարտադիր կրման ժամանակահատվածի
կանոնակարգումը որպես դատապարտյալ Վ.Առուստամյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն՝ նույն օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն` հետադարձության ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի սախապայմանն առկա չէ: ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նույնպես նախատեսված չէ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն:
Նշվածի հետ մեկտեղ, բողոքի հեղինակը փաստարկել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի շրջանակում քրեական ն քրեակատարողական օրենսդրություններիի խնդիրներ, տարբեր են. նշված ինստիտուտի գործադրմանն առնչվող իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քրեական օրենսգրքով, որտեղ սահմանված են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքով նախատեսված են քննարկվող ինստիտուտին վերաբերող այլ հարցեր, մասնավորապես, իրավասու մարմինների կողմից կազմվող զեկույցների բովանդակությունը, դրանց կազմելու ժամկետը, չափանիշները, այդ գործընթացում դատապարտյալի ն քրեակատարողական հիմնարկի վարչակազմի իրավունքներն ու պարտականությունները:
5. Բողոքաբերն անդրադարձել է նան Վերաքննիչ դատարանի՝ առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Վ.Առուստամյանի վերասոցիալականացման հնարավորության մասին Վերաքննիչ դատարանի հետնության
հիմնավորվածությանը:
6. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունվարի 3Լի որոշումը ն օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշմանը:
5
Վճոաբեկ բողոքի պատասխանը.
7. Դատապարտյալ Վ.Առուստամյանի պաշտպան Կ.Ղալումյանը ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը չի բովանդակում ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը կիրառելու անհնարինությունը հիմնավորող իրավական հիմք:
Անդրադառնալով առանց պատժի մնացած մասը կրելու դատապարտյալ Վ.Առուստամյանի վերասոցիալականացման հնարավորության կապակցությամբ բողոքաբերի փաստարկներին պաշտպանն ըստ էության գտել է, որ դրանք կառուցված չեն վերջինիս վարքագծի, նրա անձի ն կատարած հանցագործության մասին տվյալնեի բազմակողմանի ուսումնասիրության, վերլուծութան ու համակցության մեջ գնահատման վրա:
8. Վերոշարադրյալի հիման վրա, պաշտպան Կ.Ղալումյանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Բաղդասարյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Վ.Առուստամյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով նշանակված ն համաներման ակտի կիրառմամբ փոփոխված պատժի սկիզբը հաշվարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 29-ից':
10. Առաջին ատյանի դատարանը, մերժելով դատապարտյալ Վ.Առուստամյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիրը, իր դատական ակտը պատճառաբանել է հետնյալ կերպ. «(.) /Դատապարտյալ Վանիկ Առուստամյանը դատապարտվել է ազատազրկման 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի Արդ հոդվածի 2րդ մասի 141րդ կերով նախատեսված արարք կատարելու համար, որը դասվում է ծանր
հանցագործությունների շարքին: Տվյալ դեպքում դատապարտյալը կարող է պատժից ւՏե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 4-5:
6
պայմանական վաղաժամկետ ազատվել միայն պավժի ժամկետի առնվազն կեսը կրելուց հեզտ:
(-) 12021 թվականի մայիսի 5-ին ընդունված ն 2022 թվականի հուլիսի Էին ուժի մեջ մտած ՀՀ/քրեական օրենսգիրքը նրա նկատմամի կիրառելուհնարավորությունը քննարկելիս պետք է հաշվի առնել, թե ինչ փոփոխություն է տեղի ունեցել: Սույն դեպքում Վանիկ Առուստամյանի համար ընդունվել է նրա անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք, սակայն ՀՀ քրեական օրենսգրքով այդ դրույթի հետադարձ ուժ ունենալու մասին իրավակարգավորում առկա չէ, այ կերպ -ասած՝ դատապարմյալների համար սույն փոփոխությունը չունի հերադարձ ուժ, քաւնի որ դրա հետադարձ ուժ ունենալու մասին ՀՀ քրեական օրենսգրքում ն «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքում նշում առկա չէ: (..)»՛:
1. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն՝ «(.) Վերաքննիչ դատարանը (») արձանագրում է, որ պատիժն իրականացնող մարմինը դատապարտյալ Վ.Առուարամյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազավելու իրավունքի ծագման պահր հաշվարկելիս գործել է իրավաչավտրեն, որպիսի հեվտնության հանգում է հետնյալ իրավական վերլուծության ն դատողության արդյունքներով
Այսպես, (..) դատապարտյալ Վ.Առուստամյանը) պատիժը սկսել է կրել 2004 թվականի դեկտեմբերի 24-ի օրենսգրքի (այսուհեվ: Հին ՔԿՕ) իսկ պատժից նրան պայմանական վաղաժամկետ ազավտ արձակվելու միջնորդությունը ներկայացվել է արդեն 2022 թվականի հուլիսի Լից ուժի մեջ մտած օրենսգրքի (այսուհեւր՝ Նոր ՔԿՕ) ն դրա կարգավորումների ժաւմանակ:
Նոր ՔԿՕ-ի ուժի մեջ մտնելու ինավահարարերությունները կանոնակարգող նույն օրենսգրքի 169-րդ հողվածի Լին մասի համաձայն` «Սույն օրենսգիրքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի Էին (..»:
(-) Ժամանակի ընթացքում քրեակատարողական օրենքի գործողությունը կանոնակարգող դրույթը նախատեսված է Նոր ՔԿՕ 3-րդ հոդվածում (..):
շ Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 6165:
7
Վերոնշյալ իրավական նորմերի մեկնաբանման ե դրանք սույն գործի փաստական հանգամանքների հետ համադրելու արդյունքներով Վերաքննիչ դատարունն արձանագրում է, որ Նոր (ՔԿՕ-ն դատապարվյալ Վ.Առուատաւմյաւնի նկատմամբ նշանակված պատժի կատարումը, դրա կարգն ու պայմանները պայմանավորում է քրեակատարողական օրենքի (օրենսդրության) պատժի կատարման պահին գործելու հանգամանքով, ուստի՝ պատիժն ի կատարած ածող մարմիններն իրավաչափորեն ղեկավարվել են ճյուղային օրենադրությամի՝ Նոր ՔԿՕ դրույթներով ն կարգավորումներով:
Տվյալ հետնությունը հիմնավորվում է նան արորն ներկայացվող փաստարկով:
(-) Նոր ՔԿՕ Թ2-133-րդ հոդվածների վերոնշյալ կարգավորումներից ես հեվննում: է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ դատապարտյալի խրավունքը (լեգիտիմ ակնկալիքը ն այդ իրավունքը երաշխավորելու վերաբերյալ պատիժ իրականացնող (քրեակատարողական) մարմնի համարժեք ապարտականությունները ծագում են դատապարտյալի նկատմամբ նշանակված ն փաստացի կրած պատժի ժամկետի համապավղզաւախուն մասը լրանալու օրը, ինդ որում՝ պավժի կրած ն չկրած մասերի հաշվարկը պետք է կատարվի Հայաարանի Հանրապետության քրեական օրենսգիքով սահմանված կարգով:
Տվյալ իրավիճակում, մասնավորապես՝ երը դատապարտյալը պատիժ է կրում օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի հիման վրա, այլես նշանակված ն կրվող պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի համապտեքատրում ազատման քրեաիրավական պայմանների վերաբերյալ նորմերի) կիրառելիության հարցի պարզումը կրում է քինակատարողական բնույթ, այլ կերպ՝ պատժի մնացած մասից պայմանական վաղաժամկետ ազատման նաւն
քրեաիրավական պայմանների առկայությունը արուգելու ն պարզելու համար իրավասու քրեակավարողական մարմինը պետք է դիմի բլանկեվային նորմի, որպիսին տվյալ դեպքում հանդիսանում է ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հողվածը: Մասնավորապես՝ Նոր ՔԿՕ 2-րդ հողվածի 3-րդ մասի համաձայն՝ հենց Հայաստանի Հանրապետության քրնակատարողական (ճյուղային) օրենսդրությունն է սահմանում: «պատիժների կատարման ընդհանուր դրույթները ն ակզբունքները, պատիժների
8
կատարման կարգն ու պայմանները, (.., դրանց նկատմամբ իրականացվող հսկողությունն ու վերահսկողությունը, դատապարտյալի վերասոցիալականացման ն իրավահպատակ վարքագծի ձնավորման նպատակով հիմնական միջոցների կիրառումը, դատապարվյալի իրավական վիճակը, նրա իրավունքները ն ազատություններն ապահովելու երաշխիքները, պատիժ կատարող հիմնարկների ն մարմինների գործունեության, պատժից ազատելու ն դատապարտյալներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարգր, (...)»:
Պատժի կատարման փուլում ծագող վերը թվարկված հարցերի միայն որոշակի նեղ հատվածն է, որ ենթակա է լուծման դատարանի կողմից օրենքի ուղղակի պահանջով կամ էլ իրավական վեճ առաջանալու պարագայում:
Նոր ՔԿՕ 1Թ32րդ հոդվածի, դրանում վկայակոչված 1Թ33րդ հոդվածի բռվանդակությունից, այդ թվում՝ հոդվածների տեքարում ՀՀ քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի վրա ուղղակի հղում կատարելու փաւսվմից հենում է, որ օրենսդիրը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկեր ազատեվու քրեաիրավական պայմանների առկայության կամ բացակայության արուգումն ու փասպտումը պայմանավորում է նոր` 2022 թվականի հուլիսի Լից ուժի մեջ մած ՀՀ քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի հետ: Ընդ որու, Նոր ՔԿՕ վկայակոչված հոդվածներն այլ կերպ ընկալելու, մեկնաբանելու ն կիրառելունորմեր, այն որոշման մեջ նշված կերպով կիրառելու վերապահումներ տվյալ օրենսգրքի 169-րդ ն 170-րդ հոդվածներով չեն նախատեսվել:
Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ թեն ՀՀ (նոր) քրեական օրենսգրքի 85րդ հոդվածի 4րդ մասի կարգավորումը դատապարտյալ Վ.Առուստամյանի վիճակն բարելավող օրենք է, սակայն Հին քրեական օրենսգիքի (75-րդ հոդված) ն Նոր քրեական օրենսգրքի (85-րդ հողված) նորմերի մրցակցության խնդիրը բացակայում է, ենթադրյալ կոլիզիան լուծվել է ճյուղային (քրնեակափարողական) օրենսդրության մակարդակում, մասնավորապես՝ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված ն նույն թվականի հուլիսի Լից ուժի մեջ մտած Նոր ՔԿՕ-ի վերոնշյալ հոդվածներով ն իրավական կարգավորմամբ:
Ավելին, Առաջին ատյանի դատարանի` դատապարտյալ Վ.Առուստամյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու հիմքում դրված
9
քննարկվող հիմնավորումը չի բխում նան 2022 թվականի հուլիսի Լից ուժի մեջ մրած ՀՀ քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից, քանի որ՝
-վՎվատիժն ի կատար ածող իրավասու մարմինը Միջնորդությունը ներկայացրել է ՀՀ (նոր) քրեական օրենսգրքի ուժի մեջ մտած լինելու դրա գոլծողության ժամանակ,
- դատապարտյալի վիճակը բարելավող ՀՀՇ քրնական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի Լին կետով նախատեսված (տվյալ դեպքում՝ բլանկերային) նորմին պետք է տրվեր (չէր կարող չտրվել) հետադարձ ուժ, քանի որ բարելավող այդ նորմի նախատեսվել է մեկ այլ 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված ՀՀ քրեակատարողական (նոր) օրենսգրքով որի 5213 հոդվածների կիրառումն անխզելիորեն պայմանավորված է նան ՀՀ քրեական օրենսգիքի 85-րդ հոդվածի 2-րդ մասով նախաւտեսված նոր կարգավորման կիրաոմաեւմբ:
Վերաքննիչ Օ։0դատարանը, հաշվի առնելով նան (.) ներկայացված եզրահանգումը, արձանագրում է, որ (-) դատապարտյալ Վանիկ Առուստամյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելով՝ հնարավոր է հասնել (2022 թվականի մայիսի 5-ին ընդունված) ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված պատժի նպավտակներին՝ սոցիալական արդարության
վերականգնմանը, պավժի ենթարկված անձի ուղղմանը ն հանցագործությունների կանխմանը:
Վերաքննիչ դատարանի այդ եզրահանգումը պայմանավորված է որոշմամբ վկայակոչված) հանգամանքների համադրման ն գնահատման արդյունքներով (..)»:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների վերաբերյալ համապատասխան նորմի կիրառելիության հարցի պարզումը կրում է զուտ քրեակատարողական բնույթ:
5 Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 42-63:
10
ՃՇ քրեակատարողական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Հայասպանի Հանրապետության քրեակատարողական օրենադրության նպատակներն են դատապարտյալի վերասոցիալականացումը, երա իրավահպատակ վարքագծի ձնավորումը ն նոր հանցագործությունների կաւնխումը:
2 ՃՀայաարանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության խնդիրներն են՝ սահմանել պատիժների կատարման ն դատապարտյալի կողմից կրման, քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգն ու պայմաւնները, իրավարանական անձի նկազտմամը քրեաիրավական ներգործություն միջոցների կիրառման կարգն ու պայմաններ, դատապարտյալի
վերասոցիալականացման ն խրավանհպատակ վարքագծի ձնավորման հիմնական միջոցները, պաշտպանել նրա իրավունքները, ազավություններն ու օրինական շահերը, վերահսկել դատապարտյալի պարտաւկանությունների կատարումը, նախապատրաստել նրանց հասարակությունում վերաինտեգրմանը ն պատժից ազավվող անձաւնց ցուցաբերել առցիալական աջակցություն:
3. Հայասատանի Հանրապետության քրեակատարողական օրենադրությունը սահմանում է պատիժների կատարման ընդհանուր դրույթները ն ակզբունքները, պատիժների կատարման կարգն ու պայմանները, քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգը, դրանց նկատմամբ իրականացվող հակողությունն ու վերահսկողություն, դավապարտյալի| վերասոցիալականացման ն իրավահպատակ վարքագծի ձեավորման նպատակով հիմնական միջոցների կիրառումը, դատապարվյալի իրավական վիճակը, նրա իրավունքները ն ազատություններն ապահովելու երաշխիքները, պատիժ կատարող հիմնարկների ն մարմինների գործունեության, պատժից ազատելու ն դատապարտյալներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարգը, ինչպես նան իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրաոման կարգն ու պայմանները»:
Նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ «(..) 2. Պատիժների կատարումի, դափապարվյալի նկատմամբ քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառումը, ինչպես նան իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական
1
ներգործության միջոցների կիրառումը կարգավորվում են դրանց կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությաւմը:
3. Պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործությաւն այլ միջոցների կիրառման կարգն ու պայմանները խարացնելուն ուղղված կամ դատապարմյալի վիճակն այլ կերպ վատթարացնող դրույթները հետադարձ ուժ չունեն»:
Վկայակոչված իրավադրույթների բովանդակության հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեակատարողական օրենսգիրքը՝ որպես իրավունքի միասնական համակարգի ինքնուրույն ճյուղ, իրավական նորմերի ամբողջություն է, որոնք սահմանում են հանցանք կատարած անձի ն իրավաբանական անձի նկատմամբ դատարանի որոշմամբ նշանակված պատիժների ու քրեաիրավական ներգործության միջոցների կատարման ն կիրառման կարգն ու պայմաննեը, դրանց։ նկատմամբ իրականացվող հսկողությունն ն
վերահսկողությունը, դատապարտյալի վերասոցիալականացման ու
իրավահպատակ վարքագծի ձնավորման նպատակով հիմնական միջոցների կիրառումը, դատապարտյալի իրավական վիճակը, նրա իրավունքները ն ազատություններն ապահովելու երաշխիքները, պատիժ կատարող հիմնարկների ու մարմինների գործունեության, պատժից ազատելու ն դատապարտյալներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու կարգը, ինչպես նան իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման կարգն ու պայմանները:
Քրեակատարողական օրենսդրության առարկան կազմող վերը նշված հարաբերություննեը կարգավորվում են դատական ակտով սահմանված պատիժների ն քրեաիրավական ներգործության միջոցների կատարման կամ կիրառման պահին գործող քրեակատարողական օրենսդրությամբ, միակ բացառությունը՝ պատիժների կատարման ու քրեաիրավական ներգործության այլ միջոցների կիրառման կարգը ն պայմանները խստացնող կամ դատապարտյալի վիճակն այլ կերպ վատթարացնող քրեակատարողական նոր օրենքի կիրառման արգելքն է:
12
121. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձնով պատիժ կրող անձր սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պավժի նվազագույն ժամկետը կրելուց հետո դատարանի կողմից կարող է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը սույն հոդվածի ԼԼին ն 12-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ քրեակատարողական ծառայության ն պրոբացիայի ծառայության զեկույցների կամ կարգապահական գումարվտաւկի հրամանատարի միջնորդագրի քննարկման արդյունքում հանգում է հենության, որ ուղղվելու համար դատապարտյալը նշանակված պավտժի մնացած մասր կրելու կարիք չունի (...)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի Լին մասի համաճայն՝ «Կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձեռով պատիժ կրող դարապարվյալը դատարանի կողմից պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել պատժից, եթե դատապարտյալը կրել է պատժի ասյն հոդվածի 4րդ մասով նախատեսված համապատասխան նվազագույն ժեւմկեվլ, ն դատարանը դատապարտյալի պավշաճ վարքագիծը ն նրա կողմից նոր հանցանք կափարելու հավանականություն, գնահավտղ հանգամանքների վերաբերյալ իրավասու մարմինների ներկայացրած զեկույցների ուսումնասիրման հիման վրա համոզվում է, որ դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պավժի մնացած մասր կրելու(...)»:
12.2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժից ազատելու տեսակներից մեկն է, որի գործադրման համար պարտադիր հիմքերն ու պայմանները սահմանված են քրեական օրենսդրությամբ Մասնավորապես, վերոնշալ ինստիտուտի գործողության անհրաժեշտ պայմանը պատժի համապատասխան նվազագույն ժամկետը կրելն է, իսկ հիմքը դատարանի համոզվածությունն է, որ դատապարտյալի վերասոցիալականացումը կամ ուղղումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու: Նման համոզմունքը ձնավորվում է պատժի կրման ընթացքում դատապարտյալի վարքագծի ն նրա կողմից նոր հանցանք կատարելու
Թ
հավանականության մասին վկայող հանգամանքների համակողմանի վերլուծության արդյունքում:
Վերոնշյալի համատեքստում անդրադառնալով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի շրջանակում քրեական ն
քրեակատարողական օրենսդրությունների հարաբերակցությանը՝ պետք է փաստել, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը՝ որպես պատժից ազատելու ինքնուրույն տեսակ, խիստ նյութաիրավական բնույթ է կրում, հետնաբար դրա գործադրման համար անհրաժեշտ հիմքերն ու պայմանները սահմանվում են միմիայն քրեական օրենսդրությամբ: Այս նկատառումնեով էլ հենց պայմանավորված «ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 132րդ հոդվածում օրենսդիրն ամրագրել է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կարող է կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պայմանների առկայության դեպքում:
Միննույն ժամանակ, քրեակատարողական օրենսդրությամբ կարգավորվում են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ընթացակարգային հարցերը: Այլ կերպ՝ քննարկվող ինստիտուտի շրջանակում քրեական իրավունքի ն քրեակատարողական իրավունքի փոխադարձ կապը պայմանավորված է բացառապե պատժից ազատելու ընթացակարգի կանոնակարգմամբ:
Մասնավորապես՝ ՀՀ քրեակատարողական օրենսդրությամբ ամրագրված են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգը, ինչպե, նան վարույթի իրականացման ձնը, դատական նիստի կարգը, մասնակիցների շրջանակը ն նրանց իրավունքներն ու պարտականությունները:
Ըստ այդմ էլ, ելնելով քրեական ն քրեակատարողական օրենսդրությունների կարգավորման առարկայի առանձնահատկություններից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը գտնվում է ՀՀ քրեական օրենսգրքի կարգավորման տիրույթում, ուստի այն կանոնակարգող նյութական օրենքի գործողության հարցը դուրս է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի կարգավորման առարկայի շրջանակից: Հետնաբար, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազավելու հարցր քննարկելիս, անհրաժեշտ է ղեկավարվել ժամանակի ընթացքում քրեական օրենքի
14
գործողությանը վերաբերող ՀՀ ցքրեայան օրենսգրքի ընդհանուր կարգավորումներով:
14 ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Արարքի հանցավորությունը, պատժելիությունը, ն քրեաիրավական այլ հետնանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Սույն օրենսգրքով նախատեսված հանցանքը կատարելու ժամանակ է համարվում գործողություն, կամ անգործությունը կատարելու պահը` անկախ հետնանքներն առաջանալու պահից: (..)»:
Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Հանցանք կամ քրեական օրենսդրությամի նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենադրությունն ունի հերադարձ ուժ, եթե դա նախատեսված է օրենքով»:
Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ն քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու հիմնախնդրին Վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է իր նախադեպային որոշումների շրջանակներում՝ ընդգծելով, որ քրեական օրենքի ժամանակի ընթացքում գործողության ընդհանուր կանոնը ենթադրում է, որ կատարված արարքի հանցավորությունը, դրա համար նախատեսված պատիժները ն քրեաիրավական այլ հետնանքները որոշվում են տվյալ արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Այսինքն՝ իրավասու մարմինը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի նկատմամբ քրեական օրենքի այս կամ այն նորմի կիրառելիության հարցը լուծելիս պետք է ղեկավարվի հանցավոր արարքի (գործողության կամ անգործության) փաստացի կատարման պահի ն քրեական օրենքի ուժի մեջ մտնելու պահի համադրմամբ՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը ն վարույթն իրականացնելու պահին կիրառման ենթակա օրենքը գործում է, թե ոչ:
Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության վերը նշված ընդհանուր կանոնից միակ բացառությունը քրեական օրենքի հետադարձության կանոնն է, ինչը ենթադրում է, որ հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված, հանցանք կատարած անձի համար բարենպաստ հետնանքներ
5
առաջացնող նոր օրենքը պետք է տարածվի այդ անձի վրա": Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը կարնորում է գործող քրեական օրենսդրությամբ՝ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությանը հետադարձ ուժ տալու կանոնի պահպանումը: Մասնավորապես՝ հիշյալ անձանց վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ միայն օրենքով նախատեսված դեպքում՝ անկախ նրանից՝ եզրափակիչ դատավարական ակտն օրինական ուժի մեջ է մտել, թե՝ ոչ»:
Անձ վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրության բնութագրիչ
առանձնահատկությունը քննարկելիս Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդպիսին է համարվում այն օրենքը, որը չի վերացնում արարքի հանցավորությունը ն չի մեղմացնում պատիժը, սակայն, ի թիվս այլնի, պատժի նշանակման, պատժից ազատելու հիմքերի ն պայմանների հետ կապված՝ առավել նպաստավորպայմաններ է ստեղծում անձի համար: Նման իրավիճակները կարող են բազմազան լինել ու վերաբերել քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի տարբեր ինստիտուտներին:
15. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Պայմանական վաղաժամկեր ազավաում կարող Լ կիրառվել միայն, եթե դատապարտյալը փասվացի կրել է`
(-)
2) ծանր հանցագործության համար նշանակված պավժի ոչ պակաս, քաւն կեսր. (-)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Դատապարտյալը կարող է պատժի կրումից պայմանական վաղաժամկար ազապյվել, եթե կրել է`
1) 5 տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման ձնով նշանակված պարժի ոչ պակաս, քան մեկ երրորդը, (-)»:
4 Տե՛ս, Սմթ՛ կզ, Վճռաբեկ դատարանի՝ Վաղարշակ Գալոյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշումը:
5 Տե՛ս, ուսմոկՏ ոնում Վճռաբեկ դատարանի՝ Գնորգ Բաբայանի գործով 2023 թվականի հունիսի 30-ի թիվ ԼԴ2/0079/01/19 որոշումը:
6 Տե՛ս, ողամողտ ոււմռոմՏ Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:
16
Շամեմատության մեջ դիտարկելով վկայակոչված նորմերը Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող` պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման կանոնի առումով նախկին ն գործող քրեական օրենսգրքերում նախատեսվել են տարբերվող կարգավորումներ: Քննարկվող ինստիտուտի գործող կարգավորումները, դիտարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված կարգավորումների համատեքստում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների հետ կապված առավել նպաստավոր պայմաններ են նախատեսվել: Մասնավորապես՝ ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանր հանցագործության համար հինգ տարին չգերազանցող ժամկետով ազատազրկման դատապարտված անձը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված կարգի պայմաններում, հնարավորություն է ստանում պատիժի կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել ոչ թե նշանակված պատժի կեսը, այլ մեկ երրորդը կրելուց հետո: Հետնաբար, ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող` պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվարկման կանոնի առումով դիտարկվում է որպես հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք ն ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հետադարձ ուժ ունի միայն օրենքով նախատեսված դեպքում: Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ քրեական օրենսգիրքը հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն նախատեսվել է միայն դատվածության մարման ժամկետների դեպքում՝ դատապարտված անձի վիճակը բարելավող մասով: Հետադարձ ազդեցության հնարավորությունն նախատեսող օրենքի
բացակայության դեպքում, պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը ենթակա է հաշվարկման արարքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Այս առումով հատկապես կարնոր է ընդգծել, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի
17
8րդ հոդվածով քրեաիրավական այլէիր | լ3ֆհետնանքների որոշումը նս պայմանավորվում է արարքի կատարման պահով: Այլ կերպ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրքը պարտավորեցնում է քրեաիրավական այլ հետնանքները որոշելիս որպես ելակետ ընդունլ արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությունը՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը: Ուստի, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու ինստիտուտի գործադրման համար պարտադիր պայման հանդիսացող պատժի կրման համապատասխան նվազագույն ժամկետների որոշումը նույնպես պայմանավորվում է արարքի կատարման պահին գործող քրեական օրենսդրությամբ:
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ.
- 2022 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը 0դատապարտյալ
Վ.Առուստամյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագրով ներկայացրել է Առաջին ատյանի դատարան՛,
- ՎԱռուստամյանի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով նշանակված ն համաներման ակտի կիրառմամբ փոփոխված պատժի՝ 2 (երկու) տարի 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկման սկիզբը հաշվարկվել է 2021 թվականի դեկտեմբերի 29-ից": Միջնորդագիրը ներկայացնելու օրվա դրությամբ դատապարտյալ Վ.Առուստամյանն ազատազրկման ձնով սահմանված պատժի ժամկետից փաստացի կրել է 10 (տասը) ամիս 17 (տասնյոթ) օրը,
- Առաջին ատյանի դատարանը դատապարտյալ Վ.Առուստամյանին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժել է՝ իր դիրքորոշումը հիմնավորելով նրանով, որ դատապարտյալ Վ.Առուստամյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը պետք է քննարկել հանցանքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Տվյալ դեպքում, Վ.Առուստամյանը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ կարող է ազատվել միայն սահմանված պատժի կեսը կրելուց հետո: Անդրադարձ կատարելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ 7 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
Ց Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
18
հոդվածի իրավակարգավորումնեը հետադարձությաան կարգով կիրառելու հնարավորությանը՝ Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ որպես դատապարտյալ Վ.Առուստամյանի վիճակն այլ կերպ բարելավող օրենսդրություն՝ հետադարձ ուժով կարող է կիրառվել միայն օրենքով նախատեսված լինելու դեպքում, որպիսի նախապայմանն առկա չէ՞,
- Վերաքննիչ դատարանը ՀՀ քրեակատարողական օրենսգրքի մի շարք նորմերի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելու պայմաններում, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիության հարցի պարզումը կրում է քրեակատարողական բնույթ: Միջնորդագիրը ներկայացնելու պահին գործող ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ամրագրված կարգավորումներից հետնում է, որ խնդրո ինստիտուտի գործադրման հարցում անհրաժեշտ է ղեկավարվել հիշյալ օրենսգրքի տեքստում նշված բլանկետային նորմով՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի իրավակարգավորումներով: Ելնելով վերոգրյալից` Վերաքննիչ դատարանը գտել է, որ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը հաշվարկելով նշված կանոնով, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը գործել է իրավաչափ: Նման եզրահանգումը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է նան՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածին հղում կատարելով: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով գործող իրավակարգավորմամբ ն գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները, համոզմունք է ձնավորել, որ դատապարտյալի վերասոցիալականացումը հնարավոր է առանց պատժի մնացած մասը կրելու՞:
17. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-13-րդ կետերում արտահայտած իրավական դիրքորոշման լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումը, համաձայն որի՝ պատժի կրման գործընթացը նախաձեռնված լինելու 5 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
օ Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:
19
պայմաններում քննարկվող ինստիտուտը կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիության հարցը կրում է քրեակատարողական բնույթ, չի կարող հիմնավոր համարվել՝ իրավական ակտի սխալ մեկնաբանման ն կիրառման
պատճառաբանությամբ:
Նման դատողությամբ ստորադաս դատարանը փոխակերպել է ՀՀ
քրեակատարողական օրենսդրության կարգավորման առարկայի հիմնախնդիրը, քանի որ հիշյալ օրենսգրքի առարկայից դուրս են թե՛ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքերն ու պայմանները, թե նյութաիրավական այդ ինստիտուտը կանոնակարգող օրենքի ժամանակի ընթացքում գործողության հարցը: Այսպես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի շրջանակում քրեական ն
քրեակատարողական իրավունքների փոխադարձ կապը պայմանավորված է բացառապես համապատասխան ընթացակարգի կանոնակարգմամբ, որը միտված է պատիժի կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու իրավական գործընթացի կազմակերպմանը:
ՀՀ քրեակատարողական օրենսգրի 93րդ հոդվածին հղմամբ՝
քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետը հաշվարկելիս իրավաչափ գործելու վերաբերյալ արձանագրումը նս չի կարող համարվել հիմնավոր: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պատիժը կատարելու պահին գործող պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների կիրառելիությունը քրեակատարողական օրենսդրության վկայակոչված նորմով պայմանավորելն անթույլատրելի է՝ նկատի ունենալով, որ հիշյալ նորմով կանոնակարգվում է ժամանակի ընթացքում քրեակատարողական օրենքի, տվյալ դեպքում պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ընթացակարգին վերաբերող կանոնների գործողությունը, իսկ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հիմքերն ու պայմանները քրեական օրենսդրության կարգավորման առարկա են, որոնց նկատմամբ, համապատասխանաբար, կիրառելի են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ ն 9-րդ հոդվածներով նախատեսված՝ ժամանակի ընթացքում
20
քրեական օրենքի գործողութան ն հետադարձ ուժի ընդհանուր
կարգավորումները:
Այս առումով հատկանշական է, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողությունը կանոնակարգող ՀՀ գործող քրեական օրենսգրքի 8-րդ հոդվածը, կիրառելի քրեական օրենքը քննարկելիս, պարտավորեցնում է արարքի կատարման պահը որպես ելակետ ընդունել ոչ միայն արարքի հանցավորությունը կամ պատժելիությունը, այլն քրնաիրավական այլ հետնանքները որոշելու դեպքում: Այլ կերպ՝ քրեական օրենսգիրքը արարքի կատարման պահի հետ է կապում հանցավորության, պատժելիության ն քրեաիրավական այլ հետնանքների որոշումը՝ անկախ այն հանգամանքից` պատժի կրման գործընթացը սկսված է, թե ոչ: Հետնաբար, Վերաքննիչ Օ։»-դատարանի դատողություն այն մասին, որ դատապարտյալի կողմից պատժի կրման գործընթացը սկսվելու դեպքում քրեական օրենսգրքի համապատասխան դրույթը դառնում է բլանկետային նորմ ն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանների վերաբերյալ համապատասխան նորմի կիրառելիության հարցի պարզումը կրում է քրեակատարողական բնույթ, չի կարող իրավաչափ համարվել:
171 Անդրադարձ կատարելով Վերաքննիչ դատարանի այն փաստարկին՝ համաձայն որի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածը կիրառելու իրավաչափությունը ապայմանավորոմ է նա. Հ քրեակատարողական
օրենսդրության տեքստում հիշյալ նորմին ուղղակի հղում կատարելու փաստով, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ ՀՀ գործող քրեակատարողական ն քրեական օրենսդրություններն ուժի մեջ են մտել միաժամանակ, հետնաբար, օրենսդրական տեխնիկայի կանոնների տեսանկյունից ՀՀ քրեակատարողական օրենսդրությունը չէր կարող հղում կատարել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի համապատասխան դրույթներին: Այս համատեքստում հարկ է նկատել նան, որ եթե պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու պայմանները` նախկին կարգավորումների համեմատ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածով խստացվեի, ապա Վերաքննի, դատարանի տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում, մինչն ՀՀ գործող քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց նկատմամբ պետք է
21
կիրառելի լիներ անձի վիճակը վատթարացնող նորմը, ինչն անթույլատրելի է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների տեսանկյունից:
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի տեքստում ՀՀ գործող քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածին հղումը հիմք չէ, որ անտեսվի նյութական օրենքի հետադարձության կանոնը: Ինչպես արդեն նշվել է, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը նյութաիրավական է ն պատժից ազատելու հիմքերն ու պայմանները կանոնակարգող քրեաիրավական նորմի կիրառելիությունը որոշվում է ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության կանոնների հաշվառմամբ, որոնց անտեսումը կհանգեցնի նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման: Մասնավորապես` տվյալ դեպքում նոր քրեական օրենսդրությամբ կատարված փոփոխություններով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման անհրաժեշտ նախապայման հանդիսացող՝ պատժի պարտադիր կրման նվազագույն ժամկետի հաշվար
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ԼԴ/0004/12/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
