ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 902 — Բանկային ավանդի պայմանագիր 1.
Ամփոփում
Հոդված 902. Բանկային ավանդի պայմանագիր 1. Բանկային ավանդի (դեպոզիտի) պայմանագրով մի կողմը (բանկը), ընդունելով մյուս կողմից (ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական գումարը (ավանդը), պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ավանդի գումարը և պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից: 2. Բանկային ավանդի պայմանագիրը, որով ավանդատուն քաղաքացի է, հրապարակային պայմանագիր է (հոդված 442): 3. Ավանդ մուծված հաշվով բա
Ամբողջ Տեքստ
Հոդված 902. Բանկային ավանդի պայմանագիր 1. Բանկային ավանդի (դեպոզիտի) պայմանագրով մի կողմը (բանկը), ընդունելով մյուս կողմից (ավանդատուից) ստացված կամ վերջինիս համար ստացված դրամական գումարը (ավանդը), պարտավորվում է ավանդատուին վերադարձնել ավանդի գումարը և պայմանագրով նախատեսված պայմաններով ու կարգով տոկոսներ վճարել դրանից:
2. Բանկային ավանդի պայմանագիրը, որով ավանդատուն քաղաքացի է, հրապարակային պայմանագիր է (հոդված 442):
3. Ավանդ մուծված հաշվով բանկի և ավանդատուի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են բանկային հաշվի պայմանագրի մասին կանոնները (50 գլուխ), եթե այլ բան սահմանված չէ սույն գլխի կանոններով կամ չի բխում բանկային ավանդի պայմանագրի էությունից:
4. Սույն գլխի` բանկերին վերաբերող կանոնները կիրառվում են նաև այն վարկային կազմակերպությունների նկատմամբ, որոնք, օրենքին համապատասխան, ավանդներ (դեպոզիտներ) են ընդունում իրավաբանական անձանցից: (902-րդ հոդվածը փոփ.
19.06.15 ՀՕ-87-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
