ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2019 թվականի հունիսի 3-ին «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-212-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նույնացման հանձնաժողովի նախագահը և քարտուղարը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն են:»: Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Միջազգային, հասարակական կազմակերպությունները, զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիական հասարակությունը, բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հակազդմամբ, կանխարգելմամբ, մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց աջակցությամբ, պաշտպանությամբ և հասարակությանը նրանց սոցիալական վերաինտեգրմամբ, իրավունք ունեն փոխանցելու իրավասու որևէ մարմնի իրենց հայտնի տեղեկատվությունը՝ թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց, ինչպես նաև նրանց առնչվող ենթադրյալ հանցագործության դեպքերի մասին:».
2) 3-րդ մասը «մարդկանց թրաֆիքինգին կամ շահագործմանն առնչվող» բառերից հետո լրացնել «ենթադրյալ» բառով: Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի «երկու օրվա ընթացքում» բառերը փոխարինել «հինգ օրվա ընթացքում» բառերով.
2) 10-րդ մասը «անդամները» բառից հետո լրացնել «և քարտուղարը» բառերով: Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 10-րդ կետի և 12-րդ մասի առաջին նախադասության «հիմնական» բառը փոխարինել «օրենքով սահմանված պարտադիր» բառերով.
2) 16-րդ մասի «1-ին և 2-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով: Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին և 4.2-րդ մասերով. «4.1. Հատուկ կատեգորիայի երեխա զոհին սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով սահմանված միանվագ դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշումը նույնացման հանձնաժողովը կայացնում է երեխայի օրինական ներկայացուցչի ներկայությամբ: 4.2. Միանվագ դրամական փոխհատուցումը տրամադրվում է օրինական ներկայացուցչին՝ նպատակային՝ հատուկ կատեգորիայի զոհի առաջնային կարիքները հոգալու համար:»: Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը, ինչպես նաև աջակցության և պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2019 թ. հունիսի 13 Երևան ՀՕ-56-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-56-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (29.06.2019-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2019.06.19/39(1492) Հոդ.494 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.06.2019 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 13.06.2019 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 29.06.2019 Հիմնական ակտ 03.06.2019, ՀՕ-56-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 17.12.2014, ՀՕ-212-Ն 17.12.2014, ՀՕ-212-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՀՕ-56-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
