Բուլղադարյան — ԵԴ/58292/02/21
Ամփոփում
քննելով Իրինա Բուլղադարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.09.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Իրինա Բուլղադարյանի դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմեով դատարան Իրինա Բուլղադարյան պահանջկլ է «հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Երնանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին թիվ 1985 ծննդյան ակտում գրանցված, Իրինա Գարեգինի Բուլղադարյան, ծնված՝ 12.09.1973 թվականին, ծնողներն են՝ Գարեգին Ս
Ամբողջ Տեքստ
(Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/58292/02/21 դատարանի որոշում 2024թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/58292/02/21
Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան
Դատավորներ՝ Ա. Մխիթարյան
Գ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2024 թվականի մայիսի 02-ին
գրավոր ընթացակարգով քննելով Իրինա Բուլղադարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.09.2023 թվականի որոշման դեմ՝ ըստ Իրինա Բուլղադարյանի դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմեով դատարան Իրինա Բուլղադարյան պահանջկլ է «հաստատել
իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Երնանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին թիվ 1985 ծննդյան ակտում գրանցված, Իրինա Գարեգինի Բուլղադարյան, ծնված՝ 12.09.1973 թվականին, ծնողներն են՝ Գարեգին Սաշիկի Բուլղադարյան, Լիզա Լնոնի Շահվերդյան, անհատական տվյալներով Երնանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված թիվ |ԼՇՈ 401831 ծննդյան վկայականը պատկանում է Իրինա Գարեգինի Բուլղադարյանին, ՌԴ անձնագիր 45 18 901874, տրված 15.11.2018թ., ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ԳՎ կողմից, ստորաբաժանման կոդ՝ 770-111, ծնված՝ 12.11.1973թ. անհատական տվյալներով»:
2
Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 26.11.2022 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.09.2023 թվականի որոշմամբ Իրինա Բուլղադարյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 26.11.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Վերաքննիչ դատարանի նախագահող դատավոր Նարինե Բարսեղյանը հայտնել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իրինա Բուլղադարյանը (ներկայացուցիչ Սամվել Դավթյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ ու 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրեեսգրքի 3-րդ, 66-րդ, 237-րդ ն 239-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայություը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ չի գնահատել գործում եղած ապացույցները, որի արդյունքում կատարել է սխալ եզրահանգում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 1990 թվականին Երնան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ՆԳ բաժնի կողմից ինքը փաստաթղթավորվել է | ՇՈ սերիայի 708815 համարի նախկին ԽՍՀՄ նմուշի անձնագրով, որում ծննդյան ամիսը սեպտեմբերի փոխարեն սխալմամբ գրառվել է նոյեմբեր: Ինքը 11.04.1996 թվականից հանդիսանում է ՌԴ քաղաքացի, 18.03.1999 թվականից հիշյալ ԽՍՀՄ անձնագիրը՝ ծննդյան սեպտեմբեր ամիս գրառումով, փոխարինվել է ՌԴ անձնագրով, այնուհետն 18.05.2018 թվականին փոխանակել է ՌԴ անձնագիրը ն ստացել թիվ 45 18 901874 անձնագիրը տրված ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ԳՎ կողմից 45 տարին լրանալու կապակցությամբ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն ստացել է 2021 թվականի ապրիլ ամսին, որի համար հիմք է հանդիսացել ծննդյան վկայականը ն Ռուսաստանի Դաշնության անձնագիրը՝ նոյեմբեր ամիս ծննդյան տվյալով:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նան, որ երկու անձնագրերում ծննդյան ամսի անհամապատասխանությունը խոչընդոտներ է ստեղծում սահմանը հատելու ժամանակ՝ իրեն նույնականացնելու համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 15.09.2023 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ դիմումը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) 12.09.1973 թվականին Երնան քաղաքում ծնվել է Իրինա Գարեգինի Բուլղադարյանը (հայրը՝ Գարեգին Սաշիկի Բուլղադարյան, մայրը՝ Լիզա Լնոնի Շահվերդյան), որի վերաբերյալ ՀՍՍՀ Երնան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ԶԱԳԱ-ի բյուրոյում 21.09.1973
Յ
թվականին կատարվել է թիվ 1985 գրանցումը, ն տրվել |-Շտ թիվ 401831 ծննդյան վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 13).
2) Իրինա Գարեգինի Բուլղադարյանին տրված ԽՍՀՄ նմուշի անձնագիր ստանալու մասին թիվ 1 ձնի պատճենում որպես վերջինիս ծննդյան ամսաթիվ նշված է «12/74/1973», որպես ծննդյան վայր՝ ՀՍՍՀ Երնան քաղաքի 26 Կոմիսարների շրջանը, որպես հայր՝ Գարեգին Սաշիկի Բուլղադարյանը, որպես մայր՝ Լիզա Լնոնի Շահվերդյանը, իսկ որպես անձնագրի տրման հիմք՝ ՀՍՍՀ Երնան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված |-Ը7| թիվ 401831 ծննդյան վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 7, 8).
3) Իրինա Գարեգինի Բուլղադարյանը Մոսկվա քաղաքի «Վեյշնյակի» շրջանի ՆԳԲ կողմից 18.03.1999 թվականին ստացել է ՌԴ անձնագիր, որն օգտագործման համար ոչ պիտանի լինելու կապակցությամբ 18.05.2010 թվականին փոխարինվել է ՌԴ մեկ այլ անձնագրով, որն իր հերթին 15.11.2018 թվականին ՌԴ մեկ այլ անձնագրով է փոխանակվել նրա 45 տարին լրանալու կապակցությամբ: Նշված անձնագրում որպես Իրինա Գարեգինի Բուլղադարյանի ծննդյան ամսաթիվ նշված է 12.11.1973 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 75-77, 79, 80).
4) Երնանի քաղաքապետարանի Արաբկիրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետի կողմից, ի պատասխան Իրինա Գարեգինի Բուլղադարյանի դիմումի, 21.12.2020 թվականին հասցեագրվել է գրություն այն մասին, որ «16.12.2020 թվականին Արաբկիրի ՔԿԱԳ տ/բ ներկայացված դիմումը՝ ծննդյան ակտային գրանցման մեջ /Արաբկիր ՔԿԱԳ բաժին ակտ 1985 գրանցված՝ 21.09.1973թ./ ծննդյան ամիսը ուղղելու վերաբերյալ, ենթակա է մերժման՝ հիմք ընդունելով ՀՀ ՔԿԱԳ օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասը ն ՀՀ ԱՆ 13.05.2020թ. թիվ 170-Ն հրամանի 8-րդ հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետը, ՀՀ ՔԿԱԳ գործակալության Զ-7751 2112-2020 թվականի եզրակացության հիման վրա» (հատոր 1-ին, գ.թ. 67).
5) 30.04.2021 թվականին Իրինա Գարեգինի Բուլղադարյանին տրվել են ՀՀ քաղաքացու անձնագիր ն նույնականացման քարտ, որոնցում որպես վերջինիս ծննդյան ամսաթիվ նշվել է 12.09.1973 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 70-72).
6) 30.11.2021 թվականին Ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության Արաբկիրի անձնագրային բաժանմունքի պետի կողմից կազմվել է տեղեկանք այն մասին, որ «տրվում է Իրինա Գարեգինի Բուլղադարյանին /ծնվ. 12.09.1973թ./, առ այն, որ 03.02.1990թ.-ին ՔԿԱԳ կողմից 21.09.1973թ.-ին տրված 1ՍԼ401831 համարի ծննդյան վկայականի հիման վրա 26 Կոմիսարների ՆԳ բաժնի կողմից տրամադրվել է 11ՍԼ 708815 համարի ԽՍՀՄ նմուշի անձնագիր Իրինա Գարեգինի Բուլզադարյան /ծնվ. 12.11.1973թ./ անհատական տվյալներով: ՀՀ Երնան քաղաքի Արաբկիրի ՔԿԱԳ-ի կողմից տրված ծննդյան ակտային գրանցման պատճենի /Արաբկիրի ՔԿԱԳ բաժին ակտ 1985 գրանցված 21.09.1973թ./ հիման վրա «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ճանաչվել է ՀՀ քաղաքացի ն 30.04.2021թ.-ին տրամադրվել է ՃՍ սերիա 0250108 համարի ՀՀ քաղաքացու անձնագիր, 03.05.2021 թ.-ին 012043485 համարի նույնականացման քարտ» (հատոր 1-ին, գ.թ. 17, 69):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1- ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների
4
հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույ լէ տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելության փաստը հաստատելու վերաբերյալ գործերով առանձեահատկություններին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նուն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նույն ենթաբաժնի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետնյալ գործերը՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման վերաբերյալ գործերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը, գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են իրավունք սահմանող փաստաթղթերի պլատկանելությանը, բացառությամբ անձնագրի ն զինվորական փաստաթղթերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ արտադատական կարգով, բացառությամբ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը նոտարի կողմից հաստատելու կարգի, ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նան բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստաթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթղթերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրն առանձնահատուկ կերպով սահմանել է հատուկ վարույթների իրականացման կարգը՝ նախատեսելով, որ դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է նույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են նուն ենթաբաժնի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ենթաբաժին երրորդ| դրույթներով:
Տվյալ դեպքում հատուկ վարույթի կարգով քննվող գործերի շարքին օրենսդիրը դասել է նան իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստերի հաստատման վերաբերյալ գործերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
5
Այդպիսի փաստերի հաստատման վերաբերյալ գործերից է նան իրավունք սահմանող փաստաթղթերի, բացառությամբ անձնագրի ն «զինվորական փաստաթղթերի, պատկանելությանը վերաբերող իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու վերաբերյալ գործը: Նման փաստաթուղթը գրավոր կամ այլ եղանակով ձնակերպված այն փաստաթուղթն է, որով հաստատվում է համապատասխան իրավաբանական փաստը, ուստին՝ այդ փաստի հետ կապված անձնական կամ գույքային իրավունքը կամ օրինական շահը: Նման փաստի հաստատման պահանջով անձը կարող է դիմել դատարան, օրինակ, այն դեպքում, երբ փաստաթղթում առկա է սխալ, անճշտություն, թերի գրանցում, անընթեռնելիություն, ջնջում, որոնց առկայությամբ պայմանավորված այդ փաստաթղթերն օգտագործելու անհնարինության հետնանքով անհրաժեշտություն է առաջանում հաստատելու դրանց պատկանելությունը շահագրգիռ անձին:
Որպես կանոն, իրավունք սահմանող փաստաթղթերը փոխելու, դրանց մեջ եղած սխալները կամ անճշտություններն ուղղելու, թերությունները լրացնելու պարտականությունը դրված է այն մարմնի վրա, ում կողմից տրվել է այդ փաստաթուղթը, ն դատարանն այդ փաստը, որպես կանոն, կարող է հաստատել բացառապես այն պայմանով, որ տարբեր պատճառներով հնարավոր չէ արտադատական կարգով ստանալ պատշաճ փաստաթուղթը, կամ անհնարին է այն վերականգնել, որի դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի դիմելու դատարան՝ վերը նշված փաստը հաստատելու վերաբերյալ պահանջով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17ի «օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների շրջանակներում անդրադառնալով հատուկ վարույթի կարգով քննող դիմումների :աառանձնահատկությանը, արձանագրել է, որ յուրաքանչյուր քաղաքացիական գործի հարուցման հիմքը հայցի կամ դիմումի առկայությունն է, հետնաբար շահագրգիռ անձը քաղաքացիական դատավարության կարգով իր իրավունքների Ա օրինական շահերի դատական պաշտպանությունն իրականացնում է դատարան հայց կամ դիմում ներկայացնելով: Ընդ որում, կախված այն հանգամանքից, թե քաղաքացիական գործի հարուցման հիմքում ընկած է դիմումը, թե հայցադիմումը, օրենսդիրն առանձնացրել է հատուկ Ան հայցային վարույթները, որոնք միմյանցից էականորեն տարբերվում են ու ունեն գործերի քննության իրենց բնորոշ առանձնահատկությունները: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին: Այսպես, հայցային վարույթը քաղաքացիական դատավարության հիմնական տեսակն է, քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, հողային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նան այլ իրավահարաբերություններից ծագող սուբյեկտիվ իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին վերաբերող վեճերի քննությանն ու լուծմանն ուղղփած դատավարական կարգը: Իրավունքի պաշտպանության հայցային վարույթում առկա են՝
3 կողմի՝ խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող ն օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, այսինքե՝ հայց,
2) սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ,
3 հակադիր շահերով օժտված երկու կողմեր, որոնք օժտված են նան իրենց իրավունքները ե օրինական շահերը՝ դատարանում պաշտպանելու որոշակի լիազորություններով: Մինչդեռ հատուկ վարույթի կարգով դատարանը հաստատում է քաղաքացիների կամ կազմակերպությունների գույքային կամ անձնական ոչ գույքային իրավունքների ծագման, փոփոխման կամ դադարման հիմք հանդիսացող իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը, քաղաքացու որոշակի իրավական վիճակը կամ նրան պատկանող իրավունքը:
6
Հատուկ վարույթը բնորոշվում է հետնյալ հատկանիշներով՝
1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որնէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,
2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,
3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նան հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ ն շահագրգիռ այլ անձինք,
4) հատուկ վարույթում չկա նան հայց:
Այսպիսով, հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որնէ մեկի դեմ որնէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն՝ հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը (տես ըստ Ասատուր Հարությունյանի դիմումի' թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի Ա հրապարակային դատաքննության իրավունք:
Սահմանադրութամբ նեն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նան արդար դատաքննության իրավունքների կարնորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:
Նշված հարցին անդրադարձել է նան ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (տե՛ս ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-
890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192,
ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՌ-Ժ1220, ՍԴՌ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289)՝ արձանագրելով, որ՝
-` դատավարական որնէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
-. ընթացակարգային որնէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատեելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձենական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ
7
նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ ն չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Եվրոպական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզե ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին Ա պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային ն արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ նե կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատճելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, ու եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների ն հետապնդվող նպատակների միջն համաչափության առումով (տես Աշինգդանեն ընդդեմ Միացյալ (Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):
Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործնականում չեն բացառվում այն դեպքերը, երբ պայմանավորված ինչպես վերը նշված սահմանադրական Ա կոնվենցիոն նորմերի պահանջները պահպանելու անհրաժեշտությամբ, այնպես էլ տվյալ գործի որոշակի հանգամանքներով՝ անհրաժեշտ լինի ոչ թե փոխել փաստաթուղթը, ուղղել դրա մեջ եղած սխալները կամ անճշտությունները, լրացնել թերությունները, այլ հենց վերը նշված փաստը հաստատելու պահանջով դիմել դատարան: Ընդ որում, յուրաքանչյուր նման դեպքում դատարանը, մինչ նման փաստը հաստատելը, պարտավոր է պարզել` արդյո՞ք դիմողն իրականում հնարավորություն չի ունեցել այլ արտադատական կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթուղթը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի ն դրանք հաստատող ապացույցների ուսումնասիրությունից բխում է, որ դիմող Իրինա Գարեգինի Բուլղադարյանը ծեվել է 12.09.1973 թվականին Երնան
8
քաղաքում: Վերջինիս հայրն է Գարեգին Սաշիկի Բուլղադարյանը, իսկ մայրը՝ Լիզա Լնոնի Շահվերդյանը: Դրանից ելնելով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Իրինա Գարեգինի Բուլղադարյանին տրված ԽՍՀՄ նմուշի անձնագիր ստանալու մասին թիվ 1 ձնի պատճենում վերջինիս ծննդյան ամիսը, ի տարբերություն մնացած տվյալների, սխալ է նշվել՝ 12.09.1973 թվականի փոխարեն նշվել է «12/24/1973»: Դրա հիման վրա Ռուսաստանի Դաշնությունում Իրինա Գարեգինի Բուլղադարյանին տրվել են ՌԴ քաղաքացու անձնագրեր, որոնցում վերջինիս ծննդյան ամիսը, ի տարբերություն մնացած տվյալների, կրկին սխալ է նշվել՝ 12.09.1973 թվականի փոխարեն նշվել է 12.11.1973 թվականը: Իրինա Գարեգինի Բուլղադարյանի ծննդյան ամիսը նույնությամբ սխալ է նշվել նան վերջինիս դստեր ծննդյան վկայականում (անվիճելի փաստ):
Իրինա Բուլղադարյանը դիմում է ներկայացրել ծննդյան ակտային գրանցման մեջ ուղղում կատարելու մասին, որի կապակցությամբ Երնանի քաղաքապետարանի Արաբկիրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետը գրություն է հասցեագրել Իրինա Գարեգինի Բուլղադարյանին այն մասին, որ «16.12.2020 թվականին Արաբկիրի ՔԿԱԳ տ/բ ներկայացված դիմումը՝ ծննդյան ակտային գրանցման մեջ /Արաբկիր ՔԿԱԳ բաժին ակտ 1985 գրանցված՝ 21.09.1973թ./ ծննդյան ամիսը ուղղելու վերաբերյալ, ենթակա է մերժման՝ հիմք ընդունելով ՀՀ ՔԿԱԳ օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասը ն ՀՀ ԱՆ 13.05.2020թ. թիվ 170-Ն հրամանի 8-րդ հավելվածի 40-րդ կետի 1-ին ենթակետը, ՀՀ ՔԿԱԳ գործակալության Զ-7751 21-12-2020 թվականի եզրակացության հիման վրա»:
Դրանից ելնելով՝ Իրինա Բուլղադարյանը դիմում է ներկայացրել Դատարան՝ խնդրելով «հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստն այն մասին, որ Երնանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին թիվ 1985 ծննդյան ակտում գրանցված, Իրինա Գարեգինի Բուլղադարյան, ծնված՝ 12.09.1973 թվականին, ծնողներն են՝ Գարեգին Սաշիկի Բուլղադարյան, Լիզա Լնոնի Շահվերդյան, անհատական տվյալներով Երնանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված թիվ |-Ը7| 401831 ծննդյան վկայականը պատկանում է Իրինա Գարեգինի Բուլղադարյանին, ՌԴ անձնագիր 45 18 901874, տրված 15.11.2018թ., ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ԳՎ կողմից, ստորաբաժանման կոդ՝ 770-111, ծնված՝ 12.11.1973թ. անհատական տվյալներով», իսկ որպես նպատակ, թե ինչի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, նշվել է, որ «վերը եշված փաստաթղթերում ծննդյան ամսվա սխալ նշված լինելը, որը խոչընդոտ է ստեղծում սահմանը հատելու ժամանակ»: Այսինքն՝ Իրինա Բուլղադարյանի կողմից ներկայացվլ է իրավունք սահմանող փաստաթղթի պատկանելության վերաբերյալ՝։ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու մասին դիմում:
Դատարանը 26.11.2022 թվականի վճռով Իրինա Բուլղադարյանի դիմումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ՝
- վրվյալ պարագայում փոփոխման է ենթակա ոչ թե ծննդյան ակտը, որում ուղղում կատարելու վերաբերյալ ներկայացված դիմումով դիմողը ձնականորեն փորձել է ապահովել գործընթացի արտադատական կարգով իրականացումը, այլ անձ, հաստատող փաստաթուղթը, որը բովանդակում է անձի ծենդյան ժամանակի վերաբերյալ սխալ տեղեկատվություն,
- «բացակայում է նան ՔԴՕ 239րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշւտր ն ուղեկցող պայմանը արտադատական կարգով գործընթացի իրականացման անհնարինությունը, քանի որ ինչպես արդեն եշվեց, ՔԿԱԳ մարմեին դիմումը" ծենդյան ակտում ուղղում կատարելու վերաբերյալ, ի սկզբանե չի հետապեդել ն չէր կարող հետապեդել այն փաստի հասրատման նպատակը, որը եերկայացվել Դատարանին, քանի
9
որ դրանով Դիմողը ցանկացել է արհեստականորեն փոխել ծենդյան ակտում ծենդյան ճիշտ ամիսը սխալ ամսով»:
Վերաքննիչ դատարանը 15.09.2023 թվականին որոշում է կայացրել Իրինա Բուլղադարյանի վերաքննիչ բողոքը մերժելու ն Դատարանի 26.11.2022 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին՝ այն պատճառաբանությամբ, որ՝
- «թեն դիմումատուի պահանջն առերնույթ վերաբերում է որպես իրավաբանական փասր փաստաթղթի պատկանելության հաստատմանը, մինչդեռ այն ուղղակիորեն ենթադրում է ծննդյան վկայականում փոփոխության կատարում, որպիսի իրավասություն դատարաններին վերապահված չէ: Ծենդյան վկայականն անձի ծենդյան գրանցման փաստը հավաստող փաստաթուղթ է ն օրենսդրի փրամաբանությամբ որպես դատարանի կողմից հասրատման ենթակա քաղաքացու ծենդյան գրանցման իրավաբանական փաստը տարանջատված է իրավունք սահմանող փաստաթղթի պատկանելության իրավաբանական փաստից:
Ավելին, դիմումատուին պատկանում է Երնանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳՍ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված թիվ ԷՇ/ 401831 ծենդյան վկայականը, ուստի, նման պայմաններում, դիմումատուի ներկայացրած պահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ ն 239րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներից»,
- «օբյեկտիվ իրականության մեջ առկա չէ դիմումատուի ներկայացրած պահանջի' ՌԴ անձնագրային տվյալներով Իրինա Բուլղադարյանին իր ծենդյաան վկայականի պատկանելության փաստի հաստատման իրավական հնարավորությունը: Ներկայացված հայցապահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածով կամ այլ օրենքով նախատեսված իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ գործերի շրջանակից»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների Ա վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը մերժելու համար հետնյալ պատճառաբանությամբ:
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Դատարանի 26.11.2022 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է, ըստ էության, այն պատճառաբանություններով, որ
- դիմումատուի պահանջն առերնույթ վերաբերում է որպես իրավաբանական փաստ փաստաթղթի պատկանելության հաստատմանը, մինչդեռ այն ուղղակիորեն ենթադրում է ծննդյան վկայականում փոփոխության կատարում, որպիսի իրավասություն դատարաններին վերապահված չէ,
- դիմումատուին պատկանում է Երնանի 26 կոմիսարների շրջանի ԶԱԳԱ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին փրված թիվ ԷՇ 401831 ծնեդյան վկայականը, որի պայմաններում դիմումատուի ներկայացրած պահանջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ ն 239րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումներից,
- օբյեկտիվ իրականության մեջ առկա չէ դիմումատուի ներկայացրած պահանջի՝ ՌԴ անձնագրային տվյալներով Իրինա Բուլղադարյանին իր ծենդյաան վկայականի պատկանելության փաստի հաստատման իրավական հնարավորությունը, քանի որ ներկայացված հայցապահանհջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ հոդվածով կամ այլ օրենքով նախատեսված իրավաբանական եշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ գործերի շրջանակից:
10
Նախ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Իրինա Բուլղադարյանը սույն գործով ներկայացված դիմումով հայցել է ոչ թե ծննդյան վկայականում փոփոխություն կատարելու, այլ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը՝ իրավունք սահմանող փաստաթղթի՝ ծննդյան վկայականի պատկանելության վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու մասին պահանջ: Ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերի պատճառաբանական մասի վերլուծությունից բխում է, որ դատարանները չեն ժխտել գործում առկա ծննդյան վկայականը հենց դիմող Իրինա Բուլղադարյանին պատկանելու հանգամանքը, ավելին՝ հաստատված են համարել այդ հանգամանքը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ներկայացված պահաեջը չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237- րդ հոդվածով կամ այլ օրենքով նախատեսված իրավաբանական եշանակություն ունեցող փաստերի վերաբերյալ գործերի շրջանակից, այն պատճառով, որ օբյեկտիվ իրականության մեջ առկա չէ դիմումատուի ներկայացրած պահանջի' ՌԴ անձնագրային տվյալներով Իրինա Բուլղադարյանին՝ իր ծենդյան վկայականի պատկանելության փաստի հաստատման իրավական հնարավորությունը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ պատճառաբանությունն անհիմն է ն չի բխում ինչպես վերը նշված իրավական դիրքորոշումներից, այնպես էլ վկայակոչված նորմատիվ իրավական ակտերի վերլուծությունից, քանի որ, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Իրինա Բուլղադարյանի կողմից ներկայացվել է իրավունք սահմանող փաստաթղթի պատկանելության վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին դիմում, որում նշվել է նան, թե ինչ նպատակի համար է վերջինիս անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը: Այն, որ դիմողի կողմից չի բերվել պատշաճ փաստաթուղթն ստանալու անհնարինությունը հաստատող ապացույց, իսկ որպես այդպիսին ներկայացվածն իրավաչափորեն չի գնահատվել որպես տվյալ`՝։ փաստը հաստատող պատշաճ փաստաթուղթ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հանագամանքները վերը նշված դիրքորոշման համատեքստում չէին կարող բավարար հիմք հանդիսանալ ինչպես դիմումը, այնպես էլ վերաքննիչ բողոքը մերժելու համար, քանի որ դրանց արդյունքում խախտվել են դիմող Իրինա Բուլղադարյանի ինչպես իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության, այնպես էլ գործի արդարացի քննության իրավունքները: Տվյալ դեպքում այդ խախտումը դրսնորվել է նրանում, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի սխալ մեկնաբանման արդյունքում պայմանավորված նշված հոդվածով սահմանված որոշակի դատավարական առանձնահատկությաամբ ն ընթացակարգով, խոչընդոտվել է Իրինա Բուլղադարյանի՝ դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկվել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության ու դատարանի մատչելիության իրավունքները:
Վճռաբեկ դատարանի վերը նշված եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածով սահմանված անհրաժեշտ պայմանը՝ այլ արտադատական կարգով փաստը հաստատող պատշաճ փաստաթղթերն ստանալու անհնարինության նախապայմանը, սույն դեպքում եղել է որոշակի առումով անիրագործելի ն ոչ ողջամիտ՝ հիմք ընդունելով սուն գործի փաստերը, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը համարում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ անհամատեղելի, քանի որ այդ սահմանափակումը տվյալ դեպքում չէր կարող հետապնդել իրավաչափ նպատակ:
Ամփոփելով վերոգրյալ իրավական ն փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ
11
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու ն փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը, քանի որ ստորադաս դատարանների հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման դատական ակտ, ու դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, այն առումով, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք, ն գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքենության իրավունքի տարր: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի դիմողի համար, ն գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանություննրը ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` հատուկ վարույթներով, ինչպես նան նույն օրենսգրքի 44-52-րդ գլուխներով նախատեսված դիմումների քննության հետ կապված դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է դիմողների վրա:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի |(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու ն փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջն վերաբաշխում է դատական ծախսերը՝ նույն գլխի |ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ| կանոնների համաձայն:
Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է ամբողջությամբ բեկանման ն փոփոխման՝ դիմումը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ, 109-րդ ու 112-րդ հոդվածների իրավակարգավորումները, ինչպես նան այն, որ Իրինա Բուլղադարյանը նախապես վճարել է պետական տուրքի գումարները, գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
12
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.09.2023 թվականի որոշումը բեկանել ն փոփոխել Իրինա Բուլղադարյանի դիմումը բավարարել:
Հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ Իրինա Գարեգինի Բուլղադարյանի ծննդյան կապակցությամբ 12.09.1973 թվականին ՀՍՍՀ Երնանի 26 Կոմիսարների շրջանի ԶԱԳԱՄ-ի բյուրոյի կողմից 21.09.1973 թվականին տրված |-ՇՈ թիվ 401831 ծննդյան վկայականը պատկանում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացու թիվ 45 18 901874 անձնագրում ((տրված 15.11.2018 թվականին ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ԳՎ-ի կողմից (ստորաբաժանման կոդ՝ 770-111) նշված Իրինա Գարեգինի Բուլղադարյանին, որում որպես վերջինիս ծննդյան ամսաթիվ նշվել է 12.11.1973 թվականը:
2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող ն զեկուցող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Էէ. ՍԵԴՐԱԿՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մայիսի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/58292/02/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
