Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Վարչ. միջանկյալ

ՎԴ/0478/05/12

Գործի համարը
ՎԴ/0478/05/12
Հայցվոր
Վահագն Ղազարյան
Պատասխանող
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
22.10.2014
Վարչական գործերով միջանկյալ գործեր

Որոշման տեքստը

arlis.am-ի պաշտոնական հրապարակումից (դատարանը ֆայլ չի դրել)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՀ վ արչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ /0478/05/12 2014 թ. Վարչական գործ թիվ ՎԴ /0478/05/12 Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Ա. Բարսեղյանի Վ. Աբելյանի Ս. Ա նտոնյանի Վ. Ավանեսյանի Մ. Դրմեյանի Գ. Հակոբյանի Է. Հ այրիյանի Տ. Պ ետրոսյանի 2014 թվականի հոկտեմբերի 22- ին, քննարկելով ըստ հայցի Վահագն Ղազարյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձինք Լուսինե և Սոնա Մխիթարյանների , Վարդան Հայրապետյանի , Դավիթ Մարտիրոսյանի , Աշոտ և Բավական Սարգսյանների ` ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում « պահեստ - սառնարան » կոչվող անշարժ գույքից բնեղենով առանձնացված հողամասի և շինության նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը մասով առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին , վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.03.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Դավիթ Մարտիրոսյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի վճռաբեկ բողոքը , Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Վահագն Ղազարյանը պահանջել է մասնակիորեն առ ոչինչ ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի Գառնի գյուղում « պահեստ - սառնարան » կոչվող անշարժ գույքից բնեղենով առանձնացված հողամասի և շինության նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը : ՀՀ վարչական դատարանի (Դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 03.12.2012 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ( այսուհետ ` Վերաքննիչ դ ատարան ) 11.03.2013 թվականի որոշմամբ Վահագն Ղազարյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է և Դատարանի 03.12.2012 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը վերացվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.05.2014 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 11.03.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Դավիթ Մարտիրոսյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է` միաժամանակ սահմանվել է ժամկետ որոշմամբ նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Մարտիրոսյանի ներկայացուցիչը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածները, « Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի » 7- րդ , 8- րդ և 10- րդ հոդվածները , « Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին » միջազգային դաշնագրի 14- րդ հոդվածի 1- ին մասը , « Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6- րդ հոդվածը , ՀՀ դատական օրենսգրքի 15- րդ հոդվածը , « Փաստաթղթերի հատուկ առաքման մասին » ՀՀ օրենքի 2- րդ , 8- րդ հոդվածները , գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5- րդ , 60- րդ , 62- րդ , 117.7- րդ հոդվածները, Հ Հ վարչական դատավարության օրենսգրքի 61- րդ , 63- րդ հոդվածները : Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբան ել է հետևյալ փաստարկներով . Վերաքննիչ դատարանի որոշմամբ խախտվել է Դավիթ Մարտիրոսյանի արդար դատաքննության իրավունքը , քանի որ Դ ատարանը , քաջատեղյակ լինելով , որ Դավիթ Մարտիրոսյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբանը , վերջինիս պատշաճ կերպով չի ծանուցել գործի քննության տեղի և վայրի մասին՝ այդ կերպ զրկելով Դավիթ Մարտիրոսյանին իր դիրքորոշումը ներկայացնելու , հետագայում նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքից : Վերաքննիչ դ ատարանի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման մասին դատավարության մասնակիցն իրազեկվել է միայն 07.04.2014 թվականին , երբ Դ ատարանից ստացել է ծանուցագիր այն մասին, որ սույն գործով 23.04.2014 թվականին ժամը 17:00-ին Դ ատարանում նշանակվել է դատական նիստ : Վերոնշյալ ծ անուցագիրը ստանալուց հետո «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկացել է բողոքարկվող դատական ակտի մասին: Վերաքննիչ դատարանը , պատշաճ կարգով չծանուցելով դատական նիստի ժամանակի և վայրի մասին , Դավիթ Մարտիրոսյանին զրկել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու , ինչպես նաև իր խախտված իրավունքները պաշտպանելու իրավունքից : Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 11.03.2013 թվականին թիվ ՎԴ/0478/05/12 վարչական գործով կայացված միջանկյալ դատական ակտը և փոփոխել այն` Վահագն Ղազարյանի բողոքը մերժել»: 3 . Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով: ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք: ՀՀ Սահմանադրության 19- րդ հոդվածի համաձայն ` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու , ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում , արդարության բոլոր պահանջների պահպանմամբ , անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք ։ Կոնվենցիայի 6- րդ հոդվածի համաձայն ` յուրաքանչյուր ոք , երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք ։ Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` դատավարության մասնակիցները և նրանց ներկայացուցիչները , ինչպես նաև այլ անձինք պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի փոփոխության մասին : Նույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` հայցվորի անունը , ազգանունը ( անվանումը ), բնակության ( գտնվելու ) վայրը , ծանուցման հասցեն ( եթե այն տարբերվում է բնակության վայրից ), այդ թվում ` հայցվոր քաղաքացու անձնական տվյալները , հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը և պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը , նրա ներկայացուցչի անունը , ազգանունը , հասցեն , եթե հայցը ներկայացվել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձի ( իրավաբանական անձի ) կողմից՝ նաև այդ անձի ( իրավաբանական անձի ) անունը , ազգանունը ( անվանումը ), պաշտոնը : Նույն օրենսգրքի 117.7-րդ հոդվածի համաձայն` դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և դատավարության այլ մասնակիցների։ Նույն օրենսգրքի 117.10-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են գրավոր ընթացակարգով` առանց դատական նիստ հրավիրելու։ Նույն օրենսգրքի 117.17-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ դատարանի դատական ակտերը հրապարակվում և դատավարության մասնակիցներին են ուղարկվում վարչական դատարանի դատական ակտերի համար նույն օրենսգրքով սահմանված կարգով։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ ՄԻԵԴ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ այն դեպքերում, երբ դատաքննությունը ներառում է հակադիր մասնավոր շահեր, կողմերի հավասարության պահանջը, որն արդար դատաքննություն հասկացության հատկանիշներից մեկն է, ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին ողջամիտ հնարավորություն պետք է տրվի ներկայացնելու իր փաստարկները, ներառյալ` ապացույցներ այնպիսի պայմաններում, որոնք նրան չեն դնում էականորեն ավելի նվազ բարենպաստ պայմաններում համեմատած հակառակ կողմի հետ: Ավելին, իշխանությունների կողմից դատաքննության կողմերից մեկին չծանուցելը, այնպես որ նրան հնարավորություն ընձեռվի իրականացնելու իր ներկա գտնվելու իրավունքը, կարող է որոշ դեպքերում հարցեր առաջացնել կապված 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ (տե՛ս, Նելսիդա Նիկողոսյանը և Գվիդոն Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի թիվ 11724/04 և 13350/04 գանգատներով ՄԻԵԴ 06.12.2007 թվականի վճիռը, պարբ. 37): Վճռաբեկ դատարանը գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։ Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228- րդ հոդվածի 2- րդ կետի 2- րդ ենթա կետով ` բեկանել է դատական ակտը (տե ° ս , « Արմենմոտոր » ՓԲԸ - ի հայցն ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարանի թիվ ՎԴ /1043/05/09 վարչական գործով ՀՀ վ ճռաբեկ դատարանի 04.12.2009 թվականի որոշումը )։ Վերոգրյալից հ ետևում է , որ վարչական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի մասնավոր դրսևորումներից մեկն այն է, որ վարչական դատարանի դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկվելու դեպքում դատավարության մասնակիցն ունի վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունք: Եվ քանի որ օրենսդրության համաձայն վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են առանց դատական նիստ հրավիրելու , հ ետևաբար, վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման դեպքում վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելը հանդիսանում է վերաքննիչ դատարանում գործի քննությանը գործնականում մասնակցելու և դրա ելքի վրա ազդեցություն ունենալու դատավարության մասնակցի` օրենքով կանխորոշված միակ հնարավորությունը: Այլ կերպ ասած` վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման դեպքում, վարչական դատավարության իրավահավասարության և մրցակցության սկզբունքները կարող են կենսագործվել միայն վերաքննիչ դատարանի կողմից դատավարության մասնակցի` վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու դեպքում: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը պարտավոր է ապահովել պատշաճ նախադրյալներ դատավարության մասնակիցների կողմից վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի երաշխավորված իրացման համար: Գործի քննության պահին գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.7- րդ հոդված ի համակարգային վերլուծության արդյունքում` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ դատավարության մասնակիցը կարող է իրացնել վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր իրավունքը միայն այն դեպքում, երբ ինքը ստացել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը: Այդ իսկ պատճառով` օրենսդիրը սահմանել է վերաքննիչ դատարանի պարտականությունը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ օրենսդիրը վարչական դատավարության օրենսգրքում դատավարության մասնակիցներ ի և նրանց ներկայացուցիչներ ի համար պարտականություն է սահմանել դատարանին հայտնել դատավարության մասնակիցներ ի ծանուցման հասցե ն , ինչպես նաև հասցեի փոփոխության մասին : Սակայն օրենսդիրը չի սահմանափակվել միայն վերոնշված պարտականությունը նախատեսելով և դատավարության մասնակիցներ ի և նրանց ներկայացուցիչներ ի համար սահմանել է լրացուցիչ պարտականություն ` դատարանին հայտնել նաև դատավարության մասնակիցներ ի ներկայացուցիչներ ի ծանուցման հասցե ն և հասցեի փոփոխության մասին : Վերոնշված իրավական կարգավորման նպատակը ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքի տարրեր հանդիսացող կողմերի մրցակցության և հավասարության պահանջ ների գործնականում իրականացումն ապահովելու համար լրացուցիչ երաշխիքներ նախատեսելն է, քանի որ սույն իրավական կարգավորումը դատարանին իրական հնարավորություն է ընձեռում դատավարության մասնակիցների այս կամ այն հարցի մասին պատշաճ ծանուցման անհնարինության դեպքում պատշաճ ծանուցել դատավարության մասնակիցների ներկայացուցիչներին` դրանով իսկ ապահովելով ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված կողմերի մրցակցության և հավասարության պահանջ ների գործնականում իրականացումը: Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքի գործնականում իրականացումն ապահովելու նպատակով, դատարանը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները, որպեսզի դատավարության բոլոր մասնակիցները ստանան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը , իսկ դրա անհնարինության դեպքում դատարանը պարտավոր է ձեռնարկել օրենքով նախատեսված բոլոր միջոցները, որպեսզի դատավարության մասնակիցներ ի ներկայացուցիչները ստանան վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը: Սույն գործի փաստերից հետևում է , որ ստորադաս ատյանների՝ ք. Երևան, Բ. Մուրադյան թիվ 1, բնակարան 48-րդ հասցեով Դավիթ Մարտիրոսյանին ուղարկված գրությունները և ծանուցագրերը փոստային ծատայության կողմից վերադարձվել են հետ (հատոր 1-ին, գ.թ. 134, 166, 183, հատոր 2-րդ գ.թ. 36, 55) : Իսկ Դավիթ Մարտիրոսյանի