Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Թեմուրյան — ԿԴ/0179/01/20
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Թեմուրյան — ԿԴ/0179/01/20

Վճռաբեկ դատարանԿԴ/0179/01/2012 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1 2020 թվականի սեպտեմբերի Լին, ՀՇ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18ին ընդունված ՇՇ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 268-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է թիվ """""""" քրեական գործը, ն նույն օրվա մեկ այլ որոշմամբ նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՇ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին: Նախաքննության մարմնի 2020 թվականի հոկտեմբերի 29ի որոշմամբ, Դավիթ Կորյունի (Թեմուրյանը նե

Ամբողջ Տեքստ

ԻՄ -Ա ԿԴ/0179/01/20

/7 ՀԱՏ ԱԹ ւի

Մ-Ն

ն || ՏՐ »)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Կոտայքի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր Գ.Շահբազյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ Ս.Համբարձումյան

դատավորներ՝ Ա.Դանիելյան

ՀՇ.Պետրոսյան

12 հունիսի 2026 թվական ք.Երնան

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով Դավիթ Կորյունի (Թեմուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 27-ի որոշման դեմ պաշտպաններ Կ.Տոնոյանի ն Հ.Գալստյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2020 թվականի սեպտեմբերի Լին, ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնում, 2003 թվականի ապրիլի 18ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 268-րդ հոդվածի Լին մասով հարուցվել է թիվ """""""" քրեական գործը, ն նույն օրվա մեկ այլ որոշմամբ նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին:

Նախաքննության մարմնի 2020 թվականի հոկտեմբերի 29ի որոշմամբ, Դավիթ Կորյունի (Թեմուրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ն նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Դավիթ (Թեմուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

2020 թվականի նոյեմբերի 4-ին, Դավիթ (Թեմուրյանի վերաբերյալ թիվ "5 քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նան Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի՝ 2024թ. նոյեմբերի Շի 6դատավճռով, Դավիթ Թեմուրյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատության սահմանափակում՝ 1 (մեկ) տարի ժամկետով:

Դավիթ (Ժեմուրյանին արգելվլ է պատժի կրման ընթացքում առանց դատապարտյալի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի՝ ՀԸ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի համաձայնության փոխել իր բնակության վայրը:

3. Մեղադրյալ Դ.Թեմուրյանի պաշտպաններ Կ.Տոնոյանի ն Հ.Գալստյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2025 թվականի փետրվարի 27-ի որոշմամբ

3

բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը թողնելով անփոփոխ:

4. Վերաքննի, դատարանի որոշման դեմ մեղադրյալ Դավիթ (Թեմուրյանի պաշտպաններ Կ.Տոնոյանը ն Հ.Գալստյանը ներկայացրել են վճռաբեկ բողոքը, որը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի հունվարի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:

Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակների պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական ն դատավարական իրավունքի խախտում:

5.. Ըստ բողոքաբերների Դավիթ Թեմուրյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը կատարվել է առանց դատարանի համապատասխան որոշման, որպիսի դեպքում, խուզարկություն կատարելու մասին արձանագրությունը, հայտնաբերված թմրամիջոցները, դրանցից բխող դատաքիմիական ն դատաբուսաբանական փորձաքննության եզրակացությունը, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումները պետք է ճանաչվեն անթույլատրելի, ինչպես նան փաստել են, որ տվյալ սենյակի բանալին հասանելի է եղել բոլորին, ն չկա որնէ հիմնավոր ապացույց, որ հայտնաբերված թմրամիջոցները պատկանում են մեղադրյալ Դ.Թեմուրյանին:

5.2. Բողոքաբերները գտել են, որ սախաքննության ընթացքում խախտվել է Դ.Թեմուրյանի պաշտպանության իրավունքը, քանի որ վերջինս վարույթն իրականացնող մարմնի կողմից չի ապահովվել պաշտպանով, այն դեպքում, երբ առկա է եղել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված` պաշտպանի պարտադիր մասնակցության դեպքը, որպիսի պայմաններում, Դ.Թեմուրյանի՝ նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքները չեն կարող հիմք ընդունվել նրան առաջադրված մեղադրանքը գնահատելու համար:

Բողոքաբերները գտել են նան, որ 2025 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ արդեն իսկ լրացել է Դ.՛ԹԺեմուրյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը:

4

6. Վերոշարադրյալի հիման վրա, բողոքաբերները խնդրել են բեկանել ն փոփոխել Վերաքննի, Օ։0-դատարանի որոշումը, մեղադրյալ Դ.Թեմուրյանի նախաքննական ցուցմունքները, խուզարկություն կատարելու մասին որոշումը ն արձանագրությունը, դատաքիմիական ն դատաբուսաբանական փորձաքննութան թիվ 836 Ք-0 եզրակացությունը, դեպքի վայրի զննության արձանագրությունը, իրեղեն ապացույց ճանաչելու մասին որոշումը ճանաչել որպես անթույլատրելի ապացույց ն Դ.Թեմուրյանին արդարացնել՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով, կամ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետները լրանալու հիմքով Դ.Թեմուրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, ն քրեական գործի վարույթը կարճել: Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

7. Դավիթ Կորյունի (Թեմուրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա խախպելով «Թմրամիջոցների ն հոգեմետ նյութերի մասին» 2002թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի ն ՀՀ կառավարության 2010թ. մարտի 1ի թիվ 270-Ն որոշման պահանջները, չունենալով թմրամիջոցներ ձեռք բերելու, պատրաստելու ն վերամշակելու գործունեություն իրականացնելու իրավունք, քննությամբ չպարզված ժամանակահատվածում, Չարենցավանի քաղաքային աղբանոցին հարակից տարածքից, առանց իրացնելու նպատակի, քաղելու միջոցով ձեռք է բերել վայրի աճած կանեփի բույսեր ն իր անձնական օգտագործման համար նշված կանեփի բույսերից չորացնելու ն մանրացնելու միջոցով ապօրինի պատրաստել ն «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ՓԲ ընկերությունում իրեն վարահված, որպես ներկերի պահնեար հանդիսացող սենյակում տարբեր դատարկ տարաների մեջ ապօրինի պահել է ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման «Թմրամիջոցների ն հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր ն առանձնապես խոշոր չափերը» սահմանող թիվ Լին Հավելվածի 78-րդ կետի համաձայն՝ խոշոր չափ համարվող` 523 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, իսկ նշված կանեփի բույսերի որոշ մասն ապօրինի պահել է նույն սենյակում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, որից էլ փրորկու ն այն պնդացնելու միջոցով՝ ապօրինի պատրասպոել է նույն հավելվածի 79-րդ կերի համաձայն` զգալի չափ համարվող՝ 4.1 գրամ «Հաշիշ» տեսակի թմիամիջոց, որոնք ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցների կողմից

5

2020 թվականի սեպտեմբերի Լին նշված սենյակի խուզարկությամբ հայտնաբերվել ն առգրավվել են (...)»/:

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն. «(...) Անդրադառնալով ամբաարանյալ Դավիթ Թեմուրյանի կողմից նախաքննության ն դատաքննության ընթացքում փված հակասական ցուցմունքների գնահատմանը, դրանք համադրելով քրեական գործով ձեռք բերված մյուս ապացույցների, այդ թվում՝ վկայի կարգավիճակում «ոո թրոուի, «որո Ցորրոթթ՞ւի, ԱԱ Կորորթթաւ ի րված

ցուցմունքների, խուզարկություն, կատարելու ն դեպքի վայրի զննության մասին արձանագրությունների, դատատոքսիկոքիմիական փորձաքննության թիվ 0263 ն դատաքիմիական, դավաւրուսաբրանական փորձաքննության թիվ 4836 8-20 եզրակացությունների հետ, ինչպես նան հաշվի առնելով նախաքննության ընթացքում կասկածանքի վերաբերյալ Դավիթ Թեմուրյանի իրազեկված լինելու պայմաններում «Չարենցավաւնի հաարոցաշինական գործարան» ԲԲ ընկերության ներկերի համար նախատեսված սենյակից հայտնաբերված թմրամիջոցների վերաբերյալ խոարովանական ցուցմունքներ փալու հանգամանքը` Դատարանն արժանահավավ է համարում նրա, կողմից նախաքննության ընթացքում մված ցուցմունքները, (...) ինչպես նան իրեղեն ապացույց ճաւնաչված թմրամիջոցները, Դափարանը հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հատրատված է համարում այն, որ Դավիթ Թեմուրյանը, խախպտելով «Թմրամիջոցների ն հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին 2002 թվականի դեկտեմբերի 26-ի օրենքի ն ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի թիվ 270-Ն որոշման պահանջները, առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործմուն համար, գործով չպարզված օրր քաղել է կանեփի բույսեր, որոնք չորացնելով ապօրինի պատրաատել ն ապօրինի պահել է խոշոր չափերով՝ ընդհանուր 52,3 գրամ քաշով «Մարիխուանա» փեսակի թմրամիջոց ն կանեփի բույսերից պոլիէթիլենային վտպրակում պահելու եղանակով տրորելու ն պնդացնելու եղանակով ապօրինի պատրաստել է զգալի չափ համարվող 51 գրամ քաշով «Հաշիշ» տեսակի թմրամիջոց, որոնք 2020 թվականի սեպտեմբերի Լին կատարված խուզարկությամը հայտնաբերվել ն առգրավվել ենւ Դավիթ Թեմուրյանի աշխափանքի վայրի՝ «Չարենցավաւնի հաարոցաշինական գործարան» ԲԲ ընկերության ներկերի համար 1Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 96-97:

6

նախատեսված սենյակի խուզարկությամբ՝ ներկերի համար նախատեսված տարաների վրայից, ինչպես նան ներկերի դատարկ տարաների միջից:

(-)

Անդրադառնալով Դավիթ Թեմուրյանին մեղսագրված արարքի հանցավորությունը ն պատժելիությունը Հայաարանի Հանրապետության 2021թվականի հունիսի 5-ի քրեական օրենսգրքով (այսուհեր նան՝ ՀՀ նոր քրեական օրենսգիրք) որոշելու հարցերին՝ Դատարանն արձանագրում է, որ նշված օրենսգրքի 396-րդ հոդվածի 2րդ մասով քրեական պատասխաւնապվություն է նախատեսված առանց իրացնելունպատեւկի խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու ն պահելուհամար:

Տվյալ դեպքում Դատարանը դիտարկում է, որ Դավիթ Թնմուրյանը, առանց իրացնելու նպատակի, իր մոտ ապօրինի պահել Լ առանձնապես խոշոր չափերի` 52,3 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմիամիջոց, այսինքն՝ առկա են ՀՀ նոր քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված հանցագործության պայմանները: Հետնաբար, Դատարանն արձանագրում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքով չի վերացվել Դավիթ Թեմուրյանի կատարած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268րդ հոդվածի 2րդ մասի 2րդ կետով նախատեսված արարքի հանցավորությունը, այդ արարքը համապատասխանում է ՀՀ նոր քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մատով նախատեսված հանցանքին:

Քրեական օրենսգրքերով նախատեսված վերը նշված պատիժների համեմատական վերլուծության հիման վրա Դատարանն արձանագրում է, ոլւ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 596-րդ հոդվածը համարվում է ինչպես պատիժը մեղմացնող, այնպես էլ այն խարացնող օրենք:

(-)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նոր քրեական օրենսգրքի 596-րդ հոդվածի 2րդ մասը համարվում է նան պատիժը մեղմացնող օրենք (պատժատեսակի մասով)՝ Դատարանը գտնում է, որ դրա գործողությունը փարսւծվում է մինչն այդ օրենքն ուժի մեջ մտնելը հանցանք կատարած անձանց նկատմամբ, ուստի Դավիթ Թեմուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով մեղսագրված արարքը պետք է որակել ՀՀ նոր քրեական օրենսգիքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով: (...) »-:

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 42-47:

7

9. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետնյալը. «(...) Վերաքննիչ դատարաւնը, քննության առնելով ամրաարանյալ Դավիթ Թեմուրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2րդ մասի 2րդ կերով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ վերջինիս ցուցմունքում ն պաշտպանների վերաքննիչ բողոքում առկա պավտճառարբանությունները, գտնում է, որ դրանք հիմնավորված չեն, իսկ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հաստավված է քրեական գործով ձեռք բերված ն Առաջին ատյանի դատարանի դատաքննության ընթացքում հետազովտված ապացույցներով:

Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի այն պնդմանը, թն «(...) չնայած այն հանգամանքին, որ դատարանի կողմից մերժվել է խուզարկություն կատարելու մաւսին ներկայացված միջնորդություն, այնուամենայնիվ խուզարկության ենթարկված տարածքը ՀՀ քրեական դատավարութան օրենսգրքի համաձայն՝ հանդիսացել է Դավիթ Թեմուրյանի աշխատասենյակը ն հետնաբար այն ամեն դեպքում ենթակա էր խուզարկման բացառապես դատարանի որոշման հիման վրա», ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում, է որ այն չի համապատասխանում իրականությանն այնքանով որքանով, որ Կոտաւյքի մարզի առաջին ատյանի դատարանը 0109.2020թ. կայացված որոշմամբ խուզարկություն կատարելու թույլտվություն արանալու մասին միջնորդություն, մերժել է հենց այն հիմնավորմամբ, որ ներկայացված հասցեն Ը Թ» քաղաքի "` փտղոց ` հասցեում գտնվող «Հատրոցաշինական» գործարանի՝ Դավիթ Թեմուրյանին վարահված ն իր կողմից օգվագործվող ներկերի համար նախաւվեսված սենյակը) ՀՀքրեական դատավարության օրենսգրքի իմաստով չի համարվում բնակարան, այլ նշված վայրը հանդիսանում է ներկերի համար նախատեսված սենյակ, այլ կերպ պահեատարան, որտեղ Դավիթ Թեմուրյանը մշտապես կամ ժամանակավորապես չի բնակվում, ավելին, նշված սենյակում առկա չէ բնակվելու հնարավորություն: Հեվւնաբար, նշված վայրում խուզարկություն կատարելու համար դատարանի որոշում աւնհրաժեշվ չէ ն կարող է իրականացվել վարույթն իրականացնողի որոշմեւմը:

(-)

Վերաքննիչ դատարանը հիմնավորված չի համարում վերաքննիչ բողոքի այն պնդումի, թե՝ «Չարենցավանի Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 2020թ. սեպտեմբերի

8

1-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչ ՀԹ» խկ ուղղվել է գրություն, րար որի Դավիթ Թեմուրյանը «Չարենցավանի ԲԿ» ՓԲՐ-ի նարկոլոզինաւկան կաբինետում հաշվառված է 16.102015 թվաւկանից «հոգեկան ն վարքային խանգարումներն կանարինոիդների օգվւաւգործման 6 հետնանքով» ախտորոշմաւմի, որպիսի հանգամանքը ՀՀ քրեական դատաւվարության օրենսգրքի 69-րդ հոդվածի Լին մասի 3-րդ կետի համաձայն` պաշտպանի պարտադիր մասնակցության հիմք է, մինչդեռ, նախաքննական մարմինը, քրեական գործով ունենալով ապացույց այն մասին, որ առկա է պաշտպանի պարտադիր մասնակցության վերոգրյալ հիմքը, ԴԹեմուրյանին չի ապահովել պաշտպանով ն դրան

ի հակառակ՝ սկսել է իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք ուղղված ենւ պաշտպան նշանակելու հանգամանքը հերքելուն»: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն քրեական գործում առկա` «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից 30102020թ. ի լրումն նախաքննության մարմնի 08.092020թ. հարցմանն ուղարկված պատասխանի՝ պարզաբանվել է նան, որ Դավիթ Թեմուրյանը «Չարենցավանի Բո» ՓԲԸխ նարկոլոգիական կաբինետում հաշվառված է 16.10.2015 թվականից «հոգեկան ն վարքային խանգարումներ կանարինոիդների օգտագործման հետնանքով» ախվտորոշմամիը, վերջինս հոգեբուժական կարինետում հաշվառված չէ, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի Էին մասի 3-րդ կետից բխում է, որ քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է այն դեպքում, երբ կասկածյալի կամ մեղադրյալի մոտ առկա է հոգեկան հիվանդություն կամ ժամանակավոր հիվանդագին հոգեկան խանգարում: (...)»::

Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված առաջին իրավական հարցը հետնյալն է. հիմնավորվա՞՛ծ են արդյոք առաջադրված մեղադրանքում Դավիթ Թեմուրյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները:

11. Բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման ն քրեական օրենքի կիրառման 3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 52-59:

9

հիմնավորվածությունը, գործը քննելիս ն լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նան ուսումնասիրութան ն գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետնության, որ ստորադաս դատարանները Դ.ԹԺեմուրյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետնության:

Մասնավորապես, Դ.Թեմուրանի մեղավորության վերաբերյալ՝։ ստորադաս դատարաննեի դատական ակտեր` բավարար չափով պատճառաբանված ն հիմնավորված են, ն նրա մեղավորությունը հաստատվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի ն արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ Դավիթ (Թեմուրյանի ցուցմունքներով, վկաներ Ժորոթւ որոթուիը` որու որոթթուի, ի Բորա Գորթթթոուի ցուցմունքներով, խուզարկություն կատարելու մասին արձանագրությամբ, դատատոքսիկոքիմիական փորձաքննութան թիվ 0283 ն դատաքիմիական ու դատաբուսաբանական փորձաքննության թիվ 836 Ք-20 եզրակացություններով, ինչպես նան իրեղեն ապացույց ճանաչված թմրամիջոցներով:: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության են ենթարկել գործում առկա ապացույցները, ն Դ.Թեմուրյանի մեղավորության հարցում հանգել ճիշտ հետնության՝ կայացնելով պատճառաբանված դատական ակտեր:

12. Անդրադառնալով բողոքաբերների՝ սույն որոշման 5.-րդ կետում վկայակոչված փաստարկին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարույթի նյութերով հաստատվում է, որ «Չարենցավան հաստոցաշինական գործարան» ԲԲ ընկերության այն սենյակը, որտեղ հայտնաբերվել են թմրամիջոցները, հանդիսացել է ներկերի պահեստարան: ՇՀետնաբար, այս կապակցությամբ Վերաքննի. դատարանի հետնությունների հետ չհամաձայնելու հիմքեր առկա չեն, իսկ բողոքաբերների կողմից բերված փաստարկը հիմնավոր համարվել չի կարող:

1. Ինչ վերաբերում է բողոքաբերների՝ սույն որոշման 5.2-րդ կետում վկայակոչված փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանի հիմնավորումները ն գտնում, որ 1998 թվականի հուլիսի 1Լին «Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթեր 127-132:

5 Տե՛ս քրեական զործ, հատոր 1-ին, թերթեր 8-11:

10

ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ տեղեկություններ գործի նյութերում առկա չենձ:

14. Վերոգրյալից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առաջադրված մեղադրանքում Դ.Թեմուրյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետնությունները հիմնավորված են:

Ծ. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված երկրորդ իրավական հարցը հետնյալն է. արդյո՞ք Դ.Թեմուրյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

ՀԸ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի համաճայն՝

«Լ. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրնեսւկաւն հետապեղումը ենթակա է դադարեցման, եթե

(-)

12) անձը Հայասարանի Հանրապետության քրեական օրենսգիրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթաա է ազատման քրեական

պատասխանամվությունից (...)»:

Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Քրեական վարույթը ենթակա է կարճման, եթե:

(-)

3) մեղադրյալի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, ն ապառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջին ծանրության հանցագործություննեն են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ վւարի ժամկերով ազատազրկումը, ինչպես նան անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասր տարի ժամկետով ազավազրկումը: (...)»:

6 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

1

Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն" «մ. Անձն ազատվում է քրեական պատասխանաւմտվությունից, եթե հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել են հետնյալ ժամկետները.

(.-.)

2) հինգ տարի՝ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)

2. Վաղեմության ժամկեվտ հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դավաւվճոխ օրինակաւն ուժի մեջ մտնելու պահը (...)»:

ՃՇ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն՝ «Լ Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեոք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամիը՝ առավելագույեր մեկ տարի ժամկեվով:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են՝

(.-.)

2) խոշոր չափերով՝

պատժվում են ազատազրկմամի՝ առավելագույնը երեք փարի ժամկետով:

16. Մեջբերված նորմերի վերլուծությունից հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները:

17. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքն ավարտվել է 2020 թվականի սեպտեմբերի 1-ին:: Վերոնշյալ արարքը կատարելու մեջ Դ.Թեմուրյանի մեղավորությունը հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2024 թվականի նոյեմբերի 6-ինչ, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2025 թվականի 7 Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ Դ-Թեմուրյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ վաղեմության ժամկետն անցնելու հետնանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:

8 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

5 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

12

փետրվարի 27-ին»: Նշված որոշման դեմ Դ.Թեմուրյանի պաշտպաններ Կ.Տոնոյանի ն Հ.Գալստյանի ներկայացված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի վարույթ է ընդունվել 2026 թվականի հունվարի 16-ին":

18. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալների վերլուծությունից երնում է, որ Դ.Թեմուրյանին մեղսագրվող՝ միջին ծանրության հանցանք հանդիսացող արարքի համար, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2րդ կետով նախատեսված քրեական պատասխանատվության ենթարկելու հնգամյա ժամկետը լրանալու օրվա դրությամբ, վերջինիս նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի Դ.Թեմուրյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 27-ի որոշումը պետք է բեկանել՝ Դ.Թեմուրյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել ն քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

19. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ որպես իրեղեն ապացույց ճանաչված՝ 523 գրամ հաստատուն չոր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, 41 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցը ն կանեփի բույսի սերմերը պետք է ոչնչացնել:

20. Վերոգրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է նան, որ Դավիթ Թեմուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը պետք է վերացնել:

2. Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ ն 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 3Լրդ, 34րդ, 264-րդ, 28-րդ, 36-րդ, 365-րդ ն 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

. Տե'ս սույն որոշման 9-րդ կետը:

ո Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:

3

ՈՐՈՇԵՑ

1. Դավիթ Կորյունի Թեմուրյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի նոյեմբերի 6-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2025 թվականի փետրվարի 27-ի որոշումը բեկանել:

2. Դավիթ Կորյունի (Թեմուրյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցնել ն քրեական վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:

3. Որպես իրեղեն ապացույց ճանաջված՝ 523 գրամ հաստատուն չոր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, 4.1 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոցը ն կանեփի բույսի սերմերը՝ ոչնչացնել:

4. Դավիթ Կորյունի Թեմուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացնել:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ

«ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ԿԴ/0179/01/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել