Շահինյան — ԼԴ/0162/06/08
Ամփոփում
քննելով Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով մեղադրյալ Գևորգ Սուրիկի Շահինյանի պաշտպանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը 1. Գևորգ Սուրիկի Շահինյանի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով և հասարակական կարգի պահպանության պարտականությունն իրականացնող անձանց դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ 2008 թվականի հուլիսի 28-ին Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 2 2. Գևո
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
ԼԴ/0162/06/08
քրեական վերաքննիչ դատարանի որոշում
գործ հ. ԼԴ/0162/06/08
Նախագահող դատավոր Ա.Պողոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ
քարտուղար
2008
ք.Երևանում
թվականի
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ե.ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ
Ա.ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ
նոյեմբերի
28-ին
դռնբաց
դատական
նիստում,
քննելով
Վճռաբեկ
դատարանում
հավատարմագրված փաստաբանի միջոցով մեղադրյալ Գևորգ Սուրիկի Շահինյանի պաշտպանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը
1. Գևորգ Սուրիկի Շահինյանի կողմից բռնություն գործադրելու սպառնալիքով և հասարակական կարգի պահպանության պարտականությունն իրականացնող անձանց դիմադրություն ցույց տալով խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ 2008 թվականի հուլիսի 28-ին Լոռու մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
2
2. Գևորգ Շահինյանը 2008 թվականի հուլիսի 29-ին ձերբակալվել է, հուլիսի 31ին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
3. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Գևորգ Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Վանաձորի քննչական բաժանմունքի քննիչի միջնորդությունը, Գևորգ Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանք 2 ամիս ժամկետով, և մերժվել է Գ.Շահինյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը:
4. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել Գ.Շահինյանի պաշտպանը:
5. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ առանց քննության է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ պաշտպանի կողմից բերված վերաքննիչ բողոքը:
6. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշման դեմ հավատարմագրված փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք է բերել Գևորգ Շահինյանի պաշտպանը:
Վճռաբեկ դատարանը 2008 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1ին մասի 1-ին կետի հիմքով: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:
Գործի փաստական հանգամանքները
7. Գևորգ Սուրիկի Շահինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականի հուլիսի 28-ին ժամը 2150-ի սահմաններում, իրեն պատկանող ՛Վազ 21214 մակնիշի 55 ՍՕ 355 պետհամարանիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 24 շենքի մոտ, ճանապարհի երթևեկելի գոտում խախտել է ՃԵԿ-ի պահանջները և չենթարկվելով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու օրինական պահանջներին դիմել է փախուստի: Այնուհետև, ժամը 2200-ի սահմաններում, Գևորգ Շահինյանը Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ պողոտայի թիվ 34 շենքի դիմաց նշված հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Մերուժան Կարապետյանի, նույն վաշտի առաջին դասակի ՃՊԾ տեսուչներ Միքայել Ստեփանյանի, Արծրուն Մինասյանի և Սմբատ Քառյանի հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը շուրջ 30 րոպե հայհոյանքներ է տվել նրանց հասցեին, ինչը զուգորդվել է նաև Մերուժան Կարապետյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով և հասարակական կարգի պահպանության պարտականությունն իրականացնող անձանց դիմադրություն ցույց տալով: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն
ունեցող փաստական հանգամանքները
8. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել 2008 թվականի օգոստոսի 7-ին: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը 2008 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ
3
նյութերն ընդունել է վարույթ և նշանակել դատական ստուգման 2008 թվականի օգոստոսի 25-ին ժամը 1600-ին:
9. 2008 թվականի օգոստոսի 25-ին Լոռու մարզի դատախազության դատախազ Խ.Մուրադյանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան այն մասին, որ քրեական գործն ըստ մեղադրանքի Գևորգ Սուրիկի Շահինյանի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
10. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը գտել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ
դատական
վերահսկողության
ոլորտը
սահմանափակվում
է
նախաքննության ավարտով, հետևաբար քրեական գործի նախաքննությունն ավարտվելու և գործը դատարան ուղարկվելու պահից տվյալ դատարանն է իրավասու քննարկել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը: Նշված պատճառաբանությամբ վերաքննիչ դատարանը 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշմամբ առանց քննության է թողել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշման դեմ պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոքում նշվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից: Սակայն վերաքննիչ դատարանը, չկիրառելով վերը նշված հոդվածը, խախտել է ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերությունը, 19-րդ հոդվածը, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասը:
Դատարանը դատական ստուգման չի ենթարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության
դատարանի
2008
թվականի
հուլիսի
31-ի
որոշման
օրինականությունն ու հիմնավորվածությունը: ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերության, 19-րդ հոդվածի, ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի և դատավարական նորմի համադրումը թույլ է տալիս մեկնաբանելու, որ ստորադաս դատարանի կալանավորման մասին որոշումը բողոքարկելու միջոցով վերադաս դատարանում ստուգման ենթարկելու իրավունքը պատկանում է յուրաքանչյուր կալանավորված անձի: Հետևաբար վերադաս դատարանի պոզիտիվ պարտականությունն է ստուգման ենթարկել անձին կալանավորելու մասին որոշումը, անկախ նրանից գործի նախաքննությունն ավարտվել է, թե ոչ:
12. Բողոքում նշվում է նաև, որ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը: Դատարանը վերաքննիչ բողոքը կարող է թողնել առանց քննության, եթե առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմքերի սպառիչ ցանկը, սակայն վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության վերոհիշյալ հոդվածով չնախատեսված հիմքով:
13. Բողոք բերած անձը գտնում է, որ վճռաբեկ դատարանի կողմից կայացվող որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի ՀՀ քրեական
4
դատավարության օրենսգրքի 288-րդ և 381-րդ հոդվածների միատեսակ կիրառության համար:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բողոքն ընդունել վարույթ, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշումը և ընդունել նոր դատական ակտ:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ և 381-րդ հոդվածների մեկնաբանության մասին.
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից: Նշված հոդվածի իմաստով վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես մինչդատական վարույթի նկատմամբ դատական
վերահսկողության
շրջանակներում
ընդհանուր
իրավասության
դատարանի կողմից կայացվող ակտերը վերանայող դատարան, որի խնդիրն է նշված ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումը:
Ընդհանուր իրավասության դատարանի կողմից անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշման կայացումը և վերջիններիս` վերաքննության կարգով վերանայումը իրականացվում են տարբեր դատավարական գործառույթների շրջանակներում: Վճռաբեկ դատարանն այն տեսակետն է արտահայտում, որ անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին որոշումների` վերաքննության կարգով բողոքարկման իրավունքի սահմանափակումը` ելնելով այն հանգամանքից մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, թե գործի դատական քննության փուլում գտնվող գործի շրջանակներում են դրանք բողոքարկվել, անթույլատրելի է: Նշված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն արտահայտված է Ա.Ղավալյանի գործով 28.11.2008թ. որոշման մեջ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը պարտավոր էր պատասխանել իր առջև դրված մի հարցի` արդյոք Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Գևորգ Շահինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին հիմնավոր և օրինական է, թե ոչ:
15. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ խախտել է նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները: ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, երբ կալանավորումն անօրինական է: Փաստորեն վերաքննիչ դատարանը նախ ըստ էության չքննելով կալանավորման օրինականության և հիմնավորվածության հարցը չի ապահովել կալանավորման օրինականությունը վիճարկելու անձի իրավունքի իրականացումը, և երկրորդ այդ հարցը չի քննել
5
ողջամիտ ժամկետում և չի կատարել անհապաղ որոշում կայացնելու իր պարտականությունը:
Նշված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իր արտահայտությունն է ստացել Ա.Ղավալյանի գործով 28.11.2008թ. որոշման մեջ: Նշված որոշման մեջ նաև Վճռաբեկ դատարանն այն կարծիքն է արտահայտել, որ օրենքով սահմանված կարգի պահպանմամբ հարցը քննելու իրավասություն ունեցող դատարանի կողմից առանց օրենքով նախատեսված հիմքերի, կամայականորեն վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը հանգեցնում է դատարանի մատչելիության իրավունքի /արդարադատության մատչելիության իրավունքի/ խախտմանը, որը նախատեսված է ՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին
Եվրոպական կոնվենցիայի 6-րդ
հոդվածի 1-ին մասով:
16. Գործի նյութերից երևում է, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2008 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Գևորգ Շահինյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին Վանաձորի քննչական բաժանմունքի քննիչի միջնորդությունը, Գևորգ Շահինյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանք 2 ամիս ժամկետով, և մերժվել է Գ.Շահինյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանի միջնորդությունը: Իսկ 2008 թվականի օգոստոսի 25-ին Գևորգ Շահինյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նույն դատարան: Փաստորեն, համաձայն վերաքննիչ դատարանի որոշման, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը պետք է կրկին անգամ դատական ստուգման ենթարկեր իր իսկ կողմից կայացված մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի օրինականությունն ու հիմնավորվածությունը, սակայն նշված դատարանը նման իրավասություն չունի: Այդպիսի լիազորությամբ օժտված է միայն վերաքննիչ դատարանը, այսինքն առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական
ակտի
օրինականության
և
հիմնավորվածության
ստուգման
իրավասությունը վերապահված է բացառապես քրեական վերաքննիչ դատարանին: Դատավարական իրավունքի վերը նշված խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն, դատական ակտը բեկանելու հիմք են (տե'ս Ա.Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի 28.11.2008թ. որոշումը): Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2008 թվականի օգոստոսի 25-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
6
Դատավորներ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ե.ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 նոյեմբերի, 2008 թ.
- Գործի #:
- ԼԴ/0162/06/08
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
