ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 23 — Ամուսնությունն անվավեր ճանաչելու հետևանքները 1.
Ամփոփում
Հոդված 23. Ամուսնությունն անվավեր ճանաչելու հետևանքները 1. Դատարանի կողմից անվավեր ճանաչված ամուսնությունը չի առաջացնում սույն օրենսգրքով ամուսինների համար նախատեսված իրավունքներ և պարտականություններ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի։ 2. Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառվում են բաժնային սեփականության մասին քաղաքացիական օրենսդրության նորմերը։ 3. Ամուսնությունն ան
Ամբողջ Տեքստ
Հոդված 23. Ամուսնությունն անվավեր ճանաչելու հետևանքները 1. Դատարանի կողմից անվավեր ճանաչված ամուսնությունը չի առաջացնում սույն օրենսգրքով ամուսինների համար նախատեսված իրավունքներ և պարտականություններ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված դեպքերի։
2. Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառվում են բաժնային սեփականության մասին քաղաքացիական օրենսդրության նորմերը։
3. Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կնքած ամուսնական պայմանագիրը, որպես կանոն, ճանաչվում է անվավեր:
4. Ամուսնությունն անվավեր ճանաչելը չի ազդում այդպիսի ամուսնությունից ծնված կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահից հետո` երեք հարյուր օրվա ընթացքում, ծնված երեխաների իրավունքների վրա։
5. Ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ կայացնելիս դատարանը կարող է ճանաչել ամուսնուց ապրուստի միջոց ստանալու` մյուս ամուսնու (բարեխիղճ ամուսնու) իրավունքը, որի իրավունքները խախտվել են նման ամուսնության կնքմամբ, իսկ մինչև ամուսնությունն անվավեր ճանաչելու պահը ձեռք բերված համատեղ գույքը բաժանելիս իրավունք ունի կիրառելու սույն օրենսգրքի 26-րդ հոդվածի նորմերը, ինչպես նաև լրիվ կամ մասնակիորեն վավեր ճանաչելու ամուսնական պայմանագիրը։ Բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահանջելու հատուցել իրեն պատճառված գույքային վնասը՝ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
6. Ամուսնությունն անվավեր ճանաչելու դեպքում բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահպանելու ամուսնության պետական գրանցման ժամանակ ընտրված ազգանունը։ Բ Ա Ժ Ի Ն III ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Գ Լ ՈՒ Խ 6. ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
