Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ

ԵԴ/0253/01/19

Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։

Գործի համարը
ԵԴ/0253/01/19
Դիմող / մեղադրյալ
Ռոբերտ ՔոչարյանՅուրի ԽաչատուրովԱրմեն ԳևորգյանՍեյրան Օհանյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
12.09.2024
Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
19 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)

ՀՀ Քրեական դատավարության օրենսգիրք

Որոշման տեքստը

դատարանի Word ֆայլից
ԵԴ/0253/01/19 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան Նախագահող դատավոր՝ Ն.Հովակիմյան դատավորներ՝ Կ.Մարդանյան Ս.Համբարձումյան 2024 թվականի սեպտեմբերի 12-ին քաղաք Երևանում ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆԻ Ս.ՉԻՉՈՅԱՆԻ Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2008 թվականի մարտի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է թիվ 62202608 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՀՀ քրեական օրենսգիրք) 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած հրազենի, պայթուցիկ նյութերի գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու դեպքերի առթիվ։ 1.1. 2018 թվականի հուլիսի 3-ին թիվ 62202608 քրեական գործին միացվել է 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության գործադիր մարմնի ղեկավար անձի՝ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով նույն օրը հարուցված քրեական գործը։ 2018 թվականի հուլիսի 26-ին Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով։ 2018 թվականի հուլիսի 26-ին Յուրի Գրիգորիի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով։ 1.2. 2018 թվականի օգոստոսի 3-ին թիվ 62202608 քրեական գործին է միացվել նաև պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատությանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով նույն օրը հարուցված քրեական գործը։ Նույն օրը Արմեն Անդրանիկի Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով։ 1.3. 2018 թվականի հոկտեմբերի 1-ին թիվ 62202608 քրեական գործին է միացվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նույն օրը հարուցված քրեական գործը։ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Սեյրան Մուշեղի Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով։ 1.4. 2019 թվականի փետրվարի 12-ին Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ 2019 թվականի փետրվարի 12-ին Ս.Օհանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով։ 2019 թվականի փետրվարի 12-ին Ա.Գևորգյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-ին հոդվածի 1-ին մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով։ 2019 թվականի փետրվարի 12-ին Յու.Խաչատուրովին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով։ 1.5. 2019 թվականի փետրվարի 14-ին որոշում է կայացվել քրեական գործից մեղադրյալներ Ռ.Քոչարյանի, Յու.Խաչատուրովի, Ա.Գևորգյանի և Ս.Օհանյանի վերաբերյալ թիվ 62202919 քրեական գործն անջատելու մասին։ 1.6. 2019 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։ 2. Առաջին ատյանի դատարանի 2019 թվականի մայիսի 7-ի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2019 թվականի մայիսի 20-ին որոշում է կայացվել, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին։ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմել նաև Ռ. Քոչարյանը։ 2.1. ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ 2.2. Պաշտպաններ Հայկ Ալումյանը, Էրիկ Ալեքսանյանը, Կարեն Մեժլումյանը և Միհրան Պողոսյանը միջնորդություններ են ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթն այդ մասով կարճելու մասին։ 2.3. Մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ․Բաղդասարյանը միջնորդել է քրեական գործի վարույթը կասեցնել և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ կիրառման ենթակա իրավանորմերի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար։ 2.4. Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի ապրիլի 6-ի որոշման համաձայն Ռ.Քոչարյանի, Ս.Օհանյանի, Յու.Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով և Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-ին հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, և այդ մասով քրեական գործի վարույթը կարճվել է: 3. Վերոնշյալ որոշման դեմ մեղադրող Գ.Բաղդասարյանի, տուժող Ա.Կետիկյանի, տուժող Ա.Ավագյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի, Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Խուդոյանի, Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի ապրիլի 6-ի որոշումը թողնվել է անփոփոխ։ 4․ Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանը՝ խնդրելով բեկանել ստորադաս դատական ատյանների որոշումները և քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։ 2022 թվականի ապրիլի 18-ին Վճռաբեկ դատարանում ստացվել է Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքի պատասխանը, որով վերջինս խնդրել է ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը և վճռաբեկ բողոքը մերժել։ 5. Վճռաբեկ դատարանի 2022 թվականի մարտի 18-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։ 2022 թվականի հուլիսի 14-ին գործը բաշխվել (հանձնվել) է ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմին։ Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հունվարի 17-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ: 6․ Վճռաբեկ դատարանը 2024 թվականի հունվարի 19-ի որոշմամբ դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի և 366-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: 7․ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ ՍԴՈ-1741 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. 8․ Բողոք բերած անձն իր վճռաբեկ բողոքում նշել է, որ Առաջին ատյանի դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քրեական հետապնդումը բացառող հիմքը և անտեսել է, որ հանցագործության դեպքի բացակայությունը հանցավոր դիտված իրադարձության բացակայությունն է, իսկ հանցակազմի բացակայությունը՝ այդ իրադարձության և ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի որևէ նորմի կամ դրա մի մասի անհամապատասխանությունն է։ Ստորադաս դատարանների կողմից տրված մեկնաբանությունը նույնացնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերը և անթույլատրելի կերպով ենթադրում, որ հանցակազմի բացակայությունը՝ դեպքի և այն որպես հանցագործություն դիտելու համար հիմք ընդունված քրեաիրավական նորմի անհամապատասխանությունը, միշտ ենթադրում է հանցագործության դեպքի բացակայություն։ Այսպիսի մեկնաբանությունն անթույլատրելի է ոչ միայն ինքնին, այլև հատկապես այն պայմաններում, երբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքը կապված է նախկինում գոյություն ունեցած և տվյալ արարքը որպես կոնկրետ հանցագործություն նախատեսած նորմը հետագայում վերացվելու հետ, և միաժամանակ մեղադրանքի մեջ նկարագրված իրադարձությունը՝ դեպքը, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ նորմի հատկանիշներին։ 8.1․ Միևնույն ժամանակ, բողոք բերած անձն իր վճռաբեկ բողոքում նշել է, որ քրեական հետապնդումը և քրեական վարույթը բացառող հանգամանքներն ունեն անվերապահ բնույթ և ի հայտ գալուց հետո պարտադիր հիմք են մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու կամ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին հայտարարելու և դատարանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու կամ կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Բողոքաբերը փաստարկել է, որ քրեական վարույթը բացառող հանգամանքներն ու դրանց ի հայտ գալու հետևանքները սահմանող նորմերը, ինչպես նաև դրանց դատական մեկնաբանությունները չեն նախատեսում այդ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում վարույթը և քրեական հետապնդումը դադարեցնելու պահանջից որևէ բացառություն, վերապահում կամ այդ պահանջի կատարման որևէ պայման, այդ թվում՝ այն դեպքերի համար, երբ ի հայտ եկած՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքը վերաբերում է անձին վերագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակմանը, սակայն նույն արարքը կամ դրա մի մասն իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ այլ արարքի հանցակազմի հատկանիշներ։ 8.2. Բողոք բերած անձը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքում նկարագրված բազմաթիվ հանցակազմեր ունեն ընդհանուրի և հատուկի, մասի և ամբողջի հարաբերակցություն, և որ հատուկ հանցակազմերն իրենց մեջ պարունակում են ընդհանուր հանցակազմի բոլոր հատկանիշները, բայց որևէ հատկանիշի առանձնահատուկ դրսևորմամբ պայմանավորված՝ նախատեսված են ինքնուրույն հանցակազմով։ Ըստ բողոքաբերի՝ ընդհանուր և հատուկ նորմերի մրցակցության պայմաններում, այն դեպքում, երբ արարքը համապատասխանում է ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ հանցակազմի հատկանիշներին, ապա արարքը ենթակա է որակման հատուկ հանցակազմով, քանի որ ընդհանուր հանցակազմը կլանվում է վերջինիս մեջ։ Միևնույն ժամանակ, բողոքաբերի պնդմամբ` բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ է գալիս հատուկ հանցակազմը բացառող որևէ հանգամանք, որը վերաբերում է միայն դրան և կիրառելի չէ ընդհանուր հանցակազմը նախատեսող նորմի նկատմամբ, օրինակ, տվյալ հանցակազմը նախատեսող քրեաիրավական նորմն ուժը կորցրել է քրեական օրենսգրքից հանվելու կամ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պատճառով, անձի արարքը պետք է վերաորակվի ընդհանուր հանցակազմի շրջանակներում։ 8.3. Անդրադառնալով քրեական հետապնդումը և քրեական վարույթը բացառող հանգամանքներին վերաբերելի իրավակարգավորումներին և այդ հանգամանքներն ի հայտ գալու դատավարական հետևանքներին՝ բողոքաբերը փաստարկել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու դեպքում մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի կողմից քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելու պահանջը հնարավորություն չեն տալիս համապատասխան ու անհրաժեշտ դատավարական գործիքակազմի գործադրմամբ փոփոխել մեղադրանքը կամ այդ ուղղությամբ կատարել որևէ դատավարական գործողություն՝ բացառելով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմից տարբերվող և ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ նորմով նախատեսված հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքի կապակցությամբ վարույթը շարունակելու հնարավորությունը։ 8.4. Վերլուծելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերի, 309․1-ին հոդվածի 3-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի նորմերը՝ բողոքաբերը փաստել է, որ դրանք իրենց համակցությամբ քրեական հետապնդումը դադարեցնելու անվերապահ պահանջ են սահմանում և միայն արարքի իրավաբանական որակումը փոփոխելու հնարավորություն չեն նախատեսում բոլոր այն դեպքերում, երբ հատուկ հանցակազմ սահմանող քրեաիրավական նորմը, որով որակված է անձի արարքը, վերացվում է, սակայն անձի արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ այլ արարքի հատկանիշներին: Արդյունքում բողոքաբերը եզրահանգել է, որ այդ կարգավորումները չեն ապահովում տուժողի իրավունքների դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի անհրաժեշտ կառուցակարգեր, իսկ մեղադրանքի պաշտպանությունը՝ որպես դրանց ապահովման կառուցակարգ, դարձնում են անարդյունավետ ու ձևական՝ հակասելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ հոդվածի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին։ Բողոք բերած անձն ընդգծել է, որ մեղադրանքի պաշտպանությունը, որի կարևորագույն բաղադրիչներից մեկը մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելն է, որպես իրավակիրառ գործունեության ձև՝ զուտ իրավունքի կիրառման սահմանափակումներ ունենալ չի կարող, և մեղադրողը արարքին մինչդատական վարույթում տրված իրավական գնահատականով կաշկանդված ու սահմանափակված լինել չի կարող։ Բողոքաբերի կարծիքով, եթե մեղադրանքի փաստական կողմը փոփոխելու մեղադրողի հնարավորությունները կարող են և պետք է սահմանափակված լինեն մրցակցության և պաշտպանության իրավունքի ապահովման սկզբունքներով պայմանավորված չափանիշներով, ապա մեղադրողի՝ իրավունքի նորմը կիրառելու հնարավորությունները ոչնչով սահմանափակվել չեն կարող։ 8.5. Բողոքաբերի համոզմամբ, ամբաստանյալներ Ռ.Քոչարյանին, Յու.Խաչատուրովին, Ս.Օհանյանին և Ա․Գևորգյանին ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածով առաջադրված մեղադրանքների ձևակերպումից ակնհայտ է, որ նրանց մեղսագրվող արարքները, որոնք դրսևորվել են պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով, համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ՝ 309-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներին։ Բողոքաբերը նաև ընդգծել է, որ վերոնշյալ արարքները ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածով որակելու պահին, բայց և այնպես, որակվել են ճիշտ՝ նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածով նախատեսված հանցակազմը հատուկ է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի համեմատությամբ և կլանել է այն։ 9. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել և քրեական գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։ Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները. 10․ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ․ «(…) [Ն]ա, 1998 թվականի ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք, որոնք արտահայտվել են հետևյալում. 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը և բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ: Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները: Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը և պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Հասարակության լայն շրջանակներում աճող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը: Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ՀՀ Նախագահի ընտրություններին հաջորդող՝ 2008թ. փետրվարի 23-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման միջոցներ հանդիսացող՝ ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան երաշխավորված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների սահմանազանցմամբ խախտելով: Այսպես. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտելով 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ Նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Մասնավորապես. ․․․»: 11․ Սեյրան Մուշեղի Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ․ «(…) [Ն]ա, 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, որն արտահայտվել է հետևյալում. 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը և բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ: Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները: Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը և պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Հասարակության լայն շրջանակներում աճող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի և այլ անձանց հետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը: Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ՀՀ Նախագահի ընտրություններին հաջորդող՝ 2008թ. փետրվարի 23-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման միջոցներ հանդիսացող՝ ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան երաշխավորված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների սահմանազանցմամբ խախտելով: Այսպես. ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի և այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտել են 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ Նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Մասնավորապես.․․․»։ 12․ Յուրի Գրիգորիի Խաչատուրովին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ․ «(…) [Ն]ա, 2008 թվականին հանդիսանալով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալը-Երևանի կայազորի պետը, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է սահմանադրական կարգը, որն արտահայտվել է հետևյալում. 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը և բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ: Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները: Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը և պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Հասարակության լայն շրջանակներում աճող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը: Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ՀՀ Նախագահի ընտրություններին հաջորդող՝ 2008թ. փետրվարի 23-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման միջոցներ հանդիսացող՝ ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան երաշխավորված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների սահմանազանցմամբ խախտելով: Այսպես. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովը ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտելով 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Մասնավորապես. ․․․»։ 13․ Արմեն Անդրանիկի Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-ին հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ․ «(…) [Ն]ա, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը: Բացի այդ, Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008թ. ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309.000.000 ՀՀ դրամին համարժեք 1.000.000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները: Այսպես. 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունը, որի նախապատրաստումը և անցկացումը մեծ դժգոհություններ են առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ: Տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում՝ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը և բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են Հայաստանի Հանրապետության այդ ժամանակ գործող Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված, 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած, Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ: Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրությունները, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները: Միաժամանակ, ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝ կապահովվի մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը և պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան: Հասարակության լայն շրջանակներում աճող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին: Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով և կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ, իրականացրել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում հանցավոր ներգրավմամբ, ինչպես նաև ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ այլ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավունքների անհիմն և ապօրինի խախտմամբ և սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը: Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված գործողությունները հանգեցրել են 2008 թվականին գործող Սահմանադրության 1-ին հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական և իրավական պետություն է, 2-րդ հոդվածով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, 3-րդ հոդվածով նախատեսված՝ պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան, 5-րդ հոդվածով նախատեսված՝ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով և 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն, նորմերը փաստացի վերացնելով, այդ ժամանակահատվածում իրավական համակարգում դրանց գործողության դադարեցմամբ, որն արտահայտվել է ՀՀ Նախագահի ընտրություններին հաջորդող՝ 2008թ. փետրվարի 23-ից մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ժողովրդավարական և իրավական պետությունում ժողովրդին պատկանող իշխանության իրացման միջոցներ հանդիսացող՝ ՀՀ-ում քաղաքացու՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան երաշխավորված՝ իր կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, լրատվամիջոցների և տեղեկատվական այլ միջոցների ազատության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու, իրավական և դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները՝ վերը նշված պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների սահմանազանցմամբ խախտելով: Այսպես. Արմեն Գևորգյանը, 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ՀՀ նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի հրամանագրով հաստատված ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրության համաձայն՝ լիազորված է եղել ղեկավարել և կազմակերպել աշխատակազմի ընթացիկ գործունեությունը: Մասնավորապես, Արմեն Գևորգյանը ՀՀ Նախագահի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ օրենքներով վերապահված իր լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով լիազորված է եղել կազմակերպել և ղեկավարել աշխատակազմի մի շարք գործառույթների իրականացումը, այդ թվում՝ նախապատրաստել և ՀՀ նախագահին ներկայացնել ՀՀ նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ուղերձների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերը, վերահսկել ՀՀ միջազգային պայմանագրերի, ՀՀ օրենքների, ՀՀ նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, հանձնարարականների, ինչպես նաև արտաքին քաղաքականության, պաշտպանության և ազգային անվտանգության հարցերին առնչվող ՀՀ կառավարության որոշումների կատարումը, հավաքել, մշակել, վերլուծել և ՀՀ նախագահին ներկայացնել ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը, պարբերաբար ուսումնասիրել և վերլուծել տնտեսության և պետական կառավարման համապատասխան բնագավառներում իրավիճակը, բացահայտել հրատապ հարցերը և դրանց հիման վրա մշակել և ներկայացնել համապատասխան առաջարկություններ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջել և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, ՀՀ նախագահին առաջարկություններ ներկայացնել ՀՀ նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց` իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, իրականացնել ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ: Արմեն Գևորգյանի օժանդակությամբ՝ ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտելով 2008 թվականին գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո», ինչպես նաև Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ: Մասնավորապես. ․․․»։ 14. Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի ապրիլի 6-ի որոշման համաձայն՝ «(…) Սույն քրեական գործի շրջանակներում Սեյրան Օհանյանին և Յուրի Խաչատուրովին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով, Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Արմեն Գևորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջիններիս մեղսագրված ենթադրյալ արարքների քրեաիրավական որակման հիմքում դրված իրավանորմը` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, ՀՀ սահմանադրական դատարանի 26.03.2021թ. ՍԴՈ-1586 որոշմամբ ճանաչվել է ՀՀ սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածում ամրագրված օրինականության սկզբունքից բխում է, որ արարքը կարող է որպես հանցագործություն նախատեսվել միայն քրեական օրենքով, և ոչ ոք չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության և պատժի այլ կերպ, քան քրեական օրենքով ուղղակիորեն նախատեսված հանցանք կատարելու համար: Նշված դրույթով սահմանված երաշխիքը հանդիսանում է օրենքի գերակայության անքակտելի տարր, որից որևէ շեղում չի թույլատրվում: Վերոնշյալ սկզբունքն իր արտացոլումն է գտել և առաջնային տեղ է զբաղեցնում նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված պաշտպանության համակարգում: Այսպիսով` չկա հանցագործություն, չկա պատիժ, եթե արարքն իրավական որոշակիության չափանիշին բավարարող եղանակով նախատեսված չէ գործող օրենքով (nullum crimen, nulla poena sine lege): Հաշվի առնելով, որ հանցագործության առկայությունը կարող է որոշվել բացառապես օրենքի հիման վրա, անձին մեղսագրված արարքի hանցավորությունն ու պատժելիությունը սահմանող նորմի գործողության դադարման փաստը հանգեցնում է քրեական պատասխանատվության հիմքի բացակայությանը, ինչը բացառում է համապատասխան նորմի հիման վրա քրեական հետապնդումը: Մասնավորապես, նկատի ունենալով, որ արարքը քրեականացնող նորմի բացակայության պայմաններում հնարավոր չէ փաստել հանցագործության հատկանիշներին համընկնող իրադարձության առկայությունը, որի շուրջ կարող են ծավալվել քրեաիրավական հարաբերություններ, դատարանը գտնում է, որ անվավեր ճանաչվելու հետևանքով ուժը կորցրած իրավադրույթի վրա հիմնված մեղադրանքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, իսկ սույն քրեական գործի վարույթը՝ վերջիններիս առաջադրված համապատասխան մեղադրանքների մասով, ենթակա է կարճման՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Անդրադառնալով մեղադրանքի կողմի վկայակոչած փաստարկներին՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, գնահատելով մեղադրողների դիրքորոշման հիմքում դրված հիմնավորումները, դատարանն արձանագրում է հետևյալը. Ըստ մեղադրողների դիրքորոշման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածն անվավեր ճանաչելու հետևանքով առաջացել է նոր իրավակիրառության, այն է՝ Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին մեղսագրված համապատասխան արարքներին նոր իրավական գնահատական տալու անհրաժեշտություն, հաշվի առնելով, որ մեղադրանքի կողմի կարծիքով՝ նշված անձանց առաջադրված մեղադրանքների ձևակերպումից ակնհայտ է, որ նրանց մեղսագրվող արարքները, որոնք դրսևորվել են պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն անցնելով և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով, համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներին: Նշված պատճառաբանությամբ՝ հիմք ընդունելով, որ գործող իրավակարգավորումները բացառում են համապատասխան արարքները վերաորակելու և նոր մեղադրանքներով վարույթը շարունակելու հնարավորություն, մեղադրողները գտնում են, որ դատարանը պետք է դիմի ՀՀ սահմանադրական դատարան՝ կիրառման ենթակա իրավանորմերի սահմանադրականության հարցը որոշելու նպատակով՝ միաժամանակ կասեցնելով սույն քրեական գործի վարույթը (…): Վերոգրյալի լույսի ներքո դատարանն արձանագրում է, որ սույն քրեական գործով կիրառման ենթակա՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու պարտականությունը սահմանող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների սահմանադրականության գնահատման հարցին մեղադրողների վկայակոչած հիմնավորմամբ անդրադառնալը ենթադրում է դատարանի կողմից պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում չստուգված մեղադրանքների գնահատում և մեղսագրված արարքների քրեաիրավական որակման վերաբերյալ որոշակի դիրքորոշման արտահայտում: Մինչդեռ, դատարանը կարող է մեղադրանքին գնահատական տալ բացառապես այն պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում ստուգելու արդյունքում: Ընդ որում, սույն դեպքում համապատասխան մեղադրանքների ստուգման հնարավորությունն արդեն իսկ բացառվում է՝ հիմք ընդունելով մեղսագրված արարքների քրեաիրավական որակման հիմքում դրված նորմի ուժը կորցրած լինելու հանգամանքը: Դատարանը գտնում է, որ քրեական հետապնդումը բացառող հանգամանքի առկայության պայմաններում նոր մեղադրանք առաջադրելու հնարավորությունն արգելափակող իրավակարգավորումների սահմանադրականությունը վիճարկելու նախաձեռնությունը համատեղելի չէ արդարադատության գործառույթի հետ: Դատարանի նման նախաձեռնությունը կհանգեցնի մրցակցության և անմեղության կանխավարկածի սկզբունքների խախտման, ինչն էլ իր հերթին կբերի արդար դատական քննության հիմնարար արժեքի առարկայազրկման: Դատարանը փաստում է, որ սույն գործով ի հայտ եկած՝ վարույթը բացառող հանգամանքի առկայությունը ենթադրում է քրեական հետապնդումը դադարեցնելու անվերապահ պահանջ, որից շեղման հնարավորություն գործող իրավակարգավորումներով նախատեսված չէ, ուստի բացակայում է ուժը կորցրած քրեաիրավական նորմի հիման վրա համապատասխան մասով քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք (…) 1. Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: (…) 2. Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: (…) 3 . Յուրի Գրիգորիի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: (…) 4. Արմեն Անդրանիկի Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300․1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին, Սեյրան Մուշեղի Օհանյանին, Յուրի Գրիգորիի Խաչատուրովին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և Արմեն Անդրանիկի Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի վարույթը կարճել։ (…) »: 15. Վերաքննիչ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշման համաձայն՝ «(…) Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի սահմանադրականության խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցին՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, նույնպես Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործով կիրառման ենթակա չեն: Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքների հիմքերի և հիմնավորումների սահմաններում, դատական ստուգման ենթարկելով Դատարանի 06.04.2021թ. որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը պարտավոր է միայն քննարկման առարկա դարձնել Դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 5-րդ մասերի կիրառման իրավաչափությունը: Մեղադրողի փաստարկն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը չի կարող վերաքննիչ բողոքների կապակցությամբ որոշում կայացնել՝ առանց Սահմանադրական դատարան դիմելու, հիմնավոր չէ: Այդ փաստարկը բավարար չափով պատճառաբանված չէ: (…) Ամփոփելով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ մեղադրողի միջնորդությունները՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին չեն կարող բավարարվել, քանի որ մեղադրողի կողմից մատնանշված հոդվածները Վերաքննիչ դատարանի կողմից կիրառման ենթակա իրավանորմեր չեն, բացի այդ մեղադրողի միջնորդությունների բավարարումը կարող է հանգեցնել մրցակցության սկզբունքի և անմեղության կանխավարկածի խախտման, ինչն անթույլատրելի է՝ արդար դատաքննության ապահովման տեսանկյունից: Անդրադառնալով մեղադրողի հաջորդ փաստարկին, որ Դատարանը պաշտպանների միջնորդությունները քննարկել, ապա քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը մեղադրանքի մի մասով կարճելու մասին որոշում է կայացրել ոչ պատշաճ դատական նիստում՝ ամբաստանյալներ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և վերջիններիս պաշտպանների բացակայությամբ, այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանում գործի քննությանը նրանց մասնակցությունը պարտադիր է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ և 304-րդ հոդվածներին համաձայն։ Վերը նշված իրավակարգավորումների լույսի ներքո անդրադառնալով մեղադրողի փաստարկին՝ վիճարկվող որոշումը ոչ պատշաճ դատական նիստում կայացնելու մասին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է. Թեև առաջին ատյանի դատարանում ամբաստանյալի մասնակցությունը գործի քննությանը պարտադիր է, սակայն կոնկրետ դեպքում, երբ Սահմանադրական դատարանի 26.03.2021թ. որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, ինչն անվերապահ հիմք է ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և մեղադրանքի այդ մասով քրեական գործի վարույթը կարճելու համար, դատական նիստին ամբաստանյալներ Ս.Օհանյանի և Յու.Խաչատուրովի, ինչպես նաև նրանց պաշտպանների բացակայությունը չի կարող գնահատվել իբրև քրեադատավարական օրենքի էական խախտում և հիմք հանդիսանալ ամբաստանյալների նկատմամբ արդարացնող հիմքով կայացված դատական ակտը բեկանելու համար, քանի որ ամբաստանյալների անմեղությունը կասկած չի հարուցում: Ամբաստանյալներ Ս.Օհանյանի և Յու.Խաչատուրովի, ինչպես նաև նրանց պաշտպանների բացակայության պայմաններում կայացված որոշմամբ գործին մասնակցող անձինք չեն զրկվել օրենքով երաշխավորված իրավունքներից, դրանք որևէ կերպ չեն սահմանափակվել, վերը նշված ամբաստանյալների ու նրանց պաշտպանների բացակայությունը չի ազդել և չէր կարող ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Անդրադառնալով մեղադրողի վերջին փաստարկին, որ Դատարանը ոչ ճիշտ դատավարական հիմքով է ամբաստանյալների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցրել, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրողի փաստարկը հիմնավոր չէ: Վերաքննիչ դատարանի համար ընդունելի են Դատարանի հիմնավորումներն այն մասին, որ արարքը քրեականացնող նորմի բացակայության պայմաններում հնարավոր չէ փաստել հանցագործության հատկանիշներին համընկնող իրադարձության առկայությունը, որի շուրջ կարող են ծավալվել քրեաիրավական հարաբերություններ: Դատարանը իրավացիորեն գտել է, որ անվավեր ճանաչելու հետևանքով ուժը կորցրած իրավադրույթի վրա հիմնված մեղադրանքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա: Դատարանի վերը նշված փաստարկների հետ չհամաձայնելու օբյեկտիվ հիմքեր չկան։ (…): Դատարանը նաև արձանագրել է, որ ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումը շարունակվում է, հետևաբար մեղադրանքի մի մասով քրեական հետապնդումը դադարեցնելը չի կարող հիմք հանդիսանալ խափանման միջոցի վերացման համար: (…)»: 16․ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը. ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ ՍԴՈ-1741 որոշման համաձայն՝ «․․․ Քրեական դատավարությունում դատախազության՝ քրեական հետապնդում հարուցելու և իրականացնելու, դատարանում մեղադրանքը պաշտպանելու գործառույթների իրականացման առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վերջիններիս միջոցով ապահովվում է ոչ միայն հանցագործությունների բացահայտման, հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հանրային շահի, այլև դատավարության մասնավոր մասնակից տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձի մասնավոր շահերի պաշտպանությունը։ ․․․ Հետևաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակության վերոնշյալ վերլուծության լույսի ներքո Սահմանադրական դատարանը փաստում է, որ տուժողի օրինական շահերի պաշտպանությունը պայմանավորված է նաև քրեական դատավարության հանրային մասնակցի՝ դատախազի կողմից գործուն կառուցակարգերի միջոցով ենթադրյալ հանցավոր արարք կատարած անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, մեղադրանքի պաշտպանության գործառույթներն իրականացնելու արդյունավետ հնարավորության ապահովմամբ։ Դատական քննության ընթացքում դատախազի՝ որպես մեղադրանքի կողմի առանցքային գործառույթը մեղադրանքը պաշտպանելն է։ Դատախազի հենց այդ գործառույթն արդյունավետ իրականացնելու գործիքակազմից է կախված տուժողի օրինական շահերի ապահովումը բոլոր այն դեպքերում, երբ գործը վերաբերում է նաև տուժողի իրավունքների կամ ազատությունների դեմ կատարված քրեական օրենքով արգելված արարքին։ ... Այսպիսով, տուժողի իրավունքների լիարժեք իրացումը պայմանավորված է նաև դատախազի, մասնավորապես` Սահմանադրության 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով ամրագրված՝ դատարանում մեղադրանքը պաշտպանելու գործառույթի պատշաճ իրականացումից, ինչն էլ, իր հերթին, պայմանավորված է նաև օրենսդրական մակարդակում վերաբերելի իրավակարգավորումների, վերջիններիս շրջանակում գործուն կառուցակարգերի առկայությամբ։ ․․․ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից ներկայացված մեկնաբանությամբ՝ Օրենսգրքի 309.1-ին հոդվածով ամրագրված կարգավորումները թույլ են տալիս մեղադրողին դատական քննության ժամանակ մեղադրանքը փոփոխել միայն սահմանափակ դեպքերում, և դատարանում մեղադրանքի փոփոխման երկու իրավական ռեժիմների դեպքում (քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու միջոցով և առանց լրացուցիչ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու) մեղադրանքի փոփոխումը հնարավոր է բացառապես մեղադրանքի փաստական կողմի փոփոխությամբ (չբացառելով փաստական կողմի փոփոխությամբ պայմանավորված նաև իրավական կողմի փոփոխության հնարավորությունը)։ Արդյունքում՝ Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի օրենսդրական կարգավորումներով՝ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, բացառվում է մեղադրանքի իրավական կողմի ինքնուրույն փոփոխությունը՝ մեղադրանքի փաստական կողմի փոփոխությունից անկախ։ Սահմանադրական դատարանը, սակայն, անհրաժեշտ է համարում արձանագրել, որ մեղադրանքի իրավական կողմի՝ արարքի իրավական գնահատականի փոփոխությունը միշտ չէ, որ կարող է կապված լինել մեղադրանքի փաստական կողմի փոփոխության հետ։ Հնարավոր է իրավիճակ, երբ առանց մեղադրանքի փաստական կողմի փոփոխության առաջանա մեղադրանքի իրավական կողմի՝ արարքին տրված իրավական գնահատականի փոփոխության անհրաժեշտություն։ Նման իրավիճակ հնարավոր է առաջանա նաև այն դեպքում, երբ ամբաստանյալին մեղսագրվող արարքը որակող քրեաիրավական նորմը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվի Սահմանադրությանը հակասող և անվավեր։ Այդպիսի իրավիճակը կապված չէ մեղադրանքի փաստական կողմի փոփոխության հետ, ըստ այդմ՝ այն չի կարող բացահայտվել ապացույցների հետազոտման, քննչական կամ այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում։ Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայում տրված նշված մեկնաբանությունը՝ մեղադրանքի փաստական կողմից անկախ՝ իրավական գնահատականի փոփոխության բացառման առումով, կաթվածահար է անում դատախազության՝ մեղադրանքի պաշտպանության սահմանադրական գործառույթի իրացումը՝ ի թիվս այլնի, հանգեցնելով նաև դրանով պաշպանվող տուժող(ներ)ի մասնավոր շահերի ոտնահարմանը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ այն մեկնաբանությունը, որ օրենսդրի մոտեցման համաձայն՝ մեղադրանքի իրավական կողմի ինքնուրույն փոփոխությունը՝ մեղադրանքի փաստական կողմի փոփոխությունից անկախ անհնար է, չի կարող հանդիսանալ առանց քննչական գործողությունների կատարման մեղադրանքի փոփոխության հիմք, ինքնին, սահմանադրականության առումով խնդրահարույց է։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի համաձայն՝ մեղադրողի կողմից առանց մեղադրանքի փաստական կողմի փոփոխության մեղադրանքի իրավական կողմի՝ արարքի իրավական գնահատականի փոփոխությունը բացառվում է այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի կողմից ամբաստանյալին մեղսագրվող արարքը որակող հատուկ հանցակազմ նախատեսող քրեաիրավական նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվում, հանգեցնում է տուժողի իրավունքների պաշտպանության երաշխավորվածության խաթարման, իրավունքի գերակայության սկզբունքի խախտման ու իրավական անվտանգության լուրջ սպառնալիքների։ Սույն գործի նյութերի ուսումնասիրության համաձայն՝ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակներում ամբաստանյալներին մեղսագրվող ենթադրյալ արարքների քրեաիրավական որակման հիմքում դրված հատուկ հանցակազմ նախատեսող իրավանորմը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը, Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի ՍԴՈ-1586 որոշմամբ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչվելու պայմաններում, ըստ տվյալ գործով մեղադրանքի կողմի, անհրաժեշտություն է առաջացել նրանց կողմից կատարված ենթադրյալ արարքին տալ նոր՝ այլ հանցակազմ նախատեսող իրավանորմով գնահատական, սակայն համապատասխան (վիճարկվող) իրավակարգավորումների պայմաններում, միայն արարքի իրավական որակումը փոփոխելով՝ արարքը վերաորակելու և նոր մեղադրանքով քրեական գործի վարույթը շարունակելու հնարավորությունը բացառվում է։ Վերոնշյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ համապատասխան օրենսդրական կարգավորումների այնպիսի մեկնաբանումը, որի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքով հատուկ հանցակազմ նախատեսող նորմի (ՀՀ քրեական օրենսգրքով ընդհանուր հանցակազմից առանձնացված և դրա մասնավոր դրսևորումը հանդիսացող հատուկ հանցակազմի)՝ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում գործողությունը դադարելու հետևանքով քրեական դատավարությունում անհնար է դառնում մեղադրանքի պաշտպանության գործառույթի իրացումը՝ պայմանավորված մեղադրանքի իրավական գնահատականը փոփոխելը բացառելու հանգամանքով, և առաջ է գալիս քրեական հետապնդման դադարեցում և/կամ քրեական գործի վարույթի կարճում, չի ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված պահանջների արդյունավետ կենսագործումը, արգելակում/խաթարում է մեղադրանքի պաշտպանության սահմանադրաիրավական գործառույթի իրացումը՝ որպես հետևանք հանգեցնելով նաև տուժող(ներ)ի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ մարմինները պետք է առկա կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը մեկնաբանեն այնպես, որ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ հանցակազմ նախատեսող իրավանորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում ապահովեն դատարանում մեղադրողի կողմից մեղադրանքի փաստական կողմից անկախ՝ բացառապես մեղադրանքի իրավական կողմի փոփոխության հնարավորությունը, ըստ այդմ՝ մեղադրողի՝ մեղադրանքի պաշտպանության գործառույթի իրացումը, որպիսի ճանապարհով հնարավոր կդառնա ապահովել տուժողի շահերի պաշտպանությունը քրեական վարույթում և վերջինիս արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացումը՝ կանխելով իրավական անվտանգության հնարավոր սպառնալիքները։ Հակառակ պարագայում, ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ հանցակազմը սահմանող նորմի գործողության դադարեցման պայմաններում արարքի իրավական որակման փոփոխության բացառումը մեղադրողի կողմից, այն է՝ արարքն ընդհանուր հանցակազմը սահմանող նորմով վերաորակելու անհնարինությունը, հանգեցնում է քրեական դատավարությունում տուժողի կարգավիճակ ունեցող անձանց՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված իրավունքների խախտման։ ․․․ Միաժամանակ, հաշվի առնելով, որ Օրենսգրքի 35-րդ հոդվածը չի բովանդակում Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի՝ հանցակազմ սահմանող նորմը հակասահմանադրական ճանաչված լինելու հիմքով քրեական հետապնդման դադարման կոնկրետ հիմք, արարքների հանցավոր լինելը պահպանվելու դեպքում մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելը չի կարող դիտարկվել օրինականության սկզբունքի և արդար դատաքննության իրավունքի խախտման լույսի ներքո՝ հաշվի առնելով, որ դրանցով հավասարապես ապահովվում են կողմերի շահերի պաշտպանությունը՝ քրեական դատավարության խնդիրների լուծման ուղղությամբ: Ամփոփելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ 1998 թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից ․․․»։ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առանց մեղադրանքի փաստական հանգամանքները փոխելու մեղադրանքի իրավական գնահատականը փոխելու իրավական կառուցակարգի մեկնաբանության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի սույն գործով անհրաժեշտ է արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար: 17․ Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական խնդիրը հետևյալն է․ ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ ՍԴՈ-1741 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո իրավաչափ են արդյոք ստորադաս դատարանների դիրքորոշումներն առ այն, որ մեղադրանքի իրավական գնահատականի հիմքում դրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը քրեական հետապնդումը դադարեցնելու անվերապահ հիմք է՝ առանց մեղադրանքի իրավական գնահատականը փոխելու հնարավորության։ Ι․ Մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու և լրացնելու ինստիտուտը․ մեղադրողի կողմից միայն արարքի իրավաբանական որակումը փոփոխելու անհնարինությունը 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության կարգավորումների համատեքստում․ 18․ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309․1-ին հոդվածի համաձայն՝ «1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական քննության ընթացքում մեղադրողը գտնում է, որ առաջադրված մեղադրանքը խստացման կամ մեղմացման առումով ենթակա է լրացման կամ փոփոխման, քանի որ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու, ապա դատարանին ներկայացնում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու համար դատական քննությունը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն: Մեղադրողը նման միջնորդությամբ կարող է հանդես գալ մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը: 2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում դատարանը դատախազի միջնորդությամբ հետաձգում է նիստը` անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու և նոր մեղադրանք առաջադրելու համար: Նիստը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան մեկ ամսով, բացառությամբ այն դեպքերի, երբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար ողջամտորեն պահանջվում է ավելի երկար ժամկետ: Առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու դեպքում մեղադրողը կազմում է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու մասին որոշում, որը ձեռք բերված նյութերի հետ ներկայացնում է դատարան: 3. Մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը, այդ թվում նաև` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում է։ (…)»: 19. ՀՀ վճռաբեկ դատարանը Սուրեն Նալբանդյանի վերաբերյալ գործով որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ․ «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է դատարանում մեղադրանքի փոփոխման երկու ռեժիմ` փոփոխում քննչական գործողությունների կատարմամբ, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և փոփոխում առանց քննչական գործողություններ կատարելու, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասով։ Ընդ որում, «ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում» պայմանը, որը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309․1-րդ հոդվածի 1-ին մասում, ամրագրված կամ վկայակոչված չէ 309.1-րդ հոդվածի 3-րդ մասում։ Ուստի օրենսդրի կամքն այն է, որ առանց քննչական գործողություններ կատարելու մեղադրանքի փոփոխությունը (309․1-րդ հոդվածի 3-րդ մասի ռեժիմ) կարող է կատարվել նաև այն դեպքում, երբ դրա համար հիմք հանդիսացած հանգամանքները մինչդատական վարույթում հայտնի են եղել։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված երկու իրավական ռեժիմների համար ընդհանուր է այն, որ երկու դեպքում էլ պաշտպանության իրավունքի երաշխիքների ապահովումը պարտադիր է։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված իրավական ռեժիմներով մեղադրանքը փոփոխելու համար հիմք է մեղադրանքի փաստական հանգամանքների այնպիսի փոփոխությունը, որի հետևանքով փոխվում է արարքի իրավաբանական որակումը կամ երբ նման փոփոխման դեպքում արարքի որակումը թեև մնում է նույնը, սակայն փոխվում է հանցակազմի հատկանիշների բովանդակությունը, օրինակ` փոփոխվում է միևնույն հանցակազմի դիսպոզիցիայում նկարագրված այլընտրանքային արարքը։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309․1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված իրավական ռեժիմների գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ միևնույն իրավաբանական որակման շրջանակներում մեղադրանքի մեջ ավելացվում կամ մեղադրանքի ծավալից հանվում են առանձին դրվագներ։ Նման դեպքերում, եթե հանցագործության բնույթն այնպիսին է, որ հնարավոր չէ դատաքննության ընթացքում նոր դրվագի վերաբերյալ կատարել քննություն, ապա մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309․1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, պետք է առաջադրված մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու և նոր մեղադրանք առաջադրելու նպատակով միջնորդի հետաձգել գործի դատական քննությունը։ Մինչդեռ այն դեպքում, երբ հանցագործության բնույթն այնպիսին է, որ հնարավոր է դատաքննության շրջանակում նոր դրվագի վերաբերյալ քննություն կատարել, ապա մեղադրողը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309․1-րդ հոդվածի 3-րդ մասով, պետք է որոշում կայացնի առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին»։ 19.1. Զարգացնելով մեջբերված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը Արմեն Բաբայանի և Սուրեն Թումանյանի վերաբերյալ գործով որոշմամբ արձանագրել է, որ․ «(…) [Ք]րեական դատավարությունը ճանաչողական գործունեություն է, որն ուղղված է նախկինում տեղի ունեցած դեպքի հանգամանքների հետազոտմանը և վերականգմանը, ինչը ենթադրում է, որ քրեական դատավարության՝ իրար հաջորդող յուրաքանչյուր փուլում ձեռք են բերվում լրացուցիչ տվյալներ, ինչը հնարավորություն է տալիս առավել ամբողջական պատկերացում կազմել դեպքի վերաբերյալ: Այլ կերպ ասած` քրեական գործի հարուցումից մինչև քրեական գործի լուծումը գործի քննությունը գտնվում է զարգացման վիճակում, իսկ դատավարական ճանապարհով ձեռք բերված նոր տվյալներով պայմանավորված՝ կարող են փոփոխվել գործի հանգամանքները և մեղադրյալին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը»: 19.2. Մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու երկրորդ՝ առանց դատական քննությունը հետաձգելու և քննչական գործողություններ կատարելու ռեժիմին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է Արսեն Սերոբյանի և Էդվարդ Պետրոսյանի վերաբերյալ գործով որոշմամբ՝ արձանագրելով, որ․ «Հիշատակված քրեադատավարական նորմով նախատեսված ընթացակարգը կիրառելի է միայն դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման պարագայում։» ։ 20. Մեջբերված իրավակարգավորումների և իրավամեկնաբանությունների վերլուծությունից հետևում է, որ մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու և (կամ) լրացնելու ռեժիմներից յուրաքանչյուրը ենթադրում է որոշակի օրենսդրական պայմանների առկայություն: Սակայն մեղադրանքի փոփոխության ռեժիմներից յուրաքանչյուրի գործադրման հիմքը մեղադրանքի փաստական կողմը կազմող հանգամանքների փոփոխությունն է, որը կարող է ազդել կամ չազդել մեղադրանքի իրավական գնահատականի վրա։ Պարզապես փոփոխման և (կամ) լրացման ենթակա հանգամանքների բնույթով պայմանավորված՝ տարբեր են նաև մեղադրանքի փոփոխության և (կամ) լրացման դատավարական եղանակները: 20.1. Մասնավորապես, առաջին ռեժիմի գործադրման պայմանն այնպիսի հանգամանքների ի հայտ գալն է, որոնք հայտնի չէին և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթի ընթացքում և որոնց հաշվառմամբ մեղադրանքի փոփոխությունը և (կամ) լրացումը առաջացնում է դատական քննությունը հետաձգելու, քննչական ու այլ դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտություն: Իսկ երկրորդ ռեժիմի գործադրման պայմանն ապացույցների հետազոտման արդյունքում մեղադրանքը փոփոխելու և (կամ) լրացնելու անհրաժեշտությունը պայմանավորող փաստական հանգամանքների հաստատումն է: 20․2. Վերոշարադրյալից բխում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309․1-ին հոդվածով նախատեսված մեղադրանքի փոփոխման և (կամ) լրացման առաջին ռեժիմը կիրառելի չէ զուտ անձին մեղսագրվող արարքի իրավական գնահատական փոխելու համար, քանի որ այդ ռեժիմի պարտադիր բաղադրիչ է որոշակի փաստական հանգամանքների ի հայտ գալը, դատական քննությունը հետաձգելը և քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելը։ Այլ կերպ՝ բացառապես մեղադրանքի իրավական տարրը՝ արարքի իրավաբանական որակումը, փոփոխելու անհրաժեշտության դեպքում մեղադրանքը փոփոխելու առաջին ռեժիմի գործադրման՝ «ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել մինչդատական վարույթում, և եթե գործի փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս մեղադրանքը լրացնելու կամ փոփոխելու առանց դատական քննությունը հետաձգելու» պայմանն առկա լինել չի կարող։ 20.3. Մեղադրանքի փոփոխման երկրորդ ռեժիմի օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ մեղադրանքը փոփոխելու և (կամ) լրացնելու անհրաժեշտությունը պետք է լինի դատարանում ապացույցների հետազոտման արդյունք: Եվ քանի որ ապացույցների հետազոտումը՝ որպես մեղադրանքի փոփոխման պայման, ուղղակիորեն կապված է մեղադրանքի փաստական կողմի հետ, դրա անմիջական արդյունքում փոփոխվել կարող են բացառապես մեղադրանքի հիմքում ընկած փաստական հանգամանքները։ Իսկ արարքի իրավաբանական որակումը, արտահայտելով մեղադրանքի «փաստ-իրավունք» բաղադրիչների կապը, չի տեղավորվում «ապացույց-փաստ» կապի շրջանակներում, ուստի դրա փոփոխությունը չի կարող ապացույցների հետազոտման անմիջական արդյունք լինել, ինչը նշանակում է, որ մեղադրանքի իրավական տարրը՝ իրավաբանական որակումը, ինքնուրույն՝ առանց փաստական հանգամանքների փոփոխության, երկրորդ ռեժիմի գործադրմամբ ևս փոփոխվել չի կարող: Հետևաբար, մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելու և (կամ) լրացնելու քրեադատավարական ինստիտուտը մեղադրանքը փոփոխելու հնարավորություն է նախատեսում բացառապես մեղադրանքի փաստական կողմը կազմող հանգամանքների փոփոխության դեպքում և թույլ չի տալիս փոփոխել և (կամ) լրացնել մեղադրանքն այն դեպքերում, երբ առաջ է եկել միայն արարքի իրավաբանական որակումը փոփոխելու օբյեկտիվ անհրաժեշտություն։ 21. Այս առումով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ գործող քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Մինչև վերդիկտ կայացնելու համար առաջին ատյանի դատարանի` առանձին սենյակ հեռանալը հանրային մեղադրողն իրավասու է փոխելու մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը»: Այսինքն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգավորումների պարագայում օրենսդիրը ելակետ է ընդունել իրավաչափ այն գաղափարը, որ արարքի իրավական գնահատականի փոփոխությունը կարող է օբյեկտիվորեն անհրաժեշտ և հնարավոր լինել առանց ապացույցներ հետազոտելու և մեղադրանքի փաստական կողմի փոփոխության: ΙΙ․ Մեղադրողի կողմից միայն արարքի իրավաբանական որակումը փոփոխելու հնարավորությունը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ ՍԴՈ-1741 որոշմամբ արձանագրված դիրքորոշումների համատեքստում․ 22․ Անդրադառնալով ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ ՍԴՈ-1741 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված որոշման լույսի ներքո, եթե մեղադրողը գտնում է, որ կատարված արարքը կարող է որակվել ՀՀ քրեական օրենսգրքի այլ գործող հոդվածով, ապա իրավասու է մեղադրանքի լրացմանը կամ փոփոխմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ գնահատելով այն հանգամանքը, թե արդյոք առկա է հանցագործության դեպք, հանցագործության արդյունքում տուժել են անձինք, պահպանվել են այդ արարքին մեղադրյալների առնչությունը և օբյեկտիվ կապը, և թե արդյոք պատշաճ իրավական ընթացակարգով չեն հերքվել նրանց առաջադրված մեղադրանքները: Հետևաբար այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ հանցակազմ նախատեսող իրավանորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվում, ապա դատարանում մեղադրողի կողմից մեղադրանքի փաստական կողմից անկախ՝ բացառապես մեղադրանքի իրավական կողմի փոփոխությամբ ընթացակարգ է սահմանվում մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին մեղսագրվող արարքի իրավական որակումն արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: 23․ Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ` - Առաջին ատյանի դատարանը 2019 թվականի մայիսի 20-ին որոշում է կայացրել ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին, ի թիվս այլնի, ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով, և ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, Պաշտպաններ Հ.Ալումյանը, Է.Ալեքսանյանը, Կ.Մեժլումյանը և Մ.Պողոսյանը միջնորդություններ են ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ իրենց պաշտպանյալների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին, Առաջին ատյանի դատարանում մեղադրող Գ․Բաղդասարյանը միջնորդել է գործի վարույթը կասեցնել և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ կիրառման ենթակա իրավանորմերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար, քանի որ առաջացել է Ռ.Քոչարյանին, Ս.Օհանյանին, Յու. Խաչատուրովին և Ա.Գևորգյանին մեղսագրված համապատասխան արարքներին նոր իրավական գնահատական տալու անհրաժեշտություն, իսկ գործող իրավակարգավորումները բացառում են համապատասխան արարքները վերաորակելու և նոր մեղադրանքներով վարույթը շարունակելու հնարավորություն, Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի ապրիլի 6-ի դատական ակտով որոշվել է Ռ.Քոչարյանի, Ս.Օհանյանի, Յու.Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով և Ա.Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-ին հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, և այդ մասով քրեական գործի վարույթը կարճել: Անդրադառնալով մեղադրող Գ․Բաղդասարյանի միջնորդությանը՝ Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ սույն գործով ի հայտ եկած՝ վարույթը բացառող հանգամանքի առկայությունը ենթադրում է քրեական հետապնդումը դադարեցնելու անվերապահ պահանջ, որից շեղման հնարավորություն գործող իրավակարգավորումներով նախատեսված չէ, ուստի բացակայում է ուժը կորցրած քրեաիրավական նորմի հիման վրա համապատասխան մասով քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք, - Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մեղադրողի միջնորդությունները՝ Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին, չեն կարող բավարարվել, քանի որ մեղադրողի կողմից մատնանշված հոդվածները Վերաքննիչ դատարանի կողմից կիրառման ենթակա իրավանորմեր չեն, բացի այդ՝ մեղադրողի միջնորդությունների բավարարումը կարող է հանգեցնել մրցակցության սկզբունքի և անմեղության կանխավարկածի խախտման, ինչն անթույլատրելի է՝ արդար դատաքննության ապահովման տեսանկյունից, - ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ ՍԴՈ-1741 որոշման համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի այն նորմը, որով որակվել է ամբաստանյալին մեղսագրվող արարքը, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Նույն որոշմամբ ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը չի բովանդակում Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի՝ հանցակազմ սահմանող նորմը հակասահմանադրական ճանաչված լինելու հիմքով քրեական հետապնդման դադարման կոնկրետ հիմք, արարքների հանցավոր լինելը պահպանվելու դեպքում մեղադրողի կողմից մեղադրանքը փոփոխելը չի կարող դիտարկվել օրինականության սկզբունքի և արդար դատաքննության իրավունքի խախտման լույսի ներքո՝ հաշվի առնելով, որ դրանցով հավասարապես ապահովվում են կողմերի շահերի պաշտպանությունը՝ քրեական դատավարության խնդիրների լուծման ուղղությամբ: 24․ Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 18-22-րդ կետերում վկայակոչված իրավական նորմերի և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից Ռ․Քոչարյանի, Ս․Օհանյանի, Յու․Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով և Ա․Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-ին հոդվածի 1-ին մասով ներկայացված քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով դադարեցնելու և առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշման կայացումից և նշված որոշումը Վերաքննիչ դատարանի կողմից անփոփոխ թողնելու մասին որոշման կայացումից հետո ի հայտ է եկել ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող իրավական հանգամանք։ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ ՍԴՈ-1741 որոշման լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչվելուց հետո մեղադրողն իրավասու էր մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել Ռ․Քոչարյանի, Ս․Օհանյանի, Յու․Խաչատուրովի և Ա․Գևորգյանի մեղսագրվող արարքի իրավական գնահատականը՝ արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից։ Միաժամանակ նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը չի բովանդակում ՀՀ քրեական օրենսգրքի՝ հանցակազմ սահմանող նորմը հակասահմանադրական ճանաչված լինելու դեպքում քրեական հետապնդման դադարման կոնկրետ հիմք, և հիմք ընդունելով այդ կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանի՝ սույն որոշման 16-րդ կետում մեջբերված սահմանադրաիրավական մեկնաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում ստորադաս դատարանների դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող և ուժը կորցրած ճանաչված նորմի վրա հիմնված մեղադրանքով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: 25․ Այսպիսով, ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի հուլիսի 22-ի թիվ ՍԴՈ-1741 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ստորադաս դատարանների դիրքորոշումներն առ այն, որ մեղադրանքի իրավական գնահատականի հիմքում դրված՝ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը քրեական հետապնդումը դադարեցնելու անվերապահ հիմք է՝ առանց մեղադրանքի իրավական գնահատականը փոխելու հնարավորության, և որ Սահմանադրությանը հակասող և ուժը կորցրած ճանաչված նորմի վրա հիմնված մեղադրանքով քրեական հետապնդումն անվերապահորեն պետք է դադարեցվի հանցագործության դեպքի բացակայության հիմքով, իրավաչափ չեն։ 26․ Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 309-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի ապրիլի 16-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը բեկանելու և գործը ՀՀ հակակոռուպցիոն դատարան նոր քննության ուղարկելու համար։ 27․ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը նոր քննության ընթացքում, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, պետք է վերացնի թույլ տրված խախտումները և արդյունքում հանգի համապատասխան հետևության։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 415.1-ին, 418.1-ին, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց 1. Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի և մյուսների վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի ապրիլի 16-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան` նոր քննության։ 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող՝ Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ Ռ․ՄԽԻԹԱՐՅԱՆ Ս.ՉԻՉՈՅԱՆ Դ.ՎԵՔԻԼՅԱՆ