Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Վարչ. միջանկյալ

ՎԴ/1375/05/12

Գործի համարը
ՎԴ/1375/05/12
Հայցվոր
Գևորգ Գյոզալյան
Պատասխանող
ՀՀ արդարադատության խորհուրդ
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
07.05.2013

Որոշման տեքստը

arlis.am-ի պաշտոնական հրապարակումից (դատարանը ֆայլ չի դրել)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1375/05/12 Վարչական գործ թիվ ՎԴ/1375/05/12 2013թ. Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ե. Խունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի Վ. Աբելյանի Ս. Ա ՆՏՈՆՅԱՆԻ Վ. Ավանեսյանի Ա. Բ արսեղ յանի Մ. Դրմեյանի Գ. Հակոբյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի 2013 թվականի մայիսի 07-ին քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Գևորգ Գյոզալյանի բերած վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Գևորգ Գյոզալյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ)` իր 19.01.2012 թվականի դիմումին պատճառաբանված պատասխանելուն Խորհրդին պարտավորեցնելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 06.03.2012 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի ( այսուհետ ` Վերաքննիչ դ ատարան ) 06.04.201 2 թվականի որոշմամբ Գևորգ Գյոզալյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 06.03.2012 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: Վճռաբեկ դատարանի 16.05.2012 թվականի որոշմամբ Վերաքննիչ դ ատարանի 06.04.201 2 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Գևորգ Գյոզալյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գևորգ Գյոզալյան ը : Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել : 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . Սույն գործով առկա է նոր հանգամանք: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով . Գևորգ Գյոզալյան ը 08.08.2012 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, 158-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ: ՀՀ սահմանադրական դատարանը վերոգրյալ գործով 18.12.2012 թվականին կայացրել է որոշում, որի եզրափակիչ մասի 2-րդ կետում նշվել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` նույն որոշման մեջ ներկայացված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում, համաձայն որի` Խորհրդի կարգապահական հանձնաժողովը պարտավոր է անձի դիմումը մերժելու դեպքում ողջամիտ ժամկետում իր պատասխանում հիմնավորել վարույթ չհարուցելու պատճառները, իսկ նույն մասի 3-րդ կետում նշվել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիմքերով Գևորգ Գյոզալյան ի գործով վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման: Գևորգ Գյոզալյան ը սույն գործով վիճարկում էր Խորհրդի գործողությունները, քանի որ գտնում էր, որ իր դիմումին պատշաճ պատասխան չի տրվել այնպես, ինչպես դա է պահանջվում ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածով: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով բեկանել Վերաքննիչ դատարանի 06.04.2012 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը և այն փոփոխել` վերացնել Դատարանի 06.03.2012 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը: 3 . Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է գործի վարույթը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հիմքի առկայության խնդրին: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական կամ վերաքննիչ դատարանի` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վարչական դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ն որ հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար , եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող , սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը ` գտել է , որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ : Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված հոդվածի կամ հոդվածի դրույթի հակասահմանադրական ճանաչումը կամ սահմանադրաիրավական բովանդակությունի ց տարբերվող` այլ մեկնաբանությամբ կիրառումը: Հետևաբար, եթե դատարանը չի կիրառել այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում է , ապա դատական ակտը ենթակա չէ վերանայման նոր հանգամանքի հիմքով: Սույն գործով բերված վճռաբեկ բողոքով որպես նոր հանգամանք է վկայակոչվել ՀՀ սահմանադրական դատարանի 18.12.2012 թվականի թիվ ՍԴՈ-1063 որոշումը, որի եզրափակիչ մասով ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ. «1. ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: 2. ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` սույն որոշման մեջ ներկայացված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում, համաձայն որի` ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը պարտավոր է անձի դիմումը մերժելու դեպքում ողջամիտ ժամկետում իր պատասխանում հիմնավորել վարույթ չհարուցելու պատճառները: 3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 9.1-րդ կետի և 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիմքերով դիմող Գ. Գյոզալյանի գործով վերջնական դատական ակտը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման: 4. ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: Սույն գործի փաստերի համաձայն` ի պատասխան Գևորգ Գյոզալյան ի կողմից Խորհրդին հասցեագրված 19.01.2012 թվականի դիմումի` Խորհրդի աշխատակազմի ղեկավարի 03.02.2012 թվականի թիվ ԴԴ 5-Ե-423 գրությամբ վերջինս տեղեկացվել է, որ Խորհրդի կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով իր կողմից ներկայացված դիմումը, գտել է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Է. Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը բավարար չեն: Գևորգ Գյոզալյանը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է պարտավորեցնել Խորհրդին պատճառաբանված պատասխանել իր 19.01.2012 թվականի դիմումին: Դատարանը 06.03.2012 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժել է` հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Վերաքննիչ դ ատարանը 06.04.201 2 թվականի որոշմամբ Գևորգ Գյոզալյանի վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 06.03.2012 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել է օրինական ուժի մեջ: Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանը, ՀՀ դատական օրենսգրքի 97-րդ հոդվածի, 111-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի, 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի, 158-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծության արդյունքում արձանագրել է, որ Խ որհուրդը տվյալ դեպքում հանդես է եկել որպես դատարան , իսկ որպես դատարան հանդես գալիս Խ որհուրդը վերջնական որոշում կայացնող մարմին է : Նշվածը հիմնավորվում է նաև այն պատճառաբանությամբ , որ Խ որհրդի գործունեության ուղղվածությունը ` որպես դատարան հանդես գալիս , այդ գործունեության արդյունքում ընդունվող ակտերի շրջանակը և դրանցով առաջացող հետևանքների բնույթն էապես տարբերվում են վարչարարության արդյունքում ընդունվող ակտերի շրջանակից և դրանցով առաջացող հետևանքների բնույթից , ինչը նկատի ունենալով էլ ` օրենսդիրը հստակորեն սահմանել է , որ Խ որհրդի կողմից կայացված ակտերն այն դեպքում , երբ Խ որհուրդը հանդես է գալիս որպես դատարան , ենթակա չեն բողոքարկման : Նշված իրավանորմերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում , որ Գևորգ Գյոզալյանի կողմից հայցվող պահանջը ենթակա չէ դատարանի քննությանը : Միաժամանակ , Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև , որ հանրային իրավահարաբերությունները ձևավորվում , ծագում են վարչարարության իրականացման ընթացքում , հետևաբար վարչական դատարանին ընդդատյա են այն գործերը , որոնք արդյունք են վարչարարության իրականացման , մինչդեռ Խորհրդի գործողություններում վարչարարություն առկա չէ , հետևաբար անիմաստ է խոսել նշված վեճի ` հանրային իրավահարաբերությունից ծագելու մասին : Խորհրդի ` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննարկելու հետ կապված գործունեությունը ենթակա չէ դատական վերահսկողության ` վերը նշված պատճառաբանությամբ։ Վերոշարադրյալի արդյունքում պարզ է դառնում , որ փաստաբան Գևորգ Գյոզալյանի կողմից ներկայացված հայցը ենթակա չէ վարչական դատարանի քննությանը : Վճռաբեկ դատարանը 16.05.2012 թվականի որոշմամբ Վերաքննիչ դ ատարանի 06.04.201 2 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Գևորգ Գյոզալյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձրել է: ՀՀ սահմանադրական դատարանը 18.12.2012 թվականին կայացրած թիվ ՍԴՈ-1063 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով սահմանել է, որ ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը` նույն որոշման մեջ ներկայացված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներում, համաձայն որի` Խորհրդի կարգապահական հանձնաժողովը պարտավոր է անձի դիմումը մերժելու դեպքում ողջամիտ ժամկետում իր պատասխանում հիմնավորել վարույթ չհարուցելու պատճառները: Վճռաբեկ դատարանը, համադրելով վերը նշված վերլուծությունը և սույն գործի փաստերը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանը 06.04.201 2 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշմամբ ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը չի կիրառել ՀՀ սահմանադրական դատարանի 18.12.2012 թվականի թիվ ՍԴՈ-1063 որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով սահմանված սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներից դուրս: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումը, վերաբերելով ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի սահմանադրաիրավական բովանդակությանը, չի ամրագրում դատական պրակտիկայում այդ դրույթի սխալ կամ հակասական մեկնաբանման վերաբերյալ դիրքորոշում: Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանը 18.12.2012 թվականի թիվ ՍԴՈ-1063 որոշմամբ արձանագրել է, որ Գևորգ Գյոզալյանը նախ բարձրացնում է Խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից կարգապահական վարույթ հարուցելը մերժելիս այդպիսի մերժումը պատճառաբանելու պարտականություն օրենսդրորեն չնախատեսելու խնդիր: Մինչդեռ, առաջ քաշված խնդիրն ուղղակիորեն չի վերաբերում ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի դրույթին, քանի որ վերջինս, և ընդհանրապես նշված հոդվածի ողջ 5-րդ մասը, սահմանում է կարգապահական վարույթ հարուցելու առիթները, այլ ոչ թե այդ վարույթի հարուցումը մերժելու կարգը կամ հնարավորությունը: Վերոնշյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը կիրառել է ոչ թե Խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից անձի ներկայացրած դիմումը մերժելու դեպքում ողջամիտ ժամկետում իր պատասխանում վարույթ չհարուցելու պատճառները հիմնավորելու պարտականության առկայության կամ բացակայության շրջանակներում, այլ նշված նորմի վկայակոչումը (կիրառումը) նպատակ է հետապնդել միայն բացահայտել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար կարգապահական վարույթ հարուցելու անհրաժեշտ առիթները, այն է` անձի դիմումը, իսկ այդպիսի մեկնաբանությամբ կիրառման դեպքում ՀՀ սահմանադրական դատարանի 18.12.2012 թվականի թիվ ՍԴՈ-1063 որոշման ուժով ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանը Խորհրդի որոշումների դատական կարգով բողոքարկման (դատարանների վերահսկողական լիազորության) արգելքը համարել է իրավաչափ: Վերաքննիչ դատարանը ևս եզրակացրել է, որ Խորհրդի ` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննարկելու հետ կապված գործունեությունը ենթակա չէ դատական վերահսկողության : Այսինքն` այդ հարցում ՀՀ սահմանադրական դատարանի և սույն գործով դատարանների դիրքորոշումները նույնն են: Այսպես, ՀՀ սահմանադրական դատարանը 18.12.2012 թվականի թիվ ՍԴՈ-1063 որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ օրենսդիր և գործադիր իշխանությունները ներկայացված են որպես կառուցակարգային ինստիտուտներ, ապա դատական իշխանությունն առանձնացվել է իր գործառնական դերով: Այսուհանդերձ, սահմանադրորեն դատական իշխանության համակարգում Խորհուրդը դիտվում է որպես այդ համակարգի գործառնական արդյունավետությունն ապահովելու հարցում իր սահմանադրական հստակ գործառույթներն ունեցող ու անկախ գործող համակարգ: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ այս համակարգն ամբողջական է` իր գործառույթների կատարումը ներհամակարգային կայունության ու արդյունավետության ապահովման տեսանկյունից երաշխավորելու հարցում: Այն դուրս չի գալիս դատավորի պաշտոնական պարտականությունների կատարումը, նրա ծառայողական պիտանելիությունը գնահատելու սահմանադրական գործառույթի իրականացման շրջանակներից, ինչն այս նորմի բացառիկ իրավասությունն է: Այս հարցում դատարաններին վերահսկողական լիազորություն վերապահելը կիմաստազրկեր Խորհրդի գոյությունն ընդհանրապես` որպես դատական իշխանության համակարգում ինքնուրույն ու սահմանադրորեն բացառապես իրեն վերապահված իրավասություն իրականացնող անկախ մարմնի: Ինչ վերաբերում է ՀՀ դատական օրենսգրքի 158-րդ հոդվածի` սույն գործով վիճարկվող 1-ին մասի այն սահմանմանը, համաձայն որի` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերը քննելիս Խորհուրդը գործում է որպես դատարան, ապա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «գործում է որպես դատարան» եզրույթի առնչությամբ նկատի պետք է ունենալ Խորհրդի գործունեության կարգը, այլ ոչ թե նրա` որպես արդարադատություն իրականացնող դատարանի գործառնական դերը: Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենսդրական զարգացումները, ելնելով նաև սույն որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներից, կարող են առավել հստակ դարձնել «գործում է որպես դատարան» եզրույթը` նկատի ունենալով, որ որպես անկախ մարմին, որի գործառույթները կանխորոշված են սահմանադրական մակարդակով, դատավորի պաշտոնական պարտականության կատարմանն առնչվող հարցերը քննության առնելիս նրա իսկ իրավունքների պաշտպանության երաշխիքներից ելնելով` Խորհուրդը գործում է հարցի քննարկման դատարանին բնորոշ ընթացակարգով: Օրենսդիրը կարող է նաև քննության առարկա դարձնել այդ մարմնի գործունեության առանձին կանոնակարգման խնդիրը` ուշադրություն դարձնելով վերջինիս սահմանադրական գործառույթներին ներդաշնակ հարցերի քննարկման կանոնակարգային լուծումներին` նկատի ունենալով, որ Խորհրդի որոշումները դատական կարգով բողոքարկելի չեն: Էական է նաև կարգապահական հանձնաժողովի և Խորհրդի հայեցողական սահմանների օրենսդրական առավել հստակեցումը: Այսպիսով, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նշված երաշխիքների առկայության պայմաններում և Խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակի վերաբերյալ վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների շրջանակներում ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված Խորհրդի որոշումների դատական կարգով բողոքարկման արգելքն իրավաչափ է: Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 18.12.2012 թվականի թիվ ՍԴՈ-1063 որոշումը չի կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի 06.04.2012 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը վերանայելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.15-րդ, 118.17 - րդ և 134-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33- րդ և 204.38- րդ հոդվածներով ` Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Գևորգ Գյոզալյանի` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.04.2012 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ բերած վճռաբեկ բողոքը մերժել: 2 . Ո րոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման : Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ե. Սողոմոնյան Վ. Ա բելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/1375/05/12 ՄԱՍԻՆ Տիպ Որոշում Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (07.05.2013-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում Ընդունող մարմին Վճռաբեկ դատարան Ընդունման ամսաթիվ 07.05.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին Նախագահող Ստորագրման ամսաթիվ 07.05.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 07.05.2013 Հիմնական ակտ 07.05.2013, Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 01.06.2006, ՀՕ-58-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ 21.02.2007, ՀՕ-135-Ն ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 17.06.1998, ՀՕ-247 ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 05.12.2013, ՀՕ-139-Ն ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ 18.12.2012, ՍԴՈ-1063 ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԱՄՎԵԼ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԳՅՈԶԱԼՅԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 111-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, 155-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 158-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media