Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 138 — Գումարտակի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (գումարտակի ավտոմոբիլային ծառայության պետը, գումարտակի տեխնիկը) պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական պ
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 138AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 138 — Գումարտակի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (գումարտակի ավտոմոբիլային ծառայության պետը, գումարտակի տեխնիկը) պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական պ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 138. Գումարտակի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (գումարտակի ավտոմոբիլային ծառայության պետը, գումարտակի տեխնիկը) պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական պատրաստության պլանի մշակմանը և կազմակերպել նրա կատարումն իր մասնագիտության գծով. - ղեկավարել իրեն ենթակա ստորաբաժանման պատրաստությունն ու գործունեությունը. - գիտենալ անմիջականորեն ենթակա ստորաբաժանման յուրաքանչյուր զինծառայողի գործնական և բարոյահոգեբանական հա

Ամբողջ Տեքստ

Հոդված 138. Գումարտակի հրամանատարի` սպառազինության (տեխնիկական մասի) գծով տեղակալը (գումարտակի ավտոմոբիլային ծառայության պետը, գումարտակի տեխնիկը) պարտավոր է` - մասնակցել գումարտակի մարտական պատրաստության պլանի մշակմանը և կազմակերպել նրա կատարումն իր մասնագիտության գծով. - ղեկավարել իրեն ենթակա ստորաբաժանման պատրաստությունն ու գործունեությունը. - գիտենալ անմիջականորեն ենթակա ստորաբաժանման յուրաքանչյուր զինծառայողի գործնական և բարոյահոգեբանական հատկանիշները, նրանց հետ մշտապես անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության և մասնագիտական պատրաստության կատարելագործման ուղղությամբ. - ղեկավարել գումարտակի անձնակազմի տեխնիկական պատրաստությունը. - գումարտակի սպաների և ենթասպաների հետ անցկացնել սպառազինության ու ռազմական տեխնիկայի վարման և ուսումնասիրման, տեխնիկական ապահովման կազմակերպման և իրականացման պարապմունքներ, ինչպես նաև տեխնիկական մասնագիտությունների գծով բարձրակարգ մասնագետների պատրաստման միջոցառումներ. - կազմակերպել գումարտակի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ինչպես նաև ուսումնամարզական միջոցների ճիշտ շահագործումը, նորոգումը, սպասարկումը և էվակուացումը, ղեկավարել դրանց տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքները, միջոցներ ձեռնարկել տեխնիկական պատրաստության գծով ուսումնանյութական բազայի կատարելագործման ուղղությամբ. - հետևել ստորաբաժանումներում վառելիքի, քսանյութերի և հատուկ հեղուկների ճիշտ և խնայողական օգտագործմանը. - գիտենալ գումարտակի սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կարգն ու կանոնները, դրանց առկայությունը, տեխնիկական վիճակը և գտնվելու վայրը: Առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գումարտակի սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների տեխնիկական վիճակը և տարեկան առնվազն երկու անգամ ստորաբաժանումներում անցկացնել հրազենի պլանային ստուգում. - աշխատանք կատարել հավաքակայանի տարածքի` գումարտակին կցված հատվածների և շինությունների բարեկարգման ու սարքավորման ուղղությամբ, ինչպես նաև ապահովել ներքին կարգուկանոնի պահպանումը. - ղեկավարել սպառազինությունը և ռազմական տեխնիկան դաշտային պայմաններում օգտագործելու համար տարվող նախապատրաստական աշխատանքները, միջոցներ ձեռնարկել դրանք անցունակությունը բարձրացնող սարքերով ու միջոցներով ապահովելու համար. - միջոցներ ձեռնարկել սպառազինության և ռազմական տեխնիկայի հետ կապված պատահարները կանխելու համար, վերլուծել դրանց պատճառները, դրանց և ձեռնարկված միջոցների մասին անմիջապես զեկուցել գումարտակի հրամանատարին. - ապահովել անվտանգության պահանջների կատարումը սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման, նորոգման, սպասարկման և էվակուացման ժամանակ, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումների իրականացումը հավաքակայանում. - սահմանված կարգով վարել հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ: (138-րդ հոդվածը խմբ.

14.04.11 ՀՕ-124-Ն) Գ ՈՒՄԱՐՏԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԹԻԿՈՒՆՔԻ (ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ) ԳԾՈՎ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել