ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2019 թվականի հուլիսի 9-ին «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հրապարակային սակարկությունների մասին» 2003 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-15-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածում` 1) 3-րդ մասի «հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ ծառայություն)» բառերով.
2) 4-րդ մասի «հարկադիր կատարման» բառերը հանել: Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ` ծառայություն)» բառերը փոխարինել «ծառայության» բառով.
2) 2-րդ մասը «մասին» բառից հետո լրացնել «, ինչպես նաև գրավոր համաձայնություն աճուրդում հաղթելու դեպքում աճուրդի հաղթողի անունը, ազգանունը, հայրանունը և հասցեն, ինչպես նաև նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունները ծառայության կողմից հրապարակվելու մասին» բառերով.
3) 4-րդ մասը «ենթակա չեն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ աճուրդում հաղթողի և նրա ձեռք բերած լոտի գնման գնի վերաբերյալ տեղեկությունների» բառերով: Հոդված 3. Օրենքում «հարկադիր կատարման ծառայություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ծառայություն» բառով: Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա երկրորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ: Նույն հիմքերով աճուրդը չկայանալու դեպքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար հարկադիր կատարողի սահմանած մեկնարկային գնի տասը տոկոսի չափով, անկախ այն հանգամանքից, որ նախորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանված է եղել կողմերի առաջարկությամբ: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաև պարտապանին պատկանող՝ օրենքով սահմանված նույն հերթում ներառված այլ գույք, իսկ նույն հերթում ներառված գույքերի անբավարարության դեպքում՝ հաջորդ հերթում ներառված այլ գույք:»: Հոդված 5. Օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման» բառերը: Հոդված 6. Օրենքի 35.2-րդ հոդվածում՝ 1) 5-րդ և 6-րդ մասերի «բանկային» բառը փոխարինել «աշխատանքային» բառով.
2) 7-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Հաղթողի կողմից գնման գինը վճարվելուց և այն փաստացի ծառայության դեպոզիտ հաշվին մուտքագրվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հարկադիր կատարողը նրա կամ նրա ներկայացուցչի հետ կնքում է առք ու վաճառքի պայմանագիր:»: Հոդված 7. Օրենքի 35.4-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարվելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հաջորդ աճուրդներում լոտի մեկնարկային գինը չի իջեցվում: Տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չկայանալու դեպքում հարկադիր աճուրդի է ներկայացվում նաև պարտապանին պատկանող՝ օրենքով սահմանված նույն հերթում ներառված այլ գույք, իսկ նույն հերթում ներառված գույքերի անբավարարության դեպքում՝ հաջորդ հերթում ներառված այլ գույք:»: Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպվող աճուրդների վրա: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2019 թ. հուլիսի 23 Երևան ՀՕ-131-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-131-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (04.08.2019-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2019.07.25/49(1502) Հոդ.647 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 09.07.2019 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.07.2019 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 04.08.2019 Հիմնական ակտ 09.07.2019, ՀՕ-131-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.10.2003, ՀՕ-15-Ն 08.10.2003, ՀՕ-15-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հուլիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՀՕ-131-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
