«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 236-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ» ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ (amicus cur
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-156)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 11 հոկտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 156 | «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 236-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ» ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ (amicus curiae) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՍՈՒՅՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 236-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ» ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ (amicus curiae) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԻՄԵԼՈՒ ԵՎ ՍՈՒՅՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով զեկուցող` Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Վաղարշյանի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին» դիմելու, ինչպես նաև այդ կապակցությամբ սույն գործի վարույթը կասեցնելու մասին առաջարկությունները, ՊԱՐԶԵՑ.
Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի (ՀՕ-240-Ն, ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին)՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմողի ներկայացրած դիմումի, 06.09.2024 թ. դիրքորոշման, 16.09.2024 թ. լրացուցիչ դիրքորոշման, սույն գործով պատասխանողի՝ ՀՀ Ազգային ժողովի բացատրության, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշման, ի պատասխան զեկուցող դատավորի հարցումների՝ ստացված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի, Դատական դեպարտամենտի պատասխանների ուսումնասիրությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի առջև բարձրացված սահմանադրական վեճը վերաբերում է իրավական խնդիրների, որոնց շրջանակն առնչվում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա ձևավորված իրավունքին, ինչը Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետք է հաշվի առնվի Սահմանադրական դատարանի կողմից սույն գործի լուծման համար։
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների մեկնաբանման կամ կիրառման հարցերի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի լուծմանն առաջադրված որոշ հարցադրումներում բարձրացված խնդիրների վերաբերյալ խորհրդատվական կարծիք ստանալու անհրաժեշտություն:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» կանոնադրության հիման վրա` դիմել «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովին»` հետևյալ հարցի վերաբերյալ խորհրդատվական կարծիք (amicus curiae) ստանալու նպատակով.
արդյո՞ք ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը» ձևակերպումը համահունչ է իրավական որոշակիության սկզբունքի եվրոպական չափանիշներին:
2. «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել` մինչև «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի»՝ վերը նշված հարցի կապակցությամբ խորհրդատվական կարծիքն ստանալը:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
11 հոկտեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-156
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-156
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
