Վճռաբեկ դատարան · Կոռուպցիոն հանցագործություններ
ՀԿԴ/0043/01/23
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկից (cassationcourt.am/decisions)՝ դատարանի նախադեպային շտեմարանում այն չկա։
- Գործի համարը
- ՀԿԴ/0043/01/23
- Դիմող / մեղադրյալ
- Արշակ Հակոբյան
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 30.07.2026
- ՀՀ Քրեական օրենսգիրք
- Որոշման տեքստում վկայակոչված այլ հոդվածներ
2 հոդված՝ որոշման տեքստից (դատարանի քարտում չկան)
ՀՀ Քրեական օրենսգիրք
Որոշման տեքստը
դատարանի Word ֆայլիցՀԿԴ/0043/01/23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր` Վ.Սարգսյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,
նախագահող դատավոր` Ա.Մարտիրոսյան
Ա..Հովհաննիսյան
Ժ.Մելիքսեթյան
2026 թվականի հուլիսի 30-ին քաղաք Երևանում
ՀՀ վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ`
մասնակցությամբ դատավորներ՝
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
Ս.ՉԻՉՈՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Արշակ Սարգսի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)` 2025 թվականի օգոստոսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2021 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2003 թվականնի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ ********* քրեական գործը։
2021 թվականի նոյեմբերի 18-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչի կողմից որոշում է կայացվել թիվ *********** քրեական գործի նյութերով նոր՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով թիվ ********** քրեական գործը հարուցելու մասին։
Նույն օրը թիվ ********* քրեական գործը քննչական ենթակայության կանոններին համապատասխան ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
2021 թվականի նոյեմբերի 22-ին որոշում է կայացվել թիվ ********* և ******** քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին: Նախաքննությունը շարունակվել է թիվ ******** համարի ներքո:
2023 թվականի մարտի 15-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հակոբյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նույն օրը Ա.Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել։
2023 թվականի մարտի 24-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերն, ըստ մեղադրանքի՝ Ա.Հակոբյանի, հանձնել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի 2025 թվականի հունվարի 31-ի դատավճռով Ա.Հակոբյանը արդարացվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) ու 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ, և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու պատճառաբանությամբ:
3. Հիշյալ դատավճռի դեմ մեղադրողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ մերժվել է, իսկ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2026 թվականի հունվարի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Մեղադրյալ Ա.Հակոբյանի պաշտպան Զ.Հարությունյանի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով պաշտպան Զ.Հարությունյանը խնդրել է Վերաքննիչ դատարանի 2025 թվականի օգոստոսի 15-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ամբողջությամբ մերժել։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
5. ՀՀ գլխավոր դատախազ Ա.Վարդապետյանը ներկայացված վճռաբեկ բողոքով նշել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի և քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որի արդյունքում մեղադրյալ Ա.Հակոբյանը անհիմն կերպով ազատվել է քրեական պատասխանատվությունից, ուստի որոշումն օրինական և հիմնավորված չէ և դրանում բերված պատճառաբանություններն անհիմն են:
Բողոք բերած անձը փաստարկել է, որ Ա.Հակոբյանը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող՝ հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, և ունենալով ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու արգելք, մասնակցել է «***********» ՍՊ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի կնքմանը, ինչից հետո հրավիրված է եղել ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովին, որի ընթացքում ***************** ընտրվել է ընկերության տնօրեն: Ավելին, մասնակիցների ընդհանուր ժողովի կայացման վերաբերյալ արձանագրության համաձայն՝ անչափահաս *********************** ներկայացրել է ********* ***********:
Բացի այդ, ըստ բողոքաբերի՝ Ա.Հակոբյանի կողմից «**************» ՍՊ ընկերության փաստացի կառավարմանը մասնակցելու մասին է վկայում նաև մինչև այն ձեռք բերելը կնոջ կողմից որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած չլինելու, ընկերությունը ձեռք բերելու պահին որդու 9-ամյա լինելու, ինչպես նաև այդ ընկերության գործունեության բնույթի, մասնավորապես՝ վառելիքի շուկայում գործունեության ծավալելու հանգամանքները:
Այլ կերպ, նշված փաստական տվյալները համակցության մեջ փաստում են Ա.Հակոբյանի կողմից «****************» ՍՊ ընկերության կառավարմանը մասնակցելու հանգամանքը, մինչդեռ ստորադաս դատարանները այդ փաստական տվյալները պատշաճ և համակցության մեջ չգնահատելու արդյունքում կատարել են ոչ իրավաչափ հետևություններ Ա.Հակոբյանի կողմից նշված ընկերության կառավարմանը մասնակցելու տվյալների բացակայության վերաբերյալ:
Բողոքաբերի պնդմամբ՝ *********** ՀՀ դրամ օրինական եկամուտների առկայության պայմաններում 2011-2014 թվականների ընթացքում Ա.Հակոբյանը օրինական եկամուտները շեշտակիորեն գերազանցող՝ շուրջ ************* ՀՀ դրամով ձեռք է բերել ու իր հետ փոխկապակցված անձանց անուններով հաշվառել է մի շարք գույքերը:
Սույն դեպքում, ըստ բողոքաբերի՝ Ա.Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ որպես փողերի լվացմանը նախորդող հանցանք նկարագրվել է օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցելը, ինչպես նաև կոռուպցիոն այլ գործունեությամբ զբաղվելը, որպիսի մոտեցումը համահունչ է Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումներին՝ հաշվի առնելով նաև, որ Ա.Հակոբյանը 1994-ից 2018 թվականը բացառապես զբաղեցրել է պետական պաշտոններ և ձեռք բերել իր եկամուտների հարաբերակցությամբ անհամաչափ բարձր արժեքով գույքեր։
Բողոքաբերը փաստարկել է նաև, որ հետազոտված ապացույցներն առնվազն վկայում են ************ (***************** ստացած ապօրինի վարձատրության մասով) կողմից հանցավոր ճանապարհով դրամական միջոցներ ձեռք բերելու մասին: Ընդ որում, այդ շուրջ *********** գումարների ծագման մասին ***************** նախաքննության ընթացքում հրաժարվել է տեղեկություններ հայտնել, իսկ հիմնական դատալսումների ընթացքում հայտնել է ակնհայտ անարժանահավատ տեղեկություններ այն մասին, որ ուսանողական տարիներին Ռուսաստանի Դաշնությունում ծավալել է ձեռնարկատիրական գործունեություն և կուտակել միջոցներ:
Նշվածի համատեքստում, բողոքաբերի պնդմամբ՝ անառարկելի է նաև այն իրողությունը, որ 1990-ական թվականներից մինչև 2018 թվականը Ա.Հակոբյանը, մշտապես աշխատելով ************* ենթակայությամբ, այդ թվում՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և ՀՀ ոստիկանությունում, քաջատեղյակ է եղել քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ նկարագրված՝ ******************՝ ենթադրյալ հանցանքների՝ իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի՝ վատնման եղանակով հափշտակության և պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով գումարի մասին:
Այլ կերպ, նշված տվյալները վկայում են այն մասին, որ Ա.Հակոբյանն առնվազն գիտակցել է ****************** ենթակայությամբ աշխատող ***************** կողմից փաստացի աշխատանքի չհաճախելու պայմաններում՝ ********** կողմից ենթադրյալ հանցանքներ կատարելու արդյունքում նրանց գույքային ֆոնդ «կեղտոտ» դրամական միջոցներ ներառվելու վերաբերյալ, իսկ հիշյալ ավտոմեքենաների գնման գործարքները կատարելով և դրանք իր անվամբ հաշվառելով՝ նպատակ է հետապնդել թաքցնել և խեղաթյուրել դրանց ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը՝ հատկապես նաև այն պայմաններում, երբ ************* փաստացի այդ ժամանակահատվածում աշխատավարձից բացի, ունեցել է նաև եկամտի այլ աղբյուր:
Ընդ որում, ստորադաս դատարաններն, ըստ էության, ևս հաստատված են համարել, որ նշված ավտոմեքենաները պատկանել են ************** և նախատեսված են եղել վերջինի անձնական օգտագործման համար:
Անդրադառնալով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությանը՝ բողոքաբերը նշել է, որ պաշտոնատար անձի կողմից հսկայական գումարի հայտարարագրումը կարող է առիթ հանդիսանալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից այդ անձի գույքի և եկամուտների պարզման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար, որպիսի հանգամանքը վկայում է այն մասին, որ Ա.Հակոբյանը հնարավոր այդ ուսումնասիրությունից զերծ մնալու նպատակով թաքցրել և հայտարարագրում չի ներառել որպես վարկ ստացած՝ առանձնապես խոշոր չափերի՝ ******* ԱՄՆ դոլար գումարը:
Հետևաբար, նման պայմաններում ինքնին այն փաստարկը, որ թաքցնել հնարավոր է միայն այն դեպքում, երբ իրավասու մարմինը այդ տեղեկատվությունը ստանալու հասանելիություն չունի, սույն դեպքում չի կարող վկայել Ա.Հակոբյանի կողմից հայտարարագրման ենթակա հիշյալ տվյալը թաքցնելու դիտավորության բացակայության մասին: Ընդ որում, Ա.Հակոբյանի կողմից հիշյալ վարկի գումարը հայտարարագրում չներառելը ոչ դիտավորյալ բնույթ կրելու վերաբերյալ հետևությունը ստորադաս դատարանները պայմանավորել են նաև Ա.Հակոբյանի ընկերոջ՝ ************ ցուցմունքով առ այն, որ 2017 կամ 2018 թվականին Ա.Հակոբյանն առաջին անգամ է հայտարարագիր լրացրել և դրա հետ կապված շատ մանրամասներից տեղյակ չի եղել, ուստի այն լրացրել է հարցուփորձ անելով, և Ա.Հակոբյանի եղբոր՝ *********** ցուցմունքներով առ այն, որ շփոթմունքի պատճառով Ա.Հակոբյանը բանկից ստացած վարկի մասին 2017 թվականի հայտարարագրում չի նշել։
Մինչդեռ, ըստ բողոքաբերի՝ ակնհայտ է, որ *********** և ************** գործի ելքով շահագրգիռ անձինք են և նրանց ցուցմունքները չեն կարող դիտվել որպես արժանահավատ տվյալներ՝ Ա.Հակոբյանի կողմից հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դիտավորության առկայության հանգամանքը գնահատելիս:
6. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 15-ի որոշումը և վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. Նախաքննության մարմնի կողմից Ա.Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. «(...) Արշակ Սարգսի Հակոբյանը 1994-1997 թվականներին ծառայելով ՀՀ ներքին գործերի նախարարությունում, 1997-2011 թվականներին` ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, իսկ 2011-2018 թվականներին` ՀՀ ոստիկանությունում, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող՝ հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու արգելքին հակառակ՝ 2008 թվականից մինչև 2018 թվականի մայիսի 10-ը, կնոջ՝ **************** և որդու՝ ****************** միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության՝ «*******************» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) կառավարմանը, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ իր հետ փոխկապակցված անձանց և մերձավորների անվամբ հաշվառված առանձնապես խոշոր չափերով գույքերը:
Այսպես.
2008 թվականի հուլիսի 4-ին «**************************» ՍՊ ընկերության սեփականատեր ********************* (վաճառող) և Արշակ Հակոբյանի կնոջ՝ ********************* (գնորդ) միջև կնքված «բաժնեմասերի առուծախի պայմանագրի» հիման վրա վերջինս դարձել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող՝ բենզալիցքավորման ծառայություններ մատուցող «*********************» ՍՊ ընկերության 100% տոկոսի բաժնեմասի սեփականատեր, իսկ 2008 թվականի նոյեմբերի 6-ին Արշակ Հակոբյանի կնոջ՝ ************** (վաճառող) և ************************ միջև (գնորդ) կնքված «բաժնեմասերի առուծախի պայմանագրի» հիման վերջինս ձեռք է բերել հիշյալ ընկերության բաժնեմասերի 50%-ը: Այնուհետև, 2010 թվականի ապրիլի 26-ին «************ *************» ՍՊ ընկերության 50% բաժնետեր ***************** և Արշակ Հակոբյանի՝ այդ պահին 9-ամյա որդու՝ ****************** (ծնված՝ 13.01.2001թ., ի դեմս ծնող *****************) միջև կնքված «բաժնեմասերի առուծախի պայմանագրի» հիման վրա վերջինս դարձել է նշված ընկերության սեփականատեր:
Նույն օրը կայացել է Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողով, որին մասնակցել են անչափահաս *****************, մայրը՝ **************** (ներկայացրել է *********************), ներկա է գտնվել *****************, հրավիրված է եղել Ա.Հակոբյանը: Ժողովն, ի թիվս այլնի, որոշել է ********* ********** ընդգրկել Ընկերության մասնակիցների կազմում՝ նրա բաժնեմասերի չափը սահմանելով 50%, ****************** բաժնեմասերի չափը թողնվել է անփոփոխ՝ 50%, իսկ տնօրեն նշանակվել է ******************:
Ա.Հակոբյանը, ձեռք բերելով Ընկերությունը և այն իրավաբանորեն հաշվառելով նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած կնոջ՝ ******************* և այդ պահին անչափահաս՝ 9-ամյա որդու՝ ************** անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է Ընկերության կառավարմանը (նկատի ունենալով Ընկերության գործունեության բնույթը և որդու անչափահաս լինելու հանգամանքը), որի արդյունքում 2010 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի նոյեմբերի 21-ը Ընկերության անվամբ ՀՀ տարբեր բանկերում գործող հաշվեհամարներով շրջանառվել է շուրջ ************** ՀՀ դրամ գումար, իսկ ծավալված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվել է ************ ՀՀ դրամի եկամուտ (մինչև 2014 թվականը ստացվել է *********** ՀՀ դրամի եկամուտ):
Հիշյալ գործունեության արդյունքում ստացված, ինչպես նաև քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում այլ ենթադրյալ անօրինական գործունեության արդյունքում (նկատի ունենալով Ա.Հակոբյանի և նրա ընտանիքի անդամների ունեցած օրինական եկամուտների ու գույքային դրության ակնհայտ անհամապատասխանությունը) ստացված գումարների իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով՝ ձեռք է բերել տարբեր անշարժ և շարժական գույքեր, որոնք տարբեր ձևական գործարքներով գրանցել է այլ անձանց անվամբ՝ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքերը։
Մասնավորապես.
2011 թվականի նոյեմբերի 24-ին կնքված առուվաճառքի պայմանագրով Ա.Հակոբյանը ձեռք է բերել ************* մարզի ********* քաղաքի ***** արդյունաբերական թաղամասի ***** հասցեում գտնվող, ********* ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը, որի նկատմամբ գրանցվել է կնոջ՝ ******** ************ սեփականության իրավունքը, իսկ առուվաճառքի պայմանագրում նշվել է գույքի մտացածին արժեք՝ *********** ՀՀ դրամ:
2012 թվականի հունիսի 2-ին և 2012 թվականի օգոստոսի 10-ին կնքված առուվաճառքի պայմանագրերով *********** ՀՀ դրամով ձեռք է բերել ******* քաղաքի ****** փողոցի **** շենքի *** և նույն շենքի *** հասցեներում գտնվող անշարժ գույքերը, որոնց նկատմամբ գրանցվել է կնոջ՝ ************ սեփականության իրավունքը:
2013 թվականի հունվարի 15-ին Ա.Հակոբյանը գործարքի կողմ հանդես եկած կնոջ՝ ********** հետ անշարժ գույքի առուվաճառքի, հաջորդող գրավի պայմանագրով անհատ ձեռնարկատեր ********************** 204.250.000 ՀՀ դրամով ձեռք է բերել ******** քաղաքի *************** փողոցի **, ** շենք ** տարածք հասցեում գտնվող անշարժ գույքը, որի արժեքից ********* ՀՀ դրամը վճարել է պայմանագիրը կնքելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ մնացած *********** ՀՀ դրամը վճարել է մինչև 2013 թվականի հուլիսի 15-ը:
2014 թվականի ապրիլի 15-ին Ա.Հակոբյանը գործարքի կողմ հանդես եկած դստեր՝ ********************** (ծնված՝ *************************., նախկինում ձեռնարկատիրական գործունեությամբ չի զբաղվել, 12.01.2012թ.-05.12.2012թթ. զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության տեխնիկական միջոցների ներդրման և շահագործման վարչության տեխնիկական միջոցների ներդրման բաժնի տեսուչի պաշտոնը) անվամբ «********» ՍՊ ընկերության սեփականատեր ************* հետ կնքված՝ բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով ********* ՀՀ դրամի դիմաց ձեռք է բերել հիշատակված ընկերության 100% բաժնեմասը (ընկերության անվամբ գրանցված է *********************************************):
Գիտակցելով, որ նվազ օրինական եկամուտների առկայության պայմաններում (1994-2018թթ. Ա.Հակոբյանը պետական ծառայության մեջ գտնվելու ողջ ժամանակահատվածում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ ոստիկանությունից, «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» ՊՈԱԿ-ից ստացել է ընդհանուրը` ************ ՀՀ դրամ օրինական եկամուտ՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների տեսքով, իսկ նույն ժամանակահատվածում Արշակ Հակոբյանի կինը՝ *************, ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացել է *************** ՀՀ դրամ եկամուտ) իր և կնոջ անվամբ հաշվառված են օրինական եկամուտները շեշտակիորեն գերազանցող արժեք ունեցող գույքեր, ինչը կարող է իրավասու մարմինների ուսումնասիրության առիթ և առարկա դառնալ, դրանց իրական բնույթը, ծագման աղբյուրը քողարկելու նպատակով, Ա.Հակոբյանը 2014 թվականի ապրիլին ձեռնամուխ է եղել հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի նկատմամբ իրավունքները և դրանց իրական պատկանելությունը թաքցնելուն:
Այսպես.
Հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներով գնված, Երևան քաղաքի Հանրապետության փողոցի ****** շենք ** տարածք հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և պատկանելիությունը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված նվիրատվության ձևական պայմանագրով գույքն օտարվել է Արշակ Հակոբյանի դստերը՝ *************, որն էլ իր հերթին 2013 թվականի օգոստոսի 13-ին կնքված նվիրատվության պայմանագրով գույքն օտարել է մորը՝ *************************: Իր հերթին ********************* 2014 թվականի ապրիլի 17-ին կնքված, ձևական առուվաճառքի պայմանագրով գույքն օտարել է Արշակ Հակոբյանի մորը՝ ********************, իսկ 2014 թվականի սեպտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով նախորդ առուվաճառքի պայմանագիրը լուծվել է, ինչի արդյունքում տվյալ գույքի նկատմամբ 2014 թվականի սեպտեմբերի 22-ին կրկին գրանցվել է *************** միանձնյա սեփականության իրավունքը:
Բացի այդ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցներով գնված, ************************************************ և նույն շենքի *** հասցեներում գտնվող անշարժ գույքերի պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով հիշյալ գույքերի նկատմամբ գրանցվել է Արշակ Հակոբյանի կնոջ՝ ******************** սեփականության իրավունքը: Այնուհետև` 2014 թվականի ապրիլի 17-ին կնքված ձևական առուվաճառքի պայմանագրով ******************************************************************* հասցեում գտնվող տարածքն օտարվել է *********************** հորը՝ *****************, որն էլ իր հերթին 2014 թվականի սեպտեմբերի 24-ին նվիրատվության պայմանագրով այն օտարել է Արշակ Հակոբյանի դստերը՝ *****************:
Բացի այդ, հանցավոր ճանապարհով ձեռք բերված, ********** մարզի ************************************************************ հասցեում գտնվող անշարժ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով Ա.Հակոբյանը կազմակերպել է հիշյալ գույքն այլ անձանց ձևականորեն փոխանցելու գործընթաց: Այդ նպատակով, 2014 թվականի ապրիլի 16-ին նշված գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով օտարվել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, Արշակ Հակոբյանի մտերիմ ******* ******************: Այնուհետև՝ 2015 թվականի մայիսի 12-ին կնքված ձևական առուվաճառքի պայմանագրով գույքը փոխանցվել է Արշակ Հակոբյանի մեկ այլ մտերիմ *************, որն էլ իր հերթին 2016 թվականի փետրվարի
26-ին կնքված նվիրատվության պայմանագրով գույքը հանձնել է Արշակ Հակոբյանի որդուն՝ *******************, ում սեփականության իրավունքը տվյալ գույքի նկատմամբ գրանցվել է 2016 թվականի մարտի 2-ին:
Այսպիսով, սույն քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով, այդ թվում՝ անուղղակի ապացույցների համակցության համադրման և վերլուծության արդյունքում, հաստատվել է, որ Ա.Հակոբյանը 1994-2018 թվականների ընթացքում հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ ապօրինի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև զբաղվել է կոռուպցիոն այլ գործունեությամբ, որի արդյունքում վերը նկարագրված եղանակներով հանցավոր ճանապարհով ստացված գույքն ու եկամուտները լվանալու, օրինական քաղաքացիական շրջանառության մեջ ներդնելու նպատակով, թաքցրել, խեղաթյուրել է ձեռք բերված գույքերի ու վճարված գումարների իրական բնույթը, հանցավոր ծագումը և պատկանելիությունը, դրանց հաղորդել է օրինական տեսք, մասնավորապես` լվացել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ******** ՀՀ դրամը և ********* ՀՀ դրամ արժեքով անշարժ գույքը:
(…)
Բացի այդ, Ա.Հակոբյանը 2013-2014 թվականներին ՀՀ ոստիկանության պետ ********************** հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ լվացել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը, որպիսի գործողությունները դրսևորվել են հետևյալում.
********************, 1982-2018 թվականների ընթացքում զբաղեցնելով ներքին գործերի նախարարության ******************** բաժինների պետի, ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի, ապա՝ ՀՀ ոստիկանության պետի պաշտոնները, հանդիսանալով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող հանրային պաշտոն զբաղեցնող անձ, 2008-2018 թվականների ընթացքում տիրապետել, օգտագործել, տնօրինել է 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցանքների՝ իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի՝ վատնման եղանակով հափշտակության և պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում ստացված (իր և իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնված կնոջ՝ *******************************************) գույքային ֆոնդ ներառված) առանձնապես խոշոր չափերով գումար: ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնող ************************, հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատար անձ, իր անվամբ թանկարժեք գույք հայտարարագրելու դեպքում իրավապահ մարմինների ուշադրություն կենտրոնում հայտնվելուց և հնարավոր պատասխանատվությունից զերծ մնալու նպատակով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքի մի մասի ծագումը թաքցնելու հարցում աջակցելու համար 2013 թվականին դիմել է իր անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները փաստացի կատարող, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի, ինքը և 5-րդ բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Արշակ Հակոբյանին, ում հանձնարարել է ***********************» ՍՊ ընկերությունից ձեռք բերել տրանսպորտային միջոցներ և դրանք հաշվառել իր անվամբ՝ թաքցնելու համար տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը, իրավունքները և իրական պատկանելիությունը:
Ա.Հակոբյանը, հանդիսանալով ՀՀ ոստիկանության պետ ******* *************** մտերիմը և փաստացի իրականացնելով նրա անվտանգության ծառայության ղեկավարի գործառույթները, գիտակցելով *****************՝ աշխատանքի վարձատրությունից բացի, այլ օրինական եկամուտների բացակայության հանգամանքը, ******************* կողմից հանցավոր ճանապարհով ստացված գումարներով ձեռք բերված տրանսպորտային միջոցների իրավունքները և իրական պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով՝ վերջինիս կողմից հատկացված ************ ՀՀ դրամով 2013 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագրով «*********************» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել «*********************» մակնիշի, ********************** նույնացման համարի ավտոմեքենան:
Այնուհետև՝ 2014 թվականի հունվարի 10-ին կնքված առուվաճառքի պայմանագրով Ա.Հակոբյանը *********************** կողմից հատկացված ************ ՀՀ դրամով «****************» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել «*************» մակնիշի, ********************** նույնացման համարի ավտոմեքենան: Նշված ավտոմեքենաներն Ա.Հակոբյանը հաշվառել է իր անվամբ՝ թաքցնելով դրանց համար վճարված ************ ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումն ու իրական պատկանելիությունը:
Այսպիսով, Ա.Հակոբյանը ********************* հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում թաքցրել և խեղաթյուրել է վերջինիս հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ************
ՀՀ դրամ ընդհանուր արժողության գույքը՝ այդպիսով լվանալով հանցավոր ճանապարհով ստացված այդ գույքը:
(...)
Բացի այդ, Ա.Հակոբյանը ՀՀ ոստիկանության պետի՝ 2011 թվականի դեկտեմբերի 30-ի **** հրամանով նշանակվելով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության պետի տեղակալի, ինքը և 5-րդ բաժնի պետի պաշտոնին և այդ պաշտոնում պաշտոնավարելով մինչև 2018 թվականի մայիսի 10-ը, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով 2017 թվականի հուլիսի 1-ից ունենալով գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում՝ դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:
Այսպես՝
Ա.Հակոբյանը 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» դաշտում դիտավորությամբ չի ներառել և թաքցրել է 2017 թվականի օգոստոսի 23-ին «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից օվերդրաֆտի տրամադրման թիվ ************ վարկային պայմանագրով (գրավով ապահովված) իրեն տրամադրված՝ առանձնապես խոշոր չափերով ******** ԱՄՆ դոլար վարկի գումարը, որը հանգեցրել է նշված առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը (…)»:
8. Առաջին ատյանի դատարանի դատավճռում նշվել է հետևյալը. «Դատարանը՝ նախ և առաջ արձանագրում է, որ քննության առարկա գործով դատավճիռ կայացնելիս, որպես ընթացակարգային կառուցակարգ, հիմք են ընդունվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ՀՕ-306-Ն, ընդունված` 2021 թվականի հունիսի 30-ին) իրավակարգավորումները, իսկ որպես նյութական հիմք՝ ընդունվում է ՀՀ նախկին քրեական օրենսգիրքը (ՀՕ-528-Ն, ընդունված` 2003 թվականի ապրիլի 18-ին, ուժը կորցրած՝ 2022 թվականի հուլիսի 1-ին, այսուհետ՝ նաև ՀՀ քրեական նախկին օրենսգիրք)։
(…)
Սույն գործով Դատարանի առջև բարձրացված իրավական առաջին հարցը հետևյալն է՝ ապացուցված է արդյոք մեղադրյալ Ա.Հակոբյանի մեղավորությունը՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ («**********************» ՍՊ ընկերությունից 2013-2014թթ. ընթացքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման դրվագ).
(…)
Դատարանն արձանագրում է, որ նախքան 2014 թվականի հունիսի 21-ը տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունը, անձի արարքում փողերի լվացման հանցակազմի առկայությունը հաստատելիս անհրաժեշտ է փաստել, որ.
- տեղի է ունեցել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 104-րդ, 112-113-րդ, 117-րդ, 122-րդ, 131-134-րդ, 166-րդ, 168-րդ, 175-224-րդ, 233-235-րդ, 238-րդ, 261-262-րդ, 266-270-րդ, 281-րդ, 284-րդ, 286-289-րդ, 291-292-րդ, 295-րդ, 297-298-րդ, 308-313-րդ, 329-րդ, 352-րդ, 375-րդ, 383-րդ, 388-րդ և 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության դեպք, որի արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել են դրամական միջոցներ, արժեթղթեր և գույքային իրավունքներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում` քաղաքացիական իրավունքների այլ օբյեկտներ,
- մեղադրյալը՝ գույքի և գույքային իրավունքների հետ կապված գործողությունները կատարել է` գիտակցելով դրանց` հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը և հետապնդելով հատուկ նպատակ, այն է` թաքցնել կամ քողարկել գույքի (գույքային իրավունքի) հանցավոր ծագումը կամ օժանդակել հանցակցին խուսափելու իրավական հետևանքներից,
- մեղադրյալը՝ հանցագործության արդյունքում ստացված միջոցները ձեռք չի բերել և օգտագործել իր անձնական կարիքները բավարարելու համար, այլ նա դիտավորություն է ունեցել օրինական շրջանառության մեջ դնել հանցավոր ճանապարհով ստացված միջոցները։
Վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանն արձանագրում է, որ Ա.Հակոբյանին ներկայացված մեղադրանքի համաձայն՝ վերջինս ՀՀ ոստիկանության նախկին պետ ********************************** հետ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ «լվացել է» ****************** *************** կողմից հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ ********* ՀՀ դրամ գույքը՝ թաքցնելով և խեղաթյուրելով այդ գույքի ծագման աղբյուրը, իրավունքներն ու պատկանելիությունը։
Նշված դրվագով Ա.Հակոբյանին ներկայացված մեղադրանքի հիմքում դրվել են հետևյալ փաստական տվյալները.
- Զննում կատարելու մասին 2022 թվականի ապրիլի 16-ի արձանագրությունը, որի համաձայն՝ Ա.Հակոբյանը 2013 թվականի սեպտեմբերի 1-ին հաշիվ-տեղեկանքի հիման վրա «****************» ՍՊ ընկերությունից *********** ՀՀ դրամով ձեռք է բերել՝ 2013 թվականի արտադրության «********************» մակնիշի (նույնականացման համարը՝ ********************) տրանսպորտային միջոցը, որը 2014 թվականի հոկտեմբերի 9-ին կնքված նվիրատվության պայմանագրով օտարվել է ************************։
Նույն արձանագրության համաձայն՝ 2014 թվականի հունվարի 10-ին Ա.Հակոբյանը հաշիվ-տեղեկանքի հիման վրա «*********************» ՍՊ ընկերությունից *************** ՀՀ դրամով ձեռք է բերել 2014 թվականի արտադրության «***********************» մակնիշի (նույնականացման համարը՝ ****************) ավտոմեքենան, որը 2019 թվականի նոյեմբերի 8-ին կնքված առուվաճառքի պայմանագրով օտարվել է *******************.
- ******************************************************** աշխատավարձի հաշվառման անձնական քարտերը զննելու մասին արձանագրությունը, որի համաձայն՝ 2000-2010 թվականների ընթացքում ********************** ******************************** փաստացի վճարվել է՝ ընդհանուր ************ ՀՀ դրամ աշխատավարձ.
- ՀՀ ոստիկանության նախկին պետ *****************՝ 2011 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ ********* հրամանի քաղվածքը, որի համաձայն՝ մայոր ************************ 2011 թվականի նոյեմբերի 24-ին գրանցվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, նրան շնորհվել է ոստիկանության մայորի կոչում, ապա հանվել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվից և նշանակվել ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի՝ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնին.
- ***************** թիվ ****** հրամանի քաղվածքը, որի համաձայն՝ ոստիկանության փոխգնդապետ *************************************** ***************** 2016 թվականի ապրիլի 7-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնին՝ ազատվելով ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի՝ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնից.
- ՀՀ ոստիկանությունից ստացված թիվ *********** գրությունը, որի համաձայն՝ ******************************** ավագ ռեֆերենտի պաշտոնը զբաղեցրած ********************************************* վարձատրությունը (աշխատավարձը, պարգևատրումները, արձակուրդային գումարները, դրանց հավասարեցված այլ վճարները) 2011 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2018 թվականի մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում կազմել է՝ ************* ՀՀ դրամ (հաշվարկային եկամուտ), իսկ փաստացի վճարումը (հարկերը, պարտադիր այլ վճարումները նվազեցնելուց հետո)՝ *********** ՀՀ դրամ.
- վկաներ ********************************************************************* *************************************************************************************** ************************************************************************************** ******************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************************
*************************************************************************************** *************************************************************** ցուցմունքները։
Նախքան վկայակոչված փաստական տվյալներին անդրադառնալը, Դատարանը՝ նախ և առաջ հարկ է համարում փաստել, որ հարցաքննված հիշյալ վկաները՝ մեղադրյալ Ա.Հակոբյանի կողմից առերևույթ որևէ հանցանք կատարելու, ինչպես նաև վերջինիս կողմից ՀՀ ոստիկանության նախկին պետ *********** ************************ գույքերի ու օրինական եկամուտների մասին տեղեկացված լինելու վերաբերյալ տվյալ չեն հայտնել, ավելին՝ նրանցից շատերն անգամ չեն էլ ճանաչել մեղադրյալ Ա.Հակոբյանին։
Անդրադառնալով նշված վկաների ցուցմունքներին՝ Դատարանն արձանագրում է, որ.
1) Վկա, ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոնի նախկին աշխատակից ***************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ************************ հանդիսացել է ՀՀ ոստիկանության պետի ռեֆերենտը՝ զբաղվելով մշակութային բոլոր միջոցառումների կազմակերպմամբ։ Բացի այդ, *********************** նաև մասնակցել է պաշտոնեական պատվիրակությունների ընդունելության հետ կապված միջոցառումների կազմակերպմանը։
2) Վկա, ՀՀ ոստիկանության նախկին պետ ******************************* ռեֆերենտ ***************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Ռազմական ոստիկանությունում ծառայելու ժամանակաշրջանից ճանաչել է ************************** կնոջը՝ ****************։ Վերջինիս տեսել է նաև ՀՀ ոստիկանությունում, ըստ այդմ՝ չի կարող հերքել կամ հաստատել *********************************** կողմից ՀՀ ոստիկանությունում որևէ գործառույթ իրականացնելու հանգամանքը, քանզի այդ կապակցությամբ ստույգ ոչինչ իրեն հայտնի չէ։
3) Վկա, ՀՀ ոստիկանության նախկին պետ *************************** ռեֆերենտ **************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ****************************** շատ հաճախ տեսել է ՀՀ ոստիկանության պետի աշխատասենյակ մուտք գործելիս կամ այնտեղից դուրս գալիս, որոնց ընթացքում նրա ձեռքին առկա է եղել փաստաթղթերի փաթեթ։ Բացի այդ, նկատել է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և ՀՀ ոստիկանության միջև անցկացված միացյալ կոլեգիաներին, որոնք մշտապես ուղեկցվել են մշակութային միջոցառումներով, ակտիվ մասնակցություն է ունեցել նաև տիկին ***************։ Մասնավորապես՝ նախատեսված մշակութային միջոցառումների ծրագրերը համակարգել է հենց նա։
4) Վկա, ՀՀ ոստիկանության նախկին պետ *************************** ռեֆերենտ ***************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ****************************** զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնը՝ հավելելով, որ նրան ժամանակ առ ժամանակ տեսել է ՀՀ ոստիկանության պետի աշխատասենյակ մուտք գործելիս։
5) Վկա, ՀՀ ոստիկանության նախկին պետ *************************** ռեֆերենտ *********************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ****************** կինը՝ *************************** հանդիսացել է ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտը, որին արտաքնապես չի ճանաչել, հետևաբար չի կարող ասել՝ նրան աշխատանքի վայրում հանդիպել է, թե՝ ոչ։
6) Վկա, ՀՀ ոստիկանության կոմունալ ծախսերի բաժնի նախկին պետ ********************************* դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ *************************** հաճախ հանդիպել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում, ինչպես նաև վարչական շենքում։ ************ ******************** տեսել է նաև ոստիկանության վարչական շենքի 4-րդ հարկում, ինչպես նաև մշակույթի կենտրոնի մեծ ամֆիթատրոնի կողքին գտնվող աշխատասենյակում։ Տեղյակ է նաև, որ ************************ ծառայել է ՀՀ ՊՆ ********** զորամասում, որտեղ նրան տեսել է ՌՈ այցելած հյուրերի հետ։
7) Վկա, ՀՀ ոստիկանության արարողակարգի բաժնի պետի նախկին տեղակալ ****************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ************************** հաճախակի հանդիպել է ՀՀ ոստիկանության արարողակարգի բաժնի կողմից կազմակերպված, ինչպես նաև օտարերկրյա պատվիրակությունների ընդունելության առթիվ կազմակերպված մշակութային միջոցառումների ժամանակ՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե նա ինչ գործառույթ է իրականացրել ՀՀ ոստիկանությունում։
8) Վկա, ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի նախկին աշխատակից ******************************* դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ մշակույթի կենտրոնում աշխատելու ժամանակահատվածում մի քանի անգամ հանդիպել է ՀՀ ոստիկանության նախկին պետ ************************** կնոջը՝ ************, սակայն տեղյակ չէ, թե նա ինչով է այնտեղ զբաղվել։
9) Վկա, ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի նախկին աշխատակից *********************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ **************** կնոջը՝ *****************, հաճախ հանդիպել է մշակույթի կենտրոնում։ Նկատել է, որ համերգների կամ տոնական միջոցառումների կազմակերպչական հարցերով *********** համապատասխան հանձնարարություններ է տվել ************, ինչից տպավորություն է ունեցել, որ նա հանդիսացել է ****************** ղեկավարը։
10) Վկա, ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոնի նախկին աշխատակից ******************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ մշակույթի կենտրոնում մեկ անգամ հանդիպել է ՀՀ ոստիկանության նախկին պետ *********************** կնոջը՝ հավելելով, որ տեղյակ չէ, թե նա որտեղ է աշխատել։
11) Վկա, ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի աշխատակից ****** ******************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2011-2018թթ. ընկած ժամանակահատվածում մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումների գեղարվեստական ղեկավարը հանդիսացել է ******************************* կինը՝ **********************՝ հավելելով, որ վերջինս, գրեթե, յուրաքանչյուր օր այցելելով մշակույթի կենտրոն, տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։
12) Վկա, ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի նախկին աշխատակից **************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ մշակույթի կենտրոնի բոլոր միջոցառումների նախագծերը հաստատվել են *************** կողմից, ինչի մասին լսել է խոսակցություններից։
13) Վկա, ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի նախկին աշխատակից *********************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ************************* կինը աշխատել է մշակույթի կենտրոնում՝ որպես նախարարի մշակույթի գծով ներկայացուցիչ, ինչի մասին իրեն հայտնել է *************։
14) Վկա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ԶԻԼ բաժանմունքի նախկին պետ ******************************* դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ***************************** ժամանակ առ ժամանակ տեսել է Ռազմական ոստիկանության վարչության տարածքում։
15) Վկա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ԶԻԼ բաժնի նախկին ծառայող ************************************ դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ԶԻԼ բաժնում ծառայելու ժամանակահատվածում լսել է ********** **************** մասին՝ հավելելով, որ հնարավոր է նա հրամանագրված է եղել ԶԻԼ բաժնում, սակայն գործուղված է եղել այլ ստորաբաժանում։
16) Վկա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «ԶԻԼ» բաժնի նախկին ծառայող ******************************* դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ *************************** հաճախակի հանդիպել է ռազմական ոստիկանության վարչական շենքում։
17) Վկա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ոստիկանության նախկին պետ *********************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ իր կինը թե՛ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում և թե՛ ՀՀ ոստիկանությունում աշխատել է ու բարեխղճորեն կատարել իր պարտականությունները։ Նշել է նաև, որ խնդրո առարկա ավտոմեքենաները ձեռք են բերվել իր համար՝ հավելելով, որ ինքն ու Ա.Հակոբյանը չեն գտնվել այնպիսի փոխհարաբերությունների մեջ, որը թույլ կտար Արշակ Հակոբյանին տեղեկացված լինել՝ իր կամ կնոջ ֆինանսական վիճակի, իր ընտանիքին պատկանող ֆինանսական միջոցների ծագման աղբյուրի մասին։ Հավելել է նաև, որ ավտոմեքենաների ձեռքբերման համար նախատեսված գումարն Արշակ Հակոբյանին տրամադրելիս՝ նրան այդ գումարի ծագման մասին ոչինչ չի հայտնել, ավելին՝ նման պարտականություն, ի պաշտոնե, ոչ թե ինքն է ունեցել Արշակ Հակոբյանի նկատմամբ, այլ հակառակը։
18) Վկա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «ԶԻԼ» բաժնի նախկին ծառայող ***************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ *********************** տվյալներով անձի չի ճանաչել և ծառայության վայրում նրան չի հանդիպել՝ հավելելով, որ, միգուցե, նա ծառայել է ռազմական ոստիկանությունում, պարզապես ինքը տեղյակ չէ այդ մասին։
19) Վկա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «ԶԻԼ» բաժնի պետի նախկին տեղակալ ******************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ******************* անունով մի կին ծառայել է Ռազմական ոստիկանությունում, որին, սակայն, ինքը չի տեսել և չի ճանաչել. հավանաբար հիշյալ կինը, հրամանագրված լինելով «ԶԻԼ» բաժնում, գործուղված է եղել այլ ստորաբաժանում։
20) Վկա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «ԶԻԼ» բաժնի նախկին ծառայող *************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ******************************* կնոջը՝ ******************* «ԶԻԼ» բաժնում ծառայելիս չի տեսել։
21) Վկա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «ԶԻԼ» բաժնի նախկին ծառայող *********************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ************************** փաստացի չի ծառայել ռազմական ոստիկանությունում՝ հակառակ դեպքում ինքը չէր կարող նրան չճանաչել՝ հաշվի առնելով իր երկարամյա ծառայությունը ռազմական ոստիկանության համակարգում։
22) Վկա, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «ԶԻԼ» բաժնի նախկին ծառայող **************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ ************************** ընտանիքի անդամներից որևէ մեկին չի ճանաչել, երբևէ չի լսել նաև նրա կնոջ կողմից ռազմական ոստիկանությունում ծառայելու մասին, թեպետ, աշխատավարձի մատյանում լրացված են եղել նրա տվյալները, ինչը նկատել է աշխատավարձ ստանալիս։
23) Վկա ******************************* դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ տարիներ առաջ ձեռք է բերել ՀՀ ոստիկանության նախկին պետ *********************************** պատկանող «******************» մակնիշի ավտոմեքենան։
24) Վկա, *********************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2019 թվականին **** անունով մի տղայից ****** ԱՄՆ դոլարով ձեռք է բերել 2014 թվականի արտադրության, սպիտակ գույնի [«************»] մակնիշի ավտոմեքենան։
25) Վկաներ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «ԶԻԼ» բաժնի պետի նախկին տեղակալ *********************************** և նույն բաժնի նախկին ծառայող ******************************* ցուցմունքները որևէ տվյալ չեն պարունակել գործով պարզման ենթակա հանգամանքների վերաբերյալ։
Ինչպես դժվար չէ նկատել, դատալսումների ընթացքում հարցաքննված վկաները հակասական տվյալներ են հայտնել ********************************* (***************) կողմից՝ նախ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ծառայելու, այնուհետև ՀՀ ոստիկանությունում աշխատելու վերաբերյալ։ Մասնավորապես՝ նրանց մի մասը կտրականապես հերքել է նախաքննության մարմնի առաջ քաշած այն վարկածը, ըստ որի՝ *****************************************************, հրամանագրված լինելով որպես ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զորամասն ինքնակամ լքածների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետ, ապա նույն բաժնի ավագ սպա, այնուհետև ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, փաստացի չի կատարել իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները։
Հարցաքննված մյուս վկաները հաստատապես պնդել են, որ *************** ***************************** ժամանակ առ ժամանակ հանդիպել են համապատասխանաբար ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կամ ՀՀ ոստիկանությունում, սակայն տեղյակ չեն եղել, թե նա ինչ գործառույթ է իրականացրել հիշյալ գերատեսչություններում։ Իսկ առանձին խումբ վկաներ հերքել են ******************************************* կողմից երբևէ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ծառայելու հանգամանքը։
Ինչ վերաբերում է փաստաթղթային ապացույցներին, ապա դատալսումների ընթացքում դրանց հետազոտմամբ փաստվել է, որ վերաբերելի ժամանակահատվածում ***************************** զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, իսկ ******************************* ****************** զբաղեցրել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զորամասն ինքնակամ լքածների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետի, ապա նույն բաժնի ավագ սպայի, այնուհետև ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնները՝ ստանալով 17.275.721 և 19.422.319 ՀՀ դրամ աշխատավարձ։
Փաստաթղթային ապացույցներից հետևում է նաև, որ մեղադրյալ Ա.Հակոբյանը «**********************» ՍՊ ընկերությունից 2013 թվականին՝ 71.566.000 ՀՀ դրամով և 2014 թվականին՝ 80.200.000 ՀՀ դրամով ձեռք է բերել երկու տրանսպորտային միջոցներ։
Վերոգրյալ պայմաններում Դատարանը գտնում է, որ հնարավոր չէ միանշանակ հետևության հանգել ***************************************** ********************** կողմից իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու հանգամանքը դատալսումների արդյունքով հիմնավորվելու վերաբերյալ։
Այդուհանդերձ, անգամ նշված փաստը հաստատված համարելու պարագայում Դատարանը հարկ է համարում արձանագրել այն կարևոր հանգամանքը, որ դատալսումների ընթացքում որևէ տվյալ ձեռք չի բերվել առ այն, որ մեղադրյալ Ա.Հակոբյանը տեղեկացված է եղել՝ խնդրո առարկա տրասնպորտային միջոցների ձեռքբերման համար նախատեսված դրամական միջոցների հանցավոր ծագում ունենալու մասին։ Ընդհակառակը, հիմնական դատալսումների ընթացքում հարցաքննված վկա ************************************* ցուցմունքով, իսպառ, հերքվել է՝ վերջինիս գույքերի և օրինական եկամուտների մասին՝ մեղադրյալ Ա.Հակոբյանի հնարավոր տեղեկացված լինելու վարկածը։
Հատկանշական է, որ նման տվյալ ձեռք չի բերվել նաև մինչդատական վարույթի ընթացքում, իսկ հակառակի մասին վարույթն իրականացրած մարմնի պնդումը՝ բացառապես հիմնված է՝ Ա.Հակոբյանի կողմից 1990-ական թվականներից մինչև 2018 թվականը *************************************** ենթակայությամբ ծառայելու փաստի վրա (ըստ այդմ, վարույթն իրականացրած մարմնի գնահատմամբ, Ա.Հակոբյանը չէր կարող տեղեկացված չլինել ************ ************************** գույքերի և օրինական եկամուտների մասին), ինչը չփարատված կասկածներն ի վնաս մեղադրյալի օգտագործելու օրինակ է, հետևաբար Դատարանի համար ընդունելի համարվել չի կարող։
Ավելին՝ խնդրո առարկա տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար նախատեսված դրամական միջոցների հանցավոր ծագում ունենալու հանգամանքը Դատարանի կողմից հաստատված համարելու պարագայում անգամ, հնարավոր չէ անտեսել դատալսումների արդյունքով պարզված այն իրողությունը, որ տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել **************************** անձնական օգտագործման համար (առնվազն այդ մասին են վկայում *********** ***************************************************** ցուցմունքները), որպիսի փաստը, ինքնին, բացառում է հանցավոր ծագում ունեցող գույքը «լվանալուն» ուղղված դիտավորությունը և ըստ այդմ՝ փողերի լվացման հանցակազմի առկայությունը՝ հիմք ընդունելով ********************** գործով ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը։
Վերոգրյալով հանդերձ Դատարանը խնդրահարույց է համարում նաև Ա.Հակոբյանի մեղադրանքի հետ փոխկապակցված ******************** ****************************************************************** վերաբերյալ գործերը սույն գործից անջատ քննվելու հանգամանքը։ Մասնավորապես՝ հիշյալ գործերը միմյանցից անջատ քննվելու արդյունքում հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ Ա.Հակոբյանի վերաբերյալ քննվող սույն գործով Դատարանը հաստատված համարի ***************************************************** կողմից իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու, սակայն այդ պայմաններում դրամական բավարարում ստանալու հանգամանքը, մինչդեռ ******************************************************** վերաբերյալ քննվող բուն գործով դատարանի մեկ այլ կազմ ճանաչի նույն հանցանքի կատարման մեջ մեղադրյալի անմեղությունը և նրան արդարացնի։ Հետևաբար, իրավական նման խառնաշփոթից խուսափելու համար անհրաժեշտ էր, որպեսզի նախաքննության մարմնի կողմից նույն վարույթից չանջատվեր երեք առանձին գործ՝ Ա.Հակոբյանի, ********************************************** ************************* վերաբերյալ, և որպես այդ ամենի հետևանք՝ հիշյալ անձանց վերաբերյալ քրեական գործերը չքննվեին դատարանի տարբեր կազմերով։
Դատարանը հարկ է համարում նաև անդրադառնալ սույն դրվագով Ա.Հակոբյանին ներկայացված մեղադրանքի անորոշությանը։ Մասնավորապես՝ Ա.Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման համաձայն՝ ************************************ տնօրինել է՝ 2000-2018 թվականների ընթացքում իր կատարած հանցանքների՝ իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքի՝ վատնման եղանակով հափշտակության և պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում ստացված (իր և իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնված կնոջ՝ ******** ********************************** գույքային ֆոնդ ներառված) առանձնապես խոշոր չափերով գումարը, որի մի մասի ծագումը թաքցնելու հարցում աջակցելու համար 2013 և 2014 թվականներին դիմել է իր անվտանգության ծառայության ղեկավար Ա.Հակոբյանին՝ հանձնարարելով նրան «**********************» ՍՊ ընկերությունից գնել տրանսպորտային միջոցներ և դրանք հաշվառել նրա անվամբ՝ թաքցնելու համար տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը։
Արդյունքում, Ա.Հակոբյանը 2013 թվականին՝ 71.566.000 ՀՀ դրամով, իսկ 2014 թվականին՝ 80.200.000 ՀՀ դրամով «*********************» ՍՊ ընկերությունից ձեռք է բերել «Mercedes-Benz» մակնիշի երկու տրանսպորտային միջոցներ և դրանք հաշվառել իր անվամբ՝ այդ կերպ ******************************************* հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում թաքցնելով և խեղաթյուրելով ************************************* հանցավոր գործունեության արդյունքում ստացված՝ առանձնապես խոշոր չափերով՝ 151.756.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գույքը։
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ նախաքննության մարմնի գնահատմամբ, տասնամյակ տևած պաշտոնավարման ընթացքում ********* *****************************************, փաստորեն, որևէ կերպ չի տնօրինել ստացած դրամական միջոցները և 2013-2014թթ. դրանք ամբողջությամբ փոխանցել է ամուսնուն, ինչը, առնվազն, չի տեղավորվում իրավական ողջամտության սահմաններում, Դատարանը հարկ է համարում նկատել, որ Ա.Հակոբյանին մեղսագրված՝ ենթադրյալ փողերի լվացումն ավարտվել է 2014 թվականի հունվարի 10-ին, երբ «************************» ՍՊ ընկերությունից 80.200.000 ՀՀ դրամով նա ձեռք է բերել «Mercedes-Benz S» մակնիշի ավտոմեքենան, որպիսի պայմաններում Դատարանի համար, առնվազն, անհասկանալի է, թե ինչպես կարող է 2014 թվականի հունվարի 10-ից հետո ***************************************** կողմից առերևույթ կատարված հանցանքների արդյունքում ստացված գումարը դիտարկվել՝ որպես «լվացված» հանցավոր ծագում ունեցող գույք։
Այս համատեքստում ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ա.Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշմամբ որևէ կերպ չի հստակեցվել՝ մինչև 2014 թվականի հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածը *********************************** ծավալած ենթադրյալ հանցավոր գործունեության արդյունքում ստացված՝ հանցավոր ծագում ունեցող գույքի (դրամական միջոցների) չափը։
Վերոգրյալի հետ մեկտեղ Դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ մեղադրանքի կողմը չի ներկայացրել որևէ փաստական տվյալ, որը կվկայեր ************************************ կողմից 2000-2018 թվականների ընթացքում առերևույթ հանցանքներ (առանձնապես խոշոր չափերով գույքի՝ վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական դիրքի չարաշահում) կատարելու և դրանց արդյունքում՝ առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 115.057.960 ՀՀ դրամ (151.756.000-36.698.040 (19.422.319+17.275.721=36.698.040)=115.057.960) ստանալու մասին (նման տվյալներ հիշատակված չեն նաև մեղադրական եզրակացությամբ). սույն դրվագին առնչվող մեղադրանքի կողմի ներկայացրած ապացույցները վերաբերել են՝ բացառապես ********************************* **************** կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ծառայության կամ ՀՀ ոստիկանությունում աշխատանքի ներկայանալ/չներկայանալու հանգամանքին։
Այսպիսով, վերոգրյալ փաստական հանգամանքների և իրավական վերլուծությունների հաշվառմամբ՝ Դատարանը, հետազոտված ապացույցների համակցությունը վերլուծելով և գնահատելով ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների լույսի ներքո, դրանք համադրելով մեղադրանքի ձևակերպման, գործով հավաքված ապացույցների և Դատարանի մոտ դրանց հիման վրա ձևավորված ներքին համոզմունքի հետ, գտնում է, որ հնարավոր չէ հանգել հիմնավոր հետևության առ այն, որ սույն դրվագով Ա.Հակոբյանին ներկայացված մեղադրանքում նրա մեղավորությունն ապացուցված է, քանի որ տվյալ դեպքում՝ առնվազն սուբյեկտիվ կողմի բացակայության պայմաններում մեղադրյալի արարքում հանցակազմը բացակայում է։
Այլ կերպ, վերոնշյալ ապացույցների համակցությունը չի հաղթահարում Ա.Հակոբյանի անմեղության կանխավարկածը և հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան համոզվածություն չի ձևավորում նրա մեղավորության վերաբերյալ:
Վերոգրյալ պայմաններում Դատարանը, հիմնվելով պատշաճ դատավարական ընթացակարգի շրջանակներում հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցների վրա, մեղադրյալ Ա.Հակոբյանի մեղավորության մաuին չփարատվող բոլոր կաuկածները նրա oգտին մեկնաբանելով և անդրադառնալով սույն դրվագով ներկայացված մեղադրանքի հիմնավորվածության հարցին, գալիս է այն եզրահանգման, որ ապացուցված չէ Ա.Հակոբյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը:
Դատարանի առջև բարձրացված իրավական երկրորդ հարցը հետևյալն է. ապացուցված է արդյոք մեղադրյալ Ա.Հակոբյանի մեղավորությունը՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ (օրենքով սահմանված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը մասնակցելու, ինչպես նաև կոռուպցիոն այլ գործունեության արդյունքում ստացած գումարներով անշարժ գույքեր ձեռք բերելու դրվագ).
Մեջբերված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանն արձանագրում է, որ սույն դրվագով Ա.Հակոբյանին ներկայացված մեղադրանքի համաձայն՝ վերջինս, ձեռք բերելով «**************************» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ նաև Ընկերություն) և այն իրավաբանորեն հաշվառելով կնոջ՝ *********************** ************* և անչափահաս որդու՝ ************************* անվամբ, նրանց միջոցով փաստացի մասնակցել է Ընկերության կառավարմանը, որի արդյունքում ստացել է 104.234.993 ՀՀ դրամի եկամուտ (մինչև 2014թ. ստացել է 53.785.374 ՀՀ դրամի եկամուտ):
Հիշյալ գործունեության արդյունքում ստացված, ինչպես նաև քրեական վարույթով դեռևս չպարզված այլ ենթադրյալ անօրինական գործունեության արդյունքում ստացված գումարների իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով՝ Ա.Հակոբյանը ձեռք է բերել տարբեր անշարժ և շարժական գույքեր, որոնք ձևական գործարքներով գրանցել է այլ անձանց անվամբ՝ այդ կերպ լվանալով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 351.497.422 ՀՀ դրամը և 75.000.000 ՀՀ դրամ արժեքով անշարժ գույքը։
Ինչպես հետևում է Ա.Հակոբյանին ներկայացված մեղադրանքից, վարույթն իրականացրած մարմնի գնահատմամբ, 53.785.374 ՀՀ դրամ գումարը գոյացել է մեղադրյալի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու արդյունքում, այսինքն՝ ունի հանցավոր ծագում։
Դատարանը հարկ է համարում նկատել, որ հսկող դատախազի՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման համաձայն՝ Ա.Հակոբյանի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու մասին են վկայել մեղադրյալի կնոջ՝ ******************************՝ «նախկինում որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն [իրականացրած չլինելու]» և որդու՝ ******** *********************** «անչափահաս լինելու» հանգամանքները, ինչպես նաև «**************» ՍՊ ընկերության «գործունեության բնույթը»։
Այս համատեքստում Դատարանը՝ նախ և առաջ հարկ է համարում արձանագրել, որ «******************» ՍՊ ընկերությունը, ինչպես պարզվել է դատալսումների ընթացքում, փաստացի տրամադրված է եղել վարձակալությամբ, որպիսի պայմաններում սեփականատիրոջ կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հմտություններ չունենալու փաստը չի կարող որևէ նշանակություն ունենալ։
Դրանով հանդերձ, Դատարանը ուշագրավ է համարում այն հանգամանքը, որ նախքան «*****************» ՍՊ ընկերությունը ձեռք բերելը, Ա.Հակոբյանը, իր հերթին, որևէ բնագավառում երբևէ ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացրել (հակառակի մասին վկայող որևէ տվյալ Դատարանին չի ներկայացվել)։
Այլ կերպ, ************************** կողմից հիշյալ ընկերության կառավարմանը մասնակցելու հանգամանքը բացառող փաստարկը հավասարապես վերաբերելի է նաև Ա.Հակոբյանին։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ Ա.Հակոբյանը մասնակցել է «***************» ՍՊ ընկերության բաժնեմասերի առուվաճառքի գործարքին, ինչպես նաև մասնակիցների ընդհանուր ժողովին, որոնց հաշվառմամբ վարույթի հանրային մասնակիցները փորձել են հիմնավորել Ա.Հակոբյանի կողմից հիշյալ ընկերության կառավարմանը մասնակցելու փաստը, ապա ինչպես հետևում է պաշտպանության կողմի ներկայացրած և դատալսումների ընթացքում հետազոտված՝ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի՝ 2023 թվականի դեկտեմբերի 4-ի *************** թվակիր գրությունից, այդ գործընթացներին Ա.Հակոբյանի մասնակցությունը կրել է պարտադիր բնույթ՝ հաշվի առնելով օրենսդրական համապատասխան կարգավորումները։
Վերոգրյալի հետ մեկտեղ, Ա.Հակոբյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու վերաբերյալ՝ հսկող դատախազի պնդումն ընդունելի համարելու պարագայում, անգամ, հարկ է նկատել, որ դատալսումների ընթացքում որևէ տվյալ ձեռք չի բերվել առ այն, որ մեղադրյալ ******************** արտոնություններ և առավելություններ է տրամադրել «*********************» ՍՊ ընկերությանը կամ այլ ձևով հովանավորել է այդ կազմակերպությանը, մինչդեռ, ինչպես բխում է Ա.Հակոբյանին մեղսագրված փողերի լվացմանը նախորդած (պրեդիկատ) հանցանքի դիսպոզիցիայից, օրենքով սահմանված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը մասնակցելը, ինքնին, քրեորեն պատժելի արարք չէ, եթե այն կապված չէ այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ։
Մասնավորապես, ինչպես հետևում է դատալսումների ընթացքում հարցաքննված վկաների ցուցմունքներից, մեղադրյալ Ա.Հակոբյանը ոչ միայն որևէ արտոնություն և առավելություն չի տրամադրել կամ այլ ձևով չի հովանավորել «******************» ՍՊ ընկերությանը, այլ նաև որևէ կերպ չի մասնակցել նշված ընկերության կառավարմանը։
Այսպես.
- Վկա, «************************» ՍՊ ընկերության տնօրեն ***************** ****************** ցուցմունք է տվել այն մասին, որ Ընկերությունը պատկանել է ********************************************՝ հավելելով, որ Ա.Հակոբյանը որևէ կերպ չի միջամտել «*********************» ՍՊ ընկերության գործունեությանը, այլ, որպես հաճախորդ, ժամանակ առ ժամանակ այցելել է բենզալցակայան։
- Վկա, Երևան քաղաքի ************** պողոտայում գտնվող բենզալցակայանի աշխատակից ************************ ցուցմունք է տվել այն մասին, որ Արշակ Հակոբյանին հանդիպել է այն ժամանակ, երբ նա հիշյալ բենզալցակայանում ավտոմեքենան է լիցքավորել կամ լվացել, որի ընթացքում որևէ մեկին հրահանգներ չի տվել և դիտողություն չի արել. իրեն և մյուս աշխատակցին հրահանգներ տվել են միայն ********* ընկերության սեփականատերերը։
- Վկա ************************* ցուցմունք է տվել այն մասին, որ Երևան քաղաքի ********************* պողոտայում գտնվող բենզալցակայանը պատկանել է Արշակ Հակոբյանի կնոջն ու որդուն և մշտապես տրամադրված է եղել վարձակալությամբ, իսկ դրա կառավարման հետ Արշակ Հակոբյանն առնչություն չի ունեցել։
- Վկա ************************** ցուցմունք է տվել այն մասին, որ Երևան քաղաքի ****************** պողոտայում գտնվող բենզալցակայանը մշտապես տրամադրված է եղել վարձակալությամբ, և դրա կառավարման հետ Արշակ Հակոբյանն առնչություն չի ունեցել։
Ի դեպ, ուշագրավ է այն փաստը, որ մեղադրյալ Ա.Հակոբյանի կողմից «*******************» ՍՊ ընկերությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել նաև նախաքննության ընթացքում՝ ի հակառակ նախաքննության մարմնի գործադրած ջանքերի։
Անդրադառնալով նաև ********************************************** արդյունաբերական թաղամասի ********* հասցեում գտնվող անշարժ գույքի ձեռքբերման համար վճարված՝ 75.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև մյուս գույքերի ձեռքբերման համար վճարված՝ 297.712.048 (351.497.422-53.785.374=297.712.048) ՀՀ դրամ գումարներին, Դատարանն արձանագրում է, որ դրանց հանցավոր ծագում ունենալու վերաբերյալ որևէ տվյալ՝ Ա.Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին հսկող դատախազի որոշումը չի պարունակում։
Ավելին՝ Ա.Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումը և սույն գործով կազմված մեղադրական եզրակացությունն ուղղակի դրույթ են պարունակում առ այն, որ նախաքննությամբ հնարավոր չի եղել պարզել մեղադրյալի իրականացրած այն անօրինական գործունեության հանգամանքները, որի արդյունքում ստացվել են «կեղտոտ» դրամական միջոցները, որոնց իրական բնույթն ու հանցավոր ծագումը թաքցնելու ու խեղաթյուրելու նպատակով էլ ձեռք են բերվել խնդրո առարկա անշարժ գույքերը։
Այլ խոսքով, նախաքննության մարմինը չի պարզել, թե ՀՀ քրեական նախկին օրենսգրքի որ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման արդյունքում են ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել՝ խնդրո առարկա անշարժ գույքերի ձեռքբերման համար վճարված դրամական միջոցները, ինչի մասին հսկող դատախազը և վարույթն իրականացրած քննիչն ուղղակիորեն նշել են՝ համապատասխանաբար հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման և մեղադրական եզրակացության մեջ, որպիսի հանգամանքը, ինքնին, բացառում է հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման հանցակազմի գոյությունը։
Վերոգրյալի համատեքստում Դատարանը հարկ է համարում նաև նկատել, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ «լվանալ» հնարավոր է միայն հանցանքի կատարման արդյունքում ստացված «կեղտոտ» դրամական միջոցները, մինչդեռ Ա.Հակոբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումից հնարավոր չէ միանշանակ հետևություն անել առ այն, որ 297.712.048 ՀՀ դրամը և 75.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքի ձեռքբերման համար վճարված դրամական միջոցները ստացվել են հանցանքի կատարման արդյունքում, քանզի որպես «այլ անօրինական գործունեություն» կարող են դիտարկվել նաև անօրինական քաղաքացիաիրավական տարբեր գործարքները, որոնց արդյունքում նույնպես հնարավոր է առաջանան կամ ստացվեն դրամական միջոցներ։ Մինչդեռ, աներկբա է, որ օրենսդրության խախտմամբ իրականացված քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված դրամական միջոցներով անշարժ գույքերի ձեռքբերման դեպքում խոսք լինել չի կարող փողերի լվացման հանցակազմի առկայության մասին։
Նշվածի հետ մեկտեղ Դատարանն արձանագրում է, որ դատալսումների արդյունքով ձեռք են բերվել այնպիսի տվյալներ, որոնք վկայում են՝ խնդրո առարկա անշարժ գույքերի ձեռքբերման գործընթացներին մեղադրյալ Ա.Հակոբյանի առնչություն չունենալու մասին։
Այսպես.
1) Վկա, Երևան քաղաքի ***************** հասցեում գտնվող սրճարանի նախկին սեփականատեր ************************* դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ սրճարանն ինքը վաճառել է ********* անունով մի անձի, որն այն գնել է հարսին նվիրաբերելու նպատակով, իսկ Ա.Հակոբյանը որևէ առնչություն և մասնակցություն չի ունեցել՝ հիշյալ սրճարանի ձեռքբերման գործընթացին։
2) Վկա *********************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ տարիներ առաջ սեփական միջոցներով գնել է՝ ************************** հասցեում գտնվող սրճարանը և այն նվիրել որդու կնոջը՝ **********************, իսկ Ա.Հակոբյանը որևէ առնչություն չի ունեցել այդ գույքի ձեռքբերման գործընթացին։
3) Վկա, ************************************ քրոջ որդին՝ ****************** ****************** ցուցմունք է տվել այն մասին, որ քեռու հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան հարցադրում է կատարել սրճարանի նոր սեփականատիրոջ վերաբերյալ և քեռին պնդելով, որ սրճարանի նոր սեփականատերը չի հանդիսանում Ա.Հակոբյանը, պահանջել է չխառնվել այդ հարցերին։
4) Վկա ************************************* ցուցմունք է տվել այն մասին, որ 2010 կամ 2011 թվականին սեփական միջոցներով գնել է ********* քաղաքում գտնվող ամառանոցը, որը հետագայում նվիրել է ընկերոջ որդուն՝ ***** *****************։
5) Վկա ***************************** ցուցմունք է տվել այն մասին, որ 2010-2012թթ. ընկած ժամանակահատվածում իր ընկերոջ՝ ********************** խնդրանքով նրա համար *********** քաղաքի մոտակայքում գնել է ամառանոց, որի գնման համար նախատեսված գումարն ուղարկել է ***********։
6) Վկա *********************************** ցուցմունք է տվել այն մասին, որ նախկինում հորը պատկանած՝ ***************************************** արդյունաբերական թաղամասի ***** հասցեում գտնվող ամառանոցը գնել է մի ֆրանսահայ, ինչի մասին ինքը տեղեկացել է հիշյալ ամառանոց այցելություններից մեկի ժամանակ։
7) Վկա ************************** ցուցմունք է տվել այն մասին, որ իրեն պատկանող շինարարական ընկերության կողմից կառուցված՝ Հանրապետության ********* հասցեներում գտնվող անշարժ գույքի առուվաճառքի գործընթացին Արշակ Հակոբյանն առնչություն չի ունեցել։
Անդրադառնալով նաև դատալսումների ընթացքում հարցաքննված հիշյալ վկաների ցուցմունքների արժանահավատությանը՝ Դատարանը գտնում է, որ դրանք անարժանահավատ գնահատելու որևէ պատճառ առկա չէ։
Մասնավորապես՝ դատալսումների ընթացքում պարզվել է, որ ********** ***************** մշտապես բնակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ազգակցական որևէ կապի մեջ չի գտնվել Ա.Հակոբյանի հետ և նրանից չի ունեցել որևէ կախվածություն (հակառակի մասին վկայող տվյալներ գործի նյութերում առկա չեն), ուստի առերևույթ շահագրգռվածություն չի ունեցել իրականությունը խեղաթյուրելու և այդ կերպ Ա.Հակոբյանին հաճոյանալու կամ օգտակար լինելու հարցում։
Նշվածի հետ մեկտեղ, Դատարանի գնահատմամբ, որպես անարժանահավատ չի կարող գնահատվել նաև ****************************** ցուցմունքը, որը չի հակասում ****************************** ցուցմունքին։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ վկա ********************************* մշտապես զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ նրան սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև նրա կողմից օտարված անշարժ գույքերի թվաքանակը՝ ****************************** բարեկեցիկ ֆինանսական վիճակի մասին վկայող անառարկելի փաստական տվյալ է։
Ինչ վերաբերում է ************************ կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամտի (այդ թվում՝ ձկնաբուծարանի առուծախի պայմանագրի գնի) և ***************************** փողոցի *********************** հասցեում գտնվող սրճարանի ձեռքբերման գնի միջև առկա էական անհամապատասխանությանը, ապա Դատարանը չի կարող հաշվի չառնել՝ վկա **************************** ցուցմունքին համահունչ վկա ****** ************************* ցուցմունքը, որն անարժանահավատ գնահատելու որևէ պատճառ Դատարանը չունի։
Նույն պայմաններում, Դատարանը որևէ պատճառ չունի անարժանահավատ գնահատելու նաև ************************************ ցուցմունքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս կողմից հայտնած տվյալներն իրենց հաստատումն են գտել՝ գործի ելքով առերևույթ չշահագրգռված վկա ***************** *************** ցուցմունքում։
Այս համատեքստում ոչ պակաս էական է նաև այն հանգամանքը, որ վկա *********************** մանրամասնորեն նկարագրել է խնդրո առարկա ամառանոցի տեսքը՝ նշելով նաև դրա սենյակների տեղակայումը, որպիսի մանրամասնություններին ողջամտորեն կարող էր տիրապետել միայն գույքն անմիջականորեն օգտագործած անձը, իսկ այն հանգամանքը, որ Ա.Հակոբյանը և ********************************* հանդիսացել են ընկերներ՝ հիշյալ վկայի ցուցմունքն անարժանահավատ գնահատելու բավարար փաստարկ չէ։
Անդրադառնալով նաև Ա.Հակոբյանի կնոջ ծնողների ցուցմունքների արժանահավատությանը՝ Դատարանը չի կարող անտեսել այն հանգամանքը, որ նրանց կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված եկամուտներն ակնհայտորեն չեն բավականացրել՝ ************ ******************************** փողոցներում գտնվող՝ խնդրո առարկա գույքերի ձեռքբերման համար, այդուհանդերձ, Դատարանը չի կարող հաշվի չառնել, որ անշարժ գույքի տեսքով թանկարժեք նվեր՝ ամուսիններ ********************** ********************************************, փաստորեն, մատուցել են նաև իրենց մյուս դստերը՝ *************************************։ Մասնավորապես՝ սույն դատալսումների ընթացքում պարզվել է, որ ************************************ շենքի ****** տարածքը սեփականության իրավունքով պատկանել է մեղադրյալ Ա.Հակոբյանի կնոջ քրոջը՝ **********************************, որը վերջինիս ծնողների ցուցմունքների համաձայն՝ գնվել է նրանց տրամադրած դրամական միջոցներով։
Վերոգրյալով հանդերձ Դատարանը չի կարող անտեսել այն կարևոր հանգամանքը, որ մեղադրյալ Ա.Հակոբյանի արարքում փողերի լվացման հանցակազմի բացակայության փաստը՝ մինչդատական վարույթի ընթացքում արձանագրվել է նաև հսկող դատախազների կողմից։
Մասնավորապես՝ 2022 թվականի մայիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ա.Մուրադյանի և դատախազ Ա.Գևորգյանի կողմից որոշում է կայացվել Ա.Հակոբյանի վերաբերյալ 2022 թվականի մայիսի 5-ին կազմված մեղադրական եզրակացությունը չհաստատելու և լրացուցիչ քննություն կատարելու համար ցուցումներով գործը քննիչին վերադարձնելու մասին։ Հիշյալ որոշմամբ, մասնավորապես, դատախազներ Ա.Մուրադյանը և Ա.Գևորգյանն արձանագրել են, որ. «Արշակ Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրյալ ներգրավելու մասին որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը արձանագրել է վերջինիս և նրա հետ փոխկապակցված անձանց օրինական եկամուտները, այնուհետև թվարկել է Ա.Հակոբյանի կողմից ձեռք բերված գույքերը և արձանագրել, որ դրանք ակնհայտորեն գերազանցում են նրանց օրինական եկամուտները: Որից հետո վարույթն իրականացնող մարմինը նախորդող հանցավոր գործունեության կապակցությամբ տալով ընդհանրական բնույթի ձևակերպումներ (պաշտոնավարման ընթացքում իր ներգրավվածությամբ տեղի ունեցած առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, հովանավորչություն, կոռուպցիոն հանցավոր այլ գործունեություն), եզրահանգել է, որ Արշակ Հակոբյանի վերոհիշյալ եկամուտներն ունեն հանցավոր ծագում, մինչդեռ քրեական գործի նախաքննությամբ ձեռք չեն բերվել փաստական տվյալներ այն մասին, որ օրինական եկամուտները գերազանցող գույքը ձեռք է բերվել հանցավոր գործունեությամբ զբաղվելու արդյունքում:
Միաժամանակ, պետք է փաստել նաև, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Արշակ Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումից հետևում է, որ վերջինս 2013-2014 թվականների ընթացքում ՀՀ ոստիկանության պետ *********** ********************* հետ խմբի կազմում նախնական համաձայնությամբ օրինականացրել է վերջինիս կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված՝ առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներով գնված 2 շարժական գույքեր՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ, մինչդեռ քրեական գործի նախաքննությամբ ձեռք չեն բերվել տվյալներ հիշյալ ավտոմեքենաները գնելու համար նախատեսված միջոցները ************************** կողմից հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու, ինչպես նաև դրա վերաբերյալ Ա.Հակոբյանի տեղեկացվածության և դրանով պայմանավորված ձեռք բերված տրանսպորտային միջոցները վերջինիս կողմից իր անվամբ հաշվառելով դրանց ձեռք բերման համար վճարվելիք դրամական միջոցների հանցավոր ծագումը, իրավունքները և իրական պատկանելիությունը թաքցնելու վերաբերյալ։»։
Ընդ որում, հսկող դատախազների նշված դիրքորոշումն ընդունելի չի եղել վարույթն իրականացրած քննիչի համար և վերջինիս կողմից առարկություն է ներկայացվել դատախազներ Ա.Մուրադյանի ու Ա.Գևորգյանի՝ 2022 թվականի մայիսի 10-ի որոշման դեմ, որը, սակայն, մերժվել է վերադաս դատախազի կողմից։
Այնուհետև, 2023 թվականի մարտի 24-ին հսկող դատախազ Ա.Գևորգյանը հաստատել է Ա.Հակոբյանի վերաբերյալ՝ արդեն 2023 թվականի մարտի 20-ին կազմված մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերը հանձնել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
Հատկանշական է այն հանգամանքը, որ վարույթն իրականացրած մարմնի կողմից հետազոտման համար Դատարանին ներկայացվել են այն նույն ապացույցները, որոնք ձեռք են բերվել նախքան 2022 թվականի մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում և որոնց գնահատմամբ հսկող դատախազներ Ա.Մուրադյանն ու Ա.Գևորգյանը հանգել են հետևության՝ Ա.Հակոբյանի արարքում փողերի լվացման հանցակազմի բացակայության վերաբերյալ։
Ինչ վերաբերում է 2022 թվականի մայիսի 5-ից մինչև 2023 թվականի մարտի 20-ն ընկած ժամանակահատվածում ձեռք բերված ապացույցներին, ապա դրանք որևէ տեղեկություն չեն պարունակել՝ Ա.Հակոբյանի օրինական եկամուտները գերազանցող գույքերը՝ նրա կողմից հանցավոր գործունեությամբ զբաղվելու արդյունքում ձեռքբերված լինելու վերաբերյալ:
Ավելին՝ վերաբերելի ժամանակահատվածում կատարված նախաքննությամբ որևէ տվյալ ձեռք չի բերվել նաև՝ խնդրո առարկա ավտոմեքենաների գնման համար նախատեսված դրամական միջոցների հանցավոր ծագում ունենալու հանգամանքի մասին Ա.Հակոբյանի տեղեկացվածության, ինչպես նաև ձեռքբերված տրանսպորտային միջոցներն իր անվամբ հաշվառելով՝ դրանց համար վճարված դրամական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու նպատակի առկայության վերաբերյալ, մինչդեռ 2022 թվականի մայիսի 5-ին կազմված մեղադրական եզրակացությունը դատախազներ Ա.Մուրադյանի և Ա.Գևորգյանի կողմից չէր հաստատվել և լրացուցիչ քննություն կատարելու համար գործը ցուցումով քննիչին էր վերադարձվել՝ հենց այդ հանգամանքները պարզելու համար։
Վերոգրյալ պայմաններում Դատարանի համար անհասկանալի է, թե նախաքննությամբ ձեռք բերված որ նոր փաստական տվյալի գնահատման արդյունքում է հսկող դատախազը 2023 թվականի մարտի 24-ին հանգել՝ իր նախորդ՝ 2022 թվականի մայիսի 10-ի դիրքորոշումից էականորեն տարբերվող դիրքորոշման, քանզի նման տվյալ Դատարանին չի ներկայացվել և դատալսումների ընթացքում չի հետազոտվել։
Այսպիսով, Դատարանը, հիմնվելով պատշաճ դատավարական ընթացակարգի շրջանակներում հիմնական դատալսումների ընթացքում հետազոտված ապացույցների վրա, մեղադրյալ Ա.Հակոբյանի մեղավորության մաuին չփարատվող բոլոր կաuկածները նրա oգտին մեկնաբանելով և անդրադառնալով սույն դրվագով ներկայացված մեղադրանքի հիմնավորվածության հարցին, գալիս է այն եզրահանգման, որ ապացուցված չէ Ա.Հակոբյանին՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքը, քանի որ տվյալ դեպքում՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների բացակայության պայմաններում մեղադրյալի արարքում հանցակազմը բացակայում է։
Դատարանի առջև բարձրացված իրավական երրորդ հարցը հետևյալն է. ապացուցված է արդյոք մեղադրյալ Ա.Հակոբյանի մեղավորությունը՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ.
(…)
Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Դատարանն արձանագրում է, որ Ա.Հակոբյանին ներկայացված մեղադրանքի համաձայն՝ վերջինս 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված տարեկան հայտարարագրում դիտավորությամբ չի ներառել և թաքցրել է 2017 թվականի օգոստոսի 23-ին «***************» փակ բաժնետիրական ընկերության կողմից օվերդրաֆտի վարկային պայմանագրով իրեն տրամադրված՝ առանձնապես խոշոր չափերով 100.000 ԱՄՆ դոլար գումարը։Նշված դրվագով Ա.Հակոբյանին ներկայացված մեղադրանքի հիմքում դրվել են հետևյալ փաստական տվյալները.
- Զննում կատարելու մասին՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի արձանագրությունը, որի համաձայն՝ 2017 թվականի օգոստոսի 23-ի թիվ ********* պայմանագրի հիման վրա Ա.Հակոբյանին տրամադրվել է 100.000 ԱՄՆ դոլար վարկային գիծ՝ «Mercedes-Benz GLS 500 4 MATIK» մակնիշի ավտոմեքենայի գրավադրմամբ.
- Զննում կատարելու մասին՝ 2023 թվականի հունվարի 4-ի արձանագրությունը, որի համաձայն՝ 2017 թվականի տարեկան հայտարարագրում Ա.Հակոբյանը չի ներառել՝ «***********» փակ բաժնետիրական ընկերությունից՝ օվերդրաֆտի տրամադրման պայմանագրի հիման վրա ստացած 100.000 ԱՄՆ դոլար գումարը, ինչը, որպես եկամուտ, պարտավոր է եղել հայտարարագրել.
- Արտավարութային փաստաթուղթ ճանաչված՝ «***************» ՓԲԸ-ի և Ա.Հակոբյանի միջև 2017 թվականի օգոստոսի 23-ին կնքված օվերդրաֆտի թիվ *********** պայմանագրի պատճենը.
- Արտավարութային փաստաթուղթ ճանաչված՝ Ա.Հակոբյանի կողմից ներկայացված՝ 2017 թվականի տարեկան հայտարարագրի պատճենը.
- Արտավարութային փաստաթուղթ ճանաչված՝ ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ************* գրությունը, որի համաձայն՝ Ա.Հակոբյանը 2017 թվականի տարեկան հայտարարագրում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում, որպես եկամուտ, պարտավոր է եղել հայտարարագրել ստացված եկամուտները։
Ինչպես հետևում է հետազոտված ապացույցներից, մեղադրյալ Ա.Հակոբյանը 2017-2018 թվականներին հանդիսացել է հայտարարատու պաշտոնատար անձ, որը 2017 թվականի տարեկան հայտարարագրում չի ներառել «*************» ՓԲԸ-ից 2017 թվականի օգոստոսի 23-ին ստացած վարկի՝ 100.000 ԱՄՆ դոլար գումարը։ Այդուհանդերձ, դատալսումների արդյունքով ձեռք չի բերվել որևէ տվյալ, որը կվկայեր այն մասին, որ մեղադրյալ Ա.Հակոբյանը գիտակցել է հանցագործություն կատարելու փաստը և ցանկացել է թաքցնել հայտարարագրման ենթակա տվյալը։Ընդհակառակը՝ դատալսումների ընթացքում ձեռքբերված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ խնդրո առարկա վարկի գումարը հայտարարագրում չներառելը կրել է ոչ դիտավորյալ բնույթ։
Այսպես.
1) Վկա **************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ 2017 կամ 2018 թվականին Արշակ Հակոբյանն առաջին անգամ է հայտարարագիր լրացրել և դրա հետ կապված շատ մանրամասներից անտեղյակ է եղել, ուստի այն լրացրել է հարց ու փորձ անելով։
2) Վկա ***************************** դատալսումների ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ շփոթմունքի պատճառով Ա.Հակոբյանը՝ բանկից ստացած վարկի մասին չի նշել 2017 թվականի հայտարարագրում։
Մեղադրյալ Ա.Հակոբյանի կողմից հայտարարագրման ենթակա տվյալը հայտարարագրում թյուրիմացաբար չներառելու վերաբերյալ հետևության հանգելիս՝ Դատարանը չի կարող հաշվի չառնել նաև այն հանգամանքը, որ վերաբերելի ժամանակահատվածում նոր է ներդրված եղել պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգը, որպիսի պայմաններում մեղադրյալի կողմից այն բացթողումներով լրացնելու հավանականությունը ողջամիտ է։
Նշված դատողության օգտին է խոսում նաև այն փաստը, որ սույն գործի մինչդատական վարույթի ընթացքում մեղադրյալ Ա.Հակոբյանի նկատմամբ՝ «Samand Soren 1.8» և «Mercedes-Benz GLS 500 4 MATIK» մակնիշի տրանսպորտային միջոցների, ինչպես նաև ******************************************* հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դրվագներով՝ ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է այն պատճառաբանությամբ, որ. «(...) [Ք]րեական վարույթի ընթացքում ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք հնարավորություն կտային հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված համարել, որ Ա.Հակոբյանը (...) 2017 թվականի սեպտեմբերի 13-ին և 2018 թվականի մայիսի 24-ին ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած՝ պաշտոնը ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրերում դիտավորյալ չի հայտարարագրել և թաքցրել է՝ համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 7.338.999 ՀՀ դրամ արժեքով՝ **************************************** հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալը, իսկ 2018 թվականի մարտի 22-ին ներկայացրած տարեկան հայտարարագրում դիտավորությամբ չի ներառել և թաքցրել է՝ առանձնապես խոշոր չափերով՝ 100.000 ԱՄՆ դոլարին համարժեք 47.855.000 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված՝ 2017 թվականի արտադրության «Mercedes-Benz GLS 500 4 matik» մակնիշի (...) տրանսպորտային միջոցի և 2008 թվականի արտադրության «Samand Soren 1.8» մակնիշի (...) օտարված տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները։ (...)»։
Այլ խոսքով, մինչդատական վարույթն իրականացրած մարմինը և հսկող դատախազը, իրենց հերթին, չեն բացառել՝ հայտարարագրման ենթակա տվյալը մեղադրյալ Ա.Հակոբյանի բացթողնման արդյունքում հայտարարագրում չներառվելու հավանականությունը։
Այս համատեքստում ոչ պակաս էական նշանակություն ունի նաև այն հանգամանքը, որ հայտարարատու պաշտոնատար անձ Ա.Հակոբյանը տեղեկացված է եղել՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից իր վարկային պատմությանը ծանոթանալու իրավասություն ունենալու մասին (տե՛ս խնդրո առարկա հայտարարագրի «Քայլ 14» վերտառությամբ բաժինը), հետևաբար ողջամիտ չէ հայտարարագրման ենթակա տվյալը՝ վարկի գումարը, դիտավորությամբ թաքցնելն այն պայմաններում, երբ այն հայտնաբերելու՝ հանձնաժողովի իրավասության մասին անձը տեղեկացված է։
Վերոգրյալի հետ մեկտեղ Դատարանը չի կարող հաշվի չառնել նաև այն հանգամանքը, որ մեղադրյալ Ա.Հակոբյանի և «*************» ՓԲԸ-ի միջև 2017 թվականի օգոստոսի 23-ին կնքված օվերդրաֆտի տրամադրման թիվ *********** պայմանագրի պատճենը՝ նախաքննության մարմնին ներկայացրել է հենց մեղադրյալը, որի գոյության մասին վարույթն իրականացրած մարմինը մինչ այդ տեղյակ չի եղել։
Այսպիսով, Դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցները բավարար չեն հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու, որ Ա.Հակոբյանը կատարել է ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքը. մեղադրական եզրակացության հիմքում դրված ապացույցները բավարար չեն Ա.Հակոբյանին մեղսագրվող հանցավոր արարքի փաստական հանգամանքները հաստատված համարելու այն ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
Հետևաբար, Դատարանը գալիս է այն եզրահանգման, որ հիմնավորված և պատճառաբանված չեն մեղադրյալ Ա.Հակոբյանի կողմից ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու վերաբերյալ մեղադրանքի կողմի հետևությունները, ուստի առաջադրված մեղադրանքում մեղադրյալ Ա.Հակոբյանը պետք է արդարացվի` հանցակազմի տարրի՝ սուբյեկտիվ կողմի բացակայության պատճառաբանությամբ (…)» :
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ վարույթի հանրային մասնակցի կողմից վերաքննիչ բողոքում մատնանշված փաստարկները Արշակ Հակոբյանին վերագրվող Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի՝ փողերի լվացման դրվագի ******************* ՍՊԸ-ից 2013-2014 թվականների ընթացքում տրանսպորտային միջոցների ձեռքբերման դրվագ վերաբերյալ նախևառաջ հանգում են նրան, որ քրեական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով, գերազանցապես վկաների կողմից տրված ցուցմունքներով ուրվագծվում է այն հանգամանքը, որ *************************** կինը՝ *************************************** իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները փաստացի չի կատարել, որով էլ հիմնավորվել է վերջինների կողմից հանցավոր ճանապարհով դրամական միջոցներ ձեռք բերելու հանգամանքը:
Այս առնչությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ Առաջին ատյանի դատարանը վարույթի նյութերում առկա ապացույցների, այդ թվում նաև՝ վկաների ցուցմունքների, համակողմանի ուսումնասիրության և գնահատման արդյունքում իրավացիորեն հանգել է այն հետևության, որ վկաների մի մասն առհասարակ հերքել է այն վարկածը, որ *********************** ******************, հրամանագրված լինելով որպես ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զորամասն ինքնակամ լքածների և դասալիքների դեմ պայքարի բաժնի վերլուծության խմբի պետ, ապա նույն բաժնի ավագ սպա, այնուհետև ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտ, փաստացի չի կատարել իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները, մյուս վկաները պնդել են՝ **************************** ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կամ ՀՀ ոստիկանությունում հանդիպելու հանգամանքը, իսկ մնացած վկաները հերքել են ************************** կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ծառայելու հանգամանքը, որպիսի հետևությունների համար հիմք ծառայած փաստական հանգամանքները տեսանելի են նաև վերադաս ատյանի համար քրեական վարույթի նյութերի համապարփակ ուսումնասիրությամբ և վերլուծությամբ: Նման պայմաններում բողոքի հեղինակի կողմից մատնանշվել են վկաների ցուցմունքների միայն մի մասը և բացառապես դրանցում արտացոլված տվյալների վրա հենվելով՝ փաստարկվել է քննարկվող հանգամանքի առկայությունը: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող, այդ թվում նաև՝ արարքի որակման, անձի մեղավորության կամ անմեղության հարցը քննարկելիս վճռորոշ նշանակություն ունեցող որևէ փաստ հաստատված համարելու համար չպետք է առաջնորդվել վարույթում առկա ապացույցների միակողմանի վկայակոչման և գնահատման տրամաբանությամբ, հակառակը՝ որոշակի փաստի վերաբերյալ ստացված տվյալները գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։ Այսինքն, էական է այն հարցի պարզաբանումը՝ արդյո՞ք քննարկվող հանգամանքի՝ օբյեկտիվ իրականությանը համապատասխանելու հանգամանքը, գործի մնացած փաստական հանգամանքների և վարույթով ձեռք բերված ապացույցների հետ համակցված գնահատման արդյունքում շարունակում է կասկած հարուցել, թե՝ ոչ: Նշվածը կարևորվում է քրեական դատավարությունում անձի անմեղության կանխավարկածի հաղթահարման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեցող հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշն ապահովելու համար, որն էլ ենթադրում է, որ անձին առաջադրված մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած:
Վերը հիշատակված վերլուծությունների պրիզմայով սույն քրեական վարույթի նյութերի ուսումնասիրմամբ ուրվագծվող պատկերը դիտարկելիս հնարավոր չէ միանշանակ պնդել այն մասին, որ *********************************************** կողմից իր ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները փաստացի չկատարելու հանգամանքը: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, առաջնորդվելով գործում առկա ապացույցների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման պահանջով քննարկվող հանգամանքի՝ օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենալու կասկածն այն աստիճան նվազ չէ, որ հնարավոր լինի բացառել հակառակի մասին ողջամիտ հավանականությունը, որպիսի իրավաչափ հետևության էլ հանգել է Առաջին ատյանի դատարանը:
Ինչ վերաբերում է վկաներ ****************************************** նախաքննական ցուցմունքների վերաբերյալ ստորադաս դատարանի դատական ակտում արձանագրումների բացակայությանը, ապա Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերը հիշատակված պատճառաբանությունների ուժով վկայակոչված ցուցմունքները չեն կարող գնահատվել վարույթի ելքի տեսանկյունից վճռորոշ նշանակություն ունեցող այն ապացույցները, որոնք բավարար կլինեն Առաջին ատյանի դատարանի հետևությունների իրավաչափությունը կասկածի տակ առնելու համար: Բացի այդ, ուշագրավ է այն հանգամանքը, որ ներկայացված բոլոր ապացույցները վերաբերում են միայն ****************************************** կողմից իր աշխատանքային կամ ծառայողական պարտականությունները կատարած լինելուն կամ չլինելուն, մինչդեռ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ փողերի լվացման հանցակազմի որակման առանձնահատկություններից է բխում այն, որ էական նշանակություն ունի նախորդող պրեդիկատ հանցանքի վերաբերյալ որոշակի փաստական տվյալների առկայություն, որը հնարավորություն կտա հանգել այն ողջամիտ եզրահանգման, որ խնդրո առարկա գույքն ունի հանցավոր ծագում: Ընդ որում, թեև միջազգային կոնվենցիոնալ հարթությամբ առկա նորմերի, ինչպես նաև ներպետական ատյաններում, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված դիրքորոշումներից է բխում այն, որ փողերի լվացման հանցակազմի ինքնավար բնույթից է բխում նախորդող հանցանքի վերաբերյալ վերջնական դատական ակտի, ինչպես նաև կոնկրետ հանցակազմի ճշգրիտ վկայակոչման և դրա բոլոր տարրերի նկարագրման պարտադիր չլինելն, այդուհանդերձ՝ նշվածը չպետք է այն աստիճան տարածական և ծայրահեղ մեկնաբանության արժանանա, որ փողերի լվացման հանցակազմի առկայությունը հաստատված համարելիս թեկուզև չնշվի հանցավոր արարքի ընդհանրական նկարագրությունը և բացառվի վերաբերելի որոշակի փաստական տվյալների, այդ թվում՝ անուղղակի, առկայությունը: Այս համատեքստում, ինչպես իրավացիորեն նկատել է Առաջին ատյանի դատարանը, որպես փողերի լվացման քննարկվող դրվագի նախորդող հանցանք մեղադրանքի կողմի գնահատմամբ դիտարկվել է *************************** կողմից 2000-2018 թվականների ընթացքում առերևույթ հանցանքներ, մասնավորապես՝ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելը և դրանց արդյունքում առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 115.057.960 ՀՀ դրամ ստանալը, մինչդեռ չի ներկայացվել որոշակի փաստական, այդ թվում՝ անուղղակի տվյալներ, որը հնարավորություն կընձեռեր գույքի հանցավոր ճանապարհով ձեռք բերված հանգամանքը հաստատված համարելու: Ընդ որում, մեղադրանքի հիմքում դրված միակ տվյալը, որով, ըստ վարույթի հանրային մասնակցի, հիմնավորվում է նախորդող հանցանքի առկայությունը, ********************** կնոջ՝ ********** ************************** կողմից փաստացի իր աշխատանքային պարտականությունները չկատարելն է, և որպես այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտ նշվում է 2000-2010 թվականների ընթացքում վերջինի ստացած աշխատավարձը, այն է՝ 17.275.721 ՀՀ դրամ: Մինչդեռ, ձեռք բերված տրանսպորտային միջոցների արժեքներն ավելի բարձր են, իսկ վարույթն իրականացնող մարմնի կողմից այլ ենթադրյալ նախորդող հանցանքների մասով միայն ընդհանրական նշումներ են արվել, թեկուզև հիմնավոր կասկածից վեր ապացուցողական ստանդարտից առավել ցածր մակարդակում անուղղակի ապացույցների միջոցով չի հիմնավորվել այլ ենթադրյալ հանցանքների հատկանիշների առկայությունը, և չնայած դրան՝ նշվել է դրանց արդյունքում առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 115.057.960 ՀՀ դրամ ստանալու մասին, ինչպիսի մոտեցումն ընդունելի չէ Վերաքննիչ դատարանի համար և չի կարող փաստահեն դատողություն գնահատվել:
Դեռ ավելին, Վերաքննիչ դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ստորադաս դատարանն այս դրվագով Արշակ Հակոբյանի նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու հիմքում դրել է նաև հիշյալ հանցակազմի առկայությունը հաստատված համարելու տեսանկյունից էական նշանակություն ունեցող սուբյեկտիվ կողմի, մասնավորապես՝ Արշակ Հակոբյանի կողմից խնդրո առարկա տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար նախատեսված դրամական միջոցների հանցավոր ծագում ունենալու մասին տեղյակ լինելու վերաբերյալ տվյալների բացակայության հանգամանքը: Հիշյալ համատեքստում հարկ է նկատել, որ բողոքի հեղինակի կողմից խնդրո առարկա դրամական միջոցների հանցավոր ծագում ունենալու փաստի վերաբերյալ տեղյակ լինելը փաստարկվում է բացառապես այն հիմնավորմամբ, որ 1990-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում Ա.Հակոբյանը մշտապես աշխատել է ******************** ենթակայությամբ, նրա անվտանգության ապահովման գործառույթներն է իրականացրել: Ընդ որում, որպես իր կողմից վկայակոչված փաստարկների հիմնավորում բողոքաբերը վկայակոչում է Ա.Հակոբյանի վերաբերյալ գործով արտահայտած իրավական դիրքորոշումները: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ հենց այդ որոշման շրջանակում արտահայտված դիրքորոշումներից է բխում այն, որ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելիս պետք է ապացուցվի, որ գույքը ստացվել է հանցավոր ճանապարհով և որ անձը գիտակցել ու նախատեսել է դրա՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելը::
Այսինքն, մեղադրանքի ապացուցման պարտականությունը կրող վարութային մասնակիցը պետք է ապացույցների բավարար ծավալով հիմնավորի այն հանգամանքը, որ անձը գիտակցել է գույքի հանցավոր ճանապարհով ձեռքբերված լինելու հանգամանքը: Հակառակ պարագայում բացառապես որոշակի փաստերի հետ կապված ենթադրությունների վկայակոչումը չի կարող ծառայել այն ծանրակշիռ փաստարկումը, որը բավարար կլինի անձի արարքում սուբյեկտիվ կողմի առկայությունը հաստատված համարելու համար: Բացի այդ, փողերի լվացման հանցակազմի որակման համատեքստում վերը վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո միայն գույքի հանցավոր ծագում ունենալը հիմնավորելու համար է պահանջվում ապացուցման առավել նվազ շեմ, մասնավորապես նախորդող հանցավոր արարքի կատարման վկայող՝ այդ թվում նաև անուղղակի ապացույցների համակցություն, մինչդեռ անձին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքում սուբյեկտիվ կողմի՝ սույն դեպքում դիտավորության առկայության հավաստումը չի կարող բացառապես կանխատեսումների, ենթադրությունների հարթությամբ կատարվել, քանի որ անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայության դեպքում հնարավոր չէ պնդել անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության մասին՝ հիմքում ունենալով այն կանոնը, որ չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։ Հետևապես, միայն Արշակ Հակոբյանի՝ ******************** ենթակայության ներքո աշխատելու փաստը չի կարող ծառայել այն փաստական տվյալը, որը կարող է վկայել Արշակ Հակոբյանի կողմից՝ խնդրո առարկա տրանսպորտային միջոցները ձեռք բերելու համար նախատեսված դրամական միջոցների ենթադրյալ հանցավոր ծագում ունենալու վերաբերյալ տեղյակ լինելու մասին: Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրվել է, որ անգամ խնդրո առարկա տրանսպորտային միջոցների ձեռք բերման համար նախատեսված դրամական միջոցների հանցավոր ծագում ունենալու փաստը հաստատված համարվելու պարագայում, հնարավոր չէ անտեսել այն հանգամանքը, որ տրանսպորտային միջոցները ձեռք են բերվել ********************** անձնական օգտագործման համար, որն ինքնին բացառում է հանցավոր ծագում ունեցող գույքը լվանալուն ուղղված դիտավորությունը: Նման եզրահանգման համար հիմք է ծառայել Արսեն Սարգսյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները, մասնավորապես՝ Խոսքը մասնավորապես վերաբերում է հետևյալ ձևակերպմանը. «(…) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)», որի տառացի մեկնաբանության արդյունքում ստացվում է, որ եթե անձը հանցագործության արդյունքում ստացված միջոցները ձեռք է բերում և օգտագործում է իր անձնական կարիքները բավարարելու համար, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի վերոնշյալ պայմանի ուժով մեխանիկորեն դառնում է քննարկվող հանցագործության սուբյեկտ: Նման մոտեցումը չի համապատասխանում գույքի օրինականացման էությանը, քանի որ տվյալ պարագայում բացակայում է այն «լվանալուն» ուղղված դիտավորությունը: Այլ կերպ՝ անձը դիտավորություն չի ունեցել օրինական շրջանառության մեջ դնել հանցավոր ճանապարհով ստացված միջոցները, այլ ընդամենը ցանկացել է օգտվել դրանցից, քանի որ ի վերջո հանցագործությունը կատարվել է հենց այդ միջոցները ձեռք բերելու և դրանցից օգտվելու նպատակով: Այս առումով բողոքի հեղինակի կողմից որպես փաստարկ նշվում է այն, որ ***************** պատկանող գույքերը Ա.Հակոբյանի անվամբ իրավաբանորեն հաշվառելը ոչ այլ ինչ է, քան դրա իրական ծագման աղբյուրը և պատկանելությունը թաքցնել: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանի համար ուշագրավ է այն հանգամանքը, որ գործում առկա ապացույցների ուսումնասիրության արդյունքում նույնիսկ տեսանելի չէ ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցների ծագման աղբյուրը թաքցնելու, լվանալու դիտավորությունը, դեռ ավելին՝ առկա ապացույցները հիմնավորում են բացառապես այն հանգամանքը, որ ձեռք բերված մեքենաները ծառայել են ******************* անձնական օգտագործման համար: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ անգամ նույնիսկ նման դիտավորության առկայության դեպքում օրենսդրորեն ամրագրված պարտադիր պայման է այդ գույքի՝ հանցավոր գործունեության արդյունքում ստացված լինելու մասին իմանալը, ինչն ինչպես վերը նշվեց, ապացույցների բավարար ծավալով չի հիմնավորվել մեղադրանքի ապացուցման պարտականությունը կրող վարութային մասնակցի կողմից:
Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկին, որ սույն դրվագով Ա.Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշման մեջ նկարագրվել, ինչպես նաև դատարանում հետազոտվել են նաև մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում ************** կողմից առերևույթ հանցանքներ կատարելու մասին վկայող ապացույցները, հետևաբար Առաջին ատյանի դատարանի հետևությունները՝ մեղադրանքն անորոշ լինելու վերաբերյալ անհիմն են, Վերաքննիչ դատարանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ սույն դեպքում ստորադաս դատարանի կողմից մատնանշվել է այն հանգամանքը, որ Ա.Հակոբյանին մեղսագրված ենթադրյալ փողերի լվացումն ավարտվել է 2014 թվականի հունվարի 10-ին, որպիսի ժամանակահատվածից հետո անհասկանալի է՝ *********** կողմից առերևույթ հանցանքների արդյունքում ստացված գումարը՝ որպես լվացված հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկելը: Մինչդեռ հիշյալ փաստի՝ մասնավորապես ենթադրյալ հանցավոր արարքի ավարտի՝ 2014 թվականի հունվարի 10-ից ներկայացված տվյալներ ներկայացնելու հիմքում ընկած որևէ պատճառաբանություն բողոքի հեղինակի կողմից չի ներկայացվել:
Այսպիսով, ի ամփոփումն ողջ վերոգրյալի՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննարկվող դրվագով բողոքի հեղինակի կողմից չեն մատնանշվել այնպիսի հիմնավոր փաստարկներ, որոնք կարող են բավարար դիտարկվել Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը կասկածի տակ դնելու համար:
Անդրադառնալով Արշակ Հակոբյանին վերագրվող Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի՝ փողերի լվացման երկրորդ դրվագի օրենքով սահմանված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը մասնակցելու, ինչպես նաև կոռուպցիոն այլ գործունեության արդյունքում ստացած գումարներով անշարժ գույքեր ձեռք բերելու դրվագ առնչությամբ բողոքաբերի մատնանշած փաստարկներին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դրանցում նախևառաջ առաջ է քաշվում այն թեզը, որ Ա.Հակոբյանը, հանդիսանալով հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ և սահմանափակված լինելով ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքով, փաստացի մասնակցել է ******************* ՍՊԸ կառավարմանը, որպիսի փաստը հիմնավորվել է այն հանգամանքով, որ վերջինը նախ մասնակցել է բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի կնքմանը, որից հետո հրավիրված է եղել հիշյալ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովին: Բացի այդ, բողոքի հեղինակի մատնանշմամբ՝ անչափահաս ******************՝ Արշակ Հակոբյանի որդուն քննարկվող ժողովին ներկայացրել է ************************, ուստի Արշակ Հակոբյանի մասնակցությունը պայմանավորված չի եղել *********************** օրինական ներկայացուցիչը լինելու հանգամանքով:
Այս առնչությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ բողոքի հեղինակի կողմից գեթ մեկ փաստարկ չի ներկայացվել այն հարցի պարզաբանման համատեքստում, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերաբերելի իրավադրույթների հոդված 29, հոդված 30 համակարգային մեկնաբանությունից է բխում այն, որ մինչև տասնութ տարեկան անչափահասների անունից չի կարող հանդես գալ բացառապես մեկ ծնողը, ուստի սույն դեպքում ևս ************************** ծնողների կողմից պայմանագրի ստորագրումը կրել է պարտադիր բնույթ: Ընդ որում, հիշյալ հանգամանքն ուղղակիորեն արտացոլված է պաշտպանության կողմի միջնորդությամբ արտավարութային փաստաթուղթ ճանաչված ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ **********************՝ 04.12.2023 թվականի ********************* թվակիր գրությամբ, որի առնչությամբ բողոքաբերի կողմից վերստին որևէ դիրքորոշում չի ներկայացվել: Հիշյալ հանգամանքի պարզաբանումը կարևորվում է այնքանով, որ վարույթի հանրային մասնակցի կողմից խնդրո առարկա ընկերության կառավարման մասնակցության հանգամանքը հիմնավորվում է գերազանցապես բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը ստորագրելու և ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովին հրավիրված լինելու փաստական տվյալներով, մինչդեռ վերը շարադրված հիմնավորումների ուժով Ա.Հակոբյանի գործողություններն առերևույթ տեղավորվում են օրենսդրական կարգադրագրերի շրջանակում: Ինչ վերաբերում է բողոքի հեղինակի պնդումներին առ այն, որ մինչև ******************* ՍՊԸ-ի բաժնեմասերը ձեռք բերելը Արշակ Հակոբյանի կինը՝ ****************** որևէ բնագավառում ձեռնարկատիրական գործունեություն չի ծավալել, հիշյալ ընկերությունը ձեռք բերելու պահին Արշակ Հակոբյանի որդին եղել է անչափահաս, ինչպես նաև ընկերության գործունեության բնույթի վերաբերյալ կատարված մատնանշումներին, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ նշված տեղեկություններն իրենց համակցության մեջ չեն կարող գնահատվել այն ծանրակշիռ փաստարկումը, որը բավարար է անձին վերագրվող հանցավոր արարքի՝ պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը հաստատված համարելու համար, հատկապես այն դեպքում, երբ գործի նյութերում առկա՝ հիշյալ դրվագը հիմնավորող տվյալները ևս հնարավորություն չեն տալիս հակառակի մասին պնդելու: Դեռ ավելին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ քննարկվող հանցակազմի տեսանկյունից կարևորվում է ոչ միայն երկընտրելի օբյեկտիվ կողմի մաս կազմող արարքներից որևէ մեկի դրսևորումն, այլև սահմանված է պարտադիր պայման, այն է՝ այդ արարքները պետք է կապված լինեն այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ: Մինչդեռ, հիշյալ պայմանի առկայությունը սույն կոնկրետ դեպքում հիմնավորող որևէ տվյալ չի ներկայացվել: Այս, ինչպես նաև փողերի լվացման սույն դրվագով որպես նախորդող հանցանքի նկարագրում՝ մեղադրանքում նշված կոռուպցիոն այլ գործունեություն ձևակերպման առնչությամբ Վերաքննիչ դատարանը ևս մեկ անգամ հարկ է համարում ընդգծել, որ փողերի լվացման հանցակազմի որակման առանձնահատկությունների առնչությամբ արտահայտված իրավական դիրքորոշումները չպետք է այդ աստիճան ծայրահեղացվեն՝ դրանով իսկ խաթարելով քրեական դատավարության հիմքում ընկած անկյունաքարային նորմերի գործողությունը: Մասնավորապես, որքան էլ վերը վկայակոչված դիրքորոշումների լույսի ներքո՝ փողերի լվացման հանցակազմի համատեքստում նախորդող հանցավոր արարքի ապացուցման բավականին նվազ շեմ է նախատեսվում, բոլոր դեպքերում նման հնարավորությունը չպետք է մեկնաբանվի այնպես, որ միայն ընդհանրական կերպով հանցավոր գործունեության մասին նշումը՝ առանց այն հիմնավորող որոշակի տվյալների, դիտարկվի որպես բավարար ապացուցողական շեմ: Այլ կերպ՝ պետք է ներկայացվեն որոշակի փաստական տվյալներ այդ թվում՝ անուղղակի, ընդհանուր գծերով նկարագրվի այն հանցավոր արարքները, որոնց արդյունքում ձեռք է բերվել հանցավոր ծագում ունեցող գույքը: Հակառակ պարագայում նույնիսկ հիմնավոր կասկածի մակարդակում հնարավոր չի լինի խոսել գույքի՝ հանցավոր ծագում ունենալու մասին, քանի որ բոլոր դեպքերում փողերի լվացման հանցակազմի համատեքստում նշվում է ոչ թե անօրինական, այլ հանցավոր ճանապարհով ստացված գույքի մասին, ուստի հանցանքն այլ հակաիրավական արարքներից սահմանազատող, հանցավոր արարքի առկայությունը պնդելու համար էական հատկանիշների ապացուցման բեռը վարույթն իրականացնող մարմնի պարտականություն է:
Նման հանգամանքը սույն դեպքում ենթադրաբար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը մասնակցելու դեպքում այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելը կամ այլ ձևով հովանավորելն է, ինչպիսի փաստն էլ առհասարակ դուրս է մնացել վարույթն իրականացնող մարմնի ապացուցման տիրույթից:
Բացի այդ, անդրադառնալով բողոքաբերի կողմից վկայակոչված պնդմանն առ այն, որ Արշակ Հակոբյանի և նրա ընտանիքի անդամների եկամուտների հարաբերակցությամբ քննության առարկա հանդիսացող գույքն անհամաչափ բարձր արժեք ունի, ինչը վկայում է գույքի հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու մասին, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հիշյալ հանգամանքը գործում առկա մնացած ապացույցների հետ համակցված գնահատման արդյունքում պետք է դիտարկել որպես գույքի ծագման հանցավոր լինելու փաստը հիմնավորող տվյալ: Այլապես կստեղծվի այնպիսի իրավիճակ, երբ տարբեր պատճառների ուժով և բազմաբնույթ գործոններով պայմանավորված՝ նշված փաստի արձանագրումը փողերի լվացման հանցակազմի համատեքստում հնարավորություն կտա նախորդող հանցավոր արարքը հաստատված գնահատելու, ինչը չի կարող ընդունելի մոտեցում համարվել: Հարկ է նկատել, որ նախորդող հանցանքի առկայությունը հիմնավորող՝ բողոքի հեղինակի կողմից վկայակոչած պնդումներն արդեն իսկ վերևում Վերաքննիչ դատարանի կողմից համապատասխան հիմնավորումների ներկայացմամբ հերքվել են, որպիսի պայմաններում բացառապես ձեռք բերված գույքի և եկամուտների անհամապատասխանությունը՝ առանց այդ փաստը հիմնավորող այլ տվյալների, չի կարող բավարար հիմք ծառայել պրեդիկատ հանցանքի առկայությունը կամ բացակայությունը գնահատելու դիտանկյունից:
Ինչ վերաբերում է խնդրո առարկա անշարժ գույքերի ձեռքբերման գործընթացներին Արշակ Հակոբյանի առնչության վերաբերյալ բողոքաբերի հայտնած փաստարկներին Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ դրանք, ըստ էության, հանգում են նրան, որ այս դրվագի առնչությամբ վկաների հայտնած տեղեկությունները չեն կարող արժանահավատ գնահատվել, քանի որ վերջինների գերակշիռ մասը Արշակ Հակոբյանի մտերիմ անձինք են: Այս առումով հարկ է նկատել, որ Առաջին ատյանի դատարանի կողմից հանգամանալից կերպով անդրադարձ է կատարվել հիշյալ ցուցմունքների բովանդակությանն, այդ թվում՝ վեր են հանվել առկա հակասությունները, որի արդյունքում միայն ստորադաս դատարանը եզրահանգել է դրանց արժանահավատ լինելու մասին:
Ուստի, բողոքաբերի կողմից բարձրացված հարցերի համատեքստում Առաջին ատյանի դատարանի դատական ակտում առկա պատճառաբանություններն ընդունելի են նաև վերադաս ատյանի համար: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ թեև բողոքաբերի կողմից բարձրացվում է հիշյալ ցուցմունքների արժանահավատության հարցը, սակայն դրանցում արտացոլված տվյալները համապատասխանաբար հերքող փաստական տվյալներ չի ներկայացվում, որը հնարավորություն կընձեռեր քննարկվող ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ դնելու:
Վերաքննիչ դատարանի համար ուշագրավ է նաև Առաջին ատյանի դատարանի կողմից կատարված արձանագրումն առ այն, որ Արշակ Հակոբյանին վերագրվող փողերի լվացման հանցակազմի բացակայության փաստը մինչդատական վարույթի ընթացքում արձանագրվել է նաև հսկող դատախազների կողմից, իսկ դատարան ներկայացվել են այն նույն ապացույցները, որոնք ձեռք են բերվել նախքան 2022 թվականի մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում և որոնց գնահատմամբ հսկող դատախազներ Ա.Մուրադյանը և Ա.Գևորգյանը հանգել են Արշակ Հակոբյանի արարքում փողերի լվացման հանցակազմի բացակայության վերաբերյալ հետևության:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Առաջին ատյանի դատարանն իրավացիորեն հանգել է այն հետևության, որ Արշակ Հակոբյանին վերագրվող փողերի լվացման սույն դրվագով նախորդող հանցանքի առկայության վերաբերյալ բավարար տվյալներ չեն ներկայացվել, ինչն ինքնին բացառում է քննարկվող հանցակազմի գոյությունը, բացի այդ, վարույթի նյութերում առկա ապացույցների համակցությունը հնարավորություն չի տալիս հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան Ա.Հակոբյանի մեղավորությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցանքում հաստատված համարելու:
Անդրադառնալով Արշակ Հակոբյանին վերագրվող՝ Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքին՝ Վերաքննիչ դատարանը նախևառաջ հարկ է համարում նշել, որ Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է սահմանում հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» և Կուսակցությունների մասին օրենքների իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը:
Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հետևյալ գործողություններով՝
1 հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելով կամ
2 հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելով:
Հիշյալ հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է դիտավորությամբ:Ինչ վերաբերում է սույն հանցակազմի սուբյեկտին, ապա վերջինը հատուկ է, մասնավորապես որպես այդպիսին դիտարկվում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձը: Այս առումով Վերաքննիչ դատարանը, հանցակազմի տարրերի համապարփակ վերլուծության նկատառումներից ելնելով, հարկ է համարում ուշադրություն հրավիրել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի իրավադրույթների վրա: Մասնավորապես՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝
1. Սույն օրենքի իմաստով՝ հայտարարատու պաշտոնատար անձինք են պետական պաշտոն զբաղեցնող անձինք, 15.000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանության, հարկային, մաքսային, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք:
2. Պետական պաշտոն զբաղեցնող անձինք (բացառությամբ պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց), 15 000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր:
3. Պետական հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք, քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոն զբաղեցնող անձինք, արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, զինվորական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, ոստիկանության, հարկային, մաքսային, քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունների գլխավոր պաշտոն զբաղեցնող անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի և եկամուտների հայտարարագիր:
4. Հայտարարատու պաշտոնատար անձինք ներկայացնում են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրեր։
5. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում ներկայացնում են իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ: Եթե սույն օրենքով սահմանված ժամկետում ընտանիքի անդամները չեն ներկայացնում իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալներ, ապա համարվում են հայտարարագիր չներկայացրած կամ ժամկետի խախտմամբ ներկայացրած:
6. Հայտարարատու պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու հայտարարագրերը ներկայացվում են պաշտոնեական պարտականությունները ստանձնելու, դադարեցնելու օրվա դրությամբ: Տարեկան հայտարարագիրը ներկայացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար:
7. Հայտարարատու պաշտոնատար անձն իր հայտարարագրում լրացնում է նաև իր ընտանիքի անչափահաս անդամների, ինչպես նաև իր խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի գույքի և եկամուտների վերաբերյալ իրեն հայտնի տվյալները և պատասխանատու է դրանց իսկության համար:
8. Հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող նրա ընտանիքի չափահաս անդամները հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում լրացնում են իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տվյալները և պատասխանատու են դրանց իսկության համար:
9. Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն (ընտանիքի կազմի մեջ մտնող անձինք) են նրա ամուսինը, անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված), հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ:
10. Սույն օրենքի իմաստով՝ համատեղ բնակվող է համարվում պաշտոնը ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը …:
12. Հայտարարագրի ներկայացման փաստի ուժով հայտարարատու պաշտոնատար անձը և նրա ընտանիքի անդամը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով տալիս են հաշվետու ժամանակահատվածի համար իրենց վարկային պատմությանը և արժեթղթերի, այդ թվում՝ դրանցով կատարված գործարքների վերաբերյալ տեղեկություններին ծանոթանալու համաձայնություն …:
Անդրադառնալով հիշյալ դրվագի առնչությամբ բողոքի հեղինակի կողմից մատնանշված պնդումներին, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ դրանք կառուցված են այն տրամաբանությամբ, որ այս դրվագով ցուցմունք տված վկաներ ********************************* գործի ելքով շահագրգռված անձինք են, ուստի նրանց ցուցմունքները չեն կարող արժանահավատ գնահատվել, բացի այդ այն, որ իրավասու մարմինն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հասանելիություն ունի, դեռևս չի վկայում Ա.Հակոբյանի կողմից հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դիտավորության բացակայության մասին: Այս համատեքստում, ինչպես արդեն վերը նշվեց, հարկ է նկատել, որ քննարկվող հանցակազմը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է բացառապես դիտավորությամբ, ինչը ենթադրում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից առնվազն պետք է ներկայացվեն այնպիսի փաստական տվյալներ, որ անձը գիտակցել և նախատեսել է իր կողմից կատարված արարքը: Մինչդեռ, վարույթի նյութերում առկա ապացույցների ուսումնասիրմամբ ուրվագծվում է հակառակի մասին վկայող պատկեր, մասնավորապես՝ վկաներ ********************************************* ցուցմունքների համաձայն՝ Արշակ Հակոբյանն առաջին անգամ է լրացրել հայտարարագիր լրացրել, դրա հետ կապված շատ մանրամասներից անտեղյակ է եղել: Բացի այդ, ինչպես իրավացիորեն նկատել է Առաջին ատյանի դատարանը, Ա.Հակոբյանը տեղեկացված է եղել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կողմից իր վարկային պատմությանը ծանոթանալու իրավասություն ունենալու մասին: Նման պայմաններում հնարավոր չէ ծանրակշիռ փաստարկման հարթությամբ պնդել այն մասին, որ Ա.Հակոբյանը թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը՝ 2017 թվականի օգոստոսի 23-ին ************** ՓԲԸ-ի կողմից օվերդրաֆտի տրամադրման թիվ ************* վարկային պայմանագրով գրավով ապահովված վերջինին տրամադրված 100.000 ԱՄՆ դոլար վարկի գումարը: Մասնավորապես, ինչպես իրավացիորեն արձանագրել է ստորադաս դատարանը քննարկվող հանցակազմի հանգամանալից վերլուծությամբ, հնարավոր չէ թաքցնել այն, ինչին իրավասու մարմինը՝ սույն դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իր ունեցած լիազորությունների սահմաններում ունեցել է հասանելիություն, ընդ որում՝ Ա.Հակոբյանը ևս տեղյակ է եղել հիշյալ մարմնի կողմից խնդրո առարկայի տվյալներին ծանոթանալու իրավական հնարավորության մասին, ուստի սուբյեկտիվ կողմի՝ մասնավորապես սույն կոնկրետ դեպքում դիտավորության առկայության վերաբերյալ պնդումներն առնվազն չեն կարող հիմնավոր գնահատել: Բացի այդ, բողոքի հեղինակի կողմից դարձյալ բարձրացվում է սույն դրվագով վկաների ցուցմունքներ արժանահավատության հարցը, մինչդեռ Վերաքննիչ դատարանի համար ուշագրավ է այն հանգամանքը, որ դրան զուգահեռ որևէ ապացույց կամ ապացույցների համակցություն չի ներկայացվում, որոնցով արտացոլվող տվյալները ողջամիտ հնարավորություն կտան հիշյալ ցուցմունքների արժանահավատությունը կասկածի տակ դնելու կամ դրանք հերքելու:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը փաստում է, որ Արշակ Հակոբյանին վերագրվող հիշյալ արարքի դրվագով ևս բողոքի հեղինակի կողմից նշված պնդումները չեն հաղթահարում ծանրակշիռ փաստարկման շեմը, իսկ Առաջին ատյանի դատարանի պատճառաբանություններն ու դրանց հիման վրա կառուցված հետևություններն ընդունելի են նաև վերադաս ատյանի համար (…)»:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. ստորադաս դատարանները, մեղադրյալ Ա.Հակոբյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելով, արդյո՞ք պատշաճ իրավական գնահատականի են արժանացրել գործում առկա փաստական հանգամանքներն իրենց ամբողջության մեջ:
11. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն` «1.Հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկումը (կոնվերտացումը) կամ փոխանցումը (եթե հայտնի է, որ այդ գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում), որը նպատակ է ունեցել թաքցնել կամ խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը կամ օժանդակել որևէ անձի, որպեսզի նա խուսափի իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից, կամ գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակը, տեղաշարժը, իրավունքները կամ պատկանելիությունը թաքցնելը կամ խեղաթյուրելը (եթե հայտնի է, որ այդ գույքը ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում) կամ գույք ձեռք բերելը կամ տիրապետելը կամ օգտագործելը կամ տնօրինելը (եթե այդ գույքի ստացման պահին հայտնի էր, որ այն ստացվել է հանցավոր գործունեության արդյունքում)`
(…)
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) առանձնապես խոշոր չափերով,
(…)
5. Սույն հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված գույք է համարվում սույն օրենսգրքի 103.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված գույքը, որն ուղղակի կամ անուղղակի առաջացել կամ ստացվել է սույն օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման արդյունքում»։
12. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2005 թվականի մայիսի 16-ի Վարշավայի կոնվենցիայի (այսուհետ` Վարշավայի կոնվենցիա) 9-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի համաձայն՝ «Կողմերից յուրաքանչյուրը պետք է հավաստիացնի, որ նախորդող հանցանքի համար նախկին կամ ներկա դատվածությունը նախապայման չէ փողերի լվացման համար դատապարտելու համար:
(…) Կողմերից յուրաքանչյուրը պետք է հավաստիացնի, որ, սույն հոդվածի համաձայն, փողերի լվացման համար դատապարտումը հնարավոր է այն դեպքում, երբ ապացուցված է, որ սույն հոդվածի 1-ին կետի «ա» կամ «բ» ենթակետերում նշված գույքն ի հայտ է եկել նախորդող հանցանքի արդյունքում` առանց հանցանքը ճշգրիտ նշելու անհրաժեշտության»։
Վարշավայի կոնվենցիայի 9-րդ հոդվածի 2-րդ մասի (գ) կետի համաձայն՝ «Սույն պարբերությամբ սահմանված հանցանքի համար իբրև պարտադիր պայման հանդիսացող իմացության, դիտավորության կամ նպատակի վերաբերյալ եզրակացությունը կարող է արվել օբյեկտիվ, փաստացի հանգամանքներից ելնելով»։
Վարշավայի կոնվենցիայի բացատրական զեկույցում նշվում է. «5-րդ մասն անդրադառնում է փողերի լվացման գործերով քրեական հետապնդման մեկ այլ էական գործնական խնդրի, որը հայտնաբերվել է տարբեր երկրներում գնահատումների արդյունքում, այն է՝ ընկալումը, որ հիմք հանդիսացող նախորդ հանցանքի համար դատապարտումն անհրաժեշտ է՝ որպես փողերի լվացման գործերով քրեական հետապնդման հիմք: Սույն Կոնվենցիան այժմ Կողմերից պահանջում է ապահովել, որ նախնական կամ միաժամանակյա դատապարտումը նախորդող հանցագործության համար նախադրյալ չլինի փողերի լվացման գործերով դատապարտման համար: Սույն Կոնվենցիան մշակողները կարծում էին, որ 5-րդ մասում նշվածը պարզաբանելուց հետո պետք է փողերի լվացման գործերով հնարավոր լինի նախորդող հանցագործությունը (լինի դա ներպետական, թե օտարերկրյա) հաստատել` հիմնվելով անուղղակի կամ այլ ապացույցների վրա: Մշակողների կողմից սա կարևորվել էր, քանզի այդպիսի դատապարտման ընկալվող անհրաժեշտությունը հաճախ խանգարում էր փողերի լվացման, որպես ինքնավար հանցագործության համար հետապնդման իրականացմանը, հատկապես՝ երրորդ անձանց կողմից ուրիշների օգտին իրականացվող փողերի լվացման դեպքում:
6-րդ մասը վերաբերում է նախորդող հանցագործության ապացուցման հարցին փողերի լվացման գործերով հետապնդման դեպքում: Հետապնդմանն օժանդակելու համար սույն Կոնվենցիայի մշակողները մատնանշեցին փողերի լվացման գործերով դատախազների՝ հստակ մասնավորեցված նախորդող հանցանքի բոլոր փաստական տարրերի ապացուցման պարտականություն չկրելու կարևորությունը, եթե գույքի ապօրինի ծագում ունենալը կարող է ապացուցվել ցանկացած այլ հանգամանքներով:
Նշելով, որ սույն մասը վերաբերում է այս հոդվածի համաձայն փողերի լվացման համար դատապարտումներին, սույն Կոնվենցիայի մշակողները ցանկանում են նշել, որ դրույթը պետք է դիտարկել փողերի լվացման սահմանման համատեքստում, ինչպես նշված է 9-րդ հոդվածում և մասնավորապես դրա 1-ին մասում, որը վերաբերում է դիտավորյալ վարքագծին: Հետևաբար, Կողմերը կարող են իրականացնել 9.6 հոդվածի իմպլեմենտացում՝ պահանջելով, որ փողերի լվացման հանցագործության կատարողը իմանա, որ ակտիվները առաջացել են նախորդող հանցագործության արդյունքում, առանց պահանջելու, որ ապացուցվի, թե հստակ որ նախորդող հանցագործությունն է կիրառելի»:
Եվրոպական միության կողմից 2018 թվականի հոկտեմբերի 23-ին ընդունված թիվ 2018/1673 հրահանգի 3-րդ հոդվածի 3-րդ մասն անդամ պետություններին պարտավորեցնում է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար, որ՝
«(ա) նախորդող կամ միաժամանակյա դատապարտումը հանցավոր գործունեության համար, որից ստացվել է գույքը, [փողերի լվացման հանցակազմով] դատապարտման համար նախապայման չէ.
(բ) [փողերի լվացման հանցակազմով] դատապարտումը հնարավոր է, եթե հաստատվի, որ գույքը բխում է հանցավոր գործունեությունից, առանց պահանջելու, որ հաստատվեն այդ հանցավոր գործունեությանն առնչվող բոլոր փաստական տարրերը կամ բոլոր հանգամանքները, ներառյալ հանցագործի ինքնությունը. (…)»:
Այսպիսով, կարելի է փաստել, որ Եվրոպական միության անդամ պետությունների միասնական մոտեցումը համահունչ է Վարշավայի կոնվենցիայով սահմանված չափանիշներին։
13. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ նաև` Եվրոպական դատարան) Ցշյուշենն ընդդեմ Բելգիայի գործով որոշման շրջանակներում ընդգծել է, որ փողերի լվացման հանցակազմի ապացուցման առնչությամբ Վարշավայի կոնվենցիայով որդեգրված մոտեցումն ինքնին չի կարող դիտարկվել որպես արդար դատաքննության իրավունքի խախտում։ Եվրոպական դատարանը, անդրադառնալով դիմումատուի վրա իր գույքային վիճակի վերաբերյալ հավաստի բացատրություն տալու պարտականություն դնելուն, փաստել է, որ այն ինքնին չի հանդիսանում լռելու իրավունքի խախտում՝ ընդգծելով, որ Կոնվենցիան չի արգելում հաշվի առնել մեղադրյալի լռությունը՝ իր մեղավորությունը պարզելու համար, բացառությամբ, եթե նրա դատապարտումը հիմնված է բացառապես կամ հիմնականում նրա լռության վրա։
Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքի շրջանակներում իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ՝
- գույքի հանցավոր ծագումը կարող է հաստատվել անուղղակի ապացույցների հիման վրա, այդ թվում՝ եզրահանգումներ անելով այն հանգամանքից, որ մեղադրյալը հրաժարվում է ներկայացնել բացատրություններ գույքի ծագման առնչությամբ,
- քրեական գործերով արդար դատաքննության հայեցակարգի հետ համատեղելի է դիմումատուի վրա իր գույքային իրավիճակի վերաբերյալ հավաստի բացատրություններ տալու պարտականություն դնելը։
14. Զարգացնելով փողերի լվացման գործերով նախորդող հանցագործության առնչությամբ նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը Աշոտ Սուքիասյանի գործով որոշմամբ արձանագրել է, որ փողերի լվացման համար անձին պատասխանատվության ենթարկելու և մեղադրական դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է ընդամենը փաստել, որ գույքը ձեռք է բերվել հանցավոր ճանապարհով, ինչը ամենևին չի ենթադրում այդ հանցագործության քրեաիրավական հատկանիշների ճշգրիտ նկարագրություն. տվյալ դեպքում բավարար է որոշակի ապացուցողական զանգվածով, այդ թվում՝ նաև անուղղակի ապացույցների համակցությամբ, հաստատված համարել, որ գույքը ձեռք է բերվել հանցավոր գործունեության արդյունքում։ Ավելին, միջազգային հանրությունն այս ուղղությամբ որդեգրել է հենց անուղղակի ապացուցման մեթոդը, մասնավորապես, եթե բացակայում են նախորդող հանցագործության վերաբերյալ ուղղակի ապացույցներ, ապա գույքի հանցավոր ծագումը կարելի է հաստատված համարել անուղղակի ապացույցների համակցության համադրման և վերլուծության արդյունքում։
ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված՝ փողերի լվացման հանցակազմն ունի ինքնավար բնույթ, և դրա համար պատասխանատվությունը չի կարող պայմանավորված լինել նախորդող հանցագործության համար դատապարտմամբ, ինչպես նաև նախորդող հանցագործության դեպքն ապացուցված, դրա քրեաիրավական հատկանիշներն ամբողջությամբ բացահայտված լինելու հանգամանքով։ Այլ կերպ` անհրաժեշտ է ոչ թե քրեական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հանցակազմի բոլոր հատկանիշների, այլ միայն նախորդող հանցագործության օբյեկտիվ կողմի դրսևորման մասին վկայող հատկանիշների առկայության հավաստում: Միևնույն ժամանակ պարտադիր չէ, որ հանցավորը գիտակցի նախորդող հանցագործության բոլոր հատկանիշները: Մասնավորապես, չի պահանջվում, որ անձը գիտակցի` կոնկրետ որ հանցանքի կատարմամբ է ձեռք բերվել լվացվող գույքը, այլ բավարար է միայն գիտակցել, որ գույքն ունի հանցավոր ծագում:
Փողերի լվացման առարկա հանդիսացող գույքի հանցավոր ծագումը հաստատելու համար անհրաժեշտ չէ ոչ միայն նախորդող հանցագործության վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայություն, այլև տվյալ գույքի հանցավոր ծագման փաստը կարող է հաստատվել՝ անկախ նախորդող հանցագործության՝ հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշով հաստատված լինելու պայմանից։
Տվյալ դեպքում բավարար է գործի փաստերից բխող որոշակի տվյալների, այդ թվում՝ անուղղակի ապացույցների համադրման արդյունքում գալու ողջամիտ եզրահանգման առ այն, որ խնդրո առարկա գույքն ունի հանցավոր ծագում։ Այլ կերպ` պահանջվում է միայն այնպիսի փաստական տվյալների ներկայացում, որոնք ողջամտորեն կվկայեն փողերի լվացմանը նախորդող արարքի հանցավոր լինելու մասին: Մասնավորապես, քննության օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ անուղղակի, սակայն իրենց ամբողջության մեջ դրա՝ հանցավոր ճանապարհով ծագած լինելու մասին ողջամտորեն վկայող հանգամանքներ կարող են հանդիսանալ տվյալ անձի եկամուտների կամ այլ նյութական միջոցների ու ակտիվների հարաբերակցությամբ քննության առարկա հանդիսացող գույքի անհամաչափ բարձր արժեքը, տվյալ գույքը հանցավոր ճանապարհով ստացված լինելու մասին վկայող որոշակի տվյալների առկայությունը, ինչպես նաև գործի լուծման տեսանկյունից էական նշանակություն ունեցող հանգամանքներ։
Ընդ որում, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր չէ ճշգրիտ կերպով վկայակոչել և նկարագրել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այն կոնկրետ հանցակազմը, որի արդյունքում ստացվել է ապօրինի գույքը, այլ բավարար է տալ միայն որևէ հանցավոր արարքի ընդհանրական նկարագրությունը (օրինակ՝ գույքը ստացվել է հափշտակությունների, թրաֆիքինգի, թմրամիջոցների կամ զենքի ապօրինի շրջանառության, կազմակերպված հանցավորության այս կամ այն դրսևորման կամ այլ հանցագործության արդյունքում)։
15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ
- Ա.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով,
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ հիմնավորված և պատճառաբանված չեն մեղադրյալ Ա.Հակոբյանի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը կատարելու վերաբերյալ մեղադրանքի կողմի հետևությունները, ուստի առաջադրված մեղադրանքներում մեղադրյալ Ա.Հակոբյանը պետք է արդարացվի։
Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ.
- դատալսումների ընթացքում որևէ տվյալ ձեռք չի բերվել առ այն, որ մեղադրյալ Ա.Հակոբյանը տեղեկացված է եղել՝ խնդրո առարկա տրասնպորտային միջոցների ձեռքբերման համար նախատեսված դրամական միջոցների հանցավոր ծագում ունենալու մասին։ Ընդհակառակը, հիմնական դատալսումների ընթացքում հարցաքննված վկա *********************************** ցուցմունքով իսպառ հերքվել է՝ վերջինիս գույքերի և օրինական եկամուտների մասին՝ մեղադրյալ Ա.Հակոբյանի հնարավոր տեղեկացված լինելու վարկածը,
- դատալսումների ընթացքում որևէ տվյալ ձեռք չի բերվել առ այն, որ մեղադրյալ Ա.Հակոբյանն արտոնություններ և առավելություններ է տրամադրել «**********************» ՍՊ ընկերությանը կամ այլ ձևով հովանավորել է այդ կազմակերպությանը, մինչդեռ, ինչպես բխում է Ա.Հակոբյանին մեղսագրված փողերի լվացմանը նախորդած (պրեդիկատ) հանցանքի դիսպոզիցիայից, օրենքով սահմանված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը մասնակցելը, ինքնին, քրեորեն պատժելի արարք չէ, եթե այն կապված չէ այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ,
- դատալսումների արդյունքով ձեռք չի բերվել որևէ տվյալ, որը կվկայեր այն մասին, որ մեղադրյալ Ա.Հակոբյանը գիտակցել է հանցագործություն կատարելու փաստը և ցանկացել է թաքցնել հայտարարագրման ենթակա տվյալը։ Ընդհակառակը՝ դատալսումների ընթացքում ձեռքբերված փաստական տվյալները վկայում են այն մասին, որ խնդրո առարկա վարկի գումարը հայտարարագրում չներառելը կրել է ոչ դիտավորյալ բնույթ։
- Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, ըստ էության, համաձայնվել է դատական ակտում տեղ գտած պատճառաբանությունների հետ։
16. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 11-14-րդ կետերում շարադրված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները Ա.Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1-ին դրվագ) առաջադրված մեղադրանքում արդարացնելով, իրավական վերլուծության չեն ենթարկել գործում առկա մի շարք առանցքային փաստական հանգամանքներ։ Մասնավորապես, ******************** միջոցներով *********** ՀՀ դրամ արժողությամբ երկու ավտոմեքենա ձեռք բերելը և դրանք իր՝ Ա.Հակոբյանի անվամբ հաշվառելը առերևույթ կազմում է գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու գործողություն՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի իմաստով։ Ստորադաս դատարանները, ավտոմեքենաների՝ ********************* անձնական օգտագործման համար նախատեսված լինելը դիտարկելով որպես փողերի լվացման բացառող հանգամանք, բավարար չափով չեն հիմնավորել այն, որ անձնական օգտագործումը վերաբերում է շարժառիթին, սակայն չի վերացնում պատկանելիությունը թաքցնելու օբյեկտիվ արարքը։ Գույքի հանցավոր ծագման համար գործում առկա են կոնկրետ հենասյուներ՝ ********************* նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը (վստահված գույքի վատնում և պաշտոնեական դիրքի չարաշահում) և ******************՝ առերևույթ ծառայողական պարտականություններ չկատարելու դիմաց վճարված աշխատավարձը։ Ստորադաս դատարանները, վկաների կողմից տրված ցուցմունքները հակասական դիտարկելով, դադարեցրել են վերլուծությունը, փոխանակ գնահատելու, թե արդյոք ապացույցների ամբողջությունը՝ ֆինանսավորման ու հաշվառման եղանակի հետ համակցության մեջ, անուղղակիորեն վկայում է միջոցների հանցավոր ծագման մասին։ Սուբյեկտիվ կողմի առումով՝ Ա.Հակոբյանի՝ տասնամյակներ շարունակ ******************** անմիջական ենթակայությամբ ծառայելը, ինչպես նաև միջոցներն անձամբ ստանալու և ավտոմեքենաներն իր անվամբ հաշվառելու եղանակը օբյեկտիվ հանգամանքներ են, որոնցից գիտակցության վերաբերյալ եզրահանգում անելը թույլատրելի էր և ենթակա էր գնահատման։ Ստորադաս դատարաններն այս հանգամանքները որպես «չփարատված կասկած» որակելով՝ առանց դրանք ըստ էության կշռադատելու, փաստացի շրջանցել են ապացույցների գնահատումը։
Վճռաբեկ դատարանի համոզմամբ, ստորադաս դատարանները, նշված անուղղակի ապացույցները համակցության մեջ գնահատելով կարող էին դիրքորոշում ձևավորել թե՛ գույքի հանցավոր ծագման մասին, և թե՛ գույքի հանցավոր ծագման մասին անձի գիտակցության մասին, մինչդեռ ստորադաս ատյանները բավարարվել են առավելապես դատալսումների արդյունքով տվյալներ ձեռք չբերվելու հիմնավորմամբ և առկա անուղղակի ապացույցները գնահատվել են առանձին-առանձին, մեկուսի, այլ ոչ թե իրենց ամբողջության և փոխկապակցվածության մեջ։
17 ․ Ինչ վերաբերում է Ա.Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2-րդ դրվագ) առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին, ապա Վճռաբեկ դատարանն, ըստ էության, իր համաձայնությունն է հայտնում նշված դիրքորոշումներին, արձանագրելով, որ, տվյալ դեպքում, նշված դրվագով գործով ձեռք չեն բերվել բավարար փաստական տվյալներ օրինական եկամուտները գերազանցող գույքը հատկապես հանցավոր ճանապարհով ստացված լինելու հանգամանքների մասին։ Միևնույն ժամանակ անդրադառնալով Ա.Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում արդարացնելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևություններին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմն իր սուբյեկտիվ կողմով ենթադրում է բացառապես ուղղակի դիտավորություն՝ հայտարարագրման ենթակա տվյալի գիտակցված թաքցնելը, ուստի բացթողումը կամ անփութությունը հանցակազմ չեն առաջացնում, իսկ տվյալ դեպքում գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված ապացույցներով հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան չի հիմնավորվել հայտարարագրման ենթակա տվյալն Ա․Հակոբյանի կողմից չներկայացնելու՝ դիտավորության դրսևորումը։
18. Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, մեղադրյալ Ա.Հակոբյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2-րդ դրվագ) և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացնելով, հանգել են իրավաչափ դատողության, իսկ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1-ին դրվագ) առաջադրված մեղադրանքում արդարացնելով պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել գործում առկա փաստական հանգամանքներն իրենց ամբողջության մեջ:
Ուստի, հիմք ընդունելով սույն որոշմամբ կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ա.Հակոբյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1-ին դրվագ) մեղսագրվող արարքում արդարացնելու հարցում եկել են սխալ եզրահանգման, պատշաճ վերլուծության և գնահատման չեն ենթարկել գործում առկա փաստական տվյալների ամբողջությունը՝ թույլ տալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ, 126-րդ և 127-րդ հոդվածների պահանջների խախտումներ։ Այսինքն` թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 398-րդ հոդվածներով նախատեսված` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար։
19. Ինչ վերաբերում է նոր քննության ծավալին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը պետք է նոր քննության արդյունքում, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1-ին դրվագ) նախատեսված ենթադրյալ հանցանքը Ա.Հակոբյանի կողմից կատարած լինելու վերաբերյալ հանգի իրավաչափ և հիմնավոր հետևության։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 388-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Մեղադրյալ Ա.Հակոբյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 31-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի օգոստոսի 15-ի որոշումը մեղադրյալ Ա.Հակոբյանին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (1-ին դրվագ) առաջադրված մեղադրանքի մասով բեկանել և գործն ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։
Նախագահող` Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դատավորներ` Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ
Ռ.ՄԽԻԹԱՐՅԱՆ
Ս.ՉԻՉՈՅԱՆ
