Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-492-Ն17 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի դեկտ եմբերի 17 - ին «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9․2-րդ հոդվածով․ « Հոդված 9․2․ Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման գրասենյակը 1․ Օպերատիվ կառավարման գրասենյակը գործում է Լիազոր մարմնի կառուցվածքում։ 2․ Գրասենյակի հիմնական գործառույթներն են՝ 1) Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը և դրա արդյունքներով հետևանքների կանխատեսումը և մոդելավորումը․ 2) իրավախախտումների կամ պատահարների վերաբերյալ հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ միջոցներով կամ եղանակներով ստացվող տեղեկությունների ընդունումը, համապատասխան խորհրդատվության տրամադրումը, գրանցումը, ամփոփումը, նշված իրավախախտումները կամ պատահարները ծնող պայմանների ու պատճառների վերհանման հաշվառմամբ վերլուծության իրականացումը և ներկայացումը համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ․ 3) սույն մասի 2-րդ կետում նշված տեղեկությունների ըստ ենթակայության փոխանցումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օպերատիվ արձագանքի ապահովումը․ 4) իրավախախտման կամ պատահարի վայր մեկնած ծառայողներին անհրաժեշտ տեղեկությունների և կողմնորոշիչ տվյալների տրամադրումը:»: Հոդված 2. 1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 15-ից։ 2․ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝ 1) հաստատվում է ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման գրասենյակի կանոնադրությունը․ 2) փոփոխություններ են կատարվում ներքին գործերի նախարարության և ոստիկանության կանոնադրություններում։ 3․ Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ներքին գործերի նախարարության կազմում գործում է օպերատիվ կառավարման գրասենյակը, և դադարեցվում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեությունը:

4. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն կատարելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք ոստիկանության ծառայողներին և ոստիկանությունում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին կարող են նշանակել ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում։ Այս դեպքում թեկնածուի հետ անցկացվում է հարցազրույց, որի անցկացման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում։

5. Ոստիկանության ծառայողը, քաղաքացիական հատուկ ծառայության քաղաքացիական ծառայողը (եթե նրա վրա տարածվում է հավասարեցման պահանջը), որը սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով կզբաղեցնի ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոն, նշանակվելու օրվանից հետո՝ հինգ տարվա ընթացքում, օգտվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս դեպքում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ: Պետական կենսաթոշակ ստանալու պահից տվյալ քաղաքացիական ծառայողի աշխատավարձի հաշվարկն իրականացվում է քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի համար օրենքով սահմանված կարգով: Նախկինում հաշվարկվող հավելումները և լրավճարներն այլևս չեն հաշվարկվում:

6. Սույն հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում պահպանվում և հաշվի են առնվում նախկինում կիրառված կարգապահական տույժերը, խրախուսանքի միջոցները, կատարողականի գնահատման արդյունքները, և պահպանվում է ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի իրացման իրավունքը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-492-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-492-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (15.02.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 17.12.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 15.02.2026 Հիմնական ակտ 17.12.2025, ՀՕ-492-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 16.04.2001, ՀՕ-177 16.04.2001, ՀՕ-177 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-492-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել