Վճռաբեկ դատարան · Քրեական
ԵԷԴ/0010/01/17
- Գործի համարը
- ԵԷԴ/0010/01/17
- Դիմող / մեղադրյալ
- Խաչատուր Բեգլարյան Ալեքսանդրի
- Դատական ակտի ընդունման ամսաթիվը
- 20.09.2018
- ՀՀ Քրեական օրենսգիրք
Որոշման տեքստը
arlis.am-ի պաշտոնական հրապարակումից (դատարանը ֆայլ չի դրել)ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում ԵԷԴ /0010/01/17 Գործ թիվ ԵԷԴ /0010/01/17 Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան Դատավորներ՝ Կ. Ղազարյան Մ. Պետրոսյան ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) նախագահությամբ` Լ. Թ ադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ա սատրյանի Ե. Դանիելյանի ա. պ ողոս ՅԱՆԻ Ս. Օ հա նյանի քարտուղարությամբ` Մ. Ավագյանի 2018 թվականի սեպտեմբերի 20-ին ք. Երևանում դռնբաց դատական նիստում քննության առնելով Խաչատուր Ալեքսանդրի Բեգլարյանի վերաբերյալ երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 27-ի որոշման դեմ ամբաստանյալ Խ.Բեգլարյանի վճռաբեկ բողոքը, Պ Ա Ր Զ Ե Ց Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2016 թվականի ապրիլի 12 -ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 12116616 քրեական գործը: 2016 թվականի մայիսի 16- ին նույն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 12122116 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մայիսի 26- ի որոշմամբ թիվ 12116616 քրեական գործը միացվել է թիվ 12122116 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է թիվ 12122116 համարով: 2016 թվականի հունիսի 10- ին Խաչատուր Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178- րդ հոդվածի 3- րդ մասի 1- ին կետով` երկու դրվագով, և նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 10- ի որոշմամբ Խ. Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով: 2016 թվականի հոկտեմբերի 11- ին Խ. Բեգլարյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժին: Նույն օրը Խ. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178- րդ հոդվածի 3- րդ մասի 1- ին կետով` երկու դրվագով: Նույն դատարանի` 2016 թվական հոկտեմբերի 13- ի որոշմամբ Խ. Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատվել է: 2017 թվականի փետրվարի 20- ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ( այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան): 2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հունիսի 16- ի դատավճռով Խ. Բեգլարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178- րդ հոդվածի 3- րդ մասի 1- ին կետով` երկու դրվագով, և հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման` 4 տարի 3 ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69- րդ հոդվածի կարգով` Խ. Բեգլարյանի նկատմամբ թողնվել է կրելու ազատազրկում` 3 տարի 6 ամիս 25 օր ժամկետով, որը նույն օրենսգրքի 70- րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 տարի ժամկետով: Նույն դատավճռով վերացվել է ամբաստանյալ Խ. Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը: 3. Մեղադրողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ( այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի սեպտեմբերի 27- ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 70- րդ հոդվածի կիրառումը վերացվել է, և ամբաստանյալ Խ. Բեգլարյանին թողնվել է կրելու 3 տարի 6 ամիս 25 օր ժամկետով ազատազրկումը: 4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Խ. Բեգլարյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի ապրիլի 6- ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել: Վ ճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը . 5 . Խ.Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «(…) 2015 թ . դեկտեմբերի 8- ին , չարաշահելով Ա . Ավոյանի վստահությունը , Աշոտ Ավոյանին պատկանող 13.500 ԱՄՆ դոլարին համարժեք 6.500.000 ՀՀ դրամ արժողությամբ «BMW Х 5» մակնիշի 88 UT 288 հաշվառման համարանիշի ավտոմեքենան տարաժամկետ վճարման պայմանով գնելու պատրվակով , Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի գրասենյակում կնքել [է] ձևական փոխառության պայմանագիր , այնուհետև , հաջորդ օրը ` 09.12.2015 թ ., ՀՀ ոստիկանության « Ճանապարհային ոստիկանության » Երևանի հաշվառման - քննական բաժնում , պայմանավորվածության համաձայն ` Ա . Ավոյանը համապատասխան նվիրատվության պայմանագրով իրեն սեփականության իրավունքով պատկանող «BMW Х 5» մակնիշի 88 UT 288 հաշվառման համարանիշի ավտոմեքենան նվիրատվություն է արել Խ . Բեգլարյանի կնոջը ` Լ . Ներսիսյանին։ Այնուհետև Խ . Բեգլարյանը , պայմանավորված ժամկետում Ա . Ավոյանին որևիցե գումար չվճարելով , 11.12.2015 թ . «BMW Х 5» մակնիշի 88 UT 288 հաշվառման համարանիշի ավտոմեքենան իրական արժեքից ավելի նվազ ` 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով վաճառել է Թ . Բեշիկյանին և 27.12.2015 թ . կնոջ հետ միասին « Բագրատաշեն » սահմանային անցակետով ՀՀ - ից դիմել է փախուստի։ Բացի այդ, 24.12.2015թ. Խ.Բեգլարյանը նույն եղանակով, Տ.Վարդանյանից 13.000 ԱՄՆ դոլար գումարով «BMW Х5» մակնիշի 02 UP 001 հաշվառման համարանիշի ավտոմեքենան գնելու պատրվակով վճարել է 5.000 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացած գումարի մասով կրկին տարաժամկետ վճարման պայմանով ձևական փոխառության պայմանագիր է կնքել վերջինիս հետ։ Հաջորդ օրը Ս.Վարդանյանն իր անվամբ հաշվառված «BMW Х5» մակնիշի 02 UP 001 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» Երևանի հաշվառման-քննական բաժնում, պայմանավորվածության համաձայն` համապատասխան առուվաճառքի պայմանագրով վաճառել է Խ.Բեգլարյանի կնոջը` Լ.Ներսիսյանին։ Այնուհետև Խ.Բեգլարյանը ավտոմեքենան Լ.Ներսիսյանի անվամբ հաշվառելու օրն իրական արժեքից ավելի նվազ` 9.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով «BMW Х5» մակնիշի ավտոմեքենան վաճառել է Է.Մելքոնյանին և 27.12.2015թ. կնոջ հետ միասին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից դիմել է փախուստի» 1 : 6. Առաջին ատյանի դատարան ն իր դատական ակտում արձանագրել է. «(…) [Առաջին ատյանի դատարանն] ամբաստանյալ Խ.Բեգլարյանի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող, ինչպես նաև անձը բնութագրող հանգամանք է համարում այն, որ վերջինս երիտասարդ է, իր դրսևորած վարքագծով արժանացել է տուժողների ներողամտությանը, վերջիններս բողոք կամ գույքային վնասի հատուցման պահանջ չեն ներկայացրել նրա նկատմամբ, զղջացել է կատարած արարքի համար և ընդունել մեղքը, ինչը՝ որպես մեղավոր անձի հետհանցավոր դրական վարքագիծ, վկայում է այն մասին, որ նա լրիվ գիտակցել է իր արարքի հանրային վտանգավորությունը և զղջացել է դրա համար։ [Առաջին ատյանի դատարանն] ամբաստանյալ Խ.Բեգլարյանի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չհայտնաբերեց։ (…) [Տուժողներն] (…) [Առաջին ատյանի դատարանին] խնդրել [են] մեղմ պատիժ նշանակել` ազատազրկման հետ կապ չունեցող (…): Ամբաստանյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս, [Առաջին ատյանի դատարանը] միևնույն ժամանակ պատշաճ գնահատականի է ցանկանում արժանացնել նաև այն, որ ամբաստանյալ Խ.Բեգլարյանի կողմից վերականգնվել է տուժողներին պատճառված նյութական վնասը, հետևաբար [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ սոցիալական արդարությունն այս մասով վերականգնված է։ (…) [Առաջին ատյանի դատարանը], բազմակողմանի գնահատման ենթարկելով կատարված հանցագործությունների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, Խ.Բեգլարյանի անձը բնութագրող վերը նշված տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև ելնելով մարդասիրության սկզբունքից և բոլոր այս հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ հանգում է հետևության, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ուստի գտնում է, որ նրա նկատմամբ նշանակվող պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել (…) ։ (…) Քննարկելով քաղաքացիական հայցի հարցը և հիմք ընդունելով ամբաստանյալից պահանջ չունենալու պատճառաբանությամբ տուժողներ Աշոտ Ավոյանի և Սամվել Վարդանյանի կողմից քաղաքացիական հայց չհարուցելու հանգամանքը՝ [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ քաղաքացիական հայցի հարցը պետք է համարել լուծված (…)» 2 : 7. Վերաքննիչ դատարանն արձանագրել է հետևյալը . «(…) [Ա]ռաջին ատյանի դատարանն ամբաստանյալ Խ.Բեգլարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս հանցագործության հանրային վտանգավորության բնույթի և աստիճանի համատեքստում պատշաճ վերլուծության չի արժանացրել. ա) հանցագործությամբ պատճառված վնասի չափը` մասնավորապես այն, որ Խ.Բեգլարյանի կողմից կատարվել են երկու դրվագով հանցագործություններ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որոնց արդյունքում տուժողներ Ա.Ավոյանին և Ս.Վարդանյանին պատճառվել է համապատասխանաբար 13.500 և 8.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով վնաս, որը մի քանի անգամ գերազանցում է հափշտակությունների համար նախատեսված առանձնապես խոշոր չափի նվազագույն շեմը (…), բ) հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ հատուցված չլինելը. մասնավորապես տուժող Ա.Ավոյանը Վերաքննիչ դատարանի դատական քննության ժամանակ հայտնեց, որ ամբաստանյալ Խ.Բեգլարյանի կողմից իրեն պատճառված վնասը հատուցվել է մասնակի` 10.500 ԱՄՆ դոլարի չափով, իսկ մնացած 3.000 դոլարի չափով վնասը փոխհատուցելու վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագայում մաս-մաս փոխհատուցելու վերաբերյալ, գ) ամբաստանյալի կողմից հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո` կնոջ Լ.Ներսիսյանի հետ միասին «Բագրատաշեն» սահմանային անցակետով ՀՀ-ից փախուստի դիմելը և մինչև 11.10.2016թ. հետախուզման մեջ գտնվելը: Վերոգրյալների հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ սույն գործով հանցագործությամբ պատճառված վնասի չափը, այն ամբողջությամբ վերականգնված չլինելը, ինչպես նաև դեպքից հետո ամբաստանյալի դրսևորած վարքագիծը վկայում են հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանի մասին, ինչն [Ա]ռաջին ատյանի դատարանի կողմից հաշվի չի առնվել և որևէ գնահատականի չի արժանացել, մինչդեռ գույքային բնույթի հանցագործություններում արարքի վտանգավորության վրա ազդող վերոնշյալ գործոններն իրենց բնույթով հիմնական են և կարևոր, որպիսիք յուրաքանչյուր դեպքում պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելիս պետք է համարժեք գնահատականի արժանանան։ Վերոշարադրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Խ.Բեգլարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ [Ա]ռաջին ատյանի դատարանի հետևությունները հիմնավոր չեն (…)» 3 : 8. Ամբաստանյալ Խ.Բեգլարյանի բողոքին կից ներկայացվել են տուժողներ Ս.Վարդանյանի և Ա.Ավոյանի դիմումները, որոնցով վերջիններս հայտնել են իրենց պատճառված վնասն ամբաստանյալ Խ.Բեգլարյանի կողմից ամբողջությամբ վերականգնելու մասին և խնդրել են նրա նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ 4 : 9. Ամբաստանյալ Խ.Բեգլարյանը Վճռաբեկ դատարան է ներկայացրել նաև կնոջ` Լ.Ներսիսյանի հղիության վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 20-ին «Նոր Արաբկիր Ա.Կ.» բժշկական կենտրոնի կողմից տրված մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտից քաղվածքը, համաձայն որի` Լ.Ներսիսյանը գտնվում է հղիության 13-14 շաբաթում 5 : Վճռաբեկ բողոքի հիմքերը , հիմնավորումները և պահանջը . Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով . 10. Բողոքաբերի համոզմամբ Վերաքննիչ դատարանի որոշումն անօրինական է ու չհիմնավորված, դրանով թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես անդրադառնալով իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին՝ բողոք բերած անձը մեջբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի մեկնաբանման կապակցությամբ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները և եզրահանգել, որ սոցիալական արդարության վերականգնված լինելու, պատիժը մեղմացնող հանգամանքի առկայության և ծանրացնող հանգամանքի բացակայության, դրական բնութագրվելու, քննությանն օժանդակելու, կատարած արարքների համար զղջալու, նյութական կարիքից դրդված այդ քայլին դիմելու պայմաններում իր ուղղումը հնարավոր է առանց պատիժը կրելու: Բողոքաբերն արձանագրել է նաև, որ տվյալ դեպքում հանցագործություններով պատճառված վնասի չափը չի կարող վճռորոշ նշանակություն ունենալ, քանի որ ինքն ամբողջությամբ վերականգնել է այն, իսկ տուժողները որևէ բողոք չունեն: Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ իր կինը գտնվում է 14 շաբաթական հղիության մեջ: 11. Վերոշարադրյալի հիման վրա ամբաստանյալ Խ.Բեգլարյանը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի դատավճռին: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը . 12. Սույն գ ործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է . արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահպանման տեսանկյունից հիմնավորվա՞ծ է արդյոք ամբաստանյալ Խ . Բեգլարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները : 13. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն` «1. Եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին: 2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիu դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները (...)»: Սույն քրեաիրավական նորմերը Վճռաբեկ դատարանի կողմից բազմիցս վերլուծության են ենթարկվել մի շարք գործերով կայացված նախադեպային որոշումներում, և մշտապես վերահաստատվել է դիրքորոշումն առ այն, որ թեև պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքն ինչպես հանցագործությունների, այնպես էլ անձանց շրջանակի որևէ սահմանափակում չի նախատեսում, սակայն անհրաժեշտ է դատարանի համոզվածությունը, վստահությունն այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց իրական պատիժ կրելու. նման հետևությունները պետք է հիմնված լինեն հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի 6 ամբողջական գնահատման վրա` հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են օրենքով պահպանվող հասարակական հարաբերության բնույթը, մեղքի ձևը և տեսակը, պատճառված վնասի չափը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, հանցագործության հանգամանքները, հանցավոր վարքագծի դրսևորմանը նախորդող և ուղեկցող հանգամանքները, արարքում մեկից ավելի ծանրացնող հանգամանքների առկայությունը, եղանակը, գործիքներն ու միջոցները, նպատակներն ու շարժառիթները և այլն: 7 13.1. Անդրադառնալով պատիժը պայմանականորեն չկիրառելիս հանցավորի անձը բնութագրող տվյալները գնահատման ենթարկելու հարցին` Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ հանցավորի պատասխանատվությունն ու պատիժն անհատականացնելիս և նշանակված պատիժը փաստացի կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը պետք է ուսումնասիրի հանցավորի ընտանեկան դրության, նրա խնամքին այլ անձանց առկայության, սոցիալական միջավայրում նրա զբաղեցրած տեղի ու դիրքի, սոցիալական միջավայրում նրա ունեցած բնութագրի, առողջական վիճակի, տարիքի, դատվածության և մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ փաստական տվյալները 8 : 14. ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում խարդախության համար, որի համաձայն` « Խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերել [ն է]: (...) 3. Խարդախությունը , որը կատարվել է՝ 1) առանձնապես խոշոր չափերով (...)»: Նշված հոդվածով նախատեսված հանցավոր արարքն ընդգրկված է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում, ուստի Վճռաբեկ դատարանը վերահաստատում է նախկինում արտահայտված դիրքորոշումն առ այն, որ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս արարքի հանրային վտանգավորության բնույթի ու աստիճանի համատեքստում հատկապես կարևոր է հանցագործությամբ պատճառված վնասի (դրա չափի), այն վերականգնված լինելու կամ չլինելու հանգամանքների գնահատումը: Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու խնդրին, իր որոշումներում մշտապես ընդգծել է, որ հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի նվազման տեսանկյունից հանցագործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնված լինելու հանգամանքն էական նշանակություն ունի: Ընդ որում, վերը նշված հանգամանքները կարևոր են ոչ միայն հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի գնահատման, այլև սոցիալական արդարությունը վերական գ նված լինելու տեսանկյունից , քանի որ գ ույքային բնույթի հանցա գ ործու
