Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սմոլնիկով — ԵԴ/0312/06/19
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Սմոլնիկով — ԵԴ/0312/06/19

Վճռաբեկ դատարանԵԴ/0312/06/1925 մայիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում 2019 թվականի մայիսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 2 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12180219 քրեական գործը: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ.Ազարյանի` 2019 թվականի մայիսի 8-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ: Սերգեյ Անատոլիի Սմոլնիկովը 2019 թվականի մայիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով

Ամբողջ Տեքստ

ԵԴ/0312/06/19

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0312/06/19

Նախագահող դատավոր՝ Լ.Աբգարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

2020 թվականի մայիսի 25-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Սերգեյ Անատոլիի Սմոլնիկովի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի որոշման դեմ պաշտպան Ս.Մանուկյանի վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1.

ՀՀ

ոստիկանության

Երևան

քաղաքի

վարչության

Էրեբունու

բաժնի

Նուբարաշենի բաժանմունքում 2019 թվականի մայիսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի

2

112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 12180219 քրեական գործը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գ.Ազարյանի` 2019 թվականի մայիսի 8-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ: Սերգեյ Անատոլիի Սմոլնիկովը 2019 թվականի մայիսի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի` 2019 թվականի մայիսի 24-ի որոշմամբ Սերգեյ Անատոլիի Սմոլնիկովը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2019 թվականի մայիսի 25-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը` մեղադրյալ Ս.Սմոլնիկովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, մերժվել է:

3. Դատախազ Ա.Մուրադյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2019 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 25-ի որոշումը բեկանել է և գործն ուղարկել է նույն դատարան` նոր քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ մեղադրյալ Ս.Սմոլնիկովի պաշտպան Ս.Մանուկյանը վճռաբեկ բողոք է բերել, որը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ ընդունվել է վարույթ1:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

1

Ծանոթություն. Վերոնշյալ վճռաբեկ բողոքը քննության է նշանակվել սույն գործով կիրառված նորմերի հետ փոխկապակցված քրեադատավարական նորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԵԴ/0426/11/18 գործով 2019 թվականի սեպտեմբերի 18-ին ներկայացված դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2020 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-66 որոշումը ստանալուց հետո:

3

5. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` ((...) [Մ]եղադրյալի կողմից

հանցագործության

առերևույթ

կատարման

վերաբերյալ

հիմնավոր

կասկածի

բացակայության մասին հետևության գալով` Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ կարող էր ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` հիմք է բողոքարկված դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված դատական սխալն այնպիսին է, որ Վերաքննիչ դատարանին զրկում է վերաքննիչ բողոքում արծարծված կալանավորման հիմքերի առկայության հարցը քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատախազի բողոքը պետք է բավարարել, Առաջին ատյանի դատարանի (...) որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության (...)ե2:

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքը:

Բողոքաբերը

փաստել

է,

որ

մեղադրյալ

Ս.Սմոլնիկովի

նկատմամբ

կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու (քննիչի միջնորդությունը մերժելու)

վերաբերյալ

Առաջին

ատյանի

դատարանի

որոշման

հիմնավորվածությունը և օրինականությունը ստուգելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորությունը, մինչդեռ պետք է կիրառեր նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորությունը, որպիսի հետևությունները բխում են ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումից:

2

Տե՛ս նյութեր, հատոր 2, թերթեր 49-60:

4

Ըստ բողոքաբերի` ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումից բխում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու իրավաչափությունը

գնահատելու

մասով

Վերաքննիչ

դատարանը

պետք

է

ղեկավարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասով իրեն տրված լիազորությամբ, որի շրջանակները հատուկ դրույթների միջոցով հստակեցված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասում և հնարավորություն են ընձեռում Վերաքննիչ դատարանին կայացնել վերջնական որոշում:

7. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումը բեկանել և կայացնել նոր դատական ակտ:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավասու էր արդյո՞ք Վերաքննիչ դատարանը գործն ըստ էության չլուծող դատական ակտը` մեղադրյալ Ս.Սմոլնիկովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը, բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն`

(1. Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը`

1) մերժում է վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վերաքննիչ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով կայացվում է գործն ըստ էության լուծող դատական ակտ, կամ գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ. (...)

5

4) մասնակիորեն կամ ամբողջությամբ բեկանում և փոփոխում է ստորադաս դատարանի

ակտը,

եթե

ստորադաս

դատարանի

հաստատած

փաստական

հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:

2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահիցե: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի համաձայն` (1.

Գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը՝

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի կամ սխալ է պատճառաբանված, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ. (...)

4)

մասնակիորեն

համապատասխան

կամ

ստորադաս

ամբողջությամբ

դատարանի

բեկանում

ակտը,

եթե

և

փոփոխում

է

համապատասխան

ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը.

6

6) վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտը փոփոխվելու դեպքերում վճռաբեկ դատարանը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վերաքննիչ դատարանի դատական ակտը` օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին: Այս դեպքում վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատճառաբանում է առաջին ատյանի դատարանի դատական ակտը, եթե այն թերի կամ սխալ է պատճառաբանված:

2. Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը՝ դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահիցե:

10. ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1459 որոշման համաձան` ((...)

[ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքի

419-րդ

հոդվածի

2-րդ

մասում

օգտագործվող] (նոր դատական ակտե եզրույթը չի նույնանում Օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված դատական ակտերից որևէ մեկի հետ և օրենսդիրը, կիրառելով (նոր դատական ակտե եզրույթը, նկատի չի ունեցել հիշյալ հոդվածի 1-ին մասում թվարկված այն լիազորությունները, որոնք վերապահված են Վճռաբեկ դատարանին՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման դեպքերում: Սա վերաբերում է նաև միջանկյալ դատական ակտերի վերանայման՝ վիճարկվող դրույթի հետ համակարգային առումով փոխկապակցված՝ Օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նույնական ձևակերպման ամրագրման նպատակին: Սահմանադրական դատարանի գնահատմամբ` (նոր դատական ակտե եզրույթն օրենսդիրը գործածել է Օրենսգրքի 6-րդ հոդվածի 10-րդ կետի իմաստով (...)ե3:

11.

Օրենքի

ապահովման

կիրառման

դատական

սահմանադրական

պրակտիկայի

գործառույթի

իրացման

միասնականության

համատեքստում

անդրադառնալով գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վերադաս դատական ատյանների լիազորություններին` Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով իրավական դիրքորոշումներ է արտահայտել, այն մասին, որ. ((...) [Թ]եև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի

վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անձի` 3

Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2019 թվականի մայիսի 7-ի թիվ ՍԴՈ-1459 որոշումը:

7

դատարանի

մատչելիության

և

դատական

պաշտպանության

իրավունքների

արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում։ Այլ կերպ, այդ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից բացառապես գործը նոր քննության ուղարկելը կարող է լինել արդյունավետ միջոց՝ հետևողականորեն երաշխավորելու վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։ (...) Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որոշ դեպքերում, գործն ըստ էության

չլուծող

դատական

ակտերով

գործը

նոր

քննության

ուղարկելու

իրավասությունը կարող է լինել դատական վերանայման իրավունքի իրացման նախապայման և արդար դատաքննության իրավունքի (դատարանի մատչելիության, դատական

պաշտպանության

իրավունքների

արդյունավետ

իրականացման)

երաշխիք։ Նման դեպքում, գործն ըստ էության չլուծող դատական ակտերի իրավաչափությունը ստուգելիս, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ, պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերանայելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունները։ Միևնույն ժամանակ, սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, վերաբերելի մասով (mutatis mutandis), կիրառելի են նաև գործն ըստ էության չլուծող դատական

ակտերը

վերանայելիս

Վերաքննիչ

դատարանի

նույնաբնույթ

լիազորությունների նկատմամբ4 (...)ե5:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` -

Առաջին

ատյանի

դատարանը

մերժել

է

նախաքննության

մարմնի

միջնորդությունը` մեղադրյալ Ս.Սմոլնիկովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ6:

- Վերաքննիչ դատարանը բեկանել է Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտը և գործն ուղարկել նույն դատարան` նոր 4

Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ (Արցախբանկե ՓԲԸ-ի գործով 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշման 11-րդ կետը:

5

Մանրամասն տե՛ս Հրայր Հովսեփյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշումը:

6

Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:

8

քննության` այն պատճառաբանությամբ, որ Առաջին ատյանի դատարանի թույլ տրված դատական սխալը Վերաքննիչ դատարանին զրկում է վերաքննիչ բողոքում մատնանշված` կալանավորման հիմքերի առկայության հարցը քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից7:

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը իրավասու էր գործն ըստ էության չլուծող դատական ակտը` մեղադրյալ Ս.Սմոլնիկովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշումը, բեկանել և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

14. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումն օրինական է և հիմնավորված:

Հետևաբար,

վճռաբեկ

բողոքը

պետք

է

մերժել,

Վերաքննիչ

դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումը` թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Ելնելով

վերոգրյալից

և

ղեկավարվելով

Սահմանադրության

162-րդ,

163-րդ

Հանրապետության

դատական

սահմանադրական

օրենքի

և

171-րդ

օրենսգիրքե

11-րդ

Հայաստանի

հոդվածով,

Հանրապետության

հոդվածներով,

(Հայաստանի

Հայաստանի

Հանրապետության

Հայաստանի

Հանրապետության

քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Մեղադրյալ Սերգեյ Անատոլիի Սմոլնիկովի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2019 թվականի հուլիսի 8-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

7

Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

9

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 մայիսի, 2020 թ.
Գործի #:
ԵԴ/0312/06/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել