Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սեֆիլյան — ՎԲ/01/13
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սեֆիլյան — ՎԲ/01/13

Վճռաբեկ դատարանՎԲ/01/1331 մայիսի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը 1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան) 2006 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ բավարարվել է Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի քաղաքային և բջջային հեռախոսահամարների հեռախոսային խոսակցությունները և այլ հաղորդումները գաղտնալսելու և ձայնագրառելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Զ.Նանյանի միջնորդությունը 6 ամիս ժամկետով: 2. Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբեր

Ամբողջ Տեքստ

ՎԲ-07/13

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

Մ.ԱՎԱԳՅԱՆԻ

2014 թվականի մայիսի 31-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով ՀՀ քրեական

և

զինվորական

գործերով

վերաքննիչ

դատարանի

(այսուհետ

նաև

Վերաքննիչ դատարան) 2006 թվականի դեկտեմբերի 27-ի, 2007 թվականի փետրվարի 23-ի, 2007 թվականի մայիսի 14-ի որոշումների, 2007 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճռի, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2008 թվականի մայիսի 4-ի որոշման դեմ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան) 2006 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ բավարարվել է Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանի քաղաքային և բջջային հեռախոսահամարների հեռախոսային խոսակցությունները և այլ հաղորդումները գաղտնալսելու և ձայնագրառելու թույլտվություն ստանալու մասին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Զ.Նանյանի միջնորդությունը 6 ամիս ժամկետով:

2. Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ բավարարվել է 2006 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանի պարարվեստի ուսումնարանի դահլիճում կայանալիք ՛Հայ կամավորականների համախմբում կազմակերպության համաժողովի ընթացքում ելույթներն ու կոչերը գաղտնալսելու և ձայնագրառելու թույլտվություն

ստանալու

մասին

ՀՀ

ազգային

անվտանգության

ծառայության

սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Զ.Նանյանի միջնորդությունը:

3. 2006 թվականի դեկտեմբերի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է թիվ 58211806 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով:

Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի որոշումներով բավարարվել են Ժ.Սեֆիլյանի աշխատավայրում և բնակարանում խուզարկություն կատարելու

թույլտվություն

ծառայության

քննչական

ստանալու

գլխավոր

մասին

վարչության

ՀՀ

ազգային

պետի

անվտանգության

տեղակալ

Ա.Տոնոյանի

միջնորդությունները:

2006 թվականի դեկտեմբերի 10-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է: 2006 թվականի դեկտեմբերի 12-ին Ժ.Սեֆիլյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ Ժ.Սեֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը 2 ամիս ժամկետով:

Ժ.Սեֆիլյանի պաշտպաններ Ա.Զաքարյանի, Վ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը

3

2006 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 12-ի որոշումը թողել անփոփոխ: Առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունվարի 7-ի որոշմամբ կալանքը գրավով

փոխարինելու

մասին

Ժ.Սեֆիլյանի

պաշտպաններ

Ա.Զաքարյանի

և

Վ.Գրիգորյանի միջնորդությունը մերժվել է:

Ժ.Սեֆիլյանի պաշտպաններ Ա.Զաքարյանի, Վ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2007 թվականի հունվարի 22-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունվարի 7-ի որոշումը թողել անփոփոխ: Առաջին

ատյանի

դատարանի

2007

թվականի

փետրվարի

7-ի

որոշմամբ

Ժ.Սեֆիլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 2 ամսով: Ժ.Սեֆիլյանի պաշտպաններ Ա.Զաքարյանի, Վ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2007 թվականի փետրվարի 23-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 7-ի որոշումը թողել անփոփոխ: Առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 4-ի որոշմամբ Ժ.Սեֆիլյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է ևս 2 ամսով:

Ժ.Սեֆիլյանի պաշտպաններ Ա.Զաքարյանի, Վ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2007 թվականի մայիսի 14-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի 2007 թվականի ապրիլի 4-ի որոշումը թողել անփոփոխ:

2007 թվականի մայիսի 15-ի որոշմամբ Ժ.Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, և նրան նոր ծավալով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

2007 թվականի հունիսի 7-ին Ժ.Սեֆիլյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Առաջին ատյանի դատարան:

4. Առաջին ատյանի դատարանը 2007 թվականի հունիսի 22-ին որոշում է կայացրել քրեական գործը դատական քննության նշանակելու մասին և Ժ.Սեֆիլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողել է անփոփոխ:

Առաջին ատյանի դատարանը 2007 թվականի օգոստոսի 6-ի դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 301րդ

հոդվածով

նախատեսված

հանցանքի

կատարման

մեջ

և

ամբաստանյալ

Ժ.Սեֆիլյանին այդ մեղադրանքի մասով արդարացրել:

Ամբաստանյալ Ժ.Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 1 (մեկ)

4

տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2006 թվականի դեկտեմբերի 9-ից:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Վ.Մալխասյանը և Վ.Արոյանը:

5. Ժ.Սեֆիլյանի պաշտպաններ Վ.Գրիգորյանի և Ա.Զաքարյանի, Վ.Մալխասյանի պաշտպան Մ.Շուշանյանի և մեղադրող Ա.Մկրտչյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև Վերաքննիչ դատարան)

2007

թվականի

սեպտեմբերի

25-ի

դատավճռով

Առաջին

ատյանի

դատարանի 2007 թվականի օգոստոսի 6-ի դատավճիռը Վ.Արոյանի մասով փոփոխել է, Ժ.Սեֆիլյանի, Վ.Մալխասյանի, ինչպես նաև մնացած մասով դատավճիռը թողել է անփոփոխ, իսկ պաշտպանների վերաքննիչ բողոքները` առանց բավարարման:

6. Վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճռի դեմ հավատարմագրված

պաշտպաններ

փաստաբանի

Ա.Զաքարյանի

և

միջոցով

դատապարտյալ

Վ.Գրիգորյանի,

Ժ.Սեֆիլյանի

Վ.Մալխասյանի

պաշտպան

Մ.Շուշանյանի բերած վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 4-ի որոշմամբ վերադարձվել են` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ

հոդվածի

և

414.2-րդ

հոդվածի

1-ին

մասի

պահանջներին

չհամապատասխանելու պատճառաբանությամբ:

7. Ժ.Սեֆիլյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև` Եվրոպական դատարան․ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին

Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 22491/08) վճիռ է կայացրել (այսուհետ նաև` Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռ), որով ճանաչել է Ժ.Սեֆիլյանի

՛Մարդու

իրավունքների

և

հիմնարար

ազատությունների

պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով (այսուհետ նաև` Կոնվենցիա) երաշխավորված ազատության և անձնական անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքների խախտման փաստը:

8. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 2-ի Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը Ժ.Սեֆիլյանը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի, 2007 թվականի փետրվարի 23-ի, 2007 թվականի մայիսի 14-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2008 թվականի մայիսի 4-ի որոշումների վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ վճռաբեկ բողոք է ներկայացրել, որի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2013 թվականի դեկտեմբերի 26-ի որոշմամբ հարուցել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի, 2007 թվականի փետրվարի 23-ի, 2007 թվականի մայիսի 14-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2008 թվականի մայիսի 4-ի որոշումների վերանայման վարույթ:

5

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

9. Նախաքննության մարմնի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման համաձայն թիվ 58211806 քրեական գործը հարուցվել է ՛2006 թվականի դեկտեմբերի 2-ին ՛Հայ

կամավորականների

համախմբման

անդրանիկ

հավաքի

ժամանակ

պետական

իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքի առթիվ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 1):

10. 2006 թվականի դեկտեմբերի 8-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել

Ժ.Սեֆիլյանի

աշխատավայրում

խուզարկության

թույլտվության

միջնորդություն հարուցելու մասին նշելով, որ. ՛2006 թվականի դեկտեմբերի 2-ին,

Երևանի

պարարվեստի

պետական

քոլեջի

դահլիճում

կայացել

է

՛Հայ

կամավորականների համախմբման անդրանիկ հավաքը, որի ժամանակ ներկա են գտնվել շուրջ 150 անձինք, ինչպես Երևան քաղաքից, այնպես էլ մարզերից: Հավաքի ընթացքում տեղի ունեցած ելույթների ժամանակ հնչել են պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր:

(...) իշխանությունը բռնությամբ զավթելու գործընթացն իրականացնելու համար հավաքի նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանի աշխատավայրում կարող են գտնվել զենք, ռազմամթերք, պլաններ, սխեմաներ, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ, իրեր և փաստաթղթեր (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 77):

Ժ.Սեֆիլյանի աշխատավայրում խուզարկություն կատարելու միջնորդությունը բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման

համաձայն

՛(…)

միջնորդությունը

պետք

է

բավարարել,

քանի

որ

նախաքննությամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ իշխանությունը բռնությամբ զավթելու գործընթացն իրականացնելու համար հավաքի նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանի աշխատավայրում կարող են գտնվել զենք, ռազմամթերք, պլաններ, սխեմաներ, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ, իրեր և փաստաթղթեր (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 79):

Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի մեկ այլ որոշմամբ Ժ.Սեֆիլյանի

բնակության

վայրում

խուզարկության

թույլտվության

նմանատիպ

միջնորդությունը բավարարվել է նույնաբովանդակ հիմնավորմամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 135, 137):

6

11.

Նախաքննության

մարմնի

կողմից

Ժ.Սեֆիլյանը

որպես

մեղադրյալ

է

ներգրավվել, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ ՛նա 2006 թվականի

դեկտեմբերի 2-ին, Երևանի պարարվեստի պետական քոլեջի դահլիճում նախաձեռնել է ՛Հայ կամավորականների համախմբման անդրանիկ հավաքը, որին ներկա գտնվող շուրջ 150 անձանց ներկայությամբ կատարել է Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր, այն է`

՛…Այստեղ պարբերաբար ելույթների ընթացքում հայտնվեց, հայտնեցին, որ ինչ անենք, հերիք ա, եկեք միջոցների մեջ խտրականություն չդնենք: Ես համաձայն եմ, իրոք չդնենք…

՛…Նորից եմ շեշտում, որ մինչև չկազմակերպվենք ոչ մի գործ առաջ չի գնալու: ՛Քոչարյան, Սերժ, հեռացիր կրկնելով, իրենք չեն հեռանա: Այդ մարդիկ խաղաղ ցույցերով չեն հեռանա: Ես ձեզ հավաստիացնում եմ: Դրսի ճնշումով չեն հեռանալու: Եթե մենք կազմակերպվեցինք, երբ կարողացանք որակական լուրջ ուժ ստեղծել, իրենք հեռանալու են…:

՛…Ունենք մեկ խնդիր: Որն է: Այս իշխանություններից ձերբազատվելը: Այսինքն մենք այնքան պետք է կազմակերպվենք այս մի քանի ամիսը, որ կարողանանք չթողնել այս մարդկանց վերարտադրվել, որովհետև եթե վերարտադրվեն, մեր հեռանկարային գործը իրականացնելու համար լուրջ դժվարություններ ենք ունենալու: Այս հրեշները վերարտադրվելուց հետո շատ ավելի վտանգավոր են լինելու: Այս մի քանի ամիսը մեզ շատ կարևոր է, որ մենք կազմակերպվենք…:

Բացի այդ, մասնակցելով Արցախի ազատամարտին և 11.12.2002թ. ավարտելով ծառայությունը և զորացրվելով, Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանմանը չի հանձնել և մինչև 2006 թվականի դեկտեմբերի 9-ը ապօրինի իր մոտ պահել ու կրել է ՀՀ Պաշտպանության նախարարի 02.10.1993 թ. թիվ 0397 հրամանով որպես հաշվեցուցակային հրազեն իրեն տրամադրված, հրազեն հանդիսացող ՛ՊՄ տեսակի K 2291 գործարանային համարով ատրճանակը, ռազմամթերք հանդիսացող 9 մմ

տրամաչափի 25 փամփուշտներով: Ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել և իր բնակության վայրում, քաղ. Երևան, Լեփսիուսի փողոց, շենք 17, բն. 42 հասցեով, պահել է ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի 53 փամփուշտներ (նախատեսված ՛ՊՄ և ՛ԱՊՍ տեսակի ատրճանակների համար), 9 մմ տրամաչափի 3 փամփուշտներ (նախատեսված ՛Պարաբելլում, ՛Բերետտա, ՛Բրաունինգ, ՛Գլոկ և մի շարք այլ ատրճանակների համար), 5,45 մմ տրամաչափի 1974 թ. նմուշի 8 փամփուշտներ (նախատեսված

՛ԱԿ-74

տեսակի

ինքնաձիգերի,

՛ՌՊԿ-74

տեսակի

ձեռքի

գնդացիրների և դրանց մոդիֆիկացիաների համար), 5,6 մմ տրամաչափի օղակավոր

7

բոցավառման հրացանային 2 փամփուշտներ (նախատեսված համապատասխան տրամաչափի ՛Տոզ մոդելի հրացանների, ՛ՄԱՐԳՈԼԻՆ տեսակի ատրճանակների և մի շարք այլ ակոսափող զենքերի համար) և 7,62 մմ տրամաչափի հրացանային 1 փամփուշտ (նախատեսված ՛Մոսին տեսակի հրացանների, կարաբինների, ՛ՍՎԴ տեսակի հրացանների և ՛ՊԿ տեսակի գնդացիրների համար), որոնք 2006 թվականի դեկտեմբերի 9-ին և լույս 10-ի գիշերը հայտնաբերվել և առգրավվել են հիշյալ բնակարանում կատարված խուզարկությամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթ 61-62):

12. Մեղադրական եզրակացության համաձայն Ժ.Սեֆիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել են վկաների ցուցմունքները,

Ժ.Սեֆիլյանի

աշխատավայրում

և

բնակարանում

կատարված

խուզարկությունների ժամանակ առգրավված իրեղեն ապացույցները, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման հիման վրա կատարված գաղտնալսման արդյունքում 2006 թվականի դեկտեմբերի 2-ին Երևանի պարարվեստի պետական քոլեջի

դահլիճում

կայացած

՛Հայ

կամավորականների

կազմակերպության

անդրանիկ

հավաքի

ձայնագրությունը`

ամրագրված

թվով

աշխատավայրում

կատարված

խուզարկությամբ

տեսաձայնագրությունները`

1

դատապայթյունատեխնիկական,

ժամանակ

5

տեղի

ունեցած

աուդիոժապավեններում,

առգրավված

տեսաժապավենով,

սառը

համախմբում

զենքի

և

ելույթների

Ժ.Սեֆիլյանի

նույն

ելույթների

դատաձգաբանական,

դատաքիմիական

համալիր

փորձաքննության 2006 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 2442 եզրակացությունը, ՀՀ ոստիկանությունից և պաշտպանության նախարարությունից, ԼՂՀ պաշտպանության բանակից և ոստիկանությունից ստացված գրությունները (տե՛ս քրեական գործ, հատոր 5-րդ, թերթ 75-105):

13. Առաջին ատյանի դատարանի 2007 թվականի օգոստոսի 6-ի դատավճռով Ժ.Սեֆիլյանը ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում ճանաչվել է անմեղ և արդարացվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով

առաջադրված

աշխատավայրում

մեղադրանքը

և

արձանագրություններով,

դատաքիմիական

համալիր

հիմնավորված

բնակարանում

է

կատարված

դատապայթյունատեխնիկական,

փորձաքննության

թիվ

2442

համարվել

վերջինիս

խուզարկությունների

սառը

զենքի

և

եզրակացությամբ,

ՀՀ

ոստիկանությունից և պաշտպանության նախարարությունից, ԼՂՀ պաշտպանության բանակից և Ոստիկանությունից ստացված գրություններով (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 397-414):

8

Նույն ապացույցները դրվել են նաև Ժ.Սեֆիլյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 25-ի որոշման հիմքում (տե՛ս քրեական գործ, հատոր 7-րդ, թերթ 110-120):

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ

բողոքը

քննվում

է

հետևյալ

հիմքերի

ու

հիմնավորումների

սահմաններում.

14. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Եվրոպական դատարանի 2012 թվականի հոկտեմբերի 2-ի Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչվել է իր` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով երաշխավորված ազատության և անձնական անձեռնմխելիության, 8-րդ հոդվածով երաշխավորված անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքների խախտման փաստը:

Բողոք բերած անձը փաստարկել է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշումը, հարուցված քրեական

գործի

շրջանակներում

Առաջին

ատյանի

դատարան

ներկայացված`

Ժ.Սեֆիլյանի աշխատավայրում և բնակարանում խուզարկություններ կատարելու համար թույլտվություն ստանալու մասին միջնորդությունները և դրանք բավարարելու մասին որոշումները հիմնավորվել են Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 8րդ հոդվածի պահանջներին հակասող ճանաչված` Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 15-ի` Ժ.Սեֆիլյանի հեռախոսային խոսակցությունների, այլ հաղորդումների

և

2006

թվականի

դեկտեմբերի

1-ի`

Երևանի

Պարարվեստի

ուսումնարանի դահլիճում 2006 թվականի դեկտեմբերի 2-ին կայանալիք ՛Հայ կամավորականների

ելույթների

ու

համախմբում

կոչերի

կազմակերպության

գաղտնալսումը

և

համաժողովի

ձայնագրառումը

ընթացքում

թույլատրելու

մասին

որոշումների հիման վրա ձեռք բերված տեղեկություններով: Կոնվենցիայի 8-րդ և ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածների պահանջների խախտմամբ ձեռք բերված տեղեկությունների հիման վրա կայացված որոշումներով կատարված խուզարկության արդյունքում զենքի ու ռազմամթերքի հայտնաբերումն էլ հիմք Է ծառայել Ժ.Սեֆիլյանին մեղադրանք առաջադրելու և հետագայում դատապարտելու համար:

Ըստ բողոք բերած անձի օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործմամբ քրեական գործ հարուցելու, իր աշխատավայրի և բնակարանի խուզարկություն իրականացնելու հետևանքով ինքը զրկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հնարավորությունից` իր տիրապետման տակ գտնվող զենքը կամովին հանձնելով ազատվել քրեական պատասխանատվությունից:

9

Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը խնդրել է հարուցել դատական ակտերի վերանայման վարույթ, անթույլատրելի ճանաչել իր բնակարանում և աշխատավայրում 2006 թվականի դեկտեմբերի 9-ին կատարված խուզարկությունների արդյունքում կազմված արձանագրությունները, բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճիռը և Վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 4-ի որոշումը` իրեն մեղավոր ճանաչելու մասով, և այդ մասով կարճել քրեական գործի վարույթը` իրեն ազատելով քրեական պատասխանատվությունից, ինչպես նաև բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի, 2007թվականի փետրվարի 23-ի և 2007 մայիսի 14-ի որոշումները:

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

I. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի վերանայման հիմքը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռն արդյոք Վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի, 2007 թվականի փետրվարի 23-ի, 2007 թվականի մայիսի 14-ի որոշումները, 2007 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճիռը և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2008 թվականի մայիսի 4-ի որոշումը վերանայելու հիմք է:

16. Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն`

՛1 Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության

արդարացվել

է

կապակցությամբ,

կամ

որի համար

դատապարտվել

այդ

նա

արդեն

պետության

վերջնականապես

օրենքին

և

քրեական

դատավարությանը համապատասխան:

2 Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (»):

Քսերաժն ընդդեմ Ալբանիայի գործով Եվրոպական դատարանը նշում է, որ ՛(…)

Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր նվաճումն է, որի հիմնարար կողմերից է իրավական

10

որոշակիության սկզբունքը, որը պահանջում է, ի թիվս այլնի, որ եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (տես Brumrescu v. Romania [ՄՊ], թիվ 28342/95, ՚ 61, ՄԻԵԴ 1999-VII): (...) [Ի]րավական որոշակիության պահանջները բացարձակ չեն: Այս սկզբունքից շեղումն արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհաղթահարելի բնույթ ունեցող հանգամանքների թելադրանքով (տես Ryabykh v. Russia, թիվ 52854/99,

՚ 52,

ՄԻԵԿ

2003-IX)

կամ

եթե

լուրջ

իրավաչափ

նկատառումները գերակայում են իրավական որոշակիության սկզբունքի նկատմամբ (տես Bratyakin v. Russia (որոշում), թիվ 72776/01, 9 մարտի 2006) (Xհeraj v. Albania գործով 2008թ. հուլիսի 29-ի վճռի 51-52-րդ կետեր):

Ռադչիկովն

ընդդեմ

Ռուսաստանի

գործով

Եվրոպական

դատարանը,

վերահաստատելով իրավական որոշակիության սկզբունքի կարևորությունը, նշել է, որ քրեական գործերով վերանայման առանձնահատուկ համատեքստում իրավական որոշակիության սկզբունքի պահանջը բացարձակ չէ և այս սկզբունքից շեղվող ցանկացած որոշում պետք է գնահատվի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ կետի լույսի ներքո, որն ուղղակիորեն թույլատրում է պետությանը նոր փաստերի կամ նախորդ վարույթում տեղ գտած` գործի ելքի վրա ազդող հիմնարար թերության հիմքով նորոգել գործի վարույթը (Radchikov v. Russia գործով 2007 թվականի մայիսի 24-ի վճռի 42-րդ կետ):

Վերը մեջբերված իրավական նորմերի և դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ այնպիսի բացառիկ դեպքերում, երբ ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր( կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ( որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա, անձի իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակը գերակայում է իրավական որոշակիության (res յսdicata) սկզբունքի և կրկին անգամ դատվելու անթույլատրելիության (non bis in idem) հիմնարար պահանջի (Եվրոպական կոնվենցիային կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 1-ին կետ) նկատմամբ:

ՀՀ օրենսդիրը( ելնելով Եվրոպական կոնվենցիայի վերոհիշյալ դրույթներից( դրանցում նշված չափանիշներին և պայմաններին համապատասխան( նախատեսել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը( ի թիվս այլոց( նոր հանգամանքներով վերանայելու դատավարական ընթացակարգ:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4261-րդ հոդվածի համաձայն` ՛1 Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

11

2 Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4264-րդ հոդվածի համաձայն` ՛1 Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում

(»)

2)

Հայաստանի

Հանրապետության

մասնակցությամբ

գործող

միջազգային

դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը

(»):

2 Սույն հոդվածի առաջին մասի (»)

2-րդ կետ[ով] նախատեսված նոր

հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (») Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից:

(»):

Այսպիսով, նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Արարատ Նարիմանի

Մուրադխանյանի

գործով

Վճռաբեկ

դատարանի

2013

թվականի

սեպտեմբերի 13-ի թիվ ՎԲ/01/13 որոշումը և Գրիշա Յաշայի Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ/05/13 որոշումը):

17. Այսպես, Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է բողոք բերած անձի` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով և 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքների խախտումներ: Մասնավորապես,

արձանագրելու

համար

Կոնվենցիայի

հիմք

5-րդ

է ծառայել

հոդվածի

1-ին

կետի

բողոք բերած անձին

ՀՀ

խախտում

քրեական

դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով կալանքի տակ պահելը: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանն անդրադարձել է վերոնշյալ հոդվածում առկա այն կարգավորմանը, որի համաձայն քրեական գործով մինչդատական վարույթում կալանքի տակ պահելու ժամկետի ընթացքը կասեցվում է այն օրը, երբ դատախազը քրեական գործն ուղարկում է դատարան, և արդեն իսկ ձևավորված նախադեպային պրակտիկայի վկայակոչմամբ ընդգծել է, որ ՛Երբ հարցը

12

վերաբերում է ազատությունից զրկելուն, ապա հատկապես կարևոր է, որ պահպանվի իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը՝ Հետևաբար, էապես կարևոր է, որ ներպետական իրավունքով հստակորեն սահմանված լինեն ազատությունից զրկելու պայմանները, իսկ օրենքն էլ կիրառման մեջ ինքնին կանխատեսելի լինի, որպեսզի համապատասխանի Կոնվենցիայով սահմանված ՛օրինականության չափանիշին չափանիշ, որով պահանջվում է, որ ցանկացած օրենք լինի բավարար չափով կոնկրետ, որպեսզի

ցանկացած

ոք,

անհրաժեշտության

դեպքում

համապատասխան

խորհրդատվությամբ, հնարավորություն ունենա կանխատեսել իր գործողությունների հնարավոր հետևանքները այնքանով, որքանով դա ողջամտորեն հնարավոր է տվյալ իրավիճակում (տե՛ս Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 75-րդ կետը): Վերահաստատելով Պողոսյանն ընդդեմ Հայաստանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումը Եվրոպական դատարանը նշել է, որ ՛(») արդեն քննել է

համանման բողոք Հայաստանի դեմ բերված մեկ այլ գործում, որում եկել է եզրահանգման, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, քանզի դիմումատուի նկատմամբ կալանքը չի կիրառվել դատարանի որոշման հիման վրա և, հետևաբար, եղել է անօրինական նշյալ դրույթի իմաստով: Դատարանը չի տեսնում սույն գործով այլ եզրահանգում կատարելու որևէ պատճառ և եզրակացնում է, որ

դիմումատուի

նկատմամբ

2007

թվականի

հունիսի

10-ից

22-ն

ընկած

ժամանակահատվածում կիրառված կալանքը 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով եղել է անօրինական (տե՛ս Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 76-րդ կետը):

18. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի առնչությամբ նախադեպային իրավունքում ձևավորված ընդհանուր սկզբունքները Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով կիրառելու արդյունքում Եվրոպական դատարանը կոնվենցիոնալ պահանջների խախտում է արձանագրել հիմնվելով այն հանգամանքների վրա, որ ներպետական դատարանները դիմումատուին կալանավորելու և կալանքի ժամկետը երկարաձգելու իրենց որոշումներում սահմանափակվել են մեղադրանքի ծանրությամբ և դիմումատուի քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և վարույթին խոչընդոտելու վտանգի

հիմքերը

վերացական

և

կարծրատիպային

ձևով

կրկնելով

առանց

մատնանշելու որևէ պատճառ առ այն, թե ինչու են իրենք հիմնավորված համարել այն ենթադրությունները, թե

իրականացնող

մարմնից

դիմումատուն կարող

կամ

խոչընդոտել

էր

թաքնվել քրեական վարույթն

վարույթի

ընթացքին՝

Եվրոպական

դատարանը հիմնավոր, սակայն ոչ բավարար գործոն է համարել Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու վտանգը գրավով կալանքից չազատելը հիմնավորելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով սահմանված գործոններից ոչ մեկը, ներառյալ այն փաստերը, որ

13

դիմումատուն 1992 թվականից ի վեր մշտապես բնակվել է Հայաստանում և ունեցել է ընտանիք, սեփականություն և երկրի հետ ակնհայտորեն ամուր սոցիալական կապեր, և որ նրա անձնագիրը առգրավվել էր, իսկ դա զգալիորեն նվազեցնում էր փախուստի վտանգը՝ Անդրադառնալով վերաքննիչ դատարանի նույն որոշման մեջ նշված` գրավով կալանքից չազատելու մյուս հիմքին, մասնավորապես որ նույն գործով մեղադրվող մեկ այլ անձ նույնպես գտնվում էր կալանքի տակ` Եվրոպական դատարանը գտել է, որ այն չի առնչվում դիմումատուի գործի հետ: Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ պատճառաբանությունները, որոնց հիման վրա ընդունվել են դիմումատուի կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման և գրավով ազատելը մերժելու մասին որոշումները, չեն եղել ՛հիմնավոր և բավարար (տե՛ս Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 88-93-րդ կետերը):

19. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտման առնչությամբ Եվրոպական դատարանը վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ. ՛(») 5-րդ հոդվածի 4-րդ կետը

պահանջվում է, որպեսզի կալանքի դեմ բերված բողոքը քննելիս դատարանն ապահովի դատական քննության երաշխիքները՝ Քննությունը պետք է լինի մրցակցային, և միշտ պետք

է

ապահովվի

՛կողմերի

հավասարությունը

մեղադրանքի

կողմի

և

կալանավորված անձի միջև՝ Կողմերի հավասարությունն ապահովված չի համարվում, եթե պաշտպանին մերժում են տրամադրել գործով նախաքննությամբ ձեռք բերված այն փաստաթղթերը, որոնք կարևոր են նրա պաշտպանյալին կալանքի տակ պահելու օրինականությունն արդյունավետորեն վիճարկելու համար (») (տե՛ս Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 103-րդ կետը):

Անդրադառնալով կոնկրետ գործի փաստական հանգամանքներին` Եվրոպական դատարանը նշել է, որ ՛(») իր վստահորդին վերաբերող պնդումների հիմքը և նրան

կալանքի

տակ

պահելու

օրինականությունն

արդյունավետորեն

վիճարկելու

նպատակով պաշտպանության կողմին պետք է տրամադրվեն գործին առնչվող առնվազն այն նյութերը, որոնք վերջինիս անհրաժեշտ են դա անելու համար, այդ թվում նաև արդարացնող ապացույցները, որոնք ևս պետք է տրամադրվեն պաշտպանության կողմին՝ (») սույն գործի պարագայում դա տեղի չի ունեցել (տե՛սՍեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 104-րդ կետը):

Արդյունքում

Եվրոպական

դատարանը

եզրահանգել

է,

որ

ընդհանուր

իրավասության դատարանում կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության ընթացակարգով չեն երաշխավորվել մրցակցության սկզբունքը և կողմերի հավասարությունը, ուստիև արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում:

20. Ինչ վերաբերում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտմանը, ապա Առաջին ատյանի դատարանի 2006 թվականի օգոստոսի 15-ի որոշման հիման վրա բողոք բերած

14

անձի հեռախոսային խոսակցությունների և այլ հաղորդումների գաղտնալսումը և ձայնագրառումը նույն հոդվածի 1-ին կետի լույսի ներքո գնահատելով որպես միջամտություն դիմումատուի իրավունքներին Եվրոպական դատարանը քննարկման առարկա է դարձրել այդ միջամտության նույն հոդվածի 2-րդ կետի իմաստով արդարացված լինելու խնդիրը:

Նախ, Եվրոպական դատարանն ուշադրություն է հրավիրել իր կողմից սահմանված նախադեպային իրավունքին, համաձայն որի ՛(») ՛օրենքին համապատասխան

արտահայտությամբ ոչ միայն պահանջվում է, որ վիճարկվող միջոցը որոշակի հիմքեր ունենա ներպետական իրավունքում, այլ նաև այդ արտահայտությունը վերաբերում է խնդրո առարկա օրենքի որակին, այսինքն պահանջվում է, որ այն հասանելի լինի շահագրգիռ անձի համար և կանխատեսելի լինի իր հետևանքների առումով (») (տե՛ս Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 121-րդ կետը):

Օրենքի հասանելիության առումով կոնկրետ գործով Եվրոպական դատարանը գտել

է,

որ

դիմումատուի

հեռախոսային

խոսակցությունների

գաղտնալսումը

ներպետական իրավունքի տեսանկյունից եղել է հիմնավորված և որ օրենքի դրույթների հասանելիության առումով ոչ մի խնդիր չի ծագել (տե՛ս Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 122-րդ կետը):

Անդրադառնալով օրենքի կանխատեսելիության խնդրին Եվրոպական դատարանը ևս մեկ անգամ անդրադարձել է արդեն իսկ ձևավորված նախադեպային իրավունքին նշելով, որ ՛Հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը և վերահսկման այլ

ձևերը լուրջ միջամտություն են անձնական կյանքի և հաղորդակցության նկատմամբ և համապատասխանաբար պետք է հիմնված լինեն հատկապես հստակ ՛օրենքի վրա՝ Կարևոր է խնդրի վերաբերյալ ունենալ հստակ և մանրամասն կանոններ, հատկապես երբ կիրառման համար առկա տեխնոլոգիաները շարունակաբար կատարելագործվում են (»):

Վերահսկման

գաղտնի

միջոցառումների

վերաբերյալ

իր

նախադեպային

իրավունքում Դատարանը մշակել է հետևյալ նվազագույն երաշխիքները, որոնք պետք է սահմանվեն օրենսդրությամբ լիազորությունների չարաշահումներից խուսափելու նպատակով, հանցագործությունների բնույթը, որոնք կարող են վերահսկման մասին որոշում կայացնելու հիմք հանդիսանալ, մարդկանց այն կատեգորիաների սահմանումը, որոնց հեռախոսները կարող են ենթակա լինել գաղտնալսման, հեռախոսների գաղտնալսման ժամանակահատվածը, այն ընթացակարգը, որին պետք է հետևել ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, օգտագործման և պահպանման համար, կանխարգելիչ միջոցները, որոնք պետք է ձեռնարկել այդ տվյալները այլ կողմերին հաղորդելու դեպքում, և այն հանգամանքները, որոնց դեպքում ձայնագրությունները

15

կարող են կամ պետք է ջնջվեն կամ ժապավենները ոչնչացվեն (») (տե՛ս Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 124-125-րդ կետերը):

Վերոշարադրյալի լույսի ներքո դիտարկելով կոնկրետ գործի հանգամանքները` Եվրոպական

դատարանը

եկել

է

այն

հետևությանը,

՛(»)

որ

ներպետական

օրենսդրությամբ կամայական միջամտության դեմ որոշ երաշխիքներ ապահովված էին՝ Մասնավորապես,

ՔԴՕ-ի

խոսակցությունների

281-րդ

և

գաղտնալսման

284-րդ

համար

հոդվածներով

պահանջվում

հեռախոսային

էր

դատարանի

թույլտվությունը՝ Ավելին, վերահսկումը կարող էր թույլատրվել միայն հիմքեր պարունակող գրավոր միջնորդության հիման վրա, որը կարող էր ներկայացվել բացառապես կոնկրետ ծառայությունների ղեկավարների կողմից՝ Միջնորդության մեջ պետք է մանրամասն նշվեին այն տվյալները, որոնք նախատեսվում էր ստանալ, և հսկողության իրականացման ժամկետը, ինչպես նաև միջնորդությանը պետք է կցվեին բոլոր այն նյութերը, որոնք հիմնավորում էին նման միջոցառման իրականացման անհրաժեշտությունը (տե՛ս Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 128-րդ կետը):

Այդուհանդերձ Եվրոպական դատարանը գտել է, որ ներպետական օրենքում առկա են համապատասխան թերություններ, մասնավորապես դատարանը նշել է, որ ՛(»)

օրենքով սահմանված չեն եղել ո՛չ իրավախախտումների տեսակները, ո՛չ էլ այն անձանց շրջանակը, որոնց դեպքում կարելի է թույլատրել գաղտնալսումը՝ Այն նաև չի մանրամասնել այն հանգամանքները կամ հիմքերը, որոնց առկայության պայմաններում կարելի էր նման միջոցառման իրականացման որոշում կայացնել՝ Այս առումով հարկ է նշել, որ նման մանրամասնությունների բացակայությունը կարող էր հանգեցնել լուրջ հետևանքների

հաշվի

առնելով

թույլտվություն

կարելի

էր

այն,

տալ

որ

որևէ

սույն

միջոցառման

իրականացման

քրեական

վարույթի

բացակայության

պայմաններում՝

Օրենքով նաև նախատեսված չէր գաղտնալսման համար հստակ առավելագույն ժամկետ՝ Այսպիսով, թեպետ գաղտնալսման իրականացում թույլատրող դատական որոշման գործողության ժամկետը սովորաբար սահմանափակվել է վեց ամսով, այդուհանդերձ, դատավորն ազատ է եղել կայացնելու այլ որոշում: Ավելին, օրենքով նախատեսված չէր միջոցառման իրականացման նկատմամբ պարբերական վերահսկողություն կամ դրա կիրառման նկատմամբ դատական կամ նմանաբնույթ

այլ

անկախ

ուսումնասիրելու,օգտագործելու,պահելու

հսկողություն

և

ոչնչացնելու

կամ

որևէ

տվյալներն

կանոն՝

Ոչ

էլ

պահանջվում էր գաղտնալսումը դադարեցնելուց հետո ծանուցել այն անձին, ում նկատմամբ այն կիրառվել էր այն դեպքերում, երբ նման ծանուցումն այլևս չէր վտանգի

16

գաղտնալսման նպատակը (») (տե՛ս Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 130-132-րդ կետերը):

Արդյունքում Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ միջամտությունը ՛օրենքին

համապատասխան

չի

եղել

նկատի

ունենալով,

որ

տվյալ

ժամանակահատվածում հայաստանյան օրենքը չի պարունակել բավականաչափ հստակ և մանրամասն կանոններ ու չի ապահովել չարաշահման դեմ բավականաչափ երաշխիքներ՝

21. Հիմք ընդունելով Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի կողմից բողոք բերած անձի` Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված համապատասխան

ղեկավարվելով

իրավունքների

Կոնվենցիոն

խախտման

պահանջներով

ու

փաստի

ՀՀ

արձանագրումը

քրեական

և

դատավարության

օրենսգրքի 4264-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռը Վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի, 2007 թվականի փետրվարի

23-ի,

2007

թվականի

մայիսի

14-ի

որոշումները,

2007

թվականի

սեպտեմբերի 25-ի դատավճիռը և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2008 թվականի մայիսի 4-ի որոշումը վերանայելու հիմք է:

II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված ակտերի բեկանման ու փոփոխման հիմքերը.

22. ՀՀ վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճիռն արդյոք ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի, 2007 թվականի փետրվարի 23-ի, 2007 թվականի մայիսի 14-ի որոշումները, 2007 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճիռը

և

ՀՀ վճռաբեկ

դատարանի քրեական պալատի 2008 թվականի մայիսի 4-ի որոշումը բեկանելու և փոփոխելու հիմք է:

23. Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն`

՛Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ՛(») վճիռը, որով Դատարանը

խախտում

է

արձանագրում,

պատասխանող

պետության

վրա

իրավական

պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում

17

անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ:

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա արդարացի փոխհատուցման կարգով գումարների տրամադրման նպատակը բացառապես կրած վնասի համար հատուցում տալն է այնքանով, որքանով որ այդ վնասը հետևանք է խախտման, որն այլ կերպ վերականգնվել չի կարող (տե՛ս Scozzari and

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մայիսի, 2014 թ.
Գործի #:
ՎԲ/01/13
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել