Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 14 — Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձանց նկատմամբ 1. Հայաստանի
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 14 — Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձանց նկատմամբ 1. Հայաստանի

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 14.Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձանց նկատմամբ 1. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով: 2. Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը՝ 1) սկսվել, շարունակվել կամ ավարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքում. 2) հանցակցությամբ կատարվել է այն անձանց հետ, ովքեր հանցավոր

Ամբողջ Տեքստ

Հոդված 14.Քրեական օրենքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձանց նկատմամբ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված է համարվում այն հանցանքը, որը՝

1) սկսվել, շարունակվել կամ ավարտվել է Հայաստանի Հանրապետության տարածքում.

2) հանցակցությամբ կատարվել է այն անձանց հետ, ովքեր հանցավոր գործունեություն են իրականացրել այլ պետության տարածքում:

3. Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների տարածքում անձի կողմից հանցանք կատարելու դեպքում նրա պատասխանատվությունը վրա է հասնում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե անձը քրեական պատասխանատվության է կանչվել Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

4. Հայաստանի Հանրապետության դրոշի տակ գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող նավի կամ թռիչքում գտնվող օդանավի կամ օդային այլ սարքի վրա հանցանք կատարած անձը, անկախ դրա գտնվելու վայրից, ենթակա է քրեական պատասխանատվության Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատասխանատվություն է կրում նաեւ այն անձը, ով հանցանք է կատարել Հայաստանի Հանրապետության ռազմական նավի կամ օդանավի վրա՝ անկախ դրա գտնվելու վայրից:

5. Օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների եւ դիվանագիտական իմունիտետից օգտվող այլ անձանց քրեական պատասխանատվության հարցը՝ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարելու դեպքում լուծվում է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: (14-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել