Արիօգնեմ (ariognem.am) · Avetik Nazaryan
Հաշվի և տվյալների ջնջում
Այս էջը նկարագրում է, թե ինչպես ջնջել Արիօգնեմ իրավական հարթակի (կայքը՝ ariognem.am, Android հավելվածը՝ «Արիօգնեմ», մշակող՝ Avetik Nazaryan) հաշիվը և դրա հետ կապված տվյալները։
1. Ինքներդ՝ կայքում կամ հավելվածում
- Մուտք գործեք ձեր հաշիվ։
- Բացեք «Իմ պրոֆիլը» էջը և սեղմեք «Ջնջել հաշիվը»։
- Հաստատեք գաղտնաբառով (եթե այն ունեք) և ձեր էլ. հասցեին ուղարկված 6-նիշանոց կոդով։
Հաշիվը ջնջվում է անմիջապես, և բոլոր նստաշրջաններն ավարտվում են։
2. Առանց մուտք գործելու՝ էլ. նամակով
Եթե չեք կարող մուտք գործել կամ հավելվածն այլևս չունեք, գրեք [email protected] հասցեին այն էլ. հասցեից, որով գրանցված է հաշիվը, «Հաշվի ջնջում» վերնագրով։ Մենք կհաստատենք, որ հաշիվը ձերն է, կջնջենք այն և կպատասխանենք ձեզ մինչև 30 օրվա ընթացքում։
3. Ինչ է ջնջվում
- Ձեր զրույցները AI օգնականի հետ, զրույցների կարճաժամկետ AI հիշողությունը, պահված վերծանումները, գործի նյութերի վերլուծությունները, գործիքների «Պատմություն»-ը (OCR-ով ճանաչված տեքստերը, պատրաստված փաստաթղթերը) և պատասխանների գնահատականները։
- Token դրամապանակը (մնացորդը և օգտագործման պատմությունը), պահված քարտերը, բաժանորդագրությունները, լուսանկարը, մեկանգամյա կոդերը։
- Պրոֆիլի բոլոր տվյալները, որոնք նույնականացնում են ձեզ՝ էլ. հասցե, գաղտնաբառ, Google հաշվի նույնացուցիչ, անուն, հեռախոս, մասնագիտություն, կազմակերպություն, մարզ, համաձայնություններ, մուտքերի ժամանակները։
- AI ծախսերի գրառումներից հանվում է ձեր նույնացուցիչը։
Չօգտագործված token-ները ջնջելիս չեն վերադարձվում։
4. Ինչ է պահվում և որքան ժամանակ
- Վճարման պատվերներն ու հաշիվ-ապրանքագրերը (եթե վճարումներ եղել են)՝ հաշվապահական օրենսդրությամբ սահմանված ժամկետով, առանց ձեր անձնական տվյալների։
- Ջնջման մասին գրառումը (ամսաթիվը, պատճառը՝ եթե նշել եք, մասնագիտությունը, քողարկված էլ. հասցեն)՝ 3 տարի, առանց ձեզ հետ կապող նույնացուցիչի։
- Սերվերի պահուստային պատճենները՝ մինչև 7 օր, որից հետո դրանք ինքնաշխատ փոխարինվում են։
- Անվտանգության մատյանները։
Տե՛ս նաև Գաղտնիության քաղաքականությունը։
