Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ Բ) ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ Բ) ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-8723 նոյեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-87)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 նոյեմբերի 2018թ. ՍԴԱՈ - 87 | «ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ Բ) ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԼԵՎՈՆ ԶԱՔՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ Բ) ԿԵՏԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Լևոն Զաքոյանի դիմումի հիման վրա` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի Սահմանադրական դատարանի դատավոր Ֆ. Թոխյանի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Լևոն Զաքոյանը 2018 թվականի հունիսի 15-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետը այնքանով, որքանով որևէ տարբերակում չի ապահովում ոչ իրավաչափ վարչական ակտի հիմքում ընկած փաստաթղթերի բնույթի միջև: Դիմողը նշում է, որ վիճարկվող նորմը որևէ հնարավորություն չի տալիս գնահատելու գույքի բարեխիղճ ձեռքբերողի իրավական-սահմանադրական հավակնությունները: Արդյունքում հիշյալ նորմը, ըստ դիմողի, համարժեք տարբերակում չի ապահովում վարչական ակտի անվավերության հիմք հանդիսացող փաստաթղթերի գնահատման համակարգում, այն է որևէ տարբերակում չի դնում «պայմանագիր» համարվող կեղծ փաստաթղթի և այլ փաստաթղթերի միջև, ինչի հետևանքով անձը զրկվում է արդյունավետ իրավական պաշտպանությունից: Դիմողի կարծիքով վիճարկվող նորմով սահմանված իրավակարգավորումների արդյունքում վարչական դատարանը չի կարողանում ապահովել վարույթի բազմակողմանիության, օբյեկտիվության և լրիվության սկզբունքների վրա հիմնված գույքի սկզբնական սեփականատիրոջ և բարեխիղճ ձեռքբերողի միջև առկա վեճի լուծման նպատակով ներկայացված իրավափաստարկների համակարգային ստուգում և գնահատում, ինչի հետևանքով էլ խաթարվում է սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը:

2. Դիմումի և կից փաստաթղթերի, ինչպես նաև դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի հիմքում դրված պատճառաբանությունների ուսումնասիրությունը վկայում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. սույն գործի շրջանակներում վիճարկվող դրույթի մասով դիմողը բարձրացրել է բացառապես վիճարկվող դրույթի կիրառման իրավաչափության հարց: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արձանագրել է, որ դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին, իսկ նմանատիպ օրինապահանջները միտված են ապահովելու սահմանադրական արդարադատության իրականացման գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացում դատարանին ձերբազատելով անհիմն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն։ Սույն գործի շրջանակներում դիմողը վերոհիշյալ դրույթի սահմանադրականության հարցի վիճարկման պահանջով իրականում բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց` գործի բացասական ելքը պայմանավորելով այն հանգամանքով, որ դատարանը դատական ակտում վիճարկվող նորմը կիրառելիս որևէ տարբերակում չի դնում «պայմանագիր» համարվող կեղծ փաստաթղթի և այլ կեղծ փաստաթղթերի միջև: Նման տարբերակում դնելը կամ չդնելը ոչ թե սահմանադրաիրավական վեճի առարկա է, այլ բացառապես վիճարկվող նորմի կիրառման իրավաչափության հարց: Վերահաստատելով Սահմանադրական դատարանի վերոհիշյալ ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանված իրավական դիրքորոշումը Սահմանադրական դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Հետևաբար առկա է գործի վարույթը կարճելու` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

«Լևոն Զաքոյանի դիմումի հիման վրա` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

23 նոյեմբերի 2018 թվականի

ՍԴԱՈ-87

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 նոյեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-87
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել