Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Վարդանյան — ՎԴ/10875/05/18
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Վարդանյան — ՎԴ/10875/05/18

Վճռաբեկ դատարանՎԴ/10875/05/187 հոկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ հայցի Շուշանիկ Վարդանյանի, (Թորոս Վարդանյանի ն Արարատ ՒԽառատյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ թիվ 00470697, թիվ 00470711, թիվ 00470674 ն թիվ 00420720 կատարողական վարույթներով պարտապան Շուշանիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տան վերաբերյալ Ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից 23.07.2018 թվականին անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը, Ծառայության

Ամբողջ Տեքստ

ՅՅ Ձ2ՏՅ»

ՆԱ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/10875/05/18

դատարանի որոշում 2022թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/10875/05/18

Նախագահող դատավոր՝ Հ. Բեդնյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2022 թվականի հոկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Շուշանիկ Վարդանյանի, (Թորոս Վարդանյանի ն Արարատ ՒԽառատյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ թիվ 00470697, թիվ 00470711, թիվ 00470674 ն թիվ 00420720 կատարողական վարույթներով պարտապան Շուշանիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տան վերաբերյալ Ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից 23.07.2018 թվականին անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը, Ծառայության ն գնորդ Հեղինե Գրիգորյանի կողմից 26.07.2018 թվականին ստորագրված Ա նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ն Հեղինե Գրիգորյանի անվամբ նույն հասցեում բնակելի տան նկատմամբ 21.09.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաձելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 26.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ներկայացրած վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Շուշանիկ Վարդանյանը, (Թորոս Վարդանյանը ն Արարատ Խառատյանը պահանջել են անվավեր ճանաչել Ծառայության թիվ 00470697, թիվ 00470711, թիվ 00470674 ն թիվ 00420720 կատարողական վարույթներով պարտապան Շուշանիկ Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Շիրակի մարզի Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տան վերաբերյալ Ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից 23.07.2018 թվականին անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդը, Ծառայության ն գնորդ Հեղինե Գրիգորյանի կողմից 26.07.2018 թվականին ստորագրված ն նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը ն Հեղինե Գրիգորյանի անվամբ նույն հասցեում բնակելի տան նկատմամբ 21.09.2018 թվականին կատարված սեփականության իրավունքի գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 05.11.2018 թվականի որոշումներով Շուշանիկ Վարդանյանի, (Թորոս Վարդանյանի ն Արարատ Խառատյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (այսուհետ՝ Կադաստր), Բանկը ն. Հեղինե Գրիգորյանը ներգրավվել են սույն գործով որպես երրորդ անձինք:

Դատարանի 05.11.2018 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ Ծառայությունից պահանջվել է որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում Դատարան ներկայացնել Ծառայության թիվ 00470697, թիվ 00470711, թիվ 00470674 ն թիվ 00420720 կատարողական վարույթների նյութերը ն Գյումրու Տերյան փողոցի թիվ 87/4 բնակելի տան վերաբերյալ Ծառայության Շիրակի մարզային բաժնի կողմից 23.07.2018 թվականին անցկացրած հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հայցվորներին իրազեկելու վերաբերյալ ապացույցը:

Արարատ Խառատյանի ն (Թորոս Վարդանյանի կողմից 15.02.2019 թվականին Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ:

Դատարանի 22.02.2019 թվականի որոշմամբ (Թորոս Վարդանյանի ն Արարատ Խառատյանի կողմից ներկայացված միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.04.2019 թվականի որոշմամբ Դատարանի 22.02.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասին» որոշման դեմ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 22.02.2019 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը բավարարելու մասին»որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Բագրատ Քզմաջֆյան):

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Ծառայությունը (ներկայացուցիչ՝ Գոռ Սարգսյան), Շուշանիկ Վարդանյանը, (Թորոս Վարդանյանը ն Արարատ Խառատյանը (ներկայացուցիչ՝ Կարինե Դանիելյանը):

Յ

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54րդ հոդվածի 2-րդ մասը, 72-րդ հոդվածի Լին մասը, 96-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը եշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանն ի սկզբանե չպետք է հայցադիմումն ընդուներ վարույթ, քանի որ հայցվորները բաց էին թողել հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը, իսկ Բանկի ներկայացուցչի կողմից կատարված գրավոր միջնորդությունը ներկայացնելուց հետո Դատարանը չպետք է բավարարեր հայցվորների ներկայացուցչի՝ օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ բերված միջնորդությունը ն պետք է գործի վարույթը կարճեր: Հայցվորների ներկայացուցչի հարցումների հիման վրա հարկադիր կատարողի որոշումների պատճենները 13.09.2018 թվականին ստանալը դեռնս հիմք չէր կարող հանդիսանալ, որպեսզի բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարվի «սուբյեկտիվ գործոնի» տեսակետից: Ավելին` քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորը չէր կարող չստանալ հարկադիր կատարողի որոշումը: Բացի այդ, գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը տեղադրվել է տոո.2245ո2Ր.Յ պաշտոնական կայքում, ինչպես նան այն ուղարկվել է (Թորոս Վարդանյանի բնակության վայրի համայնքի ղեկավարին: Ուստի պարտապանները չեն ձեռնարկել իրենցից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ պահանջը հիմնավորող ապացույցներ դատարան ներկայացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 26.04.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

2... Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Շուշանիկ, Թորոս Վարդանյանների ն Արարատ Խառատյանի կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Ծառայության կողմից (Թորոս Վարդանյանին ուղարկված որոշումները ն ծանուցագրերն առաքվել են քրեակատարողական հիմնարկի հասցեով Ա վերջինիս կողմից չեն ստացվել: Բացի այդ, քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող անձը չէր կարող ունենա ն օգտագործել ինտերնետային հասանելիություն ապահովող սարքավորումներ, հետնաբար (Թորոս Վարդանյանը ծանոթ չէր ն օբյեկտիվորեն չէր կարող ծանոթ լինել նշված որոշումներին:

2.2. Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Ծառայության կողմից ներկայացված պատասխանի հիմնավորումները.

Թորոս Վարդանյանը Ծառայության 20.03.2018 թվականի «Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշումը ստացել է 03.04.2018 թվականին Ա օրենքով սահմանված ժամկետում չի բողոքարկել այն, իսկ Արարատ Խառատյանին այն նույնպես ուղարկվել է օրենքով սահմանված կարգով կատարողական

4

թերթում նշված հասցեով, որը վերադարձվել է «տեղափոխված է» նշագրումով: Այնուհետն այն տեղադրվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում: Բացի այդ, Արարատ Խառատյանը դեռնս 2016 թվականից տեղեկացված է, որ Ծառայությունում հանդիսանում է պարտապան, ինչի մասին են վկայում վերջինիս կողմից տրված հայտարարությունները: Այսպիսով՝ համահայցվորներն ակնհայտորեն բաց են թողել հայց ներկայացնելու դատավարական ժամկետը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման հետնանքով առերնույթ առկա է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտում, որը, սակայն, հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.

Սույե բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ի՛նչ հայցատեսակի շրջանակներում է քենութան ենթակա հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջը:

Վերոգրյալով պայմանավորված «Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նան հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցը ներկայացնելու դատավարական ժամկետների հաշվարկման առանձնահատկություններին:

3.. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ՝ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել|Սլնրա՝ Հայաստանի 0Հանրապետության

5

Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները ն ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների Ա ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ՝

1) հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.

2) վարչական մարմինների միջն այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.

3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նան պատժի կատարման հետ կապված գործերը:

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներով (10.12.2013 թվականի թիվ ՍԴՈ-127, 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-Ո90, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-192, 16.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-220, 26.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-222, 10.03.2016 թվականի թիվ ՍԴՈ-1257 ն այլն) անդրադառնալով արդարադատության մատչելիության ն արդյունավետության խնդիրներին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ, ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում, դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Թեն դատարանի մատչելիության իրավունքն ուղղակիորեն ամրագրված չէ Կոնվենցիայի 6-րդ հոդվածում, սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) այն ճանաչել է որպես արդար դատաքննության իրավունքի անբաժանելի տարր: Այսպես, Եվրոպական դատարանի կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձնավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի իրավունքներին

ն. պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը

6

հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում նախատեսված մյուս երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Խշռսշ մ. Քօլռոժ (28249/95) գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Դատարանի իրավունքը բացարձակ չէ ն կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, ն այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, 7օ15:0)/ ԽՈԼՏԼուտե)/ մ. Լհօ Սողօմ Խոջժօտ (18139791) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):

Ըստ. Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակ, ն եթե առկա չէ ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն՝ համաչափության առումով (տե'ս իզ .օս/ մ. Էռոօօ (34791/97) գործով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, 36-րդ կետ):

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, ն դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձնականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին ն խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տես, ստոս Շիօօրջիօ մ. Թօրճուօ (33883/06) գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, 28-րդ կետ):

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին՝ ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետնյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան՝ իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում" դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի

7

Հանրապետությունում, ինչպես նե բոլոր այ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե. նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը ն պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը ն պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով՝ արդարադատության պատշաճ իրականացումը ն անձանց իրավունքների ն ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-/787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ըստ այդմ, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում՝ դրանցից հիմնականը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է հանրային ն մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման Ա դրա հիման վրա դատական գործերի ընդդատության տարանջատման հարցին (տե'ս, «Վեստ» ՍՊԸ-ն ըեդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մփավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 ն թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):

3.2. Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները հանրային իրավահարաբերություններին բնորոշ առանձնահատկությունների վերաբերյալ, հարկ է համարում հավելել, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատարավարության օրենսգրքի 10-րդ հոդվածով հանրային իրավահարաբերություններից բխող բոլոր վեճերի ընդդատությունը վերապահել է վարչական դատարանին՝ միաժամանակ սահմանելով նշված կանոնից բացառությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն՝ ՀՀ վարչական դատավարության

8

օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական ն իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների նե շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական ն իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձը, իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների ն շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության ն լուծման միջոցով: Այսինքն՝ վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների ն շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տես, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ - արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հավելում է, որ վարչական դատարանին ընդդատյա՝ հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի լուծումը ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցային ն հատուկ վարույթի կարգով, ընդ որում, հայցային վարույթի կարգով վեճերի լուծումն օրենսդիրը սահմանափակել է չորս հայցատեսակներով: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակները սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործուն կառուցակարգեր են, որոնք ելակետային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցատեսակի ընտրությունը պայմանավորված է անձի խախտված սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության եղանակով: Հատկանշական է նան այն հանգամանքը, որ վարչական դատարանում գործի քննության ն լուծման կարգն ըստ էության պայմանավորված է անձի կողմից ընտրված հայցատեսակով՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նան գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ որքան էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակներն ունենան ընդգրկուն բնույթ, այդուհանդերձ, բնության մեջ կարող են ծագել հանրային իրավահարաբերություններից բխող այնպիսի վեճեր, որոնք առերնույթ կարող են չհամապատասխանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցի տեսակներին ներկայացվող պահանջներին: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ նման իրավիճակների առաջացումը

9

պայմանավորված է այնպիսի գործոնով, ինչպիսին է հասարակական հարաբերությունների դինամիկ բնույթը, այլ կերպ ասած հասարակական հարաբերություների անընդմեջ զարգացումը` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերոգրյալն օրենսդրին հնարավորություն չի տալիս ի սկզբանե կանխատեսել բոլոր հնարավոր իրավիճակները, ինչն իրավակիրառ պրակտիկայում կարող է առաջացնել տարաբնույթ իրավական փակուղիներ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ձնավորվի հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց՝ ուղղված լինելով ոչ միայն անձի սուբյեկտիվ իրավունքների ն օրինական շահերի ապաշտպանությանը, այն իրավունքի գերակայության համընթացության ապահովմանը: Հետնաբար Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հանրային իրավահարաբերություններից բխող, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների կամ հատուկ վարույթների կարգով քննությանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վեճերը նս պետք է քննվեն անհրաժետ 0կազմակերպական կառուցակարգերի ն ընթացակարգերի պահպանմամբ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գփնում է, որ հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բեույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նան տվյալ իրավունքի վերականգեման հեարավոր եղանակի առանձնահատկությունեերը, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բեորոշ կանոնեերի կիրառումը կարող է առավելագույնս արդյունավետորեն ապահովել անձի խախտված իրավունքների վերականգեումը' ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության նպատակայնությունը ն սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ ն բավարար իրավական գործիքակազմը:

33. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ որպես հանրային իրավահարաբերություններից բխող, սակայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված հայցատեսակների կամ հատուկ վարույթների կարգով քննությանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանող վեճի օրինակ կարող է լինել հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու նյութաիրավական պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջի առարկայական ընդդատության հարցին, արձանագրել է, որ Հայաստանի 6Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը՝ որպես պետական իշխանություն իրականացնող մարմին, կոչված է ապահովելու դատական ակտերի հարկադիր կատարումը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքին ն այլ իրավական ակտերին, մասնավորապես՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը՝ արգելանք դնելու ն այն իրացնելու միջոցով, իրականացվում է նան գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացնելու միջոցով, այն է՝ սակարկություններով վաճառելու ն այն հետագայում իրացնելու միջոցով: Ընդ որում, ի

10

տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 463-465-րդ հոդվածների հիմքով անցկացվող սակարկությունների, որտեղ որպես սակարկությունների կազմակերպիչ կարող է հանդես գալ գույքի սեփականատերը, իրավունքների տիրապետողը, աշխատանքներ կամ ծառայություններ առաջարկողը, ինչպես նան այն անձը, ով գործում է սեփականատիրոջ կամ իրավատիրոջ հետ կնքված գրավոր պայմանագրի հիման վրա ն հանդես է գալիս նրանց կամ իր անունից, գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդի միջոցով իրացվելու դեպքում սակարկությունները կազմակերպվում ն անց են կացվում ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթին համապատասխան:

Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու հայցապահանջով վիճելի իրավահարաբերության կողմերից մեկ՝։ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն է, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է ն «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով վարչական մարմին է:

Տվյալ հայցապահանջի հիմքում ընկած վեճը ծագում է այնպիսի

իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի՝ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը: Գործով քննության ենթակա հիմնական պահանջի հիմքում ընկած վիճելի իրավահարաբերությունն ուղղված է հանրային շահի՝ դատական ակտի կատարման ապահովմանը (րե՛'ս, Դեզդեմոնա, Էդիկ, Գոհար, Ստեփան, Նունե, Հմայակ ն Ալիսա Մանուկյանները, Անահիտ Հարությունյանն ըեդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԿԴՅ/0174/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

3.4. Այսպիսով, վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջն ընդդատյա է վարչական դատարանին: Նման պայմաններում հարց է առաջանում, թե ի՞նչ կանոններով է ենթակա հարուցման ն քննության հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաձելուն ուղղված հայցապահանջը:

Այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հարկադիր էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչելու պահանջի քննության առանձնահատկություններին՝ .6վարչադատավարական օրենսգրքով նախատեսված յուրաքանչյուր հայցատեսակի շրջանակներում:

3.41. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

11

Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները Ա ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցով հայցվորն իրավունք ունի պահանջելու վերացնել իր իրավունքները ն ազատությունները խախտող վարչական ակտը, որը վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի քննության ընթացքում դառնում է դատական վերահսկողության առարկա: Վիճարկման հայցը՝ որպես ոչ իրավաչափ վարչական ակտերից անձանց իրավական պաշտպանության միջոց, օրենսդրի կողմից սահմանված հայցի տեսակ է, որն ուղղած է դատական կարգով վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելուն: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վիճարկման հայցի առարկան միջամտող վարչական ակտն ամբողջությամբ կամ մասամբ վերացնելու պահանջն է: Հայցի առարկայի բաղկացուցիչ մասն է կազմում, կամ որ նույնն է՝ հայցի առարկայի նյութական հիմքն է հայցի նյութական օբյեկտը: Վիճարկման հայցի դեպքում հայցի նյութական օբյեկտը վիճարկվող վարչական ակտն է: Վերջինս վարչական դատավարությունում հանդիսանում է դատական քննության հիմնական օբյեկտը (տե'ս, Սամվել Մելքումյանն ըեդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/1346/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել՝ արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե' ոչ (տես, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտին բնորոշ են հետնյալ հատկանիշները.

- վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,

- վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նան վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

- վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

- վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի` համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային

12

իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

- վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

- վարչական ակտն ուղղակի իրավական հետնանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ «գտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ Ա պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար (տես, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/2 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որնէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե'ս, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/4610/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.05.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող վեց հատկանիշներից առաջին հինգի, մասնավորապես՝ վարչական ակտն անհատական իրավական ակտ հանդիսանալու, վարչական մարմինների կողմից հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունված լինելու Ա արտաքին ներգործություն ունենալու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները նե անհրաժեշտ համարելով անդրադառնալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար վարչական ակտով ուղղակի իրավական հետնանքներ առաջացնելու, դրանով վերջիններիս համար իրավունքներ ն պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաձելու մասով վարչական ակտի բնորոշմանը վերաբերող հատկանիշին ն զարգացնելով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի վերաբերյալ նշված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ որպես վարչական ակտին բնորոշող հատկանիշներ անհրաժեշտ է դիտարկել հետնյալները.

1) վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր ն այլ ձնի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր ն սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

13

2) ,վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նան վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3) վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4) վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5) վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6) վարչական ակտն առաջացնում է ուղղակի իրավական հետնանքներ կամ ուղղված (միտված) է այդ հետնանքների առաջացմանը վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որնէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար, դրանով վարչական մարմինը վերջիններիս համար սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ ն պարտականություններ, ինչպես նան նրանց տրամադրում է իրավունքներ կամ ստեղծում է այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման, կամ մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում է նրանց իրավունքների իրականացումը, որնէ պարտականություն է դնում նրանց վրա կամ ցանկացած այ եղանակով վատթարացնում է նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական վարույթը եզրափակող փաստաթուղթը, ի թիվս այլ հատկանիշների, վարչական ակտ պետք է որակվի ոչ միայն այն պարագայում, երբ դրանով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար ուղղակի իրավական հետնանքներ են առաջանում, այլ նան այն դեպքում, երբ տվյալ վարչական ակտն ուղղված է իրավական հետնանքներ առաջացնելուն Ա ակներն է, որ դրանում արձանագրվածն ինքնին բավարար է վերջիններիս իրավական կամ փաստացի դրությունը վատթարացնելու համար (ե'ս, «էյ Քեյ էյ Ջի» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ բնապահպանության ն ըեդերքի տեսչական մարմեի թիվ ՎԴ//1082/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2021 թվականի որոշումը):

3.4.2. Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջնահերթ պետք է պարզել, թե արդյո՛ք հարկադիր էլեկտրոնային աճուրդը ՀՀ իրավական համակարգում վարչական ակտ է, թե՝ ոչ:

Այսպես՝ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է հրապարակային աճուրդների միջոցով

14

գույքի, գույքային իրավունքների, մտավոր գործունեության արդյունքների Ա դրանց նկատմամբ իրավունքների իրացման, ինչպես նան հրապարակային մրցույթների կազմակերպման հետ կապված հարաբերությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նույն օրենքը տարածվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկություննեի ն հարկադիր աճուրդների վրա, բացառությամբ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող գործառնությունների (...):

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում բացահայտված են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.

(...) հրապարակային սակարկություններ կամ սակարկություններ՝ աճուրդի (մրցույթի) կազմակերպման միջոցով պայմանագրերի կնքման գործընթաց, որին կարող է մասնակցել նույն օրենքով նախատեսված պայմաններին բավարարող անձանց անորոշ շրջանակ.

աճուրդ՝ սակարկությունների ձն, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին. (...)

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ լոտի (լոտերի) վաճառքից հետո հաղթողը ն կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը, ն տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 հոկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՎԴ/10875/05/18
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել