Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am

Վճռաբեկ դատարան · Քաղաքացիական

ՎԴ/5269/05/09

Գործի համարը
ՎԴ/5269/05/09
Հայցվոր
Շողեր Գրիգորյան
Պատասխանող
ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյան
Դատական ակտի ընդունման ամսաթիվը
01.04.2011
Քաղաքացիական իրավունք

Որոշման տեքստը

arlis.am-ի պաշտոնական հրապարակումից (դատարանը ֆայլ չի դրել)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ /5269/05/09 Վարչական գործ թիվ ՎԴ /5269/05/09 2011 թ. Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ Ե . Խ ունդկարյանի մասնակցությամբ դատավորներ Ե. Ս ողոմոնյանի Վ. Աբելյանի Ս. Ա նտոնյանի Վ. Ա վանեսյանի ա . Բ արսեղյանի Մ. Դ ՐՄԵՅԱՆԻ Գ. Հ ԱԿՈԲՅԱՆԻ Է. Հ այրիյանի Տ. Պ ԵՏՐՈՍՅԱՆԻ 2011 թվականի ապրիլի 1-ին դռնբաց դատական նիստում, քննելով Շողեր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 11.05.2010 թվականի վճռի դեմ` ըստ Շողեր Գրիգորյանի հայցի ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի (այսուհետ` Նոտար)` ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պարտավորեցնելու պահանջի մասին, Պ Ա Ր Զ Ե Ց 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Շողեր Գրիգորյանը պահանջել է պարտավորեցնել Նոտարին ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող, Գնել Գրիգորյանին պատկանող հողամասի և տան նկատմամբ տալ ժառանգության իրավունքի վկայագիր: ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 11.05.2010 թվականի վճռով հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շողեր Գրիգորյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել: 2 . Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով. Դատարանը չի կիրառել ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածը, 1186-րդ հոդվածի 1-ին կետը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով . Դատարանն անտեսել է, որ գործում առկա արխիվային տեղեկանքում նշված տնտեսությունների գրքի գրառումն իրականացվել է օրենսդրությամբ սահմանված կարգով, և նշված փաստաթղթով հաստատվում է, որ Գնել Գրիգորյանը, հոր` Ստեփան Գրիգորյանի մահից հետո` 1987 թվականին, անվանափոխելով վերջինիս պատկանող բնակելի տունը և հողամասը, արդեն իսկ 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի ուժով դրանց նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք: Ինչ վերաբերում է Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ և 1186-րդ հոդվածների կիրառմանը, ապա նշված հոդվածները կիրառելիս Դատարանը դրանք պետք է մեկնաբաներ ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի պահանջների հաշվառմամբ: Այսինքն` հաշվի առնելով, որ հողամասի և տան նկատմամբ Գնել Գրիգորյանի սեփականության իրավունքի առկայությունը, հետևաբար նաև դրանք վերջինիս պատկանելու հանգամանքները հաստատվում են գործում առկա արխիվային տեղեկանքով և գյուղապետի տված տեղեկանքներով, ապա ըստ էության պահպանված է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջը, ինչից հետևում է, որ առկա է նաև նույն օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժառանգատուին պատկանող գույքը: Այսպիսով, Դատարանը, անհիմն կերպով մերժելով հայցը, Շողեր Գրիգորյանին ըստ էության զրկել է իր կողմից փաստացի տիրապետման հիմքով ընդունած ժառանգությունը տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից: Արդյունքում, ոչ միայն լուծում չի ստացել բնակելի տան և հողամասի նկատմամբ Շողեր Գրիգորյանի իրավունքներն օրենքով սահմանված կարգով ձևակերպելու հարցը, այլ նաև վերջինս զրկվել է հետագայում դրա լուծման ամեն մի հնարավորությունից: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է Դատարանի 11.05.2010 թվականի վճիռը բեկանել և փոփոխել` հայցը բավարարել: 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը. 1) 04.09.2009 թվականին տրված թիվ 003991 մահվան վկայականի համաձայն` Գնել Գրիգորյանը մահացել է 04.10.2008 թվականին ( գ . թ . 16) : 2) ՀՀ Ազգային արխիվի Աբովյանի տարածքային ներկայացուցչության 30.10.2009 թվականի «ՀՀ Կոտայքի շրջանի Կոտայքի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսությունների գրքից» թիվ 01-1/1160 արխիվային տեղեկանքի համաձայն` ընտանիքի գլխավոր Գնել Գրիգորյանի տնտեսության անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տունը կառուցված է 1962 թվականին, որի մակերեսը կազմում է 100քմ, այդ թվում` բնակելի` 50քմ, իսկ նրա տնտեսության անձնական օգտագործման տակ գտնվող հողի մակերեսը կազմում է 0,07հա (700քմ), այդ թվում` շինությունների տակ ( գ . թ . 1 9 ) : 3) ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք համայնքի ղեկավարի 30.11.2009 թվականի թիվ 687 և թիվ 688 տեղեկանքների համաձայն` Գնել Գրիգորյանին ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում սեփականության իրավունքով պատկանում է 700քմ մակերեսով տնամերձ հողամաս և բնակելի տուն, որը տիրապետում, օգտագործում է և դրա մասով վճարումները կատարում է դուստրը` Շողեր Գրիգորյանը ( գ . թ . 1 7-18 ) : 4) 21.04.2009 թվականին տրված «Ըստ օրենքի ժառանգության իրավունքի» վկայագրի համաձայն` Գնել Գրիգորյանի` մահացած 04.10.2008 թվականին, գույքի նկատմամբ ժառանգներ են հավասար բաժիններով կինը` Գոհարիկ Խաչատրյանը, դուստրերը` Շողեր Գրիգորյանը և Մարիամ Գրիգորյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է նույն վկայագիրը, բաղկացած է Երևանի 16-րդ թաղամասի 45-րդ շենքի թիվ 66 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/2 բաժնից ( գ . թ . 21) : 5) Նոտարի 10.12.2009 թվականի` Շողեր Գրիգորյանին ուղղված գրության համաձայն` Գնել Գրիգորյանի` մահացած 04.10.2008 թվականին, մահից հետո ժառանգության իրավունքի վկայագիր չի կարող տրվել, քանի որ անշարժ գույքի պետական գրանցումը չի կատարվել և ներկայացված փաստաթղթերը բավարար չեն ժառանգություն ձևակերպելու համար ( գ . թ . 2 0 ) : 6) 22.03.2010 թվականի համաձայնության համաձայն` Գոհարիկ Խաչատրյանը և Մարիամ Գրիգորյանը համաձայն են, որ Գնել Գրիգորյանի մահից հետո մնացած` ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող անշարժ գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիրը տրվի Շողեր Գրիգորյանի անվամբ ( գ . թ . 39 ) : 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ . ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը: Նախկինում գործող ՀՀ հողային օրենսգրքի (ուժը կորցրել է 02.05.2001 թվականի թիվ ՀՕ-185 օրենքով) 18-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` հողի սեփականության և մշտական օգտագործման իրավունքը հաստատվում է համապատասխան պետական ակտով, որը տրվում է պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից: «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 01.01.1999 թվականին` 17.06.1998 թվականի թիվ ՀՕ-229 օրենքով) 13-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` գյուղացիական տնտեսությունը որպես սեփականություն կարող է ունենալ բնակելի տներ , տնտեսական շինություններ, հողամասեր և տունկեր, մթերատու և բանող անասուններ, թռչուններ, գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ, փոխադրամիջոցներ և այլ գույք` գյուղատնտեսական արտադրությունն ինքնուրույն վարելու, արտադրանքը վերամշակելու և իրացնելու համար: Նույն հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` գյուղացիական տնտեսությունը ձևակերպվում է գյուղացիական ընտանիքի գլխի անունով: Գյուղացիական տնտեսության իրավունքները ճանաչվում են վերջինիս անվամբ ձևակերպվող և պատգամավորների գյուղական , ավանային , քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից տրվող պետական ակտի հիման վրա : Նույն հոդվածի 5-րդ պարբերության համաձայն` նույն հոդվածի կանոնները կիրառվում են նաև քաղաքացիների օժանդակ տնտեսության և գյուղացիական ծխի սեփականության նկատմամբ: «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 28.11.2006 թվականի թիվ ՀՕ-199-Ն օրենքով) 2-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` գյուղացիական տնտեսությունը ձևակերպվում է ընտանիքի գլխավորի անունով: Գյուղացիական տնտեսության իրավունքները ճանաչվում են ընտանիքի գլխավորի անվամբ ձևակերպվող և պատգամավորների համապատասխան տեղական ( գյուղական , ավանային , քաղաքային , քաղաքի շրջանային ) խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրվող պետական ակտի հիման վրա : ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին պարբերության համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը: ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` մինչև 1999 թվականի մայիսի 6-ը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերն ունեն իրավաբանական ուժ, վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար: «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքով սահմանված` պետական գրանցման համար նախատեսված ժամկետը չի տարածվում մինչև նույն օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության տարածքում առկա գույքի և դրա նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերի վրա : Նշված փաստաթղթերը, անկախ կնքման կամ հաստատման ժամկետից, հիմք են համարվում անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար` սեփականատերերի և օգտագործողների կողմից սահմանված կարգով ներկայացնելու դեպքում: «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ըստ օրենքի կամ ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրեր տալու դեպքում նոտարն ստուգում է ժառանգատուի մահվան փաստը, ժառանգության բացման ժամանակը և վայրը, ազգակցական հարաբերությունները կամ կտակի առկայությունը, ժառանգության զանգվածի կազմը: Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ժառանգության իրավունքի վկայագիր տալու ժամանակ նոտարը պետք է որոշի նաև ժառանգության զանգվածի կազմը, որի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը: Միաժամանակ, ժառանգության զանգվածի որոշման գործընթացում նոտարը պետք է հաշվի առնի Հայաստանի Հանրապետության` նախկինում և ներկայումս գործող օրենսդրական կանոնակարգումների առանձնահատկությունները: Մասնավորապես` նախկինում գործող կանոնակարգումների համաձայն` հողի սեփականության և մշտական օգտագործման իրավունքը հաստատվում էր պետական ակտով, որը տրվում է ր պատգամավորների տեղական խորհրդի գործադիր կոմիտեի կողմից , իսկ գյուղացիական տնտեսությունը որպես սեփականություն կարող էր ունենալ նաև բնակելի տներ և հողամասեր , որոնց նկատմամբ իրավունքներն իրենց հերթին ձևակերպվում էին գյուղացիական ընտանիքի գլխի անունով և նույնպես ճանաչվում էին նրա անվամբ ձևակերպվող պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից տրվող պետական ակտի հիման վրա : Հաշվի առնելով նշված կանոնակարգումները, ինչպես նաև սեփականության իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը` ներկայումս գործող կանոնակարգումների համաձայն` մինչև 06.05.1999 թվականը հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված կամ ձեռք բերված փաստաթղթերը պահպանել են իրենց իրավաբանական ուժը, դրանք վերագրանցման ենթակա չեն և հիմք են հանդիսանում անշարժ գույքի նկատմամբ գործարքներ կատարելու համար: Այսինքն` ժառանգության իրավունքի վկայագիր տալու ժամանակ ժառանգության զանգվածի որոշման գործընթացում նոտարը պետք է հաշվի առնի, որ նախկինում տրված պետական ակտը դա գույքի նկատմամբ իրավունքը հաստատող և դրա պատկանելիության հարցը որոշող պետության կողմից տրված և ճանաչված պաշտոնական փաստաթուղթ է : Հետևաբար, նոտարը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածը պետք է մեկնաբանի` հաշվի առնելով ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրական կանոնակարգումները: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ կարգավորումը գործում է նաև պետական գրանցման ենթակա գույքի այլ տեսակների նկատմամբ: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի կարգավորումը, որի համաձայն` մինչև այդ օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետության տարածքում առկա գույքի և դրա նկատմամբ իրավունքներ և սահմանափակումներ հաստատող փաստաթղթերի վրա պետական գրանցման համար սահմանված ժամկետը չի տարածվում, և այդ փաստաթղթերը, անկախ դրանց կնքման կամ հաստատման ժամկետից, սեփականատերերի և օգտագործողների կողմից սահմանված կարգով ներկայացվելու դեպքում հիմք են գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար: Ի դեպ, նշվածը գույքի սեփականատիրոջ մահվան դեպքում հնարավոր է իրականացնել միայն նրա ժառանգության ընդունման պայմաններում: Սույն գործով Դատարանը հայցը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը վերաբերում է հողամասերի նկատմամբ իրավունքների վերաբերյալ սահմանված կարգով տրված, ձեռք բերված փաստաթղթերին, ինչպիսին Շողեր Գրիգորյանի ներկայացրած` ՀՀ Ազգային արխիվի Աբովյանի տարածքային ներկայացուցչության 30.10.2009 թվականի թիվ 01-1/1160 արխիվային տեղեկանքում նշված ՀՀ Կոտայքի շրջանի Կոտայքի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսությունների գրքի գրառումը չի կարող համարվել: Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ ՀՀ Կոտայքի շրջանի Կոտայքի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսությունների գրքի գրառմամբ հիմնավորվում է ՀՀ Կոտայքի շրջանի Կոտայք գյուղում գտնվող 1962 թվականին կառուցված 100քմ մակերեսով բնակելի տան և 0,07հա (700քմ) մակերեսով հողամասի նկատմամբ Գնել Գրիգորյանի իրավունքները հաստատող և ճանաչող պետական ակտի առկայությունը, իսկ նախկինում գործող կանոնակարգման համաձայն` պետական ակտը դա գույքի նկատմամբ իրավունքը հաստատող և դրա պատկանելիության հարցը որոշող պետության կողմից տրված և ճանաչված պաշտոնական փաստաթուղթ է: Քննվող վարչական գործի փաստերով հաստատվում է, որ ՀՀ Ազգային արխիվի Աբովյանի տարածքային ներկայացուցչության 30.10.2009 թվականի «ՀՀ Կոտայքի շրջանի Կոտայքի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1991-1995 թվականների թիվ 1 տնտեսությունների գրքից» թիվ 01-1/1160 արխիվային տեղեկանքի համաձայն` ընտանիքի գլխավոր Գնել Գրիգորյանի տնտեսության անձնական սեփականություն հանդիսացող բնակելի տունը կառուցված է 1962 թվականին, որի մակերեսը կազմում է 100քմ, այդ թվում` բնակելի` 50քմ, իսկ նրա տնտեսության անձնական օգտագործման տակ գտնվող հողի մակերեսը կազմում է 0,07հա (700քմ), այդ թվում` շինությունների տակ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում գտնվող, Գնել Գրիգորյանին պատկանող գույքի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալու գործընթացում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածը մեկնաբանվել է` հաշվի չառնելով ՀՀ հողային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև նախկինում գործող օրենսդրական կանոնակարգումները: Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241 2 -րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը ՈՐՈՇԵՑ 1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 11.05.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: 2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում: 3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Նախագահող` Ե . Խ ունդկարյան Դատավորներ` Ե . Ս ՈՂՈՄՈՆՅԱՆ Վ. Ա բելյան ս . Ա նտոնյան Վ. Ա ՎԱՆԵՍՅԱՆ Ա . Բ ԱՐՍԵՂՅԱՆ մ . Դ րմեյան Գ. Հ ԱԿՈԲՅԱՆ Է. Հ ԱՅՐԻՅԱՆ Տ. Պ ԵՏՐՈՍՅԱՆ Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/5269/05/09 ՄԱՍԻՆ Տիպ Որոշում Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.04.2011-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2011.06.08/33(836).1 Հոդ.774.18 Ընդունող մարմին Վճռաբեկ դատարան Ընդունման ամսաթիվ 01.04.2011 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին Նախագահող Ստորագրման ամսաթիվ 01.04.2011 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.04.2011 Հիմնական ակտ 01.04.2011, Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media