Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 684.5 — Լիզինգի պայմանագրի լուծումը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 684.5AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 684.5 — Լիզինգի պայմանագրի լուծումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 684.5. Լիզինգի պայմանագրի լուծումը 1. Լիզինգատուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝ 1) լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի օգտագործումը չի համապատասխանում լիզինգի պայմանագրի պայմաններին կամ լիզինգի առարկայի նշանակությանը. 2) լիզինգառուն խոչընդոտում է լիզինգատուին՝ իրականացնելու հսկողություն լիզինգի առարկայի նկատմամբ. 3) լիզինգառուն լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում պարբերաբար կամ ավելի քան երկու անգամ անըն

Ամբողջ Տեքստ

Հոդված 684.5. Լիզինգի պայմանագրի լուծումը 1. Լիզինգատուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝ 1) լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի օգտագործումը չի համապատասխանում լիզինգի պայմանագրի պայմաններին կամ լիզինգի առարկայի նշանակությանը. 2) լիզինգառուն խոչընդոտում է լիզինգատուին՝ իրականացնելու հսկողություն լիզինգի առարկայի նկատմամբ. 3) լիզինգառուն լիզինգի պայմանագրով սահմանված ժամկետում պարբերաբար կամ ավելի քան երկու անգամ անընդմեջ չի վճարել պայմանագրով սահմանված լիզինգային վճարի հերթական գումարը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Լիզինգառուի պահանջով լիզինգի պայմանագիրը կարող է միակողմանի լուծվել, եթե՝ 1) լիզինգատուն լիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը չի տրամադրել լիզինգի առարկան պայմանագրով սահմանված ժամկետից 30 օր կետանցով, եթե կետանցն առաջացել է լիզինգատուի մեղքով, ինչպես նաև եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով. 2) լիզինգատուն չի իրականացրել լիզինգի առարկայի հիմնական վերանորոգումը, եթե, համաձայն օրենքի կամ պայմանագրի, դա նրա պարտականությունն է:

3. Լիզինգի պայմանագրով կարող են սահմանվել լիզինգատուի կամ լիզինգառուի պահանջով պայմանագիրը վաղաժամկետ լուծելու այլ հիմքեր:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում պայմանագրի միակողմանի լուծման դեպքում բոլոր ծախսերը, կապված գույքի վերադարձման, այդ թվում` ապամոնտաժման, ապահովագրության և փոխադրման հետ, կրում է լիզինգառուն, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում՝ լիզինգատուն, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

5. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքում լիզինգառուն իրավունք ունի պահանջելու հատուցել վնասները, եթե կետանցը թույլ է տրվել այնպիսի հանգամանքներում, որոնց համար պատասխանատվություն է կրում լիզինգատուն:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել