Պատասխանող — ՍնԴ/0882/04/21
Ամփոփում
քննելով Լնոն Մանասերյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի՝ Լնոն Մանասերյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը պահանջել է Լնոն Մանասերյանին ճանաչել սնանկ: 2 ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 12.07.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղա
Ամբողջ Տեքստ
Կո
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0882/04/21 դատարանի որոշում 2023թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0882/04/21
Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան
Դատավորներ՝ Ա.Խառատյան
Դ. Սերոբյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'
նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
2023 թվականի փետրվարի 03-ին
գրավոր ընթացակարգով քննելով Լնոն Մանասերյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի՝ Լնոն Մանասերյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը պահանջել է Լնոն Մանասերյանին ճանաչել սնանկ:
2
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Հովհաննիսյան) (այսուհետ` Դատարան) 12.07.2021 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.12.2021 թվականի որոշմամբ Լնոն Մանասերյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 12.07.2021 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լնոն Մանասերյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 378-րդ ն 379-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ բողոքի պատասխանի բացակայության պայմաններում Դատարանը պարտավոր էր անդրադառնալ միայն այն հիմքերին, որոնք նշվել են վերաքննիչ բողոքում Ա իրավասություն չուներ քննության առարկա դարձնելու այն փաստերը, որոնք չեն դրվել բողոքի հիմքում, առավել նս, երբ բողոքում ուղղակի նշված է փաստը քննության առարկա չդարձնելու ցանկության արտահայտումը:
Դատարանում ն Վերաքննիչ դատարանում բողոքաբերի պնդումները հիմնվել են այն փաստի վրա, որ որպես սնանկության հիմք ներկայացված փաստաթղթի շուրջ ծավալվել է դատական վեճ, որը գտնվում է նախնական քննության փուլում:Ստացվում է, որ Դատարանի կողմից բողոքաբերին որպես սնանկ ճանաչելու հիմք ընդունվել է այնպիսի ապացույց, որով հնարավոր է ոչ միայն պահանջի հաշվանցում, այլ նան պարտավորության դադարում՝ հայցապահանջի մերժման հետնանքով: Իր հերթին Վերաքննիչ դատարանը չի արձանագրել իրավունքի խախտումը ն վճիռը թողել է անփոփոխ:
Բացի այդ, Դատարանի կողմից վկայակոչված ն Վերաքննիչ դատարանի կողմից հաստատված այն դիրքորոշումը, որ թիվ ԵԴ/21441/02/18 գործով հակընդդեմ հայց կամ հայցադիմումի պատասխան ներկայացված չլինելը վկայում է պահանջի անվիճելի լինելու մասին, հակասում է ձնավորված դատավարական պրակտիկապին նե ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի իրականացմանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.12.2021 թվականի որոշումը ն այն փոփոխել վերաքննիչ բողոքը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1. Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանը 23.04.2021 թվականին Լնոն Մանասերյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է ներկայացրել Դատարան:
3
Դիմումին կից ներկայացրել է Ստեփան Դանիելյանի ն Լնոն Մանասերյանի կողմից 02.02.2016 թվականին ստորագրված պարտավորագիր՝ հետնյալ բովանդակությամբ. «Ես՝ Լնոն Մանասերյանս, պարտավորվում եմ ԴԱՀԿ-ից ստացված, գնված շորերի վաճառքից առաջացած գումարը, որից հանելով դրա համար մուծված 2238925 դրամ գումարը, իսկ մնացած գումարի կես (5026-ը) տալ Ստեփան Դանիելյանին, իսկ 5076-ը պահել ինձ, որի վերաբերյալ ստորագրում ենք ստորագրություն Օ։»Լ.Մանասերյան, - ստորագրություն Ս.Դանիելյան, 02.02.2016թ.
Հագուստեղենի վերը նշված 2238925 դր. գումարը պետք է հանձնեմ Ս.Դանիելյանին ստորագրություն Լ.Մանասերյան 02.02.2016թ.» (հավելված հատոր 1-ին, գւթ. 6-10, 17):
2. Լնոն Մանասերյանը Դատարան է ներկայացրել առարկություն, որով հայտնել է, որ դիմող՝'։ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում Լնոն Մանասերյանի դեմ, իսկ հայցի առարկան նույն գումարն է, որի վերաբերյալ ներկայացվել է սնանկության դիմում, թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործը դեռնս քննության փուլում է ն առանց նշված գործի ավարտի՝ հնարավոր չէ որոշել իր գումարային պարտավորության առկայությունը կամ բացակայությունը, տվյալ գործով ինքը ներկայացրել է ապացույցներ, որոնցով հերքվում է գումարային պահանջի իրավունքը: Հայտնել է, որ դիմողի ներկայացրած պարտավորագիրը երկկողմանի պայմանագիր է՝ կնքված նախապայմանով, նախապայմանը՝ գնված շորերի վաճառքը, չի կատարվել, քանի որ աճուրդից հետո պարտապանը հագուստը թողել է Ստեփան Դանիելյանի տնօրինմանը, ով դրա մի մասը միայնակ է վաճառել, իսկ ստացված գումարը՝ իրացրել, մնացած՝ իրացման ոչ ենթակա մասը, թափվել է, այսինքն՝ վնաս կրել է պարտապանը, քանի որ աճուրդի գումարը ինքն է վճարել: Առարկությանը կից ներկայացրել է ստացական, որի համաձայն` Լնոն Մանասերյանը հարկադիր կատարողից ստացել է հագուստեղենը (հավելված հատոր 1-ին, գ.թ. 48-50, 53):
3. Ստեփան Դանիելյանը 03.10.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Լնոն Մանասերյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Դատարանի 15.10.2018 թվականի թիվ ԵԴ/21441/02/18 որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, հիմք՝ տոտտ.մՀէն Թռ կայքից արտատպված քաղվածքը (հավելված հատոր 1-ին, գ.թ. 39):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանե անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետնյալ իրավական հարցադրմանը' սնանկ ճանաչելու մասին դիմումի փաստական հիմքով դրամական պահանջի վերաբերյալ հայցային վարույթի առկայությունն արդյոք գ ազդում է սնանկ ճանաչելու համար անհրաժեշր . պարտավորության անվիճելիության վավերապայմանի վրա:
4
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով՝ սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, ն վճի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն): Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն՝
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, ն բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, ն պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, ե պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ: պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: ՀՀ սահմանադրական դատարանը նան նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձնակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:
ՀՀ վճռաբեկ դատարանը «Լեռնամետալուրգիայի ինեստիտուր» ՓԲԸ-ն ընդդեմ «Սիփան 1» ՍՊԸ-ի գործով արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային սպարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում:
Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նան այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետնում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը:
5
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Հետնաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձնակերպումը ներառում է նան պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (տես, թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «անվիճելի վճարային պարտավորությունն» առկա է, մասնավորապես, այն դեպքում, երբ պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, նե պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ՝ պահանջի հաշվանցը):: Հետնաբար, օրենսդիրը կարնորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերնութ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը: Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նան չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագուն աշխատավարձի հազարապատիկը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելը կարող է վերաբերել պարտավորության հիմքերին, պահանջն արդեն կատարված լինելուն, պահանջի չափին ն այլն: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված ն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած՝ ամեն դեպքում առկա է լինելու նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջ՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետնությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, Ա ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է՝ բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորություններիի վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն` նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ նյութաիրավական վեճի հիմքից (տե'ս, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ե ընդդեմ «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0062/04/16 սեանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
6
Դատարանը 12.07.2021 թվականի վճռով դիմումը բավարարելով արձանագրել է, որ պարտապան Լնոն Մանասերյանը առարկել է սնանկության դիմումի դեմ այն պատճառաբանությամբ, որ կողմերի միջն առկա է նյութաիրավական վեճ, որը քննվում է թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում:
Դատարանը գտել է, որ թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի առկայությունը չի կարող ինքնին հիմք հանդիսանալ սնանկության դիմումը՝ նյութաիրավական վեճի առկայության պատճառաբանությամբ մերժելու համար, քանի որ քաղաքացիական գործով հայցադիմումը ներկայացվել է Ստեփան Դանիելյանի կողմից գումարի բռնագանձման պահանջով, իսկ Լնոն Մանասերյանը չի ներկայացրել այդ քաղաքացիական գործի պահանջը իր կողմից վիճարկելու մասին ապացույցներ (հայցադիմումի պատասխան, հակընդդեմ հայց): Արդյունքում սույն սնանկության գործում բացակայում են պարտապանի կողմից հայցադիմումի հիմքում դրված հանգամանքները վիճարկելու վերաբերյալ ապացույցները, ուստին բացակայում է նյութաիրավական վեճը:
Լնոն Մանասերյանը առարկել է սնանկության դիմումի դե" նան այն պատճառաբանությամբ, որ իր Ա Ստեփան Դանիելյանի միջն կնքված պարտավորագիրը կնքված է եղել նախապայմանով (շորերի վաճառք), իսկ այդ նախապայմանը չի իրագործվել:
Ստեփան Դանիելյանի ն Լնոն Մանասերյանի միջն 02.02.2016 թվականին կնքվել է պարտավորագիր, որի բովանդակությունից ակնհայտ է, որ այն պարունակում է երկու պարտավորություն: Ըստ առաջին պարբերության՝ Լնոն Մանասերյանը պարտավորվել է հագուստի վաճառքից առաջացած գումարից հանել վճարված 2.238.925 ՀՀ դրամը, իսկ մնացած գումարի կեսը հանձնել Ստեփան Դանիելյանին: Ըստ նույն պարտավորագրի երկրորդ պարբերության՝ Լնոն Մանասերյանը պարտավորվել է Ստեփան Դանիելյանին վճարել 2.238.925 ՀՀ դրամ գումար:
Արդյունքում Դատարանը գտել է, որ պարտապանի վճարային պարտավորության փաստն արձանագրված է պարտավորագրի երկրորդ պարբերությամբ, որտեղ բացակայում են գումարը վճարելու նախապայմանները:
Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, արձանագրել է, որ չի վիճարկվում, որ թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործով ներկայացված հայցի փաստական հիմքը սնանկության դիմումի հիմքում վկայակոչված պարտավորագիրն է: Այդուհանդերձ, թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի առկայությունը հիմք չէ եզրահանգելու, որ առկա են պարտապանի՝ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերը, այսինքն՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերը:
Վերաքննի, դատարանը նման եզրահանգման է եկել հաշվի առնելով, որ քաղաքացիական գործը հարուցվել է Ստեփան Դանիելյանի հայցի հիման վրա, պարտավորագիրը պարտապանի կողմից վիճարկելու վերաբերյալ հակընդդեմ հայց չի հարուցվել, պարտավորագիրը Ստեփան Դանիելյանի կողմից այլ վարույթով վիճարկվելու վերաբերյալ ապացույց նույնպես առկա չէ, ինչով հերքվում է նան պարտավորագիրը դատարանում վիճարկվելու վերաբերյալ բողոքի փաստարկը: Ավելին, պարտապանը սնանկության գործի քննության ընթացքում հայտնել է, որ թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործով ներկայացրել է հայցադիմումի պատասխան, մինչդեռ այն Դատարանին չի ներկայացրել:
Արդյունքում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի հարուցումը, այն վարույթ ընդունելու մասին դատական ակտն
7
առերնույթ կասկածի տակ չեն դնում պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը, պարտապանը չի ներկայացրել|իրլթ»պահանջի անհիմն լինելը կամ պարտավորության վիճելիությունը հիմնավորող որնէ ապացույց: Հետնաբար բացակայում են պարտապանի՝ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերը, այսինքն՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերը: Վերոգրյալի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սնանկության վճռի կայացման դրությամբ դատարանում քննվող քաղաքացիական գործի առկայությունը սույն սնանկության գործով չի բացառել պարտավորության անվիճելիության հատկանիշը:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լուսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
Սույն գործի փաստերի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի փաստական հիմքում դրված է եղել Ստեփան Դանիելյանի ն Լնոն Մանասերյանի կողմից 02.02.2016 թվականին ստորագրված պարտավորագիրը:
Միաժամանակ գործի փաստերից երնում է, որ Ստեփան Դանիելյանը 03.10.2018 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Լնոն Մանասերյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, նե որպես հայցի փաստական հիմք վկայակոչել է սնանկության դիմումի հիմքում դրված պարտավորագիրը: Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը 15.10.2018 թվականի թիվ ԵԴ/21441/02/18 որոշմամբ Ստեփան Դանիելյանի հայցադիմումն ընդունել է վարույթ:
Սուն գործով պարտապանն առարկել է սնանկության դիմումի դեմ այն պատճառաբանությամբ, որ կողմերի միջն առկա է նյութաիրավական վեճ, որը քննվում է թիվ ԵԴ/21441/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում, ինչպես նան, որ իր ն Ստեփան Դանիելյանի միջն կնքված պարտավորագիրը կնքված է եղել նախապայմանով (շորերի վաճառք), իսկ այդ նախապայմանը չի իրագործվել:
Վճռաբեկ 6դատարանը նախկինում կայացված որոշումներով իրավական դիրքորոշումներ է արտահայտել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված պարտավորության անվիճելիության հատկանիշի վերաբերյալ, սակայն բոլոր դեպքերում այդ դիքորոշումները կապված են եղել պարտապանի կողմից դրամական պարտավորությունները վիճարկելու հետ, մինչդեռ սուն սնանկության գործով պարտապանի առարկությունները պայմանավորված են դիմողի կողմից գումարի բռնագանձման հայցի հարուցման ն գործը ավարտված չլինելու հանգամանքով:
Վճռաբեկ դատարանը սուն բողոքի քննության շրջանակում վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները ն արձանագրելով իրավունքի զարգացման անհրաժեշտություննը, հարկ է համարում անդրադառնալ չավարտված վարույթի հիմքում դրված պարտավորության անվիճելությանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության Ա գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության -անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
8
Նշված հոդվածի վերլուծությունից հետնում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից է խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելը:
Քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը դատարանում իրականացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով հայց հարուցելով կամ դիմում ներկայացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնակարգումներով հարուցված քաղաքացիական գործի վարույթը կարող է ավարտվել եզրափակիչ դատական ակտի կայացումով:
Այսինքն, մինչն եզրափակիչ դատական ակտի կայացումը հայցային վարույթով քաղաքացիական գործի առկայությունն ուղղակի վկայում է վեճի առկայության մասին, հակառակ դեպքում կբացառվեր հայցային վարույթով գործի քննությունը: Հետնաբար նման պայմաններում քննվող հայցի փաստական հիմքով սնանկ ճանաչելու դիմումի ներկայացումը չի կարող վկայել պահանջի անվիճելիության մասին, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկ ճանաչելու մասին դիմումի ներկայացումը խոչընդոտ չէ դատարանում հարուցված քաղաքացիական գործի ընթացքի համար:
Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի իրավակարգավորմանը, ըստ որի՝ պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից կարճվում կամ ավարտվում են պարտապանից գումարի բռնագանձման կամ գուք հանձնելու պահանջով քաղաքացիական, վարչական կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում գտնվող գործերը Ա» պարտապանի դեմ պարտատերերի պահանջները կարող են ներկայացվել սնանկության վարույթի շրջանակներում սնանկության մասին օրենքով սահմանված ժամկետներում ն կարգով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված տնօրինչականության սկզբունքի կիրառման հաշվառմամբ ն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սնանկ ճանաչելու համար պարտավորության անվիճելիության հատկանիշի առկայությունը չի կարող հաստատված համարվել ոչ միայն պարտավորությունը պարտապանի կողմից վիճարկված լինելու, այլ նան պարտատիրոջ կողմից նույն պարտավորության հիմքով դատարանում հարուցված ն չավարտված քաղաքացիական գործի առկայության դեպքում, որպիսի հանգամանքն արդեն իսկ ենթադրում է նյութաիրավական վեճ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բովանդակային առումով սնանկության դիմումի բավարարումն, ըստ էության, անվիճելի վճարային պարտավորության փաստի ճանաչումն է, որի չափը ն կետանցը բավարար են պարտապանին սնանկ ճանաչելու համար, սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված վճարային պարտավորության կապակցությամբ հայցային վարույթով քննվող քաղաքացիական գործի առկայություն, փաստում է նյութաիրավական վեճի մասին՝ անկախ պարտապանի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու հանգամանքից:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում վճարային պարտավորությունների վերաբերյալ քննվող գործի առկայության պայմաններում այդ վեճի լիարժեք դատական քննության առարկա դառնալուց հետո միայն կարող էր պարտապանի մոտ անվիճելի վճարային պարտավորությունների առկայության մասին հետնություն արվել:
9
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետնյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների ն հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետնաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սուն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
5. Վճռաբեկ դատարանի ապատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին ն 3-րդ մասերի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
Գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին Ա թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նան դատարանի ն գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են սնանկության կառավարիչները՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար:
10
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը՝ պարտապանի անունից դիմում է դատարաններ՝ դատական կարգով լուծում պահանջող հարցերով, ներգրավվում է պարտապանի այն դատավարություններում, որոնցում վերջինս հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրուն պահանջներ ներկայացնող երրորդ անձ, առանց լիազորագրի հանդես է գալիս պարտապանի անունից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար կառավարիչն ազատվում է պետական տուրքի վճարումներից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս (կառավարիչը գործում է պարտապանի անուից նե իր պատասխանատվությամբ:
Անդրադառնալով վկայակոչված իրավակարգավորումների վերլուծությանը ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պարտապանի սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքն իրացնում է վերջինիս կառավարիչը, որը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29- րդ հոդվածի 2րդ մասի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ ն վճռաբեկ բողոքների համար սահմանված պետական տուրքի վճարումներից: Օրենսդրական նման կարգավորման հիմքում, ըստ էության, ընկած է այն տրամաբանությունը, որ կառավարիչը հայց հարուցում կամ պարտապանի մասնակցությամբ դատավարություններին ներգրավվում է պարտապանի անունից, հետնաբար՝ նրա վրա պետական տուրքի վճարման պարտականություն չի կարող դրվել այլ անձի իրավունքներն ու օրինական շահերն ի պաշտոնե իրականացնելու համար:
Նման եզրահանգումը պայմանավորված է նան այն հանգամանքով, որ պետությունը, որպես անձի հիմնարար իրավունք հռչակելով դատական պաշտպանության իրավունքը, կոնկրետ երաշխիքներ է նախատեսում այդ իրավունքի արդյունավետ իրականացման համար` ընդ որում, որոշակի խումբ անձանց համար սահմանելով նան հավելյալ երաշխիքներ, ինչպես օրինակ՝ պետական տուրքի վճարումից ազատումն է: Այդուհանդերձ, քննարկվող իրավակարգավորումը վերաբերում է միայն պետության հանդեպ պետական տուրքի գծով պարտավորությունների բացակայությանը ն չի կարող մեկնաբանվել որպես մյուս կողմի կրած դատական ծախսերի փոխհատուցման ։պլարտականության բացակայություն: (..) Նման մոտեցումը բխում է կողմերի իրավահավասարության սկզբունքից ն կոչված է կանխելու պետական տուրքի վճարումից ազատված սուբյեկտի կողմից իր դատավարական իրավունքների անբարեխիղճ իրականացման արդյունքում մյուս կողմին հնարավոր պատճառվելիք վնասները: Ավելին, կառավարչի պարագայում նշված եզրահանգումը հիմնավորվում է նան «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 3- րդ մասի իրավակարգավորմամբ, ըստ որի՝ նույն օրենքով սահմանված լիազորություններն իրականացնելիս կառավարիչը գործում է պարտապանի անունից նե իր պատասխանատվությամբ: Հետնաբար թեն կառավարիչը հայցը հարուցում է պարտապանի անունից, այնուամենայնիվ, նման հայց հարուցելու կամ այ դատավարական գործողություններ իրականացնելու հիմքերն ու անհրաժեշտությունը գնահատում է իր իսկ հայեցողությամբ, ուստին պետք է պատասխանատվություն կրի դրանց արդյունքում այլ անձանց կրած դատական ծախսերի փոխհատուցման համար (տե՛ս, Գնորգ Աֆանդյանի
11
սնանկության գործով կառավարիչ Հովհաննես (Թոոչյանն ընդդեմ Վահե Աֆանդյանի թիվ ԵԿԴ/0298/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2018 թվականի որոշումը):
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի դիմումը` մերժման, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարը փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի հայցվոր կողմը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանից հօգուտ Լնոն Մանասարյանի ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում: Մինչդեռ նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 11.05.2022 թվականի որոշմամբ Լնոն Մանասարյանի միջնորդությունը բավարարվել է ն վճռաբեկ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքի գումարի վճարումը հետաձգվել է, իսկ վճռաբեկ բողոքի բվարարման արդյունքում պետական տուրքի վճարման պարտավորությունն ընկել է սնանկության գործով կառավարչի վրա, վերջինս էլ իր հերթին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի հիմքով ազատված է դատարաններ ներկայացվող հայցադիմումների, դիմումների, վերաքննիչ Ա վճռաբեկ բողոքների համար վճարման ենթակա պետական տուրքի վճարումից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարի հետ կապված հարցը պետք է համարել լուծված:
Սույն գործով առկա է նան ժամանակավոր կառավարչի վարձատրություն:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի ն ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատական ծախսերի ն ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե՝
1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.
2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետնանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, Ա դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.
3 դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության
համաձայնությամբ:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ (..) ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են սնանկության գործի վարույթը կարճվելու ն սնանկության դիմումը մերժվելու դեպքերում: (...):
12
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` (...), սնանկության դիմումը մերժվելու, (..) դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի՝ վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի ն 29-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետի համաձայն՝ սնանկության վերաբերյալ գործով նշանակված կառավարիչը (ժամանակավոր կառավարիչը) վերլուծում է պարտապանի ֆինանսական վիճակը, (...):
Նկատի ունենալով, որ սնանկության գործում առկա չէ պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծությունը, որի հիման վրա հնարավոր կլինել պարզել պարտապան Լնոն Մանասարյանի տարեկան եկամտի չափն ու ըստ այդմ սահմանել սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արարատ Վահագնի Վարդանյանի վարձատրության չափը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջինիս ամսական վարձատրությունը պետք է սահմանել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասի» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, որը սույն որոշումը կայացնելու պահին կազմում է՝ 68.000 ՀՀ դրամ:
Նկատի ունենալով, որ սնանկության ժամանակավոր կառավարիչը նշանակվել է ՀՀ Սնանկության դատարանի 27.04.2021 թվականի որոշմամբ ն սնանկ ճանաձչելու դիմումը մերժվում է սույն որոշմամբ, որպիսի պահից էլ վերջինիս լիազորությունները դադարում են, դիմող Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արարատ Վահագնի Վարդանյանի պետք է բռնագանձել ամսական վարձատրությունը ժամանակավոր կառավարչի պարտականությունը ստանձնելու պահից՝ 27.04.2021 թվականից, մինչն սույն որոշումը կայացնելու պահը՝ 1.428.000 ՀՀ դրամի չափով:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.12.2021 թվականի որոշումը ն այն փոփոխել՝ Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանի դիմումը՝ Լնոն Մանասերյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել:
2. Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանից հօգուտ Լնոն Մանասարյանի բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի
13
համար սահմանված ն Լնոն Մանասարյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում:
Դատական ծախսերի հարցը՝ վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումարի հետ կապված, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «իա.1» կետի հիմքով համարել լուծված:
Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Արարատ Վահագնի Վարդանյանի բռնագանձել 1.428.000 ՀՀ դրամ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Մ. ԴՐՄԵՅԱՆ
Զեկուցող Հ Ա ՄԿՐՏՉՅԱՆ
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ
ՕՕ Գ.-ՀԱԿՈԲՅԱՆ
Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 փետրվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՍնԴ/0882/04/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
