Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-125-Ն15 հունիսի, 2006 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2006 թվականի հունիսի 15-ին «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Քրեակատարողական վարչության պետի տեղակալներին, քրեակատարողական հիմնարկների պետերին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ: Քրեակատարողական տեսչության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Քրեակատարողական տեսչության ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական տեսչության պետը:

3. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական վարչության պետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:»: Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածում` 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների պետերին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` քրեակատարողական վարչության պետի առաջարկությամբ:».

2) 2-րդ մասի «կրտսեր խմբում» բառերը փոխարինել «գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերում» բառերով, իսկ «պետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի» բառերով: Հոդված 3 . Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում` 1) 3-րդ կետը «տալիս է ցուցումներ» բառերից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն» բառերով.

2) 10-րդ կետի «կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող» բառերը փոխարինել «իր կողմից պաշտոնում նշանակված» բառերով: Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «տալիս է ցուցումներ» բառերից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում քրեակատարողական հիմնարկում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ կամ ուժեղացված ծառայություն» բառերով: Հոդված 5 . Օրենքի 36-րդ հոդվածում` 1) 2-րդ մասի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև քրեակատարողական վարչության պետը իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողների նկատմամբ:».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ հինգերորդ պարբերությունով. «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:»: Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2006 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-125-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-125-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.07.2006-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2006.07.12/38(493) Հոդ.799 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 15.06.2006 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 28.06.2006 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.07.2006 Հիմնական ակտ 15.06.2006, ՀՕ-125-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.07.2005, ՀՕ-160-Ն 08.07.2005, ՀՕ-160-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հունիսի, 2006 թ.
Գործի #:
ՀՕ-125-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել