Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 475 — Ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ապօրինաբար ազատելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 475AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 475 — Ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ապօրինաբար ազատելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 475. Ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ապօրինաբար ազատելը 1. Ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ապօրինաբար ազատելը նման լիազորություն չունեցող անձի կողմից, որը կատարվել է բռնություն գործադրելով, սպառնալիքով, խաբեությամբ կամ հակաիրավական այլ եղանակով` պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյու

Ամբողջ Տեքստ

Հոդված 475. Ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ապօրինաբար ազատելը 1. Ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձին ապօրինաբար ազատելը նման լիազորություն չունեցող անձի կողմից, որը կատարվել է բռնություն գործադրելով, սպառնալիքով, խաբեությամբ կամ հակաիրավական այլ եղանակով` պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք գործադրելով` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել