Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Խոստեղյան — ԵԴ/1385/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Խոստեղյան — ԵԴ/1385/01/20

Վճռաբեկ դատարանԵԴ/1385/01/2023 հունվարի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՇ ոստիկանության Էրեբունու բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 13-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12899820 քրեական գործը, որը նույն օրն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՇ քննչական կոմիտեի Էրեբունի ն՞Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին: Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ Նելլի Փաշինյանը ճանաչվել է տուժող: Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի

Ամբողջ Տեքստ

ԵԴ/1385/01/20

1 224 2 Ե

1 ՀԱՎԱ 3

կ ՆԱԼ

ՎԱԱՏԻ ԱՀՆ):

էՈ»: ՂՏ,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երնան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր ԴեԿՀարությունյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Մ.Արղամանյան

դատավորներ՝ Լ.Աբգարյան

ԱԲեկթաշյան

23 հունվարի 2024 թվական ք.Երնան

ՃՇՇ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ

ԱՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի Լի որոշման դեմ ամբաստանյալ Սնակ Ռուբիկի Խոստեղյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 13-րդ հոդվածի Լին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12899820 քրեական գործը, որը նույն օրն ըստ ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի ն՞Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ Նելլի Փաշինյանը ճանաչվել է տուժող:

Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Սնակ Խոստեղյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով:

2020 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ Սնակ Խոստեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2020 թվականի դեկտեմբերի 30ին քրեական գործը՝ հաստատված

մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով, Ս.Խոստեղյանը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1ին մասով ճանաչվել է անպարտ ն արդարացվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Յ. Մեղադրող Վ.Հարությունյանի ն տուժող Նելլի Փաշինյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ բողոքները մասնակիորեն բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2021 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճիռը՝ բեկանել ն փոփոխել:

Ս.Խոստեղյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական

Յ

օրենսգիրք) ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 70.000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամի չափով:

4. 'Վերաքննի Օ։6դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ս.Խոստեղյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը, խախտելով ապացույցների գնահատման կանոնները, թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա: Բողոքաբերի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չենթարկելով գործի փաստական տվյալների ամբողջությունը, իրեն մեղսագրված արարքի հակաիրավականության հարցում հանգել է սխալ եզրահանգման:

Ի հիմնավորումն վերոնշյալի՝ բողոք բերած անձը նախ փաստարկել է, որ տուժղի ն վկա ԱԽոստեղյանի ցուցմունքները չէին կարող համարվել արժանահավատ, քանի որ վերջիններս իր հետ գտնվում են ոչ բարիդրացիական հարաբերությունների մեջ ն նրանց կողմից մեղադրական ցուցմունքներ տալը կարող է պայմանավորված լինել իրենց հարաբերությունների բնույթով:

5.. Բացի այդ, բողոքի հեղինակը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի կողմից նախադեպաին մի շարք որոշումներով տարտահայտված իրավական

դիրքորոշումները, փաստարկել է, որ Վերաքննի, դատարանն անտեսել է մեղադրական եզրակացության հիմքում դրված փաստական հանգամանքները ն մեղսագրված արարքի նկարագրական մասի սահմաններից դուրս գալով՝ իրեն մեղավոր է ճանաչել այնպիսի գործողությունների կատարման համար, որոնք ներառված չեն եղել մեղադրանքի ծավալում:

4

6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել ն փոփոխել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի Լի որոշումը՝ Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Սնակ Խոստեղյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի Լին մասով մեղադրանք է առաջադրվել հետնյալ արարքի համար. «/...) 2020 թվականի նոյեմբերի 19-ին՝ ժամի 0130-ի սահմաններում, Երնան քաղաքի Արցախի փողոցի 23/8 շենքի Ձա բնակարանում իր կնոջ՝ Նելլի Փաշինյանի միջն կենցաղային հարցերի շուրջ վմլի ունեցած վիճաբանության ընթացքում` տեսնելով, որ Նելլի Փաշինյանի ձախ ձեռքը գտնվել է դոան արանքում, դիտավորությամը փակել է դուոր, որի հերնանքով Նելլի Փաշինյանին պավզճառել է միջին ծանրության մարմնական վնասվածք՝ ձախ դաարակի երկրորդ մատի եղնգային ֆալանգի ջեջխված վերքի ն եղեգային ֆալանգի եզրային կուրրվածքի ձնով (..»:

8. Առաջին ատյանի դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռի համաձայն` «(.) Նախաքենությամի ն դատաքննությամբ ձեռք բերված ն հետազոտված ապացույցներով Սնակ Խոարեղյանի մեղադրանքը չի հիմնավորվել:

Սնակ Խոռատրեղյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված ն

հաստատված չէ:

(..) Դատարանը չի կարող Սնակ Խոստեղյանի ցուցմունքը՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս չպատճառելու վերաբերյալ՝ դիտել ոչ արժանահավատ:

Բացի այդ, Դատարանն արձանագրում է նան, որ նախաքննական մարմինր չի կարողացել հարակ ապացուցված համարել ամբաստանյալի մեղքի տեսակը, քանի որ երան առաջադրված մեղադրանքը չի բովանդակում, թե նրա արարքում դիտավորյալ մեղքի որ տեսակե է առկա` ուղղակի, թն անուղղակի դիտավորությունը, ինչով էլ պայմանավորված փաստվում է, որ նախաքննական մարմինն էլ նս չի կարողացել ամրասվաւնյալի մեղքի ապացուցմեւն առումով հարեւկ եզրահանգման ւՏե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 67-68:

5

գալ: Նման պարագայում փաստվում է, որ ամիատրանյալին առաջադրված մեղադրանքը որոշակի չէ, մասնավորապես առաջադրված մեղադրանքում չի հացահայփվել դիտավորյալ մալքի տեսակը, որը կարնոր հանգամանք 1, թե՛ մեղադրյալի կողմից պաշտպանության իրավունքի իրացման, թն մեղադրյալի գործողությունները գնահապտելու համար:

Ադ կապակցությամբ Դատարանը հատկանշական է համարում այն

հանգամանքը, որ ամրբասվանյալը չի վիճարկել, որ ինքն է դուռը փակել, որի արդյունքում էլ տուժողին միջին ծանրության վնաս է պատճառվել, այդուհանդերձ Դատարանը գտնում է, որ նշվածն ինքնին բավարար չէ ամբաատրանյալի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի Էին մասով հաարատված համարելու համար:

Հարկ է նշել, որ թույլատրելի ն արժանահավատ համարվող ապացույցները բավարար չեն, որպիսի հնարավոր լինի դրանք գնահատել որպես հիմնաւվոր կասկածից վեր չափանիշ ապահովող փաարական տվյալներ ն դրանց վալ այնպիսի ապացուցողական արժեք, որով հաստատված կհամարվի ամրբասվտաւնյալին վերագրվող արարքի՝ վերջինիս կողմից կատարված լինելու փարը: Դրանք բավարար են բացառապես հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված համարելու համար:

Այլ կերպ ասած՝ աոկա թույլատրելի ապացույցները թերես սկզբնական փողում կարող էին մեղադրական մեկնաբանման դեպքում բավարար լինել անձին կասկածելու կամ մեղադրանք առաջադրելու, բայց ոչ բավարար մեղադրական դատավճիո կայացնելու հսւմար:

Վերոհիշյալ փաստերի հիման վրա Դատարանը, ղեկավարվելով անմեղությաւն կանխավարկածով հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի

շիջանակներում դավփական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցների հիման վրա, հատկապես՝ դրանց վերաբերյալ վերլուծությամի, գնահավտաւկաններով, աւմրասվաւնյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնարանելով ու անդրադառնալով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության հարցին, գալիս է այն եզրահանգման ն

6

արձանագրում է, որ ապացուցված չէ Սնակ Ռուբիկի Խոսրելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքը:

Նման պայմաններում քրեական գործի քննության արդյունքում

այնուամենայնիվ առհասարակ չի հատրատվկեկ, որ Սնանկ |Խոարեղյանը| դիվավորությաւմը է Նելլի Փաշինյանին պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածք, խալ մեղքի անզգույշ ձնով Նելլի Փաշինյանին մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նան վիճաբանության ժամանակ վտւժողին հարվածներ հասցնելու հանգամանքներին Դատարանը չի կարող անդրադառնալ, քանի որ նման դեպքում Դատարանը դուրս կգա առաջադրված մեղադրանքի սահմաններից ն կխախտի ամբաարանյալի պաշվփպանության իրավունքը: Ի թիվս վերոգրյալի հարկ է նշել, որ քրեական գործը ի սկզբանե քննվել է մասնավոր մեղադրանքի հիման վրա ն մեկ այլ մասնավոր մեղադրանքի անցումը, վերաորակումը Դատարանի կողմից անթույլատրելի է, նույնիսկ արարքը ապացուցված համարելու կամ մեղադրանքի սահմանների խնդրի բացակայություն դեպքում:

(-.) Դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով ամբաստանյալ Սնակ Ռուբիկի Խոատեղյանին ՀՀ քրնական օրենսգիքի 113-րդ հոդվածի Էին մասով առաջադրված մեղադրանքում անհրաժեշտ է արդարացնել արարքում հանցակազմի բացակայության հիմքով նախատեսված ՀՀ քրեական

դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի Լին մասի 2-րդ կետով»:

9. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշման համաձայն՝ «(..) ՈՎյերաքննիչ դատարանը հանգում է այն հենության, որ դատախազ Վ.Հարությունյանի ն տուժող Ն.Փաշինյանի վերաքննիչ բողոքները պեաք է բավարարել մասնակիորեն ն Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2021 |/թվականի) դեկտեմբերի 2Լի դատավճիոր քրեական գործով րար մեղադրանքի Սնակ Ռուբիկի Խոստեղյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի Լին մասով, բեկանել ն փոփոխել, Սնակ Խոարելյանին մեղավոր ճանաչել 2021 (թվականի) մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի Էին մասով ն նրան դատապարպել փուգանքի՝ 70.000 ՀՀ դրամի չափով:

(-.)

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 70-76:

7

(Վ/երաքննիչ դատարանը գտնում է, որ գործով ձեռք բերված ն առաջին ատյանի դատարանի կողմից հերազովված վերոշարադրյալ ապացույցներն ինքնին բավարար են հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով Սնակ Խոստեղյանի մեղքը հատրատված համարելու համար, ամբաստանյալին արդարացնելու վերաբերյալ Երնան քաղաքի ընդհանուր 2: իրավասության դատարանի 2021 (թվականի դեկտեմբեի շի գդատավճիոր չի

համապատասխանում քրեական գործի փաարական հանգամանքներին,

դատավճռում արված հետնություններ|ը) ն մեկնարանությունները չեն բխում ՀՀ քրեական օրենադրության պահանջներից, դատարանը ճիշտ չի գնահատել ապացույցները, ինչը հանգեցրել է քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառման ն մեկնաբանման, որը 1998 թվականի) հուլիսի Լի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նան ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 397-րդ ն 398- րդ հոդվածների հիման վրա դատավճիոր բեկանելու ն ամբաարաւնյալ Սնակ Խոստեղյանի նկատմամի մեղադրական դատական ակտ կայացնելու հիմք է:

(-.)

Գործի փաարական հանգամանքների ուսումնասիրության ն վերլուծության արդյունքում վերաքննիչ դատարանը հաստատված է համարում հետնյալը՝

- 2020 (թվականի) նոյեմբերի 19-ին՝ ժամի 0100-ի սահմաններում, ամբաստանյալ Սնեակ Խոսվտեղյանի ն տուժող Նելլի Փաշինյանի միջն կենցաղային հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն:

- Վիճաբանության ընթացքում Սնակ Խոստեղյանը փակել է Երնան քաղաքի Արցախի փողոցի 23/8 հասցեում գնտվող տան հյուրասենյակը ն միջանցքը բաժանող դուռը, ինչի արդյունքում Նելլի Փաշինյանի՝ դոան տակ գտնվող մափր վնասվել է: Ընդ որում, նշված հանգամաւնքն իրենց ցուցմունքներով հաստապել են դեպքի րոլոր մասնակիցները՝ ամբաստանյալը, տուժողը ն նրանց դուստր Անիտա Խոսփելյանը:

- (ՀԱՆ դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի թիվ 1645 եզրակացության համաձայն՝ Նելլի Փաշինյանի արացած վնասվածքները՝ ձախ դաարակի երկրորդ մատի եղնգային ֆալանգի ջեջխված վերքը ն աղնգային ֆալանգի եզրային կոտրվածքը, պատճառվել են րութ առարկայով, հնարավոր Լ՝ նշված ժաւմկետում ն հանգամանքներում, ինչի արդյունքում տուժողի առողջությանը

8

պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տնական քայքայումով: Ըսփ նշված եզրակացության՝ վնասվածքի հետ անմիջական պափճառական կապի մեջ եղած հերնանքների վնողությունը կազմում է 21 օրից ավելի:

Վերոգրյալի հետ. մեկտեղ տուժող Նելի Փաշինյան, ն վկա Անիրա Խոստեղյանը ցուցմունք են տվել ն պնդել են, որ հյուրասենյակի դուռր փակելիս Սնակ Խոարեղյանը կանգնած է եղել դեմքով դեպի Նելլի Փաշինյանը ն տեսել է, որ Նելլի Փաշինյանի ձեռքը դոան արանքում է: Առաջին անգամ դուոր փակելիս Սնակ Խոստեղյանը նկամտկ է, որ դուռր չի փակվել, քանի որ առկա է արգելք, սակայն ննջասենյակի դուռր հեր տանելով՝ այն ավելի ուժեղ է փակել, ինչի արդյունքում Նելլի Փաշինյանին պատճառվել է մարմնական վնասվածք:

(-.)

Տուժող Նելլի Փաշինյանի ձեռքը ննջասենյակի դոան արանքում գտնվելը Սնակ Խոստեղյանի կողմից նկատված լինելու ն այդ պայմաններում դուռր երկու անգամ: փակելու հանգամանքն իրենց ցուցմունքներում հաարատել են ինչպես վուժողը, այնպես էլ գործով վկա Ա.Խոարելյանը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պայմանավորված դեպքի վայրի ն ժամանակի առանձնահապկություններով (հանցավոր արարքը կատարվել է գիշերային ժամին բնակարանում, դեպքի ընթացքը տուժողից, ԱԼԽոարելյանից ն ամբաատաւնյալից բացի որնէ այլ անձի կողմից օբյեկտիվորեն չէր կարող ընկալվել: Վերաքննիչ դատարանը փասվում է նան, որ գործի նյութերում առկա չէ ն վերաքննիչ դատարանում դատաքննությամբ չի ներկայացվել որնէ փաստական հանգամանք, որը կարող էր օբյեկտիվորեն հիմք հանդիսանալ Նելի Փաշինյանն ն Անիրա Խոարեղյանի ցուցմունքներն անարժանահավատ գնահատելու համար, ուսրի վերաքննիչ դատարանը գտնում է, որ միայն նրանց ն ամիաարանյալի հարաբերությունների բնույթով վերջինների կողմից հայտնած տեղեկատվությունն անարժանահավատ դիտարկելն իրավաչափ չէ ն դրա արդյունքում խաթարվում է ապացույցին կանխակալ մոտեցում չցուցաբերելու քրեադատավարական արգելքը Աս առումով վերաքննիչ դատարանը հարկ է համարում նան արձանագրել, որ թեն Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ն.Փաշինյանի ու ԱԽոարելյանի ն ամբաստանյալի ցուցմունքներն անարժանահավավտ գնահատելը պատճառաբանել

9

է նրանց ն ամբաստանյալի միջն առկա, լարված հարարբերություններով, սակայն միննույն ժամանակ արդարացման դատավճռի հիմքում որպես հաւատաեւտված փաւատ դրել է դեպքի՝ Սնակ Խոարեղյանի կողմից ներկայացված նկարագրությունն այն դեպքում, երբ դրանց իրականությանը համապատասխանությունը գործով առկա որնէ այլ ապացույցով չի հաստատվում:

(Վ/երաքննիչ դատարանը գտնում է, որ Եերնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դափտաքննությամը հետազոտված ապացույցները բավարար չհամարելով ամբաստանյալ Սեակ Խոստեղյանի նկատմամբ մեղադրական դատաւվճոի կայացման համար, գտնելով, որ առկա չէ ապացույցների բավարար ամբողջությու, որով (կհասրատվեն վերր նկարագրված

գործողությունները ամբաստանյալի կողմից կատարելու փաստը ն արարքում հանցակազմի բացակայության հիմքով ճանաչելով ն հոչակելով Սնակ Խոատեղյանի անմեղությունը, պափշաճ վերլուծության ն գնահատմեւն չի ենթարկել գործում առկա ապացույցները ն հանգել է սխալ եզրահանգմեւն:

Վերոգրյալի համատեքատում վերաքննիչ դատարանը փասվում է, որ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, իրավաչափորեն արձանագրելով գործի փաարական հանգամանքներով Սնակ Խոատելյանի կողմից ուղղակի կամ անուղղակի դիտավորությամը Նելլի Փաշինյանի առողջությանը միջին ծանրություն վնաս պատճառելու հանգամանքը հատրատված չլինելը, միննույն ժամանակ քննարկման առարկա չի դարձրել իր գործողությունների հետնանքների նկատմամբ մեղքի անզգույշ ձնե դրսնորելու հանգամանքը, գտնելով, որ փվյալ պարագայում: դատարաւնը դուրս կգա առաջադրված մեղադրանքի սահմաններից ն կխախտի ամբաարանյալի պաշտպանության իրավունքը:

(.-.) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 2րդ մասի կարգաւվորումների համատեքասվաւմ վերաքննիչ դատարանը գտնում է, որ հանցագործությունն ավելի թեթն պափտասխանամտվություն նախատեսող հոդվածով վերաորակկլու հնարավորություն նախատեսելով օրենսդիրը վերաքննիչ դատարանին լիազորում է դարս գալ վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններից, որպիսի կարգավորումն ուղղված է ամիաարանյալի իրավունքների պաշտապանությանը` նրա իրավական վիճակը

10

բարելավելու ն արդարացի դատական ակտի առկայությունը ապահովելու միջոցով: Նման մեկնաբանությունը բխում է նան քրեական դատավարության նպատակներից նս մեկի` տուժողի խախփված իրավունքների պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտությունից:

Վերոգրյալի համատեքարում վերաքննիչ դատարանը գտնում է, որ Սնակ Խոատեղյանին առաջադրված մեղադրանքի սահմաններում նրա արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի Լին մաստվ նախատեսված հանցանքի առկայության հարցի քննարկման արդյունքում վերաքննիչ դատարանը դուրս չի գա ամբաստանյալին ՀՀ քրեական օրենսգիքի 1Ատրդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փատրական հանգամանքների շիջանակներից, հետնարար՝ նան նրան առաջադրված մեղադրանքի ծավալից, ուստի նման իրավիճակը չի խախտի նան Սնակ Խոատրեղյանի պաշտպանության իրավունքը ն արարքի վերաորակման արդյունքում ամիաատանյալի իրավական վիճակը չի վատթարանա:

(-.)

Գործ, փարական հանգամանքները գնահատելով վերոշարադրյալ

իրավական դիրքորոշումների համատեքարում վերաքննիչ դատարանը հանգում է հենության առ այն, որ Սնակ Խոստեղյանը, առաջին անգամ փակելով դուռր ն նկատելու, որ առկա է խոչընդով, դուռր կրկին ն ավելի ուժեղ է փակել, ինչի արդյունքում Նելլի Փաշինյանին պատճառվել է մարմնական վնասվածք: Այլ կերպ՝ Սնակ Խոսվտեղյանը գործել է անփութությամի, ն պարվաւվոր լինելով նախատեսել իր գործողությունների արդյունքում վտանգավոր հետնանքների առաջացման իրական հնարավորությունը, բավարար շրջահայացություն չի ցուցաբերել այդ հետնանքի առաջացումը թույլ չտալու հսւմար:

Վերլուծելով սույն գործով ձեռք բերված ն դատաքննությամը հերազոտված ապացույցներ, այդ ապացույցներից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, ինչպես նան ատացման աղբյուրի ն ձնավորման ընթացքի համատեքավում, դրանցից յուրաքանչյուրը համադրելով մյուս աղբյուրներից արաեացված տեղեկությունների հեզ, ամրասվաւնյալի մեղավորության մասին չփարատվող կասկածները մեկնաբանելով նրա օգտին՝ վերաքննիչ

1

դատարանը հանգում է այն հետնության, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը հիմք է տալիս, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, անվերապահ հետնություն անելու աո այն, որ ամբաարանյալ Սնակ Խոարեղյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի Էին մասով նախաւտեսված հանցանքը, որի համար ենթաւկա է քրեական պատասխանապտվության:

(.-.)

(:-.) (Վ/երաքննիչ դատարանն արձանագրում է, որ Սնակ Խոարելյանի կողմից կատարված` 2003թ-ի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի Լին մասով նախատեսված արարքը ենթակա է համապատասխանեցման 2021թ-ի մայիսի 5-ի ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի Լին մասին (...)»':

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգիրք) անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչն առյն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ ն վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են մինչն 2022 թվականի հուլիսի Էր գործող կարգով»:

Վերոգրյալից հետնում է, որ 2022 թվականի հուլիսի Լից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում ն քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետնաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգային կառուցակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Ս.Խոստեղյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3 Տե՛ս քրեական զործ, հատոր 3-րդ, թերթեր 56:82:

12

(այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգիրք)

իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետնությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունոմ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի աոջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. ամբաարանյալ ԱԽոարեղյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի Ա3- րդ հոդվածի Լին մասով մեղսագրված արարքը վերաորակելով ն նրան մեղավոր ճանաչելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի Էին մասով՝ Վերաքննիչ դափարանը պահպանել է արդյոք գործի քննությունը բացառապես անձին առաջադրված մեղադրաւնքի սահմաններում կատարելու օրենսդրական պահանջը:

12. ՀԸ Սահմանադրության 67րդ հոդվածի 3րդ կետի համաճայն՝

«Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունր (.) իր պաշտպանությունը նախապատրաստելու ն իր ընտրած փաստարանի հետ հաղորդակցվելու համար բավարար ժամանակ ն հնարավորություններ ունենալու իրավունք»:

«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ «1. Յուրաքանչյուր ոք (-) նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա արեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

(-))

3. Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հերնյալ նվազագույն իրավունքները.

ա. իրեն հասկանալի լեզվով անհապաղ ու հանգամանորեն տեղեկացվելու իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի ն հիմքի մասին,

բ. բավարար ժամանակ ու հնարավորություններ իր պաշտպանությունը նախապատրաստելու համար (...)»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նշել է, որ Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «ա»

13

ենթակետի դրույթն ընդգծում է առաջադրվող «մեղադրանքի» մասին մեղադրյալին ծանուցելուն հատուկ ուշադրություն դարձնելու անհրաժեշտությունը: Հանցագործության վերաբերյալ մանրամասն տվյալները կարնոր դեր են խաղում քրեական դատավարությունում այն իմաստով, որ դրանց հայտարարման պահից է անձը համարվում պաշտոնապես ծանուցված նրա դեմ առաջ քաշված մեղադրանքի փաստական ն իրավական հիմքերի մասին": Եվրոպական դատարանը գտել է, որ մեղադրանքի բնույթի ն առիթների մասին տեղեկացված լինելու իրավունքը պետք է դիտել պաշտպանության նախապատրաստության իրավունքի լույսի ներքո»:

13. ՀԸ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով մեղադրյալի՝ մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի արդյունավետ իրացման հարցին, նշել է. Ախձի պետք Լ ապահովվի մեղադրանքի թե փարական, թե իրավական որակման փոփոխությունների վերարերյալ անհրաժեշտ ն ամբողջական տեղեկավվությամը, ինչպես նան անձի համար պերք է ապահովել ողջամիտ ժամանակահատված փոփոխված մեղադրանքից պաշտպաւեվելու, դրա վերաբերյալ իր դիրքորոշումները ներկայացնելու իրավեաւկան հնարավորությամի:

Ը) Սահմանադրությամբ ամրագրված մեղադրանքից պաշտպանվելու

իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է ապահովել ոչ միայն սկզբնական մեղադրանքի, այլն հետագայում՝ դատաքննության փուլում, փոփոխված մեղադրանքից պաշտպանվելու պատշաճ կառուցակարգեր ն իրական հնարավորություն, հակառակ պարագայում: արարքի վերաորակման վերաբերյալ առկա իրավակարգավորումները համահունչ չեն լինի Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված անհրաժեշտ կառուցակարգերի ն ընթացակարգերի առկայության սահմանադրական պահանջին:

Բացի դրանից, իրավունքի սահմանումը միայն բավարար չէ այն կյանքի կոչելու համար, քանի որ սահմանումից բացի կարնորագույն խնդիր է իրավունքի հիմնական բովանդակության, էությաւն բացահայտումը: Իրավունքի էությունն այն նպատակների ամբողջությունն է, որի համար սահմանվել է այն, ուարի այղ «Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մոշ Օ615 5. Տռոմո գործով 2013 թվականի մարտի 5-ի վճիռը, գանգատ թիվ 61005/09, կետ 51:

5 Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 56117075005 ». Թատջո գործով 2008 թվականի սեպտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 19692/02, կետեր 16-17:

14

իրավունքի արդյոււավեր իրացման համար անհրաժեշտ օրենադրական կարգավորումների առկայության դեպքում միայն կարող ենք փաւստել, որ իրավունքի էության անխախտելիության սահմանադրական պահանջը կենսագործված է: Մեղլադրանքից պաշտպանվելու սահմանադրական իրավունքը ենթադրում է նախնառաջ մեղադրանքի բնույթի ն հիմքի մասին ամբողջական ն ժամանակին տեղեկատվության փրամադրում, ապա. անձամբ կամ փաարարանի միջոցով այդ մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի կազմակերպում, որպիսի կանոնը պետք է գործի բացառապես թե' սկզինական մեղադրանքի, թե՛ դատաքննության փուլում վերաորակված արարքի դեպքում» ":

14. ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Գործի քննություն, դատարանում կատարվում Լ միայն ամբաարանյալի նկատմամի ն միայն այն մեղադրանքի սահմաններում, որով նրան մեղադրանք է առաջադրվել»:

15. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական քննության ընթացքում առաջադրված մեղադրանքի սահմաններից դուրս գալու հարցին, Արթուր Սերորյանի գործով որոշմամբ արձանագրել է. «Թե առաջին ատյանի դատարանը, թե վերաքննիչ դատարանը ն թե վճռաբեկ դատարանը ամիատրանյալի կամ դատապարտյալի նկավտմամի գործը քննելիս ն լուծելիս չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի սահմաններից: Հակառակ դեպքում կխախտվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հողդղվածվ նախատեսված սկզբունքը «Կասկածյալի ն մալադրյալի պաշտպանության իրավունքը ն դրա ապահովումը»: Մասնավորապես կխախտվեն այն հիմնարար իրավադրույթները, որ «Կասկածյալը ն մեղադրյալն ունեն պաշտպանության իրավունք», ն որ «Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարվավոր է կասկածյալին ն մեղադրյալին բացատրել նրանց իրավունքները ն ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրանց պաշտպանվելու փաստացի հնարավորությունը» (Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի Էին ն 2-րդ մասեր): Եթե 6 Տե՛ս, ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ի թիվ ՍԴՈ1559 որոշման 55-56-րդ կետերը:

5

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածում օգվագործված «մեղադրանք» եզրույթը հասկացվի սոսկ «քրեաիրավական որակում» իմատրով ն այն իր մեջ չներաոի արարքի քրեաիրավական որակմեւն հիմքում ընկած փաարեւկան հանգամանքները, ապա կասկածյալի ն մեղադրյալի պաշտպանության իրավունքը չի լինի կոնկրեր ն իրական, այլ կլինի վերացական ն պատրանքային, քանի որ առանց փատարական հիմքի՝ քրեաիրավական որակումից պաշվայանվելու իրավունքը առարկայազուրկ է:

(.-.)

(ասկածյալի ն մեղադրյալի պաշտպաւնության իրավունքի, ինչպես նան գործի դատական քննության սահմանների առումով «մեղադրանք» հասկացությունը ներառում է նան արարքի քրեաիրավական որակման հիմքում ընկած փաստերը (:.»՛:

Վերահաստատելով վերը վկայակոչված դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը Արկադի Պապյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ մեղադրանքի ձնակերպում՝ Օ`:պետք է արտացոլի մեղսագրվող գործողություննեի կամ անգործության բովանդակությունը, հետնաբար պետք է ներառի հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները: Փաստական տվյալների ներառումն անհրաժեշտ նախապայման է, որպեսզի մեղադրանքի մեջ նշվի այն քրեական օրենքը, որով նախատեսված են հանրության համար վտանգավոր, հակաիրավական ն քրեորեն պատժելի արարքի հատկանիշները, այսինքն՝ հանգեցնի մեղադրանքում ձնակերպված արարքին համապատասխան իրավաբանական գնահատական տալուն::

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած

իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ պաշտպանության իրավունքը՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, չպետք է լինի վերացական ն պատրանքային, այլ պետք է լինի կոնկրետ ն իրական: Իսկ պաշտպանության իրավունքի պատշաճ ապահովում` նախ ենթադրում է, որ առաջադրված 7 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արթուր Սերոբյանի գործով 2007 մարտի 30-ի թիվ ՎԲ-46/07 որոշման 4.2-րդ կետը:

" Տես Վճռաբեկ դատարանի` Արկադի Պապյանի գործով 2010 թվականի նոյեմբերի 5-ի թիվ ՏԴ/0115/01/09 որոշման 18-րդ ն 23-րդ կետերը:

16

մեղադրանքը քրեաիրավական որակումից զատ պետք է պարունակի նան այդ որակման հիմքում դրված փաստերը՝ անձին դրանից յուրաքանչյուրն արդյունավետ կերպով վիճարկելու հնարավորություն ընձեռելով: Հետնաբար, պաշտպանության իրավունքի երաշխավորման նպատակով թե' առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ ն թե' Վճռաբեկ դատարանն ամբաստանյալի նկատմամբ գործը քննելիս ն լուծելիս, չեն կարող դուրս գալ նրան առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքների շրջանակից: Ավելին` դատարանը՝ որպես արդարադատություն ն ոչ քրեական հետապնդում իրականացնող մարմին, սահմանափակված է ամբաստանյալին առաջադրված մեղադրանքի ծավալով: Այսինքն՝ ինչպես քրեական գործի քննության ընթացքում, այնպես էլ դրա արդյունքում դատական ակտ կայացնելիս, դատարանը չի կարող քննարկման առարկա դարձնել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք արտացոլված չեն եղել անձին առաջադրված մեղադրանքում: Հակառակ պարագայում կարող է ցվտանգվել|Ս անձի պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինս հնարավորություն չի ունեցել պաշտպանվելու դատական ակտով անձին մեղսագրված, սակայն ի սկզբանե մեղադրանքի ծավալում չընդգրկված փաստական տվյալներից":

Անդրադառնալով դատական քննութան ընթացքում մեղադրանքի

փոփոխության հնարավորության հարցին՝ Եվրոպական դատարանը 24261620» ջ. Ցաջողն գործով նշել է, որ ներպետական դատարանի՝ արարքը վերաորակելու լիազորության գործադրումը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովի մեղադրանքից ժամանակին (էդ 5004 1նղծ) ն արդյունավետ (64//66156) պաշտպանվելու հնարավորությունը: Ընդ որում Եվրոպական դատարանը հատկապես ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ նախաքննության մարմինների ջանքերն ուղղված չեն եղել անձի գործողություններում հիմնավորելու այն արարքը, որի կատարման մեջ ներպետական դատարանը վերաորակման արդյունքում մեղավոր է ճանաչել անձին": » Տե՛ս աոնտ ոամոոճչ Վճռաբեկ դատարանի՝ Սմբատ Գրիգորյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԿԴՉ/0054/01/15 որոշումը:

6 Տես Վճռաբեկ դատարանի` Կարեն Կունգուրցնի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԼԴ/0141/01/14 որոշման 16-րդ կետր:

ս Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 7գոշմո Օ615 ». Տքուո գործով 2021 թվականի հունիսի 22-ի վճիռը, գանգատ թիվ 70560/13, կետեր 25-28:

17

16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Ս.Խոստեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ՝ Ն-Փաշինյանի հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանելիս, տեսնելով, որ վերջինի ձախ ձեռքը գտնվել է դռան արանքում, դիտավորությամբ փակել է դուռը, որի հետնանքով Ն.Փաշինյանին պատճառվել է միջին ծանրության մարմնական վնասվածք՝ ձախ դաստակի երկրորդ մատի եղնգային ֆալանգի ջնջխված վերքի ն եղնգային ֆալանգի եզրային կոտրվածքի ձնով:

Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով ճանաչել ն հռչակել է Ս.Խոստեղյանի անմեղությունը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով՝ գտնելով, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքն ապացուցված չէ: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ Ս.Խոստեղյանի կողմից մեղքի անզգույշ ձնով Ն.Փաշինյանին մարմնական վնասվածք պատճառելու, ինչպես նան վիճաբանության ժամանակ տուժողին հարվածներ հասցնելու հանգամանքներին չի կարող անդրադառնալ, քանզի դուրս կգա առաջադրված մեղադրանքի սահմաններից ն կխախտի ամբաստանյալի պաշտպանության իրավունքըտ:

Վերաքննի. Օ։-դատարանը, 2022 թվականի նոյեմբեի 1Լի որոշմամբ, Ս.Խոստեղյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակելով ն նրան մեղավոր ճանաչելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, հիմնավորված է համարել այն, որ ՍԽոստեղյանը, առաջին անգամ փակելով դուռը ն նկատելով, որ առկա է խոչընդոտ, դուռը կրկին ն ավելի ուժգին է փակել, ինչի արդյունքում տուժողին պատճառվել է մարմնական վնասվածք, ինչը նշանակում է, որ ամբաստանյալը պարտավոր լինելով նախատեսել իր գործողությունների արդյունքում վտանգավոր հետնանքների վրա հասնելու իրական հնարավորությունը, բավարար շրջահայացություն չի ցուցաբերել այդ հետնանքի առաջացումը թույլ չտալու համար: Վերաքննիչ դատարանն արձանագրել է նան, որ ռ Տե'ս սույն որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

18

Ս.Խոստեղյանին առաջադրված մեղադրանքի սահմաններում նրա արարքում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի Լին մասով նախատեսված հանցանքի առկայության հարցը քննարկելով, դուրս չի գա ամբաստանյալին ՀՀ սախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի Լին մասով առաջադրված մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքների շրջանակներից, ուստի՝ նան նրան առաջադրված մեղադրանքի ծավալից, ինչից հետնում է, որ նման իրավիճակը չի խախտի նան ամբաստանյալի պաշտպանության իրավունքը ն արարքի վերաորակման արդյունքում վերջինի իրավական վիճակը չի վատթարանա՛:

17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների ն իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս.Խոստեղյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում չներառված փաստական հանգամանքներ հաստատելու արդյունքում Ս.Խոստեղյանի արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելով, Վերաքննիչ դատարանը խախտել է ամբաստանյալի՝ ՀՀ Սահմանադրությամբ ն «Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդա, դատաքննության իրավունքի կարնորագույն բաղադրատարը հանդիսացող՝ պաշտպանության իրավունքը:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ս.Խոստեղյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ընդգրկված չեն եղել նրա կողմից մեկ անգամ դուռը փակելու ընթացքում որնէ խոչընդոտ նկատելու ն երկրորդ անգամ դուռն ավելի ուժգին փակելու եղանակով, բավարար շրջահայացություն չցուցաբերելու արդյունքում, տուժողին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները: Այսինքն` Վերաքննիչ դատարանը վերաորակելով Ս.Խոստեղյանին մեղսագրված արարքը, ըստ էության դատական ակտով քննարկել ն հաստատված է համարել գործողություններ, որոնք նրան մեղսագրված չեն եղել:

18. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով միայն առաջադրված մեղադրանքի սահմաններում գործի քննության՝ ՀՀ նախկին Կ Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

19

քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իմպերատիվ պահանջը, արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր Ս.Խոստեղյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակելու:

Հետնաբար Վերաքննիչ դատարանը, Ս.Խոստեղյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված արարքը վերաորակելով ն նրան մեղավոր ճանաչելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի Լին մասով, չի պահպանել գործի քննությունը բացառապես անձին առաջադրված մեղադրանքի սահմաններում կատարելու օրենսդրական պահանջը:

19. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել քրեադատավարական օրենքի՝ ՀՀ նախկին քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 20-րդ ն 21-րդ հոդվածներով ամրագրված սկզբունքների խախտման ն ազդել է վարույթի ելքի վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը բեկանելու համար:

Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակա կայացնելիս, Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, հանգե է ճիշտ հետնության, կայացրել է հիմնավորված ն պատճառաբանված դատական ակտ, ուստի պետք է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի դատական ակտը ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռին:

20. Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը բողոքաբերի՝ սույն որոշման 5-րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է համարում:

21. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ն 17-րդ հոդվածներով, ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 28-րդ 36Լրդ, 363-րդ, 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

20

ՈՐՈՇԵՑ

1. Ամբաստանյալ Սնակ Ռուբիկի Խոստեղյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշումը բեկանել ն օրինական ուժ տալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի 21-ի արդարացման դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հունվարի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/1385/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել