ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 12 — Փրկարարական ծառայության ծառայողը 1.
Ամփոփում
Հոդված 12. Փրկարարական ծառայության ծառայողը 1. Փրկարարական ծառայության ծառայող է համարվում փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կոչում ու տվել է երդում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի ռեզերվում: Փրկարարական ծառայության ծառայող են համարվում նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայութ
Ամբողջ Տեքստ
Հոդված 12. Փրկարարական ծառայության ծառայողը 1. Փրկարարական ծառայության ծառայող է համարվում փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն ունի սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կոչում ու տվել է երդում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է կադրերի ռեզերվում: Փրկարարական ծառայության ծառայող են համարվում նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողները, պետական պատվերի շրջանակներում սովորող (այսուհետ` սովորող), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Լիազոր մարմնի կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք սովորում են փրկարար ծառայությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով:
2. Փրկարարական ծառայության ծառայողը (այսուհետ` ծառայող) պետական ծառայող է: (12-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.01.20 ՀՕ-19-Ն, լրաց.
24.10.24 ՀՕ-401-Ն) ( 24.10.24 ՀՕ-401-Ն օրենքն ունի անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
