ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 114 — Անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բնութագիրը 1.
Ամփոփում
Հոդված 114. Անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բնութագիրը 1. Անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում առաջին անգամ ազատազրկման դատապարտված անչափահասները։ 2. Նախկինում ազատազրկում կրած և դատվածություն ունեցող անչափահասները պատիժ են կրում նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններում։ 3. Նախկինում ազատազրկում
Ամբողջ Տեքստ
Հոդված 114. Անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի ընդհանուր բնութագիրը 1. Անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու մեղմ պայմաններում պատիժ են կրում առաջին անգամ ազատազրկման դատապարտված անչափահասները։
2. Նախկինում ազատազրկում կրած և դատվածություն ունեցող անչափահասները պատիժ են կրում նույն քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններում։
3. Նախկինում ազատազրկում կրած և դատվածություն ունեցող անչափահասները քրեակատարողական հիմնարկի անվտանգային գոտու խիստ պայմաններից կարող են տեղափոխվել անվտանգային գոտու մեղմ պայմաններ՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
