Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/Սիմոնյան — ԵԴ/0653/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սիմոնյան — ԵԴ/0653/01/20

Վճռաբեկ դատարանԵԴ/0653/01/2019 հուլիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 69. Պատժի ժամկետները հաշվարկելը և պատիժը հաշվակցելը · Հոդված 70. Պատիժը պայմանականորեն չկիրառելը · Հոդված 112. Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը
PDF

Ամփոփում

Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը . 1. 2019 թվականի հոկտեմբերի 18- ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ( այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք ) 118- րդ և 137- րդ հոդվածների հատկանիշներով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա ․ Գևորգյանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 29- ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հիշյալ որոշումը վերացվել է , ՀՀ քրեական օրենսգրքի 118- րդ հոդվածի և 137- րդ հոդվածի 1- ին մասի հատկանիշներո

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր` Ա. Մաթևոսյան ԵԴ/0653/01/20 Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Ս . Համբարձումյան դատավորներ` Լ . Հովհաննիսյան Ռ . Պապոյան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Հ . Ա ՍԱՏՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆԻ Ա. Պ ՈՂՈՍՅԱՆի Ս . Օ ՀԱՆՅԱՆԻ

19 հուլիսի 2024 թվական ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով Կարեն Գրիգորի Սիմոնյանի վերաբերյալ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 8- ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ . Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ,

Պ Ա Ր Զ Ե Ց

Վարույթի դատավարական նախապատմությունը .

1. 2019 թվականի հոկտեմբերի 18- ին ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի ( այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք ) 118- րդ և 137- րդ հոդվածների հատկանիշներով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ա ․ Գևորգյանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 29- ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասին հիշյալ որոշումը վերացվել է , ՀՀ քրեական օրենսգրքի 118- րդ հոդվածի և 137- րդ հոդվածի 1- ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 10202219 քրեական գործը։ 2019 թվականի դեկտեմբերի 16- ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ - Զեյթունի բաժնում հարուցվել է թիվ 09851219 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113- րդ հոդվածի 1- ին մասի և 185- րդ հոդվածի 1- ին մասի հատկանիշներով։ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 25- ի որոշմամբ թիվ 10202219 քրեական գործը միացվել է թիվ 09851219 քրեական գործին։ Նախաքննության մարմնի՝ 2019 թվականի դեկտեմբերի 17- ի որոշմամբ Կարեն Գրիգորի Սիմոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ , և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118- րդ հոդվածով և 137- րդ հոդվածի 1- ին մասով : Նախաքննության մարմնի՝ նույն օրվա որոշմամբ Կ . Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ 2020 թվականի հունվարի 13- ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 137- րդ հոդվածի 1- ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12152920 քրեական գործը ։ Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի ապրիլի 14- ի որոշմամբ թիվ 12152920 քրեական գործը միացվել է թիվ 09851219 քրեական գործին։ 2020 թվականի մայիսի 8- ին մեղադրյալ Կ ․ Սիմոնյանը ձերբակալվել է։ Նախաքննության մարմնի՝ 2020 թվականնի մայիսի 8- ի որոշումներով Կ . Սիմոնյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է , լրացվել , վերջինս որպես մեղադրյալ է ներգրավվել և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118- րդ հոդվածով , 137- րդ հոդվածի 1- ին մասով , 112- րդ հոդվածի 1- ին մասով , 137- րդ հոդվածի 1- ին մասով և 185- րդ հոդվածի 1- ին մասով : Նախաքննության մարմնի՝ 2020 թվականի մայիսի 8- ի որոշմամբ մեղադրյալ Կ . Սիմոնյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է ։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի մայիսի 9- ի որոշմամբ Կ ․ Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 2020 թվականնի հունիսի 26- ին թիվ 09851219 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ( այսուհետ ` նաև Առաջին ատյանի դատարան ) :

2. Առաջին ատյանի դատարանի ` 2021 թվականի մայիսի 24- ի որոշմամբ Կ . Սիմոնյանի նկատմամբ կիրառված կալանավորում խափանման միջոցը փոփոխվել է և որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ գրավի չափ սահմանելով 500 ․ 000 ( հինգ հարյուր հազար ) ՀՀ դրամ գումարը։ 2021 թվականի հունիսի 11- ին Կ ․ Սիմոնյանն ազատվել է արգելանքից ։ 2.1. Առաջին ատյանի դատարանի ` 2022 թվականի դեկտեմբերի 9- ի դատավճռով Կ . Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118- րդ հոդվածով և երկու դրվագ՝ 137- րդ հոդվածի 1- ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է ` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով , 185- րդ հոդվածի 1- ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է ` արարքում հանցակազմի բացակայության հիմքով : Նույն դատավճռով Կ . Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 ( չորս ) տարի ժամկետով։ Նշանակված պատժին հաշվակցվել է 2020 թվականի մայիսի 8- ից մինչև 2021 թվականի հունիսի 11- ն անազատության մեջ գտնվելու ժամկետը և Կ . Սիմոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 ( երեք ) տարի 6 ( վեց ) ամիս 27 ( քսանյոթ ) օր ժամկետով : ՀՀ քրեական օրենսգրքի 70- րդ հոդվածի կիրառմամբ՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան ` 4 ( չորս ) տարի ժամկետով։

3. Դատախազ Հ ․ Խաչատրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ( այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան ) ՝ 2023 թվականի հունիսի 8- ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9- ի դատավճիռը թողնելով անփոփոխ :

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ . Գրիգորյանը բերել է վճռաբեկ բողոք , որը Վճռաբեկ դատարանի ` 2023 թվականի նոյեմբերի 23- ի որոշմամբ վարույթ է ընդունվել և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ : Վճռաբեկ բողոքի հիմքերը , փաստարկները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով .

5. Բողոքաբերի պնդմամբ՝ Կ . Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի չի առնվել , որ նա ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ , որի խախտումը խիստ բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա , վերջինիս առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող վնաս : Բացի այդ , հաշվի չի առնվել այն , որ Կ ․ Սիմոնյանը գիտակցել է սեռով պայմանավորված ֆիզիկական ուժերի անհավասարության պայմաններում անօգնական վիճակում հատակին ընկած և դիմադրություն չցուցաբերող տուժողի կենսական կարևոր օրգանին՝ գլխին ( դեմքին ) իր ֆիզիկական հնարավորությունները գործադրելով հարվածներ հասցնելը , հարվածների քանակը , դրանց բնույթը և տեղակայումը , հանցանքին նախորդած և հաջորդած ժամանակահատվածում Կ . Սիմոնյանի վարքագիծը , մասնավորապես այն , որ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 7- ին տուժող Լիանա Նիկողոսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելը՝ 2019 թվականի հոկտեմբերի 6- ին , ծեծել է վերջինիս և սպանության սպառնալիք տվել , 2020 թվականի դեկտեմբերի 7- ին ոստիկանություն զանգահարելը կանխելու նպատակով Լիանա Նիկողոսյանի ձեռքից վերցրել է վերջինիս հեռախոսը և գետնին հարվածելով՝ կոտրել՝ պատճառելով 127.000 ՀՀ դրամի գույքային վնաս , իսկ քրեական գործի նախաքննության ընթացքում պարբերաբար զանգել է Լիանա Նիկողոսյանին , սպանության , առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ տվել՝ պահանջելով ոստիկանությունից հետ վերցնել իր դեմ ներկայացված բողոքը ։ Բողոքաբերը որպես Կ . Սիմոնյանի անձի հանրային վտանգավորությունը բնութագրող հանգամանքներ կարևորել է նաև այն , որ Կ . Սիմոնյանին մեղսագրված է եղել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 118- րդ հոդվածով , երկու դրվագ ` 137- րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված հանցանքների կատարում , որոնցով քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով , իսկ 185- րդ հոդվածի 1- ին մասով՝ անձի վիճակը բարելավող նորմի ընդունմամբ պայմանավորված։ 5.1 ․ Բողոքաբերը , անդրադառնալով ստորադաս դատարանների այն փաստարկին , որ Կ . Սիմոնյանի կողմից հանցագործությունը կատարելիս զենք , սուր կտրող ծակող գործիք կամ այլ առարկա չի օգտագործվել , նշել է , որ հանցանքի կատարման եղանակը յուրաքանչյուր դեպքով պետք է գնահատվի՝ ելնելով գործի ամբողջական փաստական հանգամանքների առանձնահատկություններից , հաշվի առնելով նաև՝ հարվածների քանակը , բնույթը , տեղակայումը : 5.2. Բողոքաբերն արձանագրել է նաև , որ Կ . Սիմոնյանը նախկինում դատապարտվելով անձի նկատմամբ բռնության կիրառմամբ կատարված ծանր հանցագործության համար (2016 թվականի հունիսի 22- ի թիվ ԿԴ 2/0052/01/15 դատավճռով Կ . Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316- րդ հոդվածի 2- րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 տարի ժամկետով ) 2018 թվականի նոյեմբերի 6- ին համաներման ակտի կիրառմամբ պատիժը կրելուց ազատ արձակվելով՝ մեկ տարի անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 7- ին , կրկին կատարել է անձի նկատմամբ բռնության կիրառմամբ ծանր հանցանք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով։ 5.3. Բողոքաբերը , արձանագրելով , որ առկա փաստական տվյալների համաձայն՝ Կ ․ Սիմոնյանի մոտ ախտորոշվել են դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա , ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածների դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ , ճողվածքներ , գլխուղեղի անոթային բնույթի փոփոխություններ , նշել է , որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման չեն ենթարկել և առանց որևէ հիմքի հիվանդությունը գնահատել են որպես ծանր հիվանդություն , մինչդեռ հիվանդության ծանրության աստիճանը բժշկական կատեգորիա է և կարող է հաստատվել բացառապես նշված բնագավառի բավարար գիտելիքներ ունեցող մասնագետի ( փորձագետի կողմից ) ։ 5.4. Ամփոփելով վերոգրյալը ` բողոքաբերը նշել է , որ կատարված արարքի բնույթի և հանրային վտանգավորության աստիճանի , հանցավորի անձի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող վերը նշված հանգամանքներն էականորեն բարձրացնում են հանցավորի անձի և կատարված արարքի վտանգավորության աստիճանը : Հետևաբար , նման պայմաններում , ստորադաս դատարանների կողմից Կ . Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված՝ անձը բնութագրող տվյալը ( հիվանդ լինելը ), պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքը՝ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը , չեն կարող բավարար լինել պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատժի նպատակների իրականացմանը հասնելու համար ։

6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի հունիսի 8- ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ՝ անթույլատրելի ճանաչելով Կ . Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները .

7. Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 9- ի դատավճռով հաստատված է համարել հետևյալը . « (…) Կարեն Գրիգորի Սիմոնյանը ՀՀ ԱՆ « Կոշ» ՔԿ հիմնարկում ազատազրկման ձևով պատիժ կրելու ընթացքում համացանցի միջոցով ծանոթացել է Լիանա Նիկողոսյանի հետ : 2018 թ ․ նոյեմբերի 1- ին Կարեն Սիմոնյանը պատժի կրումից ազատ արձակվելուց հետո շարունակել է շփումը Լիանա Նիկողոսյանի հետ , ում հետ վարձակալական հիմունքներով բնակվել է Երևան քաղաքի տարբեր հասցեներում : Համատեղ կյանքում ունեցել են տարաձայնություններ , ինչի պաճառով 2019 թ ․ հոկտեմբեր ամսից Լիանա Նիկողոսյանը տեղափոխվել է իր հայրական տուն , սակայն Կարեն Սիմոնյանի հետ շարունակել են պարբերաբար հանդիպել : Կարեն Սիմոնյանն իրենց անձնական փոխհարաբերությունների շուրջ զրուցելու նպատակով Լիանա Նիկողոսյանին 2016 թվականի հոկտեմբերի 6- ին հրավիրել է իր կողմից վարձակալած Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի 1- ին նրբանցք 7- րդ շենք 7- րդ հասցեում գտնվող բնակարան։ Բնակարանում գտնվելու ժամանակ կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Լիանա Նիկողոսյանի հետ , որի ընթացքում քաշել է նրա մազերից , ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին , ինչի արդյունքում Լիանա Նիկողոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է աջ դաստակի 5- րդ մատի շրջանի արյունազեղման ձևով վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Տուժող Լիանա Նիկողոսյանն իրական է ընդունել նաև ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի կողմից հնչեցված սպանության սպառնալիքները։ Դրանից հետո Կարեն Սիմոնյանը և Լիանա Նիկողոսյանը հետագայում շարունակել են հանդիպել և շփվել։ 2019 թ ․ դեկտեմբերի 07- ին՝ ժամը 23:00- ի սահմաններում , Կարեն Սիմոնյանը Լիանա Նիկողոսյանի հետ գտնվել է Երևան քաղաքի Ա . Ահարոնյան փողոց 1/5 հասցեում գտնվող « Լույս Աղբյուր  հյուրանոցային համալիրի 9- րդ սենյակում , որտեղ վիճաբանել է վերջինիս հետ , ինչի պատճառով Լիանա Նիկողոսյանը ցանկացել է ահազանգել ոստիկանություն , սակայն Կարեն Սիմոնյանը , վրդովվելով նրա վարքագծից , վերջինիս ձեռքից վերցրել է նրան պատկանող՝ C76SDXU2HG7K գործարանային համարով Այֆոն 7 տեսակի , A1778 մոդելի բջջային հեռախոսը , այն հարվածել է գետնին և կոտրել՝ Լիանա Նիկողոսյանին պատճառելով՝ 127.000 ՀՀ դրամի գույքային վնաս : Դրանից հետո , Կարեն Սիմոնյանը , բռնելով Լիանա Նիկողոսյանի ձեռքից , գցել է « Լույս Աղբյուր» հյուրանոցային համալիրի 9- րդ սենյակում տեղադրված ապակե սեղանի վրա , ինչի արդյունքում այն կոտրվել է , որից հետո , շարունակելով Լիանա Նիկողոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությանն ուղղված իր գործողությունները , ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ է հասցրել հատակին ընկած Լիանա Նիկողոսյանի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ձախ ճակատգագաթաքունքային , աջ և ձախ ակնակապճային , քթի , կրծքավանդակի , ձախ գոտկային , աջ բազկի , աջ դաստակի շրջանների՝ քերծվածքների , արյունազեղումների , ենթամաշկային և ներծոցային արյունահավաքների , սալջարդ վերքի , գանգուղեղային վնասվածքի , ձախ նախաբազկի , ձախ գոտկային շրջանների՝ կտրած վերքերի , քթոսկրերի , ձախ ակնակապճի պատերի ( սեպոսկրի ), մաղոսկրի խորշիկների , ճակատոսկրի՝ ներհրված կոտրվածքների ձևով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս : Կարեն Սիմոնյանը , 2019 թվականի դեկտեմբերի 17- ից մինչև 2020 թվականի հունվարի 02- ն ընկած ժամանակահատվածում , պարբերաբար զանգահարել է Լիանա Նիկողոսյանին և կայացած հեռախոսազրույցների ընթացքում վերջինիս հասցեին հնչեցրել է սպանության , առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ՝ պահանջելով ոստիկանությունից հետ վերցնել իր դեմ ներկայացված բողոքը , ինչը Լիանա Նիկողոսյանն իրական է ընդունել , սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգացել և դրա հետևանքով նրա մոտ առաջացրել է վախի ու տագնապի զգացողություն (…)» 1 : 7.1. Առաջին ատյանի դատարանը , հաստատված համարելով վերոգրյալ փաստական հանգամանքները , գտել է , որ . « (…) Կարեն Գրիգորի Սիմոնյանի արարքները համապատասխանում են 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով , 118- րդ հոդվածով , երկու դրվագ 137- րդ հոդվածի 1- ին մասով և 185- րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին , սակայն ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը պատասխանատվության և պատժի ենթակա է միայն 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված հանցանքի համար։ (…) Դատարանը , հետազոտելով քրեական գործը , գտնում է , որ ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը վատառողջ է , ըստ մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքի ախտորոշվել է դիսցիրկուլյատոր էնցեֆալոպատիա , ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածների դեգեներատիվ փոփոխություններ , ճողվածքներ , գլխուղեղի անոթային բնույթի փոփոխություններ : Դատարանը , հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 62- րդ հոդվածի 2- րդ մասի իրավական կարգավորումը , որպես Կարեն Սիմոնյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտում նաև այն , որ ամբաստանյալը նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։ Դատարանն ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է արձանագրում հանցագործությունների ռեցիդիվը ։ Մասնավորապես , Կարեն Սիմոնյանը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թվականի հունիսի 22- ի դատավճռով դատապարտվել էր 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 316- րդ հոդվածով ազատազրկման՝ 6 ( վեց ) տարի ժամկետով , 2018 թվականի նոյեմբերի 06- ին Համաներման ակտի կիրառմամբ ազատ էր արձակվել պատժի կրումից։ Այսինքն , դատվածություն ունենալով դիտավորյալ հանցագործության կատարման համար՝ ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը կրկին կատարել է դիտավորյալ հանցանք : (…) Դատարանը գտնում է , որ Կարեն Սիմոնյանի անձը բնութագրող տվյալների՝ ծանր հիվանդությամբ տառապելը , պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների ` առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը , կոնկրետ համակցությունը , բավարար է նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար։ Միևնույն ժամանակ , դատարանը ցանկանում է արձանագրել , որ Կ . Սիմոնյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի առկայությունն ինքնին չի կարող արգելք հանդիսանալ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար։ Ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատժի փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև հանցագործության կատարման եղանակը։ Սույն քրեական գործի քննությամբ հաստատվել է , որ ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը տուժող Լիանա Նիկողոսյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն իրականացնելիս՝ առողջությանը ծանր վնաս պատճառելիս զենք , դանակ կամ այլ սուր կտրող - ծակող գործիք , կամ առհասարակ այլ առարկա չի օգտագործել , ինչը դատարանի գնահատմամբ վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության առավել նվազ աստիճանի մասին : Այսպիսով , հաշվի առնելով քրեական գործով հաստատված փաստական հանգամանքները , ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները , պատիժն n ւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները՝ դատարանը հանգում է հետևության , որ Կ . Սիմոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հնարավոր է պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 4 ( չորս ) տարի ժամկետով (…)» 2 ։

8. Վերաքննիչ դատարանը , անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը , արձանագրել է հետևյալը ․ «(…) Սույն գործով Առաջին ատյանի դատարանն անդրադառնալով ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելու հարցին , հաշվի առնելով վերջինիս անձը բնութագրող տվյալները՝ ծանր հիվանդությամբ տառապելը ( վերջինիս մոտ ախտորոշվել է դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա , ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածների դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխություններ , ճողվածքներ , գլխուղեղի անոթային բնույթի փոփոխություններ ), պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները՝ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր ճանաչելը , եկել է հիմնավոր հետևության , որ ամբաստանյալի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով՝ հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48- րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին՝ սոցիալական արդարության վերականգնմանը , պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը՝ սահմանելով փորձաշրջան 4 ( չորս ) տարի ժամկետով։ Միևնույն ժամանակ , Առաջին ատյանի դատարանն իրավաչափ կերպով արձանագրել է , որ Կ . Սիմոնյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքի՝ հանցագործությունների ռեցիդիվի առկայությունն ինքնին չի կարող արգելք հանդիսանալ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար : Ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատժի փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս Առաջին ատյանի դատարանը հաշվի է առել նաև հանցագործության կատարման եղանակը , մասնավորապես , այն , որ քրեական գործի քննությամբ հաստատվել է , որ ամբաստանյալ Կարեն Սիմոնյանը տուժող Լիանա Նիկողոսյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն իրականացնելիս՝ առողջությանը ծանր վնաս պատճառելիս զենք , դանակ կամ այլ սուր կտրող - ծակող գործիք , կամ առհասարակ այլ առարկա չի օգտագործել , ինչը դատարանի գնահատմամբ վկայում է հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության վտանգավորության՝ առավել նվազ աստիճանի մասին : Վերաքննիչ դատարանը գտնում է , որ ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի նկատմամբ պայմանական դատապարտում կիրառելու միջոցով կարելի է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48- րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին՝ վերականգնել սոցիալական արդարությունը , ուղղել պատժի ենթարկված անձին , ինչպես նաև կանխել հանցագործությունները։ Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի համարում վերաքննիչ բողոքի այն պնդումը , թե ․ «(...) մեղադրյալ Կարեն Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս՝ դատարանը պատշաճ իրավական վերլուծության չի ենթարկել ամբաստանյալի կողմից կատարած հանցավոր արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող գործոնները , մասնավորապես՝ Կարեն Սիմոնյանի անձի հանրային բարձր վտանգավորությունը , որի մասին է վկայում նաև դիտավորությամբ կատարած հանցանքի համար դատվածություն ունենալով՝ նոր քննարկվող դիտավորյալ հանցանքները կատարելը (...)» ։ (…) Սույն պարագայում , Առաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Կարեն Սիմոնյանի նկատմամբ պատիժ նշանակելիս , հաշվի առնելով վերջինիս անձը բնութագրող վերոնշյալ տվյալները , նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների կոնկրետ համակցությունը , եկել է հիմնավոր հետևության , որ դրանք բավարար են ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար : Այսինքն , Կարեն Սիմոնյանի կողմից դիտավորությամբ կատարած հանցանքի համար դատվածություն ունենալով՝ նոր դիտավորյալ հանցանքը կատարելը տվյալ պարագայում չի կարող արգելք հանդիսանալ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար : Հիմնավորված չէ նաև վերաքննիչ բողոքի այն պնդումը , թե «(...) դատարանը անհրաժեշտ կերպով չի անդրադարձել ամբաստանյալին մեղսագրվող արարքի հանրային վտանգավորության աստիճանին՝ արդյունքում կայացնելով չպատճառաբանված դատական ակտ՝ նշանակված պատժի կրման ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ , մասնավորապես , դատարանի կողմից անտեսվել են այնպիսի էական հանգամանքներ , ինչպիսիք են տուժողին ուղղակի դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցնելն այն պայմաններում , երբ վերջինը գտնվել է գետնին ընկած վիճակում և որևէ դիմադրություն չի ցուցաբերել » ։ Վերոգրյալի կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել , որ նշված հանգամանքները հանդիսանում են ամբաստանյալ Կարեն Սիմոնյանին վերագրվող հանցակազմի տարրեր և դրանք կարևոր են այնքանով , որքանով որ օրենսդիրը նաև դրանց հիման վրա տվյալ արարքը դասել է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքների շարքին։ Հենց դիտավորությամբ հասցված հարվածների արդյունքում է , որ տուժողին պատճառվել է կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։ Բացի այդ , չի կարելի անտեսել նաև այն հանգամանքը , որ պատասխանատվության և պատժի անհատականացման հիմք են ոչ միայն կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը , այլև հանցավորի անձը բնութագրող սոցիալ - հոգեբանական , սոցիալ - ժողովրդագրական , քրեաբանական և քրեաիրավական , ֆիզիկական հատկությունների համակցությունը ( ընտանեկան դրությունը , վարքագիծը աշխատանքում և կենցաղում , աշխատունակությունը , առողջական վիճակը , տարիքը , սեռը , դատվածությունը և այլն ) (...)» 3 : Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը .

9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։ Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Կ.Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքաբերը, ըստ էության, բարձրացրել է Կ․Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավաչափության հարցը: Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում ամրագրված նորմը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նախքան բողոքաբերի կողմից բարձրացրած իրավական խնդրին անդրադառնալն անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել Կ․Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը սխալ հաշվարկված լինելու հարցը, քանի որ սույն գործով առերևույթ առկա է ի շահ մեղադրյալի վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք։ 10.1. Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Կ.Սիմոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ նշանակված պատժին հաշվակցելով 2020 թվականի մայիսի 8-ից մինչև 2021 թվականի հունիսի 11-ն անազատության մեջ գտնվելու ժամկետը և Կ.Սիմոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։ Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կ.Սիմոնյանը փաստացի անազատության մեջ է գտնվել 1 (մեկ) տարի 1 (մեկ) ամիս 3 (երեք) օր, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի համաձայն, նշանակված 4 (չորս)տարի ժամկետով ազատազրկմանը պետք է հաշվակցել 1 (մեկ) տարի 1 (մեկ) ամիս 3 (երեք) օր անազատության մեջ գտնվելու ժամկետը և վերջնական թողնել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 10 (տասը) ամիս 27 (քսանյոթ) օր ժամկետով։ 11 . Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է . հիմն ավորված են արդյո՞ք Կարեն Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չ կիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները : 12 . Վճռաբեկ դատարանն առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքում պատիժ նշանակելու և նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցերին անդրադարձել է իր մի շարք նախադեպային որոշումներում 4 :

13. Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները ` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ փաստում է , որ քննարկվող հոդվածով նախատեսված հանցանք կատարելու դեպքում պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս , ստորադաս դատարանները պետք է հաշվի առնեն ինչպես խախտվող հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը , այնպես էլ արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա ազդող այնպիսի հանգամանքներ , ինչպիսիք են անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ , հանցագործության հանգամանքները , եղանակը , գործիքներն ու միջոցները , մարմնական վնասվածքների քանակը , տեղակայումը , բնույթը և այլն 5 :

14. Սույն վարույթ ի նյութերի ուսումնասիրությունից երևում է , որ . - Առաջին ատյանի դատարանը հաստատված է համարել , որ Կարեն Սիմոնյանը  Լույս Աղբյուր  հյուրանոցային համալիրի 9- րդ սենյակում վիճաբանել է տուժող Լիանա Նիկողոսյանի հետ , ինչի պատճառով վերջինս ցանկացել է ահազանգել ոստիկանություն , սակայն Կ . Սիմոնյանը , վրդովվելով նրա վարքագծից , վերջինիս ձեռքից վերցրել է « Այֆոն 7» բջջային հեռախոսը , հարվածել է գետնին և կոտրել : Դրանից հետո , Կ . Սիմոնյանը , բռնելով Լ . Նիկողոսյանի ձեռքից , գցել է սենյակում տեղադրված ապակե սեղանի վրա , ինչի արդյունքում այն կոտրվել է , որից հետո , շարունակելով Լ . Նիկողոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությանն ուղղված իր գործողությունները , ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ է հասցրել հատակին ընկած Լ . Նիկողոսյանի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ձախ ճակատգագաթաքունքային , աջ և ձախ ակնակապճային , քթի , կրծքավանդակի , ձախ գոտկային , աջ բազկի , աջ դաստակի շրջանների՝ քերծվածքների , արյունազեղումների , ենթամաշկային և ներծոցային արյունահավաքների , սալջարդ վերքի , գանգուղեղային վնասվածքի , ձախ նախաբազկի , ձախ գոտկային շրջանների՝ կտրած վերքերի , քթոսկրերի , ձախ ակնակապճի պատերի ( սեպոսկրի ), մաղոսկրի խորշիկների , ճակատոսկրի՝ ներհրված կոտրվածքների ձևով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս 6 : - Առաջին ատյանի դատարանը , հաշվի առնելով քրեական գործով հաստատված փաստական հանգամանքները , ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները , պատիժն n ւ պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները՝ հանգել է հետևության , որ Կ . Սիմոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հնարավոր է պայմանականորեն չկիրառել 7 : - Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9- ի դատավճիռը՝ համաձայնվելով Առաջին ատյանի դատարանի հետևությունների հետ 8 :

15. Նախորդ կետում շարադրված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-13- րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ Կարեն Սիմոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս , ստորադաս դատարանները պատշաճ իրավական վերլուծության չեն ենթարկել Կ ․ Սիմոնյանի անձի և նրա կատարած արարքի հանրային վտանգավորության վրա ազդող հետևյալ գործոնները . - խախտված հասարակական հարաբերության բնույթն ու կարևորությունը՝ այն , որ ամբաստանյալը ոտնձգել է այնպիսի հասարակական հարաբերության դեմ , որի խախտումը բացասաբար է անդրադարձել տուժողի առողջական վիճակի վրա , - հանցավորի հոգեբանական վերաբերմունքն իր արարքի և դրա հետևանքների նկատմամբ , մասնավորապես այն , որ Կ . Սիմոնյանը գործել է ուղղակի դիտավորությամբ , գիտակցել է , որ իր գործողություններով տուժողի առողջությանը պատճառում է ծանր վնաս , նախատեսել է իր արարքի և հետևանքների միջև առկա անմիջական պատճառական կապը , - հանցագործության եղանակը և իրադրությունը՝ Կ . Սիմոնյանը , բռնելով Լ . Նիկողոսյանի ձեռքից , գցել է սենյակում տեղադրված ապակե սեղանի վրա , ինչի արդյունքում այն կոտրվել է , որից հետո , շարունակելով Լ . Նիկողոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությանն ուղղված իր գործողությունները , ձեռքերով և ոտքերով անկանոն հարվածներ է հասցրել հատակին ընկած Լ . Նիկողոսյանի դեմքին և մարմնի տարբեր հատվածներին , - հասցված մարմնական վնասվածքների բնույթն ու տեղակայումը , մասնավորապես այն , որ Լ . Նիկողոսյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է գանգուղեղային վնասվածքի , քթոսկրերի , ձախ ակնակապճի պատերի ( սեպոսկրի ), մաղոսկրի խորշիկների , ճակատոսկրի՝ ներհրված կոտրվածքների , ձախ նախաբազկի , ձախ գոտկային շրջանների՝ կտրած վերքերի , ձախ ճակատգագաթաքունքային , աջ և ձախ ակնակապճային , քթի , կրծքավանդակի , ձախ գոտկային , աջ բազկի , աջ դաստակի շրջանների՝ քերծվածքների , արյունազեղումների , ենթամաշկային և ներծոցային արյունահավաքների , սալջարդ վերքի ձևով կյանքի համար վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս , - Առաջին ատյանի դատարանը թեև դատավճռով Կ . Սիմոնյանին մեղավոր է ճանաչել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով , այնուամենայնիվ Կ . Սիմոնյանի կողմից նրան մեղսագրված մյուս արարքների կատարման փաստը հաստատված է համարել : Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանի համար ընդունելի է բողոքաբերի այն մոտեցումը , որ վերոգրյալ հանգամանքները կարևոր են Կ . Սիմոնյանի անձի հանրային վտանգավորությունը բնութագրելիս։ - ռեցիդիվի առկայությունը , մասնավորապես այն , որ Կ ․ Սիմոնյանը դատապարտված լինելով ազատազրկման և դա տվածություն ունենալով ՀՀ քրեական օրենսգրքի 316- րդ հոդվածի 2- րդ մասով նախատեսված հանցանքի կատարման համար ( իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը ), կատարել է հանցանք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով ( դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը ): Հատկանշական է , որ Կ . Սիմոնյանը , բռնի արարքի համար ազատազրկման ձևով նշանակված պատժից ազատվելով՝ օրենսդիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից ընդունվող մարդասիրական բնույթ ունեցող պետաիրավական նորմատիվ ակտի՝ համաներման կիրառմամբ , կրկին կատարել է բռնի արարք։ Այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը կրկնում է , որ հանցագործությունների ռեցիդիվի դեպքում անձը , իր նախկին հակաօրինական գործունեությանը պետության կողմից տրված բացասական գնահատականի պայմաններում նոր հանցանք կատարելով , արտահայտում է իր արհամարհական վերաբերմունքը հասարակության և պետության շահերի նկատմամբ , որով և դրսևորվում է նրա՝ հանրային բարձր վտանգավորությունը 9 :

16. Միևնույն ժամանակ , Վճռաբեկ դատարանն անհամաձայնություն է արտահայտում ստորադաս դատարանների՝ հանցավորի անձնավորության և կատարված հանցագործության նվազ վտանգավորությունը հիմնավորող այն փաստարկին , որ Կարեն Սիմոնյանի կողմից հանցագործությունը կատարելիս զենք , սուր կտրող - ծակող գործիք կամ այլ առարկա չի օգտագործվել։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ որևէ զենք , սուր կտրող - ծակող գործիք կամ այլ առարկայի օգտագործումը թեև էական նշանակություն ունի արարքի հանրային վտանգավորության գնահատման գործում , այնուամենայնիվ դա պետք է գնահատվի այնպիսի հանգամանքների հետ համակցության մեջ , ինչպիսիք են՝ անձի հոգեբանական վերաբերմունքն իր կատարած արարքի և դրա հետևանքների նկատմամբ , հանցագործության հանգամանքները , եղանակը , մարմնական վնասվածքների քանակը , տեղակայումը , բնույթը և այլն։ Այլ կերպ , զենքի , սուր կտրող - ծակող գործիքի կամ այլ առարկայի չօգտագործումն արարքի հանրային վտանգավորության գնահատման միակ չափանիշը չէ , ուստի ինքնին չի վկայում հանրային վտանգավորության նվազ լինելու մասին։

17. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն պնդմանը , որ տուժողին ուղղակի դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ հասցնելն այն պայմաններում , երբ վերջինը գտնվել է գետնին ընկած վիճակում և որևէ դիմադրություն չի ցուցաբերել , հանդիսանում են Կ . Սիմոնյանին վերագրվող հանցակազմի տարրեր և դրանք կարևոր են այնքանով , որքանով որ օրենսդիրը նաև դրանց հիման վրա տվյալ արարքը դասել է քրեական օրենսգրքով չթույլատրված արարքների շարքին , Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ վերոնշյալ հանգամանքները չեն հանդիսանում ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված հանցակազմի պարտադիր տարրեր ( ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով նախատեսված արարքը կարող է կատարվել նաև անուղղակի դիտավորությամբ , կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք կարող է պատճառվել մեկ հարվածի արդյունքում , նման մարմնական վնասվածք կարող է պատճառվել նաև , երբ տուժողը չի գտնվում գետնին ընկած վիճակում կամ դիմադրություն է ցուցաբերում ) ։ Հետևաբար , վերոնշյալ հանգամանքները ստորադաս դատարանների կողմից ենթակա էին գնահատման մյուս հանգամանքների հետ համակցության մեջ ։

18. Ընդհանրացնելով կատարված վերլուծությունը ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ Կ . Սիմոնյանի անձը բնութագրող տվյալները և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները , կատարված արարքի հանրային բարձր վտանգավորության մասին վկայող փաստական տվյալների և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքի առկայության պայմաններում , չեն կարող ողջամտորեն նվազեցնել Կ . Սիմոնյանի և նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանը և նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք հանդիսանալ : Ուստի , նման պայմաններում , ստորադաս դատարանների կողմից Կարեն Սիմոնյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում դրված հանգամանքները չեն կարող բավարար համարվել ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար :

19. Վերոշարադրյալի հիման վրա , Վճռաբեկ դատարանն արձանագրում է , որ Կարեն Սիմոնյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված չեն :

20. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է , որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 69- րդ և 70- րդ հոդվածների ոչ ճիշտ կիրառում։ Այսինքն , թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362- րդ հոդվածով նախատեսված՝ նյութական օրենք ի ոչ ճիշտ կիրառում , ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387- րդ հոդվածի համաձայն , հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը փոփոխելու համար։ Արդյունքում , անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 69- րդ հոդվածի համաձայն , Կ ․ Սիմոնյանի նկատմամբ նշանակված 4 ( չորս ) տարի ժամկետով ազատազրկմանը հաշվակցել 1 ( մեկ ) տարի 1 ( մեկ ) ամիս 3 ( երեք ) օր անազատության մեջ գտնվելու ժամկետը : Միևնույն ժամանակ , Կ ․ Սիմոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70- րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը պետք է վերացնել՝ թողնելով կրելու ազատազրկում՝ 2 ( երկու ) տարի 10 ( տասը ) ամիս 27 ( քսանյոթ ) օր ժամկետով , իսկ պատժի կրման սկիզբը պետք է հաշվել Կ ․ Սիմոնյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162- րդ , 163- րդ , 171- րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31- րդ , 34- րդ , 264- րդ , 281- րդ , 352- րդ , 359- րդ , 361-363- րդ և 385-387- րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Կարեն Գրիգորի Սիմոնյանի վերաբերյալ

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 9- ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի ` 2023 թվականի հունիսի 8- ի որոշումը փոփոխել։ Կարեն Գրիգորի Սիմոնյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112- րդ հոդվածի 1- ին մասով նշանակված 4 ( չորս ) տարի ժամկետով ազատազրկմանը , նույն օրենսգրքի 69- րդ հոդվածի հիման վրա , հաշվակցել 1 ( մեկ ) տարի 1 ( մեկ ) ամիս 3 ( երեք ) օր անազատության մեջ գտնվելու ժամկետը և վերջնական թողնել ազատազրկում՝ 2 ( երկու ) տարի 10 ( տասը ) ամիս 27 ( քսանյոթ ) օր ժամկետով։ Կարեն Գրիգորի Սիմոնյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը 2003 թվականի ապրիլի 18- ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 70- րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելը վերացնել։ Պատժի կրման սկիզբը հաշվել Կարեն Գրիգորի Սիմոնյանին փաստացի արգելանքի վերցնելու պահից։ 2 ․ Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ :

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։ _______________________ 1 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 106-114։ 2 Տե՛ս նույն տեղում։ 3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 46-59։ 4 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Շահբազյանի գործով 2014 թվականի օգոստոսի 15-ի թիվ ԵՇԴ/0143/01/13, Սարգիս Խաչատրյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՏԴ/0031/01/14, Նարեկ Խաչատրյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԿԴ/0191/01/14, Արսեն Կարապետյանի և Ռուբեն Գուլգուլյանի գործով 2015 թվականի օգոստոսի 28-ի թիվ ԵԱԴԴ/0011/01/14, Սերգեյ Աբովյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԱԴԴ/0038/01/15, Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19, Անդրանիկ Ալավերդյանի գործով 2021 թվականի հուլիսի 20-ի թիվ ԿԴ2/0026/01/19 որոշումները: 5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արմեն Գրիգորյանի գործով 2021 թվականի փետրվարի 10-ի թիվ ԵԴ/0335/01/19 որոշման 12-րդ կետը: 6 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը։ 7 Տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը։ 8 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը։ 9 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արամայիս Հարությունյանի գործով 2015 թվականի մարտի 27-ի թիվ ՍԴ/0204/01/13 որոշման 16-րդ կետը։ Նախագահող` Հ. Ա սատրյան Դատավորներ` Ս. Ա ՎԵՏԻՍՅԱՆ Ա. Պ ողոսյան Ս . Օ ՀԱՆՅԱՆ Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2024 թվական:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հուլիսի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/0653/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել