Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 102 — Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 102. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները 1. Դրական վարքագծի, աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի կամ դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին կամ միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները. 1) շնորհակալություն. 2) հեռախոսակապից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ տարեկան լրացուցիչ չորս թույլտ

Ամբողջ Տեքստ

Հոդված 102. Դատապարտյալի նկատմամբ կիրառվող խրախուսանքի միջոցները 1. Դրական վարքագծի, աշխատանքի կամ ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի կամ դատապարտյալների ինքնագործ միավորումների աշխատանքներին կամ միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները. 1) շնորհակալություն. 2) հեռախոսակապից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ տարեկան լրացուցիչ չորս թույլտվությունից ոչ ավելի. 3) տեսազանգից լրացուցիչ օգտվելու թույլտվություն՝ տարեկան լրացուցիչ չորս թույլտվությունից ոչ ավելի. 4) կարճատև կամ երկարատև լրացուցիչ տեսակցության թույլտվություն, տարվա ընթացքում երկու կարճատև կամ երկու երկարատև տեսակցությունից ոչ ավելի. 5) սոցիալական վերականգնման նպատակով լրացուցիչ մեկնում՝ տարեկան լրացուցիչ երկու մեկնումից ոչ ավելի. 6) բարձր անվտանգային գոտու խիստ պայմաններում պատիժ կրող դատապարտյալի զբոսանքի ժամանակի ավելացում՝ մինչև երկու ժամ, մեկ ամիս ժամկետով. 7) անվտանգային գոտու խիստ պայմաններից տեղափոխում նույն անվտանգային գոտու մեղմ պայմաններ. 8) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում։

2. Դատապարտյալը, որպես խրախուսանքի միջոց, կարող է ներկայացվել տեղափոխման անվտանգային ավելի ցածր աստիճան ունեցող գոտի՝ պատժի կրումը շարունակելու նպատակով։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել