ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 20 — Ծառայության ծառայողների ատեստավորումը և վերապատրաստումը 1.
Ամփոփում
Հոդված 20. Ծառայության ծառայողների ատեստավորումը և վերապատրաստումը 1. Ծառայության ծառայողների մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով անցկացվում է ատեստավորում, որի կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը: 2. Ատեստավորում անցկացնելու համար Ծառայության պետի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ): 3․ Արտաքին հետախուզական խնդիրների իրական
Ամբողջ Տեքստ
Հոդված 20. Ծառայության ծառայողների ատեստավորումը և վերապատրաստումը 1. Ծառայության ծառայողների մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով անցկացվում է ատեստավորում, որի կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը:
2. Ատեստավորում անցկացնելու համար Ծառայության պետի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ): 3․ Արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական և հատուկ գործողությունների իրականացման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող Ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական և հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումների ցանկը սահմանում է վարչապետը։
4. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման նպատակով Ծառայության ծառայողները վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով մասնակցում են վերապատրաստումների: (20-րդ հոդվածը փոփ., խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն ) (07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
